
ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿԸ
- ...70 տարի առաջ ապրիլի 6-ին Վեհարան են ներխուժում չորս ծախու հանցագործներ` կատարելու իրենց սեւ գործը: Առավոտյան Տ.Տ.Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետին սպանված են գտնում իր գրասեղանի կողքին` գետնին ընկած:

Խորեն Վեհափառը եկեղեցամարտ բռնապետության պայմաններում անմար էր պահում քրիստոնեական հավատքի լույսը, երկխոսություններ էր վարում իշխանությունների հետ` իրագործելու հայության նվիրական իղձերը: Եթե նախկինում ամեն քիչ թե շատ տառաճանաչ մեկը կարող էր դասվել հայ հոգեւորականի շարքը, Խորեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի պահանջով այլեւս խիստ քննության էին ենթարկվում ապագա ճեմարանականները: Ինքը ժամանակի ուսյալ այրերից էր: Նա ազգընտիր Կաթողիկոս էր: Նրա անձի շուրջ օղակը ավելի ու ավելի էր սեղմվում: Բռնապետություն էր: 1938 թիվը: Նրան սպանեցին, քանի որ հակառակվում էր խորհրդային իշխանությունների աթեիստական գաղափարախոսությանը, եկեղեցահալած եւ հայահալած քաղաքականությանը, քանի որ Խորեն Կաթողիկոսն իր էությամբ պատվար էր նրանց այդ քաղաքականության դեմ: Նրա նահատակության մի քանի վարկածներ կան` խեղդամահություն, թունավորում եւ պաշտոնական վարկածը` սրտի կաթված, որ անընդունելի էր թե Սփյուռքի, թե Հայաստանի հոգեւոր դասի համար: «Մեզ համար նա նահատակ է: Քննելով նրա կյանքի պատմության դրվագները` միանշանակ հանգում ենք նրա` նահատակ լինելու եզրակացությանը», - ասաց Տ.Ասողիկ քահանա Կարապետյանը: Ապրիլի 6-ին Կամերային երաժշտության տանը «Նահատակ հայրապետը» խորագրով հուշ-երեկո էր` նվիրված Տ.Տ.Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակության 70-րդ տարելիցին: Մայր Աթոռի արխիվի տնօրեն Տ.Ասողիկ քահանա Կարապետյանը տեղեկացրեց, որ առաջիկայում լույս է ընծայվելու Խորեն Ա-ի անտիպ վավերագրերի եւ լուսանկարների մի հատոր: «Կան հիշատակներ, որոնք վեր են ժամանակի իշխանությունից` արձանագրվելով ոչ միայն ազգի պատմության ոսկի էջերում, այլեւ յուրաքանչյուր հավատավորի սրտում ու հոգում: Այդպիսին է եւ այդպիսին պիտի լինի նահատակյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Խորեն Մուրադբեկյանի հիշատակը, քանզի բազմավաստակ Հայրապետը` իբրեւ Գրիգոր Լուսավորչի գահի արժանավոր ժառանգորդ, հերոսացավ ու հավերժացավ իր բոլորանվեր կյանքի ճանապարհին` պաշտպանելով Եկեղեցին Հայաստանյաց, իր օրինակով ամուր պահելով լույս հավատքն ու եկեղեցասիրությունը հայորդյաց», - ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը: Մեր օրերում ինչպիսի՞ն պետք է լինի ճշմարիտ հոգեւոր առաջնորդը, - հարցնում եմ Տ.Ասողիկ քահանային: Հոգեւորականը Աստծո ծառան է, հավատքի քարոզիչը: Բայց Հայոց եկեղեցվո պարագային պետք է ասել, որ մեր եկեղեցին ազգային եկեղեցի է, հետեւաբար մեզ համար կան ազգային արժեքներ: Ազգային ո՞ր արժեքները: Մեզ համար ազգային արժեք է լեզուն, մատենագրությունը, այն ավանդները, որոնցով դարեր շարունակ կրթվել, դաստիարակվել եւ առաջնորդվել է հայ ժողովուրդը: Եվ հայ հոգեւորականը տերն է եւ պահապանը այդ արժեքների: Իսկ ժողովու՞րդը: Ժողովուրդը նույն Եկեղեցին է: Երբ ասում ենք Հայոց Եկեղեցի, պատկերացնում ենք հայոց ազգ, երբ ասում ենք հայոց ազգ, պատկերացնում ենք նաեւ Հայոց Եկեղեցի: Այս երկուսը իրարից անբաժան են, ինչպես Հոգին եւ Մարմինը, Մարմինը եւ Հոգին: Հոգու եւ Մարմնի անբաժանության համար պայքարում նահատակվեց Խորեն Վեհափառը: «Նրա սուրբ օրինակով մեր կյանքը դարձնենք աղոթք ու նվիրում, ի շինություն Հայրենիքի, ի պայծառություն մեր Մայր Եկեղեցու եւ ի բարօրություն հայ ժողովրդի», - այսպես պատգամեց Գարեգին Բ Կաթողիկոսը: Ուստի, թող անբաժան լինի Մարմինը Հոգուց, Հոգին` Մարմնից. ի՞նչ իմանաս, ի՞նչ կլիներ, թե ժողովրդամարտ բռնապետության պայմաններում հոգեւորական դասը փորձեր երկխոսություններ անցկացնել իշխանությունների հետ` իրագործելու հայության նվիրական իղձերը, քանի որ եկեղեցամարտ բռնապետության պայմաններում` 1938 թվին, երբ հալածանք էր հրահրվում ու իրագործվում ոչ միայն բանվորների, մտավորականների, ժողովրդի տարբեր խավերի, այլեւ եկեղեցու դեմ, շուրջ 2000 հոգեւորականներից այլեւս Հայոց Եկեղեցու սպասավոր, Աստծո ծառա, հավատքի քարոզիչ 7-8 վանականներ էին մնացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Եվ եթե հնարավոր է, թող հայոց ազգ ասելիս պատկերացնենք Հայոց Եկեղեցի, Հայոց Եկեղեցի ասելիս` հայոց ազգ...
- Մարինա Բաղդագյուլյան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Գոհար Բարսամյան
Աշխարհի անվտանգությունը կախված է ռուս-ամերիկյան հարաբերություններից: Գորբաչովյան «պերեստրոյկայից» եւ Բեռլինի պատի քանդումից հետո շատ բան է փոխվել աշխարհում. այն այլեւս միաբեւեռ չէ:
ԱՄՆ-ի համար եւս ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄՆ ԱԿՆՀԱՅՏ Է
Ղուկաս Մեհրաբյան
Հայտնի ճշմարտություն է, որ բազմաթիվ հասարակական եւ բնական երեւույթներ հնարավոր է մոդելավորել վիճակագրական մաթեմատիկայի հավանականությունների բաշխման ֆունկցիաների միջոցով` նորմալ (կամ Գաուսյան) կամ Պուասոնի, ...«ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»
Գագիկ Աբգարյան 1
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սափեյան եղբայրների եւ Հայկ Գեւորգյանի նկատմամբ վճիռ կայացնելու հարցում հայտնվել է փակուղային իրավիճակում: Ակնհայտ է, որ եթե արդարադատություն իրականացնելը ...ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՎԵՆԵՏԻԿԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄՆԱԼ ԱՆԱՐՁԱԳԱՆՔ»
Մարինե Խառատյան 1
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ, ինչպես ասում են, մկան ծակին հազար թուման էր տալիս, լրագրողների հետ հանդիպումներից խուսափելու համար. ԱԺ դահլիճ էր գալիս բացառապես ներսի մուտքից ու նույն մուտքից էլ` հեռանում:
...«ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ՉԻ» ՇԱՐՔԻՑ
Կարինե Հարությունյան 2
Երկիրը պիտի երկիր լինի, նախագահն էլ՝ նախագահ, որ ժողովուրդը կենցաղային մանր-մունր խնդիրների ու վայելքների մասին մտածի, լրագրողն էլ սիրուն-սիրուն բաներ գրի:
Թե չէ` ամեն օր ձերբակալություն: Ամեն օր ...ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒ՞Մ, ԹԵ՞ ԵՐԴՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արամ Ամատունի 2
Ապրիլի 8-ը Ռ.Քոչարյանի նախագահության վերջին օրն է:
Սովորաբար ընդունված է, որ որեւէ պաշտոնյայի պաշտոնավարման ժամկետին, առավել եւս` եթե խոսքը երկրի նախագահի մասին է, գնահատականներ են տրվում նրա պաշտոնավարման ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՐԴԻԿ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԵՆ»
Էմմա Գաբրիելյան 3
Մայրության ու գեղեցկության օրը, երեկ` ապրիլի 7-ին, հայ կանայք դատախազության շենքի առջեւ էին... Մի քանի հարյուր սեւազգեստ կանայք, ոմանք սեւ գլխաշորերով, «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով եւ ...ԱՆԱՀԻՏ ԲԱՅԱՆԴՈՒՐ. «ԵՐԿՐԻ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է ԴՐՎԱԾ»
Կարինե Հարությունյան 5
-Վերջին 10 տարվա` ժողովրդին իր երկրի ապագայի եւ հոգեւոր-մշակութային արժեքների նկատմամբ անտարբեր դարձնելու քաղաքականությունը հանգեցրել էր նրան, որ մտածում էինք, թե մի ժամանակվա հոգեւոր զարթոնքը հնարավոր ...ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿԸ
Մարինա Բաղդագյուլյան
...70 տարի առաջ ապրիլի 6-ին Վեհարան են ներխուժում չորս ծախու հանցագործներ` կատարելու իրենց սեւ գործը: Առավոտյան Տ.Տ.Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետին սպանված են գտնում իր գրասեղանի կողքին` ...ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՆ ՀՈՐԴՈՐ ԻՄ ԲՈԼՈՐ ԱՅՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ: ԼՍԵԼԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Բոլորին, չնայած ոմանց իսկի չեմ ճանաչում: Իրենք էլ, երեւի թե, ինձ: Իրենց բախտն է բերել: Գուցե առժամանակ, գուցե` ընդհանրապես. ո՞վ իմանա: Բայց այս պահին դա չէ էականը:
Էականը` ողջախոհությունն է: Ինչ եմ ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՐԴԻԿ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԵՆ»
Էմմա Գաբրիելյան 1
Մայրության ու գեղեցկության օրը, երեկ` ապրիլի 7-ին, հայ կանայք դատախազության շենքի առջեւ էին... Մի քանի հարյուր սեւազգեստ կանայք, ոմանք սեւ գլխաշորերով, «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով եւ ...
ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆ. «ԱՅՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՂԹԵԼ ՉԻ ԼԻՆԻ»
Կարինե Հարությունյան
ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

«ԹՈՒՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է»
Մարինե Խառատյան
ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան
ԶԲՈՍՆՈՒՄ ԷԻՆ` ԺՈՂՈՎՈՒՐԴ ՈՒ ՈՍՏԻԿԱՆ
Կարինե Հարությունյան
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒ՞Մ, ԹԵ՞ ԵՐԴՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արամ Ամատունի
- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

