
ՆԱՏՕ-Ն ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
- Մենք` Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներս, մտահոգված ենք Հարավային Կովկասի եւ Մոլդովայի Հանրապետության տարածաշրջանային հակամարտությունների շարունակմամբ: Մեր ժողովուրդները ճանաչում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունը: Հաշվի առնելով տվյալ սկզբունքները` մենք պաշտպանում ենք այդ տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը», - ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների ընդունած` ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում:

Ինքնին փաստը, որ ՆԱՏՕ-ն հանդես եկավ Հարավային Կովկասի պետությունների տարածքային ամբողջականությունը պաշտպանող հայտարարությամբ` ուշագրավ է: Հետաքրքրական է նաեւ այն ժամանակահատվածն ու մթնոլորտը, որը ձեւավորվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ: Ինչպես հայտնի է Բուխարեստում Ադրբեջանի նախագահի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջեւ կայացած հանդիպումը բավականին լարված մթնոլորտում էր անցել: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը ասել էր. «Բանակցությունների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համանախագահներին տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր կոշտ եւ անզիջում դիրքորոշման մասին» եւ նաեւ հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահը համանախագահներից բացատրություն է պահանջել ՄԱԿ-ում ԼՂ-ի վերաբերյալ Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւի քվեարկության ժամանակ իրենց երկրների դիրքորոշման վերաբերյալ: Պաշտոնական Բաքուն իր կողմից նախաձեռնած վերջին գործողությունների առկայության պայմաններում անգամ շարունակում է պնդել, թե Ադրբեջանի դիրքորոշումը չի կոշտացել, այս մասին օրերս հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը. «Չեմ կարծում, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը կոշտացել է. այն մնացել է նույնը, ինչ եղել է վերջին մի քանի տարիների ընթացքում», - Բուխարեստում նշել էր նա` հավելելով. «Հարցն այժմ հանգում է հայկական կողմին` թե ինչպես են նրանք շարունակությունը տեսնում: Ադրբեջանի դիրքորոշումը ինչպես կար, այնպես էլ մնացել է: ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա` այն ըմբռնումով, որ ԼՂ-ին տրվում է բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում», - ասել էր Ադրբեջանի արտգործնախարարը: Անդրադառնալով ՄԽ-ի գործընթացի հետ կապված ԵԱՀԿ-ին ուղղված Ադրբեջանի դիմումին` Է.Մամեդյարովը նկատել էր, որ համանախագահության ինստիտուտն ստեղծվել է, բայց ոչ ոք չգիտի, թե երբ է նրա վերջը. «Տվյալ պարագայում պետք է ամբողջությամբ պարզել` ինչպես է աշխատում համանախագահության ինստիտուտը. եթե այն ունի սկիզբ, ապա ինչպես ցանկացած կառույց, պետք է նաեւ վերջ ունենա, եւ այդ համատեքստում ուզում ենք պարզել, թե ինչպես պետք է այն գործի», - նշել էր ԱԳ նախարարը: «Համանախագահները եւս պետք է հասկանան այն պատասխանատվությունը, որ կրում են հակամարտության կարգավորման համար»: Որ Բաքուն բոլոր պարագաներում շահած է դուրս գալիս իր վարած քաղաքականությունից` անվիճելի փաստ է: Ալիեւ-Սարգսյան հանդիպում, իհարկե, կարող է կայանալ, սակայն խնդիրը նրանում է, թե ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները եւ Սերժ Սարգսյանը ինչ կեցվածքով, ինչպիսի մթնոլորտում են գնալու այդ բանակցություններին... Իրավիճակը հայկական կողմի համար, մեղմ ասած, գոհացուցիչ չէ. համանախագահներ, որ սեփական գործունեությունը տապալումից փրկելու խնդիր ունեն եւ ստիպված եղան պաշտոնական Բաքվի բռնած դիրքորոշումների հետ հաշվի նստել, ավելին` շարժվել նրանց թելադրած խաղի կանոններով: Ինչ վերաբերում է Ս.Սարգսյանին, ապա նա կգնա այդ բանակցություններին նախ սեփական ժողովրդից մերժվածի, հասարակության վստահությունը չվայելողի, ապա նաեւ` կրտսեր Ալիեւի կողմից մեկ անգամ արդեն մերժվածի կարգավիճակում: Չհաշված` ՄԱԿ-ում ընդունված հայտնի բանաձեւը եւ Բաքվի տրամադրությունները դրա հետ կապված: Ս.Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ հանդիպմանը եւս մեկ անգամ նկատել է, որ «դեմ չի լինի հանդիպել Ադրբեջանի ղեկավարին որեւէ համաժողովի շրջանակներում, եթե նման ցանկություն մյուս կողմը հայտնի»: ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան վստահեցրել է, որ բանակցային գործընթացը կշարունակվի եւ նշել է Ս.Սարգսյանի երդմնակալությունից հետո հնարավոր հանդիպման մասին: Ամերիկացի համանախագահը նշել էր, թե Ադրբեջանը եւս համաձայն է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում բանակցային գործընթացը պետք է շարունակվի: Համանախագահները բուխարեստյան հանդիպումների առիթով, ինչպես հայտնի է, հայտարարություն տարածեցին, որում վերահաստատեցին իրենց աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ փաստեցին, որ «հակամարտության խաղաղ կարգավորումը պահանջում է ԼՂ-ի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցային ճանապարհով ձեռք բերված քաղաքական փոխզիջում, որի ապագա հաստատումը կվերապահվի ԼՂ-ի բնակչությանը»: Իսկ 1news.az-ի փոխանցմամբ` Մ.Բրայզան վստահեցրել է. «Բուխարեստում կայացած երկու հանդիպումներում տեղի ունեցավ կարծիքների լուրջ փոխանակում, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ»: Պաշտոնական Երեւանն էլ Բաքվի վերջին կոշտ հայտարարություններին ի պատասխան շարունակում է ԼՂՀ ճանաչման շուրջ մեկնաբանություններ անել: Օրերս Ռ.Քոչարյանը չբացառեց մեկ փաստաթղթով ԼՂՀ անկախության ճանաչման հնարավորությունը. «Չեմ բացառում եւ համարում եմ, որ Ադրբեջանի կեցվածքը բանակցային գործընթացում եւ Ադրբեջանի վերջին քայլերն ուղղակի պարտադրում են հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմելու: Թե ինչպիսի՞ն կլինեն այդ քայլերը` ճանաչու՞մ, անվտանգության ոլորտում պայմանագրի ստորագրու՞մ, թե՞ այլ` պետք է որոշի ՀՀ հաջորդ նախագահը եւ հաջորդ կառավարությունը», - նշել էր նա: Հարցին, թե ինչու՞ մինչեւ հիմա Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը` պատասխանել էր, որ դա այն քայլն է, որը ՀՀ իշխանությունները միշտ կարող են անել. «Փաստացի ճանաչումը կա եւ` վաղուց: Խնդիրը ֆորմալիզացման մեջ է, թե որ պահին ավելի արդյունավետ կարելի է համարել այդ քայլի իրականացումը»: Հիշեցնենք, որ մարտի 31-ին Ստեփանակերտում Ռ.Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանը կամ պետք է անմիջապես ճանաչի ԼՂՀ անկախությունը կամ վերջնական ճանաչումը փոխարինի ՀՀ եւ ԼՂՀ միջեւ պաշտպանության ոլորտին վերաբերող պայմանագրի ստորագրմամբ. «ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանում եւս մոտակա ժամանակներում քննարկումներ պետք է լինեն, եւ, կարծում եմ, ստեղծվում է նոր իրավիճակ: Աշխարհում ինչ-որ բաներ փոխվում են, կա Կոսովոյի նախադեպը, կան Ադրբեջանի ջանքերը` ԵԱՀԿ շրջանակից բանակցային գործընթացը տեղափոխելու դեպի ՄԱԿ, կան ռազմատենչ հայտարարություններ, որոնք պարտադրում են ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին ուղղակի որոշակի շտկումներ մտցնել իրենց մոտեցումների մեջ` կապված ե՛ւ ԼՂՀ անվտանգության հարցերի, ե՛ւ ԼՂ-ի վերջնական կարգավիճակի հետ», - Ստեփանակերտում հայտարարել էր Ռ.Քոչարյանը, ապա հավելել. «Հայաստանը կամ պետք է անմիջապես ճանաչի ԼՂՀ անկախությունը կամ, միգուցե, վերջնական ճանաչումը դեռ այս պահին փոխարինվի ՀՀ եւ ԼՂՀ միջեւ պաշտպանության ոլորտին վերաբերող փոխադարձ աջակցության պայմանագրի ստորագրմամբ` ագրեսիայի պարագայում իմպերատիվ կերպով մասնակցություն ցուցաբերելով այդ ագրեսիայի չեզոքացմանը»: Ըստ Քոչարյանի` նման պայմանագիրը կանխարգելիչ դեր կունենա ռազմատենչ հայտարարությունները կանխելու ուղղությամբ: Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Բաքու ժամանած, ԱՄՆ-ի Հադսոն ինստիտուտի եվրասիական քաղաքականության գծով ծրագրերի տնօրեն Զեյնո Բարանը (Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի կինը) Day.az ադրբեջանական պարբերականին տված հարցազրույցում անդրադառնալով Քոչարյանի վերջին հայտարարություններին` նկատել է, թե Ռ.Քոչարյանը ԼՂ-ի անկախությունը ճանաչելու հնարավորության մասին նշել է Հայաստանի նոր ղեկավարի մասնակցությամբ բանակցությունների սկսվելուց առաջ իր երկրի դիրքերն ամրապնդելու նպատակով: Բարանի խոսքերով` նույնիսկ եթե Հայաստանը ընդունի նման որոշում, ոչ ոք չի ճանաչի ԼՂ-ն. «Ոչ ոք դա չի հասկանա: Իրականում դա նման կլինի Հյուսիսային Կիպրոսի ճանաչմանը միայն Թուրքիայի կողմից», - ասել է Զ.Բարանը` հավելելով. «Եթե Հայաստանը ճանաչի ԼՂ-ի անկախությունը, այդ որոշումը չի պաշտպանի ոչ ոք` ներառյալ Մինսկի խումբը, այդ թվում` Ռուսաստանը, որը շատ հարցերում Հայաստանի դաշնակիցն է: Այդ պատճառով ես լուրջ չեմ ընդունում հայաստանյան ղեկավարության նման հայտարարությունները»: Իսկ անդրադառնալով ՄԱԿ-ում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւին ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների դեմ քվեարկելուն` Բարանը շեշտել է. «ՄԽ-ն ցանկանում էր, որ այդ բանաձեւն առհասարակ չբարձրացվի: Արդյունքում` նրանք ընդունեցին այդ բանաձեւին դեմ քվեարկելու որոշում եւ բացատրեցին դա նրանով, որ բանաձեւը պաշտպանելը կխաթարեր համանախագահների` որպես միջնորդների հեղինակությունը Հայաստանի աչքում: Իսկ «ոչ» ասելով` նրանք հանդիպեցին Ադրբեջանի դժգոհությանը»: ԼՂ-ի խնդրի կարգավորման հեռանկարների վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի լավատեսական հայտարարությունների առնչությամբ Զ.Բարանը շեշտել է. «Պետք է խոստովանեմ, որ այդչափ լավատես չեմ, սակայն ես բանակցությունների մասնակից չեմ: Լինի դա Բրայզան, թե մյուս համանախագահները` նրանք հանդիպում են երկու երկրների նախագահների եւ ԱԳ նախարարների հետ եւ ծանոթ են բանակցությունների էությանը: «Մեթյու Բրայզան լավատես էր նաեւ, երբ քննարկվում էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության հեռանկարը, եւ բոլորը խոսում էին այդ նախագծի իրականացման բարդության մասին», - ասել է ամերիկացի համանախագահի կինը` ընդգծելով. «Հիմնախնդրի լուծման մեջ պետք է լավատես լինել` ընդհանուր հայտարարի բերելու համար տվյալ հարցի լուծմամբ զբաղվող անձանց դիրքորոշումները» եւ հույս է հայտնել, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կլուծվի «այս տարվա ընթացքում»: Զ.Բարանը նաեւ կարծիք է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը, իր կազմում ընդունելով Վրաստանին, կգա Կովկաս, եւ այդ ժամանակ անդամակցությունը հնարավոր կդառնա եւ Ադրբեջանի համար. «Ուկրաինան եւ Վրաստանը ավելի վաղ եւ ավելի ակտիվ են սկսել գործունեությունը ՆԱՏՕ-ին ինտեգրման ուղղությամբ, սակայն ես կարծում եմ, որ վաղ թե ուշ Ադրբեջանը եւս կանդամակցի դաշինքին», - ասել է Բարանը:
- Էմմա Գաբրիելյան
Քննարկում
Jisht գրել է:
De xarabax@ shut-shut lav shenacrek,vor azerin shat chtanjvi,1-2tari der unek.
ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ
Ես` Սեթ Գմփոյի Գմփոյանս, ինքնակամ խոստովանում եմ, որ 2005թ.-ի հուլիսի 20-ի երեկոյան ժամը 18.30-ին, առանց որեւէ մեկի դրդման, բռթման կամ, առավել եւս, ստիպման, սեփականության իրավունքով ինձ պատկանող Տանջլու ...ԾՈՒՂՐՈՒՂՈՒ~, ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՐՈՍՆ ԷՐ ԿԱՆՉՈՒՄ
Համեստ Կարապետյան 10
Շատ էի ամաչում, երբ մեր չարացած վա~յ մտավորական ոմն ռեժիսոր ու դերասաններ մի ժամանակ Պարոնյանի անվան թատրոնում «Նազար-Նազար, մինչեւ վերջ» էին խաղում...
Ու՞մ էին ծաղրում. իրենց` ազգընտիր, ողնուծուծով ...ՍՈՒՏԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՍԽԱԼԸ...ԹԵ՞ VICE VERSA, Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Սարգիս Հացպանյան 8
Կալանավայրի բակում, բոլորի կողմից տեսանելի մի հատվածում շատ մեծ տառերով գրված խոսքը պարունակում էր չորս բառ` «Սուտից է սկսվում սխալը»:
Հայաստան պետությունը իր կալանավորներին` իրենց կատարած սխալի իսկական ...ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
Կոլաժ՝ նվիրված նորուզուրպատորի ինաուգուրացիայի իմիտացիային
Այս կոլաժում փոքրատառով հիշատակված բոլոր անձինք մտացածին են, հնարավոր համընկնումները` պատահականություն:
Սկիզբը՝ նախորդ համարում
Օրագիր. ...ՔԱՂԱՔՈՒՄ ՎԻՃԱԿՆ Ի՞ՆՉ Է, ՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԻՆՉ ԼԻՆԻ
Գայանե Հովսեփյան
Եթե մի ժամանակ Վանաձորի «Գուգարք» համաբուժարանում էնդոկրին բաժանմունքն աշխատում էր թերբեռնվածությամբ, ինչը դժգոհությունների տեղիք էր տալիս, ապա վերջին 2 ամսում, կարելի է ասել, ընդհանրապես չի գործում, ...ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ՝ ՃԱՂԵՐԻ ԵՏԵՒՈՒՄ
Գայանե Հովսեփյան 7
Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորված անձանց 106 հոգիանոց ցուցակի թիվ 1 «պատվավոր համարը» ՀՀՇ Լոռու մարզային կազմակերպության նախագահ Աշոտ Մանուկյանն է, ով 90-ականներին եղել է Վանաձորի քաղխորհրդի ...ՓԱՍՏՈՐԵՆ ԵՒՍ ՄԵԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾ
Գագիկ Աբգարյան
Ապրիլի 4-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը Գագիկ Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամիս ժամանակով ...ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ` ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
Արմեն Գրիգորյան
Ամփոփելով Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի վեհաժողովի արդյունքները` կարելի է մի շարք հետեւություններ անել:
Վեհաժողովի կարեւոր արդյունքներն էին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների կողմից հակահրթիռային պաշտպանության ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ԴԱՏԻ»
Մարինա Բաղդագյուլյան 11
«Նոր եմ տեսակցել նրան: Առողջությունը եւ տրամադրությունը լավ էր: Ամռանը դարձյալ ձերբակալվել էր, ու այն ժամանակ էլ, երբ այցի էի գնացել, էլի լավ էր, դիմանում էր, բայց նյարդային էր: Հիմա շատ հանգիստ է: Հավանաբար ...«ԵԹԵ ԼԵԶՈՒՆ ՇՂԹԱՅՎԱԾ Է, ԹՈՂ ՁԵՌՔԵՐՆ ԷԼ ՇՂԹԱՅՎԱԾ ԼԻՆԵՆ»
Մարինա Բաղդագյուլյան 1
Արշակ Բանուչյանը ազատ մտավորական է, ազատ զինվոր ու ազատամարտիկ, ազատ կամավոր: Երբեք կուսակցական չի եղել:
Նույնիսկ Ղարաբաղյան շարժման ժամանակ, ազգամիջյան պատերազմական իրավիճակում ոչ մի խմբավորման, ...ՆԱՏՕ-Ն ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Էմմա Գաբրիելյան 1
Մենք` Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներս, մտահոգված ենք Հարավային Կովկասի եւ Մոլդովայի Հանրապետության տարածաշրջանային հակամարտությունների շարունակմամբ: ...ԶԱՎԹԻՉՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀԱՆԳԻՍՏ ՉՊԻՏԻ ԶԳԱՆ
Արմեն Գրիգորյան 1
Ինչպես եւ կանխատեսել էինք` շարունակում են տեղի ունենալ միջազգային զարգացումներ, որոնք աստիճանաբար Հայաստանի ապօրինի իշխանությունների համար մի անելանելի վիճակ են առաջացնում:
Ս.Սարգսյանի պաշտոնադրման ...ԼՈԲԲԻԻ ԳՈՐԾԸ ԲԱՑՎԵՑ
Արամ Ամատունի 1
Եվ այսպես` Սպիտակ տունը պաշտոնապես առաջադրեց Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը: Նոր դեսպանի հավակնորդը Ղրղզստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Մարի Յովանովիչն է: Կասկածից վեր է, որ Ամերիկայի հայկական ...«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՐԴԸ»
Իշխանամետ մամուլում շատ է գրվում հայ-ռուսական ջերմ հարաբերությունների մասին: Իսկ ընդդիմադիր մամուլը դրանք ներկայացնում է ոչ թե որպես միջպետական հարաբերություններ, այլ ՌԴ կողմից Հայաստանում հակաժողովրդական ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԻՄԻՆԱԼ ԲՆՈՒՅԹԸ
Ա.Սարգսյան
Եթե նկատի ունենանք, որ իշխանությունների հիմնական անելիքը հասարակական հարաբերությունները կարգավորող օրենքների մշակումը եւ այդ օրենքների միջոցով պետության ու հասարակության ամենօրյա կառավարումն է, ապա պարզ ...ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔ
Մարինե Խառատյան
Ս.Սարգսյանի երդման արարողությունից հետո Հայաստանում հետապնդումների նոր ալիք է սկսվել: Տեղեկություններ են ստացվում Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նորանոր ձերբակալությունների ու կալանքների մասին: Թվում է` ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱ՞Ծ Է ԽՈՍԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան 2
Երեկ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը «Անի Պլազա» հյուրանոցում ցեղասպանության 93-րդ տարելիցին ընդառաջ հայ-թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդաժողով էր կազմակերպել, որը, ...ՔԱՂԱՔԱԿԱՆԸ ՎԵՐԱՈՐԱԿՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆԻ
Ա. Սարգսյան
Այս օրերին ՀՀ գլխավոր դատախազությունը հետեւողական աշխատանք է տանում տասներեք քաղբանտարկյալների նկատմամբ առաջադրված հոդվածների վերաորակման ուղղությամբ:
Քանի որ գործող վարչախումբը, ի թիվս մի շարք հասկացություն-երեւույթների, ...ԲՈՒԽԱՐԵՍՏՅԱՆ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ
Արման Բաբաջանյան
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները, ընդունված հռչակագիրը տարատեսակ ծայրահեղ գնահատականների առիթ են տալիս: Ոմանք կարծում են, որ Ռումինիայի մայրաքաղաքում միանշանակ հաղթանակ է ամրագրել Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ն ...ՎԻՃԵԼԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Ժան Գեյրաս
Հայաստանում վտանգավոր անկայունություն է Նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ցույցերին հաջորդած եւ մարտի 1-ին Երեւանը սգի մատնած արյունալի բռնությունները մեծ լարվածություն են առաջացրել Հայաստանի ...«ՕՐԵՆՔԸ ԿԻՆ ՉԷ, ՈՐ ԿՈՍՄԵՏԻԿ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵՍ»
Մարինե Խառատյան
Ընդդիմությունը Հայաստանում շարունակում է զուրկ մնալ քաղաքական պայքարի ու քաղաքական գործունեության հնարավորությունից:
Հերիք չէ մեկ ամսից ավելի կալանավորված են ընդդիմության լիդերները, մարտի 20-ից` արտակարգ ...ՌԵԺԻՄԸ ՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ Է` ՆԱ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ Է
Կարինե Հարությունյան
Ո՞նց եք. «Սասունը պտի գա, որ լավ լինենք»: Վանատուրցիներն են: Ամեն օր այստեղ են: Ինչու՞: «Մեր Սասունին ենք սպասում: Մինչեւ վերջ կանգնելու ենք: Որ օրը լսենք, որ գալիս ա, զուռնով-դհոլով գնալու ենք Քաղսիի ...«ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ»
Էմմա Գաբրիելյան
Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքը» շարունակվեց ավանդական կերպով` զրույց, թերթերի հոդվածների խիստ ակտիվ քննարկումներ, «Ազատություն» ռ/կ-ի երեկոյան թողարկման ունկնդրում...
Երիտասարդներն ...ՈՂՈՐՄԻ ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍԻ ՀՈՐԸ...
...Անշուշտ նաեւ իրեն: Եվ յուրաքանչյուրին, ով Արարչի Միտքը թեկուզեւ մեկ միլիմետրով ավելի մատչելի է դարձրել մեզ` մահկանացուներիս: Որովհետեւ ամենքին չէ` միայն ընտրյալներին է տրված Արարչի ՄԻՏՔՆ ընկալելու, ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ`ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
Մարտին Ասլանյան, Արամայիս Ասլանյան
Երբ հանեցին Lենինի արձանը, մեզ համար ճարտարապետական հրաշք բացահայտվեց: Պատվանդանը ստացավ նոր բովանդակություն` դարձավ Երեւանի ճակատին ամրացված քարակերտ մարգարիտը:
Երեւանի ճարտարապետական դեմքի ինքնատիպ ...ԱՆՁԱՅՆՆԵՐԻ ՁԱՅՆՈՎ
Մարինա Բաղդագյուլյան
«Ոչ բռնությանը», «Ոչ մարդու իրավունքների ոտնահարմանը», «Ոչ կենդանիների իրավունքների ոտնահարմանը», «Ոչ անազատությանը», «Ոչ կեղծիքներին», «Դարձիր անձայնների ձայնը», «Գերի մի եղիր ստամոքսիդ, ուտելուց առաջ ...ՀԵՔԻԱԹ ԴԱՎԻԹԻ ՄԱՍԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
Լոնդոնի փողոցներում մի փոքրիկ տղա էր երգում, պարում, որ տարիներ հետո մեծ բեմերում պարող իր չքնաղ աղջկան մի գիշեր նամակ պիտի գրեր ու պատմեր իր հեքիաթը: Հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում ...ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ
Քսաներորդ դարի սկիզբը հայ ժողովրդի համար ողբերգական եղավ. մեծ հերոսամարտերում փառահեղ հաղթանակներ տարած ժողովուրդը դիվանագիտական հարթակում մեծ պարտություններ կրեց: Հարց է ծագում` ինչու՞...
Գլոբալ ...ԱՇԽԱՐՀԸ ԵՒ ՄԵՆՔ
Գոհար Բարսամյան
Հյուսիսատլանտյան դաշինքի Բուխարեստի գագաթնաժողովը, անկասկած, բացեց իր պատմության նոր էջը: 1990-ական թվականներին դաշինքում գործնականում արեւելյան ուղղությամբ ընդլայնման հարցի շուրջ տարաձայնություններ չեն ...«ՍԻԼ ԳՐՈՒՊԸ» ՀԱՎԱՏՈՒՄ Է ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
Մարինե Խառատյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ գրուպի» դեմ հարկային, դատական եւ հնարավոր բոլոր ձեւերով հետապնդումները շարունակվում են. կալանավորված են կոնցեռնի տնօրեններ եւ աշխատակիցներ: ...ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ Է ՄԵՐ ՁԵՌՔՈՒՄ, ՈՉ ԹԵ ՄԵՐԸ` ՆՐԱՆՑ
Արամ Ամատունի
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Հայաստանի նախագահական ընտրությունների մասին զեկույցի լսումն ու քննարկումն, անկասկած, կարեւոր իրադարձություն է: Այսինքն` այն կարեւոր է ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան 2
Երկար տարիներ լուրեր են շրջել այն մասին, որ պրն Օսկանյանի կենսագրական ամփոփումը (Resume), մեղմ ասած, պարարտացվել է մտացածին ու երեւակայական տիտղոսներով՝ հավանաբար նախարարի գրաված պաշտոնի հետ համապատասխանեցնելու ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԵՑԻՆ ԼՂ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ԱՆԵԼԱՆԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս հայտարարել է, որ առաջիկայում կարող է կայանալ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպում: «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախագահները ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին ...«Ո՞Ր ՇՈՒՆ-ՇԱՆ ՈՐԴԻՆ ՔԵԶ ԽՓԵՑ, ԷԴ ԱՆԱՍՏՎԱԾԸ...»
Կարինե Հարությունյան
Մարտի 1-2: Ութ զոհ: Ու՞թ զոհ: Մեկ ամսից ավելի է` կասկածները հանգիստ չեն տալիս նրանց, ովքեր ռեժիմի՝ ժողովրդի նկատմամբ սարքած սպանդի ժամանակ ներկա են եղել եւ նույնիսկ իրենց մաշկի վրա են զգացել քոչարյանասերժական ...«ՎՍՏԱՀ ԵՄ՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»
Կարինե Հարությունյան
Վանատուրի ոգին տեղն է ու... «Միշտ էլ տեղն է լինելու»: Այսօրվանից եռօրյա նախազգուշական հացադուլ են հայտարարել «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, անհայտ կորած Աշոտ Ներսիսյանի կին Ժանետա Ներսիսյանը եւ «Սասուն» ...ՄԱՐՏԻ 1-Ի 10-ՐԴ ԶՈՀՆ ՈՒ ԵՐԵՔ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Երեկ մարտի 1-ի արյունալի դեպքերին զոհ գնացած 10-րդ քաղաքացու` Արարատի մարզի Եղեգնավան գյուղի բնակիչ 29-ամյա Սամվել Հարությունյանի հուղարկավորությունն էր:
Մեզ հետ զրույցում Սամվելի հայրը` Ռուբեն Հարությունյանն ...«ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԻՆՉԵՒ ՀԻՄԱ ԹՈՒՐՔԵՐՆ ԷԻՆ ՎԱԽԵՆՈՒՄ»
Հեղինե Մանուկյան
Երեկ մի խումբ կանայք «Ողբա Հայաստան, քաջերդ զնդաններում են», «Ազատություն քաղբանտարկյալներին» ցուցապաստառներն ու արդեն իսկ ծանոթ տղամարդկանց դիմանկարները ձեռքներին հավաքվել էին Դավիթ Անհաղթի փողոցում` ...«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆԸ» ՄԱՔՐՎՈՒՄ Է
Էմմա Գաբրիելյան
«Քաղաքական զբոսանքը» Հյուսիսային պողոտայում երեկ ավանդական կերպով անցավ` առանց միջադեպերի:
Միակ տարբերությունն այն էր, որ ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը, Արաբկիրի համայնքի ոստիկանապետի տեղակալ ...
ԵՄ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
ԸՍՏ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ` ԱՆԱՐԴՅՈՒՆՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Էմմա ԳաբրիելյանՌԴ-Ն ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Էմմա ԳաբրիելյանՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ՀՈՐԴՈՐԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ «ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ ԱՐԱԳ ԱՎԱՐՏԵԼ»
Էմմա ԳաբրիելյանԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԼՐԱՑՆԵԼ
Էմմա Գաբրիելյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան
«ԳԻՏԵՆՔ` ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
Կարինե Հարությունյան
ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԻ ԳԵՆԵՐԱԼԸ...
Հեղինե Մանուկյան
ՆՐԱՆՔ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ
Գրիգոր Խաչատրյան
ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
«ՆԱԽԱԳԱՀԻ» ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԾԵԾՈՒՋԱՐԴՈՎ ՍԿՍՎԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ»
Կարինե Հարությունյան
«SANCTAS SIMPLICITAS» («ՍՈՒՐԲ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ»)
Գրիզելդա Ղազարյան
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒ՞Մ, ԹԵ՞ ԵՐԴՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արամ Ամատունի
100 ՕՐ ԺԱՄԿԵՏ «ՆՈՐԸՆՏԻՐ» ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
- 775 ճակատամարտ Արճեշի մերձակայքում:
- 1869 Ալեքսանդրապոլում հիմնվում է «Բարենպատակ ընկերությունը»:
- 1876 Կ. Պոլսում հիմնվեց Արարատյան ընկերությունը:
- 1915 Թալիաթի, Էնվերի և Նազըմի ստորագրողթյամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ:
- 1962 Մահացավ գրող, փիլիսոփա, քննադատ, դասախոս, դոկտոր Գասպար Մաշուրյանը: (Ծնվ. 1887 թ.):
- 1963 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով քանդակագործ Արա Սարգսյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

