
ԼՈԲԲԻԻ ԳՈՐԾԸ ԲԱՑՎԵՑ
- Եվ այսպես` Սպիտակ տունը պաշտոնապես առաջադրեց Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը: Նոր դեսպանի հավակնորդը Ղրղզստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Մարի Յովանովիչն է: Կասկածից վեր է, որ Ամերիկայի հայկական լոբբին դեռեւս դեսպանի թեկնածությունը պաշտոնապես հրապարակելուց առաջ էր բերվել «մարտական» բարձր պատրաստության վիճակի, որովհետեւ դեսպանի հարցում ժամանակավոր դադարից, այլ կերպ ասած` սառեցումից հետո, նորից կարծես թե սկսելու է թեժ քննարկումների փուլը:

Ամեն ինչ, իհարկե, կախված է նրանից, թե ինչպես է Յովանովիչի թեկնածությանը վերաբերվելու պաշտոնական Երեւանը: Արտաքին դրսեւորման առումով, Երեւանը թերեւս դեմ որեւէ բան չունի, ինչի վկայությունն էլ այն է, որ Յովանովիչի թեկնածությունը Բուշը ներկայացրեց Սենատին: Եթե Երեւանը դեմ լիներ, ապա այն չէր ներկայացվի: Մյուս կողմից, սակայն, կա երեւի թե երկու հանգամանք, որոնք պաշտոնական Երեւանի իրականում դեմ լինելու պատճառ կարող են հանդիսանալ: Նախ` առաջին հերթին նախագահի ընտրությունից հետո կարծես թե ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունը իր հիմնական պաշտպան է տեսնում արդեն բացառապես Ռուսաստանին: Ամերիկայի հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ղեկավար Ջոն Դանիլովիչին Հայաստանի ղեկավարության երկմաս պատասխանը կարող է լինել դրա լավագույն վկայությունը, վկայությունն այն բանի, որ Հայաստանը Ռուսաստանից որոշակի երաշխիքների դեպքում պատրաստ է անգամ հեգնական վերաբերմունք ցուցաբերել Միացյալ Նահանգներին: Դա, իհարկե, կարող է ողջամիտ տրամաբանության դեպքում թվալ ավանտյուրա, բայց եթե իշխանական խումբը պատրաստ է գնալ սեփական ժողովրդին կրակելու ավանտյուրային, ապա Նահանգների դեմ գնալը երեւի թե կարելի է համարել թեթեւ արկած այդ խմբի համար: Թեեւ, իհարկե, ոչինչ այդքան միանշանակ չէ, սակայն ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանը խրոխտ հայտարարեց, որ Հազարամյակի ծրագրի գումարը Հայաստանն ի վիճակի է ապահովել ինքնուրույն: Դա էր մեր պատասխանը Դանիլովիչին, որի երկրորդ մասը տվեց այն ժամանակ դեռեւս Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա ռուսական մամուլին տված հարցազրույցի ընթացքում, որն, ի դեպ, ավելին էր, քան զուտ Կենտրոնական բանկի նախագահի հարցազրույց, հայտարարեց, թե արեւմուտքի հետ ֆինանսական խնդիրները դժվար են լուծվում, համաձայնությունները դժվար են կայանում, իսկ Ռուսաստանի հետ անհամեմատ հեշտ է: Նկատում ենք մենթալիտետի ուրվականը, որ Հայաստանի իշխանական վերնախավի ուղեղներում թեւածում է արդեն տեւական ժամանակ: Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունը գումարներ է ակնկալում Ռուսաստանից, եւ եթե դրանք լինեն, ապա նա այլեւս Ամերիկայի կարիքը չունի: Իսկ եթե չունի, ապա, բնականաբար, Հայաստանին իսկի էլ պետք չէ, որ Նահանգներն այստեղ դեսպան ունենա, եւ այդ դեպքում նույնիսկ ավելի լավ է, որ նոր դեսպանի թեկնածուն էլ ցեղասպանություն բառը չօգտագործի, որպեսզի հայկական լոբբին, ինչպես Հոգլանդի դեպքում, որին նորից առերեւույթ հավանություն տալով, Երեւանը խիստ ցանկանում էր չտեսնել Հայաստանում, գործի դնի իր ամբողջ ռեսուրսը, օգտագործի ԱՄՆ նախագահի ընտրական գործընթացի հանգամանքը եւ կանխի Հայաստանում ԱՄՆ դեսպանի նշանակումը: Ում է պետք դեսպանը, եւ այն էլ այս խառը ժամանակներում, երբ ժամանակավոր հավատարմատարն է անգամ բավական խիստ արտահայտություններ անում, ուր մնաց թե դեսպան լիներ: Այսինքն` պաշտոնական Երեւանն, անկասկած, այս անգամ էլ կարող է գործարքի մեջ մտնել հայկական լոբբիի հետ, ԱՄՆ դեսպանի նշանակման հարցը ձախողելու համար: Կամ առնվազն կարող է չխանգարել լոբբիին, չհորդորել հակառակը, եթե այն իր հաշվարկներից ու էմոցիաներից ելնելով` ԱՄՆ դեսպանի նոր թեկնածուի առաջ դնի ցեղասպանություն բառն արտասանելու պահանջ: Իսկ որ լոբբին կդնի այդ պահանջը` գրեթե վեր է ցակացած կասկածից, քանի որ հակառակ պարագայում այն կդադարի իր գոյությունն իմաստավորված զգալուց: Որքան էլ տարօրինակ թվա, բայց արդեն կարծես թե հանրահայտ ճշմարտություն է, որ Ամերիկայի հայկական լոբբի ասվածն իր հիմնական առաքելությունը համարում է Հայ դատի հետապնդումը եւ Հայաստանին ու Ղարաբաղին ամերիկյան կառավարության մարդասիրական օգնության ապահովումը: Այլ կերպ ասած` ակնհայտ է, որ ամերիկյան հայկական լոբբին մինչեւ հիմա դժվարությամբ է Հայաստանն ընկալում որպես պետություն, քանի որ այդ պետության համար ընդամենը հարկ է համարում ԱՄՆ կառավարությունից ֆինանսական օգնություն պոկել: Կամ էլ, եթե համարում է պետություն, ապա բացառապես սխալ պատկերացում ունի այդ պետության մասին, այդ պետության քաղաքացիների մասին, քանի որ համարում է, որ այստեղ միայն ֆինանսական օգնության կարիք կա: Մինչդեռ, Հայաստանում կարիք կա թարմ, ժողովրդավարական, ազատական արժեքների, եւ թվում է, որ այդ առումով արտասահմանի, հատկապես Միացյալ Նահանգների հայկական լոբբիստական կազմակերպությունները մեծ անելիք ունեն, որպեսզի կապ հանդիսանան Հայաստանի եւ իրենց երկրների միջեւ` արժեքային կամրջի դեր կատարելով: Այսօրվա դրությամբ հայկական լոբբիստական կազմակերպությունները ոչ միայն չեն կատարում այդ դերը, այլ նույնիսկ որոշակի իմաստով անջրպետ են հանդիսանում արժեքների տեղաշարժման համար, առաջնորդվելով միայն հայդատականության եւ ֆինանսական օգնություն կորզելու գաղափարներով: Սրանում է երեւի թե գաղտնիքը, որ Հայաստանի համար վճռորոշ ժամանակահատվածում, երբ ըստ էության երկիրը կանգնած է դեպի դեմոկրատական, մրցունակ պետություն եւ դեպի բռնապետություն ճամփաբաժանի առաջ, արտասահմանյան որեւէ երկրի, այդ թվում եւ Ամերիկայի հայկական որեւէ լոբբիստական կազմակերպություն չփորձեց դուրս գալ կրավորական դիրքից եւ հոդաբաշխ վերաբերմունք չարտահայտեց Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների հանդեպ: Մինչդեռ Ամերիկայի հայկական լոբբիստական կազմակերպությունները ունեն հսկայական ներուժ, որոնք եթե ուղղեն Հայաստանի մրցունակ պետության կայացմանը, ժամանակակից պետության կայացմանը, ապա այլեւս որեւէ կարիք չի լինի ոչ Հայաստանի, ոչ Ղարաբաղի համար ֆինանսական օգնություն հայցելու եւ նաեւ կարիք չի լինի ցեղասպանության միջազգային ճանաչում աղերսելու, քանի որ հզոր եւ մրցունակ, ժամանակակից արժեհամակարգի վրա կառուցված Հայաստանի դեպքում Թուրքիան ինքն է ստիպված լինելու բացել երկխոսության սեղանը: Մինչդեռ այդ ամենի փոխարեն, հայկական լոբբին, ըստ էության, նպաստում է Հայաստանի կոնսերվացմանը թե ներքին` հասարակական, թե արտաքին` աշխարհաքաղաքական առումով, թեեւ միանգամայն հնարավոր է, եւ թերեւս այդպես էլ կա, որ դա արվում է լավագույն մղումներով:
- Արամ Ամատունի
ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ
Ես` Սեթ Գմփոյի Գմփոյանս, ինքնակամ խոստովանում եմ, որ 2005թ.-ի հուլիսի 20-ի երեկոյան ժամը 18.30-ին, առանց որեւէ մեկի դրդման, բռթման կամ, առավել եւս, ստիպման, սեփականության իրավունքով ինձ պատկանող Տանջլու ...ԾՈՒՂՐՈՒՂՈՒ~, ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՐՈՍՆ ԷՐ ԿԱՆՉՈՒՄ
Համեստ Կարապետյան 10
Շատ էի ամաչում, երբ մեր չարացած վա~յ մտավորական ոմն ռեժիսոր ու դերասաններ մի ժամանակ Պարոնյանի անվան թատրոնում «Նազար-Նազար, մինչեւ վերջ» էին խաղում...
Ու՞մ էին ծաղրում. իրենց` ազգընտիր, ողնուծուծով ...ՍՈՒՏԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՍԽԱԼԸ...ԹԵ՞ VICE VERSA, Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Սարգիս Հացպանյան 8
Կալանավայրի բակում, բոլորի կողմից տեսանելի մի հատվածում շատ մեծ տառերով գրված խոսքը պարունակում էր չորս բառ` «Սուտից է սկսվում սխալը»:
Հայաստան պետությունը իր կալանավորներին` իրենց կատարած սխալի իսկական ...ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
Կոլաժ՝ նվիրված նորուզուրպատորի ինաուգուրացիայի իմիտացիային
Այս կոլաժում փոքրատառով հիշատակված բոլոր անձինք մտացածին են, հնարավոր համընկնումները` պատահականություն:
Սկիզբը՝ նախորդ համարում
Օրագիր. ...ՔԱՂԱՔՈՒՄ ՎԻՃԱԿՆ Ի՞ՆՉ Է, ՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԻՆՉ ԼԻՆԻ
Գայանե Հովսեփյան
Եթե մի ժամանակ Վանաձորի «Գուգարք» համաբուժարանում էնդոկրին բաժանմունքն աշխատում էր թերբեռնվածությամբ, ինչը դժգոհությունների տեղիք էր տալիս, ապա վերջին 2 ամսում, կարելի է ասել, ընդհանրապես չի գործում, ...ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ՝ ՃԱՂԵՐԻ ԵՏԵՒՈՒՄ
Գայանե Հովսեփյան 7
Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորված անձանց 106 հոգիանոց ցուցակի թիվ 1 «պատվավոր համարը» ՀՀՇ Լոռու մարզային կազմակերպության նախագահ Աշոտ Մանուկյանն է, ով 90-ականներին եղել է Վանաձորի քաղխորհրդի ...ՓԱՍՏՈՐԵՆ ԵՒՍ ՄԵԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾ
Գագիկ Աբգարյան
Ապրիլի 4-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը Գագիկ Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամիս ժամանակով ...ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ` ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
Արմեն Գրիգորյան
Ամփոփելով Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի վեհաժողովի արդյունքները` կարելի է մի շարք հետեւություններ անել:
Վեհաժողովի կարեւոր արդյունքներն էին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների կողմից հակահրթիռային պաշտպանության ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ԴԱՏԻ»
Մարինա Բաղդագյուլյան 11
«Նոր եմ տեսակցել նրան: Առողջությունը եւ տրամադրությունը լավ էր: Ամռանը դարձյալ ձերբակալվել էր, ու այն ժամանակ էլ, երբ այցի էի գնացել, էլի լավ էր, դիմանում էր, բայց նյարդային էր: Հիմա շատ հանգիստ է: Հավանաբար ...«ԵԹԵ ԼԵԶՈՒՆ ՇՂԹԱՅՎԱԾ Է, ԹՈՂ ՁԵՌՔԵՐՆ ԷԼ ՇՂԹԱՅՎԱԾ ԼԻՆԵՆ»
Մարինա Բաղդագյուլյան 1
Արշակ Բանուչյանը ազատ մտավորական է, ազատ զինվոր ու ազատամարտիկ, ազատ կամավոր: Երբեք կուսակցական չի եղել:
Նույնիսկ Ղարաբաղյան շարժման ժամանակ, ազգամիջյան պատերազմական իրավիճակում ոչ մի խմբավորման, ...ՆԱՏՕ-Ն ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Էմմա Գաբրիելյան 1
Մենք` Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներս, մտահոգված ենք Հարավային Կովկասի եւ Մոլդովայի Հանրապետության տարածաշրջանային հակամարտությունների շարունակմամբ: ...ԶԱՎԹԻՉՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀԱՆԳԻՍՏ ՉՊԻՏԻ ԶԳԱՆ
Արմեն Գրիգորյան 1
Ինչպես եւ կանխատեսել էինք` շարունակում են տեղի ունենալ միջազգային զարգացումներ, որոնք աստիճանաբար Հայաստանի ապօրինի իշխանությունների համար մի անելանելի վիճակ են առաջացնում:
Ս.Սարգսյանի պաշտոնադրման ...ԼՈԲԲԻԻ ԳՈՐԾԸ ԲԱՑՎԵՑ
Արամ Ամատունի 1
Եվ այսպես` Սպիտակ տունը պաշտոնապես առաջադրեց Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը: Նոր դեսպանի հավակնորդը Ղրղզստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Մարի Յովանովիչն է: Կասկածից վեր է, որ Ամերիկայի հայկական ...«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՐԴԸ»
Իշխանամետ մամուլում շատ է գրվում հայ-ռուսական ջերմ հարաբերությունների մասին: Իսկ ընդդիմադիր մամուլը դրանք ներկայացնում է ոչ թե որպես միջպետական հարաբերություններ, այլ ՌԴ կողմից Հայաստանում հակաժողովրդական ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԻՄԻՆԱԼ ԲՆՈՒՅԹԸ
Ա.Սարգսյան
Եթե նկատի ունենանք, որ իշխանությունների հիմնական անելիքը հասարակական հարաբերությունները կարգավորող օրենքների մշակումը եւ այդ օրենքների միջոցով պետության ու հասարակության ամենօրյա կառավարումն է, ապա պարզ ...ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔ
Մարինե Խառատյան
Ս.Սարգսյանի երդման արարողությունից հետո Հայաստանում հետապնդումների նոր ալիք է սկսվել: Տեղեկություններ են ստացվում Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նորանոր ձերբակալությունների ու կալանքների մասին: Թվում է` ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱ՞Ծ Է ԽՈՍԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան 2
Երեկ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը «Անի Պլազա» հյուրանոցում ցեղասպանության 93-րդ տարելիցին ընդառաջ հայ-թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդաժողով էր կազմակերպել, որը, ...ՔԱՂԱՔԱԿԱՆԸ ՎԵՐԱՈՐԱԿՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆԻ
Ա. Սարգսյան
Այս օրերին ՀՀ գլխավոր դատախազությունը հետեւողական աշխատանք է տանում տասներեք քաղբանտարկյալների նկատմամբ առաջադրված հոդվածների վերաորակման ուղղությամբ:
Քանի որ գործող վարչախումբը, ի թիվս մի շարք հասկացություն-երեւույթների, ...ԲՈՒԽԱՐԵՍՏՅԱՆ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ
Արման Բաբաջանյան
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները, ընդունված հռչակագիրը տարատեսակ ծայրահեղ գնահատականների առիթ են տալիս: Ոմանք կարծում են, որ Ռումինիայի մայրաքաղաքում միանշանակ հաղթանակ է ամրագրել Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ն ...ՎԻՃԵԼԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Ժան Գեյրաս
Հայաստանում վտանգավոր անկայունություն է Նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ցույցերին հաջորդած եւ մարտի 1-ին Երեւանը սգի մատնած արյունալի բռնությունները մեծ լարվածություն են առաջացրել Հայաստանի ...«ՕՐԵՆՔԸ ԿԻՆ ՉԷ, ՈՐ ԿՈՍՄԵՏԻԿ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵՍ»
Մարինե Խառատյան
Ընդդիմությունը Հայաստանում շարունակում է զուրկ մնալ քաղաքական պայքարի ու քաղաքական գործունեության հնարավորությունից:
Հերիք չէ մեկ ամսից ավելի կալանավորված են ընդդիմության լիդերները, մարտի 20-ից` արտակարգ ...ՌԵԺԻՄԸ ՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ Է` ՆԱ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ Է
Կարինե Հարությունյան
Ո՞նց եք. «Սասունը պտի գա, որ լավ լինենք»: Վանատուրցիներն են: Ամեն օր այստեղ են: Ինչու՞: «Մեր Սասունին ենք սպասում: Մինչեւ վերջ կանգնելու ենք: Որ օրը լսենք, որ գալիս ա, զուռնով-դհոլով գնալու ենք Քաղսիի ...«ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ»
Էմմա Գաբրիելյան
Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքը» շարունակվեց ավանդական կերպով` զրույց, թերթերի հոդվածների խիստ ակտիվ քննարկումներ, «Ազատություն» ռ/կ-ի երեկոյան թողարկման ունկնդրում...
Երիտասարդներն ...ՈՂՈՐՄԻ ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍԻ ՀՈՐԸ...
...Անշուշտ նաեւ իրեն: Եվ յուրաքանչյուրին, ով Արարչի Միտքը թեկուզեւ մեկ միլիմետրով ավելի մատչելի է դարձրել մեզ` մահկանացուներիս: Որովհետեւ ամենքին չէ` միայն ընտրյալներին է տրված Արարչի ՄԻՏՔՆ ընկալելու, ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ`ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
Մարտին Ասլանյան, Արամայիս Ասլանյան
Երբ հանեցին Lենինի արձանը, մեզ համար ճարտարապետական հրաշք բացահայտվեց: Պատվանդանը ստացավ նոր բովանդակություն` դարձավ Երեւանի ճակատին ամրացված քարակերտ մարգարիտը:
Երեւանի ճարտարապետական դեմքի ինքնատիպ ...ԱՆՁԱՅՆՆԵՐԻ ՁԱՅՆՈՎ
Մարինա Բաղդագյուլյան
«Ոչ բռնությանը», «Ոչ մարդու իրավունքների ոտնահարմանը», «Ոչ կենդանիների իրավունքների ոտնահարմանը», «Ոչ անազատությանը», «Ոչ կեղծիքներին», «Դարձիր անձայնների ձայնը», «Գերի մի եղիր ստամոքսիդ, ուտելուց առաջ ...ՀԵՔԻԱԹ ԴԱՎԻԹԻ ՄԱՍԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
Լոնդոնի փողոցներում մի փոքրիկ տղա էր երգում, պարում, որ տարիներ հետո մեծ բեմերում պարող իր չքնաղ աղջկան մի գիշեր նամակ պիտի գրեր ու պատմեր իր հեքիաթը: Հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում ...ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ
Քսաներորդ դարի սկիզբը հայ ժողովրդի համար ողբերգական եղավ. մեծ հերոսամարտերում փառահեղ հաղթանակներ տարած ժողովուրդը դիվանագիտական հարթակում մեծ պարտություններ կրեց: Հարց է ծագում` ինչու՞...
Գլոբալ ...ԱՇԽԱՐՀԸ ԵՒ ՄԵՆՔ
Գոհար Բարսամյան
Հյուսիսատլանտյան դաշինքի Բուխարեստի գագաթնաժողովը, անկասկած, բացեց իր պատմության նոր էջը: 1990-ական թվականներին դաշինքում գործնականում արեւելյան ուղղությամբ ընդլայնման հարցի շուրջ տարաձայնություններ չեն ...«ՍԻԼ ԳՐՈՒՊԸ» ՀԱՎԱՏՈՒՄ Է ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
Մարինե Խառատյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ գրուպի» դեմ հարկային, դատական եւ հնարավոր բոլոր ձեւերով հետապնդումները շարունակվում են. կալանավորված են կոնցեռնի տնօրեններ եւ աշխատակիցներ: ...ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ Է ՄԵՐ ՁԵՌՔՈՒՄ, ՈՉ ԹԵ ՄԵՐԸ` ՆՐԱՆՑ
Արամ Ամատունի
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Հայաստանի նախագահական ընտրությունների մասին զեկույցի լսումն ու քննարկումն, անկասկած, կարեւոր իրադարձություն է: Այսինքն` այն կարեւոր է ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան 2
Երկար տարիներ լուրեր են շրջել այն մասին, որ պրն Օսկանյանի կենսագրական ամփոփումը (Resume), մեղմ ասած, պարարտացվել է մտացածին ու երեւակայական տիտղոսներով՝ հավանաբար նախարարի գրաված պաշտոնի հետ համապատասխանեցնելու ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԵՑԻՆ ԼՂ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ԱՆԵԼԱՆԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս հայտարարել է, որ առաջիկայում կարող է կայանալ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպում: «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախագահները ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին ...«Ո՞Ր ՇՈՒՆ-ՇԱՆ ՈՐԴԻՆ ՔԵԶ ԽՓԵՑ, ԷԴ ԱՆԱՍՏՎԱԾԸ...»
Կարինե Հարությունյան
Մարտի 1-2: Ութ զոհ: Ու՞թ զոհ: Մեկ ամսից ավելի է` կասկածները հանգիստ չեն տալիս նրանց, ովքեր ռեժիմի՝ ժողովրդի նկատմամբ սարքած սպանդի ժամանակ ներկա են եղել եւ նույնիսկ իրենց մաշկի վրա են զգացել քոչարյանասերժական ...«ՎՍՏԱՀ ԵՄ՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»
Կարինե Հարությունյան
Վանատուրի ոգին տեղն է ու... «Միշտ էլ տեղն է լինելու»: Այսօրվանից եռօրյա նախազգուշական հացադուլ են հայտարարել «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, անհայտ կորած Աշոտ Ներսիսյանի կին Ժանետա Ներսիսյանը եւ «Սասուն» ...ՄԱՐՏԻ 1-Ի 10-ՐԴ ԶՈՀՆ ՈՒ ԵՐԵՔ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Երեկ մարտի 1-ի արյունալի դեպքերին զոհ գնացած 10-րդ քաղաքացու` Արարատի մարզի Եղեգնավան գյուղի բնակիչ 29-ամյա Սամվել Հարությունյանի հուղարկավորությունն էր:
Մեզ հետ զրույցում Սամվելի հայրը` Ռուբեն Հարությունյանն ...«ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԻՆՉԵՒ ՀԻՄԱ ԹՈՒՐՔԵՐՆ ԷԻՆ ՎԱԽԵՆՈՒՄ»
Հեղինե Մանուկյան
Երեկ մի խումբ կանայք «Ողբա Հայաստան, քաջերդ զնդաններում են», «Ազատություն քաղբանտարկյալներին» ցուցապաստառներն ու արդեն իսկ ծանոթ տղամարդկանց դիմանկարները ձեռքներին հավաքվել էին Դավիթ Անհաղթի փողոցում` ...«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆԸ» ՄԱՔՐՎՈՒՄ Է
Էմմա Գաբրիելյան
«Քաղաքական զբոսանքը» Հյուսիսային պողոտայում երեկ ավանդական կերպով անցավ` առանց միջադեպերի:
Միակ տարբերությունն այն էր, որ ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը, Արաբկիրի համայնքի ոստիկանապետի տեղակալ ...
ՎԿԱՅԻ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵ՞ՐԻՑ ԴԱՏԱՎՈՐԸ ԽԼԱՑԱՎ...
Հեղինե Մանուկյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան
«ԳԻՏԵՆՔ` ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
Կարինե Հարությունյան
ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԻ ԳԵՆԵՐԱԼԸ...
Հեղինե Մանուկյան
ՆՐԱՆՔ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ
Գրիգոր Խաչատրյան
ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
«ՆԱԽԱԳԱՀԻ» ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԾԵԾՈՒՋԱՐԴՈՎ ՍԿՍՎԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ»
Կարինե Հարությունյան
«SANCTAS SIMPLICITAS» («ՍՈՒՐԲ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ»)
Գրիզելդա Ղազարյան
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒ՞Մ, ԹԵ՞ ԵՐԴՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արամ Ամատունի
100 ՕՐ ԺԱՄԿԵՏ «ՆՈՐԸՆՏԻՐ» ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
- 775 ճակատամարտ Արճեշի մերձակայքում:
- 1869 Ալեքսանդրապոլում հիմնվում է «Բարենպատակ ընկերությունը»:
- 1876 Կ. Պոլսում հիմնվեց Արարատյան ընկերությունը:
- 1915 Թալիաթի, Էնվերի և Նազըմի ստորագրողթյամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ:
- 1962 Մահացավ գրող, փիլիսոփա, քննադատ, դասախոս, դոկտոր Գասպար Մաշուրյանը: (Ծնվ. 1887 թ.):
- 1963 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով քանդակագործ Արա Սարգսյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

