
ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
- Կոլաժ՝ նվիրված նորուզուրպատորի ինաուգուրացիայի իմիտացիային

Այս կոլաժում փոքրատառով հիշատակված բոլոր անձինք մտացածին են, հնարավոր համընկնումները` պատահականություն:
Սկիզբը՝ նախորդ համարում
Օրագիր. 13. 03. 2008 Ու պարտկոմն իր սպառնալիքն իրականացրեց. իբր մամուլին ազատություն է տվել: Ու հիմա, ըստ էդ «ազատության», չի կարելի հրապարակել «ակնհայտ սուտ եւ իրավիճակը ապակայունացնող» տեղեկություններ: Բայց ես որոշել եմ չենթարկվել հրամանին, ու հենց հիմա, էս գրառման մեջ ԱԿՆՀԱՅՏ ՍՏԵՐ եմ գրում. պարտկոմը տասը տարի լեգիտիմ ղեկավար է եղել, Պողոս Պողոսյանը մահացել է անզգույշ քաշքշուկից, 2007 թ. խորհրդարանական եւ 2008 թ. նախագահական ընտրություններն ազատ ու արդար են եղել, նորուզուրպատորը հաղթել է նախագահական ընտրություններում՝ հավաքելով 800 հազարից ավելի ձայն, թորոսիկը հուզվել էր իր ընկերներին կալանելու որոշում կայացնելիս եւ ամեն ինչ կտար նման քննարկում չանելու համար, արտուրիկը միայն ու միայն հանուն երկրի կայունության է հաճախորդ դարձել, ոստիկանները չեն կրակել ցուցարարների վրա, աղվանը գիտի, թե ինչ են մարդու իրավունքները, մահտեսին մոտեցել է ցուցարարներին եւ թախանձագին խնդրել ազատել հրապարակը, գագոն անկախ Սահմանադրական դատարանի նախագահ է... Շարքը յուրաքանչյուր ՔԱՂԱՔԱՑԻ կարող է շարունակել: Ու նաեւ, չենթարկվելով պարտկոմի հրամաններին, իրավիճակն ապակայունացնող տեղեկատվություն եմ տարածում, ահա՝ Հուռին գնաց բանջարի, Բանջար չեղավ՝ խոտ եղավ, Խոտի տակին ծիտ եղավ, Ծըլվըլալեն դուրս թռավ: Ծիտը թռավ գերանին, Կանաչ խոտը բերանին: Կարդալով այս վեց տողը` աղվանի ու մահտեսու քննիչները ձեռուոտ ընկան, իսկ սայաթն ու սոնան տարածեցին հաղորդագրություն. «...պարզվել է, որ սույն` իրավիճակն ապակայունացնող բանաստեղծությունը, ըստ նեյրոլեզվաբանական հետազոտության, պարունակում է մարդկանց էքստազի մեջ գցող, զանգվածային հոգեխանգարմունքի ձեւավորմանը նպաստող այնպիսի կոդավորված սադրիչ բառեր, ինչպիսիք են ԾԻՏ (ազատության սիմվոլ), ԿԱՆԱՉ ԽՈՏ (որ հայրենիք իմաստն ունի), ԴՈՒՐՍ ԹՌԱՎ (հաղթանակի լոզունգ) եւ ամենակարեւորը՝ ԳՆԱՑ ԲԱՆՋԱՐԻ, որ ապօրինի հանրահավաքի ուղղակի կոչ է: Օպերատիվ հետախուզական աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ սույն տեղեկատվության հեղինակը հայտնի տեռորիստական բանդայի անդամ ոմն Հ. Թումանյանն է: ԱԱԾ-ն ու ոստիկանությունն աշխատանքներ են տանում նրան հայտնաբերելու ուղղությամբ...»: Ու հեղինակին հայտնաբերելու համար մահտեսին, աղվանն ու իր դահիճները նորանոր ձերբակալություններ ու խոշտանգումներ կիրականացնեն: Ուրիշ ձեւ չգիտեն: Էլի անհամեստություն. մեջբերում իմ՝ մեր տեռորիստական բանդայի անդամ ի «Աբկայ. մեռնելու պարունակները» վեպից «... Մեկուսարանում իրեն ծեծում էին: Դատախազն ասել էր, թե երկու օրում պիտի ինքնախոստովանական ցուցմունք կորզեն, որ մտնի դատարան ու երկու ամսվա կալանքի որոշում վերցնի: Բացի այդ, ասել էր դատախազը, ծեծեք ու դրա տնքոցները ձայնագրեք... Ու ծեծում էին: Նրանք, որոնցից մի քանիսը դեռ երեկ իր մի հայացքից կուչ էին գալիս, թեպետ ինքը չէր հասկանում, թե ինչու, հիմա ծեծում էին իրեն՝ իրար փոխարինելով: Ինքը լուռ էր, իհարկե, ձայն չէր հանում: Բայց ծեծում էին էնպես, որ գոնե մի տնքոց ելնի ու ձայնագրեն... Տեսան, որ Աբկայը ոչ մի ձայն չի հանում, սկսեցին ծեծը նկարահանել, թեպետ հասկանում էին, որ վտանգավոր է, կարող է մեկի ձեռքն ընկնել ու ամբողջ աշխարհով կվարկաբեկվեն, բայց նկարահանեցին ծեծը, իր արյունլվա մարմինը, որ հետո ապացուցեն, թե առաջադրանքը կատարված է: ...Երկու օր հետո՝ գիշերվա կեսին, նրան հանեցին գավառական քաղաքի մեկուսարանից ու տարան: Տասը հոգով էին ուղեկցում՝ թեպետ ե՛ւ ձեռքերին, ե՛ւ ոտքերին շղթաներ էին հագցրել. դատախազն ասել էր, թե շատ վտանգավոր է, կարող է փախչել: Բերեցին տեղական դատարանի շենք: Հասկացավ, որ ձեւականությունն են ուզում պահպանել միայն, բայց ցերեկով չէին կարող հարյուրավոր մարդկանց աչքի առաջ իրեն բերել էդտեղ, գիշերով էին բերել: Դատախազը մինչ այդ մարդ էր ուղարկել դատավորի ետեւից, որ սա արագ երկու ամսվա կալանքի վճիռ կայացնի: Դատավորը եկավ՝ քնաթաթախ ու տխուր. արդեն գիտեր, թե ինչի համար են գիշերվա կեսին կանչել: Աբկայն անմիջապես ճանաչեց. 1993-ի էն ցուրտ ձմռան գիշերը քեֆ անողներից մեկն էր. ոչ նա, որ փողի կենացն էր խմում, ոչ էլ նա, որ ասում էր, թե պատերազմը լավ բան է: Էն ժամանակ սա ջահել իրավաբան էր եւ երեւի պատահական էր հայտնվել քեֆչիների խմբում: Բայց սա էլ իր՝ Աբկայի կամքով մի գիշեր անցկացրեց դիրքերում: Տղերքի պատմելով՝ սա միակն էր, որ իրեն տղամարդավարի էր պահել: Ոչ ձեն էր հանել, ոչ էլ նվնվոց ու տղաների հետ նստել եւ զրուցել էր սահմանից, դիրքերից, դժվարություններից: Դատավորն ակնհայտորեն շփոթված ու արագ մոտեցավ դատախազին եւ խնդրեց անցնել աշխատասենյակ՝ զրուցելու: Աբկայի մոտով գնալիս արդեն իսկ զրուցում էին, եւ դատավորը, գուցե թե նաեւ միտումնավոր, ասում էր բարձրաձայն. «Ես չեմ կարող վճիռ կայացնել, անձնական խնդիրներ կան, ու բարոյականությունս թույլ չի տալիս, երեւի ուրիշ դատավոր կանչեք...»: Շարունակությունն Աբկայը չլսեց, բայց տեսավ դատախազի զարմացած հայացքը, որ ասում էր կարծես. «Բարոյականությունս ու ազնվությունս ո՞րն է, հրաման կա՝ պետք է ամեն կերպ վարկաբեկել ու մեկուսացնել»: Մտան աշխատասենյակ: Դատախազից բացի՝ էնտեղ գնաց նաեւ մի քննիչ: Սենյակից երբեմն-երբեմն միայն դատախազի գոռգոռոցն էր լսվում, բայց բառերը չէին զանազանվում: Ու հետո՝ կրակոցներ լսվեցին: Երեք կրակոց: Դատախազը թափով սենյակից միջանցք ելավ ու գոռաց. - Շտապ օգնություն զանգեք ու փորձագետներ հրավիրեք, թող արձանագրություն կազմեն. քննիչը դատավորին սպանեց, հետո երկու անգամ ինքն իրեն կրակելով՝ ինքնասպանություն գործեց: Ասաց ու դռան մոտ պահակ կարգելով մի ոստիկանի` ոչ մեկին չթողեց սենյակ: - Իսկ մյուսներդ դրան տարեք մեկուսարան ու մի ուրիշ դատավոր հրավիրեք, հենց մեկուսարանում էլ թող կալանքի վճիռը կայացնի»:
Օրագիր. 14. 03. 2008 Դե ինչ, միանգամայն պարզ էր, որ պարտկոմի աչալուրջ գրաքննիչները թույլ չեն տալու «Առավոտի», «Հայկական ժամանակի», «Ժամանակ Երեւանի», «Հայքի», «Տարեգրի», «Չորրորդ իշխանության», «Հրապարակի» տպագրությունը եւ չեն բացելու «Լրագիր», «Ա1+» ինտերնետային կայքերը: Ոչ մեկը մի գրամ անգամ չէր կասկածում, որ հենց այս թերթերն են սրում իրավիճակը եւ խաթարում պարտկոմի ու նորուզուրպատորի խաղաղ կյանքը: Մի՞ թե նորություն է, որ պարտկոմն ու նորուզուրպատորը ատում են ԲԱՆԸ, ԱԶԱՏ ՄԻՏՔԸ, ԳԻՐԸ՝ ընդհանրապես: Իրենք՝ դեպի հայլուր են ուղղում իրենց պալատների ողջ կոյուղին: Էլի հիշենք տարիներ առաջ պարտկոմի ասածը ԳՐՔԻ մասին. «եթե գիրք կարդայի...»: Եթե գրի նկատմամբ մի մանանեխի հատիկի չափ սեր ունենային՝ նրանց կպարտադրեի կարդալ մեր տեռորիստական բանդայի անդամ Լեւոն Խեչոյանի վեպերը: Բայց չեն կարդա... Կարդալու հետ զահլա չունեն... Գիրք կարդալը «կայֆ» չի իրենց համար: Ու թեպետ գիրք արհամարհող են ու մարդ տանջող, այսուհանդերձ՝
Մեջբերում մեր տեռորիստական բանդայի անդամ Լեւոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» վեպից
«Բազեներ վարժեցնողն ասել էր. «Չեմ կարող ասել, եպիսկոպո՛ս, Սուրբ գրքի վրա ձեռ եմ դրել, ոչինչ չեմ ասի»: Խադն ասել էր. «Ինչ արած, որ չես կարող ասել, չես կարող»: Նվիրակ պաշտոնյան նրան տարել էր խոհանոց, կուշտ ու կուռ կերակրել մսեղենով: Երբ վեր էր կացել բազեներ վաճառողը, որ տուն գնա, Նվիրակ պաշտոնյան ասել է. «Չէ, - ասել է, - տուն պիտի չգնաս, մենք քո խոնջանը կապանքելու ենք: Կարծում եմ՝ տակդ կկեղտոտես, խոմ չես կարող մեջդ պահել, ինչ որ պահելու չէ: Հոտին երկու օրից ավել չես կարող դիմանալ՝ ուզես, թե չուզես՝ կխոստովանես»: Բազեվաճառի անդրավարտիքը կապանքել են, նա ասել է. «Չէ»: Նրան զնդան են գցել, աղիների ցավից չորս-հինգ օր ոռնացել է ու ասել՝ «Չէ»: Նա չի խոստովանել, տակը չի կեղտոտել, յոթերորդ օրը որովայնի ներսի կտրտվածքներից մահացել է»: Տեսնես կարդացի՞ն: Իսկ կարդալուց հետո` տեսա՞ն իրենց:
Օրագիր. 15. 03. 2008 «Ազատությունը» հայտնվել էր եթերում, եւ հաղորդեց նաեւ մի քանի մտավորականների կոչը: Ինչի՞ վրա են հույսները դրել: Որ նորուզուրպատորը կհամաձայնի արտահերթ խորհրդարանական ընտրություննե՞ր անցկացնել: Ինչի՞ համար. անցավ գլուխը դնի ցավի տա՞կ: Հենա՝ ամբողջ խորհրդարանն արդեն բռում է՝ երեքով կոալիցիա են, Դաշնակցութունն էլ հեսա-հեսա համոզվում է: Ինչ ուզենա՝ էդ խորհրդարանում կանի: Բա իրեն պե՞տք է խորհրդարանական նոր ընտրություն: Իրենք տեսան, չէ՞, քանի մարդ է գնում նոր շարժման ետեւից, բա որ էդ շարժումը մեծամասնություն դառնա՞: Միամիտ եք, եթե կարծում եք, թե սրանք ԵՐԿՐԻ մասին են մտածում: Թքած ունեն: Համ էլ պատկերացնո՞ւմ եք՝ թորոսիկը ոնց կկառչի խոսնակի աթոռի ոտքից՝ «մամաաա՜, օգնությո՜ւն» գոռալով: Ու եթե «Պապն ու շաղգամի» ողջ անձնակազմն էլ հավաքվի, նրան էդ աթոռի ոտքից չի կարող պոկել... Ո՞նց թե՝ զրկվե՞ն պաշտոններից: Զրկվեն իրենց ցանկացածը խորհրդարան կոչվածում դակելու հնարավորությունի՞ց... Դե իսկ աշխարհի աչքին թոզ կփչեն՝ մեզ մոտ ընդդիմություն էլ կա. «Ժառանգության» յոթ պատգամավորներ... Մեկ է, նրանք, ինչքան էլ կռիվ տան, արդեն չեն կարող խանգարել որեւէ օրենքի ընդունմանը: Ավելին ասեմ, եթե «Ժառանգության» որեւէ պատգամավոր անգամ օրենքի մեջ տառասխալը ուղղելու առաջարկություն անի, միեւնույն է, չի անցնի, որովհետեւ թորոսիկը քվեարկության կդնի, եւ իր կուսակցության խիստ ինտելեկտուալ պատգամավորները կորոշեն, որ, օրինակ, ՕՐԵՆՔ բառը այսուհետեւ պետք է գրել ՈՐԵՆՔ: Եվ վերջ: Նորուզուրպատորի համար՝ երանելի վիճակ, թորոսիկի համար՝ կայֆ: Սրանց պատկերացմամբ միասնություն է, երբ բոլորը միահամուռ հավանություն են տալիս:
Մեջբերում մեր տեռորիստական բանդայի անդամ Այդին Մորիկյանից
«Ես, փաստորեն, շատ ավելի վատ էի մտածում մեր իշխանությունների մասին, քան իրենք կան: Ես մտածում էի, որ իշխանությունները թակարդ են սարքել լրատվամիջոցների համար` կտպեն, հետո դատարան-մատարանով «պիտնո» կգտնեն ու կփակեն: Որ թերթը որ ուզենային: Ու էլի© բացառված չէր նաեւ, որ իշխանությունները որոշեին պառակտել ընդդիմադիր ճամբարը: Ասենք` որոշեին էս-էս թերթերը տպել, իսկ էն-էն թերթերը` ոչ: Պատկերացնու՞մ եք, թե ինչ կսկսվեր©©© Մի խոսքով, կքայքայվեր նաեւ այդ ոլորտում առայժմ առկա, թեեւ խախուտ, միասնությունը: Տեսնու՞մ եք` մենք որքան վատն ենք: Տեսնու՞մ եք, թե մենք ինչ վատ, իրականությանը բնավ չհամապատասխանող պատկերացումներ ունենք մեր իշխանությունների մասին: Մինչդեռ նրանք բնավ էլ այդպիսին չեն: Ինչպես ասում են` մեր իմացածներից չեն: Նրանք շատ ազնիվ են: Անկեղծ: Ու` անմիջական: Առանց սեթեւեթանքների ու ծեքծեքումների: Վերջ: Չէ ու վերջ: Վեհանձնորեն: Ուզում եք հանրահավաք անե՞լ` չեք անի: Ինչու՞: Չեմ թողնում: Ինչու չես թողնում: Քո գործը չէ: Ուզում եք թերթ տպե՞լ` չեք տպի: Ինչու: Քեզ ինչ: Ոնց` ինձ ինչ: Այ, հենց էդպես` քեզ ինչ, դու ո՞վ ես, որ Ձա՞յն ես տվել, ու՞մ: Ոչ իշխանությանը, ուրեմն քո հերն էլ անիծած: Կարելի է մի քիչ էլ ծեծել, մի քիչ «քըխ-քըխ», մի քիչ «կախել» Էդպես: Կարճ: Ու կոնկրետ: Առանց որեւէ խարդավանքների եւ նենգության: Անմիջականորեն: Անկեղծ: Ազնիվ: Իսկ մենք, տմարդորեն, փիս-փիս բաներ ենք մտածում մեր հարազատ իշխանությունների մասին© թե իբր էսպես ու էնպես: Ոչ մի դեպքում© արտն իրենցն է` բակլան էլ կուզեն խաշած կցանեն, կուզեն` խորոված... Բա~©»: Օրագիր. 19. 03. 2008 Պարտկոմն ու իր մանկլավիկներն արդեն կես տարի ընկել են Գյումրիի մի փոքրիկ հեռուստակայանի՝ «ԳԱԼԱ»-ի հետեւից եւ վիկոյով, ամալիկով, ԿաԳէԲէ-ով, հարկայինով, քաղաքապետով, հիմա էլ՝ ահա դատարանով ուզում են անպայման փակել էդ հեռուստատեսությունը. «ո՞նց թե՝ դու մեր ասածը չանես», - հոխորտացել էր վիկոն, նրան արձագանքել էր ամալիկը, հետո՝ էդ կայանի վրա էին քսի տվել հարկայիններին, իսկ վճիռն ի վերջո հենց էսօր կայացրել էր դատավորը: Ու «ԳԱԼԱ»-ում պայքար էր էս բոլորի դեմ... Հեռուստամարաթոն էր՝ նրա աջակցության եւ դրամահավաք: Ի՜նչ էր կատարվում Գյումրիում... Նկարագրելն անհնար է պարզապես... Ու տեսնելով «ԳԱԼԱ»-ում կատարվողը` մեջս ցանկություն առաջացավ բռնել վիկոյի վզից ու ամալիկի ականջներից՝ քարշ տալ Գյումրի, որ տեսնեն ՔԱՂԱՔԱՑՈՒՆ: Քաղաքացին՝ էս տատիկն է, որ քաղաքը ոտքով կտրել է՝ իր թոշակից 300 դրամ բերել, քաղաքացին էս 14 տարեկան երեխան է, որ մորն ասել էր՝ «առանց ինձ չգնաս, ես էլ իմ խնայած 620 դրամը պիտի տամ»: Մարդիկ ցույց էին տալիս պարտկոմին ու վիկոներին, որ իրենք ՔԱՂԱՔԱՑԻ են, որ իրենց մեջ նույն պարտկոմն իր ոստիկանական տեռորով չի կարողացել ստրուկին նստեցնել... Ու ընդվզումը հենց ընդդեմ պարտկոմի էր, նորուզուրպատորի, աղվանների, մահտեսիների, վարդանիկի... Այ, թե մեր հացկատակ հանրայնական «լրագողերն» էլ «ԳԱԼԱ»-ի աշխատակիցների նման այդպես ընդվզել իմանային... Միամիտ մարդ. համ ասում ես հացկատակ, համ ուզում ես, որ ընդվզեն: Հացկատակը` կընդվզի՞...
Օրագիր. 20. 03. 2008 Հիմա էլ «Շանթով» են մի խումբ «մտավորականներ» խոսում արտակարգ դրության վերջին օրը: Ու դարձյալ հոմոսովետիկուսն է նրանց մեջ խոսում... Բայց սրանք դեռ ոչինչ, պարտկոմն էր ժամից ավելի պատասխանում խիստ պատասխանատու լրատվամիջոցների խիստ պատասխանատու հարցերին: Բայց սա նոր բան երբեք չի կարող ասել. էս տասը տարի է` էդպես էլ մի կարգին հայերեն նախադասություն արտասանել չսովորեց, ոչնչով էլ չէր տարբերվում մուլտիպլիկատորից: Չէ, մի բանով տարբերվում էր՝ ինքնագոհ ժպտում էր: Նույնիսկ ծիծաղում: Իսկ պստիկ վիկոն դիրիժորություն էր անում, որ հանկարծ անպատասխանատու հարցեր չհնչեին: Ու պարտկոմն ասաց, թե ուզում է նորուզուրպատորին կայուն երկիր հանձնել... Այսինքն՝ ճահիճը... Իրականությունը, մինչդեռ, էն է, որ պարտկոմը ավերակ է թողնում նորուզուրպատորին: Դա է պարտկոմի էությունը. 10 տարի չկարողացավ ինքն իրեն ներշնչել, որ միեւնույն է` մի օր պիտի հրաժեշտ տա աթոռին... Ու ցնդում է, երբ պատկերացնում է, թե մեկ ուրիշը, թեկուզ եւ իր «մոտիկը», պիտի հիմա նստի էդ պալատում: Ո՞նց թե... Դե տես ինչ կանեմ: Ու նորուզուրպատորի վզին փաթաթեց կեղծված ընտրություններով անլեգիտիմության բեռը... Ահա թե ինչ ավերակ է թողնում: Եվ եթե նորուզուրպատորը բանասիրականում սովորելուց մեր տեռորիստական բանդայի անդամ, ներկայումս աղվանի եւ մահտեսու կողմից հետախուզվող Մ. Խորենցուն կարդացած լիներ, պիտի որ ասեր. «Ես ավերակացս ո՞ւմ թագավորեմ»: Բայց չի հարցնի ... Որովհետեւ նույն շղթայով կապված է քինախնդիր ու մի թթու խոսքի, իմա՝ բարեւի համար ասողին «խելքի բերելու» հրամանի պատրաստ եւ կուկուների «խելքի բերելուց» սպանված մարդու համար դույզն-ինչ չզղջացող, ու հարյուրների, ու հազարների էլ նույն կերպ «խելքի բերելու» հրաման տալու պատրաստ պարտկոմին, որ «իշխեց» ԱՐՅՈՒՆԻՑ ԱՐՅՈՒՆ՝ 1999 հոկտեմբերի 27-ի ԱՐՅՈՒՆԻՑ մինչեւ 2008-ի մարտի 1-ի ԱՐՅՈՒՆԸ:
Օրագիր. 21. 03. 2008 Պիտի որ գրառումներս ավարտեի մարտի 20-ով: Բայց այսօր ես դարձյալ տեսա ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ու նաեւ՝ մարդատյաց ոստիկանին: Հը, այ սայաթ, հիմա՞ ինչ հաղորդագրություն-սուտ ես պատրաստվում տարածել: Ի՞նչ ես ասում, իմ տեսածի՞ն հավատամ, թե՞ իրավունք չունեմ, պիտի քո գրածին հավատամ միայն: Իսկ իմ տեսածն էր. մարդիկ քաղբանտարկյալների նկարներով ու մոմերով հանգիստ զբոսնում էին, ու հենց ձեր ոստիկաններն էին փորձում կռիվ հրահրել, որ հետո ձերբակալություններ անեն... Հը՞: Ի՞նչ ես ասում, սպասեմ հաղորդագրությանդ, որ սրբագրեմ իմ աչքի տեսա՞ծը... Էսօր էլի բաներ կատարվեցին: Գիշերը Գյումրիում այրել էին «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ եւ «ԳԱԼԱ» ՀԸ պաշտպանության շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանի վարած (որ իրենն էլ չէր) ավտոմեքենան: Էս իշխանությունը ոչ մի կերպ չի ընդունում ՔԱՂԱՔԱՑՈւ գոյությունը: Քաղաքացի չպիտի լինի: Միայն՝ ստրուկներ: Ու տեռորը շարունակում է: Կատաղած է էս իշխանությունը, չի հասկանում. էսքան տեռորից հետո՞ էլ դեռ դիմադրողներ կան... սրանք ու իրենց վիկոները, ամալիկները, վարդանիկները չեն ուզում ընդունել համակարգի պարտությունը... Իսկ «ԳԱԼԱ»-ն դիմադրում է. Գյումրին դիմադրում է... Ու հաղթելու է... Վա՜յ, կոդավորված սադրիչ բառ օգտագործեցի, հանկարծ մահտեսին չհարձակվի՞ վրաս... Հա, էսօր տարածվեց մի ուշագրավ հայտարարություն. աղվանը հրամայել է գլխավոր դատախազությունում ստեղծել հանրային իրազեկման խումբ, որը պետք է ապահովի «...հարուցված քրեական գործի մասին հանրությանը պարբերաբար տեղեկատվության տրամադրումը, այնքանով, որքանով դա չի խոչընդոտի նախաքննության իրականացմանը»: Շատ լավ հասկացանք. ստեղծվում է ստի մի ֆաբրիկա, մի գեներատոր, որտեղ ողջ պաշտոնական սուտը կգեներացվի ու կուղղվի մարդկանց... Եթե ես եմ սխալ, ու դա ստի գեներատոր չէ, ապա ի՞նչ է նշանակում նույն հաղորդագրության մեջ հետեւյալը. «Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու...»: Այ աղվան, ո՞ւմ ես ուզում խաբել... Ախր բոլորը գիտեն, որ էդ ձեր ձեւակերպումը միայն Արեւմուտքի աչքին թոզ փչելու համար է. տեսեք` մենք քաղաքական հետապնդումներ չենք իրականացնում, մենք պայքարում ենք տեռորիստների դեմ, ովքեր ուզում էին յուրացնել իշխանությունը... Ականջիդ ասեմ, թող ոչ մեկը չլսի. պետական իշխանությունը տասը տարի Սահմանադրական կարգի խախտմամբ յուրացրել էր պարտկոմդ, ու հիմա էլ՝ Սահմանադրական կարգի խախտմամբ այն յուրացնում է նորուզուրպատորը... Եվ ՔԱՂԱՔԱՑԻՆ դա լավ գիտի, ինչպես որ գիտի կարդալ ձեր ստերի ֆաբրիկայի տարածածների տողատակերը, որտեղից ցցվում են քո, մահտեսու ու ձեզ նմանների ականջները... Այսօր նաեւ չորս կուսակցություն ստորագրեց կոալիցիոն համաձայնագիր. ու ինչ բառեր էին ասում, ինչ խոստումներ էին տալիս, մանավանդ` թուլափայ ոսկորն ատամների տակ հաճույքով ղրճղրճացնող արտուրիկը: Ուղղակի հուզմունքից շունչս կտրվում էր. ինչ լավն են, ու ոնց են մտածում մեր ու մեր երկրի մասին, իսկ մենք՝ անշնորհակալներս, տեսեք, չենք հասկանում նրանց... Դե ես երջանկությունից հուզված չեմ կարող պատասխանել, թող ուրեմն մեր տեռորիստական բանդայի անդամ Արամ Աբրահամյանը պատասխանի.
Մեջբերում մեր տեռորիստական բանդայի անդամ Արամ Աբրահամյանից
«Ընդդիմության հետ երկխոսությունը մեր իշխանությունը պատկերացնում է չափազանց յուրովի՝ որպես կուսակցական վերնախավին իշխանական համակարգի մեջ ներգրավում եւ, այդպիսով, ընդդիմադիր դաշտի ամայացում՝ «Էստի համեցեք՝ պաշտոն տանք» բանաձեւով: Եթե կուսակցական լիդերները գայթակղվում են պաշտոններով, նրանց մասին ասվում է՝ «այ, ապրե՛ք, կառուցողական ընդդիմություն եք, ձեր հետ երկխոսությունը կայացել է»: Նման մարտավարությունը, անշուշտ, ունի իր «դաստիարակչական նշանակությունը»: Ժողովուրդը բացականչում է© «Սա՛ էլ ծախվեց», եւ է՛լ ավելի հիասթափվում է կուսակցություններից՝ ընդդիմությունից, քաղաքականությունից ընդհանրապես: Իշխանությունը շահում է նաեւ նրանով, որ, օրինակ, երեկ «քառակողմ համաձայնագիր» ստորագրած «Օրինաց երկրին» եւ ՀՅԴ-ին գնալով ավելի ու ավելի դժվար կլինի ամեն մի ընտրությունից առաջ «ընդդիմադիր խաղեր» տալ եւ բացատրել՝ «մենք իշխանություն չենք, մենք ոչ մի բանի համար պատասխանատու չենք»: Սակայն, մյուս կողմից, «կլանումներով» իրավիճակը չի կայունանում: Երբ ասվում է, որ Արթուր Բաղդասարյանի 270©000 ընտրողները միացել են իշխանության ընտրազանգվածին, դա զուտ թվաբանական մոտեցում է, որովհետեւ այդ 270©000-ը պարոն Բաղդասարյանին ձայն են տվել նրա ընդդիմադիր կեցվածքի համար, եւ այդ մարդիկ ՕԵԿ-ի՝ իշխանության շարքերն անցնելով չհանգստացան, «չկայունացան», իրենց կարծիքը չփոխեցին, մնացին իրենց խնդիրներով ու դժգոհություններով»:
*** Եվ նորուզուրպատորը, ձեռքը դնելով Սահմանադրության ու Աստվածաշնչի վրա, կերդվի ու կասի. «Ստանձնելով... պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս... եւ ի բարօրություն... ժողովրդի»: Ու նորից հնչեցնեմ հարցս. - Դու կիմանաս, եթե չիմանաս, պարտկոմիցդ հարցրու, կարող է նա գիտի. Արյունով թագադրումը՝ ինչո՞վ է ավարտվում... Իսկ ավարտելուց առաջ՝
Մեջբերում մեր տեռորիստական բանդայի անդամ, ներկայումս աղվանի ու մահտեսու կողմից հետախուզվող Մ. Խորենացուց
«...տիրեցին խստասիրտ ու չար թագավորները, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս, կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախվում է այս ունայն կյանքի համար... Տները թալանվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները... Աստվածապաշտությունը մոռացված է, եւ կա դժոխքի ակնկալություն»:
Հ. Գ. Սույն կոլաժն անավարտ է: Յուրաքանչյուրը, ով իրեն համարում է մեր տեռորիստական բանդայի անդամ, կարող է իր շտրիխն ավելացնել: 01.03 - 22.03.2008 թ. Երեւան
- Մեսրոպ Հարությունյան
ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ
Ես` Սեթ Գմփոյի Գմփոյանս, ինքնակամ խոստովանում եմ, որ 2005թ.-ի հուլիսի 20-ի երեկոյան ժամը 18.30-ին, առանց որեւէ մեկի դրդման, բռթման կամ, առավել եւս, ստիպման, սեփականության իրավունքով ինձ պատկանող Տանջլու ...ԾՈՒՂՐՈՒՂՈՒ~, ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՐՈՍՆ ԷՐ ԿԱՆՉՈՒՄ
Համեստ Կարապետյան 10
Շատ էի ամաչում, երբ մեր չարացած վա~յ մտավորական ոմն ռեժիսոր ու դերասաններ մի ժամանակ Պարոնյանի անվան թատրոնում «Նազար-Նազար, մինչեւ վերջ» էին խաղում...
Ու՞մ էին ծաղրում. իրենց` ազգընտիր, ողնուծուծով ...ՍՈՒՏԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՍԽԱԼԸ...ԹԵ՞ VICE VERSA, Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Սարգիս Հացպանյան 8
Կալանավայրի բակում, բոլորի կողմից տեսանելի մի հատվածում շատ մեծ տառերով գրված խոսքը պարունակում էր չորս բառ` «Սուտից է սկսվում սխալը»:
Հայաստան պետությունը իր կալանավորներին` իրենց կատարած սխալի իսկական ...ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
Կոլաժ՝ նվիրված նորուզուրպատորի ինաուգուրացիայի իմիտացիային
Այս կոլաժում փոքրատառով հիշատակված բոլոր անձինք մտացածին են, հնարավոր համընկնումները` պատահականություն:
Սկիզբը՝ նախորդ համարում
Օրագիր. ...ՔԱՂԱՔՈՒՄ ՎԻՃԱԿՆ Ի՞ՆՉ Է, ՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԻՆՉ ԼԻՆԻ
Գայանե Հովսեփյան
Եթե մի ժամանակ Վանաձորի «Գուգարք» համաբուժարանում էնդոկրին բաժանմունքն աշխատում էր թերբեռնվածությամբ, ինչը դժգոհությունների տեղիք էր տալիս, ապա վերջին 2 ամսում, կարելի է ասել, ընդհանրապես չի գործում, ...ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ՝ ՃԱՂԵՐԻ ԵՏԵՒՈՒՄ
Գայանե Հովսեփյան 7
Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորված անձանց 106 հոգիանոց ցուցակի թիվ 1 «պատվավոր համարը» ՀՀՇ Լոռու մարզային կազմակերպության նախագահ Աշոտ Մանուկյանն է, ով 90-ականներին եղել է Վանաձորի քաղխորհրդի ...ՓԱՍՏՈՐԵՆ ԵՒՍ ՄԵԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾ
Գագիկ Աբգարյան
Ապրիլի 4-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը Գագիկ Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամիս ժամանակով ...ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ` ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
Արմեն Գրիգորյան
Ամփոփելով Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի վեհաժողովի արդյունքները` կարելի է մի շարք հետեւություններ անել:
Վեհաժողովի կարեւոր արդյունքներն էին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների կողմից հակահրթիռային պաշտպանության ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ԴԱՏԻ»
Մարինա Բաղդագյուլյան 11
«Նոր եմ տեսակցել նրան: Առողջությունը եւ տրամադրությունը լավ էր: Ամռանը դարձյալ ձերբակալվել էր, ու այն ժամանակ էլ, երբ այցի էի գնացել, էլի լավ էր, դիմանում էր, բայց նյարդային էր: Հիմա շատ հանգիստ է: Հավանաբար ...«ԵԹԵ ԼԵԶՈՒՆ ՇՂԹԱՅՎԱԾ Է, ԹՈՂ ՁԵՌՔԵՐՆ ԷԼ ՇՂԹԱՅՎԱԾ ԼԻՆԵՆ»
Մարինա Բաղդագյուլյան 1
Արշակ Բանուչյանը ազատ մտավորական է, ազատ զինվոր ու ազատամարտիկ, ազատ կամավոր: Երբեք կուսակցական չի եղել:
Նույնիսկ Ղարաբաղյան շարժման ժամանակ, ազգամիջյան պատերազմական իրավիճակում ոչ մի խմբավորման, ...ՆԱՏՕ-Ն ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Էմմա Գաբրիելյան 1
Մենք` Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներս, մտահոգված ենք Հարավային Կովկասի եւ Մոլդովայի Հանրապետության տարածաշրջանային հակամարտությունների շարունակմամբ: ...ԶԱՎԹԻՉՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀԱՆԳԻՍՏ ՉՊԻՏԻ ԶԳԱՆ
Արմեն Գրիգորյան 1
Ինչպես եւ կանխատեսել էինք` շարունակում են տեղի ունենալ միջազգային զարգացումներ, որոնք աստիճանաբար Հայաստանի ապօրինի իշխանությունների համար մի անելանելի վիճակ են առաջացնում:
Ս.Սարգսյանի պաշտոնադրման ...ԼՈԲԲԻԻ ԳՈՐԾԸ ԲԱՑՎԵՑ
Արամ Ամատունի 1
Եվ այսպես` Սպիտակ տունը պաշտոնապես առաջադրեց Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը: Նոր դեսպանի հավակնորդը Ղրղզստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Մարի Յովանովիչն է: Կասկածից վեր է, որ Ամերիկայի հայկական ...«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՐԴԸ»
Իշխանամետ մամուլում շատ է գրվում հայ-ռուսական ջերմ հարաբերությունների մասին: Իսկ ընդդիմադիր մամուլը դրանք ներկայացնում է ոչ թե որպես միջպետական հարաբերություններ, այլ ՌԴ կողմից Հայաստանում հակաժողովրդական ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԻՄԻՆԱԼ ԲՆՈՒՅԹԸ
Ա.Սարգսյան
Եթե նկատի ունենանք, որ իշխանությունների հիմնական անելիքը հասարակական հարաբերությունները կարգավորող օրենքների մշակումը եւ այդ օրենքների միջոցով պետության ու հասարակության ամենօրյա կառավարումն է, ապա պարզ ...ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔ
Մարինե Խառատյան
Ս.Սարգսյանի երդման արարողությունից հետո Հայաստանում հետապնդումների նոր ալիք է սկսվել: Տեղեկություններ են ստացվում Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նորանոր ձերբակալությունների ու կալանքների մասին: Թվում է` ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱ՞Ծ Է ԽՈՍԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան 2
Երեկ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը «Անի Պլազա» հյուրանոցում ցեղասպանության 93-րդ տարելիցին ընդառաջ հայ-թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդաժողով էր կազմակերպել, որը, ...ՔԱՂԱՔԱԿԱՆԸ ՎԵՐԱՈՐԱԿՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆԻ
Ա. Սարգսյան
Այս օրերին ՀՀ գլխավոր դատախազությունը հետեւողական աշխատանք է տանում տասներեք քաղբանտարկյալների նկատմամբ առաջադրված հոդվածների վերաորակման ուղղությամբ:
Քանի որ գործող վարչախումբը, ի թիվս մի շարք հասկացություն-երեւույթների, ...ԲՈՒԽԱՐԵՍՏՅԱՆ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ
Արման Բաբաջանյան
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները, ընդունված հռչակագիրը տարատեսակ ծայրահեղ գնահատականների առիթ են տալիս: Ոմանք կարծում են, որ Ռումինիայի մայրաքաղաքում միանշանակ հաղթանակ է ամրագրել Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ն ...ՎԻՃԵԼԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Ժան Գեյրաս
Հայաստանում վտանգավոր անկայունություն է Նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ցույցերին հաջորդած եւ մարտի 1-ին Երեւանը սգի մատնած արյունալի բռնությունները մեծ լարվածություն են առաջացրել Հայաստանի ...«ՕՐԵՆՔԸ ԿԻՆ ՉԷ, ՈՐ ԿՈՍՄԵՏԻԿ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵՍ»
Մարինե Խառատյան
Ընդդիմությունը Հայաստանում շարունակում է զուրկ մնալ քաղաքական պայքարի ու քաղաքական գործունեության հնարավորությունից:
Հերիք չէ մեկ ամսից ավելի կալանավորված են ընդդիմության լիդերները, մարտի 20-ից` արտակարգ ...ՌԵԺԻՄԸ ՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ Է` ՆԱ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ Է
Կարինե Հարությունյան
Ո՞նց եք. «Սասունը պտի գա, որ լավ լինենք»: Վանատուրցիներն են: Ամեն օր այստեղ են: Ինչու՞: «Մեր Սասունին ենք սպասում: Մինչեւ վերջ կանգնելու ենք: Որ օրը լսենք, որ գալիս ա, զուռնով-դհոլով գնալու ենք Քաղսիի ...«ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ»
Էմմա Գաբրիելյան
Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքը» շարունակվեց ավանդական կերպով` զրույց, թերթերի հոդվածների խիստ ակտիվ քննարկումներ, «Ազատություն» ռ/կ-ի երեկոյան թողարկման ունկնդրում...
Երիտասարդներն ...ՈՂՈՐՄԻ ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍԻ ՀՈՐԸ...
...Անշուշտ նաեւ իրեն: Եվ յուրաքանչյուրին, ով Արարչի Միտքը թեկուզեւ մեկ միլիմետրով ավելի մատչելի է դարձրել մեզ` մահկանացուներիս: Որովհետեւ ամենքին չէ` միայն ընտրյալներին է տրված Արարչի ՄԻՏՔՆ ընկալելու, ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ`ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
Մարտին Ասլանյան, Արամայիս Ասլանյան
Երբ հանեցին Lենինի արձանը, մեզ համար ճարտարապետական հրաշք բացահայտվեց: Պատվանդանը ստացավ նոր բովանդակություն` դարձավ Երեւանի ճակատին ամրացված քարակերտ մարգարիտը:
Երեւանի ճարտարապետական դեմքի ինքնատիպ ...ԱՆՁԱՅՆՆԵՐԻ ՁԱՅՆՈՎ
Մարինա Բաղդագյուլյան
«Ոչ բռնությանը», «Ոչ մարդու իրավունքների ոտնահարմանը», «Ոչ կենդանիների իրավունքների ոտնահարմանը», «Ոչ անազատությանը», «Ոչ կեղծիքներին», «Դարձիր անձայնների ձայնը», «Գերի մի եղիր ստամոքսիդ, ուտելուց առաջ ...ՀԵՔԻԱԹ ԴԱՎԻԹԻ ՄԱՍԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
Լոնդոնի փողոցներում մի փոքրիկ տղա էր երգում, պարում, որ տարիներ հետո մեծ բեմերում պարող իր չքնաղ աղջկան մի գիշեր նամակ պիտի գրեր ու պատմեր իր հեքիաթը: Հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում ...ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ
Քսաներորդ դարի սկիզբը հայ ժողովրդի համար ողբերգական եղավ. մեծ հերոսամարտերում փառահեղ հաղթանակներ տարած ժողովուրդը դիվանագիտական հարթակում մեծ պարտություններ կրեց: Հարց է ծագում` ինչու՞...
Գլոբալ ...ԱՇԽԱՐՀԸ ԵՒ ՄԵՆՔ
Գոհար Բարսամյան
Հյուսիսատլանտյան դաշինքի Բուխարեստի գագաթնաժողովը, անկասկած, բացեց իր պատմության նոր էջը: 1990-ական թվականներին դաշինքում գործնականում արեւելյան ուղղությամբ ընդլայնման հարցի շուրջ տարաձայնություններ չեն ...«ՍԻԼ ԳՐՈՒՊԸ» ՀԱՎԱՏՈՒՄ Է ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
Մարինե Խառատյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ գրուպի» դեմ հարկային, դատական եւ հնարավոր բոլոր ձեւերով հետապնդումները շարունակվում են. կալանավորված են կոնցեռնի տնօրեններ եւ աշխատակիցներ: ...ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ Է ՄԵՐ ՁԵՌՔՈՒՄ, ՈՉ ԹԵ ՄԵՐԸ` ՆՐԱՆՑ
Արամ Ամատունի
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Հայաստանի նախագահական ընտրությունների մասին զեկույցի լսումն ու քննարկումն, անկասկած, կարեւոր իրադարձություն է: Այսինքն` այն կարեւոր է ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան 2
Երկար տարիներ լուրեր են շրջել այն մասին, որ պրն Օսկանյանի կենսագրական ամփոփումը (Resume), մեղմ ասած, պարարտացվել է մտացածին ու երեւակայական տիտղոսներով՝ հավանաբար նախարարի գրաված պաշտոնի հետ համապատասխանեցնելու ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԵՑԻՆ ԼՂ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ԱՆԵԼԱՆԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս հայտարարել է, որ առաջիկայում կարող է կայանալ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպում: «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախագահները ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին ...«Ո՞Ր ՇՈՒՆ-ՇԱՆ ՈՐԴԻՆ ՔԵԶ ԽՓԵՑ, ԷԴ ԱՆԱՍՏՎԱԾԸ...»
Կարինե Հարությունյան
Մարտի 1-2: Ութ զոհ: Ու՞թ զոհ: Մեկ ամսից ավելի է` կասկածները հանգիստ չեն տալիս նրանց, ովքեր ռեժիմի՝ ժողովրդի նկատմամբ սարքած սպանդի ժամանակ ներկա են եղել եւ նույնիսկ իրենց մաշկի վրա են զգացել քոչարյանասերժական ...«ՎՍՏԱՀ ԵՄ՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»
Կարինե Հարությունյան
Վանատուրի ոգին տեղն է ու... «Միշտ էլ տեղն է լինելու»: Այսօրվանից եռօրյա նախազգուշական հացադուլ են հայտարարել «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, անհայտ կորած Աշոտ Ներսիսյանի կին Ժանետա Ներսիսյանը եւ «Սասուն» ...ՄԱՐՏԻ 1-Ի 10-ՐԴ ԶՈՀՆ ՈՒ ԵՐԵՔ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Երեկ մարտի 1-ի արյունալի դեպքերին զոհ գնացած 10-րդ քաղաքացու` Արարատի մարզի Եղեգնավան գյուղի բնակիչ 29-ամյա Սամվել Հարությունյանի հուղարկավորությունն էր:
Մեզ հետ զրույցում Սամվելի հայրը` Ռուբեն Հարությունյանն ...«ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԻՆՉԵՒ ՀԻՄԱ ԹՈՒՐՔԵՐՆ ԷԻՆ ՎԱԽԵՆՈՒՄ»
Հեղինե Մանուկյան
Երեկ մի խումբ կանայք «Ողբա Հայաստան, քաջերդ զնդաններում են», «Ազատություն քաղբանտարկյալներին» ցուցապաստառներն ու արդեն իսկ ծանոթ տղամարդկանց դիմանկարները ձեռքներին հավաքվել էին Դավիթ Անհաղթի փողոցում` ...«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆԸ» ՄԱՔՐՎՈՒՄ Է
Էմմա Գաբրիելյան
«Քաղաքական զբոսանքը» Հյուսիսային պողոտայում երեկ ավանդական կերպով անցավ` առանց միջադեպերի:
Միակ տարբերությունն այն էր, որ ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը, Արաբկիրի համայնքի ոստիկանապետի տեղակալ ...
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Էմմա Ազատյան
«ԳԻՏԵՆՔ` ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
Կարինե Հարությունյան
ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԻ ԳԵՆԵՐԱԼԸ...
Հեղինե Մանուկյան
ՆՐԱՆՔ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ
Գրիգոր Խաչատրյան
ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
«ՆԱԽԱԳԱՀԻ» ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԾԵԾՈՒՋԱՐԴՈՎ ՍԿՍՎԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ»
Կարինե Հարությունյան
«SANCTAS SIMPLICITAS» («ՍՈՒՐԲ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ»)
Գրիզելդա Ղազարյան
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒ՞Մ, ԹԵ՞ ԵՐԴՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արամ Ամատունի
100 ՕՐ ԺԱՄԿԵՏ «ՆՈՐԸՆՏԻՐ» ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
- 775 ճակատամարտ Արճեշի մերձակայքում:
- 1869 Ալեքսանդրապոլում հիմնվում է «Բարենպատակ ընկերությունը»:
- 1876 Կ. Պոլսում հիմնվեց Արարատյան ընկերությունը:
- 1915 Թալիաթի, Էնվերի և Նազըմի ստորագրողթյամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ:
- 1962 Մահացավ գրող, փիլիսոփա, քննադատ, դասախոս, դոկտոր Գասպար Մաշուրյանը: (Ծնվ. 1887 թ.):
- 1963 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով քանդակագործ Արա Սարգսյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

