
ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ ԺՈՂՈՎՈՒՐԴ
- Այսօր լրանում է մարտի 1-ի անմեղ զոհերի քառասունքը: Սակայն այդպես էլ որեւէ մի կազմակերպված միջոցառում չի անցկացվելու այդ տխուր առիթով: Ոմանք հավաքվելու են Մյասնիկյանի արձանի մոտ՝ մոմ վառելու, ոմանք, երեւի թե, սպանդի վայրում, ոմանք՝ տարբեր երկրների դեսպանատների մոտ եւ ընդհանրապես տարբեր տեղերում: Եվ միայն ժամը 20-ին է, որ բոլորը հավաքվելու են Հանրապետության հրապարակում՝ «մասնակցելու» կազմակերպված շոուին: Ժամը 21-21.30 ընկած ժամանակահատվածում երգերից մեկի ավարտից հետո բոլորը պատրաստվում են միահամուռ կերպով վանկարկել՝ Սերժիկ հեռացիր, Ազատություն, Ազատ, Անկախ Հայաստան եւ Պայքար, պայքար, մինչեւ վերջ, համոզված, որ իրենց այդ վանկարկություններին կմիանան բոլոր մասնակիցները...

«Արյունով նստեց իշխանության, արյունով հեռացավ»... Քոչարյանը հեռացավ: Վերջապես հեռացավ: Հեռացավ հասարակության կողմից մերժված, չընկալված, այդպես էլ չընդունված: Տասը տարի նա մնաց օտար այս ժողովրդին, վարվեց այդ ժողովրդի հետ` ինչպես օտարի հետ, հեռացավ ավելի օտարացած...
Հյուսիսային պողոտայում երեկ հավաքված «քաղաքական զբոսանքի» մասնակիցները ամփոփում էին Ռոբերտ Քոչարյանի տասնամյա իշխանավարումը եւ փորձում էին կանխատեսումներ անել, թե ինչպիսի նախագահ կարող է լինել Սերժ Սարգսյանը: Երեք հարց էինք ուղղում մեր զրուցակիցներին` ի՞նչ գնահատական կտաք Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տասը տարիներին, ի՞նչ սպասելիքներ ունեք Սերժ Սարգսյանից եւ արդյոք տարանջատու՞մ եք Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանից: Տիկին Անահիտի տեսակետը այսպիսին էր. «Եթե անգամ Ռոբերտ Քոչարյանը այս տասը տարիների ընթացքում հաջողված նախագահ լիներ, միայն մարտի 1-ը բավական էր, որ Ռոբերտ Քոչարյանի անունը սեւ տառերով գրվի Հայաստանի պատմության մեջ: Սերժ Սարգսյանից որեւէ սպասելիք չունեմ, որովհետեւ նա Քոչարյանի հետնորդն է, բնականաբար նրանք կիսում են նույն տեսակետները, գաղափարները, ունեն նույն «տեսլականը»` մեր ժողովրդի հանդեպ ունեցած նույն ատելությունը: Իհարկե Սերժ Սարգսյանը դա փորձում է քողարկել, իրեն առանձնացնել Ռոբերտ Քոչարյանից, բայց մեր ժողովրդի աչքերը բացվել են, ձեւականությամբ դա չի լինի թաքցնել: Ես Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին միմյանցից չեմ տարանջատում. մեր երկիրը փոքր երկիր է, ամեն ինչ ժողովրդի աչքի առջեւ է կատարվել, որպեսզի հնարավոր լինի որեւէ բան թաքցնել: Անհնարին է` թող հիմա ասեն, որ հոկտեմբերի 27-ը միայն Ռոբերտ Քոչարյանի ձեռքի գործն է, բայց կներեք` ո՞վ էր ազգային անվտանգության նախարարը... Որեւէ քիչ թե շատ նորմալ երկրում այդ մարդիկ պետք է հրաժարական տային, այլ ոչ թե այսօր հավակնեին երկրի նախագահ դառնալ»: Տիկին Հասմիկը այս կարծիքին էր. «Քոչարյանը այս տասը տարիների ընթացքում միայն աշխատեց իր իշխանությունը պահելու ուղղությամբ: Նրա իշխանությունը սկսվեց հոկտեմբերի 27-ով: Հետագա իր գործողությունները նա կառուցեց դա ծածկելու վրա, սակայն դա նրան չհաջողվեց, եւ եթե ոչ մենք, ապա սերունդները կտան դրա գնահատականը: Իսկ մարտի 1-ը նրա իշխանավարման ամբողջացումն էր: Եթե միայն այս երկուսի մասին խոսենք, արդեն բոլորին էլ պարզ է, թե Քոչարյանը ինչ է իրենից ներկայացրել: Այսօր ընդդիմադիր քաղաքական վերնախավին ձերբակալելով Քոչարյանը վարեց Թալեաթի քաղաքականությունը` հավաքեց ազգի սերուցքին եւ եղեռն իրականացրեց` այն դեպքում, երբ խոսում էին «երկխոսության» մասին... Ազատ արձակեք մեր առաջնորդներին, որպեսզի տեսնենք` ինչպես եք առաջ ընթանում: Ս.Սարգսյանից էլ որեւէ սպասելիք չունեմ, որովհետեւ նա էլ իր շրջապատի գերին է. այն մարդը, ով իշխանության է գալիս բռնությամբ, կեղծիքներով, այդ կեղծիքներ ու բռնություններ կատարողների գերին է դառնում»: Տիկին Ռուզաննայի գնահատականը շատ հակիրճ էր. «Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները` ստալինյան վարչակարգ էր, ինչը նա հիմա պատվով հանձնում է Բերիային: Քոչարյանը սերմանեց վախ ու անվստահություն, Սերժ Սարգսյանն էլ շարունակելու է Քոչարյանի ձեւով` «մինչեւ վերջ պատժելու եմ» կարգախոսով եւ այդպես էլ արեց: Ռոբերտ Քոչարյանը արյունով նստեց իշխանության, արյունով էլ հեռացավ»: Իսկ տիկին Արեւիկը նշեց. «Պետական այսպիսի մակարդակի հանցագործները պետք է պատասխան տան Հաագայի դատարանի առջեւ: Ես համաձայն չեմ, երբ ժողովուրդն ասում է, թե «մի օր կստանան իրենց դատաստանը Աստծո կողմից», նրանք Հաագայի դատարանի առջեւ էլ պետք է պատասխան տան: Այն ցինիզմը, որը ի ցույց է դրվելու մարտի 1-ին սպանվածների քառասունքի օրը` արդեն ամեն ինչի մասին խոսում է: Մարդիկ, ովքեր թույլ են տալիս նման արարք` նրանց համար այլեւս որեւէ սահման չկա: Սերժ Սարգսյանին բացարձակապես չեմ տարբերում Ռոբերտ Քոչարյանից. սա նույն իշխանության վերարտադրությունն է»: Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» մասնակիցները մի քանի րոպե խմբվել էին ցատկապարան խաղացող երիտասարդների շուրջը, ովքեր այսօր բոլոր ցատկողներին ոգեւորում էին ամբողջ ուժով վանկարկելով` «Լեւոն, Լեւոն», «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան», «Ազատություն», «Հաղթանակ», «Հիմա, հիմա», ապա նաեւ ընդդիմադիր առաջնորդների ու քաղբանտարկյալների անուն-ազգանունները: Այս տեսարանի ականատեսն էր նաեւ ռուսաստանյան «HTB» հեռուստաընկերության «Խ ոՈՐՖպՐց» թոք-շուի հեղինակ, քաղաքական մեկնաբան` Վլադիմիր Սոլովյովը, ում շուրջը հավաքված մարդիկ պարզապես ամոթանք էին տվել նրան այն բանի համար, երբ ռուս լրագրողը փորձել էր արդարացնել ՌԴ իշխանությունների համակրանքը Սերժ Սարգսյանի նկատմամբ: Մի տիկին պատմեց, որ Վ.Սոլովյովը նշել էր, թե «Լեւոն Տեր-Պետրոսյանը Միացյալ Նահանգների մարդն է», ինչին ի պատասխան կանայք զայրացած հակադարձել էին հեռուստալրագրողին. «Լեւոն Տեր-Պետրոսյանը ամբողջ ժողովրդի ընտրյալն է, եւ Ռուսաստանն էլ պետք է աջակցեր ընտրված թեկնածուին, ոչ թե կեղծիքներով ընտրված Սերժ Սարգսյանին»: Այնուհետեւ զայրացած կանայք դժգոհեցին մեզ. «Մենք այլեւս չենք ընդունում Ռուսաստանին, մեր ժողովուրդը երես է թեքել Ռուսաստանից` ռուսաստանյան իշխանությունների բռնած դիրքի պատճառով: Նրանք մեր ժողովրդի «ռազմավարական» գործընկերը չեն` նրանք այս անօրենների գործընկերներն են»...
- Էմմա Գաբրիելյան
ԱՂՈԹՔ ՆԱՀԱՏԱԿԱՑ
Վաչե Պետրոսյան
Տեր, որ ջուրն ես եւ ջրկիրը.
Տեր, որ Բանն ես,
Բանաստեղծը:
Տեր, որ գիտես վարքը չարյաց
եւ տեսակն իմ ներողասեր.-
Եվ երկրային սեղաններին
հաստատում ես աթոռի կարգ
եւ ցավ` հանուն
անծանոթի աչքից ...ՎԱՆԱՏՈՒՐ. ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ ԱՌԵՒԱՆԳԵԼ ԵՆ
Կարինե Հարությունյան 3
Երեկ Կոտայքի մարզային ոստիկանությունը հերթական քաղաքական եւ քրեական ռեկորդն է սահմանել:
Ապրիլի 7-ին Հրազդանի Վանատուր թաղամասում կեսգիշերից հետո ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ` մի խումբ ...ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
Կոլաժ՝ նվիրված նորուզուրպատորի ինաուգուրացիայի իմիտացիային
Այս կոլաժում փոքրատառով հիշատակված բոլոր անձինք մտացածին են, հնարավոր համընկնումները` պատահականություն:
...Եվ պարտկոմը, երկու անգամ, ...«ԲԱՆՏԵՐԻ ԼՈՒՅՍԸ ՊԻՏԻ ԴՈՒՐՍ ԳԱ ՈՒ ՏԱՐԱԾՎԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ»
Հեղինե Մանուկյան 2
Երեկ մի խումբ կանայք ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում նրանց միակ ասելիքը սա էր՝ իրենց ամուսինները, որդիներն ու եղբայրներն անազատության են դատապարտվել իրենց քաղաքական հայացքների համար, միակ համոզմունքն ...ՉՈՐԵՔՇԱԲԹԻ...
Կարինե Հարությունյան
Ինչու՞ Աստված այս օրը ընտրեց Հուդայի մատնության համար: Ենթադրություններ՝ որքան ուզեք: Բայց Չորեքշաբթիի փաստը կա: Եվ Հուդայի փաստը կա: Ոչ միայն Աստվածաշնչում: Ոչ միայն ընդհանրապես:
Մեզանում: Մեր կողքին: ...ՕՊԵՐԱՑԻԱ` «ԸՆԿԱԼԵԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»
Արամ Ամատունի
Ժողովրդի համար «ընդունելի եւ ընկալելի» կառավարությունը, որի մասին մարտի 13-ի իր հեռուստահարցազրույցի ընթացքում խոսել էր Ռոբերտ Քոչարյանին փոխարինած Սերժ Սարգսյանը, կարծես թե սկսում է ուրվագծվել: Համենայնդեպս ...ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԻ ԳԵՆԵՐԱԼԸ...
Հեղինե Մանուկյան 22
Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանի ապրիլի 2-ի հրամանագրով ԵԿՄ վարչության նախագահ, պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն ազատվել է աշխատանքից: «Իր արձակուրդը վերջացել է ապրիլի 1-ին, ...ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԱԲՆԱԿ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ: ԲԱՑ ՆԱՄԱԿ
1
Մեծարգո տիարք Սույն թվականի ապրիլի 3-ին կալանավայրում, որը կոչվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկություն (գտնվում է ՊԱԿ-ի շենքում), կարդացի Ձեր բաց նամակը եւ ուղղակի ցնցված եմ Ձեր` հայաստանյան ...ԵՐԵՔ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՊԵՏՔ Է ԸՆՏՐԵՆՔ
Թատերական հրապարակ - Ազատության հրապարակ - Թատերական Ազատության հրապարակ
Անձնական ընտրության հարցերը կարծես թե լուծեցինք. մնացին երկու ոչ նվազ կարեւորները՝ հասարակականն ու պետականը:
Փորձենք քննել ...«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՎԻՃԱՐԿԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՐՏԻ 8-Ի ՎՃԻՌԸ»
Ա. Սարգսյան 4
Ճգնաժամային միջազգային խումբը երեկ հրապարակած իր զեկույցում անդրադարձել է Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, որն, ըստ զեկույցի հեղինակների, որակվել է որպես «ներքաղաքական ...ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ ԺՈՂՈՎՈՒՐԴ
Էմմա Գաբրիելյան
Այսօր լրանում է մարտի 1-ի անմեղ զոհերի քառասունքը: Սակայն այդպես էլ որեւէ մի կազմակերպված միջոցառում չի անցկացվելու այդ տխուր առիթով: Ոմանք հավաքվելու են Մյասնիկյանի արձանի մոտ՝ մոմ վառելու, ոմանք, երեւի ...
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ...
ՄԻԱՅՆ ՏԵՐ ԹՈԴԻԿԻ ՃԻՊՈՏՈՎ...
Մարինա ԲաղդագյուլյանՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ. «ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՇՏՎՈՂ ՈՒ ՀԱՄԱԿԵՐՊՎՈՂ ԼԻՆԵԼ»
Մարինա Բաղդագյուլյան
ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆ. «ԱՅՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՂԹԵԼ ՉԻ ԼԻՆԻ»
Կարինե Հարությունյան
ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԻ ԳԵՆԵՐԱԼԸ...
Հեղինե Մանուկյան
ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

«ԹՈՒՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է»
Մարինե Խառատյան
ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան
ԶԲՈՍՆՈՒՄ ԷԻՆ` ԺՈՂՈՎՈՒՐԴ ՈՒ ՈՍՏԻԿԱՆ
Կարինե Հարությունյան
- 1920 Թիֆլիսում տեղի ունեցավ Անդրկովկասի երեք հանրապետությունների խորհրդաժողովը, որտեղ քննարկվեց նաև Ղարաբաղի հարցը:
- 1922 Երևանում բացվում է Անդրկովկասի արևմտահայ աշխատավորների համագումարը:
- 1932 Կազմակերպվում են Հայաստանի խորհրդային գրողների միությունը, Խորհրդային Հայաստանի երաժիշտների միությունը խորհրդային նկարիչների ու կերպարվեստի աշխատողների միությունը և խորհրդային ճարտարապետների միությունը:
- 1994 Սկսվեց Արցախյան պատերազմում ԼՂՀ Պաշտպանության բանակի հարձակողական վերջին՝ Արեգասարի օպերացիան, որի ընթացքում հայկական ուժերը լիովին ազատագրեցին Մարտակերտի շրջանի Մատաղիս-Չայլի-Թալիշ հատվածը:
- 1999 Դեսպան Սթյուարտ Էյզընսթաթը, այն ժամանակ տնտեսագիտության, գործարարության և գյուղատնտեսության հարցերով ենթաքարտուղար, իր երաշխավորագիր նամակում խոստացավ, որ վարչությունը հարց կբարցրացնի Թուրքիայի հանրապետությանը, Իմպերիալական Օսմանյան բանկի կողմից հայերին կփոխհատուցվի ցեղասպանության ժամանակ բռնագրավված արժեքները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

