
ՆՈՒՅՆ ՋՈՒՐՆ ՈՒ ՆՈՒՅՆ ՋՐԱՂԱՑԸ
- Ինձ համար երեկվա քաղաքական օրն սկսվեց առավոտյան ժամը 9.30-ին, երբ երթուղայինով իջնում էի Մյասնիկյանի արձանի մոտերքը: Ձեռքները շփողների գլխին սառը ջուր պիտի լցնեմ. միտինգ կամ երթ կազմակերպելու, կոչեր անելու եւ, առավել եւս, ինքնակոչ նախագահի ինաուգուրացվելու արարողությունը, այսպես ասած, հարամելու մտադրություն չունեի:

Գնում էի ընդամենը... աշխատանքի: Ու մինչ երթուղայինի վարորդը շրջանցում էր Երեւանի կենտրոնի արդեն իսկ ոստիկաններով ցանկապատված փողոցները, ուղեւորները ներսում «մինի» միտինգ էին անում. «Էս ինչ մարդիկ են, բա դրանք էսքան աննամուս ե՞ն, բոլոր փողոցները փակել են, ինչ է թե Սերժը երդում է ուտելու՞»: «Ու՞մ ա երդվում, ժողովրդի՞ն: Չէ, այ մարդ, դրանք իրար են երդվում, որ իրար հանկարծ դավաճանող չըլնի, ինչ ուզեն ժողովրդի գլխին սարքեն»: Ահա: Ահա եւ ձեզ միտինգ ու ելույթ: Ասենք թե ճամփեքը փակեցին, մարդկանց հոգիներն էլ հո փակել չի լինի: ...Ժամը 12-ին արդեն Մյասնիկյանի արձանի մոտ էին մի քանի ոստիկաններ՝ գլխավորությամբ Արաբկիրի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանի: Իսկ արձանը շրջափակված էր ժապավենով, կողքն էլ մի գրություն այն մասին, թե աշխատանքներ են իրականացվում: Էսպես որ գնա վարչախումբը կվերանորոգի բոլոր այն վայրերը, ուր ժողովուրդը կհավաքվի: Սրանից էլ լավ բա՞ն: Մի կրակոցով՝ երկու նապաստակ: Կարգին ժողովուրդ ենք` «վրաներս խաբար չկա»: Բոլոր երեւանցիների պես երեկ մի կերպ ես էլ փողոցից-փողոց անցա ու հասա... ցույցին: ԵԱՀԿ-ի գրասենյակի մոտ: Մի խումբ սեւազգեստ երիտասարդներ կարգախոսներով կանգնեցին գրասենյակի մոտ: Ահա կոչերից մի քանիսը. «Մեկ քայլ առաջ», «Եվրոպայի անտարբերության հավերժացման կազմակերպություն», «If those are your standards», «Then we dont accept them»: «Հույս» կազմակերպության անդամ Լալա Ասլիկյանին չթողեցին մտնել ԵԱՀԿ գրասենյակ: Իսկ գրասենյակից մի փոքր հեռու կանգնած հինգ-վեց ոստիկաններից մեկը մոտեցավ, թե՝ ի՞նչ եք անում: «Բողոքի ցույց ենք անում»: Ո՞վ է ձեր կազմակերպիչը. «Կազմակերպիչ չունենք, ցույցը ինքնաբուխ է»: Դուրս եկավ նաեւ ԵԱՀԿ-ի մամուլի խոսնակ Գոհար Ավագյանը: Ցույցի մասնակիցներից որեւէ բան չհարցրեց, գրառեց կոչերը ու գնաց: Իսկ ահա թե ինչ ասացին այդ ինքնաբուխ երիտասարդները: «ԵԱՀԿ-ն ինչ-որ չափով անտարբեր է եւ բավարար չափով չի արձագանքում նախագահական խայտառակ ընտրություններին: Բողոքում ենք դրա դեմ եւ էլի որոշ բաների դեմ: Ընտրակեղծիքները, սպանությունները, ձերբակալությունները, քաղաքական հետապնդումների փաստը ժողովրդին հանգիստ չի տալիս: Իսկ ո՞վ պիտի արձագանքի, եթե ոչ երիտասարդությունը: Գնալու ենք Մյասնիկյանի արձանի մոտ եւ մեր բողոքն արտահայտենք այն բանի դեմ, որ այսօր Մարտի 1-2-ի զոհերի քառասունքն է, բայց իրենք պատրաստվում են փուչիկ-մուչիկ թռցնել, երգել-պարել... Ոնց որ ձեռ առնեն հայ ժողովրդին»: «ԵԱՀԿ-ի տված ոչ անաչառ գնահատականների դեմ է մեր բողոքը: Երկակի ստանդարտներ են կիրառում մեր նկատմամբ»: «ԵԱՀԿ-ն իր զեկույցներով քարտ-բլանշ տվեց մեր երկրի իշխանություններին: Արդյունքում ունեցանք Մարտի1-2 եւ մինչեւ հիմա դրա շարունակության մեջ ենք: Այս ակցիայով ուզում ենք ասել, որ ԵԱՀԿ-ը իր պահվածքով ուղղակիորեն աջակցում է մեր գործող իշխանություններին եւ դա անում են իրենց հարկատուների փողերով: Փաստորեն ԵԱՀԿ-ը պետք է հաշվետու լինի իր հարկատուներին` այն բանի համար, որ աջակցում է բռնապետությանը»: Ժամը 16-ից հետո կրկին փողոց դուրս եկա քաղաքական մթնոլորտը հոտոտելու: Ոստիկանական ցանկապատներն արդեն չկային: Կար ժողովուրդ, որը շփոթի մեջ էր: Ահա մի քանիսի խոսքը: «Ինաուգուրացվեց՝ իբր: Ո՞վ: Չգիտե՞ք: Ինչ էլ անի, ինքը մեր նախագահը չի, մեզ հետ կապ չունեցող մեկն է: Էսքանը: Հերիք չի՞»: «Առավոտից փակել են ճանապարհները: Ձեռ են առնում մեզ, հերիք եղավ էլի: Ո՞նց պիտի ղեկավարեն: Ովքե՞ր: Սերժն ու Ռոբը: Գիտեք Ռոբը գնալու է՞: Դրանք երկուսն էլ մեկ են: Ժողովուրդն ասում ա. «Նույն ջուրն է, նույն՝ ջրաղացը»:
- Կարինե Հարությունյան
Քննարկում
ցեղակրոն գրել է:
կարինե տականք ինձնից քեզ խորհուրդ ամբողջ ժողովուրդի անունից մի հաչացեք,այն միքանի տասնյակ հազար հհշյի վարձկաները չինշանակում ամբողջ ժողովուրդ,հհշն ինչպէս միշտ վոր շատ մեծ վարպետներեն սադրանքների,կարողա մոռացելենք 90 ուն ակաների սովը ալան թալանը երկիրը բաժանելեին գրզոների վանոյի մեջ,իսկ բանտերում հազարավոր ազատամարտիկներեին լցրել եսել այդ սոհերից մեկնեմ,ատումեյին հայաստանը հայ անունը հայ զինվորը,ուղակի փառք տվեք հայ ժողովուրդին վոր ներողամիտե,ես համոզվածեմ մեկ ուրիշ պետությանմեջ դրանք վաղուց կախվածկլինեին,առիթից ոկտվեցիք ասենք ձեզնմաներին ինչասեմ երեսներիտ թքումեն ասումեք թե անձրեվեգալիս,կարճ հերիքե հայի արյուն թափեք վերջներտ վատելինելու,են աստոծը վկա.
ARAM գրել է:- ցեղակրոն
կարինե տականք ինձնից քեզ խորհուրդ ամբողջ ժողովուրդի անունից մի հաչացեք,այն միքանի տասնյակ հազար հհշյի վարձկաները չինշանակում ամբողջ ժողովուրդ,հհշն ինչպէս միշտ վոր շատ մեծ վարպետներեն սադրանքների,կարողա մոռացելենք 90 ուն ակաների սովը ալան թալանը երկիրը բաժանելեին գրզոների վանոյի մեջ,իսկ բանտերում հազարավոր ազատամարտիկներեին լցրել եսել այդ սոհերից մեկնեմ,ատումեյին հայաստանը հայ անունը հայ զինվորը,ուղակի փառք տվեք հայ ժողովուրդին վոր ներողամիտե,ես համոզվածեմ մեկ ուրիշ պետությանմեջ դրանք վաղուց կախվածկլինեին,առիթից ոկտվեցիք ասենք ձեզնմաներին ինչասեմ երեսներիտ թքումեն ասումեք թե անձրեվեգալիս,կարճ հերիքե հայի արյուն թափեք վերջներտ վատելինելու,են աստոծը վկա.
- ցեղակրոն
hay գրել է:- ARAM
Ay vochxar, uzum es asel, vor lav en anum, vor anmex mardkanc kotorum en irenc sepakan erkrum? Mi ban grelucd araj, gone mi rope mtaci. 90 akanneri mutn u curt@ mardkanc gazanabar spanelu iravunq chi talis, anasun!!
Ed um en gazanabar spanel? Gaznabar spanel ches tesel. Gazanabar vor spanein esor 8 zoh cher lini ayl 800 klinein. Tesanq videonerum ov er um handep "gazanabar". 18 tarekan hay zinvori vra molotov kokteyl u nrnak en qcum.
Isk mut u sovi tarineric vochmek iravunq chuni xosalu yete ayd tarinerin nerka chi eghel Hayastanum u ira kashvi vra chi zgacel te da incha. Hervic taq tegh@ nstac nayum ein isk mardik sovic ein mernum. Hima el helel en levon u vano en gorum.- ARAM
gugo գրել է:- ARAM
Ay vochxar, uzum es asel, vor lav en anum, vor anmex mardkanc kotorum en irenc sepakan erkrum? Mi ban grelucd araj, gone mi rope mtaci. 90 akanneri mutn u curt@ mardkanc gazanabar spanelu iravunq chi talis, anasun!!
iharke lav en anum, iharke anasunnerin petq e kotorel,mi nrbutyun evs..kotorel anxixj u minjev verj- ARAM
bob գրել է:
Հետընտրական մտորումներ ԱՐԺԱՆԻ ՉԵ՞Ն
Խորհրդային տարիների կուռքերը` Ուլյանով-Լենինն ու նրա հաջորդները, միամիտ ժողովրդին խոստանում էին…կոմունիզմ: Կառուցեցի՞ն: Ո°չ: Փոխարենը իրենց բոլոր չարագործութ յունները «արդարացնում» էին կոմունիզմի համար մղվող պայքարի «դժվարություններով»:
Քաղաքական վարքագծով ու պրակտիկ գործունեությամբ տիպիկ նեոբոլշևիկ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա գլխավորած ՀՀՇ-ն խորհրդային կայսրության փլուզման շրջանում հրապարակ իջան` ժողովրդին խոստանալով ազատ ու հպարտ հայրենիք, արդարություն ու ժողովրդավարություն, Արցախի համար «մինչև վերջ» պայքարելու վճռականություն:
Կատարվեցի՞ն այդ խոստումները: Ո°չ: Ընդամենը սահուն կերպով «պայքար-պայքարը» տեղափոխվեց…«հանուն իշխանության» մղվող պայքարի հուն: Իսկ իշխանությունը բռնազավթելուց հետո նա և իր զինակիցները ստեղծեցի¯ն մեզ համար «ազատ ու հպարտ» հայրենիք: Դարձյալ` ո°չ: Բառացիորեն դժոխք դարձրին հայաստանյան իրականությունը` սեփական ապիկար կառավարման դժնդակ տարիների բոլո¯ր շահատակությունները «արդարացնելով»… նորանկախ պետության «կայացման դժվարություններով»:
Բոլշևիկները նախկին «ունեզրկողներին էին ունեզրկում»` ՀՀՇ-ականները` սեփական ժողովրդին: Բոլշևիկներն սկսեցին ժամանակի «բուրժուական ինտելիգենցիայի» վարկաբեկմամբ. ՀՀՇ-ականները` սեփական մտավորականությանը «նոմենկլատուրային» պիտակավորելով ու ծաղրի ենթարկելով: Բոլշևիկները սեփական հակառակորդներին հայտարարում էին «ժողովրդի թշնամիներ», ՀՀՇ-ականները իրենց քննադատողներին, իրենց սրիկայությունները դատապարտողներին` «ստրկամիտներ», «կոմունիստական կարոտախտով տառապողներ», «անկախության հակառակորդներ»…
Բոլշևիկները ստեղծում էին իրենց «առաջնորդների» պաշտամունքը, ՀՀՇ-ականները առավոտից երեկո օվսաննաներ էին ձոնում «Շարժման առաջնորդներին», խնկարկում էին «ազգընտիր իշխանություններին»… Քծնանք, շողոմանք, հոգեզմայլանք էր ծորում Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ՀՀՇ-ին հլու-հպատակություն հայտնած «քաղաքական ուժերի» ու նրանց գործիչների շուրթերից… 1-ին Նախագահին հասցեագրվող մեծարանքների այդ ամբողջ քստմնելի, անարժանապատիվ հեղեղը, որոնց մեջ ամենազուսպը «իմաստո¯ւն» ածականն էր, կարելի է գտնել…թե° այն ժամանակ, թե° այսօր իրենց սպասարկող քարոզչամիջոցներում:
Հիշեք նաև, թե ի¯նչ «խանդավառությամբ» պալատական գրչակներն ու զանազան հացկատակներ փորձում էին ստեղծել 1-ին Նախագահի պաշտամունքը, ժողովրդին ներշնչել «եթե ոչ Լևոնը, հապա ո՞վ» մտայնությունը, նրան դարձնել հասարակության կուռքը…Այդպես էր առաջ, այդպես է նաև… հիմա: Եղե՞լ է թեկուզև մեկ դեպք, որ այն ժամանակվա գործող Նախագահն ու այսօրվա ընդդիմադիրը գոնե ձևի համար, գոնե կեղծ համեստությամբ, հենց թեկուզ որպես մտավորական` ըմբոստանա այդ ստորաքարշության դեմ, ասի` ամոթ է, վե°րջ տվեք, ինձ կուռք մի° դարձրեք, դա Աստվածաշնչին դեմ է:
Ավա¯ղ, Հայաստանի նորանկախ Հանրապետության պատմությունը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից այդպիսի տարրական ազնվության ու պարզ-մարդկային համեստության որևէ դեպք չի արձանագրել: Եվ գիտե՞ք ինչու: Որովհետև նրան հատուկ էր և է ներքին անպարագիծ մեծամտությունը, իր «բացառիկության» համոզվածությունը: Նա այդ ամբողջ ստորաքարշությունն ընդունում է հավուր պատշաճի, իրեն արժանի¯ է համարում այդ չափազանցյալ մեծարանքներին: Այսքանից հետո էլ ի՞նչ «մտավորական» է նա: Հմուտ ամբոխավա՞ր` այո°, բայց մտավորակա՞ն` երբե°ք: Քանզի իրական մտավորականին հակացուցվա¯ծ է փքուն ինքնահիացումը…
Մեզ, այն ժամանակվա ընդդիմադիրներիս, նախկին Նախագահը վերաբերվում էր ամբարտավան արհամարհանքով, որպես «թերմարդիկ»: Որովհետև մենք իր «մեծությունն ու բացառիկությունը», իր «պատմական առաքելությունը» հասկանալ ու գնահատել «անընդունա¯կ» էինք: Չի նկատվել նաև հակառակ երևույթը` իրեն խնկարկողներին մարդկայնորեն երախտապարտ լինելու ընդունակությունը: Ակնհայտորեն նարցիսային հիվանդությամբ տառապող այդ անձը, անցած 10 տարիներից հետո կրկին հրապարակ գալով` չցուցաբերեց ինքնասիրահարվածութ յունից բուժված լինելու նվազագույն նշույլներ: Ավելին, ինչպես իր իշխանության անփառունակ տարիներին, այնպես էլ այժմ նա անթաքույց արհամարհանքով է վերաբերվում նաև իրեն օվսաննաներ երգողներին, իրեն «պաշտողներին»:
Այս վերջին` «պաշտողներ» բառը չակերտյալ է, քանզի 1998-ին, երբ գրեթե բոլորից մերժված Նախագահը հրաժարական ներկայացրեց` չեղավ գոնե մեկ «պալատական երգիչ», որ…ափսոսա¯նք արտահայտեր տապալված կուռքի համար…Բոլորը սսկվել էին, բոլորը ենթադրում էին, թե հարկ կլինի գոնե հասարակությանը հաշիվ տալ նախկին Նախագահին կուռք դարձնելու իրենց անբարո և անհաջող ջանքերի համար…
Ավա¯ղ, ո°չ պետական, ո°չ հասարակական մակարդակով հաշիվ պահանջող… չեղավ: Երկրորդ Նախագահը ավելորդ մեծահոգություն դրսևորեց 1-ինի հանդեպ` հրաժարվելով քաղաքական գնահատական տալ նրա գլխավորած ՀՀՇ-ի բառացիորեն քրեական ռեժիմին: Իրենց համար իսկ անսպասելիորեն հեշտ ազատվելով անցյալ մեղքերի համար պետությանն ու ժողովրդին հաշիվ տալուց` ՀՀՇ-ականները կամաց-կամաց սկսեցին կենդանության նշաններ ցույց տալ…
10 տարի շարունակ սեփական երկրում ինքն իրեն կամավոր «աքսորի» դատապարտած Լևոն Տեր-Պետրոսյանը, ակնահայտորեն` դրսի ուժերի թելադրանքով կատարելով պետական դավաճանության ակտ, բայց առավել` առաջնորդվելով իր վիրավորված ինքնասիրությանը հագուրդ տալու մաղձոտ չարությամբ, կրկին հրապարակ իջավ:
Այն էլ ինչպե¯ս «իջավ»: Ամեն ինչ «մինչև հիմքերը փորելու» բոլշևիկյան կարգախոսով, սավոնարոլյան մոլեռանդությամբ, վրեժխնդիր լինելու ամեհի կրքով…Ամենացավալին այն է, որ նախկին Նախագահը, խորապես համոզված եմ, ատում և արհամարհո°ւմ է ամենից շատ հենց ի°ր ետևից գնացողներին, իրեն երկրո°րդ անգամ հավատացողներին: Եվ, անկեղծ ասած, իրավունք ունի: Որովհետև է՞լ ինչ դժոխային ոճիրներ պիտի գործեին ինքն ու իր ՀՀՇ-ական հին ու նոր զինակիցները մեր ժողովրդի հանդեպ, որպեսզի Հայաստանում այլևս ո°չ ոք հուր-հավիտյան չներեր-չմոռանար իրենց արածները:
Դժբախտաբար, փետրվարի 19-ի Նախագահի ընտրությունները, դրա նախընթաց ու հետընթաց զարգացումները ցույց տվեցին, որ մեր հասարակության մեջ անցյալը հեշտորեն մոռանալու հակված հարյուր-հազարավոր մարդիկ կան: Այդպիսիները ոչ միայն ձայն տվեցին Նախագահի այս թեկնածուին, այլև հետընտրական շրջանում զոհ դարձան նրա չարամիտ սադրանքներին, մասնակցեցին նրա կազմակերպած նոր, այս անգամ «երգ ու պարի» հեղափոխության խեղկատակությանը…
Թե ինչո՞վ ավարտվեց այդ հեղափոխությունը` տեսանք բոլորս: Եվ տուժեցինք բոլորս` ամբողջ երկիրը: Ապշեցուցիչ է, որ նույնիսկ այդ համընդհանուր ողբերգությունից հետո դեռ գտնվում են բամբառակ բերաններ, որ շարունակում են հին օրերի հանգույն օվսաննանե¯ր երգել… «մեր երկրի անփոփո¯խ Նախագահին», «մե¯ծ արշինի տեր գործչին»:
Ա¯յ քեզ զարմանք: Նախկին Նախագահին «անփոփոխ» համարողները վերջին 10 տարիները լեթարգիական քնո՞վ էին անցկացրել: Հիմա քնից արթնացել` լեզվագարություններ են մոգոնում բոլորի, այդ թվում համընդհանուր ճանաչման ու հարգանքի արժանացած մտավորականների հասցեին: Ինչու՞: Որովհետև այդ մտավորականները…համաձայն չե¯ն նախկին Նախագահին համարյա թե, մեղա Տեր, «նոր Քրիստոս» համարելու տխմար մտայնությանը: Ոչ միայն համաձայն չեն, այլև «հանդգնել» են ձայն տալ կամ պաշտպանել ա°յլ թեկնածուի, հիշեցնել «նոր Քրիստոսի» ամենևին էլ ոչ-քրիստոնեական արարքները…
Այս ամենը որքա¯ն է հիշեցնում նախկին իշխանության պղտոր ժամանակների վայնասունը, շողոքորթություններն ու քծնանքները: Հին ու նոր ՀՀՇ-ականների վաղո¯ւց ծանոթ այս կեցվածքից բխող այլ իմաստակություններ մեջբերել պարզապես չարժե°: Ինչպես այն տարիներին, այնպես էլ այսօր այդ ամենից ուղղակի մարդու սիրտ է խառնում …
Թող ներեն ինձ մինչև հիմա էլ Տեր-Պետրոսյանով հմայված, նրա չարաղետ կերպարի ամբողջ կործանարարությունը չգիտակցած մեր միամիտ հայրենակիցները: Բացե°ք ձեր աչքերը, բարեկամներ: Ականջ մի° կախեք նրա ու իր մերձավոր շրջապատի` կատարված ողբերգության պատասխանատվությունից ամեն կերպ խույս տալու համար հնարվող հրեշավոր ստերին: Իհարկե, պիտի ստեն: Պիտի ջանան մեղքը իշխանությունների վրա գցել: Զղջալը, սեփական հանցանքն ընդունելը անհավատալի ազնվություն կլիներ ՀՀՇ-ի հին ու նոր քուրայում թրծվածների համար: Արջն իր ահից է գոռում: Սրանք էլ հոխորտում են, թե շուտով իշխանության կգան` «բոլոր մեղավորներին կպատժեն…»: Մի° ենթարկվեք այդ հերթական շանտաժին, մի° գնացեք նոր արկածախնդրությունների…
Թե° Լևոն Տեր-Պետրոսյանը, թե° նրա զինակիցները ժողովրդին հենց դրա°ն են դրդում: Քանզի միայն նոր, է°լ ավելի մեծ խառնակությունը կարող է նրանց փրկել դատարանի առաջ կանգնելու, պետական իշխանության բռնազավթման փորձի ու դրա ծանր հետևանքների համար պատասխան տալու հեռանկարից: Ձեր մեջքերը աստիճան մի° դարձրեք` այդպիսիներին փրկության ափ հանելու: Նրանք դրան արժանի չե°ն…
Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍ
karen գրել է:
ԷՍ Հայաստանում պոռնիկ ժուռնալիստների մրցույթա հա ,թե ով կարա ավելի վարկաբեկի իր երկիրը:ԷՍ տաս տարում լևոնը լավ էլ կադրերա պատրաստել,իր նման լկտի սատանեք:
«SANCTAS SIMPLICITAS» («ՍՈՒՐԲ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ»)
Գրիզելդա Ղազարյան 7
Դրվագ ակադեմիայի կուլիսային խոսակցություններից.
- 88-ին Դուք ո՞նց կանգնեցիք դրանց կողքին:
- Դուք կանգնեիք հարթակում: Ձեր կողքին կկանգնեի, - պատասխանում է Ռաֆայել Ղազարյանը:
Եվ այսպես տարիներ շարունակ: ...ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան 2
Կոլաժ՝ նվիրված նորուզուրպատորի ինաուգուրացիայի իմիտացիային
Այս կոլաժում փոքրատառով հիշատակված բոլոր անձինք մտացածին են, հնարավոր համընկնումները`
պատահականություն:
Սկիզբը՝ նախորդ համարում
...«ԵՐԴՈՒՄ, ԲԱՆ... ՄԵԶ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ»
Կարինե Հարությունյան 3
Վանատուր: Հրազդանի այս թաղամասը փոթորկվում է այն օրից, երբ ձերբակալվեց ԱԺ պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
Սկսվեցին բողոքի ակցիաներ, հանրահավաքներ, որոնք ուղեկցվեցին մարզային ...ՆՈՒՅՆ ՋՈՒՐՆ ՈՒ ՆՈՒՅՆ ՋՐԱՂԱՑԸ
Կարինե Հարությունյան 11
Ինձ համար երեկվա քաղաքական օրն սկսվեց առավոտյան ժամը 9.30-ին, երբ երթուղայինով իջնում էի Մյասնիկյանի արձանի մոտերքը: Ձեռքները շփողների գլխին սառը ջուր պիտի լցնեմ. միտինգ կամ երթ կազմակերպելու, կոչեր անելու ...ԱՆԽԱԽՏ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԽԱԽՏՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐ
Արամ Ամատունի
Ս.Սարգսյանի նախագահացման գործընթացը կարծես թե հենց սկզբից «թուղթուգիր» արած լիներ: Իհարկե այդ թուղթուգիրը ոչ այլ ինչ էր, քան այն կառավարումը, որը տասը տարի շարունակ իրար հետ իրականացնում էին Ռ.Քոչարյանն ...HUMAN RIGHTS WATCH. «ՊԵՏՔ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»
«Հայաստանի նոր ղեկավարի առջեւ լուրջ մարտահրավերներ են ծառացած», - հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հոլի Քարթները: «Նա պետք է վճռական քայլեր ձեռնարկի` հետաքննելու ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՑՈՒՄ Է ՆԱԵՒ ԲՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՅՆ ՊԱՀԵԼԸ
Մարինե Խառատյան
Մարտի 1-ի դեպքերից հետո ընդդիմության ներկայացուցիչների դեմ քրեական գործ հարուցվեց մեծամասամբ քր.օր.-ի 300 հոդվածով` «Պետական իշխանությունը յուրացնելը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ ...ՕՏԱՐ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈՒՄ
Մարինե Խառատյան 3
Ռ.Քոչարյանը երեկ հեռացավ ՀՀ նախագահի աթոռից. վերջապես հեռացավ` կասեին շատերը ու կհավելեին` իր հետեւից թողնելով ժողովրդի նզովքն ու բողոքը: Անգամ երթուղային տաքսիներում երեկ քննարկվող հիմնական թեման Ս.Սարգսյանի ...ԳԵԹ ՄԻ ԿԱԹԻԼ ԱՐԵՒ` ԽՈԺՈՌ ԴԵՄՔԻՆ
Հեղինե Մանուկյան
Երեկ Հայաստանում տրագիկոմիկ անցքեր տեղի ունեցան, որոնք բոլորն էլ առնչվում էին, ակամա, մեր երկրի ճակատագրի հունը արհեստականորեն փոխելու արդյունքում «օրվա հերոս» դարձած Ս.Սարգսյանին:
Առավոտ-բարլուսով» ...ՍՐԱՆՑԸ ՄԵՆԱԿ՝ «ԴԵՄ»-Ն Ա. ՄԵՌԱԾ ԸԼՆԻ, ԹԵ՝ ՍԱՂ: ԻՐԱՆՔ ԸԼՆԵՆ, ԹԵ` ՄԵՆՔ
...Երեկ քաղաքի կենտրոնն արթնացավ ոստիկանական տագնապալի ազդանշաններից: Իրենք էլ, երեւի, չգիտակցելով, տագնապի ազդանշաններ էին հնչեցնում. որ ի՞նչ:
Որ Ռ.Քոչարյանը գնու՞մ է:
Թե՞ որ Ս.Սարգսյանը «գալիս» ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ
Էմմա Գաբրիելյան 2
Փառանձեմ Թորոսյան անունով այս տատիկի մասին եթե ոչինչ էլ չասվի, դեմքի խորշոմներից կաթող տառապանքը արդեն հերիք է: Մյասնիկյանի արձանի մոտ սեւազգեստ ու սեւ դրոշով այս կնոջ Էդիկ Թորոսյան անունով որդին զոհվել ...
ՍՈՒՐԲ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԼՈԽ ԼՅԱՎԱ, ՄԱՏԱՂ
Գայանե ԱռուստամյանՀԱՆՈՒՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ
Անի ԵղիազարյանԱՐՅՈՒՆՈՏ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Լեւոն ԵղիազարյանԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՖԻԼՄԸ
Մարինա ԲաղդագյուլյանԱՍԵՆՔ ԹԵ` ՃՂՃԻՄ ԵՆ, Ե՞ՏՔԸ...
Կարինե Հարությունյան
ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆ. «ԱՅՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՂԹԵԼ ՉԻ ԼԻՆԻ»
Կարինե Հարությունյան
ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԻ ԳԵՆԵՐԱԼԸ...
Հեղինե Մանուկյան
ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ԹՈՒՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է»
Մարինե Խառատյան
ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան
ԶԲՈՍՆՈՒՄ ԷԻՆ` ԺՈՂՈՎՈՒՐԴ ՈՒ ՈՍՏԻԿԱՆ
Կարինե Հարությունյան
«SANCTAS SIMPLICITAS» («ՍՈՒՐԲ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ»)
Գրիզելդա Ղազարյան
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒ՞Մ, ԹԵ՞ ԵՐԴՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արամ Ամատունի
- 1725 Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին:
- 1764 Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց «Եղիշեն»:
- 1840 Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը:
- 1902 Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը:
- 1938 Խորին Ա. կաթողիկոսը խեղդամահ եղավ համայնավար չեկիստների ձեռքով:
- 1965 Տեղի է ունենում Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը:
- 1992 Մարաղայի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ողբերգությունը:
- 1998 Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

