
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՐԴԻԿ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԵՆ»
- Մայրության ու գեղեցկության օրը, երեկ` ապրիլի 7-ին, հայ կանայք դատախազության շենքի առջեւ էին... Մի քանի հարյուր սեւազգեստ կանայք, ոմանք սեւ գլխաշորերով, «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով եւ քաղբանտարկյալների դիմանկարները ձեռքներին հավաքվել էին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, որտեղ բողոքի ցույց այցկացրեցին: Հավաքվածների մեջ ամենակրտսեր «պայքարողը» փոքրիկ Կարապետն էր` 5-6 ամսական տղան, ում մայրը որեւէ քաղբանտարկյալի ազգական չէր. պարզապես եկել էր` «ապօրինի ձերբակալվածներին ազատ արձակելու համար ինքն էլ բողոքեր»: Երեկ նաեւ շրջաններից էին կանայք եկել:

Ակցիայի կազմակերպիչներից` Ելիզավետա Թարվերդյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այսօր հավաքվել ենք, որպեսզի պահանջենք մեր քաղբանտարկյալների ազատությունը, չի կարելի «գլխատել» բոլորին: Մեր պահանջը մեկն է` թող ազատեն մեր քաղբանտարկյալներին: Մենք մարտի 8 էլ չենք ունեցել, ապրիլի 7 էլ չունենք, մինչեւ չազատեն մեր տղամարդկանց, ովքեր մեզ այսօր պետք է շնորհավորեին: Ինչու՞ պետք է նրանց, բոլորի կանայք նշեն ապրիլի 7-ը, իսկ մենք գանք այստեղ քաղբանտարկյալների համար պայքարենք... Հույս ունենք, որ գոնե այսօր` այս տոնի առթիվ մեզ մի նվեր կշնորհեն, մենք ավելին իրենցից չենք պահանջում»: Ալեքսանդր Արզումանյանի տիկնոջը` Մելիսա Բրաունին հարց ուղղեցինք, թե ինչ նպատակով է նա հայ կանանց հետ. «Իմ ամուսինը արդեն երկրորդ անգամ է քաղբանտարկյալ: Նրա բոլոր գործընկերները` Հայաստանի ամենալավ մարդիկ, բոլորը գտնվում են այս անօրեն իշխանությունների բանտերում: Իշխանությունները կարծում են, որ ժողովրդին կարող են ոչնչացնեն, վախեցնեն, բայց ուզում ենք ցույց տալ, որ այդպես չի լինի, այդքան հեշտ չի` հայ ժողովուրդը ուժեղ, ամուր ժողովուրդ է, ես էլ իրենց հետ, պահանջում ենք, որ մեր քաղբանտարկյալները` իմ ամուսինը, նրա ընկերները բոլորը ազատվեն»: Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի կինը` Քնարիկ Խաչատրյանը, դիմելով իշխանություններին ասաց. «Այսօր մեր` կանանց տոնն է, սակայն ծաղիկներ բռնելու փոխարեն, մենք մեր ամուսինների, եղբայրների նկարներն ենք ձեռքներիս պահում: Մեր տոնը մենք նվիրում ենք մեր ամուսիններին եւ իշխանություններին կոչ անում անհապաղ ազատ արձակել նրանց»: Անուշ անունով տիկինը պահանջում էր. «Սերժ Սարգսյանը չհամարձակվի իր արյունոտ ձեռքը դնել Սուրբ գրքին ու երդվի ապրիլի 9-ին»: Դատախազության շենքի դիմաց հավաքված ոստիկանության աշխատակիցները թույլ չտվեցին, որպեսզի կանայք մոտենան շենքին, մի քանի րոպե դատախազության մայթում կանգնած` «ազատություն», «ազատ, անկախ Հայաստան» եւ «Լեւոն, Լեւոն» վանկարկելով կանայք անցան դիմացի մայթ, որտեղ շուրջ երկու ժամ կանգնեցին շարքով: Հանկարծ դատախազության շենքից դուրս եկան ոստիկաններ, նրանք Աղվան Հովսեփյանի կողմից ուղարկված ծաղկեփնջերով մոտենում էին կանանց, սակայն ոստիկանները կես ճանապարհից ստիպված եղան ետ դառնալ, որովհետեւ կանայք բավական զայրացած գոռում էին` «Շինծու գործեր եք սարքում ու մեր տղամարդկանց ձերբակալում, հետո ծաղիկ ե՞ք մեզ նվիրում, սա ի՞նչ ցինիզմ ու լկտիություն է: Ծաղիկները Քոչարյանին եւ Սերժին նվիրեք, նրանք են մեր տղամարդկանցից սարսափում, որ բանտարկել են նրանց ահից», - բացականչում էին կանայք:
Ապրիլի 7-ի տոնի առիթով քաղբանտարկյալների մայրերին, քույրերին եւ կանանց շնորհավորելու համար գլխավոր դատախազության շենքի մոտ եկավ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ով պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին. «Այսօր իշխանությունների դեմ պայքարում է հասարակությունը: Իշխանությունները խելոք կգտնվեն, եթե ազատ արձակեն ընդդիմության լիդերներին եւ թույլ տան` ուղղորդել պայքարը, հակառակ դեպքում պայքարը կլինի տարերային եւ շատ վտանգավոր հենց իրենց` իշխանությունների համար»: Եթե իշխանությունները թույլ չեն տալիս օրինական միջոցներով պայքարել, ապա ինչպե՞ս պետք է պայքարը շարունակվի` հարցրին Ա.Զ.Սարգսյանին. «Օրինականության, իշխանության տերը ժողովուրդն է եւ ժողովուրդն է որոշում օրենքն ու իշխանությունը»: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը չի բացառում, որ Ս.Սարգսյանի երդվելուց հետո իրեն էլ ձերբակալեն, սակայն նաեւ նկատում է. «Հասարակությունն այսօր չի ընդունում փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները: Այն, ինչ տեղի ունեցավ` խախտումների եւ կեղծիքների հետեւանք էր, թե ամսի 1-ի, թե դրանից հետո տեղի ունեցածը: Դրա մեղավորը առաջին հերթին իշխանություններն էին, իսկ ժողովուրդը միշտ ճիշտ է` իր բողոքը արտահայտելու ձեւերը կգտնի օրինական ճանապարհով»: Արամ Սարգսյանը Ս.Սարգսյանի իշխանության գալուց հետո բարեփոխումների սպասու՞մ է` հարցրեց մի լրագրող. «Ուզում եմ, որ իմ երկիրը փոխվի: Իսկ փոխվելու միակ միջոցը ընտրությունների նկատմամբ հասարակության հավատը վերականգնելն է, եթե այսօր հասարակությունը հավատ չունի ընտրությունների նկատմամբ, մինչեւ մարտի 1-ն էլ այս իշխանությունների նկատմամբ ժողովրդի վստահությունը մի բան չէր, մարտի 1-ից հետո այդ վերաբերմունքն ավելի վատացավ, այս իրավիճակում կարծում են կարող են բարեփոխումներ կատարե՞լ... Դա ես բացառում եմ»: Արամ Սարգսյանը նաեւ նշեց, որ անիմաստ է խոսել իշխանություն-ընդդիմություն երկխոսության մասին. «Երկխոսության համար անհրաժեշտ էր, որ գեղեցկության եւ մայրության օրը հայ կանայք դատախազության դռների առջեւ կանգնած չլինեին, որպեսզի քաղաքական հայացքների համար նրանց ամուսինները չբացակայեին իրենց տներից: Օդի մեջ երկխոսության մասին ով էլ ասես կարող է խոսել»: Ինչ վերաբերում է ապրիլի 9-ին (որը մարտի 1-ի դեպքերի 8 զոհերի մահվան 40-րդ օրն է)` Ս.Սարգսյանի երդման արարողության օրը Ազատության հրապարակում նախապատրաստվող շքերթին, Արամ Սարգսյանը նկատեց. «Շատ վատ եմ վերաբերվում, որ Ազատության հրապարակը վեր են ածում պլացի: Դա զինվորական հարթակ չէ, դա Ազատության հրապարակ է: Եվ պատահական չէ, որ մինչ օրս նման միջոցառումներ այդ հրապարակում չեն անցկացվել: Այսօր իշխանությունները Ազատության հրապարակում նման միջոցառում անցկացնելով` իրենց վախն են արտահայտում ժողովրդից: Վախեցած մարդը ցանկացած քայլի կարող է դիմել», - նշեց Սարգսյանը: Գլխավոր դատախազության շենքից կանայք սգո երթ կազմակերպեցին դեպի Հյուսիսային պողոտա: Ոստիկանների պահանջով երթի ընթացքում կանայք իջեցրին պաստառները, ձերբակալված ամուսինների եւ եղբայրների նկարները: Հյուսիսային պողոտայում ՀՀՇ անդամները ՀՀ առաջին նախագահի նախաձեռնությամբ ծաղիկներ նվիրեցին բոլոր կանանց եւ աղջիկներին: Լիլիթ անունով մի երիտասարդ աղջիկ ակորդեոն էր նվագում հավաքվածների համար: Հիմնական հնչյուններն էլ պատահական չէին ընտրված` «Պայքար, պայքար մինչեւ վերջ»...
- Էմմա Գաբրիելյան
Քննարկում
RAFFI գրել է:
ET AQNBEDKN INJBES E IR TZERKN TNELU S.GRKIN .TURK S. KEZ HAMAR XURAN ENK PERELU .
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Գոհար Բարսամյան
Աշխարհի անվտանգությունը կախված է ռուս-ամերիկյան հարաբերություններից: Գորբաչովյան «պերեստրոյկայից» եւ Բեռլինի պատի քանդումից հետո շատ բան է փոխվել աշխարհում. այն այլեւս միաբեւեռ չէ:
ԱՄՆ-ի համար եւս ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄՆ ԱԿՆՀԱՅՏ Է
Ղուկաս Մեհրաբյան
Հայտնի ճշմարտություն է, որ բազմաթիվ հասարակական եւ բնական երեւույթներ հնարավոր է մոդելավորել վիճակագրական մաթեմատիկայի հավանականությունների բաշխման ֆունկցիաների միջոցով` նորմալ (կամ Գաուսյան) կամ Պուասոնի, ...«ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»
Գագիկ Աբգարյան 1
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սափեյան եղբայրների եւ Հայկ Գեւորգյանի նկատմամբ վճիռ կայացնելու հարցում հայտնվել է փակուղային իրավիճակում: Ակնհայտ է, որ եթե արդարադատություն իրականացնելը ...ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՎԵՆԵՏԻԿԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄՆԱԼ ԱՆԱՐՁԱԳԱՆՔ»
Մարինե Խառատյան 1
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ, ինչպես ասում են, մկան ծակին հազար թուման էր տալիս, լրագրողների հետ հանդիպումներից խուսափելու համար. ԱԺ դահլիճ էր գալիս բացառապես ներսի մուտքից ու նույն մուտքից էլ` հեռանում:
...«ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ՉԻ» ՇԱՐՔԻՑ
Կարինե Հարությունյան 2
Երկիրը պիտի երկիր լինի, նախագահն էլ՝ նախագահ, որ ժողովուրդը կենցաղային մանր-մունր խնդիրների ու վայելքների մասին մտածի, լրագրողն էլ սիրուն-սիրուն բաներ գրի:
Թե չէ` ամեն օր ձերբակալություն: Ամեն օր ...ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒ՞Մ, ԹԵ՞ ԵՐԴՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արամ Ամատունի 2
Ապրիլի 8-ը Ռ.Քոչարյանի նախագահության վերջին օրն է:
Սովորաբար ընդունված է, որ որեւէ պաշտոնյայի պաշտոնավարման ժամկետին, առավել եւս` եթե խոսքը երկրի նախագահի մասին է, գնահատականներ են տրվում նրա պաշտոնավարման ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՐԴԻԿ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԵՆ»
Էմմա Գաբրիելյան 3
Մայրության ու գեղեցկության օրը, երեկ` ապրիլի 7-ին, հայ կանայք դատախազության շենքի առջեւ էին... Մի քանի հարյուր սեւազգեստ կանայք, ոմանք սեւ գլխաշորերով, «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով եւ ...ԱՆԱՀԻՏ ԲԱՅԱՆԴՈՒՐ. «ԵՐԿՐԻ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է ԴՐՎԱԾ»
Կարինե Հարությունյան 5
-Վերջին 10 տարվա` ժողովրդին իր երկրի ապագայի եւ հոգեւոր-մշակութային արժեքների նկատմամբ անտարբեր դարձնելու քաղաքականությունը հանգեցրել էր նրան, որ մտածում էինք, թե մի ժամանակվա հոգեւոր զարթոնքը հնարավոր ...ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿԸ
Մարինա Բաղդագյուլյան
...70 տարի առաջ ապրիլի 6-ին Վեհարան են ներխուժում չորս ծախու հանցագործներ` կատարելու իրենց սեւ գործը: Առավոտյան Տ.Տ.Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետին սպանված են գտնում իր գրասեղանի կողքին` ...ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՆ ՀՈՐԴՈՐ ԻՄ ԲՈԼՈՐ ԱՅՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ: ԼՍԵԼԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Բոլորին, չնայած ոմանց իսկի չեմ ճանաչում: Իրենք էլ, երեւի թե, ինձ: Իրենց բախտն է բերել: Գուցե առժամանակ, գուցե` ընդհանրապես. ո՞վ իմանա: Բայց այս պահին դա չէ էականը:
Էականը` ողջախոհությունն է: Ինչ եմ ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՐԴԻԿ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԵՆ»
Էմմա Գաբրիելյան 1
Մայրության ու գեղեցկության օրը, երեկ` ապրիլի 7-ին, հայ կանայք դատախազության շենքի առջեւ էին... Մի քանի հարյուր սեւազգեստ կանայք, ոմանք սեւ գլխաշորերով, «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով եւ ...
ՃԱՆԱՊԱՐՀ...
Կարինե ՀարությունյանՀԱՅՐԵՆԻՔ ԾԱԽՈՂ ՌԵԺԻՄԸ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԻ
Կարինե Հարությունյան«ՎԵՐԵԼՔ ԱՊՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԱՌԱՋԻՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
ՄՏՈՐԵԼՈՒ ԱՌԻԹ` ՕԳՆԵԼՈՒ ԵԿԱԾ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արամ ԱմատունիՀԱՅԱՑՔ ԵՐԵՒԱՆԻՆ
Անի Եղիազարյան
ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆ. «ԱՅՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՂԹԵԼ ՉԻ ԼԻՆԻ»
Կարինե Հարությունյան
ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

«ԹՈՒՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է»
Մարինե Խառատյան
ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան
ԶԲՈՍՆՈՒՄ ԷԻՆ` ԺՈՂՈՎՈՒՐԴ ՈՒ ՈՍՏԻԿԱՆ
Կարինե Հարությունյան
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒ՞Մ, ԹԵ՞ ԵՐԴՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արամ Ամատունի
- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

