
ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
- Կոլաժ՝ նվիրված նորուզուրպատորի ինաուգուրացիայի իմիտացիային

Այս կոլաժում փոքրատառով հիշատակված բոլոր անձինք մտացածին են, հնարավոր համընկնումները` պատահականություն:
...Եվ պարտկոմը, երկու անգամ, ձեռքը դրած Սահմանադրության ու Աստվածաշնչի վրա, երդվելով երդվել ու ասել է. «Ստանձնելով... պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս... եւ ի բարօրություն... ժողովրդի»: Առաջին երդումին հաջորդեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ը... Հետո՝ սպանությունը «Պապլավոկում»... Շարունակությունը բազմիցս թվարկված է: Երկրորդ երդումի պահին ոստիկանները մահակներով ծեծում էին հազարավոր մարդկանց: Եվ երկրորդ երդումից ուղիղ հինգ տարի հետո՝ դարձյալ ութ զոհ (պաշտոնական տվյալներով):
Օրագիր. 01. 03. 2008 Մեր տեռորիստական բանդայի (տես՝ ստորեւ) անդամ Ավագ Եփրեմյանը ժամանակին գրել է. Թող ինձ երբեք չուրախացնեն, Տեր, ոչ բարեկամի եւ ոչ թշնամու արտասուքները... Իմ ախպեր Ավագը շատ բարի է, ինքը պոետ է ու բարի, ինքը մի անգամ ասաց նաեւ, թե իր համար չկան մարդիկ, որոնց «տանել չի կարողանում»: Ասաց, երբ ես խոսքի մեջ թվարկեցի նրանց, ում տանել չեմ կարողանում: Ինքը նաեւ գրել է՝ «Ոչմիտեղից՝ սիրով»: Անգամ էս դեպքում՝ սիրով: Ես հիմա, էս քսան օը, երեւի սիրով չկարողանամ... Մեր տեռորիստական բանդայի անդամ Լեւոն Խեչոյանն իմաստունի խոհեմությամբ, համոզված եմ, դեռ կգրի էս ամեն ինչի մասին՝ գեղարվեստական ուժով նկարագրելով ամենամեծ ոճիրը՝ հոգիների սպանդը, որ իրականացվեց մարտի 1-ի լուսաբացին, երեկոյան, գիշերը ու շարունակվում է դեռ: Իմ ավագ ախպեր Լեւոնը ասել է նաեւ՝ «ես միշտ ծեծվողի կողմն եմ...»: Ես՝ մարտի 1-ից 20-օրյա լռության ուխտ եմ հայտարարել, ոչ թե պարտկոմի հրամանին ենթարկվելով, այլ որ էս կոլաժը նկարեմ... *** 28 օր ամբողջ երկրով մեկ մի մարդու լուսանկարներ էին փակցված՝ մեծ ու փոքր: Որ փողոցով անցնեիր, էդ նկարները հարձակվում էին վրադ` ճիշտ այնպես, ինչպես դիմակավոր ոստիկանները գարնան առաջին օրը հարձակվեցին Ազատության հրապարակի խաղաղ ժողովրդի վրա, իսկ հետո՝ նույն օրվա երեկոն ներկեցին արյունով: Այդ լուսանկարից նայող հայացքը: Բայց ինչո՞ւ միայն նրա: Հիմա ես, չզարմանաք, համակարգչիս էկրանին շարել եմ նրա եւ էլի մի քանիսի` ազարյանների, մահտեսիների, աղվանների նկարները, ու նաեւ՝ թորոսիկինը, արտուրիկինը, ու նաեւ՝ պարտկոմինը՝ նրանը, ով հրամանը տվեց ժողովրդին կոտորելու: Եվ այդ լուսանկարներից յուրաքանչյուրին առավել քան համապատասխանում է Ռոբերտ Բյորնսի՝ մի այլ դիմանկարի համար արված մակագրությունը. Այս հայացքը կեղծ չէ բնավ, Ոչ, չեն ստում այս աչքերը, Ճշմարիտ են ասում նրանք՝ Սրիկա է իրենց տերը:
Օրագիր. 02. 03. 2008 Գյումրիում բերման են ենթարկել մեր ընկեր, «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանին: Պարզ է, չէ՞, սրանց ստանդարտ ձեւակերպումը. հանրահավաքի կոչեր է արել ու չի ենթարկվել ոստիկաններին: Ծիծաղելի են: Մեկնում ենք Գյումրի: Ութ հոգի ենք: Ստացվում է, որ խախտում ենք արտակարգ դրության ռեժիմը. ութ հոգին արդեն ժողով է, չէ՞: Սուտը, սրանց պետական սուտը՝ կարմիր լաթի կտոր է, ու ժողովուրդը կատաղած է: Ներսում՝ եռում է: Ու էդ սուտը, օ՜ սարսափ, պաշտպանում են ՔԱՂԱՔԱՑՈՒՆ դատապարտողի կերպարանք առած «մտավորականները»: Հեռուստատեսություն չենք նայում, բայց զանգում՝ ասում են. էս ալիքով էսինչն է խոսում, էն մեկով՝ էնինչը, երրորդով (անունները կարեւոր չեն): Նրանք ներկայանում են մտավորականի տեսքով: Հա, հենց տեսքով: Բայց` մտավորական չեն: Նրանք ամբոխ են այլեւս՝ զի նույն բառերն են աղում: Մտավորականը՝ անհատականություն է, անկրկնելի, չի կարող ասել ամբոխինը: Իսկ սրանք՝ ամբոխ են: Կրթություն ստացածների ամբոխ:
Մեջբերում մեր տեռորիստական բանդայի անդամ Վաչե Եփրեմյանի «Պարականոն քրեստոմատիայից»
«Ո՞ւր են մտավորականները» թատերականացված կենսաբանությանը կարելի է հակադրել պատմամշակութաբանական չափազանց սեղմ մի տեղեկագիր. Ռ. Սեւակը Մտավորական էր, ինչը չի նշանակում, թե բոլոր բժիշկները մտավորական են, Գ. Զոհրապը Մտավորական էր, ինչը չի նշանակում, թե բոլոր պատգամավորները մտավորական են, Տ. Չրաքյանը Մտավորական էր, ինչը չի նշանակում, թե բոլոր ուսուցիչները մտավորական են, Շ. դը Գոլը Մտավորական էր, ինչը չի նշանակում, թե բոլոր զինվորականները մտավորական են, Ու. Չերչիլը Մտավորական էր, ինչը չի նշանակում, թե բոլոր վարչապետները մտավորական են, Ալեքսանդր 3-րդը Մտավորական էր, ինչը չի նշանակում, թե բոլոր ցարերը մտավորական են, Լեւ Տոլստոյն ինքը չէր ընդունում իր մտավորական լինելը՝ ազնիվ էր... «Ո՞ւր են մտավորականները» աղմուկ հանելուց առաջ ու հետո հայացքներս ուղղենք ցեղից, պաշտամունքից, արարողությունից, զանգվածից, գաղափարախոսությունից, Կղզուց դուրս, եթե իրոք զգում ենք մտավորականի «բացակայությունը»...
Ավելացում իմ կողմից՝ Հրանտ Մաթեւոսյանը Մտավորական էր, ինչը չի նշանակում, թե բոլոր գրողները մտավորական են: Լեւոն Ներսիսյանը Մտավորական էր, ինչը չի նշանակում, թե բոլոր դասախոսները մտավորական են: Ռաֆայել Ղազարյանը Մտավորական էր, ինչը չի նշանակում, թե բոլոր ակադեմիկոսները մտավորական են: Օհան Դուրյանը Մտավորական է, ինչը չի նշանակում, թե բոլոր արվեստագետները մտավորական են: Հակոբ Հակոբյանը Մտավորական է, ինչը չի նշանակում, թե բոլոր նկարիչները մտավորական են: Շարունակեք ինքներդ: Մեր տեռորիստական բանդայի անդամ Լեւոն Խեչոյանը մի հարցազրույցում, անդրադառնալով իշխանությանն արդարացնող մտավորականներին, ասաց. «Չեմ ուզում իրենց դատել` դատված չլինելու համար»: Լեւո՛ն, եղբա՛յրս, բայց տեսնո՞ւմ ես, սրանք են սկսել դատել՝ մեզ, ինձ, քեզ.. Ու ի՜նչ ծանոթ բառեր են օգտագործում: Չէ ՛, Լեւոն ջան, թող որ անգամ հետո դատվեմ, միեւնույն է, պիտի դատեմ սրանց իմ խոսքով: Իմ ախպեր Լեւոնն այդ հարցազրույցում շարունակում է. «... Բայց դատապարտվում է մի բան, որը ժողովրդի հոգեւոր ազատության արտահայտությունն է: Ճիշտ չէ: Նրանք ճիշտ կանեին հրապարակում լինեին: Ես ժամերով քայլում եմ ժողովրդի մեջ եւ... մեծ մասը երիտասարդներ են: Լույսի պես երեխեք են, որոնք հավատ ունեն, մկանուտ են, պինդ են եւ ոգի ունեն: Նշանակում է` մեր ազգի ողնաշարն այնտեղ է: Ուրեմն, ի՞նչ պետք է անել, նկատի ունենալով, որ իրավիճակը անընդհատ սրվում է, քանի որ քաղաքում նախապատրաստական ուժեր կան: Հարկավոր է, որ ամեն մտավորական Ազատության հրապարակում լինի, որպեսզի իրենով պաշտպանի երիտասարդներին: Որպեսզի թույլ չտա մահակ բարձրացնել որեւէ մեկի վրա»: Սակայն չանսացին Խեչոյան Լեւոնին. ու սկսված է նրանց` ոճիրն արդարացնողների` «ադաբրյամսի» ու «ասուժդամսի» հանդեսը: Հոմոսովետիկուսը, որ կարծում էինք էս քսան տարում պիտի մեռած լիներ, պարզվում է, հենց այդ «մտավորական» ամբոխի մեջ է քնած եղել, որ հարմար առիթով հրճվանքով գլուխ բարձրացնի: Գործունեության ի՜նչ դաշտ է բացվել սրանց առաջ... Ու ուզում են, որ այլ կերպ մտածողները` լռեն: Մենք` լռենք: Ի տարբերություն իրենց, մենք կարծում ենք, որ իրենք իրավունք ունեն իրենց կարծիքն ասելու: Ու՞ր էր, թե կարծիք ասեին: Մի հանգով երգում են: Եվ դա է ինձ ստիպում ասելու, որ սա արդեն «մտավորական» ամբոխ չէ: Սա դարձել է Շերխանի (երեկ՝ պարտկոմի, վաղը՝ նորուզուրպատորի) շուրջը պտտվող «մտավորական» չախկալների ոհմակ, ինչպես 20-րդ դարի 30-ականներին էր: Ոհմակը ոռնում ու գնդակահարության էր ուղարկում Բակունցին: Ոհմակը ոռնում ու մահվան էր ուղարկում Չարենցին, աքսորի՝ Մահարուն... Հետո ոհմակը ոռնում էր... Ոհմակը ոռնում է, անհատը կործանվում: Ոհմակը պիտի հոշոտի ու հոշոտում է անհատներին: Էս անգամ ո՞ւմ է բանտ ուղարկելու ոհմակը. Օհան Դուրյանի՞ն, Երվանդ Մանարյանի՞ն... Էլ ո՞ւմ: Եվ անգամ պատմությունը սրանց համար դաս չի եղել... Անցյալ դարի 30-ականների ռեպրեսիաներին ի վերջո հաջորդեցին ռեաբիլիտացիաները... Բա հիմայի՞ց հետո. նոր ու իրական ռեաբիլիտացիաների՞ց հետո... Ի՞նչ երեսով են նայելու էն մարդկանց, ում վրա էսօր պարտկոմի հրամանով ոռնում են... Արդարանալո՞ւ են. «ժամանա՜կն էր այդպիսին»... Ինչպիսի՞ն: Ոհմակը՝ ոռնում է, ծախողը՝ ծախում («սա կամ սրա ախպերը, քույրը, քավոր-սանիկը ընդդիմության ներկայացուցիչ է, գործից պետք է հանել, ձերբակալել»), մուղդուսու հետնորդները ձերբակալում են, վիշինսկու աշակերտները՝ ինքնախոստովանական ցուցմունք կորզում, որ էլի մեկին ձերբակալեն... Մնացել է մի քայլ՝ տրոյկաներն էլ ստեղծեն՝ պրծնենք: Հոմոսովետիկուսը չի մեռել, ծլարձակել է նոր չախկալների մեջ, որոնք չտեսան ՔԱՂԱՔԱՑՈՒՆ՝ 500 հազարում: Սպանվողը՝ մենք ենք: Սպանվողը ՄԻՏՔՆ է: Մտածող մարդը: Ինչպես բոլոր բռնապետների օրոք: Եվ այսպես է լինելու՝ Քանի դեռ Վտանգավոր չեն Անտաղանդները, Քանի դեռ Տաղանդն է Վտանգավոր: (Ավագ Եփրեմյան, մեր տեռորիստական բանդայի անդամ) Շարունակելի
- Մեսրոպ Հարությունյան
ԱՂՈԹՔ ՆԱՀԱՏԱԿԱՑ
Վաչե Պետրոսյան
Տեր, որ ջուրն ես եւ ջրկիրը.
Տեր, որ Բանն ես,
Բանաստեղծը:
Տեր, որ գիտես վարքը չարյաց
եւ տեսակն իմ ներողասեր.-
Եվ երկրային սեղաններին
հաստատում ես աթոռի կարգ
եւ ցավ` հանուն
անծանոթի աչքից ...ՎԱՆԱՏՈՒՐ. ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ ԱՌԵՒԱՆԳԵԼ ԵՆ
Կարինե Հարությունյան 3
Երեկ Կոտայքի մարզային ոստիկանությունը հերթական քաղաքական եւ քրեական ռեկորդն է սահմանել:
Ապրիլի 7-ին Հրազդանի Վանատուր թաղամասում կեսգիշերից հետո ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ` մի խումբ ...ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Մեսրոպ Հարությունյան
Կոլաժ՝ նվիրված նորուզուրպատորի ինաուգուրացիայի իմիտացիային
Այս կոլաժում փոքրատառով հիշատակված բոլոր անձինք մտացածին են, հնարավոր համընկնումները` պատահականություն:
...Եվ պարտկոմը, երկու անգամ, ...«ԲԱՆՏԵՐԻ ԼՈՒՅՍԸ ՊԻՏԻ ԴՈՒՐՍ ԳԱ ՈՒ ՏԱՐԱԾՎԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ»
Հեղինե Մանուկյան 2
Երեկ մի խումբ կանայք ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում նրանց միակ ասելիքը սա էր՝ իրենց ամուսինները, որդիներն ու եղբայրներն անազատության են դատապարտվել իրենց քաղաքական հայացքների համար, միակ համոզմունքն ...ՉՈՐԵՔՇԱԲԹԻ...
Կարինե Հարությունյան
Ինչու՞ Աստված այս օրը ընտրեց Հուդայի մատնության համար: Ենթադրություններ՝ որքան ուզեք: Բայց Չորեքշաբթիի փաստը կա: Եվ Հուդայի փաստը կա: Ոչ միայն Աստվածաշնչում: Ոչ միայն ընդհանրապես:
Մեզանում: Մեր կողքին: ...ՕՊԵՐԱՑԻԱ` «ԸՆԿԱԼԵԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»
Արամ Ամատունի
Ժողովրդի համար «ընդունելի եւ ընկալելի» կառավարությունը, որի մասին մարտի 13-ի իր հեռուստահարցազրույցի ընթացքում խոսել էր Ռոբերտ Քոչարյանին փոխարինած Սերժ Սարգսյանը, կարծես թե սկսում է ուրվագծվել: Համենայնդեպս ...ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԻ ԳԵՆԵՐԱԼԸ...
Հեղինե Մանուկյան 22
Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանի ապրիլի 2-ի հրամանագրով ԵԿՄ վարչության նախագահ, պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն ազատվել է աշխատանքից: «Իր արձակուրդը վերջացել է ապրիլի 1-ին, ...ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԱԲՆԱԿ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ: ԲԱՑ ՆԱՄԱԿ
1
Մեծարգո տիարք Սույն թվականի ապրիլի 3-ին կալանավայրում, որը կոչվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկություն (գտնվում է ՊԱԿ-ի շենքում), կարդացի Ձեր բաց նամակը եւ ուղղակի ցնցված եմ Ձեր` հայաստանյան ...ԵՐԵՔ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՊԵՏՔ Է ԸՆՏՐԵՆՔ
Թատերական հրապարակ - Ազատության հրապարակ - Թատերական Ազատության հրապարակ
Անձնական ընտրության հարցերը կարծես թե լուծեցինք. մնացին երկու ոչ նվազ կարեւորները՝ հասարակականն ու պետականը:
Փորձենք քննել ...«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՎԻՃԱՐԿԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՐՏԻ 8-Ի ՎՃԻՌԸ»
Ա. Սարգսյան 4
Ճգնաժամային միջազգային խումբը երեկ հրապարակած իր զեկույցում անդրադարձել է Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, որն, ըստ զեկույցի հեղինակների, որակվել է որպես «ներքաղաքական ...ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ ԺՈՂՈՎՈՒՐԴ
Էմմա Գաբրիելյան
Այսօր լրանում է մարտի 1-ի անմեղ զոհերի քառասունքը: Սակայն այդպես էլ որեւէ մի կազմակերպված միջոցառում չի անցկացվելու այդ տխուր առիթով: Ոմանք հավաքվելու են Մյասնիկյանի արձանի մոտ՝ մոմ վառելու, ոմանք, երեւի ...
ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆ. «ԱՅՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՂԹԵԼ ՉԻ ԼԻՆԻ»
Կարինե Հարությունյան
ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԻ ԳԵՆԵՐԱԼԸ...
Հեղինե Մանուկյան
ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

«ԹՈՒՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է»
Մարինե Խառատյան
ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան
ԶԲՈՍՆՈՒՄ ԷԻՆ` ԺՈՂՈՎՈՒՐԴ ՈՒ ՈՍՏԻԿԱՆ
Կարինե Հարությունյան
- 1920 Թիֆլիսում տեղի ունեցավ Անդրկովկասի երեք հանրապետությունների խորհրդաժողովը, որտեղ քննարկվեց նաև Ղարաբաղի հարցը:
- 1922 Երևանում բացվում է Անդրկովկասի արևմտահայ աշխատավորների համագումարը:
- 1932 Կազմակերպվում են Հայաստանի խորհրդային գրողների միությունը, Խորհրդային Հայաստանի երաժիշտների միությունը խորհրդային նկարիչների ու կերպարվեստի աշխատողների միությունը և խորհրդային ճարտարապետների միությունը:
- 1994 Սկսվեց Արցախյան պատերազմում ԼՂՀ Պաշտպանության բանակի հարձակողական վերջին՝ Արեգասարի օպերացիան, որի ընթացքում հայկական ուժերը լիովին ազատագրեցին Մարտակերտի շրջանի Մատաղիս-Չայլի-Թալիշ հատվածը:
- 1999 Դեսպան Սթյուարտ Էյզընսթաթը, այն ժամանակ տնտեսագիտության, գործարարության և գյուղատնտեսության հարցերով ենթաքարտուղար, իր երաշխավորագիր նամակում խոստացավ, որ վարչությունը հարց կբարցրացնի Թուրքիայի հանրապետությանը, Իմպերիալական Օսմանյան բանկի կողմից հայերին կփոխհատուցվի ցեղասպանության ժամանակ բռնագրավված արժեքները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

