
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է: ԿՈՉ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ
- Ապրիլի 9ին, «քաղաքակիրթ» աշխարհի օրհնությամբ, Հայաստանում հաստատված ավազակապետական վարչախմբի մի պարագլխին փոխարինեց մեկ ուրիշը: Փոխարինեց զանգվածային ընտրակեղծիքների, աննախադեպ բռնությունների, քաղաքական հալածանքների եւ խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպված սահմռկեցուցիչ սպանդի միջոցով:

Արեւմուտքը բավարարվեց հայաստանյան իրադարձություններին վերաբերող արտաքուստ խիստ, բայց իրականում դատարկ ու անպատասխանատու հայտարարություններով, կամա թե ակամա նպաստելով հանցագործ իշխանությունների վերարտադրությանը: Եվրոպական կազմակերպությունները, առաջնորդվելով քաղաքական նկատառումներով եւ երկակի ստանդարտներով, բռնեցին ոչ թե ժողովրդավարության, ազատության եւ իրավական պետության գաղափարներով տոգորված Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, այլ անօրինական վարչախմբի կողմը: Առերեւույթ կայունության ապահովման շահագրգռությամբ, բայց ծածկաբար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերը թուլացնելու նպատակով, Արեւմուտքը նախընտրեց մեր երկրում ունենալ խոցելի լեգիտիմությամբ օժտված բռնապետություն, քան ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն: Անկախ, սակայն, միջազգային հանրության այս վրդովեցուցիչ վերաբերմունքից, ակնհայտ է, որ հայ ժողովուրդը, հավատարիմ մնալով ազատության եւ ժողովրդավարության գաղափարներին, չի համակերպվել եւ երբեւէ չի համակերպվելու իր կամքի բռնի ոտնահարման նմանօրինակ փաստի հետ: Պատահական չէ, որ նորընծա բռնազավթչի երդման արարողությունը տեղի ունեցավ մի կողմից` ոստիկանության եւ բանակի ստվարախումբ գումարտակների սվինների ներքո, մյուս կողմից` համաժողովրդական ցասման ու բողոքի զանգվածային միջոցառումների ուղեկցությամբ: Այդ միջոցառումների շարքում կարեւոր տեղ էր զբաղեցնում նաեւ բանտերում եւ ազատության մեջ գտնվող բազմաթիվ քաղաքական գործիչների ու ազատամարտիկների հայտարարած հացադուլը: Գիտակցելով հանդերձ քաղաքական պայքարի այդ ծայրահեղ միջոցի կարեւորությունը եւ խորապես գնահատելով հացադուլավորների սխրանքը` ես այնուամենայնիվ կոչ եմ անում` այս պահից դադարեցնել հացադուլը: Ձեր առողջությունը, անկոտրում կամքը եւ վճռականությունը անհրաժեշտ են համաժողովրդական պայքարի հետագա հանգրվաններում ավելի արդյունավետ ներդրվելու համար: Ապրիլի 9ը ոչ թե վերջը, այլ սկիզբն է այդ սրբազան պայքարի, որի դրսեւորման քաղաքական եղանակներն առաջիկայում հասանելի կլինեն մեր հասարակությանը: Կասկած չունեմ, որ համաժողովրդական շարժման հարատեւությունը կստիպի նաեւ միջազգային հանրությանը` փոխելու իր վերաբերմունքը մեր պետության նկատմամբ: Լեւոն Տեր-Պետրոսյան 10 ապրիլի, 2008թ.
Քննարկում
karen գրել է:
Թուրքին ծախվածներ հերիքա ձեր վեջն էլ կգա.
ash գրել է:- ARDARUTYUN
ՀՀՇ-Ն ՄԻ ՆՈՐ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱ՞Ն Է ԳՏԵԼ Ահաբեկչությունը որպես ուղիղ ճանապարհ
Ընդհատակում գտնվող Նաիրի Հունանյանը, ներեցեք՝ Նիկոլ Փաշինյանը, օրերս տպագրված խմբագրական հոդվածում զգուշացնում է. «Եթե մարդիկ, հայաստանցիները համոզվեն, որ խաղաղ ճանապարհով հնարավոր չէ ավազակապետական զույգին հեռացնել իշխանությունից, իսկ նման խաղաղ զարգացման վերջին հույսը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է եւ նրա ղեկավարած շարժումը, ահա եթե կորսվի խաղաղ իշխանափոխության հույսը, հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր կտրվեն Կալաշնիկովի զորությանը»։
Զգուշացում-սպառնալիքը սրանով չի ավարտվում։ Նիկոլը նաեւ վստահեցնում է, որ Կալաշնիկովի զորությամբ ահաբեկչություն իրականացնելու «հեռանկարը այսօր իրական է, քան երբեւէ»։
Ահա այսպես. Տեր-Պետրոսյանի քարոզչապետերից ու շարժման գլխավոր դերակատարներից մեկը օրը ցերեկով, հրապարակավ հայտարարում է առաջիկայում սպասվելիք հերթական «ինքնաբուխ» ակցիայի՝ ահաբեկչական ակտ իրականացնելու մասին։
Մի կողմ թողնենք խոսքի ազատության վերաբերյալ զանազան «ֆրիդոմ հաուզ»-ների կողմից մեր երկրին մշտապես տրվող գնահատականները, որոնք «մասամբ ազատից» այն կողմ չեն անցնում։ Ավելին՝ տեղ-տեղ էլ արձանագրում են, թե Հայաստանում խստորեն սահմանափակված կամ բռնադատված է ազատ խոսքը։ Ինչը, սակայն, չի խանգարում, որ հհշական թերթերում ազատորեն տիրաժավորվի ահաբեկչության կոչ. «Հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր կտրվեն Կալաշնիկովի զորությանը»։
Տվյալ պահին առավել կարեւոր է պարզել, թե թաքստոցում նստած Նիկոլը ի՞նչ հիմքով է նման պնդում անում։
Եթե մեկը այդքան վստահորեն ազդարարում է, որ կգտնվեն կալաշնիկավորներ, ովքեր կլուծեն իշխանափոխության հարցը, նշանակում է հհշականների վարձու մարդասպանները, Տեր-Սահակյանի բանդայի օրինակով, արդեն գործի են անցել՝ ճշգրտում են հիմնական թիրախների շարժը, գործողությունների պլան են մշակում՝ որոշելու, թե կոնկրետ այս կամ այն անձին որտեղ է նպատակահարմար վերացնել՝ տան մուտքի մո՞տ, աշխատավայրո՞ւմ, թե՞ ծառայողական մեքենային հետապնդելիս։
Եթե մեկը այդքան համոզվածությամբ պնդում է ինքնադատաստանի դիմելու քայլերի մասին, նշանակում է՝ մարտի 1-ից հետո իրավապահների կողմից հայտնաբերված զենք-զինամթերքը ամբողջը չէ, եւ դեռ հհշական-երկրապահական զինապահեստներում ռազմամթերքի որոշակի քանակություն պահպանվում է։
Ի դեպ. Նիկոլի այս հայտարարությունից հետո «խաղաղ հանրահավաքների» ու «խաղաղ ցուցարարների» մասին շարժման առաջնորդ Տեր-Պետրոսյանի եւ զինակիցների պնդումները ուղղակի կարելի է զառանցանք համարել։ Եթե մեկը Կալաշնիկովի զորությանն է ապավինում, նշանակում է՝ ելնում է սեփական փորձից։ Մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ չէ՞ որ հրամանատարությունն իր ձեռքը վերցրած Նիկոլի հոգին փառավորվում էր՝ տեսնելով, թե ինչպես են շարժման ագրեսիվ ակտիվիստները այլ զինատեսակներին ապավինած, ինքնադատաստանի ակցիաներ իրականացնում մայրաքաղաքի կենտրոնում։
Եւ վերջապես, եթե մեկը խոսում է Կալաշնիկովից՝ հարազատ հայացքը չկտրելով հունանյանական ձեռագրից, նշանակում է «Հոկտեմբերի 27»-ի գլխավոր ահաբեկչի գաղափարակիցն ու համախոհն է։
Ի դեպ, 1998-ից հետո էլ տեղի ունեցած «պալատական հեղաշրջման» փաստը, մեղմ ասած, հանգիստ չէր տալիս հհշականներին։ Ոչ մի կերպ կատարված իրողության հետ հաշտվել չէին կարողանում, ինչի համար հհշականները մեղադրում էին Վազգեն Սարգսյանին, որի նկատմամբ իրենց ունեցած ֆիզիկական ատելությունն անգամ չէին թաքցնում։ Եւ ի՞նչ։ Տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը։
Այն ժամանակ «պալատական հեղաշրջման» փաստը անընդունելի համարեցին, իսկ հիմա էլ արդեն «խաղաղ իշխանափոխության» հասնելու ճանապարհն են փակուղային համարում։
Սակայն ամեն ինչ այնքան անհուսալի չէ, ինչպես թվում է։ Այնուամենայնիվ Նիկոլն ու ազատագրիչները իրավիճակից դուրս գալու ելքը թեեւ աղոտ, բայց տեսնում են։ Կալաշնիկովի փողի միջից ելքը պարզորոշ երեւում է։
.- ARDARUTYUN
amot գրել է:- hay
քօնը ավելի շուտ է
երբ կաթողիկոս Գարեգին Բ-ն մոտեցել է Սերժ Սարգսյանին եւ նրան մեկնել իր աջը, Սերժ Սարգսյանը այն չի համբուրել...
-
-Ապ ջան, վայթէ բոյը չէ հասել ...
.
Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային երբ կաթողիկոս Գարեգին Բ-ն մոտեցել է Սերժ Սարգսյանին եւ նրան մեկնել իր աջը, Սերժ Սարգսյանը այն չի համբուրել: Ազատիչը բավարարվել է միայն Գարեգին Բ-ի աջը սեղմելով: Վեհափառը, փաստորեն, այնքան է զիջել իր դիրքերը, որ անգամ այն ծառայություններից հետո, որ նա մատուցեց նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանին, վերջինս նրան չի արժանացնում անգամ աջը համբուրելուն:
- երբ կաթողիկոս Գարեգին Բ-ն մոտեցել է Սերժ Սարգսյանին եւ նրան մեկնել իր աջը, Սերժ Սարգսյանը այն չի համբուրել...
-Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային երբ կաթողիկոս Գարեգին Բ-ն մոտեցել է Սերժ Սարգսյանին եւ նրան մեկնել իր աջը, Սերժ Սարգսյանը այն չի համբուրել: Ազատիչը բավարարվել է միայն Գարեգին Բ-ի աջը սեղմելով: Վեհափառը, փաստորեն, այնքան է զիջել իր դիրքերը, որ անգամ այն ծառայություններից հետո, որ նա մատուցեց նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանին, վերջինս նրան չի արժանացնում անգամ աջը համբուրելուն:
- երբ կաթողիկոս Գարեգին Բ-ն մոտեցել է Սերժ Սարգսյանին եւ նրան մեկնել իր աջը, Սերժ Սարգսյանը այն չի համբուրել...
-
-Ապ ջան, վայթէ բոյը չէ հասել ...
.
-Ապ ջան, վայթէ բոյը չէ հասել ...
Քիչ է մնում Լևոնի ատելությունից պայթեg,Այդ դու մենակ չես: Քո մարդասպան թալանչիների ավազակախումբը հսկայական նյութական միջոցներ է հատկացրել գիտնական , քաղաքական մեծ գործիչ ու հայրենասեր Լևոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելու գործին: Կլանների, օլիգարխիների թաթար մոնղոլական պետությունը պարզապես սարսափում է Տեր-Պետրոսյանի մտքի ու գործի կարողությունից: Ռեժիմը նրան մոգական կարողություններ է վերագրում ,չուզելով ասել, որ նա հզոր կազմակերպիչ ու գործիչ է: Տեր-Պետրոսյանը ամենակարճ ժամանակամիջոցում , մաֆիայի, պետական բարձրաստիճան
կաշառակերների հաշիվները խառնեց : Տեր-Պետրոսյանին մի հզոր համաժողովրդական շարժում ու կազմակերպություն ոտքի հանեց, որից ղարաբաղյան կլանը և հակաժողովրդական էլեմենտները ահ ու սարսափի մեջ են ընկել: Մարտի 1-ի եղեռնագործությունը, սարսափի կուլմինացիոն կետն էր: Ֆաշիստական ռեժիմի համակարգը լավ է հասկանում,
որ ժողովրդի հաղթանակը իր մահն է նշանակում: Ահա թե որտեղ է թաքնված Տեր-Պետրոսյանի դեմ բուռն ատելության գաղտնիքը: Ռեժիմի թշվառությունը այնտեեղ է հասել, որ հույսը դրել է ասոցիալ Խաչիկ Ստամբոլցիանի վրա: Ստամբոլցիանին ամեն օր կարելի է հանդիպել Երևանի փողոցներում ավետարանը գրպանում, խաչը կրծքին մի քանի տղաների ու աղջիկների հետ ֆռֆռալով և Էջիածնի դեմ հակաքարոզչություն անելով, հիմա ռեժիմի պատվերով կաթողիկոս է պաշտպանում:
Տեր-Պետրոսյանի արարքը կաթողիկոսին չընդունելու գործում մի
պատմական ժեստ էր ու շառաչյուն ապտակ այն մարդուն, որ զբաղվում է իր պաշտոնին անհարիր գործերով: Գարեգին բ-ն ինչո՞ւ մարտի մեկին չեկավ ու չկանգնեց ցուցարների
ու զինվորների միջև, հավանական բախումները կանխելու համար...(Անկախ այն բանից, որ ռեժիմը իրեն փրկելու համար բախունները նախապես ծրագրել էր):
Ինչքան ուզում եք վայրահաչեք,Լևոն Տեր-Պետրոսյանը պատմական անձնավորություն է, որին արժեքազրկել ոչ մեկին չի հաջողվի: Տեռորի ռեժիմը Տեր-Պետրոսյանին վարկաբեկելով նպատակ ունի նսեմացնելու տասնյակ քաղաքական, հասարակական կուսակցությունների, կազմակերպությունների ու հարյուր հազարավոր քաջ, ազնիվ ու իրենց իրավունքնրին գիտակից մարդկանց իրավացի պահանջները տարրերային որակել...Այստեղ ոչ մեկ տարօրինակ բան չկա, այս բոլորը բռնակալ ռեժիմների վարվելակերպն է և Երևանի բռնապետությունը բացառություն չի կազմում:
Քաջ իմացեք, Հայաստանը մերն էր առաջ և մերն է հիմա:
«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»:
Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն:
PAYKAR,PAYKAR MINCHEV VERjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjj- hay
ՆՐԱՆՔ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ
Գրիգոր Խաչատրյան 3
Մի վիրահատությունից հետո մարմնագույն մարմնիս վրայի վերքը, չնայած բժիշկների գործադրած ջանքերին, երկու ամիս չէր փակվում, մինչեւ ծանոթ բժշկուհու ախտորոշումը. որը դեղ նշանակելով` ասեց. «Երեք օրից կփակվի» ...ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան 5
Կոլաժ՝ նվիրված նորուզուրպատորի ինաուգուրացիայի իմիտացիային
Այս կոլաժում փոքրատառով հիշատակված բոլոր անձինք մտացածին են, հնարավոր համընկնումները` պատահականություն:
Սկիզբը՝ նախորդ համարում
Օրագիր. ...100 ՕՐ ԺԱՄԿԵՏ «ՆՈՐԸՆՏԻՐ» ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
«Ժառանգություն» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը երեկ «Հայացք» ակումբում վերլուծելով առկա քաղաքական իրավիճակը` փորձեց մատնանշել այն առաջնահերթ խնդիրները, որոնց լուծման դեպքում հնարավոր կլինի ...ԵՐԵՒԱՑՈՂ ՈՒ ՉԵՐԵՒԱՑՈՂ ՊԱՏՃԱՌՆԵՐ
Ա. Սարգսյան
Մեր պետության ու հասարակության կյանքում իրականացվող գործընթացներից շատերը ակնհայտորեն չեն բխում մեր ժողովրդի շահերից: Այդ մասին շատ է գրվում, շատ է խոսվում, սակայն համարյա որեւէ փորձ չի արվում այդ երեւույթի ...ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԻՊԵԼՈՒ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԾՈՎԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի 7
Իր երդման տեքստը ընթերցելուց հետո, նախագահ հռչակված Ս.Սարգսյանն ունեցավ համախմբման, երկխոսության եւ հանդուրժողության մասին իր հերթական ելույթը, առաջինը նախագահական կարգավիճակում, որը եզրափակեց նրանով, ...«ԳԻՏԵՆՔ` ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
Կարինե Հարությունյան 22
«Ուշադրություն: Մի նոր Սադամ է Հայաստանում», «Ռոբերտ-Սերժ- Թալեաթ», «Մարտի 1-ը չի մոռացվի», «SOS! Հայաստանում բռնաբարվում է դեմոկրատիան»:
Բրյուսելում ապրիլի 9-ին կայացած բողոքի ցույցին այս եւ նման ...ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ»
Կարինե Հարությունյան 4
Ինչպես արդեն հաղորդել ենք, ապրիլի 8-ին, երեկոյան ժամը 6-ին Հոլիվուդի Լիթըլ Արմենիա թաղամասում ավելի քան 5000 ամերիկահայեր իրենց բողոքն են արտահայտել Հայաստանի հերթական ինքնակոչ նախագահի երդման արարողության ...ՄԱՐՏԻ 1-ՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏՆՎԵՑ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ»
Էմմա Գաբրիելյան 1
Մեր զրուցակիցն է 1993 -1996թթ. Հայաստանի արտաքին գործերի նախարար Վահան Փափազյանը
-Պարոն Փափազյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները օրերս հանդես եկան հայտարարությամբ, որտեղ ընդգծել էին հնարավորինս ...«ՆԱԽԱԳԱՀԻ» ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԾԵԾՈՒՋԱՐԴՈՎ ՍԿՍՎԵՑ
Էմմա Գաբրիելյան 7
Որ ապրիլի 9-ին երդմնակալության առաջին օրը Ս.Սարգսյանի անկեղծացումը իրեն չընտրած ժողովրդին` «ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը...» որեւէ «ընտրածի» ու «չընտրածի» ուղեղում լուրջ ազդեցություն չէր կարող ...ՄԵԾ ՀԱՅՔ-ՓՈՔՐ ՀԱՅՔ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐ` ԱՌԱՆՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻ
Միանգամից հանգստացնեմ. խոսքը պատմությանը չի վերաբերում, այլ մի քիչ այսօրվան, բայց հիմնականում` վաղվան:
Ապրիլի 9-ն էլ անցավ, ու էսօր, կարծեմ, արդեն ամսի 11-ն է: Այնպես որ, եւս մեկ օր, ու երկրի նախնական ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է: ԿՈՉ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ
4
Ապրիլի 9ին, «քաղաքակիրթ» աշխարհի օրհնությամբ, Հայաստանում հաստատված ավազակապետական վարչախմբի մի պարագլխին փոխարինեց մեկ ուրիշը: Փոխարինեց զանգվածային ընտրակեղծիքների, աննախադեպ բռնությունների, քաղաքական ...
ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԸ
ՊՈՒՏԻՆԻ «ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ» ՍԽԱԼԸ
ՄՈՌԱՑՎԱԾ, ՎԱՂՈՒՑ ՄՈՌԱՑՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հեղինե ՄանուկյանՎԱՏ ՕՐԵՆՔԻ, ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԲԱՐՁՐ ՏՈԿՈՍԻ ԵՒ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԿԱՏԱՐՎԱԾ ԲԱՆԱՁԵՒԵՐԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆ. «ԱՅՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՂԹԵԼ ՉԻ ԼԻՆԻ»
Կարինե Հարությունյան
«ԳԻՏԵՆՔ` ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
Կարինե Հարությունյան
ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԻ ԳԵՆԵՐԱԼԸ...
Հեղինե Մանուկյան
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆՐԱՆՔ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ
Գրիգոր Խաչատրյան
«ԹՈՒՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է»
Մարինե Խառատյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան
ԶԲՈՍՆՈՒՄ ԷԻՆ` ԺՈՂՈՎՈՒՐԴ ՈՒ ՈՍՏԻԿԱՆ
Կարինե Հարությունյան
ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
«ՆԱԽԱԳԱՀԻ» ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԾԵԾՈՒՋԱՐԴՈՎ ՍԿՍՎԵՑ
Էմմա Գաբրիելյան
- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

