
ԵՐԵՒԱՑՈՂ ՈՒ ՉԵՐԵՒԱՑՈՂ ՊԱՏՃԱՌՆԵՐ
- Մեր պետության ու հասարակության կյանքում իրականացվող գործընթացներից շատերը ակնհայտորեն չեն բխում մեր ժողովրդի շահերից: Այդ մասին շատ է գրվում, շատ է խոսվում, սակայն համարյա որեւէ փորձ չի արվում այդ երեւույթի պատճառները հասկանալու, արմատը գտնելու ուղղությամբ:

Այս հոդվածում մենք փորձելու ենք բացահայտել թե երեւացող եւ թե բավականին լավ քողարկված պատճառները:
*** Իհարկե երեւացող հիմնական պատճառներից մեկն այն է, որ գործող իշխանությունները դարձել են Հայաստանում հայ հասարակության համար խորթ, անհասկանալի եւ անընդունելի արժեքային համակարգի կրողն ու տարածողը: Իշխանությունը կրող անձինք, հասարակության լայն շերտերի համար չլինելով գաղափարական ու քաղաքական արժեքների կրող, իշխանության պահպանման համար ոչնչացնում են դարերով ձեւավորված արժեքային համակարգը` ստեղծելով նոր կեղծ համակարգ, որում իշխանությունը եւ փողը առավել բարձր են դասվում, քան հոգեւոր, գաղափարական ու բարոյական արժեքները. դա արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ: Այն, որ դա յուրահատուկ արժեքային համակարգ է, որով բոլոր ժամանակներում ապրել ու գոյատեւել են ավազակային, քրեականացված կազմավորումները, եւս գաղտնիք չէ: Արդյունքում ստացվել է, որ հասարակության ստվերային, քրեականացված շերտերը, որոնք բոլոր համակարգերում պարտադրված են եղել գոյատեւել ստվերում, այսօր Հայաստանում ստանձնել են հասարակությանը առաջնորդողի եւ իշխանության հենարանը դառնալու դերը: Հայտնի է, որ քաղաքացու պահվածքը շատ բանով թելադրվում է այն համակարգի արժեքներով, որում ապրում է մարդը: Իսկ քանի որ մեր իշխանությունների համար արժեքային սանդղակի բարձրագույն նիշերը դարձել են փողը եւ իշխանությունը, հանուն որոնց արդարացնելի են բոլոր, այդ թվում նաեւ հանցագործ միջոցները, ապա միակ հետեւությունը, որ կարելի է անել` այն է, որ գործող իշխանությունները մեր հասարակությանը տանում են քրեականացման ճանապարհով: Ընդ որում` դա շատ ցայտուն է դրսեւորվում ընտրությունների փուլերում: Իհարկե կան նաեւ այլ պատճառներ, սակայն մեր կարծիքով` հանրապետության քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ոտնահարումները, բոլոր մակարդակներում արդեն ավանդույթ դարձած ընտրակեղծիքները, եւ ընդհանրապես կեղծիքները, տնտեսության կլանային համակարգի ձեւավորումն ու ահաբեկման մթնոլորտի ստեղծումը եւ մնացած մերժելի երեւույթները պայմանավորված են հենց վերը նշված հանգամանքով եւ պետք է դիտարկվեն որպես նախորդ տասը տարում քրեածին իշխանությունների հանդեպ մեր հանդուրժողական կեցվածքի հետեւանք: Մենք բոլորս հրաշալիորեն հասկանում ենք, որ այդ ամենը կարելի էր վերացնել դեռեւս սաղմնային փուլում: Սակայն վերացնելու փոխարեն, ինքներս մեր հանդուրժողականությամբ ժամանակին դարձել ենք դրանք սնող-զորացնողները: Ընդ որում` դա արել ենք գիտակցաբար, թեեւ արել ենք չուզենալով: Թեեւ բոլորս էլ շատ լավ հասկացել ենք, որ ձայների կեղծումը հանդուրժող հասարակությունը որեւէ լուսավոր հանգրվանի չի հասնելու: Խնդիրն այն է, որ մեր լռությունը որոշակի շահեր հետապնդող քարոզչության արդյունք է, որը հենց մենք անվանում ենք հակաժողովրդական գործընթացների քողարկված պատճառ:
*** Քողարկված պատճառները... Խորհրդային ժամանակներում պետական քարոզչությունը ուղղված է եղել արեւմտյան մարտահրավերներին դիմակայելուն: Դրանով հասարակության գիտակցության մեջ ձեւավորվել են ստերեոտիպեր, որոնցով հայ ժողովրդի համար ՆԱՏՕ-ական բլոկի գոյությունը, նաեւ դրանում Թուրքիայի առկայությունը, ընկալվել է որպես առաջնային վտանգ: Հետագայում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, Խորհրդային Միության ռազմական եւ գաղափարական ժառանգորդ դարձած Ռուսաստանը իր ազդեցության գոտիներում շարունակեց նպաստել նույն ստերեոտիպերի պահպանմանը: Իսկ այդ ստերեոտիպերը չէին կարող պահպանվել իրապես ժողովրդավարական եւ ազատական իշխանությունների առկայության պայմաններում: Բնականորեն, հետխորհրդային այն տարածքներում, որտեղ հնարավոր էր պահպանել ռուսական մեծապետական շահերը, պետք է իշխանության գային անպայմանորեն տոտալիտարիզմի տեղայնացված հետեւորդները, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեին ժողովրդավարական արժեքների հետ եւ անպայմանորեն պետք է ղեկավարելի լինեին ռուսական իշխանությունների կողմից: Պատահական չէ, որ թե նախորդ նախագահական ընտրություններից եւ թե այս ընտրությունից հետո Հայաստանում նախագահ հռչակված մարդիկ առաջին հերթին ստանում են Ռուսաստանի «օրհնությունը»: Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ ռուսական իշխանությունների կողմից դա իրականացվում է հանուն` ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի արեւելք կասեցնելու եւ իրենց ազդեցության գոտիները պահպանելու: Սակայն իրականում շատ մեծ խելք է պետք հասկանալու համար ռուսական այն իշխանությանը, որը մի երկու մարդու փոխում է մի ժողովրդի հետ` չմտածելով, թե դրանով ակամայից պատճառ է դառնում իր կողմից հարյուր տարում ձեւավորված կեղծ ստերեոտիպերի վերանայմանը: Հայաստանի եւ հայ ժողովրդի համար այսօրվա օրախնդիր անհրաժեշտությունը կրիմինալից ազատվելն է, որը առանց այդ կրիմինալի հովանավորներին ճանաչելու եւ մերժելու, կարծում ենք, պրակտիկորեն անհնարին է: Եվ այդ լույսի տակ այսօր անընդհատ թմբկահարվող «Հավաքական անվտանգության պայմանագիրը» դարձել է ոչ թե մեր ժողովրդի, այլ մեր կրիմինալի անվտանգությունը երաշխավորող պայմանագիր, մանավանդ` երբ ուշադրություն ենք դարձնում այն փաստերին, որ «հյուսիսային լույսը» մեզ համար միշտ հայտնվում է ուշացած:
- Ա. Սարգսյան
ՆՐԱՆՔ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ
Գրիգոր Խաչատրյան 3
Մի վիրահատությունից հետո մարմնագույն մարմնիս վրայի վերքը, չնայած բժիշկների գործադրած ջանքերին, երկու ամիս չէր փակվում, մինչեւ ծանոթ բժշկուհու ախտորոշումը. որը դեղ նշանակելով` ասեց. «Երեք օրից կփակվի» ...ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան 5
Կոլաժ՝ նվիրված նորուզուրպատորի ինաուգուրացիայի իմիտացիային
Այս կոլաժում փոքրատառով հիշատակված բոլոր անձինք մտացածին են, հնարավոր համընկնումները` պատահականություն:
Սկիզբը՝ նախորդ համարում
Օրագիր. ...100 ՕՐ ԺԱՄԿԵՏ «ՆՈՐԸՆՏԻՐ» ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
«Ժառանգություն» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը երեկ «Հայացք» ակումբում վերլուծելով առկա քաղաքական իրավիճակը` փորձեց մատնանշել այն առաջնահերթ խնդիրները, որոնց լուծման դեպքում հնարավոր կլինի ...ԵՐԵՒԱՑՈՂ ՈՒ ՉԵՐԵՒԱՑՈՂ ՊԱՏՃԱՌՆԵՐ
Ա. Սարգսյան
Մեր պետության ու հասարակության կյանքում իրականացվող գործընթացներից շատերը ակնհայտորեն չեն բխում մեր ժողովրդի շահերից: Այդ մասին շատ է գրվում, շատ է խոսվում, սակայն համարյա որեւէ փորձ չի արվում այդ երեւույթի ...ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԻՊԵԼՈՒ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԾՈՎԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի 7
Իր երդման տեքստը ընթերցելուց հետո, նախագահ հռչակված Ս.Սարգսյանն ունեցավ համախմբման, երկխոսության եւ հանդուրժողության մասին իր հերթական ելույթը, առաջինը նախագահական կարգավիճակում, որը եզրափակեց նրանով, ...«ԳԻՏԵՆՔ` ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
Կարինե Հարությունյան 22
«Ուշադրություն: Մի նոր Սադամ է Հայաստանում», «Ռոբերտ-Սերժ- Թալեաթ», «Մարտի 1-ը չի մոռացվի», «SOS! Հայաստանում բռնաբարվում է դեմոկրատիան»:
Բրյուսելում ապրիլի 9-ին կայացած բողոքի ցույցին այս եւ նման ...ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ»
Կարինե Հարությունյան 4
Ինչպես արդեն հաղորդել ենք, ապրիլի 8-ին, երեկոյան ժամը 6-ին Հոլիվուդի Լիթըլ Արմենիա թաղամասում ավելի քան 5000 ամերիկահայեր իրենց բողոքն են արտահայտել Հայաստանի հերթական ինքնակոչ նախագահի երդման արարողության ...ՄԱՐՏԻ 1-ՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏՆՎԵՑ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ»
Էմմա Գաբրիելյան 1
Մեր զրուցակիցն է 1993 -1996թթ. Հայաստանի արտաքին գործերի նախարար Վահան Փափազյանը
-Պարոն Փափազյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները օրերս հանդես եկան հայտարարությամբ, որտեղ ընդգծել էին հնարավորինս ...«ՆԱԽԱԳԱՀԻ» ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԾԵԾՈՒՋԱՐԴՈՎ ՍԿՍՎԵՑ
Էմմա Գաբրիելյան 7
Որ ապրիլի 9-ին երդմնակալության առաջին օրը Ս.Սարգսյանի անկեղծացումը իրեն չընտրած ժողովրդին` «ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը...» որեւէ «ընտրածի» ու «չընտրածի» ուղեղում լուրջ ազդեցություն չէր կարող ...ՄԵԾ ՀԱՅՔ-ՓՈՔՐ ՀԱՅՔ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐ` ԱՌԱՆՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻ
Միանգամից հանգստացնեմ. խոսքը պատմությանը չի վերաբերում, այլ մի քիչ այսօրվան, բայց հիմնականում` վաղվան:
Ապրիլի 9-ն էլ անցավ, ու էսօր, կարծեմ, արդեն ամսի 11-ն է: Այնպես որ, եւս մեկ օր, ու երկրի նախնական ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է: ԿՈՉ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ
4
Ապրիլի 9ին, «քաղաքակիրթ» աշխարհի օրհնությամբ, Հայաստանում հաստատված ավազակապետական վարչախմբի մի պարագլխին փոխարինեց մեկ ուրիշը: Փոխարինեց զանգվածային ընտրակեղծիքների, աննախադեպ բռնությունների, քաղաքական ...
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՆԵՆԱ «ՆԱ ՇԻՇ, ՆԱ ՔՅԱԲԱԲ» ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հեղինե ՄանուկյանՎԱՐԿԱԾ` ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԹԻՎՆ ԱՌԱՎԵԼ ԻՐԱՏԵՍՈՐԵՆ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հեղինե ՄանուկյանՄԻ ԽՈՍՔՈՎ` ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է
Կարինե Հարությունյան
ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆ. «ԱՅՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՂԹԵԼ ՉԻ ԼԻՆԻ»
Կարինե Հարությունյան
«ԳԻՏԵՆՔ` ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
Կարինե Հարությունյան
ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԻ ԳԵՆԵՐԱԼԸ...
Հեղինե Մանուկյան
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆՐԱՆՔ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ
Գրիգոր Խաչատրյան
«ԹՈՒՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է»
Մարինե Խառատյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան
ԶԲՈՍՆՈՒՄ ԷԻՆ` ԺՈՂՈՎՈՒՐԴ ՈՒ ՈՍՏԻԿԱՆ
Կարինե Հարությունյան
ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
«ՆԱԽԱԳԱՀԻ» ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԾԵԾՈՒՋԱՐԴՈՎ ՍԿՍՎԵՑ
Էմմա Գաբրիելյան
- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

