
ՆՐԱՆՔ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ
- Մի վիրահատությունից հետո մարմնագույն մարմնիս վրայի վերքը, չնայած բժիշկների գործադրած ջանքերին, երկու ամիս չէր փակվում, մինչեւ ծանոթ բժշկուհու ախտորոշումը. որը դեղ նշանակելով` ասեց. «Երեք օրից կփակվի» եւ երբ երեք օրից հետո զանգելով իմացավ, որ վերքը փակվել է` ասեց. «Նե մոժետ բիծ»: Մենք այս բարձրագույն իշխանություններից ասում ենք ամեն ինչ սպասելի է, բայց երբ նույնիսկ վատթարագույն սպասելիքներն են իրականանում` զարմանում ենք:

Եթե ասում ես բարձրագույն, ուրեմն կա նաեւ ցածրագույն, եթե ցածրագույնը հողագետնագույն է, ուրեմն բարձրագույնը երկնագույն է, իսկ ծայրագույնը պատրիարք, որն էլ թերեւս մուգ կապույտ է: Կարելի՞ է, արդյոք, բողոքել խոզից, որ խոզություն է անում, շնից` շնություն, էշից` էշություն, առնետից` կռիսություն, պարզապես տրամաբանությունը մարդուց մարդկություն է ենթադրում, մինչդեռ ոմանք ծնվում են ոչ թե կենդանակերպի նշանի տակ, այլ հենց կենդանակերպի: Եթե դու փողոցով քայլում ես եւ քեզ հրում է զինվորականի, ոստիկանի կամ օմոնականի մեկը, մի հարցրու` ինչու ես հրում, քանզի դրա պատասխանն է ռետինե մահակի հարվածը գլխիդ: Բոլոր երկրներում էլ ոստիկանները ասոցացվում են շների հետ, տիրոջ ձեռքից հաց ուտելով հրաման կատարող, չհասկանալով, որ այդ հացը գալիս է նրանից, ում գլխին խփում են, ինչը ոստիկանին նմանօրինակ կարճամտության հետեւանքով դարձնում է կենդանակերպ: Կույր հավատարմության, ահա թե ինչի համար են սիրում եւ պահում շներին, ոչինչ, որ նա շնանում է, կարեւորը, որ նա ոչ թե արդարամիտ է, այլ շան պես հավատարիմ: Կարելի է սիրել շանը, որն իրեն բնորոշ դրսեւորումներին զուգահեռ մարդկային որակներ էլ ունի, բայց ոչ մարդուն, որի դրսեւորումներում կենդանականը գերակայում է, որոնց դրվատելիս համեմատում ենք մարդկանց հետ, իսկ մարդկանց փնովելիս` կենդանիների: Բարձրագույնները հասարակական սիրո պահանջարկ եւ անբավարարվածություն ունեն, որին արժանանալու համար դիմում են ցուցադրական հերթապահ քայլերի` չհասկանալով, որ փոխադարձ սիրո հրամայականը փոխադարձությունն է, ինչը լույս է սփռում նաեւ նրանց նեղանձնականի վրա: Երբ Հանրապետության հրապարակ բերվածները հայտնվեցին Ազատության հրապարակում, երբ 9 օր երթերի ժամանակ վանկարկում էին «Լեւոն, Լեւոն», «Սերժիկ, հեռացիր», երբ շենքերի պատուհաններից մեծ ու փոքր իրենց համերաշխությունն էին հայտնում ցուցարարներին, հրապարակայնացնելով իրական ընտրությունների պատկերը` որպես պետական գաղտնիք, բարձրագույն ականատեսն ու նորաթուխ սցենարիստը ցույց տվեց իր տղամարդկությունը զենքով անզենների նկատմամբ: Այս եւ այլ բացահայտ հանցագործությունների համար պատասխան չտալու միակ ձեւը իշխանության պահպանումն է, ինչն էլ անում են իրենց ձեռքից տարբեր տիպի կամա-ակամա հաց ուտող հանցակիցների օգնությամբ` ընդհուպ մինչեւ չեզոքության ընդերքներում խրամատավորվածները: Նրանք վատանում են «ազատություն, Լեւոն» վանկարկումներից, որոնք արդեն հոմանիշներ են դարձել, ինչը եւ ենթադրում է, որ հասարակությունը իր ընտրության մեջ ազատ է եւ առանց նրա նկատմամբ պարտադրված ընտրության բարձրագույնը չի կարող ունենալ նույնիսկ համատեղ կյանքի, խաբուսիկ սիրո ցուցադրման ենթակա որեւէ նշույլ, որքան էլ տարփողի սարքած սուտն ու կեղծիքը հավատարիմ ԶԼՄ-ների միջոցով` պարտադրելով հավատալ ամենաուժեղի, ամենախելոքի, ամենահայրենասերի, ամենագեղեցիկի, քաղաքականապես գրագետի եւ երկարոտնի վարկածին: Փողով սեր չես գնի, բայց կարող ես ընդհուպ մոտենալ եւ հերիք է ինչքան մոտեցել ես, որովհետեւ դա ոչ միայն զզվելի է` ինչպես դեմքովդ քաղաքի պաստառապատումը հասարակության համար, այլեւ` չափազանց վտանգավոր: Եվրոպա-Ասիա սահմանագծայինի ճակատագրով մեր մոտ ընտանիքի երկու տեսակն էլ կա, նույն շենքի մուտքում` դեմ-դիմաց կանգնած նոթերը կիտած, կողք կողքի բնակարաններում, եւ համատեղ ապրում ենք տարբեր արժեհամակարգերով, բայց Եվրոպան զարգացման ուղենիշ վերցրած, անդամագրված: Մեր բարձրագույնները ասիական ընտանիքի մոդելն են մեզ պարտադրում, ուր անվերապահորեն «միակ» տղամարդն է ընտանիքի գլուխը եւ որքան ասիացի` այնքան իրեն ավելի տղամարդ է զգում, իսկ բարեկրթությունը նրա համար դոդիկություն է, գոմիկություն, եվրոպականություն, ժողովրդավարություն, որի համար էլ իրեն ավելի լկտի, դաժան, բիրտ ու բռի է պահում, որովհետեւ ժողովրդավարությունը զրկում է նրան իր տղամարդկության զրահներից, որն է` խաբեություն, խորամանկություն, ստորություն, անօրինականություն, կաշառք ու դավադրություն, որով փորձում են ծածկել իրենց ամոթույքները: Մենք հարում ենք եվրոպական արժեքներին, որովհետեւ դա ձեզ նման ասիացիների ասպատակությունների պատճառով վնասված մեր նկարագիրն է, ոչ թե ուրիշի, վկա մեր մշակույթը, որը եվրոպականի ձեւավորման ակունքներում է եղել, այն ընտանիքի, ուր բոլորը հավասար են եւ ունեն ձայնի իրավունք: Եվ ուրեմն թող բարձրագույնները իրենց ասիական բարքերը կիրառեն իրենց տանը եւ ոչ մեր, որովհետեւ նրանք մեր ընտանիքի անդամները չեն:
- Գրիգոր Խաչատրյան
Քննարկում
usta gevor գրել է:
«ԻՍԿ ՁԵԶ ՀԱՅՏՆԻ՞ Է...»
-երբ կաթողիկոս Գարեգին Բ-ն մոտեցել է Սերժ Սարգսյանին եւ նրան մեկնել իր աջը,
Սեռջիկ Սարգսյանը այն չի համբուրել...
-
-Ապ ջան, վայթէ բոյը չէ հասել ...
.
բոյով, բուսատով՝
ուստա Գեվոր.
ՆՐԱՆՔ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ
Գրիգոր Խաչատրյան 3
Մի վիրահատությունից հետո մարմնագույն մարմնիս վրայի վերքը, չնայած բժիշկների գործադրած ջանքերին, երկու ամիս չէր փակվում, մինչեւ ծանոթ բժշկուհու ախտորոշումը. որը դեղ նշանակելով` ասեց. «Երեք օրից կփակվի» ...ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան 5
Կոլաժ՝ նվիրված նորուզուրպատորի ինաուգուրացիայի իմիտացիային
Այս կոլաժում փոքրատառով հիշատակված բոլոր անձինք մտացածին են, հնարավոր համընկնումները` պատահականություն:
Սկիզբը՝ նախորդ համարում
Օրագիր. ...100 ՕՐ ԺԱՄԿԵՏ «ՆՈՐԸՆՏԻՐ» ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինե Մանուկյան
«Ժառանգություն» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը երեկ «Հայացք» ակումբում վերլուծելով առկա քաղաքական իրավիճակը` փորձեց մատնանշել այն առաջնահերթ խնդիրները, որոնց լուծման դեպքում հնարավոր կլինի ...ԵՐԵՒԱՑՈՂ ՈՒ ՉԵՐԵՒԱՑՈՂ ՊԱՏՃԱՌՆԵՐ
Ա. Սարգսյան
Մեր պետության ու հասարակության կյանքում իրականացվող գործընթացներից շատերը ակնհայտորեն չեն բխում մեր ժողովրդի շահերից: Այդ մասին շատ է գրվում, շատ է խոսվում, սակայն համարյա որեւէ փորձ չի արվում այդ երեւույթի ...ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԻՊԵԼՈՒ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԾՈՎԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ
Արամ Ամատունի 7
Իր երդման տեքստը ընթերցելուց հետո, նախագահ հռչակված Ս.Սարգսյանն ունեցավ համախմբման, երկխոսության եւ հանդուրժողության մասին իր հերթական ելույթը, առաջինը նախագահական կարգավիճակում, որը եզրափակեց նրանով, ...«ԳԻՏԵՆՔ` ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
Կարինե Հարությունյան 22
«Ուշադրություն: Մի նոր Սադամ է Հայաստանում», «Ռոբերտ-Սերժ- Թալեաթ», «Մարտի 1-ը չի մոռացվի», «SOS! Հայաստանում բռնաբարվում է դեմոկրատիան»:
Բրյուսելում ապրիլի 9-ին կայացած բողոքի ցույցին այս եւ նման ...ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ»
Կարինե Հարությունյան 4
Ինչպես արդեն հաղորդել ենք, ապրիլի 8-ին, երեկոյան ժամը 6-ին Հոլիվուդի Լիթըլ Արմենիա թաղամասում ավելի քան 5000 ամերիկահայեր իրենց բողոքն են արտահայտել Հայաստանի հերթական ինքնակոչ նախագահի երդման արարողության ...ՄԱՐՏԻ 1-ՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏՆՎԵՑ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ»
Էմմա Գաբրիելյան 1
Մեր զրուցակիցն է 1993 -1996թթ. Հայաստանի արտաքին գործերի նախարար Վահան Փափազյանը
-Պարոն Փափազյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները օրերս հանդես եկան հայտարարությամբ, որտեղ ընդգծել էին հնարավորինս ...«ՆԱԽԱԳԱՀԻ» ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԾԵԾՈՒՋԱՐԴՈՎ ՍԿՍՎԵՑ
Էմմա Գաբրիելյան 7
Որ ապրիլի 9-ին երդմնակալության առաջին օրը Ս.Սարգսյանի անկեղծացումը իրեն չընտրած ժողովրդին` «ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը...» որեւէ «ընտրածի» ու «չընտրածի» ուղեղում լուրջ ազդեցություն չէր կարող ...ՄԵԾ ՀԱՅՔ-ՓՈՔՐ ՀԱՅՔ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐ` ԱՌԱՆՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻ
Միանգամից հանգստացնեմ. խոսքը պատմությանը չի վերաբերում, այլ մի քիչ այսօրվան, բայց հիմնականում` վաղվան:
Ապրիլի 9-ն էլ անցավ, ու էսօր, կարծեմ, արդեն ամսի 11-ն է: Այնպես որ, եւս մեկ օր, ու երկրի նախնական ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է: ԿՈՉ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ
4
Ապրիլի 9ին, «քաղաքակիրթ» աշխարհի օրհնությամբ, Հայաստանում հաստատված ավազակապետական վարչախմբի մի պարագլխին փոխարինեց մեկ ուրիշը: Փոխարինեց զանգվածային ընտրակեղծիքների, աննախադեպ բռնությունների, քաղաքական ...
ԱԼ ՂԱԻԴԱՆ, «ՄԱՐՏԻ 1-Ն» ՈՒ ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Մարինե ԽառատյանՀԱՎԱՔԱԿԱՆ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ 12 ՀԱԶԱՐ ԷՋ ԿԱՄ «ՄԱՅՐ ԳՈՐԾԸ» ՄՏԱՎ ԴԱՏԱՐԱՆ
Գայանե ԱռուստամյանՊՈՒՏԻՆԻ «ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ» ՍԽԱԼԸ
ԱՆՀԱՎԱՍԱՐ ՀԱՐԿՈՒՄ
Մարինե ԽառատյանՄԱՔՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՂԲՈՎ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
Արամ Ամատունի
ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆ. «ԱՅՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՂԹԵԼ ՉԻ ԼԻՆԻ»
Կարինե Հարությունյան
«ԳԻՏԵՆՔ` ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
Կարինե Հարությունյան
ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԻ ԳԵՆԵՐԱԼԸ...
Հեղինե Մանուկյան
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆՐԱՆՔ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ
Գրիգոր Խաչատրյան
«ԹՈՒՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է»
Մարինե Խառատյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան
ԶԲՈՍՆՈՒՄ ԷԻՆ` ԺՈՂՈՎՈՒՐԴ ՈՒ ՈՍՏԻԿԱՆ
Կարինե Հարությունյան
ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
«ՆԱԽԱԳԱՀԻ» ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԾԵԾՈՒՋԱՐԴՈՎ ՍԿՍՎԵՑ
Էմմա Գաբրիելյան
- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

