
ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ՝ ՃԱՂԵՐԻ ԵՏԵՒՈՒՄ
- Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորված անձանց 106 հոգիանոց ցուցակի թիվ 1 «պատվավոր համարը» ՀՀՇ Լոռու մարզային կազմակերպության նախագահ Աշոտ Մանուկյանն է, ով 90-ականներին եղել է Վանաձորի քաղխորհրդի նախագահի տեղակալ:

Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քր.օր.-ի 225 հոդվածի 1-ին մասով եւ 300-ի 2-րդ մասով: Ձերբակալվածը, որ գտնվում է Երեւանում, առաջին իսկ օրից փաստաբան է պահանջել: Ներկայումս ապահովված է փաստաբանով: Ամենայն հավանականությամբ դատաքննությունը տեղի կունենա Երեւանում՝ «հատուկ քննչական գործի շրջանակներում», որի «շրջանակներում» էլ ներկայացված է մեղադրանքը: Հարկ է հիշատակել, որ Ա.Մանուկյանը արցախյան շարժման ակունքներին մոտ կանգնած քաղաքական գործիչ է եւ լուրջ դերակատարում է ունեցել սահմանամերձ շրջանների պաշտպանության գործում: Եղել է Երկրապահ կամավորական միության անդամ (չի բացառվում` նաեւ է այժմ, քանի որ, ինչպես հայտնի է, ԵԿՄ-ն քաղաքական կառույց չէ, եւ, ըստ այդմ, այլ քաղաքական կուսակցությունների անդամների համաժամանակյա անդամակցությունը ԵԿՄ-ին չի արգելվում): «Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրից Ա.Մանուկյանը եղել է շարժման ազատամարտիկներից եւ նախաձեռնողներից մեկը, իրականացրել է սահմանամերձ շրջանների պաշտպանական միջոցառումները` աշխարհազորային ջոկատների կազմավորումից մինչեւ կարեւորագույն նշանակության օբյեկտների հսկողությունն ու պաշտպանությունը», - նշվում է 2001թ. Ա.Մանուկյանին ԵԿՄ-ի կողմից տրված միջնորդագրում (տես՝ 6.10.2001թ. «Առավոտ», «Վանաձորյան դատավարություն» հոդվածը): Ցավոք, Ա.Մանուկյանն այն ժամանակ նույնպես հայտնվել էր իրավապահների նշանառության տակ, եւ հենց ԵԿՄ անդամ լինելու հանգամանքն էլ այն ժամանակ մեղմացուցիչ դեր կատարեց նրա նկատմամբ դատավճիռ կայացնելիս: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ իշխանություններն սկսել էին «զտել» նախկին զինակիցներին՝ «յուրայինների» եւ ոչ «յուրայինների»: Հենց այդ նույն ժամանակաշրջանում իրավապահների նշանառության տակ էր հայտնվել նաեւ քաղաքական հայտնի գործիչ Ազատ Արշակյանը, որին ձերբակալելու առնչությամբ չեզոք դիրք գրավելու համար հասարակության առաջադեմ ուժերը խիստ խոսքեր ասացին ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավուքների պաշտպանության հանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Պարույր Հայրիկյանի հասցեին: 2001թ. Ա.Մանուկյանին օգնեց ԵԿՄ անդամ լինելու հանգամանքը, իսկ այժմ կօգնի՞ այդ հանգամանքը՝ դժվար է ասել, եթե հաշվի առնենք, որ հիմա ԵԿՄ անդամ բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք են հայտնվել իրավապահների նշանառության տակ: Միգուցե հիմա որոշ պատգամավորներ հիշեն, որ իրենք նույնպես ԵԿՄ անդամ են եղել, ինչպես, օրինակ Լոռու մարզից ընտրված պատգամավորներ, ՀՀԿ անդամ Կարեն Սարիբեկյանը, անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Ի դեպ, 2001թ. Ա.Մանուկյանին տրված միջնորդագրերից մեկը «Վրեժ» ջոկատի հրամանատար Սարիբեկյանից էր («Առավոտ», 6.10.2001թ., «Վանաձորյան դատավարություն»): Հարկ ենք համարում հիշատակել ՀՀ պետական ու քաղաքական հայտնի գործիչների խոսքերը՝ Ա.Մանուկյանի մասին, որին անդրադարձել են նաեւ արտակարգ պայմաններում լույս տեսած «Ժամանակ Երեւան» ինտերնետային կայքն ու «Ժամանակ Լոս Անջելես» օրաթերթը՝ մարտի 11-ի համարում: ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 1996թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարեւորելով Ա.Մանուկյանի առաջադրումը որպես ԱԺ պատգամավորության թենկնածու՝ ասել է. «Ա.Մանուկյանին ճանաչել եմ ազգի համար ճակատագրական ղարաբաղյան շարժման առաջին օրից: Նա իր բնատուր խելքը, նպատակին հասնելու կամքը, նվիրումը մինչ օրս անմնացորդ ի սպաս է դրել Արցախի հաղթանակի եւ հայոց պետության կայացման գործին»: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանն էլ ասել է. «Աշոտ Մանուկյանը եղել է այն եզակի անհատներից, որ շարժման առաջին օրից ազգային պետության կայացումը եւ Արցախի հարցի լուծումը կապում էր հայոց ազգային բանակի ստեղծման հետ: Նա մինչ օրս անմնացորդ նվիրվել է ինքնապաշտպանությանը եւ բանակի ստեղծմանը: Նման նվիրյալների շնորհիվ է, որ պաշտպանված են մեր երկրի սահմանները, եւ ունենք ակնառու հաղթանակներ Արցախում»: Իսկ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսն էլ «հավելել» էր. «Աշոտ Մանուկյանի համառ ջանքերով Վանաձորն այսօր ունի կամերային երգչախումբ եւ նվագախումբ, քաղաքի մանուկների սիրելի օջախ դարձած տիկնիկային թատրոն, վոկալ գործիքային համույթ, պարուսուցման դպրոց: Էներգետիկ սովի պայմաններում ապահովվեց Աբելյանի անվան պետթատրոնի անընդմեջ աշխատանքը, շարունակվեցին քաղաքի մշակութային կյանքի լավագույն ավանդույթները»: (Պատմական այս վկայությունները տես 1996թ. Վանաձորի «Վերածնունդ» թերթի 1996թ. մայիսի 26-ի համարում): Հարկ է հիշատակել նաեւ, որ Աշոտ Մանուկյանի մասին բավականին ջերմ խոսքերով արտահայտվեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ այս տարվա նախագահական ընտրությունների նախօրյակին Վանաձորի «Արցախ» պուրակում հրավիրած հանրահավաքի ժամանակ, վերջինիս ներկայացնելով որպես Շարժման տարիների իր մարտական ընկեր:
- Գայանե Հովսեփյան
Քննարկում
հայ գրել է:
Հանցագործ չլինելը բավական է ,որ մարդ որևէ ձևով չհետապնդվի,
անկախ մնացած հանգամանքներից:
Եվ այստեղ ել հարցը էն չի որ Աշոտ Մանուկյանը ղարաբաղյան շարժման
մասնակից է կամ հերոս :
Խոսքը պիտի գնա կոնկրետ հարցի մասին:
Նա իսկապես ինչ որ կոնկրետ մեղք ունի թե հետապնդվում է
քաղաքական պատճառներով:
Ամենայն հավանականությամբ հետապնդումը քաղաքական է :
VAN գրել է:
Իսկ այդ նույն ԼՏՊ-ի իçիւանության տարիներին,երբ պատերազմը դեռ ընթացքի մեջ Էր,հաçվե՞լ եք թե քանի ազատամարտիկ,քանի կռվող ջոկատներ Էին բանտերում,այն դեպքում ,երբ Ստալինի նման բռնակալն անգամ պատերազմի ժամանակ բանտերից ազատեց ու ռազմաճակատ ուղարկեց բոլոր քրեական հանցագորցներին:Դա Հայրենիքի հանդեպ ամենամեց դավաճանություններից մեկը չԷ՞ր արդյոք,որ իրականացրեց ԼՏՊ-ն ,օգտվելով իր պաçտոնական դիրքից:Իսկ այն ժամանակվա կալանավորվաց ազատամարտիկները ի տարբերություն այսօրվանների,ձեռք չԷին բարձրացրել Հայրենի երկրի պետականության վրա,ասել Է թե դավաճանության չԷին գնացել,բայց հայտնվել Էին բանտերում,քանի որ այն ժամանակ Էլ,ինչպես այսօր ԼՏՊ-ն Է հայտարարում,«ով մեզ հատ չԷ,մեր թçնամին Է«,այս ստոր ու ազգակորցան մոտեցումը կար ու ԼՏՊ-ն իր ոհմակով հանդերձ թçնամի Էր գտել իրենց թալանը չհովանավորող ազատամարտիկներին:Ետ նայեք ու ձեր աչքի գերանը կտեսնեք...
SAHRAT գրել է:
chgitem te ov vonts e chanachum A.Manukyanin, bayts aynkan e chapazantsatsvats hodvats@, vor mi pah mard molorvum e, yev harts e talis inkn iren. sa Kirovakantsi A.Manukyanin en govum?... axr duk chgitek te na inch takank e yegel yrb ashxatum er kaxakapeti texakal, H.Matinyani orok... I ser asttso, ushki yekek. te inch en asel, kam inch gnahatakan en tvel jamanakin, da der chi nshanakum te na anmeg e, haskanum ek? hayrenasirutyan koxi tak katarel hantsagortsutyun, yev mnal anpatij? voch yev voch, bolor@, anxtir petk e patasxan tan Hayastanum texi unetsats ankargutyunneri hamar, lini da dimadir te @ndimadir ujeri koxmits... Isk galov Manukyanin, irok na ayn che inch nerkayatsnum e ays tert@...
rafo գրել է:
ՎԱՆԻՆ ՈՒԶՈՒՄ ԷՄ իմանաս հաբի անվան տակ էտ տարիներին շատ մարդ թալանվեց ու ազատամարտիկնեի մեջ էլ շատ անկապ մարդիկ կային եթե Երևանում էս եղել էդ թվերին հիշի ինչ էր կատարվում Երևանում ու պետք չի հավայի դուս տալ..- VAN
Իսկ այդ նույն ԼՏՊ-ի իçիւանության տարիներին,երբ պատերազմը դեռ ընթացքի մեջ Էր,հաçվե՞լ եք թե քանի ազատամարտիկ,քանի կռվող ջոկատներ Էին բանտերում,այն դեպքում ,երբ Ստալինի նման բռնակալն անգամ պատերազմի ժամանակ բանտերից ազատեց ու ռազմաճակատ ուղարկեց բոլոր քրեական հանցագորցներին:Դա Հայրենիքի հանդեպ ամենամեց դավաճանություններից մեկը չԷ՞ր արդյոք,որ իրականացրեց ԼՏՊ-ն ,օգտվելով իր պաçտոնական դիրքից:Իսկ այն ժամանակվա կալանավորվաց ազատամարտիկները ի տարբերություն այսօրվանների,ձեռք չԷին բարձրացրել Հայրենի երկրի պետականության վրա,ասել Է թե դավաճանության չԷին գնացել,բայց հայտնվել Էին բանտերում,քանի որ այն ժամանակ Էլ,ինչպես այսօր ԼՏՊ-ն Է հայտարարում,«ով մեզ հատ չԷ,մեր թçնամին Է«,այս ստոր ու ազգակորցան մոտեցումը կար ու ԼՏՊ-ն իր ոհմակով հանդերձ թçնամի Էր գտել իրենց թալանը չհովանավորող ազատամարտիկներին:Ետ նայեք ու ձեր աչքի գերանը կտեսնեք...
- VAN
ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ
Ես` Սեթ Գմփոյի Գմփոյանս, ինքնակամ խոստովանում եմ, որ 2005թ.-ի հուլիսի 20-ի երեկոյան ժամը 18.30-ին, առանց որեւէ մեկի դրդման, բռթման կամ, առավել եւս, ստիպման, սեփականության իրավունքով ինձ պատկանող Տանջլու ...ԾՈՒՂՐՈՒՂՈՒ~, ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՐՈՍՆ ԷՐ ԿԱՆՉՈՒՄ
Համեստ Կարապետյան 10
Շատ էի ամաչում, երբ մեր չարացած վա~յ մտավորական ոմն ռեժիսոր ու դերասաններ մի ժամանակ Պարոնյանի անվան թատրոնում «Նազար-Նազար, մինչեւ վերջ» էին խաղում...
Ու՞մ էին ծաղրում. իրենց` ազգընտիր, ողնուծուծով ...ՍՈՒՏԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՍԽԱԼԸ...ԹԵ՞ VICE VERSA, Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Սարգիս Հացպանյան 8
Կալանավայրի բակում, բոլորի կողմից տեսանելի մի հատվածում շատ մեծ տառերով գրված խոսքը պարունակում էր չորս բառ` «Սուտից է սկսվում սխալը»:
Հայաստան պետությունը իր կալանավորներին` իրենց կատարած սխալի իսկական ...ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
Կոլաժ՝ նվիրված նորուզուրպատորի ինաուգուրացիայի իմիտացիային
Այս կոլաժում փոքրատառով հիշատակված բոլոր անձինք մտացածին են, հնարավոր համընկնումները` պատահականություն:
Սկիզբը՝ նախորդ համարում
Օրագիր. ...ՔԱՂԱՔՈՒՄ ՎԻՃԱԿՆ Ի՞ՆՉ Է, ՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԻՆՉ ԼԻՆԻ
Գայանե Հովսեփյան
Եթե մի ժամանակ Վանաձորի «Գուգարք» համաբուժարանում էնդոկրին բաժանմունքն աշխատում էր թերբեռնվածությամբ, ինչը դժգոհությունների տեղիք էր տալիս, ապա վերջին 2 ամսում, կարելի է ասել, ընդհանրապես չի գործում, ...ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ՝ ՃԱՂԵՐԻ ԵՏԵՒՈՒՄ
Գայանե Հովսեփյան 7
Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորված անձանց 106 հոգիանոց ցուցակի թիվ 1 «պատվավոր համարը» ՀՀՇ Լոռու մարզային կազմակերպության նախագահ Աշոտ Մանուկյանն է, ով 90-ականներին եղել է Վանաձորի քաղխորհրդի ...ՓԱՍՏՈՐԵՆ ԵՒՍ ՄԵԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾ
Գագիկ Աբգարյան
Ապրիլի 4-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը Գագիկ Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամիս ժամանակով ...ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ` ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
Արմեն Գրիգորյան
Ամփոփելով Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի վեհաժողովի արդյունքները` կարելի է մի շարք հետեւություններ անել:
Վեհաժողովի կարեւոր արդյունքներն էին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների կողմից հակահրթիռային պաշտպանության ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ԴԱՏԻ»
Մարինա Բաղդագյուլյան 11
«Նոր եմ տեսակցել նրան: Առողջությունը եւ տրամադրությունը լավ էր: Ամռանը դարձյալ ձերբակալվել էր, ու այն ժամանակ էլ, երբ այցի էի գնացել, էլի լավ էր, դիմանում էր, բայց նյարդային էր: Հիմա շատ հանգիստ է: Հավանաբար ...«ԵԹԵ ԼԵԶՈՒՆ ՇՂԹԱՅՎԱԾ Է, ԹՈՂ ՁԵՌՔԵՐՆ ԷԼ ՇՂԹԱՅՎԱԾ ԼԻՆԵՆ»
Մարինա Բաղդագյուլյան 1
Արշակ Բանուչյանը ազատ մտավորական է, ազատ զինվոր ու ազատամարտիկ, ազատ կամավոր: Երբեք կուսակցական չի եղել:
Նույնիսկ Ղարաբաղյան շարժման ժամանակ, ազգամիջյան պատերազմական իրավիճակում ոչ մի խմբավորման, ...ՆԱՏՕ-Ն ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Էմմա Գաբրիելյան 1
Մենք` Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներս, մտահոգված ենք Հարավային Կովկասի եւ Մոլդովայի Հանրապետության տարածաշրջանային հակամարտությունների շարունակմամբ: ...ԶԱՎԹԻՉՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀԱՆԳԻՍՏ ՉՊԻՏԻ ԶԳԱՆ
Արմեն Գրիգորյան 1
Ինչպես եւ կանխատեսել էինք` շարունակում են տեղի ունենալ միջազգային զարգացումներ, որոնք աստիճանաբար Հայաստանի ապօրինի իշխանությունների համար մի անելանելի վիճակ են առաջացնում:
Ս.Սարգսյանի պաշտոնադրման ...ԼՈԲԲԻԻ ԳՈՐԾԸ ԲԱՑՎԵՑ
Արամ Ամատունի 1
Եվ այսպես` Սպիտակ տունը պաշտոնապես առաջադրեց Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը: Նոր դեսպանի հավակնորդը Ղրղզստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Մարի Յովանովիչն է: Կասկածից վեր է, որ Ամերիկայի հայկական ...«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՐԴԸ»
Իշխանամետ մամուլում շատ է գրվում հայ-ռուսական ջերմ հարաբերությունների մասին: Իսկ ընդդիմադիր մամուլը դրանք ներկայացնում է ոչ թե որպես միջպետական հարաբերություններ, այլ ՌԴ կողմից Հայաստանում հակաժողովրդական ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԻՄԻՆԱԼ ԲՆՈՒՅԹԸ
Ա.Սարգսյան
Եթե նկատի ունենանք, որ իշխանությունների հիմնական անելիքը հասարակական հարաբերությունները կարգավորող օրենքների մշակումը եւ այդ օրենքների միջոցով պետության ու հասարակության ամենօրյա կառավարումն է, ապա պարզ ...ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔ
Մարինե Խառատյան
Ս.Սարգսյանի երդման արարողությունից հետո Հայաստանում հետապնդումների նոր ալիք է սկսվել: Տեղեկություններ են ստացվում Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նորանոր ձերբակալությունների ու կալանքների մասին: Թվում է` ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱ՞Ծ Է ԽՈՍԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան 2
Երեկ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը «Անի Պլազա» հյուրանոցում ցեղասպանության 93-րդ տարելիցին ընդառաջ հայ-թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդաժողով էր կազմակերպել, որը, ...ՔԱՂԱՔԱԿԱՆԸ ՎԵՐԱՈՐԱԿՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆԻ
Ա. Սարգսյան
Այս օրերին ՀՀ գլխավոր դատախազությունը հետեւողական աշխատանք է տանում տասներեք քաղբանտարկյալների նկատմամբ առաջադրված հոդվածների վերաորակման ուղղությամբ:
Քանի որ գործող վարչախումբը, ի թիվս մի շարք հասկացություն-երեւույթների, ...ԲՈՒԽԱՐԵՍՏՅԱՆ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ
Արման Բաբաջանյան
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները, ընդունված հռչակագիրը տարատեսակ ծայրահեղ գնահատականների առիթ են տալիս: Ոմանք կարծում են, որ Ռումինիայի մայրաքաղաքում միանշանակ հաղթանակ է ամրագրել Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ն ...ՎԻՃԵԼԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Ժան Գեյրաս
Հայաստանում վտանգավոր անկայունություն է Նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ցույցերին հաջորդած եւ մարտի 1-ին Երեւանը սգի մատնած արյունալի բռնությունները մեծ լարվածություն են առաջացրել Հայաստանի ...«ՕՐԵՆՔԸ ԿԻՆ ՉԷ, ՈՐ ԿՈՍՄԵՏԻԿ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵՍ»
Մարինե Խառատյան
Ընդդիմությունը Հայաստանում շարունակում է զուրկ մնալ քաղաքական պայքարի ու քաղաքական գործունեության հնարավորությունից:
Հերիք չէ մեկ ամսից ավելի կալանավորված են ընդդիմության լիդերները, մարտի 20-ից` արտակարգ ...ՌԵԺԻՄԸ ՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ Է` ՆԱ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ Է
Կարինե Հարությունյան
Ո՞նց եք. «Սասունը պտի գա, որ լավ լինենք»: Վանատուրցիներն են: Ամեն օր այստեղ են: Ինչու՞: «Մեր Սասունին ենք սպասում: Մինչեւ վերջ կանգնելու ենք: Որ օրը լսենք, որ գալիս ա, զուռնով-դհոլով գնալու ենք Քաղսիի ...«ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ»
Էմմա Գաբրիելյան
Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքը» շարունակվեց ավանդական կերպով` զրույց, թերթերի հոդվածների խիստ ակտիվ քննարկումներ, «Ազատություն» ռ/կ-ի երեկոյան թողարկման ունկնդրում...
Երիտասարդներն ...ՈՂՈՐՄԻ ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍԻ ՀՈՐԸ...
...Անշուշտ նաեւ իրեն: Եվ յուրաքանչյուրին, ով Արարչի Միտքը թեկուզեւ մեկ միլիմետրով ավելի մատչելի է դարձրել մեզ` մահկանացուներիս: Որովհետեւ ամենքին չէ` միայն ընտրյալներին է տրված Արարչի ՄԻՏՔՆ ընկալելու, ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ`ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
Մարտին Ասլանյան, Արամայիս Ասլանյան
Երբ հանեցին Lենինի արձանը, մեզ համար ճարտարապետական հրաշք բացահայտվեց: Պատվանդանը ստացավ նոր բովանդակություն` դարձավ Երեւանի ճակատին ամրացված քարակերտ մարգարիտը:
Երեւանի ճարտարապետական դեմքի ինքնատիպ ...ԱՆՁԱՅՆՆԵՐԻ ՁԱՅՆՈՎ
Մարինա Բաղդագյուլյան
«Ոչ բռնությանը», «Ոչ մարդու իրավունքների ոտնահարմանը», «Ոչ կենդանիների իրավունքների ոտնահարմանը», «Ոչ անազատությանը», «Ոչ կեղծիքներին», «Դարձիր անձայնների ձայնը», «Գերի մի եղիր ստամոքսիդ, ուտելուց առաջ ...ՀԵՔԻԱԹ ԴԱՎԻԹԻ ՄԱՍԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
Լոնդոնի փողոցներում մի փոքրիկ տղա էր երգում, պարում, որ տարիներ հետո մեծ բեմերում պարող իր չքնաղ աղջկան մի գիշեր նամակ պիտի գրեր ու պատմեր իր հեքիաթը: Հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում ...ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ
Քսաներորդ դարի սկիզբը հայ ժողովրդի համար ողբերգական եղավ. մեծ հերոսամարտերում փառահեղ հաղթանակներ տարած ժողովուրդը դիվանագիտական հարթակում մեծ պարտություններ կրեց: Հարց է ծագում` ինչու՞...
Գլոբալ ...ԱՇԽԱՐՀԸ ԵՒ ՄԵՆՔ
Գոհար Բարսամյան
Հյուսիսատլանտյան դաշինքի Բուխարեստի գագաթնաժողովը, անկասկած, բացեց իր պատմության նոր էջը: 1990-ական թվականներին դաշինքում գործնականում արեւելյան ուղղությամբ ընդլայնման հարցի շուրջ տարաձայնություններ չեն ...«ՍԻԼ ԳՐՈՒՊԸ» ՀԱՎԱՏՈՒՄ Է ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
Մարինե Խառատյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ գրուպի» դեմ հարկային, դատական եւ հնարավոր բոլոր ձեւերով հետապնդումները շարունակվում են. կալանավորված են կոնցեռնի տնօրեններ եւ աշխատակիցներ: ...ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ Է ՄԵՐ ՁԵՌՔՈՒՄ, ՈՉ ԹԵ ՄԵՐԸ` ՆՐԱՆՑ
Արամ Ամատունի
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Հայաստանի նախագահական ընտրությունների մասին զեկույցի լսումն ու քննարկումն, անկասկած, կարեւոր իրադարձություն է: Այսինքն` այն կարեւոր է ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան 2
Երկար տարիներ լուրեր են շրջել այն մասին, որ պրն Օսկանյանի կենսագրական ամփոփումը (Resume), մեղմ ասած, պարարտացվել է մտացածին ու երեւակայական տիտղոսներով՝ հավանաբար նախարարի գրաված պաշտոնի հետ համապատասխանեցնելու ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԵՑԻՆ ԼՂ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ԱՆԵԼԱՆԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս հայտարարել է, որ առաջիկայում կարող է կայանալ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպում: «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախագահները ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին ...«Ո՞Ր ՇՈՒՆ-ՇԱՆ ՈՐԴԻՆ ՔԵԶ ԽՓԵՑ, ԷԴ ԱՆԱՍՏՎԱԾԸ...»
Կարինե Հարությունյան
Մարտի 1-2: Ութ զոհ: Ու՞թ զոհ: Մեկ ամսից ավելի է` կասկածները հանգիստ չեն տալիս նրանց, ովքեր ռեժիմի՝ ժողովրդի նկատմամբ սարքած սպանդի ժամանակ ներկա են եղել եւ նույնիսկ իրենց մաշկի վրա են զգացել քոչարյանասերժական ...«ՎՍՏԱՀ ԵՄ՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»
Կարինե Հարությունյան
Վանատուրի ոգին տեղն է ու... «Միշտ էլ տեղն է լինելու»: Այսօրվանից եռօրյա նախազգուշական հացադուլ են հայտարարել «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, անհայտ կորած Աշոտ Ներսիսյանի կին Ժանետա Ներսիսյանը եւ «Սասուն» ...ՄԱՐՏԻ 1-Ի 10-ՐԴ ԶՈՀՆ ՈՒ ԵՐԵՔ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Երեկ մարտի 1-ի արյունալի դեպքերին զոհ գնացած 10-րդ քաղաքացու` Արարատի մարզի Եղեգնավան գյուղի բնակիչ 29-ամյա Սամվել Հարությունյանի հուղարկավորությունն էր:
Մեզ հետ զրույցում Սամվելի հայրը` Ռուբեն Հարությունյանն ...«ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԻՆՉԵՒ ՀԻՄԱ ԹՈՒՐՔԵՐՆ ԷԻՆ ՎԱԽԵՆՈՒՄ»
Հեղինե Մանուկյան
Երեկ մի խումբ կանայք «Ողբա Հայաստան, քաջերդ զնդաններում են», «Ազատություն քաղբանտարկյալներին» ցուցապաստառներն ու արդեն իսկ ծանոթ տղամարդկանց դիմանկարները ձեռքներին հավաքվել էին Դավիթ Անհաղթի փողոցում` ...«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆԸ» ՄԱՔՐՎՈՒՄ Է
Էմմա Գաբրիելյան
«Քաղաքական զբոսանքը» Հյուսիսային պողոտայում երեկ ավանդական կերպով անցավ` առանց միջադեպերի:
Միակ տարբերությունն այն էր, որ ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը, Արաբկիրի համայնքի ոստիկանապետի տեղակալ ...
ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԸ
ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԵԿԱՆ Է ՆԱԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ՀԱՄԱՐ
Կարինե ՀարությունյանՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՑ ԵՐԹՈՎ
Հեղինե ՄանուկյանԴՈՒԶ-ՔՅԱՍԱՐ-ՏՂԱՄԱՐԴԱՎԱՐԻ. ԹԵ ՄԵԶ ԿԱՄ ՁԵԶ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԷԼ ՓՐԿԵԼՈՒ Է` ԷԴ Է ՓՐԿԵԼՈՒ... ԹԵ ՉԷ` ՏԱԿԻ~Ց-ԼՂՈԶՎԱ~Ծ-ՆԵՆԳՈՐԵ~Ն...
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան
«ԳԻՏԵՆՔ` ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
Կարինե Հարությունյան
ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԻ ԳԵՆԵՐԱԼԸ...
Հեղինե Մանուկյան
ՆՐԱՆՔ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ
Գրիգոր Խաչատրյան
ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
«ՆԱԽԱԳԱՀԻ» ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԾԵԾՈՒՋԱՐԴՈՎ ՍԿՍՎԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ»
Կարինե Հարությունյան
«SANCTAS SIMPLICITAS» («ՍՈՒՐԲ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ»)
Գրիզելդա Ղազարյան
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒ՞Մ, ԹԵ՞ ԵՐԴՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արամ Ամատունի
100 ՕՐ ԺԱՄԿԵՏ «ՆՈՐԸՆՏԻՐ» ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
- 775 ճակատամարտ Արճեշի մերձակայքում:
- 1869 Ալեքսանդրապոլում հիմնվում է «Բարենպատակ ընկերությունը»:
- 1876 Կ. Պոլսում հիմնվեց Արարատյան ընկերությունը:
- 1915 Թալիաթի, Էնվերի և Նազըմի ստորագրողթյամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ:
- 1962 Մահացավ գրող, փիլիսոփա, քննադատ, դասախոս, դոկտոր Գասպար Մաշուրյանը: (Ծնվ. 1887 թ.):
- 1963 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով քանդակագործ Արա Սարգսյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

