
ԲՈՒԽԱՐԵՍՏՅԱՆ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ
- ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները, ընդունված հռչակագիրը տարատեսակ ծայրահեղ գնահատականների առիթ են տալիս: Ոմանք կարծում են, որ Ռումինիայի մայրաքաղաքում միանշանակ հաղթանակ է ամրագրել Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ն ստիպված է եղել ընկրկել, ուրիշները` հակառակն են պնդում: Փորձագետներից ոմանց համար Բուխարեստը ԱՄՆ-Եվրոպա առկա գծի, ստատուս քվոյի ճեղքման (Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցության մերժում) հերթական վկայությունն է: Մյուսները` հակառակը, ուրախանում են դրսեւորված միակամությամբ (Արեւելյան Եվրոպայում հակաօդային համակարգերի տեղակայման ամերիկյան նախաձեռնությանն աջակցությունը):

Ի՞նչ տեղի ունեցավ իրականում Բուխարեստում: Կարեւոր մտքերը, որոնք բացատրում են տեղի ունեցածի խորությունը, իրականում հնչեցին ոչ թե գագաթնաժողովի ժամանակ, այլ նախօրեին: Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարեց, որ Փարիզը Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությանը դեմ է, որովհետեւ գտնում է, որ դա «ճիշտ պատասխան չէ Եվրոպայում ուժերի», ինչպես նաեւ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ հավասարակշռությանը եւ այդ հարցում Փարիզը ուզում է «երկխոսել Ռուսաստանի հետ»:
Վերադարձ դասականությանը Այս արտահայտության մեջ առկա են երկու սկզբունքային պահեր: Նախ` առաջին անգամ առանց երկիմաստության նշվում է Մոսկվայի դիրքերի, նրա կարծիքը հաշվի առնելու անհրաժեշտության մասին, որպես պատճառ կարեւորելով փոխհամաձայնեցված որոշման ընդունումը: Համաշխարհային քաղաքականության վերջին տասնհինգամյակում այդպիսի որոշում դժվար է հիշել: Բոլորը արդեն սովորել էին հաշվի չնստել Ռուսաստանի հետ: Երկրորդ` ամենակարեւորն ու էականը, որ հնչեց եվրոպական առաջնորդներից մեկի կողմից, դա «ուժերի հավասարակշռության» խնդիրն է: Այդպիսի եզրաբանությունը հատուկ չէ ժամանակակից Եվրոպային: Հին աշխարհամասը մինչեւ վերջերս չէր զլանում կրկնել, որ չի գործում «իրական քաղաքականության» կատեգորիաներով եւ «զրոյական արդյունքի ելքով պայմանավորված խաղերով»: Պաշտոնապես կարծվում է, թե «ուժերի հավասարակշռության» (միջազգային հարաբերությունների ռեալիստական դպրոցի անկյունաքարային հասկացությունն է) ձգտումը տեղին չէ, քանի որ աշխարհը կառուցվում է այլ սկզբունքների վրա` փոխկապակցված, երբ առաջընթացի նախապայմանի համար ծառայում են անընդհատ հանդիպակաց փոխզիջումները: Ուրեմն ի՞նչ հավասարակշռության մասին է խոսում Ֆրանսիայի վարչապետը: Եթե խոսքը Ռուսաստանի հետ հավասարակշռության մասին է, դա պետք է վախեցնի Մոսկվային: Չնայած վերջինիս դիրքերի ուժեղացմանը, նրա ռազմական, քաղաքական եւ տնտեսական հզորությունները համեմատելի չեն ՆԱՏՕ-ի ցուցիչներին, եւ սառը պատերազմի մակարդակի մրցակցությունը Ռուսաստանին ամբողջությամբ կդատապարտի պարտության եւ սնանկության: Ֆիյոնը ամենայն հավանականությամբ նկատի է առել մեկ այլ հանգամանք: Վերջին երկու տասնամյակում տեղի ունեցած փոփոխությունները խախտել են ավանդական «աշխատանքի բաժանման» սկզբունքը Հյուսիսատլանտյան դաշինքում: Քանի դեռ ԱՄՆ-ն պաշտպանում էր Արեւմտյան Եվրոպային իրական սպառնալիքից, ոչ մի մրցակցություն եվրատլանտյան համակարգում չէր կարող լինել: Սպառնալիքի վերացումն առաջ բերեց շահերի բախման բնական վտանգ եւ օվկիանոսի երկու ափերի միջեւ մոտեցումների փոփոխություններ: Հենց այդ պահին ԱՄՆ-ն, որ իր վրա էր վերցրել աշխարհը կառավարելու միանձնյա դերակատարությունը, գտավ, որ ժամանակն է, որ Եվրոպան վերադարձնի պարտքը այն ինտեգրացիոն հրաշալի պայմանների համար, որ մոտ 40 տարի շարունակ Նոր աշխարհամասը ստեղծել է Հին աշխարհամասի համար: Վաշինգտոնն իր այս պահանջին համարժեք պատասխան չստացավ: Արդյունքում` ՆԱՏՕ-ի ներսում հավասարակշռությունը խախտվեց: Հյուսիսատլանտյան դաշինքը կորցրեց իր ստրատեգիական ու առանցքային առաքելությունը հատկապես 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո: Այդժամ Վաշինգտոնը սանձազերծեց միջազգային ահաբեկչության դեմ պայքար` միանձնյա դերակատարությամբ` առանց ՆԱՏՕ-ի վրա հենվելու, որոշելով սակայն առանձին դաշնակիցների ներգրավել սեփական հայեցողությամբ եւ անհրաժեշտությամբ: Փաստացիորեն փոխվել է դաշինքի ընկալումը: ԱՄՆ-ն եկել է այն եզրահանգման, որ նրան պետք չէ ՆԱՏՕ-ի ռազմական բաղադրիչը, այդ թվում եւ այն բնական պատճառով, որ եվրոպական առաջատար շատ երկրներ անպատրաստ են կոնկրետ ռազմական գործողությունների: Այս պայմաններում բարձրացավ հետաքրքրությունը քաղաքական բաղադրիչի նկատմամբ, քանի որ նրա հիմքը միջատլանտյան զորակցության գաղափարն է, այլ խոսքերով (Եվրոպայում սպառնալիքների բացակայության դեպքում) իրենց գլոբալ նախաձեռնություններում ԱՄՆ-ի աջակցությունը: Սակայն այստեղ ՆԱՏՕ-ն չարդարացրեց ԱՄՆ-ի սպասելիքները: 2003թ. որոշ խոշոր տերություններ հրաժարվեցին աջակցել իրաքյան պատերազմին:
ՆԱՏՕ-ի նորակոչիկներն ու վետերանները Դաշինքի ընդլայնումը դեպի արեւելք փաստացիորեն դարձավ ԱՄՆ-ի դիրքերի ամրության գործոն: Նորելուկ ՆԱՏՕ-ականների ռազմական արժեքը մեծ չէ, սական քաղաքական ազդեցությունը բավական ազդու է: Պատմական հասկանալի պատճառներով ՆԱՏՕ-ի անդամ նոր երկրները եւ առավելապես հավանական թեկնածուներն իրենց անվտանգության հարցերը վստահում են բացառապես ԱՄՆ-ին: ՆԱՏՕ-ի ընդլայնումը (ինչպես նաեւ Եվրամիության) բացահայտեց, որ նորակոչիկները դաշինքի օրակարգի ձեւավորման մեջ խաղում են, իսկ ապագայում կարող են ունենալ շատ ավելի կարեւոր դերակատարում, քան վետերանները: Բուխարեստի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի «հնաբնակները» ձեռնարկեցին հակահարձակում` հուսալով չեզոքացնել այն միտումները, որոնք ձեւավորվել են դաշինքի ներսում, մարգինալացումից խուսափելու համար: Նիկոլա Սարկոզին արտաքին քաղաքական իր հիմնական խնդիրը տեսնում է Եվրոպայում Ֆրանսիայի առաջատար դիրքի վերականգնումը, որի իրագործման համար որպես գործիք որոշել է օգտագործել ՆԱՏՕ-ն: Ֆրանսիայի նախագահը Բուխարեստում հայտարարեց, որ իր երկիրը կվերադառնա Հյուսիսատլանտյան ռազմական կառույցի հովանու տակ, որը Ֆրանսիան լքել էր Շարլ դը Գոլի հրամանով 1966թ.: Այս քայլը հավանության է արժանացել Վաշինգտոնի կողմից, սակայն գործնականում դժվար թե այն համապատասխանի իր աշխարհաքաղաքական շահերին: Փարիզը ակնկալում է լրջորեն ամրապնդել ինչպես իր, այնպես էլ եվրոպական դիրքերը կարեւորագույն որոշումներ կայացնելիս: Այլ խոսքով` վերականգնել այն հավասարակշռությունը, որի մասին հիշատակել է Ֆիյոնը: Հենց այդ փորձերի զոհերը եղան Թբիլիսին եւ Կիեւը: Հենց այս համատեքստում հասկանալի է դառնում, թե ինչու ԱՄՆ-ի գործուն աջակցությամբ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը Փարիզի սրտով չէ: Դաշինքի ապագա բոլոր անդամները ամերիկամետ են: Նրանց անդամակցությունը միայն կսաստկացնի քաղաքական այն անհավասարակշռությունը, որը ցանկանում են շտկել ՆԱՏՕ-ի վետերան անդամները: Ֆրանսիական փորձը` նոր, առավել եվրոպական կյանք շնորհել ՆԱՏՕ-ին, համարձակ նախաձեռնություն է, սակայն հաջողությունն ամենեւին երաշխավորված չէ: Առաջին` նման հավակնությունները կարող են ամրանալ լուրջ զոհողությունների գնալու պատրաստակամությամբ: Այս նպատակով միայն Սարկոզին հայտարարեց Աֆղանստան հավելյալ ֆրանսիական զորախումբ ուղարկելու մասին: Գաղափարը ժողովրդականություն չի վայելում երկրի ներսում: Գերմանիայում եւս, որը կիսում է Փարիզի սկսած մարտավարությունը, ռազմական գործողությունների ճակատ զորքերի առաքումը ցավագին հարց է: Երկրորդ` եվրոպական ռազմական բաղադրիչը պահանջում է ռազմական ծախսերի համատեղ բարձրացում: ԵՄ երկրներում առկա տնտեսական աճի նվազման եւ համաշխարհային ֆինանսական շուկայի անկայունության ներկա ցածր մակարդակի պայմաններում սա մեծ էնտուզիազմ չի առաջացնում: Երրորդ` եթե Սարկոզիին հաջողվի ինչ-որ չափով իրագործել իր այս ծրագիրը, ապա հակամարտությունը ԱՄՆ-ի հետ անխուսափելի է:
Նոր Եվրոպա ՆԱՏՕ-ի ներքին հարաբերություններն առավելապես վերափոխվում են ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների, իսկ դրանք այնքան էլ անամպ չեն: Ամերիկացիները վերջին տարիներին ԵՄ-ում քարոզում էին երկու հիմնական պրոեկտներ` Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին եւ Կոսովոյի անկախությունը: Վերջինին համաձայնելով` ԵՄ-ում գտան, որ հետայսու մտադիր չեն զիջել Վաշինգտոնին: Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցության պատճառներն ակնհայտ են, սակայն եվրոպացիներն իրենք են ուզում որոշել` ով պետք է լինի Եվրոպական Միության անդամ եւ ով` ոչ: «Վարդերի եւ նարնջագույն հեղափոխությունների» ժամանակ Ռուսթավելու պողոտայի վրա եւ Մայդանում ծածանվում էին եվրոպական դրոշները: Այժմ դրանք զարդարում են Թբիլիսիի եւ Կիեւի կառավարական շենքերը: Այդ քաղաքների բնակիչների համար Եվրոպան ընտրություն է մարդու իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների օգտին: Մինչդեռ ՆԱՏՕ-ն ավելի աբստրակտ իրողություն է: Վրացիները շատ լավ հասկանում են, որ Հյուսիսատլանտյան դաշինքը երբեք չի ուղարկի իր զորքերը Ցխինվալ եւ Սուխում, իսկ Ուկրաինային Ռուսաստանը կարծես չի սպառնում: Իսկ ո՞վ է ասել, թե Եվրամիություն ճանապարհն անցնում է ՆԱՏՕ-ով: Սա իհարկե Վաշինգտոնի մտահղացումն է, որն այդ քայլով քաղաքական խնդիրներ է լուծում: Օրինակ` դեռ 1973թ. ԵՄ իրավանախորդի` Եվրոպական տնտեսական միության` ընդլայնման ժամանակ նրանում ընդգրկվեցին Իռլանդիան, որը ՆԱՏՕ-ի անդամ չէր: 1995թ. ԵՄ անդամ դարձան Շվեդիան, Ֆինլանդիան եւ Ավստրիան, որոնք նույնպես ՆԱՏՕ-ի անդամներ չէին: Նույնը տեղի ունեցավ Մալթայի եւ Կիպրոսի հետ 2004թ.: Մոտ 30 տարի տեւեց ՆԱՏՕ-ի անդամներ Պորտուգալիայի եւ Հունաստանի անդամակցությունը Եվրամիությանը, իսկ Թուրքիան, որը գրեթե կես դար ՆԱՏՕ-ի առանցքային անդամ է, տարիներ ի վեր ԵՄ դռների մոտ սպասում է իր անդամակցությանը: Բուխարեստը նախեւառաջ հասկացնում է, որ Եվրոպան նահանջում է ՆԱՏՕ-ական օրակարգից: Այն սկսում է ընկալվել որպես նոր ռազմական դաշինք` ոչ ամերիկյան եւ ոչ ագրեսիվ: Այն դառնում է դաշինք, որի հետ պետք է պայմանավորվել եւ հաշվի նստել: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
- Արման Բաբաջանյան
ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ
Ես` Սեթ Գմփոյի Գմփոյանս, ինքնակամ խոստովանում եմ, որ 2005թ.-ի հուլիսի 20-ի երեկոյան ժամը 18.30-ին, առանց որեւէ մեկի դրդման, բռթման կամ, առավել եւս, ստիպման, սեփականության իրավունքով ինձ պատկանող Տանջլու ...ԾՈՒՂՐՈՒՂՈՒ~, ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՐՈՍՆ ԷՐ ԿԱՆՉՈՒՄ
Համեստ Կարապետյան 10
Շատ էի ամաչում, երբ մեր չարացած վա~յ մտավորական ոմն ռեժիսոր ու դերասաններ մի ժամանակ Պարոնյանի անվան թատրոնում «Նազար-Նազար, մինչեւ վերջ» էին խաղում...
Ու՞մ էին ծաղրում. իրենց` ազգընտիր, ողնուծուծով ...ՍՈՒՏԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՍԽԱԼԸ...ԹԵ՞ VICE VERSA, Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Սարգիս Հացպանյան 8
Կալանավայրի բակում, բոլորի կողմից տեսանելի մի հատվածում շատ մեծ տառերով գրված խոսքը պարունակում էր չորս բառ` «Սուտից է սկսվում սխալը»:
Հայաստան պետությունը իր կալանավորներին` իրենց կատարած սխալի իսկական ...ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
Կոլաժ՝ նվիրված նորուզուրպատորի ինաուգուրացիայի իմիտացիային
Այս կոլաժում փոքրատառով հիշատակված բոլոր անձինք մտացածին են, հնարավոր համընկնումները` պատահականություն:
Սկիզբը՝ նախորդ համարում
Օրագիր. ...ՔԱՂԱՔՈՒՄ ՎԻՃԱԿՆ Ի՞ՆՉ Է, ՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԻՆՉ ԼԻՆԻ
Գայանե Հովսեփյան
Եթե մի ժամանակ Վանաձորի «Գուգարք» համաբուժարանում էնդոկրին բաժանմունքն աշխատում էր թերբեռնվածությամբ, ինչը դժգոհությունների տեղիք էր տալիս, ապա վերջին 2 ամսում, կարելի է ասել, ընդհանրապես չի գործում, ...ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ՝ ՃԱՂԵՐԻ ԵՏԵՒՈՒՄ
Գայանե Հովսեփյան 7
Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորված անձանց 106 հոգիանոց ցուցակի թիվ 1 «պատվավոր համարը» ՀՀՇ Լոռու մարզային կազմակերպության նախագահ Աշոտ Մանուկյանն է, ով 90-ականներին եղել է Վանաձորի քաղխորհրդի ...ՓԱՍՏՈՐԵՆ ԵՒՍ ՄԵԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾ
Գագիկ Աբգարյան
Ապրիլի 4-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը Գագիկ Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամիս ժամանակով ...ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ` ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
Արմեն Գրիգորյան
Ամփոփելով Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի վեհաժողովի արդյունքները` կարելի է մի շարք հետեւություններ անել:
Վեհաժողովի կարեւոր արդյունքներն էին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների կողմից հակահրթիռային պաշտպանության ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ԴԱՏԻ»
Մարինա Բաղդագյուլյան 11
«Նոր եմ տեսակցել նրան: Առողջությունը եւ տրամադրությունը լավ էր: Ամռանը դարձյալ ձերբակալվել էր, ու այն ժամանակ էլ, երբ այցի էի գնացել, էլի լավ էր, դիմանում էր, բայց նյարդային էր: Հիմա շատ հանգիստ է: Հավանաբար ...«ԵԹԵ ԼԵԶՈՒՆ ՇՂԹԱՅՎԱԾ Է, ԹՈՂ ՁԵՌՔԵՐՆ ԷԼ ՇՂԹԱՅՎԱԾ ԼԻՆԵՆ»
Մարինա Բաղդագյուլյան 1
Արշակ Բանուչյանը ազատ մտավորական է, ազատ զինվոր ու ազատամարտիկ, ազատ կամավոր: Երբեք կուսակցական չի եղել:
Նույնիսկ Ղարաբաղյան շարժման ժամանակ, ազգամիջյան պատերազմական իրավիճակում ոչ մի խմբավորման, ...ՆԱՏՕ-Ն ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Էմմա Գաբրիելյան 1
Մենք` Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներս, մտահոգված ենք Հարավային Կովկասի եւ Մոլդովայի Հանրապետության տարածաշրջանային հակամարտությունների շարունակմամբ: ...ԶԱՎԹԻՉՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀԱՆԳԻՍՏ ՉՊԻՏԻ ԶԳԱՆ
Արմեն Գրիգորյան 1
Ինչպես եւ կանխատեսել էինք` շարունակում են տեղի ունենալ միջազգային զարգացումներ, որոնք աստիճանաբար Հայաստանի ապօրինի իշխանությունների համար մի անելանելի վիճակ են առաջացնում:
Ս.Սարգսյանի պաշտոնադրման ...ԼՈԲԲԻԻ ԳՈՐԾԸ ԲԱՑՎԵՑ
Արամ Ամատունի 1
Եվ այսպես` Սպիտակ տունը պաշտոնապես առաջադրեց Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը: Նոր դեսպանի հավակնորդը Ղրղզստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Մարի Յովանովիչն է: Կասկածից վեր է, որ Ամերիկայի հայկական ...«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՐԴԸ»
Իշխանամետ մամուլում շատ է գրվում հայ-ռուսական ջերմ հարաբերությունների մասին: Իսկ ընդդիմադիր մամուլը դրանք ներկայացնում է ոչ թե որպես միջպետական հարաբերություններ, այլ ՌԴ կողմից Հայաստանում հակաժողովրդական ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԻՄԻՆԱԼ ԲՆՈՒՅԹԸ
Ա.Սարգսյան
Եթե նկատի ունենանք, որ իշխանությունների հիմնական անելիքը հասարակական հարաբերությունները կարգավորող օրենքների մշակումը եւ այդ օրենքների միջոցով պետության ու հասարակության ամենօրյա կառավարումն է, ապա պարզ ...ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔ
Մարինե Խառատյան
Ս.Սարգսյանի երդման արարողությունից հետո Հայաստանում հետապնդումների նոր ալիք է սկսվել: Տեղեկություններ են ստացվում Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նորանոր ձերբակալությունների ու կալանքների մասին: Թվում է` ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱ՞Ծ Է ԽՈՍԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան 2
Երեկ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը «Անի Պլազա» հյուրանոցում ցեղասպանության 93-րդ տարելիցին ընդառաջ հայ-թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդաժողով էր կազմակերպել, որը, ...ՔԱՂԱՔԱԿԱՆԸ ՎԵՐԱՈՐԱԿՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆԻ
Ա. Սարգսյան
Այս օրերին ՀՀ գլխավոր դատախազությունը հետեւողական աշխատանք է տանում տասներեք քաղբանտարկյալների նկատմամբ առաջադրված հոդվածների վերաորակման ուղղությամբ:
Քանի որ գործող վարչախումբը, ի թիվս մի շարք հասկացություն-երեւույթների, ...ԲՈՒԽԱՐԵՍՏՅԱՆ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ
Արման Բաբաջանյան
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները, ընդունված հռչակագիրը տարատեսակ ծայրահեղ գնահատականների առիթ են տալիս: Ոմանք կարծում են, որ Ռումինիայի մայրաքաղաքում միանշանակ հաղթանակ է ամրագրել Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ն ...ՎԻՃԵԼԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Ժան Գեյրաս
Հայաստանում վտանգավոր անկայունություն է Նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ցույցերին հաջորդած եւ մարտի 1-ին Երեւանը սգի մատնած արյունալի բռնությունները մեծ լարվածություն են առաջացրել Հայաստանի ...«ՕՐԵՆՔԸ ԿԻՆ ՉԷ, ՈՐ ԿՈՍՄԵՏԻԿ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵՍ»
Մարինե Խառատյան
Ընդդիմությունը Հայաստանում շարունակում է զուրկ մնալ քաղաքական պայքարի ու քաղաքական գործունեության հնարավորությունից:
Հերիք չէ մեկ ամսից ավելի կալանավորված են ընդդիմության լիդերները, մարտի 20-ից` արտակարգ ...ՌԵԺԻՄԸ ՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ Է` ՆԱ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ Է
Կարինե Հարությունյան
Ո՞նց եք. «Սասունը պտի գա, որ լավ լինենք»: Վանատուրցիներն են: Ամեն օր այստեղ են: Ինչու՞: «Մեր Սասունին ենք սպասում: Մինչեւ վերջ կանգնելու ենք: Որ օրը լսենք, որ գալիս ա, զուռնով-դհոլով գնալու ենք Քաղսիի ...«ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ»
Էմմա Գաբրիելյան
Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքը» շարունակվեց ավանդական կերպով` զրույց, թերթերի հոդվածների խիստ ակտիվ քննարկումներ, «Ազատություն» ռ/կ-ի երեկոյան թողարկման ունկնդրում...
Երիտասարդներն ...ՈՂՈՐՄԻ ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍԻ ՀՈՐԸ...
...Անշուշտ նաեւ իրեն: Եվ յուրաքանչյուրին, ով Արարչի Միտքը թեկուզեւ մեկ միլիմետրով ավելի մատչելի է դարձրել մեզ` մահկանացուներիս: Որովհետեւ ամենքին չէ` միայն ընտրյալներին է տրված Արարչի ՄԻՏՔՆ ընկալելու, ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ`ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
Մարտին Ասլանյան, Արամայիս Ասլանյան
Երբ հանեցին Lենինի արձանը, մեզ համար ճարտարապետական հրաշք բացահայտվեց: Պատվանդանը ստացավ նոր բովանդակություն` դարձավ Երեւանի ճակատին ամրացված քարակերտ մարգարիտը:
Երեւանի ճարտարապետական դեմքի ինքնատիպ ...ԱՆՁԱՅՆՆԵՐԻ ՁԱՅՆՈՎ
Մարինա Բաղդագյուլյան
«Ոչ բռնությանը», «Ոչ մարդու իրավունքների ոտնահարմանը», «Ոչ կենդանիների իրավունքների ոտնահարմանը», «Ոչ անազատությանը», «Ոչ կեղծիքներին», «Դարձիր անձայնների ձայնը», «Գերի մի եղիր ստամոքսիդ, ուտելուց առաջ ...ՀԵՔԻԱԹ ԴԱՎԻԹԻ ՄԱՍԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
Լոնդոնի փողոցներում մի փոքրիկ տղա էր երգում, պարում, որ տարիներ հետո մեծ բեմերում պարող իր չքնաղ աղջկան մի գիշեր նամակ պիտի գրեր ու պատմեր իր հեքիաթը: Հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում ...ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ
Քսաներորդ դարի սկիզբը հայ ժողովրդի համար ողբերգական եղավ. մեծ հերոսամարտերում փառահեղ հաղթանակներ տարած ժողովուրդը դիվանագիտական հարթակում մեծ պարտություններ կրեց: Հարց է ծագում` ինչու՞...
Գլոբալ ...ԱՇԽԱՐՀԸ ԵՒ ՄԵՆՔ
Գոհար Բարսամյան
Հյուսիսատլանտյան դաշինքի Բուխարեստի գագաթնաժողովը, անկասկած, բացեց իր պատմության նոր էջը: 1990-ական թվականներին դաշինքում գործնականում արեւելյան ուղղությամբ ընդլայնման հարցի շուրջ տարաձայնություններ չեն ...«ՍԻԼ ԳՐՈՒՊԸ» ՀԱՎԱՏՈՒՄ Է ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
Մարինե Խառատյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ գրուպի» դեմ հարկային, դատական եւ հնարավոր բոլոր ձեւերով հետապնդումները շարունակվում են. կալանավորված են կոնցեռնի տնօրեններ եւ աշխատակիցներ: ...ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ Է ՄԵՐ ՁԵՌՔՈՒՄ, ՈՉ ԹԵ ՄԵՐԸ` ՆՐԱՆՑ
Արամ Ամատունի
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Հայաստանի նախագահական ընտրությունների մասին զեկույցի լսումն ու քննարկումն, անկասկած, կարեւոր իրադարձություն է: Այսինքն` այն կարեւոր է ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան 2
Երկար տարիներ լուրեր են շրջել այն մասին, որ պրն Օսկանյանի կենսագրական ամփոփումը (Resume), մեղմ ասած, պարարտացվել է մտացածին ու երեւակայական տիտղոսներով՝ հավանաբար նախարարի գրաված պաշտոնի հետ համապատասխանեցնելու ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԵՑԻՆ ԼՂ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ԱՆԵԼԱՆԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս հայտարարել է, որ առաջիկայում կարող է կայանալ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպում: «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախագահները ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին ...«Ո՞Ր ՇՈՒՆ-ՇԱՆ ՈՐԴԻՆ ՔԵԶ ԽՓԵՑ, ԷԴ ԱՆԱՍՏՎԱԾԸ...»
Կարինե Հարությունյան
Մարտի 1-2: Ութ զոհ: Ու՞թ զոհ: Մեկ ամսից ավելի է` կասկածները հանգիստ չեն տալիս նրանց, ովքեր ռեժիմի՝ ժողովրդի նկատմամբ սարքած սպանդի ժամանակ ներկա են եղել եւ նույնիսկ իրենց մաշկի վրա են զգացել քոչարյանասերժական ...«ՎՍՏԱՀ ԵՄ՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»
Կարինե Հարությունյան
Վանատուրի ոգին տեղն է ու... «Միշտ էլ տեղն է լինելու»: Այսօրվանից եռօրյա նախազգուշական հացադուլ են հայտարարել «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, անհայտ կորած Աշոտ Ներսիսյանի կին Ժանետա Ներսիսյանը եւ «Սասուն» ...ՄԱՐՏԻ 1-Ի 10-ՐԴ ԶՈՀՆ ՈՒ ԵՐԵՔ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Երեկ մարտի 1-ի արյունալի դեպքերին զոհ գնացած 10-րդ քաղաքացու` Արարատի մարզի Եղեգնավան գյուղի բնակիչ 29-ամյա Սամվել Հարությունյանի հուղարկավորությունն էր:
Մեզ հետ զրույցում Սամվելի հայրը` Ռուբեն Հարությունյանն ...«ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԻՆՉԵՒ ՀԻՄԱ ԹՈՒՐՔԵՐՆ ԷԻՆ ՎԱԽԵՆՈՒՄ»
Հեղինե Մանուկյան
Երեկ մի խումբ կանայք «Ողբա Հայաստան, քաջերդ զնդաններում են», «Ազատություն քաղբանտարկյալներին» ցուցապաստառներն ու արդեն իսկ ծանոթ տղամարդկանց դիմանկարները ձեռքներին հավաքվել էին Դավիթ Անհաղթի փողոցում` ...«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆԸ» ՄԱՔՐՎՈՒՄ Է
Էմմա Գաբրիելյան
«Քաղաքական զբոսանքը» Հյուսիսային պողոտայում երեկ ավանդական կերպով անցավ` առանց միջադեպերի:
Միակ տարբերությունն այն էր, որ ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը, Արաբկիրի համայնքի ոստիկանապետի տեղակալ ...
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան
«ԳԻՏԵՆՔ` ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
Կարինե Հարությունյան
ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԻ ԳԵՆԵՐԱԼԸ...
Հեղինե Մանուկյան
ՆՐԱՆՔ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ
Գրիգոր Խաչատրյան
ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
«ՆԱԽԱԳԱՀԻ» ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԾԵԾՈՒՋԱՐԴՈՎ ՍԿՍՎԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ»
Կարինե Հարությունյան
«SANCTAS SIMPLICITAS» («ՍՈՒՐԲ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ»)
Գրիզելդա Ղազարյան
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒ՞Մ, ԹԵ՞ ԵՐԴՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արամ Ամատունի
100 ՕՐ ԺԱՄԿԵՏ «ՆՈՐԸՆՏԻՐ» ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
- 775 ճակատամարտ Արճեշի մերձակայքում:
- 1869 Ալեքսանդրապոլում հիմնվում է «Բարենպատակ ընկերությունը»:
- 1876 Կ. Պոլսում հիմնվեց Արարատյան ընկերությունը:
- 1915 Թալիաթի, Էնվերի և Նազըմի ստորագրողթյամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ:
- 1962 Մահացավ գրող, փիլիսոփա, քննադատ, դասախոս, դոկտոր Գասպար Մաշուրյանը: (Ծնվ. 1887 թ.):
- 1963 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով քանդակագործ Արա Սարգսյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

