
ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ Է ՄԵՐ ՁԵՌՔՈՒՄ, ՈՉ ԹԵ ՄԵՐԸ` ՆՐԱՆՑ
- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Հայաստանի նախագահական ընտրությունների մասին զեկույցի լսումն ու քննարկումն, անկասկած, կարեւոր իրադարձություն է: Այսինքն` այն կարեւոր է այնքանով, որքանով որ կարեւոր է ԵԽԽՎ-ն ընդհանրապես:

Կարեւորությունն, ինչ խոսք, հարաբերական հասկացություն է: Օրինակ` արեւը: Լվացքը չորացնելու համար այն շատ կարեւոր է, բայց ահա բույսերը ջրելու տեսանկյունից արեւը կարծես թե ավելի շատ խանգարում է, քան օգնում: Կլինեն, անկասկած, հարցեր, որոնցում ԵԽԽՎ-ն կարեւոր դերակատարում ունի եւ ազդեցիկ կառույց է, բայց կլինեն, անկասկած, նաեւ հարցեր, որոնց պարագայում ԵԽԽՎ-ն ոչ միայն չի օգնում, այլ նույնիսկ խանգարում է: Խնդիրը պարզապես երեւի այն է, թե Հայաստանը հիմա ինչ անհրաժեշտության առաջ է կանգնած` լվացք չորացնելու, թե բույսը ջրելու: Իսկ Եվրոպայի խորհրդի ԽՎ-ն կարծես թե իսկապես նման է արեւին: Այն տաքացնում է ցուրտ հոգիները, նույնիսկ շատ, կարող է բարձրացնել մարդկանց տրամադրությունը, եթե ասենք չի ընդունում կեղծված ընտրությունների արդյունքները կամ ընդունում է դրանք` մի դեպքում բարձրացնելով ընդդիմության, իսկ մյուս դեպքում իշխանությունների տրամադրությունները: Դրանից բացի, ապրիլի 12-ի դեպքերի կապակցությամբ ԵԽԽՎ-ն ցույց տվեց նաեւ, թե ինչպես է կարողանում չորացնել սպիտակեղենը, այն, որ մերոնք` Շավարշ Քոչարյանն ու Արտաշես Գեղամյանը, տարել էին Ստրասբուրգ: Միգուցե տանողներից էր, որ ԵԽԽՎ-ն չորացրեց այդպես` լեգիտիմացնելով իշխանությունների պատժիչ գործողությունները, որոնց հետեւանքով, ի տարբերություն 2008-ի, բարեբախտաբար մենք ոչ մի զոհ չունեցանք: Միգուցե Շավարշ Քոչարյանն ու Գեղամյանը ճանապարհին այնպես էին քամել այդ սպիտակեղենը, որ ԵԽԽՎ համար մեծ ջանք էլ չեր պահանջվում այն շատ արագ չորացնելու ու մի կողմ դնելու համար: Բայց թերեւս հենց այն, որ ԵԽԽՎ-ն իր վրա վերցնելով «արեւային» գործառույթները, այդպես չորացրեց 2004 թվականին իր մոտ տարած սպիտակեղենը, իշխանությունները նույն «լվացքը», եւ ավելի ջերմեռանդորեն, կրկնեցին 2008 թվականին` արդեն զոհերով: Հիմա հարց է առաջանում, թե արդյոք այս անգամ, բացի իշխանությունների արած «լվացքը» չորացնելուց` էլ ի՞նչ կարող է անել ԵԽԽՎ-ն, որը կնպաստի Հայաստանում օրինականության եւ սահմանադրական կարգի վերականգնմանը: Կարո՞ղ է, արդյոք, եվրոպական արեւը ջրել մեր բույսը, որի սերմը դրվեց հայկական հողում, նաեւ մարտի 1-ի այն անմեղ նահատակների մարմնով, որոնք ելել էին ազատության ու օրինականության համար պայքարի: «Ոռոգման» առումով ԵԽԽՎ քննարկումներից մեր հույսերը երեւի թե ավելորդ են: Դա ոչ միայն նախկին քննարկումներն են ցույց տվել, այլ նաեւ եվրոպացիների կեցվածքը մարտի 1-ին եւ դրանից հետո Հայաստանի իշխանությունների գործողությունների հանդեպ: Եվրոպայի խորհուրդը, դրա խորհրդարանական վեհաժողովը այդպես էլ չհասկացան, որ Հայաստանը, բացի իրենց աշխարհաքաղաքական շահը ներառող տարածք լինելուց, նաեւ հենց իրենց տարածքն է, երկիր է, ուր բնակվում են քաղաքացիներ, եւ իրենց շահը չի կարող լիարժեքորեն իրացվել, եթե չի իրացվում այդ երկրում բնակվող քաղաքացիների շահը: Ակնկալել, որ այս քննարկումների ընթացքում եվրոպացիները կհասկանան դա, երեւի թե միամտություն է: Հետեւաբար ինքնին միամիտ է կարծել, որ Հայաստանում ինչ-որ բան կարող է փոխվել դեպի օրինականությունն ու դեպի Սահմանադրությունը, երբ Եվրոպայում քննարկում են Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հարցը: Ավելին` այն հույսերը, որ մեր հասարակության տարբեր շերտեր ու խմբեր, ընդ որում` շատ հաճախ բավական ազդեցիկ ու պոտենցիալ ունեցող խմբեր, կապում են եվրոպացիների հետ ընդհանրապես, եւ ԵԽԽՎ-ի հետ մասնավորապես, իրականում էլ ավելի են մեծացնում հայաստանյան իրադարձությունների վրա եվրոպական կառույցների գործողությունների բացասական ազդեցությունը: Այն իռացիոնալ հույսերը, որոնք ամեն անգամ լինում են ու չեն արդարանում` հասարակական հոգեբանության մեջ ստեղծում են որոշակի ակնկալիքներ Եվրոպայից, սակայն երբ այդ ակնկալիքները չեն արդարանում, հանրությանը պատում են հուսահատությունն ու հիասթափությունը: Իսկ հիասթափությունը տոտալ զգացում է, այն չի վերաբերում կոնկրետ առարկայի կամ կոնկրետ երեւույթի: Հիասթափված մարդը անտարբեր է դառնում ամեն ինչի հանդեպ: Այսինքն` նմանօրինակ յուրաքանչյուր զարգացման դեպքում Հայաստանի հասարակությունը ստանում է հիասթափության հերթական դոզան: Ստացվում է, որ Եվրոպայի կառույցներն իրենց բացառապես կոնյունկտուրային ու քաղաքական որոշումներով ոչ միայն Հայաստանի իշխանությունների անօրինականություններն են խրախուսում ուղղակի կամ անուղղակի, այլ նաեւ իրենց հանդեպ սերմանված ակնկալիքները չարդարացնելու միջոցով որոշակիորեն անտարբեր են դարձնում հայաստանյան հասարակությանը, այդպիսով սառեցնելով քաղաքացիական ակտիվության ներուժը: Այսինքն` եվրոպական կառույցների հանդեպ հավատի ներշնչումը, իրականում, եվրոպացիների գործողությունների ու կեցվածքի հետեւանքով այդ հավատի իռացիոնալության ի հայտ գալուց հետո, ոչ միայն դառնում է այդ կառույցների հանդեպ վստահության պակասի, ինչը, անկասկած, մեր խնդիրը չէ, այլ եվրոպացիների, այլ սեփական ներուժի հանդեպ հայաստանյան հասարակության ոչ ադեկվատ վերաբերմունքի ձեւավորման պատճառ: Այլ կերպ ասած` մեր հասարակությանն այժմ բացարձակապես չպետք է հետաքրքրի, թե ինչ է կատարվում եւ կատարվելու Ստրասբուրգում: Այդ նրանց, Ստրասբուրգին, Փարիզին, Մոսկվային, Լոնդոնին եւ Վաշինգտոնին ու մնացյալ բոլոր քաղաքներին պետք է հետաքրքրի, թե ինչ է կատարվում Հայաստանի հասարակության, քաղաքացիների հոգում ու մտքում, որոնք հոգնել են եվրոպական արժեքների ու մարդու իրավունքների մասին միայն լսելուց, եւ որոշել են այլեւս սեփական ձեռքով դրանք վերականգնել Հայաստանում, առանց կողմնակի օգնության: Եվրոպային պետք է հետաքրքրի, թե ինչ է կատարվում այստեղ, մեր քաղաքացիների հոգում, սրտում ու մտքում, որովհետեւ այն քաղաքականությունը, որ իր իսկ հռչակած արժեքների հանդեպ իր սահմաններից դուրս վարում է Եվրոպան, վաղը բումերանգի նման հետ է վերադառնալու եւ հարվածելու է սահմաններից ներս կառուցված արժեհամակարգին էլ, ինչն արդեն սկսել է տեղի ունենալ: Իսկ այդ դեպքում կորուսյալ Եվրոպան հենց Հայաստանի քաղաքացիների մոտ են փնտրելու ու գտնելու: Այն քաղաքացիների, որոնց ծեծում են ու ձերբակալում Եվրոպայի լուռ հայացքի ներքո, բայց որոնք շարունակում են այդ արժեքները արմատավորել ամենուր, քանի որ այդ մարդկանց արածը քաղաքականություն չէ, այլ քաղաքացիություն:
- Արամ Ամատունի
ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ
Ես` Սեթ Գմփոյի Գմփոյանս, ինքնակամ խոստովանում եմ, որ 2005թ.-ի հուլիսի 20-ի երեկոյան ժամը 18.30-ին, առանց որեւէ մեկի դրդման, բռթման կամ, առավել եւս, ստիպման, սեփականության իրավունքով ինձ պատկանող Տանջլու ...ԾՈՒՂՐՈՒՂՈՒ~, ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՐՈՍՆ ԷՐ ԿԱՆՉՈՒՄ
Համեստ Կարապետյան 10
Շատ էի ամաչում, երբ մեր չարացած վա~յ մտավորական ոմն ռեժիսոր ու դերասաններ մի ժամանակ Պարոնյանի անվան թատրոնում «Նազար-Նազար, մինչեւ վերջ» էին խաղում...
Ու՞մ էին ծաղրում. իրենց` ազգընտիր, ողնուծուծով ...ՍՈՒՏԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՍԽԱԼԸ...ԹԵ՞ VICE VERSA, Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Սարգիս Հացպանյան 8
Կալանավայրի բակում, բոլորի կողմից տեսանելի մի հատվածում շատ մեծ տառերով գրված խոսքը պարունակում էր չորս բառ` «Սուտից է սկսվում սխալը»:
Հայաստան պետությունը իր կալանավորներին` իրենց կատարած սխալի իսկական ...ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
Կոլաժ՝ նվիրված նորուզուրպատորի ինաուգուրացիայի իմիտացիային
Այս կոլաժում փոքրատառով հիշատակված բոլոր անձինք մտացածին են, հնարավոր համընկնումները` պատահականություն:
Սկիզբը՝ նախորդ համարում
Օրագիր. ...ՔԱՂԱՔՈՒՄ ՎԻՃԱԿՆ Ի՞ՆՉ Է, ՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԻՆՉ ԼԻՆԻ
Գայանե Հովսեփյան
Եթե մի ժամանակ Վանաձորի «Գուգարք» համաբուժարանում էնդոկրին բաժանմունքն աշխատում էր թերբեռնվածությամբ, ինչը դժգոհությունների տեղիք էր տալիս, ապա վերջին 2 ամսում, կարելի է ասել, ընդհանրապես չի գործում, ...ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ՝ ՃԱՂԵՐԻ ԵՏԵՒՈՒՄ
Գայանե Հովսեփյան 7
Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորված անձանց 106 հոգիանոց ցուցակի թիվ 1 «պատվավոր համարը» ՀՀՇ Լոռու մարզային կազմակերպության նախագահ Աշոտ Մանուկյանն է, ով 90-ականներին եղել է Վանաձորի քաղխորհրդի ...ՓԱՍՏՈՐԵՆ ԵՒՍ ՄԵԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾ
Գագիկ Աբգարյան
Ապրիլի 4-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը Գագիկ Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամիս ժամանակով ...ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ` ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
Արմեն Գրիգորյան
Ամփոփելով Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի վեհաժողովի արդյունքները` կարելի է մի շարք հետեւություններ անել:
Վեհաժողովի կարեւոր արդյունքներն էին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների կողմից հակահրթիռային պաշտպանության ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ԴԱՏԻ»
Մարինա Բաղդագյուլյան 11
«Նոր եմ տեսակցել նրան: Առողջությունը եւ տրամադրությունը լավ էր: Ամռանը դարձյալ ձերբակալվել էր, ու այն ժամանակ էլ, երբ այցի էի գնացել, էլի լավ էր, դիմանում էր, բայց նյարդային էր: Հիմա շատ հանգիստ է: Հավանաբար ...«ԵԹԵ ԼԵԶՈՒՆ ՇՂԹԱՅՎԱԾ Է, ԹՈՂ ՁԵՌՔԵՐՆ ԷԼ ՇՂԹԱՅՎԱԾ ԼԻՆԵՆ»
Մարինա Բաղդագյուլյան 1
Արշակ Բանուչյանը ազատ մտավորական է, ազատ զինվոր ու ազատամարտիկ, ազատ կամավոր: Երբեք կուսակցական չի եղել:
Նույնիսկ Ղարաբաղյան շարժման ժամանակ, ազգամիջյան պատերազմական իրավիճակում ոչ մի խմբավորման, ...ՆԱՏՕ-Ն ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Էմմա Գաբրիելյան 1
Մենք` Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներս, մտահոգված ենք Հարավային Կովկասի եւ Մոլդովայի Հանրապետության տարածաշրջանային հակամարտությունների շարունակմամբ: ...ԶԱՎԹԻՉՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀԱՆԳԻՍՏ ՉՊԻՏԻ ԶԳԱՆ
Արմեն Գրիգորյան 1
Ինչպես եւ կանխատեսել էինք` շարունակում են տեղի ունենալ միջազգային զարգացումներ, որոնք աստիճանաբար Հայաստանի ապօրինի իշխանությունների համար մի անելանելի վիճակ են առաջացնում:
Ս.Սարգսյանի պաշտոնադրման ...ԼՈԲԲԻԻ ԳՈՐԾԸ ԲԱՑՎԵՑ
Արամ Ամատունի 1
Եվ այսպես` Սպիտակ տունը պաշտոնապես առաջադրեց Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը: Նոր դեսպանի հավակնորդը Ղրղզստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Մարի Յովանովիչն է: Կասկածից վեր է, որ Ամերիկայի հայկական ...«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՐԴԸ»
Իշխանամետ մամուլում շատ է գրվում հայ-ռուսական ջերմ հարաբերությունների մասին: Իսկ ընդդիմադիր մամուլը դրանք ներկայացնում է ոչ թե որպես միջպետական հարաբերություններ, այլ ՌԴ կողմից Հայաստանում հակաժողովրդական ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԻՄԻՆԱԼ ԲՆՈՒՅԹԸ
Ա.Սարգսյան
Եթե նկատի ունենանք, որ իշխանությունների հիմնական անելիքը հասարակական հարաբերությունները կարգավորող օրենքների մշակումը եւ այդ օրենքների միջոցով պետության ու հասարակության ամենօրյա կառավարումն է, ապա պարզ ...ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔ
Մարինե Խառատյան
Ս.Սարգսյանի երդման արարողությունից հետո Հայաստանում հետապնդումների նոր ալիք է սկսվել: Տեղեկություններ են ստացվում Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նորանոր ձերբակալությունների ու կալանքների մասին: Թվում է` ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱ՞Ծ Է ԽՈՍԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան 2
Երեկ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը «Անի Պլազա» հյուրանոցում ցեղասպանության 93-րդ տարելիցին ընդառաջ հայ-թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդաժողով էր կազմակերպել, որը, ...ՔԱՂԱՔԱԿԱՆԸ ՎԵՐԱՈՐԱԿՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆԻ
Ա. Սարգսյան
Այս օրերին ՀՀ գլխավոր դատախազությունը հետեւողական աշխատանք է տանում տասներեք քաղբանտարկյալների նկատմամբ առաջադրված հոդվածների վերաորակման ուղղությամբ:
Քանի որ գործող վարչախումբը, ի թիվս մի շարք հասկացություն-երեւույթների, ...ԲՈՒԽԱՐԵՍՏՅԱՆ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ
Արման Բաբաջանյան
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները, ընդունված հռչակագիրը տարատեսակ ծայրահեղ գնահատականների առիթ են տալիս: Ոմանք կարծում են, որ Ռումինիայի մայրաքաղաքում միանշանակ հաղթանակ է ամրագրել Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ն ...ՎԻՃԵԼԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Ժան Գեյրաս
Հայաստանում վտանգավոր անկայունություն է Նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ցույցերին հաջորդած եւ մարտի 1-ին Երեւանը սգի մատնած արյունալի բռնությունները մեծ լարվածություն են առաջացրել Հայաստանի ...«ՕՐԵՆՔԸ ԿԻՆ ՉԷ, ՈՐ ԿՈՍՄԵՏԻԿ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵՍ»
Մարինե Խառատյան
Ընդդիմությունը Հայաստանում շարունակում է զուրկ մնալ քաղաքական պայքարի ու քաղաքական գործունեության հնարավորությունից:
Հերիք չէ մեկ ամսից ավելի կալանավորված են ընդդիմության լիդերները, մարտի 20-ից` արտակարգ ...ՌԵԺԻՄԸ ՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ Է` ՆԱ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ Է
Կարինե Հարությունյան
Ո՞նց եք. «Սասունը պտի գա, որ լավ լինենք»: Վանատուրցիներն են: Ամեն օր այստեղ են: Ինչու՞: «Մեր Սասունին ենք սպասում: Մինչեւ վերջ կանգնելու ենք: Որ օրը լսենք, որ գալիս ա, զուռնով-դհոլով գնալու ենք Քաղսիի ...«ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ»
Էմմա Գաբրիելյան
Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքը» շարունակվեց ավանդական կերպով` զրույց, թերթերի հոդվածների խիստ ակտիվ քննարկումներ, «Ազատություն» ռ/կ-ի երեկոյան թողարկման ունկնդրում...
Երիտասարդներն ...ՈՂՈՐՄԻ ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍԻ ՀՈՐԸ...
...Անշուշտ նաեւ իրեն: Եվ յուրաքանչյուրին, ով Արարչի Միտքը թեկուզեւ մեկ միլիմետրով ավելի մատչելի է դարձրել մեզ` մահկանացուներիս: Որովհետեւ ամենքին չէ` միայն ընտրյալներին է տրված Արարչի ՄԻՏՔՆ ընկալելու, ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ`ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
Մարտին Ասլանյան, Արամայիս Ասլանյան
Երբ հանեցին Lենինի արձանը, մեզ համար ճարտարապետական հրաշք բացահայտվեց: Պատվանդանը ստացավ նոր բովանդակություն` դարձավ Երեւանի ճակատին ամրացված քարակերտ մարգարիտը:
Երեւանի ճարտարապետական դեմքի ինքնատիպ ...ԱՆՁԱՅՆՆԵՐԻ ՁԱՅՆՈՎ
Մարինա Բաղդագյուլյան
«Ոչ բռնությանը», «Ոչ մարդու իրավունքների ոտնահարմանը», «Ոչ կենդանիների իրավունքների ոտնահարմանը», «Ոչ անազատությանը», «Ոչ կեղծիքներին», «Դարձիր անձայնների ձայնը», «Գերի մի եղիր ստամոքսիդ, ուտելուց առաջ ...ՀԵՔԻԱԹ ԴԱՎԻԹԻ ՄԱՍԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
Լոնդոնի փողոցներում մի փոքրիկ տղա էր երգում, պարում, որ տարիներ հետո մեծ բեմերում պարող իր չքնաղ աղջկան մի գիշեր նամակ պիտի գրեր ու պատմեր իր հեքիաթը: Հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում ...ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ
Քսաներորդ դարի սկիզբը հայ ժողովրդի համար ողբերգական եղավ. մեծ հերոսամարտերում փառահեղ հաղթանակներ տարած ժողովուրդը դիվանագիտական հարթակում մեծ պարտություններ կրեց: Հարց է ծագում` ինչու՞...
Գլոբալ ...ԱՇԽԱՐՀԸ ԵՒ ՄԵՆՔ
Գոհար Բարսամյան
Հյուսիսատլանտյան դաշինքի Բուխարեստի գագաթնաժողովը, անկասկած, բացեց իր պատմության նոր էջը: 1990-ական թվականներին դաշինքում գործնականում արեւելյան ուղղությամբ ընդլայնման հարցի շուրջ տարաձայնություններ չեն ...«ՍԻԼ ԳՐՈՒՊԸ» ՀԱՎԱՏՈՒՄ Է ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
Մարինե Խառատյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ գրուպի» դեմ հարկային, դատական եւ հնարավոր բոլոր ձեւերով հետապնդումները շարունակվում են. կալանավորված են կոնցեռնի տնօրեններ եւ աշխատակիցներ: ...ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ Է ՄԵՐ ՁԵՌՔՈՒՄ, ՈՉ ԹԵ ՄԵՐԸ` ՆՐԱՆՑ
Արամ Ամատունի
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Հայաստանի նախագահական ընտրությունների մասին զեկույցի լսումն ու քննարկումն, անկասկած, կարեւոր իրադարձություն է: Այսինքն` այն կարեւոր է ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան 2
Երկար տարիներ լուրեր են շրջել այն մասին, որ պրն Օսկանյանի կենսագրական ամփոփումը (Resume), մեղմ ասած, պարարտացվել է մտացածին ու երեւակայական տիտղոսներով՝ հավանաբար նախարարի գրաված պաշտոնի հետ համապատասխանեցնելու ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԵՑԻՆ ԼՂ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ԱՆԵԼԱՆԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս հայտարարել է, որ առաջիկայում կարող է կայանալ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպում: «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախագահները ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին ...«Ո՞Ր ՇՈՒՆ-ՇԱՆ ՈՐԴԻՆ ՔԵԶ ԽՓԵՑ, ԷԴ ԱՆԱՍՏՎԱԾԸ...»
Կարինե Հարությունյան
Մարտի 1-2: Ութ զոհ: Ու՞թ զոհ: Մեկ ամսից ավելի է` կասկածները հանգիստ չեն տալիս նրանց, ովքեր ռեժիմի՝ ժողովրդի նկատմամբ սարքած սպանդի ժամանակ ներկա են եղել եւ նույնիսկ իրենց մաշկի վրա են զգացել քոչարյանասերժական ...«ՎՍՏԱՀ ԵՄ՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»
Կարինե Հարությունյան
Վանատուրի ոգին տեղն է ու... «Միշտ էլ տեղն է լինելու»: Այսօրվանից եռօրյա նախազգուշական հացադուլ են հայտարարել «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, անհայտ կորած Աշոտ Ներսիսյանի կին Ժանետա Ներսիսյանը եւ «Սասուն» ...ՄԱՐՏԻ 1-Ի 10-ՐԴ ԶՈՀՆ ՈՒ ԵՐԵՔ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Երեկ մարտի 1-ի արյունալի դեպքերին զոհ գնացած 10-րդ քաղաքացու` Արարատի մարզի Եղեգնավան գյուղի բնակիչ 29-ամյա Սամվել Հարությունյանի հուղարկավորությունն էր:
Մեզ հետ զրույցում Սամվելի հայրը` Ռուբեն Հարությունյանն ...«ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԻՆՉԵՒ ՀԻՄԱ ԹՈՒՐՔԵՐՆ ԷԻՆ ՎԱԽԵՆՈՒՄ»
Հեղինե Մանուկյան
Երեկ մի խումբ կանայք «Ողբա Հայաստան, քաջերդ զնդաններում են», «Ազատություն քաղբանտարկյալներին» ցուցապաստառներն ու արդեն իսկ ծանոթ տղամարդկանց դիմանկարները ձեռքներին հավաքվել էին Դավիթ Անհաղթի փողոցում` ...«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆԸ» ՄԱՔՐՎՈՒՄ Է
Էմմա Գաբրիելյան
«Քաղաքական զբոսանքը» Հյուսիսային պողոտայում երեկ ավանդական կերպով անցավ` առանց միջադեպերի:
Միակ տարբերությունն այն էր, որ ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը, Արաբկիրի համայնքի ոստիկանապետի տեղակալ ...
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ՇԱՐԺՄԱՆ ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է»
Կարինե Հարությունյան«Ո՞Վ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿՀԱՆՁՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ»
Հեղինե ՄանուկյանԲԱՑ ՆԱՄԱԿ ԵԽԽՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ԹՈՄԱՍ ՀԱՄԱՐԲԵՐԳԻՆ
ՄՈԲԻԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար ԲարսամյանՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան
«ԳԻՏԵՆՔ` ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
Կարինե Հարությունյան
ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԻ ԳԵՆԵՐԱԼԸ...
Հեղինե Մանուկյան
ՆՐԱՆՔ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ
Գրիգոր Խաչատրյան
«ՆԱԽԱԳԱՀԻ» ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԾԵԾՈՒՋԱՐԴՈՎ ՍԿՍՎԵՑ
Էմմա Գաբրիելյան
ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ»
Կարինե Հարությունյան
«SANCTAS SIMPLICITAS» («ՍՈՒՐԲ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ»)
Գրիզելդա Ղազարյան
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒ՞Մ, ԹԵ՞ ԵՐԴՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արամ Ամատունի
100 ՕՐ ԺԱՄԿԵՏ «ՆՈՐԸՆՏԻՐ» ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
- 775 ճակատամարտ Արճեշի մերձակայքում:
- 1869 Ալեքսանդրապոլում հիմնվում է «Բարենպատակ ընկերությունը»:
- 1876 Կ. Պոլսում հիմնվեց Արարատյան ընկերությունը:
- 1915 Թալիաթի, Էնվերի և Նազըմի ստորագրողթյամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ:
- 1962 Մահացավ գրող, փիլիսոփա, քննադատ, դասախոս, դոկտոր Գասպար Մաշուրյանը: (Ծնվ. 1887 թ.):
- 1963 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով քանդակագործ Արա Սարգսյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

