<<Ապրիլ 2008>>
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Ժամանակ logo
Հրատարակվում է
Picture of the day
Հրատարակված է Ապրիլ 10, 2008

«SANCTAS SIMPLICITAS» («ՍՈՒՐԲ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ»)

Հասցեատիրոջ ՏվյալներըՓոստ*:    Վերնագիր:    

Գրեք հասցեատիրոջ էլ. փոստի հասցեն և նամակի համառոտ վերնագիրը, եթե կցանկանաք։ Հասցեների դաշտում կարող եք գրել մինչև 5 էլ. փոստի հասցե, դրանք միմյանցից բաժանելով «,» ստորակետով։ Վերնագրում կարող եք օգտագործել առավելագույնը 75 մասնիկ և ավելորդ մուտքագրված մասնիկները կջնջվեն։ Խնդրում ենք անտեղի սպամ չանել։

Վիրտուալ Ստեղնաշար
Ձեր Տվյալները

Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ։ Քննարկունը, որը կպարունակի կոմերցիոն, ռասիստական կամ էթնիկ խտրականություն, պատերազմի քարոզչություն, ատելություն կամ այլ անտեղի նյութեր կհամարվի սպամ և կջնջվի։ Դուք նույնպես կարող եք ջնջել, եթե դրանք խախտում են սույն պայմանը։

Քննարկում

  •  179 օր առաջ |  ջնջել (2) |  պատասխանել
     VAN գրել է:
    Հարգելի Գրիզելդա,կարցեմ ձեր ամուսինը,երջանկահիçատակ Ռ.Ղազարյանը առաջիններից մեկն Էր որ թքեց ու հեռացավ «Ղարաբաղ« կոմիտեից ու հեն ց ԼՏՊ-ի հետ ունեցաց սուր տարաձայնությունների պատճառով....
  •  179 օր առաջ |  ջնջել (2) |  պատասխանել
     vano գրել է:
    Գռեզիլդա ,գռիզիդ» մի անի, կռիս:
  •  178 օր առաջ |  ջնջել (4) |  պատասխանել
     bob գրել է:
    Հետընտրական մտորումներ ԱՐԺԱՆԻ ՉԵ՞Ն
    Խորհրդային տարիների կուռքերը` Ուլյանով-Լենինն ու նրա հաջորդները, միամիտ ժողովրդին խոստանում էին…կոմունիզմ: Կառուցեցի՞ն: Ո°չ: Փոխարենը իրենց բոլոր չարագործութ յունները «արդարացնում» էին կոմունիզմի համար մղվող պայքարի «դժվարություններով»:
    Քաղաքական վարքագծով ու պրակտիկ գործունեությամբ տիպիկ նեոբոլշևիկ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա գլխավորած ՀՀՇ-ն խորհրդային կայսրության փլուզման շրջանում հրապարակ իջան` ժողովրդին խոստանալով ազատ ու հպարտ հայրենիք, արդարություն ու ժողովրդավարություն, Արցախի համար «մինչև վերջ» պայքարելու վճռականություն:
    Կատարվեցի՞ն այդ խոստումները: Ո°չ: Ընդամենը սահուն կերպով «պայքար-պայքարը» տեղափոխվեց…«հանուն իշխանության» մղվող պայքարի հուն: Իսկ իշխանությունը բռնազավթելուց հետո նա և իր զինակիցները ստեղծեցի¯ն մեզ համար «ազատ ու հպարտ» հայրենիք: Դարձյալ` ո°չ: Բառացիորեն դժոխք դարձրին հայաստանյան իրականությունը` սեփական ապիկար կառավարման դժնդակ տարիների բոլո¯ր շահատակությունները «արդարացնելով»… նորանկախ պետության «կայացման դժվարություններով»:
    Բոլշևիկները նախկին «ունեզրկողներին էին ունեզրկում»` ՀՀՇ-ականները` սեփական ժողովրդին: Բոլշևիկներն սկսեցին ժամանակի «բուրժուական ինտելիգենցիայի» վարկաբեկմամբ. ՀՀՇ-ականները` սեփական մտավորականությանը «նոմենկլատուրային» պիտակավորելով ու ծաղրի ենթարկելով: Բոլշևիկները սեփական հակառակորդներին հայտարարում էին «ժողովրդի թշնամիներ», ՀՀՇ-ականները իրենց քննադատողներին, իրենց սրիկայությունները դատապարտողներին` «ստրկամիտներ», «կոմունիստական կարոտախտով տառապողներ», «անկախության հակառակորդներ»…
    Բոլշևիկները ստեղծում էին իրենց «առաջնորդների» պաշտամունքը, ՀՀՇ-ականները առավոտից երեկո օվսաննաներ էին ձոնում «Շարժման առաջնորդներին», խնկարկում էին «ազգընտիր իշխանություններին»… Քծնանք, շողոմանք, հոգեզմայլանք էր ծորում Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ՀՀՇ-ին հլու-հպատակություն հայտնած «քաղաքական ուժերի» ու նրանց գործիչների շուրթերից… 1-ին Նախագահին հասցեագրվող մեծարանքների այդ ամբողջ քստմնելի, անարժանապատիվ հեղեղը, որոնց մեջ ամենազուսպը «իմաստո¯ւն» ածականն էր, կարելի է գտնել…թե° այն ժամանակ, թե° այսօր իրենց սպասարկող քարոզչամիջոցներում:
    Հիշեք նաև, թե ի¯նչ «խանդավառությամբ» պալատական գրչակներն ու զանազան հացկատակներ փորձում էին ստեղծել 1-ին Նախագահի պաշտամունքը, ժողովրդին ներշնչել «եթե ոչ Լևոնը, հապա ո՞վ» մտայնությունը, նրան դարձնել հասարակության կուռքը…Այդպես էր առաջ, այդպես է նաև… հիմա: Եղե՞լ է թեկուզև մեկ դեպք, որ այն ժամանակվա գործող Նախագահն ու այսօրվա ընդդիմադիրը գոնե ձևի համար, գոնե կեղծ համեստությամբ, հենց թեկուզ որպես մտավորական` ըմբոստանա այդ ստորաքարշության դեմ, ասի` ամոթ է, վե°րջ տվեք, ինձ կուռք մի° դարձրեք, դա Աստվածաշնչին դեմ է:
    Ավա¯ղ, Հայաստանի նորանկախ Հանրապետության պատմությունը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից այդպիսի տարրական ազնվության ու պարզ-մարդկային համեստության որևէ դեպք չի արձանագրել: Եվ գիտե՞ք ինչու: Որովհետև նրան հատուկ էր և է ներքին անպարագիծ մեծամտությունը, իր «բացառիկության» համոզվածությունը: Նա այդ ամբողջ ստորաքարշությունն ընդունում է հավուր պատշաճի, իրեն արժանի¯ է համարում այդ չափազանցյալ մեծարանքներին: Այսքանից հետո էլ ի՞նչ «մտավորական» է նա: Հմուտ ամբոխավա՞ր` այո°, բայց մտավորակա՞ն` երբե°ք: Քանզի իրական մտավորականին հակացուցվա¯ծ է փքուն ինքնահիացումը…
    Մեզ, այն ժամանակվա ընդդիմադիրներիս, նախկին Նախագահը վերաբերվում էր ամբարտավան արհամարհանքով, որպես «թերմարդիկ»: Որովհետև մենք իր «մեծությունն ու բացառիկությունը», իր «պատմական առաքելությունը» հասկանալ ու գնահատել «անընդունա¯կ» էինք: Չի նկատվել նաև հակառակ երևույթը` իրեն խնկարկողներին մարդկայնորեն երախտապարտ լինելու ընդունակությունը: Ակնհայտորեն նարցիսային հիվանդությամբ տառապող այդ անձը, անցած 10 տարիներից հետո կրկին հրապարակ գալով` չցուցաբերեց ինքնասիրահարվածութ յունից բուժված լինելու նվազագույն նշույլներ: Ավելին, ինչպես իր իշխանության անփառունակ տարիներին, այնպես էլ այժմ նա անթաքույց արհամարհանքով է վերաբերվում նաև իրեն օվսաննաներ երգողներին, իրեն «պաշտողներին»:
    Այս վերջին` «պաշտողներ» բառը չակերտյալ է, քանզի 1998-ին, երբ գրեթե բոլորից մերժված Նախագահը հրաժարական ներկայացրեց` չեղավ գոնե մեկ «պալատական երգիչ», որ…ափսոսա¯նք արտահայտեր տապալված կուռքի համար…Բոլորը սսկվել էին, բոլորը ենթադրում էին, թե հարկ կլինի գոնե հասարակությանը հաշիվ տալ նախկին Նախագահին կուռք դարձնելու իրենց անբարո և անհաջող ջանքերի համար…
    Ավա¯ղ, ո°չ պետական, ո°չ հասարակական մակարդակով հաշիվ պահանջող… չեղավ: Երկրորդ Նախագահը ավելորդ մեծահոգություն դրսևորեց 1-ինի հանդեպ` հրաժարվելով քաղաքական գնահատական տալ նրա գլխավորած ՀՀՇ-ի բառացիորեն քրեական ռեժիմին: Իրենց համար իսկ անսպասելիորեն հեշտ ազատվելով անցյալ մեղքերի համար պետությանն ու ժողովրդին հաշիվ տալուց` ՀՀՇ-ականները կամաց-կամաց սկսեցին կենդանության նշաններ ցույց տալ…
    10 տարի շարունակ սեփական երկրում ինքն իրեն կամավոր «աքսորի» դատապարտած Լևոն Տեր-Պետրոսյանը, ակնահայտորեն` դրսի ուժերի թելադրանքով կատարելով պետական դավաճանության ակտ, բայց առավել` առաջնորդվելով իր վիրավորված ինքնասիրությանը հագուրդ տալու մաղձոտ չարությամբ, կրկին հրապարակ իջավ:
    Այն էլ ինչպե¯ս «իջավ»: Ամեն ինչ «մինչև հիմքերը փորելու» բոլշևիկյան կարգախոսով, սավոնարոլյան մոլեռանդությամբ, վրեժխնդիր լինելու ամեհի կրքով…Ամենացավալին այն է, որ նախկին Նախագահը, խորապես համոզված եմ, ատում և արհամարհո°ւմ է ամենից շատ հենց ի°ր ետևից գնացողներին, իրեն երկրո°րդ անգամ հավատացողներին: Եվ, անկեղծ ասած, իրավունք ունի: Որովհետև է՞լ ինչ դժոխային ոճիրներ պիտի գործեին ինքն ու իր ՀՀՇ-ական հին ու նոր զինակիցները մեր ժողովրդի հանդեպ, որպեսզի Հայաստանում այլևս ո°չ ոք հուր-հավիտյան չներեր-չմոռանար իրենց արածները:
    Դժբախտաբար, փետրվարի 19-ի Նախագահի ընտրությունները, դրա նախընթաց ու հետընթաց զարգացումները ցույց տվեցին, որ մեր հասարակության մեջ անցյալը հեշտորեն մոռանալու հակված հարյուր-հազարավոր մարդիկ կան: Այդպիսիները ոչ միայն ձայն տվեցին Նախագահի այս թեկնածուին, այլև հետընտրական շրջանում զոհ դարձան նրա չարամիտ սադրանքներին, մասնակցեցին նրա կազմակերպած նոր, այս անգամ «երգ ու պարի» հեղափոխության խեղկատակությանը…
    Թե ինչո՞վ ավարտվեց այդ հեղափոխությունը` տեսանք բոլորս: Եվ տուժեցինք բոլորս` ամբողջ երկիրը: Ապշեցուցիչ է, որ նույնիսկ այդ համընդհանուր ողբերգությունից հետո դեռ գտնվում են բամբառակ բերաններ, որ շարունակում են հին օրերի հանգույն օվսաննանե¯ր երգել… «մեր երկրի անփոփո¯խ Նախագահին», «մե¯ծ արշինի տեր գործչին»:
    Ա¯յ քեզ զարմանք: Նախկին Նախագահին «անփոփոխ» համարողները վերջին 10 տարիները լեթարգիական քնո՞վ էին անցկացրել: Հիմա քնից արթնացել` լեզվագարություններ են մոգոնում բոլորի, այդ թվում համընդհանուր ճանաչման ու հարգանքի արժանացած մտավորականների հասցեին: Ինչու՞: Որովհետև այդ մտավորականները…համաձայն չե¯ն նախկին Նախագահին համարյա թե, մեղա Տեր, «նոր Քրիստոս» համարելու տխմար մտայնությանը: Ոչ միայն համաձայն չեն, այլև «հանդգնել» են ձայն տալ կամ պաշտպանել ա°յլ թեկնածուի, հիշեցնել «նոր Քրիստոսի» ամենևին էլ ոչ-քրիստոնեական արարքները…
    Այս ամենը որքա¯ն է հիշեցնում նախկին իշխանության պղտոր ժամանակների վայնասունը, շողոքորթություններն ու քծնանքները: Հին ու նոր ՀՀՇ-ականների վաղո¯ւց ծանոթ այս կեցվածքից բխող այլ իմաստակություններ մեջբերել պարզապես չարժե°: Ինչպես այն տարիներին, այնպես էլ այսօր այդ ամենից ուղղակի մարդու սիրտ է խառնում …
    Թող ներեն ինձ մինչև հիմա էլ Տեր-Պետրոսյանով հմայված, նրա չարաղետ կերպարի ամբողջ կործանարարությունը չգիտակցած մեր միամիտ հայրենակիցները: Բացե°ք ձեր աչքերը, բարեկամներ: Ականջ մի° կախեք նրա ու իր մերձավոր շրջապատի` կատարված ողբերգության պատասխանատվությունից ամեն կերպ խույս տալու համար հնարվող հրեշավոր ստերին: Իհարկե, պիտի ստեն: Պիտի ջանան մեղքը իշխանությունների վրա գցել: Զղջալը, սեփական հանցանքն ընդունելը անհավատալի ազնվություն կլիներ ՀՀՇ-ի հին ու նոր քուրայում թրծվածների համար: Արջն իր ահից է գոռում: Սրանք էլ հոխորտում են, թե շուտով իշխանության կգան` «բոլոր մեղավորներին կպատժեն…»: Մի° ենթարկվեք այդ հերթական շանտաժին, մի° գնացեք նոր արկածախնդրությունների…
    Թե° Լևոն Տեր-Պետրոսյանը, թե° նրա զինակիցները ժողովրդին հենց դրա°ն են դրդում: Քանզի միայն նոր, է°լ ավելի մեծ խառնակությունը կարող է նրանց փրկել դատարանի առաջ կանգնելու, պետական իշխանության բռնազավթման փորձի ու դրա ծանր հետևանքների համար պատասխան տալու հեռանկարից: Ձեր մեջքերը աստիճան մի° դարձրեք` այդպիսիներին փրկության ափ հանելու: Նրանք դրան արժանի չե°ն…
    Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
    ----------
  •  178 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     karen գրել է:

    ԷՍ Հայաստանում պոռնիկ ժուռնալիստների մրցույթա հա ,թե ով կարա ավելի վարկաբեկի իր երկիրը:ԷՍ տաս տարում լևոնը լավ էլ կադրերա պատրաստել,իր նման լկտի սատանեք:
  •  178 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     ARDARUTYUN գրել է:
    ՀՀՇ-Ն ՄԻ ՆՈՐ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱ՞Ն Է ԳՏԵԼ
    Ահաբեկչությունը որպես ուղիղ ճանապարհ
    Ընդհատակում գտնվող Նաիրի Հունանյանը, ներեցեք՝ Նիկոլ Փաշինյանը, օրերս տպագրված խմբագրական հոդվածում զգուշացնում է. «Եթե մարդիկ, հայաստանցիները համոզվեն, որ խաղաղ ճանապարհով հնարավոր չէ ավազակապետական զույգին հեռացնել իշխանությունից, իսկ նման խաղաղ զարգացման վերջին հույսը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է եւ նրա ղեկավարած շարժումը, ահա եթե կորսվի խաղաղ իշխանափոխության հույսը, հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր կտրվեն Կալաշնիկովի զորությանը»։
    Զգուշացում-սպառնալիքը սրանով չի ավարտվում։ Նիկոլը նաեւ վստահեցնում է, որ Կալաշնիկովի զորությամբ ահաբեկչություն իրականացնելու «հեռանկարը այսօր իրական է, քան երբեւէ»։
    Ահա այսպես. Տեր-Պետրոսյանի քարոզչապետերից ու շարժման գլխավոր դերակատարներից մեկը օրը ցերեկով, հրապարակավ հայտարարում է առաջիկայում սպասվելիք հերթական «ինքնաբուխ» ակցիայի՝ ահաբեկչական ակտ իրականացնելու մասին։
    Մի կողմ թողնենք խոսքի ազատության վերաբերյալ զանազան «ֆրիդոմ հաուզ»-ների կողմից մեր երկրին մշտապես տրվող գնահատականները, որոնք «մասամբ ազատից» այն կողմ չեն անցնում։ Ավելին՝ տեղ-տեղ էլ արձանագրում են, թե Հայաստանում խստորեն սահմանափակված կամ բռնադատված է ազատ խոսքը։ Ինչը, սակայն, չի խանգարում, որ հհշական թերթերում ազատորեն տիրաժավորվի ահաբեկչության կոչ. «Հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր կտրվեն Կալաշնիկովի զորությանը»։
    Տվյալ պահին առավել կարեւոր է պարզել, թե թաքստոցում նստած Նիկոլը ի՞նչ հիմքով է նման պնդում անում։
    Եթե մեկը այդքան վստահորեն ազդարարում է, որ կգտնվեն կալաշնիկավորներ, ովքեր կլուծեն իշխանափոխության հարցը, նշանակում է հհշականների վարձու մարդասպանները, Տեր-Սահակյանի բանդայի օրինակով, արդեն գործի են անցել՝ ճշգրտում են հիմնական թիրախների շարժը, գործողությունների պլան են մշակում՝ որոշելու, թե կոնկրետ այս կամ այն անձին որտեղ է նպատակահարմար վերացնել՝ տան մուտքի մո՞տ, աշխատավայրո՞ւմ, թե՞ ծառայողական մեքենային հետապնդելիս։
    Եթե մեկը այդքան համոզվածությամբ պնդում է ինքնադատաստանի դիմելու քայլերի մասին, նշանակում է՝ մարտի 1-ից հետո իրավապահների կողմից հայտնաբերված զենք-զինամթերքը ամբողջը չէ, եւ դեռ հհշական-երկրապահական զինապահեստներում ռազմամթերքի որոշակի քանակություն պահպանվում է։
    Ի դեպ. Նիկոլի այս հայտարարությունից հետո «խաղաղ հանրահավաքների» ու «խաղաղ ցուցարարների» մասին շարժման առաջնորդ Տեր-Պետրոսյանի եւ զինակիցների պնդումները ուղղակի կարելի է զառանցանք համարել։ Եթե մեկը Կալաշնիկովի զորությանն է ապավինում, նշանակում է՝ ելնում է սեփական փորձից։ Մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ չէ՞ որ հրամանատարությունն իր ձեռքը վերցրած Նիկոլի հոգին փառավորվում էր՝ տեսնելով, թե ինչպես են շարժման ագրեսիվ ակտիվիստները այլ զինատեսակներին ապավինած, ինքնադատաստանի ակցիաներ իրականացնում մայրաքաղաքի կենտրոնում։
    Եւ վերջապես, եթե մեկը խոսում է Կալաշնիկովից՝ հարազատ հայացքը չկտրելով հունանյանական ձեռագրից, նշանակում է «Հոկտեմբերի 27»-ի գլխավոր ահաբեկչի գաղափարակիցն ու համախոհն է։
    Ի դեպ, 1998-ից հետո էլ տեղի ունեցած «պալատական հեղաշրջման» փաստը, մեղմ ասած, հանգիստ չէր տալիս հհշականներին։ Ոչ մի կերպ կատարված իրողության հետ հաշտվել չէին կարողանում, ինչի համար հհշականները մեղադրում էին Վազգեն Սարգսյանին, որի նկատմամբ իրենց ունեցած ֆիզիկական ատելությունն անգամ չէին թաքցնում։ Եւ ի՞նչ։ Տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը։
    Այն ժամանակ «պալատական հեղաշրջման» փաստը անընդունելի համարեցին, իսկ հիմա էլ արդեն «խաղաղ իշխանափոխության» հասնելու ճանապարհն են փակուղային համարում։
    Սակայն ամեն ինչ այնքան անհուսալի չէ, ինչպես թվում է։ Այնուամենայնիվ Նիկոլն ու ազատագրիչները իրավիճակից դուրս գալու ելքը թեեւ աղոտ, բայց տեսնում են։ Կալաշնիկովի փողի միջից ելքը պարզորոշ երեւում է։
  •  176 օր առաջ |  ջնջել (4) |  պատասխանել
     Հայ գրել է:
    «SANCTAS SIMPLICITAS» («ՍՈՒՐԲ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ»)
    Դրվագ ակադեմիայի կուլիսային խոսակցություններից.
    - 88-ին Դուք ո՞նց կանգնեցիք դրանց կողքին: - Դուք կանգնեիք հարթակում: Ձեր կողքին կկանգնեի, - պատասխանում է Ռաֆայել Ղազարյանը: Եվ այսպես տարիներ շարունակ: Տալ ամուսնուս տրված այդ հարցն արդեն 20 տարի՝ անբուժելի ապուշության նշան է, որի տակ թաքնվում են վախը իշխանությունից, անձնական ամբիցիաները, հաշվարկը, մորթապաշտությունը, շահը... «երկրի կայունությունն» ու այլ դատարկաբանությունները չեմ էլ ուզում մեջբերել. ասողները երկրի մասի՛ն չեն մտածում... Բարոյակա՞նը... 88-ին ժողովուրդը ծառս եղավ, երկտակվեց ու հորդեց փողոց: Բոլո՞րը: Ո՛չ: Ակադեմիայից քանի՞ ակադեմիկոս... Պամպերսները հագին՝ բա «երկրի կայունությունը», բա «ժողովուրդների բարեկամությունը», բա աթոռը...: Բարոյակա՞ն էր: Այդ մասին չէին խոսում: 95-96-ին քանի՞սը մեր «գիտության կաճառից» հրապարակ իջան՝ մեր ուղեղն են, մեր խիղճը... բայց էլի... բա «երկրի կայունությունը», բա աթոռը: 98-ին վերեւից էր հեղաշրջումը. առնետավազք մի օրում: Հին կադրերը նայեք «Հայլուր»-ի` բոլորն այնտեղ են, «երկրի կայունություն» կոչվող աթոռավազքի առաջնագծում: 2003 թիվ. երկրի կայունության համար մղվող նույն քաջարի լռությունը, նողկալի քծնանքը. համառորեն «չեն նկատում», որ դիմացինն ընդամենը մի թերուս է՝ մաղձի անսպառ պաշարով: 2004 թիվ, ապրիլի 12. գիտության կաճառն անժամկետ ու վարձահատույց տրամադրվեց սնայպերներին: 2008 թիվ. շարունակվում է գավառական խոպանչիների շքերթը (Ռ.Ղազարյան. 2007 թիվ, 9-ը մայիսի, Մատենադարանի հանրահավաք) ու «երկրի կայունության» լալաբառաչը: Այս ողջ ընթացքում քանի՞ հոգի առանց վարանելու, աչքերը բաց ու անձնազոհ փողոց դուրս եկավ այդ նույն Կաճառից: Ռաֆայել Ղազարյանը՝ մեկ, մնացածներին թող հաշվի իմ ժողովուրդը: «Երանի, որ հալածեալ իցեն վասն արդարութեան». այդպես էր ապրում իմ ամուսինը: «Ղարաբաղ» կոմիտեից քչերն են բացակա (մեկը սպանված է, մյուսը՝ վտարանդի), եւ բոլորը կարող են հաստատել ասածս: Վարչապետների համար ծանր երազ էր Ռաֆայել Ղազարյանին կառավարության դահլիճում տեսնելն ու նրա հարցադրումներին պատասխանելը: Գերագույն խորհրդում՝ էլ չեմ ասում: Հետո միտինգներում, հետո թերթերում: Կառավարության դահլիճում բազմած ակադեմիկոսներին նայեք. Երեւանի կենտրոնում բոլորի աչքի առաջ Սումգայիթ սարքեցին, դրանց ծպտունը լսեցի՞ք: Ամա՛ն, կներեք, զոմբիացված էինք, պետականության հիմքերի եւ իրենց աթոռների կայունության համար խիստ սպառնալի: Լա՛վ, իսկ 2004-ի ապրիլի 12-ի՞ն: Ինչպե՞ս չհիշեմ 88-ին Սովետաշենի խայտառակ պրովոկացիան. մի կողմում հայեր, մյուս կողմում՝ ռուսական զորքը, ու Ռաֆայել Ղազարյանը՝ սպիտակ թաշկինակը ձեռքին, անցնում է կրակահերթի միջով ու կոչ անում դադարեցնել կրակոցները... եւ այլ բազմաթիվ հայրենասերների հետ միասին դադարեցնում է: Մարտի 1-ին մեր նորաթուխ հայրենասերներից, «ազգային արժեքներից» ու հարյուրամյա բարեկամներից, մտքի մեծապատիվ տիտաններից ու արվեստի ոգեղենիկ գործիչներից մեկիդ չտեսանք գլխաբաց ու սպիտակ թաշկինակով «անզեն զորքի» ու «զինված ժողովրդի» միջով խաղաղության կոչով անցնելիս: Բայց հեռուստատեսության անվտանգ էկրանից դուրս հորդեցիք հանցագործների նկատմամբ հանդուրժողականությամբ լցվելու եւ «մեղավորներին» պատժելու խիզախ վճռականությամբ՝ ապշած ու ցնցված, թե էս ո՞նց պատահեց, որ «մի խումբ էքստրեմիստներ» հանդգնեցին դիմադրել «անզեն» զորքի փաղաքշանքին. մի՞թե բթամիտներդ այսքան տարում մեզնից չսովորեցիք հանդուրժողաբար ապրելու «ոսկյա» բանաձեւը: Բայց դու՛ք` ինքնակոչ անալիտիկնե՛րդ, մի պահ պատկերացրե՞լ եք, թե ինչ կլիներ Մյասնիկյանի հրապարակում հավաքված 100000 մարդու ճակատագիրը, եթե չլիներ այդ «բթամիտ էքստրեմիստների» անձնազոհ դիմադրությունը: Եթե երեւակայությունից կաղում եք, մի տքնեք, ընդամենը հիշեք նույն օրվա առավոտյան սպանդն ու 2004-ի ապրիլի 12-ի ջարդը: Ու այսուհետ ճանաչեք ձերընտիր իշխանությունների ձեռագիրը: Ո՞վ գիտի, գուցե մի օր դադարեք իրենց պետք գալ: Իմ ժողովուրդ, տեսել եք անշուշտ, բայց այսօր եւ հետագա օրերին էլ «Հայլուր»-ով ուշադիր նայեք Մեծապատիվ այդ Մուրացկաններին, որոնք բարոյականությունը, ամոթն ու խիղճը մի կողմ թողած՝ քո արյան վրայով հերոսաբար քայլում են Ազատության հրապարակով՝ պատրաստ իրենց լուման ներդնելու պետության տված ճեղքերը ոչ լեգիտիմ նախագահով սվաղելու այդ անամոթ շքերթում: Ժողովրդին ու ձեր պատմությունը ծախածներ, կեցցե՛ք «երանելի անգիտության» մեջ: Լուսանկարը՝ Գ. Ավագյանի
    Գրիզելդա Ղազարյան
  •  176 օր առաջ |  ջնջել (3) |  պատասխանել

Վերջին լուրերը, Ապրիլ 10, 2008
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Այսօրը Հայաստանի պատմությունում
Ձեր կարծիքը

  • Ներկայումս չկա ակտիվ հարցախույզ։
    Այցելեք քվեարկված հարցախույզների արխիվը

ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ

ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Armenian Genocide Museum-Institute

Ինչպե՞ս թողնել ծխելը

Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

Սույն կայքում հրատարակված նյութերը վերցված են բաց աղբյուրներից և պաշտպանված են հեղինակային իրավունքիով։ Արգելված է սույն կայքում հրատարակված նյութերի վերարտադրումը առանց իրական հեղինակի գրավոր թույլտվության։ Եթե ցանկանում եք հանել Ձեզ պատկանող նյութը, ապա ուղարկեք մեզ, պատկանելությունը վկայող փաստեր և տվյալ նութը անմիջապես կհանվի։ Բոլոր նյութերը հրատարակված են միայն ինֆորմացիոն նպատակով և մենք պատասխանատու չենք դրանց հավաստիության համար։
Personal Loans | Remortgages | Facebook proxy list | Bad Credit Mortgages | Electricity