<<Ապրիլ 2008>>
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Ժամանակ logo
Հրատարակվում է
Picture of the day
Հրատարակված է Ապրիլ 11, 2008

ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ




Հասցեատիրոջ ՏվյալներըՓոստ*:    Վերնագիր:    

Գրեք հասցեատիրոջ էլ. փոստի հասցեն և նամակի համառոտ վերնագիրը, եթե կցանկանաք։ Հասցեների դաշտում կարող եք գրել մինչև 5 էլ. փոստի հասցե, դրանք միմյանցից բաժանելով «,» ստորակետով։ Վերնագրում կարող եք օգտագործել առավելագույնը 75 մասնիկ և ավելորդ մուտքագրված մասնիկները կջնջվեն։ Խնդրում ենք անտեղի սպամ չանել։

Վիրտուալ Ստեղնաշար
Ձեր Տվյալները

Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ։ Քննարկունը, որը կպարունակի կոմերցիոն, ռասիստական կամ էթնիկ խտրականություն, պատերազմի քարոզչություն, ատելություն կամ այլ անտեղի նյութեր կհամարվի սպամ և կջնջվի։ Դուք նույնպես կարող եք ջնջել, եթե դրանք խախտում են սույն պայմանը։

Քննարկում

  •  178 օր առաջ |  ջնջել (1) |  պատասխանել
     AMOT NIKOLIN գրել է:
    ՀՀՇ-Ն ՄԻ ՆՈՐ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱ՞Ն Է ԳՏԵԼ
    Ահաբեկչությունը որպես ուղիղ ճանապարհ
    Ընդհատակում գտնվող Նաիրի Հունանյանը, ներեցեք՝ Նիկոլ Փաշինյանը, օրերս տպագրված խմբագրական հոդվածում զգուշացնում է. «Եթե մարդիկ, հայաստանցիները համոզվեն, որ խաղաղ ճանապարհով հնարավոր չէ ավազակապետական զույգին հեռացնել իշխանությունից, իսկ նման խաղաղ զարգացման վերջին հույսը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է եւ նրա ղեկավարած շարժումը, ահա եթե կորսվի խաղաղ իշխանափոխության հույսը, հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր կտրվեն Կալաշնիկովի զորությանը»։
    Զգուշացում-սպառնալիքը սրանով չի ավարտվում։ Նիկոլը նաեւ վստահեցնում է, որ Կալաշնիկովի զորությամբ ահաբեկչություն իրականացնելու «հեռանկարը այսօր իրական է, քան երբեւէ»։
    Ահա այսպես. Տեր-Պետրոսյանի քարոզչապետերից ու շարժման գլխավոր դերակատարներից մեկը օրը ցերեկով, հրապարակավ հայտարարում է առաջիկայում սպասվելիք հերթական «ինքնաբուխ» ակցիայի՝ ահաբեկչական ակտ իրականացնելու մասին։
    Մի կողմ թողնենք խոսքի ազատության վերաբերյալ զանազան «ֆրիդոմ հաուզ»-ների կողմից մեր երկրին մշտապես տրվող գնահատականները, որոնք «մասամբ ազատից» այն կողմ չեն անցնում։ Ավելին՝ տեղ-տեղ էլ արձանագրում են, թե Հայաստանում խստորեն սահմանափակված կամ բռնադատված է ազատ խոսքը։ Ինչը, սակայն, չի խանգարում, որ հհշական թերթերում ազատորեն տիրաժավորվի ահաբեկչության կոչ. «Հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր կտրվեն Կալաշնիկովի զորությանը»։
    Տվյալ պահին առավել կարեւոր է պարզել, թե թաքստոցում նստած Նիկոլը ի՞նչ հիմքով է նման պնդում անում։
    Եթե մեկը այդքան վստահորեն ազդարարում է, որ կգտնվեն կալաշնիկավորներ, ովքեր կլուծեն իշխանափոխության հարցը, նշանակում է հհշականների վարձու մարդասպանները, Տեր-Սահակյանի բանդայի օրինակով, արդեն գործի են անցել՝ ճշգրտում են հիմնական թիրախների շարժը, գործողությունների պլան են մշակում՝ որոշելու, թե կոնկրետ այս կամ այն անձին որտեղ է նպատակահարմար վերացնել՝ տան մուտքի մո՞տ, աշխատավայրո՞ւմ, թե՞ ծառայողական մեքենային հետապնդելիս։
    Եթե մեկը այդքան համոզվածությամբ պնդում է ինքնադատաստանի դիմելու քայլերի մասին, նշանակում է՝ մարտի 1-ից հետո իրավապահների կողմից հայտնաբերված զենք-զինամթերքը ամբողջը չէ, եւ դեռ հհշական-երկրապահական զինապահեստներում ռազմամթերքի որոշակի քանակություն պահպանվում է։
    Ի դեպ. Նիկոլի այս հայտարարությունից հետո «խաղաղ հանրահավաքների» ու «խաղաղ ցուցարարների» մասին շարժման առաջնորդ Տեր-Պետրոսյանի եւ զինակիցների պնդումները ուղղակի կարելի է զառանցանք համարել։ Եթե մեկը Կալաշնիկովի զորությանն է ապավինում, նշանակում է՝ ելնում է սեփական փորձից։ Մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ չէ՞ որ հրամանատարությունն իր ձեռքը վերցրած Նիկոլի հոգին փառավորվում էր՝ տեսնելով, թե ինչպես են շարժման ագրեսիվ ակտիվիստները այլ զինատեսակներին ապավինած, ինքնադատաստանի ակցիաներ իրականացնում մայրաքաղաքի կենտրոնում։
    Եւ վերջապես, եթե մեկը խոսում է Կալաշնիկովից՝ հարազատ հայացքը չկտրելով հունանյանական ձեռագրից, նշանակում է «Հոկտեմբերի 27»-ի գլխավոր ահաբեկչի գաղափարակիցն ու համախոհն է։
    Ի դեպ, 1998-ից հետո էլ տեղի ունեցած «պալատական հեղաշրջման» փաստը, մեղմ ասած, հանգիստ չէր տալիս հհշականներին։ Ոչ մի կերպ կատարված իրողության հետ հաշտվել չէին կարողանում, ինչի համար հհշականները մեղադրում էին Վազգեն Սարգսյանին, որի նկատմամբ իրենց ունեցած ֆիզիկական ատելությունն անգամ չէին թաքցնում։ Եւ ի՞նչ։ Տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը։
    Այն ժամանակ «պալատական հեղաշրջման» փաստը անընդունելի համարեցին, իսկ հիմա էլ արդեն «խաղաղ իշխանափոխության» հասնելու ճանապարհն են փակուղային համարում։
    Սակայն ամեն ինչ այնքան անհուսալի չէ, ինչպես թվում է։ Այնուամենայնիվ Նիկոլն ու ազատագրիչները իրավիճակից դուրս գալու ելքը թեեւ աղոտ, բայց տեսնում են։ Կալաշնիկովի փողի միջից ելքը պարզորոշ երեւում է։
  •  178 օր առաջ |  ջնջել (1) |  պատասխանել
     SUREN գրել է:
    Այսօր Երեւանի Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է մարտի 1-֊2-֊ին վիրավորված ոստիկանության զորքերի ծառայող Տիգրան Աբգարյանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է հիվանդանոցի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը: «Նա տեղափոխվել է ծանր վիճակում՝ պարանոցային ողների բեկորային կոտրվածքներով, որոնք առաջացել են հրազենային զենքից արձակած փամփուշտից
    INCHU E AYS MASIN LRUM ZHAMANAK TERT@.?
  •  177 օր առաջ |  ջնջել (1) |  պատասխանել
     VAHAN գրել է:
    • SUREN
      Այսօր Երեւանի Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է մարտի 1-֊2-֊ին վիրավորված ոստիկանության զորքերի ծառայող Տիգրան Աբգարյանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է հիվանդանոցի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը: «Նա տեղափոխվել է ծանր վիճակում՝ պարանոցային ողների բեկորային կոտրվածքներով, որոնք առաջացել են հրազենային զենքից արձակած փամփուշտիցINCHU E AYS MASIN LRUM ZHAMANAK TERT@.?

    Վայ, ք... այս թերթի անժամանակ ծնունդը:
  •  175 օր առաջ |  ջնջել (4) |  պատասխանել
     usta gevor գրել է:
    «ԻՍԿ ՁԵԶ ՀԱՅՏՆԻ՞ Է...»
    -երբ կաթողիկոս Գարեգին Բ-ն մոտեցել է Սերժ Սարգսյանին եւ նրան մեկնել իր աջը,
    Սեռջիկ Սարգսյանը այն չի համբուրել...
    -
    -Ապ ջան, վայթէ բոյը չէ հասել ...
    .
    բոյով, բուսատով՝
    ուստա Գեվոր.
  •  166 օր առաջ |  ջնջել (4) |  պատասխանել
     sashiki@ grel a գրել է:
    • usta gevor
      «ԻՍԿ ՁԵԶ ՀԱՅՏՆԻ՞ Է...»-երբ կաթողիկոս Գարեգին Բ-ն մոտեցել է Սերժ Սարգսյանին եւ նրան մեկնել իր աջը,
      Սեռջիկ Սարգսյանը այն չի համբուրել...
      -
      -Ապ ջան, վայթէ բոյը չէ հասել ...
      .
      բոյով, բուսատով՝
      ուստա Գեվոր.

    ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
    Մարտի 1-2-ի դեպքերի միջազգային արձագանքների ալիքի վրա խմբագրությունը Շվեյցարիայից բաց նամակ է ստացել` ուղղված Սերժ Սարգսյանին, որի պատճենը փոստով ուղարկված է նաեւ հասցեատիրոջը: Նամակի հեղինակը Շվեյցարիայի հայտնի փաստաբաններից մեկն է` Ֆրիբուրգի կանտոնի Փաստաբանների միության նախագահ, Ֆրիբուրգի համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Անդրե Քլերը: Ստորեւ ներկայացնում ենք նամակի տեքստը կրճատումներով:
    ՙ...Պարոն Սարգսյան, կարծ՟ում եք, որ պետության լավ ղեկավարը նա է, ով թույլ չի տալիս իր ժողովրդին սխալ գործել: Վստահ չլինելով ընտրությունների արդյունքների վրա` քվեարկության գործընթացն անցել է օրինախախտումներով: Կարծու՟մ եք, որ պետության լավ ղեկավարը նա է, ով պահպանում է ընտրությունների կեղծման ավանդույթը: 2003-ի նաաագահական ընտրություններն արդեն իսկ մտահոգիչ էին` ըստ Եւրամիության հայտարարության: Դուք վստա՟հ եք, որ 2,82 % ձայները, որոնց տարբերության շնորհիվ Դուք հռչակվել եք ընտրյալ նախագահ` կեղծված չէին: Ոչ ոք չի կարող դա բացառել, եւ Դուք թերահավատների մեջ պետք է որ առաջինը լինեք: Իսկ եթե Դուք վստահ չեք, որ ընտրվել եք նախագահ, ի՟նչ վստահությամբ կարող եք դառնալ նախագահ:
    Պետության գոյության համար անհրաժեշտ է երեք բան: Առաջինը` ժողովուրդ, ապա` այդ ժողովրդին պաշտպանող օրենսդրություն, եւ վերջապես` տարածք, որ այդ ժողովուրդը պետք է պաշտպանի: Դուք կարծես թե կորցնում եք երեքն էլ: Խոսենք հայ ժողովրդից: Առանց իր ժողովրդի ոչ մի երկիր արժեք չունի: Սա այն ժողովուրդն է, որի ձայներն ըստ Ձեզ ստացել եք: Ես ուրեմն չեմ հասկանում, թե ինչու՟ եւ ինչի՟ց եք վախենում: Աշխարհը չի հասկանում, թե ինչպես կարելի է համակերպվել նրանց վիրավորելու եւ սպանելու մտքի հետ: Ընտրություններին հաջորդած օրերին հազարավոր մարդիկ ճամբարել էին Ազատության հրապարակում` երգելով եւ պարելով: Դուք իհարկե չեք կարող հավատալ, թե նրանք դա անում էին գոհունակությունից դրդված, որի դեպքում, ինչ խոսք, համաձայնեք, որ նրանք պատժամիջոցների չէին արժանանա: Ձեր քաղաքացիները չեն հավատում ընտրությունների արդյունքներին: Ինչպե՟ս նրանք կարող էին հավատալ, եթե Դուք ինքներդ դրան չեք հավատում: Ինչու՟ ուրեմն Դուք չարտահայտվեցիք: Ինչու՟ թույլ չտվեցիք նրանց արտահայտվել: Ղեկավարել մի երկիր, ուր մարդիկ չեն համարձակվում ասել ինչ մտածում են եւ ուր միայն խոսում են նրանք, ովքեր այլեւս չեն մտածում` մեծ ամբիցիա չէ: Դուք հավանաբար ծանոթ եք ‎ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերին եւ ցանկացած ժողովրդավարության հիմք կազմող նախադասությունը. ՙես չեմ բաժանում ձեր հայացքները, բայց պատրաստ եմ կռիվ տալ մինչեւ մահ, որպեսզի կարողանաք դրանք արտահայտել՚ : Ահա թե ինչը վայել կլիներ նախագահին: Դուք կռիվ չտվեցիք նրանց համար, բայց ընդունեցիք, որ նրանց դեմ կռիվ տրվի: Խնդրում եմ Ձեզ, մտածեք այս մասին: Որեւէ ժողովրդի ուժը չափվում է ազատության հանդեպ նրա ունեցած սիրով: Այն իշխանությունը, որ ցանկանում է իշխել կոխկրտված արժանապատվության վրա` ինքնասիրահարված իշխանություն է: Կարդացեք ձեր սահմանադրության 2-րդ հոդվածը. իշխանությունը Ձեզ չի պատկանում, այլ հայ ժողովրդին, որը կորոշի կամ ոչ այն Ձեզ վստահել:
    ... Հայաստանի Հանրապետությունը հիմնված է մարդու ազատության եւ իրավունքի սկզբունքների վրա: Ինչու՟ ուրեմն չհարգվեցին ձեր սահմանադրության հոդվածները: Ինչպե՟ս եք ցանկանում ժողովրդավարական հռչակված պետության նախագահ դառնալ, եթե չեք կարողանում երաշխավորել ցանկացած ժողովրդավարության հիմքերի հիմքը` խոսքի ազատությունը, խոսքն արտահայտելու ազատությունը: Քավ լիցի, թույլ տվեք ձեր քաղաքացիներին պարել, թույլ տվեք ազատ արտահայտվել մյուս թեկնածուներին: Գտեք փաստարկներ եւ մի ընդունեք, որ դրանց փոխարինի զենքը: Շատերը կարող են մտածել, թե Դուք իշխանությունն ավելի շատ եք սիրում, քան այն ժողովրդին, որից – ըստ Ձեր հայտարարության – ստացել եք այդ իշխանությունը: Կասեք, թե ցուցարարները խանգարել են հասարակական կարգը: Գուցեեւ ճիշտ եք: Սակայն հատկապես չձեւացնեք, թե վերականգնեցիք այդ կարգը: Պետական միջամտությունը պետք է նախեւառաջ համակշիռ լինի: Մահակավոր ոստիկաններն ընդդեմ պարողների` չի կարող այդպիսին լինել: Կրակահերթերը չեն կարող լռեցնել երգողներին:
    ... Ահավոր ծանր էր տեսնել այդ կադրերը, այդ ագրեսիան եւ հիմարությունը: Մերկ վիճակում աշխարհին ցուցադրվող մի ժողովրդի տառապանքը` անարդարացի է: Բացարձակ անարդարացի էր մեզ` եւրոպացիներիս մատուցվող հայացքը ձեր ժողովրդի եւ ձեր իրադարձությունների վերաբերյալ: Հայաստանը եւ հայերը այնպիսին չեն, ինչպիսին ցուցադրվեցին մեր հեռուստաէկրաններին: Դուք դա ինձանից լավ պետք է իմանաք: Ասում եք` այդ ժողովրդի մեծամասնությունը Ձեզ սատարել է: Այստեսակ սատարը ինչպես կարող է վստահեցնող լինել:
    ... Կրկին մեջբերեմ, այս անգամ` Դեպրոժին. ՙԹշնամին հիմար է, կարծելով, որ մենք ենք թշնամին, այնինչ ինքն է: Ծիծաղելի է:՚ Իսկ Դուք բաժանո՟ւմ եք այդ ծիծաղը: Ի±նչ եք ասում հայ ժողովրդին այն մասին, որ հայը հայ սպանեց:
    ... Ոստիկանությունն ու բանակը կոչված են ժողովրդի խաղաղությունն ու պաշտպանությունն ապահովելու: Ոչինչ ավելի աբսուրդ չէ, քան երբ պաշտպանող ուժերը հարձակվում են նրանց վրա, ում կոչված են պաշտպանելու‏: Այդպիսի բանակն այլեւս չի կարող հավակնել լեգիտիմության: 1932 թ շվեյցարական բանակը Ժնեւում կրակ բացեց ցուցարաների վրա` սպանելով 13 եւ վիրավորելով 60 մարդ: 75 տարի անց շվեյցարական բանակը դեռ չի սրբել իր ամոթը: Խորհեք նաեւ այս մասին, խնդրում եմ: Զրահամեքենքները քաղաքում` նախագահին վայել պատասխան չէ: Եւ հետո, պետությունը առանց նախագահի` այնքան էլ սարսափելի չէ, ժողովուրդը կարող է ուրիշ նախագահ ընտրել: Բայց նախագահ առանց ժողովրդի` զավեշտ է: Ի՟նչի վրա եք ուզում իշխել` վախից, արգելքներից եւ ճնշումներից փշրված հոգիների՟: Ես գրում եմ այս տողերը, որովհետեւ հավատացած եմ, որ սիրում եք ձեր ժողովրդին եւ հոգու խորքում ցանկանում եք նրանց տեսնել պարելիս եւ եգելիս:
    ... Ժողովրդավարական ընտրություններում նա ով պարտվում է` պակաս արժանիքներ չունի քան նա, ով հաղթում է: Նույնիսկ ավելին, որովհետեւ պարտվող թեկնածուն ինքնիշխանության ազատության արտացոլանքն է:
    ...Ես կարծում եմ, որ կեղծված ընտրություններում Դուք ոչ պակաս զոհ եք, քան մյուս թեկնածուները: Մի ընդունեք այդ ընտրությունները: Պահանջեք նոր ընտրություններ: Թող ձեր քաղաքացիները կարողանան ազատորեն տալ կամ մերժել Ձեզ իշխանությունը: Քանզի մի մոռացեք, պարոն Նախագահ, որ առավելագույնը տաս տարի հետո Ձեզ ոչինչ չի մնա Ձեր նախագահությունից: Ուրեմն արեք այնպես, հարգելի պարոն Սարգսյան, որպիսին դուք պարզապես կանվանվեք այդ ժամանակ, որ Ձեր նախագահության տարիներից Ձեզ չմնա միայն ամոթը` իշխանություն բանեցնելու համար հակառակ նրանց կամքին, որոնց Դուք, ըստ Ձեր կարծիքի, ներկայացնելու եք: Խորին հարգանքների արտահայտությամբ` Անդրե Քլեր, Ֆրիբուրգ, 7 մարտի 2008 թ՚:
    Ֆրանսերենից թարգմանեց Նազենի Ղարիբյանը

Վերջին լուրերը, Ապրիլ 11, 2008
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Այսօրը Հայաստանի պատմությունում
Ձեր կարծիքը


  • Ներկայումս չկա ակտիվ հարցախույզ։
    Այցելեք քվեարկված հարցախույզների արխիվը



ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ

ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Armenian Genocide Museum-Institute

Ինչպե՞ս թողնել ծխելը

Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

Սույն կայքում հրատարակված նյութերը վերցված են բաց աղբյուրներից և պաշտպանված են հեղինակային իրավունքիով։ Արգելված է սույն կայքում հրատարակված նյութերի վերարտադրումը առանց իրական հեղինակի գրավոր թույլտվության։ Եթե ցանկանում եք հանել Ձեզ պատկանող նյութը, ապա ուղարկեք մեզ, պատկանելությունը վկայող փաստեր և տվյալ նութը անմիջապես կհանվի։ Բոլոր նյութերը հրատարակված են միայն ինֆորմացիոն նպատակով և մենք պատասխանատու չենք դրանց հավաստիության համար։
Cheap Loan | Problem Mortgage | Debt | Remortgage | Mobile Phones