
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԻՊԵԼՈՒ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԾՈՎԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ
- Իր երդման տեքստը ընթերցելուց հետո, նախագահ հռչակված Ս.Սարգսյանն ունեցավ համախմբման, երկխոսության եւ հանդուրժողության մասին իր հերթական ելույթը, առաջինը նախագահական կարգավիճակում, որը եզրափակեց նրանով, որ երկրի առկա իրավիճակն ու խնդիրներն էլ ստիպում են իրեն եւ իր թիմին տոնական այդ օրը համարել աշխատանքային:

Նախ` թողնենք ամեն մարդու խղճին, թե որքանով կարելի է տոնական համարել մարտի 1-ի իրադարձությունների զոհերի քառասունքի օրը, որ լրանում էր ապրիլի 9-ին: Դառնանք, սակայն, աշխատանքին: Այդ օրը, ինչպես պարզվեց Ս.Սարգսյանի ելույթից քիչ անց, Օպերայի դահլիճում աշխատանքային առաքելություն էր իրականացնում նաեւ առնվազն եւս մեկ մարդ, որն իհարկե Ս.Սարգսյանի թիմից չէ, այլ միգուցե Ջորջ Բուշի կամ` առնվազն Քոնդոլիզա Ռայսի: Խոսքը ԱՄՆ պետաքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի մասին է, որը մասնակցում էր Ս.Սարգսյանի երդման արարողությանը: Նրա մասնակցությունը միանշանակ չէր ընդունվել հայ հասարակության տարբեր խմբերի կողմից: Նույնիսկ տարակուսանք էր հնչել, թե ինչպես է Ամերիկան, որն իր դիրքորոշումն այդպես միանշանակ արտահայտեց Հայաստանի հետընտրական զարգացումների կապակցությամբ եւ Բուշն էլ չշնորհավորեց Ս.Սարգսյանին, այժմ նրա երդման արարողությանը գործուղում իր ներկայացուցչին, ինչը նշանակում է, որ այդպիսով ընդունում են Ս.Սարգսյանի լեգիտիմությունը: Սակայն այդ եզրահանգումն, ինչ խոսք, փոքր-ինչ շտապողական էր, ինչն էլ հաստատեց ինքը Բրայզան, «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում, ուր նա ըստ էության բացառիկ մտքեր է արտահայտել Հայաստանի հանդեպ ԱՄՆ դիրքորոշման կապակցությամբ: Նախ` Մեթյու Բրայզան, փաստորեն, հերքել է իր մասնակցությունը որպես շնորհավորանք ընկալելու իրողությունը: Նա, իհարկե, ուղղակի այդպիսի բան չի ասում, սակայն լրագրողների հարցին, թե արդյո՞ք իր մասնակցությունը նշանակում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունն ընդունում է Ս.Սարգսյանի ընտրության ժողովրդավարությունը` Բրայզան պատասխանում է, որ ինքն ընդամենը համեստ ամերիկացի դիվանագետ է, որն ուղղակի զբաղվում է այս տարածաշրջանի հարցերով եւ դրանք պահում իր ուշադրության կենտրոնում: Այսինքն` Բրայզան ըստ էության պատասխանում է, որ ինքը չի եկել շնորհավորելու, այլ եկել է գործով: Դրա մասին է վկայում նաեւ նրա պատասխանի այն մասը, որը վերաբերում է նախագահ Բուշից գրավոր որեւէ ուղերձի առկայությանը: Բրայզան ասում է, որ ինքը գրավոր ուղերձ չունի, այլ ունի բանավոր ուղերձներ եւ դրանք պետք է փոխանցի որքան հնարավոր է շատ մարդկանց: Սա արդեն գործնական խոսակցություն է եւ դրանից ամենեւին չի կարելի եզրակացնել, որ Նահանգները ճանաչում է Ս.Սարգսյանի լեգիտիմությունը: Ավելին` Մեթյու Բրայզան նույնիսկ նշում է, որ նայած Հայաստանում իրադարձությունների զարգացման վեկտորին, ԱՄՆ կառավարությունը կանի համապատասխան հայտարարություն կամ նախագահ Բուշի կամ պետքարտուղար Ռայսի մակարդակով: Եվ դրան էլ եթե գումարենք այն, որ Բրայզան Հայաստանում մարտի 1-ի ողբերգություններից հետո իրավիճակը հանգուցալուծելու համար անհրաժեշտ է համարում դրամատիկ քայլերի իրականացումը, ապա կարծես թե ակնհայտ է դառնում, որ Միացյալ Նահանգներն ըստ էության անտեսում է Ս.Սարգսյանի երդման արարողությունը` թերեւս առաջնորդվելով աստվածաշնչյան հայտնի խոսքով. «Մի երդվիր, եւ թող քո այո-ն լինի այո, իսկ ոչ-ը` ոչ»: Այսինքն` Նահանգների համար երդումն ու ճառերը ոչինչ են, ԱՄՆ-ն ակնկալում է իրական գործ, ինչը կհաստատի, թե որքանով են իրական այն հավաստիացումները, որոնք տրվել են Ս.Սարգսյանի կողմից դեռեւս պաշտոնը չստանձնած ժամանակահատվածում, ինչի մասին երկու շաբաթ առաջ խոսում էր Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը: Իսկ կոնկրետ քայլերը նախանշում է նույն Մեթյու Բրայզան` ասելով, որ պետք է լինի մամուլի ազատություն, երթերի ու ցույցերի անցկացման ազատություն, պետք է ձերբակալվեն ընտրությունների ընթացքում բռնություն կատարածները, պետք է ազատվեն քաղաքական հայացքների համար ձերբակալվածները: Ամեն ինչ կարծես թե հստակ է եւ ավելին ակնկալել թերեւս պետք էլ չէ, քանի որ ավելին երեւի թե կլիներ այն, որ Նահանգներն ինքը ձեռնամուխ լիներ Հայաստանում այդ քայլերի կատարմանը: Իսկ դա, որքան էլ որ առաջին հայացքից հաճելի թվա, այնուամենայնիվ ցանկալի չէ որեւէ մեկի, այդ թվում եւ ընդդիմության ներկայացուցիչների համար, որովհետեւ դեռեւս հունվարի 11-ի իր ասուլիսում ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրեն դրսից սկուտեղի վրա մատուցված իշխանությունը պետք չէ: Ընդդիմությունը պետք է կախված լինի սեփական ժողովրդից, ոչ թե այլ պետություններից, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին այդ խնդիրը հաջողվեց լուծել երեւի թե օպտիմալ ձեւով, հնարավորինս ապահովելով իր շարժման անկախությունը դրսից եւ այն հնարավորինս ենթարկեցնելով ժողովրդական, քաղաքացիական պահանջներին: Այդ դեպքում հարց է առաջանում, թե որն է տվյալ պարագայում Ամերիկայի խնդիրը եւ ինչումն է Մեթյու Բրայզայի հայտարարությունների կարեւորությունը: Նախ, դրա համար շատ կարեւոր է պարզել, թե ինչ կարգավիճակով է Բրայզան այստեղ` ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահի՞, թե՞ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի: Երեւի թե երկուսը մեկի մեջ տարբերակն է, քանի որ այն, որ Նահանգները հենց Բրայզային է նշանակել համանախագահ, վկայում է, որ Մինսկի խումբը դիտում է որպես ավելի լայն հարցերի ֆորմատ, քան միայն Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Իսկ ԱՄՆ դիրքորոշումը եւ Բրայզայի հայտարարությունները ըստ էության կարեւոր են նրանով, որ դրանք կարող են հակակշիռ լինել արտաքին մեկ այլ ազդեցության` Ռուսաստանին: Բանն այն է, որ չնայած երկրի ներսում հզոր ժողովրդական ծովի առկայությանը, որը հիմա միգուցե անհողմության մեջ է, Ռուսաստանը մնալով անմրցակից` կարող է միանգամայն հանգիստ անտեսել այդ ծովի առկայությունը եւ շարունակել իշխանական տաշտակը ջուր լցնելու քաղաքականությունը: Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգների դիրքորոշումը կարեւորվում է Ռուսաստանի դիրքորոշմանը հակակշռելու, մրցակցություն առաջացնելու համար, քանի որ մրցակցության պարագայում շահում են միգուցե նաեւ իշխանությունները, որովհետեւ նրանց արժեքը բարձրանում է գերտերությունների այդ մրցման ընթացքում, բայց այդ դեպքում շահում են նաեւ քաղաքացիները, քանի որ նրանց գործոնն այլեւս անհնար է լինում անտեսել:
- Արամ Ամատունի
Քննարկում
HAYORDI գրել է:
Չհասկացա ամերիկան է կարևոր թե ամերիկացին , թե ոչ մեկը: համ մեխն են խփւմ համ նալին, բուշը չշնորհավորեց բայց լեվոնն ել ասաց որ մեզ "դրսից սկուտեղի վրա մատուցված իշխանությունը պետք չէ": Ուրախացել եք որ սերժին չեն շնորհավորել թե թե կարծւմ եք ձեր կողմից են: Ավելի լավ որ չեն շնորհավորել, ուրեմը ոչ մի շահ իրենց համար չեն գտնւմ մեզանից կթելու:բուշը թող ամերիկայւմ իրա ցռածը հավաքի, հետո մնացածին, դրանք առանց անձնական շահի ոչինչ չեն նախատեսւմ անել:
..,. գրել է:
Քիչ է մնում Լևոնի ատելությունից պայթեg,Այդ դու մենակ չես: Քո մարդասպան թալանչիների ավազակախումբը հսկայական նյութական միջոցներ է հատկացրել գիտնական , քաղաքական մեծ գործիչ ու հայրենասեր Լևոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելու գործին: Կլանների, օլիգարխիների թաթար մոնղոլական պետությունը պարզապես սարսափում է Տեր-Պետրոսյանի մտքի ու գործի կարողությունից: Ռեժիմը նրան մոգական կարողություններ է վերագրում ,չուզելով ասել, որ նա հզոր կազմակերպիչ ու գործիչ է: Տեր-Պետրոսյանը ամենակարճ ժամանակամիջոցում , մաֆիայի, պետական բարձրաստիճան
կաշառակերների հաշիվները խառնեց : Տեր-Պետրոսյանին մի հզոր համաժողովրդական շարժում ու կազմակերպություն ոտքի հանեց, որից ղարաբաղյան կլանը և հակաժողովրդական էլեմենտները ահ ու սարսափի մեջ են ընկել: Մարտի 1-ի եղեռնագործությունը, սարսափի կուլմինացիոն կետն էր: Ֆաշիստական ռեժիմի համակարգը լավ է հասկանում,
որ ժողովրդի հաղթանակը իր մահն է նշանակում: Ահա թե որտեղ է թաքնված Տեր-Պետրոսյանի դեմ բուռն ատելության գաղտնիքը: Ռեժիմի թշվառությունը այնտեեղ է հասել, որ հույսը դրել է ասոցիալ Խաչիկ Ստամբոլցիանի վրա: Ստամբոլցիանին ամեն օր կարելի է հանդիպել Երևանի փողոցներում ավետարանը գրպանում, խաչը կրծքին մի քանի տղաների ու աղջիկների հետ ֆռֆռալով և Էջիածնի դեմ հակաքարոզչություն անելով, հիմա ռեժիմի պատվերով կաթողիկոս է պաշտպանում:
Տեր-Պետրոսյանի արարքը կաթողիկոսին չընդունելու գործում մի
պատմական ժեստ էր ու շառաչյուն ապտակ այն մարդուն, որ զբաղվում է իր պաշտոնին անհարիր գործերով: Գարեգին բ-ն ինչո՞ւ մարտի մեկին չեկավ ու չկանգնեց ցուցարների
ու զինվորների միջև, հավանական բախումները կանխելու համար...(Անկախ այն բանից, որ ռեժիմը իրեն փրկելու համար բախունները նախապես ծրագրել էր):
Ինչքան ուզում եք վայրահաչեք,Լևոն Տեր-Պետրոսյանը պատմական անձնավորություն է, որին արժեքազրկել ոչ մեկին չի հաջողվի: Տեռորի ռեժիմը Տեր-Պետրոսյանին վարկաբեկելով նպատակ ունի նսեմացնելու տասնյակ քաղաքական, հասարակական կուսակցությունների, կազմակերպությունների ու հարյուր հազարավոր քաջ, ազնիվ ու իրենց իրավունքնրին գիտակից մարդկանց իրավացի պահանջները տարրերային որակել...Այստեղ ոչ մեկ տարօրինակ բան չկա, այս բոլորը բռնակալ ռեժիմների վարվելակերպն է և Երևանի բռնապետությունը բացառություն չի կազմում:
Քաջ իմացեք, Հայաստանը մերն էր առաջ և մերն է հիմա:
HAY գրել է:
Քիչ է մնում Լևոնի ատելությունից պայթեg,Այդ դու մենակ չես[/quot SA LEVONI VKANERI AXOTQN E, VOR@ GIZH NIKOLI PCHACAC RAIONERN AMEN ZHAM@ MEK HAXORDUM EN
karen գրել է:
Թարախից պայթում եք հա-ուռա.
AMERIKAHAY գրել է:- Հայաստանյան
Վայ... Բա ինչ անե՞նք...ԲԱՌԱՆի ամուսինը չի շնորհավորել...
Էս հողմն ի՞նչ եղավ ՝ ծովը մի քիչ փրփրեր ...
Այ մարդ 90-ականների ուրվականը նոր տաշտ է բերելու , որ վերհիշենք մի ձեռքով լողանալը ... ի՞նչ օրեր էին , է...16 թաղամասից, Նորքի 9-րդ զանգվածից , երրորդ-չորորդ գյուղից ոտքով «մարզվելով » դասի էինք գնում , կիսատ-պռատ սովորում ...
Բա ,վերջերս ուսանողները բողոքի «արդարացի » ակցիա են կազմակերպել ընդդեմ գետառի վերանորոգման/ Խեղճ աղջիկների կրունկները կոտրվում են ոլոր-մոլոր ճանապարհներով դասի գնալուց,,, եւ նման ,շատ անմարդկային ՝իշխանությունների կողմից ստեղծված , բարդությունները չպետք է վրիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ու ԱՄՆ-ի աչքից :
Ռուսաստանի համար էլ մի նոր տաշտ տանք , թող ինչքան ուզում է ջուր լցնի...
Թու, այս թերթերը մարդու խելագարության կհասցնեն... Հազար ասեցի Բուլգակով, Թումանյան , Չուկովսկի , Պարոնյան .... 6-րդ դասարանի ընթերցանության գրքերը կարդացեք նոր շարադրություն գրեք , թե ինչո՞վ խաբված Թմբկա տիրուհին բացեց Թմբկա բերդի անառիկ դարպասները ու վերջում ինչի՞ արժանացավ ...
ays tertiki lragroxnerin harkavor e stipoxabar "likbez" dprocner uxarkel..- Հայաստանյան
ARAM գրել է:- HAYORDI
Չհասկացա ամերիկան է կարևոր թե ամերիկացին , թե ոչ մեկը: համ մեխն են խփւմ համ նալին, բուշը չշնորհավորեց բայց լեվոնն ել ասաց որ մեզ "դրսից սկուտեղի վրա մատուցված իշխանությունը պետք չէ": Ուրախացել եք որ սերժին չեն շնորհավորել թե թե կարծւմ եք ձեր կողմից են: Ավելի լավ որ չեն շնորհավորել, ուրեմը ոչ մի շահ իրենց համար չեն գտնւմ մեզանից կթելու:բուշը թող ամերիկայւմ իրա ցռածը հավաքի, հետո մնացածին, դրանք առանց անձնական շահի ոչինչ չեն նախատեսւմ անել:
Համենայդեպս, Բուշը էնպիսի երկրի նախագահ է, որ քո նման միլիոնավոր մարդիկ,աշխարհի տարբեր ծայրերից, երազում են այնտեղ ապրել.Այո, եվ հենց էդ իրավունքով էլ, նրա կարծիքի հետ բոլորը հաշվի են նստում.- HAYORDI
ՆՐԱՆՔ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ
Գրիգոր Խաչատրյան 3
Մի վիրահատությունից հետո մարմնագույն մարմնիս վրայի վերքը, չնայած բժիշկների գործադրած ջանքերին, երկու ամիս չէր փակվում, մինչեւ ծանոթ բժշկուհու ախտորոշումը. որը դեղ նշանակելով` ասեց. «Երեք օրից կփակվի» ...ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան 5
Կոլաժ՝ նվիրված նորուզուրպատորի ինաուգուրացիայի իմիտացիային
Այս կոլաժում փոքրատառով հիշատակված բոլոր անձինք մտացածին են, հնարավոր համընկնումները` պատահականություն:
Սկիզբը՝ նախորդ համարում
Օրագիր. ...100 ՕՐ ԺԱՄԿԵՏ «ՆՈՐԸՆՏԻՐ» ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
«Ժառանգություն» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը երեկ «Հայացք» ակումբում վերլուծելով առկա քաղաքական իրավիճակը` փորձեց մատնանշել այն առաջնահերթ խնդիրները, որոնց լուծման դեպքում հնարավոր կլինի ...ԵՐԵՒԱՑՈՂ ՈՒ ՉԵՐԵՒԱՑՈՂ ՊԱՏՃԱՌՆԵՐ
Ա. Սարգսյան
Մեր պետության ու հասարակության կյանքում իրականացվող գործընթացներից շատերը ակնհայտորեն չեն բխում մեր ժողովրդի շահերից: Այդ մասին շատ է գրվում, շատ է խոսվում, սակայն համարյա որեւէ փորձ չի արվում այդ երեւույթի ...ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԻՊԵԼՈՒ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԾՈՎԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի 7
Իր երդման տեքստը ընթերցելուց հետո, նախագահ հռչակված Ս.Սարգսյանն ունեցավ համախմբման, երկխոսության եւ հանդուրժողության մասին իր հերթական ելույթը, առաջինը նախագահական կարգավիճակում, որը եզրափակեց նրանով, ...«ԳԻՏԵՆՔ` ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
Կարինե Հարությունյան 22
«Ուշադրություն: Մի նոր Սադամ է Հայաստանում», «Ռոբերտ-Սերժ- Թալեաթ», «Մարտի 1-ը չի մոռացվի», «SOS! Հայաստանում բռնաբարվում է դեմոկրատիան»:
Բրյուսելում ապրիլի 9-ին կայացած բողոքի ցույցին այս եւ նման ...ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ»
Կարինե Հարությունյան 4
Ինչպես արդեն հաղորդել ենք, ապրիլի 8-ին, երեկոյան ժամը 6-ին Հոլիվուդի Լիթըլ Արմենիա թաղամասում ավելի քան 5000 ամերիկահայեր իրենց բողոքն են արտահայտել Հայաստանի հերթական ինքնակոչ նախագահի երդման արարողության ...ՄԱՐՏԻ 1-ՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏՆՎԵՑ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ»
Էմմա Գաբրիելյան 1
Մեր զրուցակիցն է 1993 -1996թթ. Հայաստանի արտաքին գործերի նախարար Վահան Փափազյանը
-Պարոն Փափազյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները օրերս հանդես եկան հայտարարությամբ, որտեղ ընդգծել էին հնարավորինս ...«ՆԱԽԱԳԱՀԻ» ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԾԵԾՈՒՋԱՐԴՈՎ ՍԿՍՎԵՑ
Էմմա Գաբրիելյան 7
Որ ապրիլի 9-ին երդմնակալության առաջին օրը Ս.Սարգսյանի անկեղծացումը իրեն չընտրած ժողովրդին` «ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը...» որեւէ «ընտրածի» ու «չընտրածի» ուղեղում լուրջ ազդեցություն չէր կարող ...ՄԵԾ ՀԱՅՔ-ՓՈՔՐ ՀԱՅՔ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐ` ԱՌԱՆՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻ
Միանգամից հանգստացնեմ. խոսքը պատմությանը չի վերաբերում, այլ մի քիչ այսօրվան, բայց հիմնականում` վաղվան:
Ապրիլի 9-ն էլ անցավ, ու էսօր, կարծեմ, արդեն ամսի 11-ն է: Այնպես որ, եւս մեկ օր, ու երկրի նախնական ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է: ԿՈՉ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ
4
Ապրիլի 9ին, «քաղաքակիրթ» աշխարհի օրհնությամբ, Հայաստանում հաստատված ավազակապետական վարչախմբի մի պարագլխին փոխարինեց մեկ ուրիշը: Փոխարինեց զանգվածային ընտրակեղծիքների, աննախադեպ բռնությունների, քաղաքական ...
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ՇԱՐԺՄԱՆ ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է»
Կարինե ՀարությունյանՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՄԱՆ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Էմմա Գաբրիելյան«ԴԱԺԱՆԱԲԱՐ ԾԵԾՎԵԼ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ»
Ո՞ՐՆ Է, ԸՍՏ ՁԵԶ, ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԱՎԱՐՏԸ
ԿՐԵՄԼԸ ՍԿՍԵՑ ՃԱՆԱՉԵԼ «ՉՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻՆ»
Էմմա Գաբրիելյան
ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆ. «ԱՅՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՂԹԵԼ ՉԻ ԼԻՆԻ»
Կարինե Հարությունյան
«ԳԻՏԵՆՔ` ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
Կարինե Հարությունյան
ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԻ ԳԵՆԵՐԱԼԸ...
Հեղինե Մանուկյան
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆՐԱՆՔ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ
Գրիգոր Խաչատրյան
«ԹՈՒՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է»
Մարինե Խառատյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան
ԶԲՈՍՆՈՒՄ ԷԻՆ` ԺՈՂՈՎՈՒՐԴ ՈՒ ՈՍՏԻԿԱՆ
Կարինե Հարությունյան
«ՆԱԽԱԳԱՀԻ» ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԾԵԾՈՒՋԱՐԴՈՎ ՍԿՍՎԵՑ
Էմմա Գաբրիելյան
ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

