
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒ՞Մ, ԹԵ՞ ԵՐԴՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
- Ապրիլի 8-ը Ռ.Քոչարյանի նախագահության վերջին օրն է:

Սովորաբար ընդունված է, որ որեւէ պաշտոնյայի պաշտոնավարման ժամկետին, առավել եւս` եթե խոսքը երկրի նախագահի մասին է, գնահատականներ են տրվում նրա պաշտոնավարման ընթացքին, կատարվում են վերլուծություններ, արվում են եզրակացություններ, թե ինչ է հաջողվել տվյալ պաշտոնյային եւ ինչ չի հաջողվել, դրականն է եղել ավելի շատ, թե բացասականը, դրականն է ավելի խորքային, ֆունդամենտալ նշանակություն ունեցել երկրի ներկայի ու ապագայի համար, թե բացասականը: Նույնը երեւի թե պետք է լիներ Ռ.Քոչարյանի հրաժեշտից առաջ: Սակայն նա հրաժեշտ է տալիս առանձնահատուկ իրավիճակում, ինչը ենթադրում է, որ նրա հեռանալու կապակցությամբ երեւի թե այդքան էլ չի գործի նրա պաշտոնավարման ամփոփման սովորական ռեժիմը: Բանն այն է, որ ինչ էլ եւ ինչպես էլ արած լիներ Ռ.Քոչարյանը նախագահության տասը տարիների ընթացքում, ինչպես էլ որ նա կառավարած լիներ երկիրը, ինչ առօրեական եւ ֆունդամենտալ խնդիրներ էր լիներ լուծած, միեւնույն է` իր պաշտոնավարման վերջում նա կատարեց մի քայլ, որը այլեւս ավելորդ է դարձնում նրա նախագահությունը գնահատելը: Նա կրակեց իր ժողովրդի վրա, այն ժողովրդի, որին 1998 թվականին հռչակել էր իբրեւ թե որպես իր կուսակցություն: Այդ հանգամանքը` սեփական երկրի քաղաքացիներին գնդակահարելու հանգամանքը, ըստ էության, ավելորդ է համարում այլեւս խոսել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման դրական եւ բացասական կողմերի մասին, վերլուծել նրա նախագահության արդյունքը: Եթե այդ նախագահությունն անգամ ամբողջությամբ լիներ դրական եւ այդ նախագահության ամեն մի օրը նոր նվաճում արձանագրած լիներ հայ ժողովրդի համար, եթե անգամ եղած չլիներ հոկտեմբերի 27-ը, եթե լուծված լիներ Ղարաբաղի հարցը, միեւնույն է` այն, ինչ տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 1-ին, արդեն իսկ բավարար է ասելու համար, որ Ռ.Քոչարյանն իր նախագահությամբ հայ ժողովրդի պատմության մեջ մնաց որպես ժողովրդի վրա կրակած նախագահ: Սակայն ըստ էության իրավիճակը բավական հետաքրքրական է, որքան էլ որ այդ բնորոշումը չթվա տարօրինակ: Խնդիրն այն է, որ մի տեսակ անտրամաբանական է դառնում, երբ նախագահը ոչ թե իր պաշտոնամուտին է ժողովրդի հանդեպ ուժ կիրառում եւ դառնում արյան պատճառ, այլ հեռանալիս: Այսինքն, ինչպես նաեւ պատմության տրամաբանությունն է հուշում` այն ղեկավարները, որոնք չեն վայելում հասարակության վստահությունը, սովորաբար, հանրության հանդեպ ուժ են կիրառում հենց իրենց իշխանությունը հաստատելու համար, ոչ թե ուժ են կիրառում, երբ հեռանում են իշխանությունից: Ինչի համար ուժով հեռանալ, եթե հասարակությունն առանց այն էլ ուրախ է այդ հեռանալու փաստի առիթով, թեեւ այն, թե ով է հաջորդում հեռացող նախագահին, մթագնում է հանրության այդ ուրախությունը: Սակայն ամեն դեպքում ոչ ոք դեմ չէր, որ Ռ.Քոչարյանը հեռանար: Այդ դեպքում ինչու՞ արյուն թափելով: Այստեղ երեւի թե գործ ունենք երկու հիմնական դրդապատճառի հետ: Առաջինը երեւի թե այն է, որ Ռ.Քոչարյանը արյուն թափեց ոչ թե իր հեռանալու, այլ Ս.Սարգսյանի գալու համար, քանի որ եթե այդ բանը տեղի չունենար, ապա Ս.Սարգսյանը չեր կարող ապրիլի 9-ին օդապարիկներ թռցնել կամ այդ օդապարիկներից մեկի մեջ կարող էր լինել հենց Ս.Սարգսյանը, իսկ մյուսի մեջ էլ Ռ.Քոչարյանը: Երեւի թե դրա համար էր պետք ուժը, որպեսզի օդապարիկը թռչեր, իսկ իրենք մնային: Մյուս դրդապատճառն ըստ էության կարող է լինել այն, որ Ռ.Քոչարյանն իրականում ուժ կիրառեց մնալու համար: Այսինքն` նա ուժ կիրառեց, արյուն թափեց իր իշխանությունը հաստատելու համար: Այլ կերպ ասած պատմական օրինաչափությունը պահպանվում է եւ նա ի հեճուկս ժողովրդի ցանկության եւ այս դեպքում նաեւ ի հեճուկս իր շրջապատի` արյուն է թափում իր իշխանությունը հաստատելու համար: Այս թեզի իսկությունը երեւի թե հաստատում է նախագահի կարգավիճակում Ռ.Քոչարյանի վերջին ճեպազրույցը լրագրողների հետ, որ տեղի ունեցավ ապրիլի 4-ին, Երեւանի քաղաքապետարանի նախկին շենքում, ուր Ռ.Քոչարյանը տարիներ առաջ հնչեցրել էր իր «թեւավոր» խոսքերից մեկը` փողի վրա նստած փող ուզելու մասին: Ռ.Քոչարյանի արտահայտություններից կարելի է եզրակացնել, որ նա ամենեւին էլ չունի հեռանալու մտադրություն: Եվ ընդհանրապես, ապագա իշխանության մասին Ռ.Քոչարյանի վերջին ելույթներն ու հարցազրույցները իրենց մեջ ոչ թե մաղթանք են պարունակում կամ, ասենք, խորհուրդ, այլ առավելապես ցուցում, լինի դա ընդդիմության հետ հաշվեհարդարի, թե Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշման կոշտացման մասին: Օրինակ` Ռ.Քոչարյանը Ստեփանակերտում մարտի 31-ին հայտարարել էր, որ թեեւ միգուցե ԼՂՀ անկախության ճանաչումը շուտ է, բայց Հայաստանը պետք է Ղարաբաղի անկախության ճանաչման ուղղությամբ կատարի քայլեր, որոնք անհրաժեշտ է անել հիմա: Կամ` ներքաղաքական իրադրության մասով. Ռ.Քոչարյանն ապրիլի 4-ին հայտարարում է, թե ինչ երկխոսություն ընդդիմության հետ, ահա շուտով կլինի դատը եւ կտեսնեք, որ նրանք հանցագործ են: Այս կտրուկ հայտարարություններն, անկասկած, վկայում են այն մասին, որ նա իրեն շարունակում է զգալ թելադրողի կարգավիճակում եւ մտադիր է պաշտոնը ֆորմալ թողնելուց հետո էլ լինել Հայաստանի ոչ ֆորմալ նախագահը: Խնդիրն այն է, որ նրա այդ մտադրությունները դեռեւս հրապարակային հակազդեցություն չեն ստացել Ս.Սարգսյանի կողմից, ով ապրիլի 9-ից լինելու է Հայաստանի ֆորմալ նախագահը: Այսինքն` տպավորություն է ստեղծվում, որ Սարգսյանն ըստ էության համակերպվել է այն մտքին, որ ինքը նախագահ է աշխատելու Ռ.Քոչարյանի մոտ: Մյուս կողմից` Ս.Սարգսյանը չունի այլընտրանք, քանի որ հակառակ դեպքում, եթե չլիներ այն ուժը, որ կիրառեց Ռ.Քոչարյանը, Ս.Սարգսյանը չէր կարող դառնալ նախագահ: Հարց է առաջանում, թե կարո՞ղ էր, արդյոք, Ս.Սարգսյանն ինքն այդ ուժը կիրառել, որպեսզի կախված չլիներ Ռ.Քոչարյանից: Շատերը երեւի թե կարծում են, որ նա այդ բանը չէր անի, իր վրա չէր վերցնի ուժի կիրառումը, քանի որ հետո դրա համար պատասխան էր տալու իր նախագահության ընթացքում, իսկ այսպես պատասխանատվությունն ընկնում է Ռ.Քոչարյանի վրա, իսկ Ս.Սարգսյանը այդ ֆոնին ներկայանում է որպես հանդուրժող գործիչ: Իրականում երեւի թե այդ տեսակետը կիսով չափ կարելի է համարել իրականությանը համապատասխանող, քանի որ խիստ կասկածելի է, որ Ռ.Քոչարյանը Ս.Սարգսյանին թույլ տար ուժ կիրառել: Բանն այն է, որ իշխանությունը պահելու համար Ռ.Քոչարյանի հենարանը լինելու են բանակը, ազգային անվտանգությունն ու ոստիկանությունը: Այսինքն` դրանք են ապահովելու Ռ.Քոչարյանի ոչ ֆորմալ իշխանությունը Ս.Սարգսյանի ֆորմալ նախագահության պարագայում: Դրանք են լինելու Քոչարյանի զենքը, որ ներիշխանական կամ զինված հեղաշրջման տեսքով մշտապես առկա է լինելու Ս.Սարգսյանի գլխին: Հետեւաբար, եթե Ռ.Քոչարյանը ուժի կիրառումը հանձներ Ս.Սարգսյանին, ապա դա կնշանակեր այդ համակարգերին ցույց տալ, որ իրականում արդեն Ս.Սարգսյանն է այդ կարեւորագույն հարցերում որոշող դերակատարը: Ավելին` այս համատեքստում ամենեւին պատահական չէր այն, որ ընդամենը վեց ամիս առաջ Ռ.Քոչարյանը դավաճան հռչակեց Արթուր Բաղդասարյանին: Հաշվարկը թերեւս այն էր, որ նախագահական ընտրությունների արդյունքում ստեղծվելու էր մի իրավիճակ, երբ այդ դավաճանին Ս.Սարգսյանը նշանակելու էր անվտանգության խորհրդի քարտուղար, ինչը անկասկած հարուցելու է ուժային համակարգի ղեկավարության առնվազն տարակուսանքը, որի հետեւանքով էլ որոշակի անվստահություն է առաջանալու Ս.Սարգսյանի հանդեպ, որն էլ թույլ կտա Ռ.Քոչարյանին ապահովել իր հանդեպ համակարգի լոյալությունը:
- Արամ Ամատունի
Քննարկում
Nor DRO գրել է:
rubon ishxanutyun@ zorov,spanutyunnerov pahec u hantsnec sevzhukin,vor es ira bolor aratsner@ paki,gorts chbacvi,hakarak depkum giter ,te inch piti lini.Mi 4 tari heto es el ktrni ,u verj(irants hashivnerov),bayts 2- nel glxits utelu en,chen marselu
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Գոհար Բարսամյան
Աշխարհի անվտանգությունը կախված է ռուս-ամերիկյան հարաբերություններից: Գորբաչովյան «պերեստրոյկայից» եւ Բեռլինի պատի քանդումից հետո շատ բան է փոխվել աշխարհում. այն այլեւս միաբեւեռ չէ:
ԱՄՆ-ի համար եւս ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄՆ ԱԿՆՀԱՅՏ Է
Ղուկաս Մեհրաբյան
Հայտնի ճշմարտություն է, որ բազմաթիվ հասարակական եւ բնական երեւույթներ հնարավոր է մոդելավորել վիճակագրական մաթեմատիկայի հավանականությունների բաշխման ֆունկցիաների միջոցով` նորմալ (կամ Գաուսյան) կամ Պուասոնի, ...«ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»
Գագիկ Աբգարյան 1
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սափեյան եղբայրների եւ Հայկ Գեւորգյանի նկատմամբ վճիռ կայացնելու հարցում հայտնվել է փակուղային իրավիճակում: Ակնհայտ է, որ եթե արդարադատություն իրականացնելը ...ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՎԵՆԵՏԻԿԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄՆԱԼ ԱՆԱՐՁԱԳԱՆՔ»
Մարինե Խառատյան 1
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ, ինչպես ասում են, մկան ծակին հազար թուման էր տալիս, լրագրողների հետ հանդիպումներից խուսափելու համար. ԱԺ դահլիճ էր գալիս բացառապես ներսի մուտքից ու նույն մուտքից էլ` հեռանում:
...«ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ՉԻ» ՇԱՐՔԻՑ
Կարինե Հարությունյան 2
Երկիրը պիտի երկիր լինի, նախագահն էլ՝ նախագահ, որ ժողովուրդը կենցաղային մանր-մունր խնդիրների ու վայելքների մասին մտածի, լրագրողն էլ սիրուն-սիրուն բաներ գրի:
Թե չէ` ամեն օր ձերբակալություն: Ամեն օր ...ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒ՞Մ, ԹԵ՞ ԵՐԴՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արամ Ամատունի 2
Ապրիլի 8-ը Ռ.Քոչարյանի նախագահության վերջին օրն է:
Սովորաբար ընդունված է, որ որեւէ պաշտոնյայի պաշտոնավարման ժամկետին, առավել եւս` եթե խոսքը երկրի նախագահի մասին է, գնահատականներ են տրվում նրա պաշտոնավարման ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՐԴԻԿ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԵՆ»
Էմմա Գաբրիելյան 3
Մայրության ու գեղեցկության օրը, երեկ` ապրիլի 7-ին, հայ կանայք դատախազության շենքի առջեւ էին... Մի քանի հարյուր սեւազգեստ կանայք, ոմանք սեւ գլխաշորերով, «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով եւ ...ԱՆԱՀԻՏ ԲԱՅԱՆԴՈՒՐ. «ԵՐԿՐԻ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է ԴՐՎԱԾ»
Կարինե Հարությունյան 5
-Վերջին 10 տարվա` ժողովրդին իր երկրի ապագայի եւ հոգեւոր-մշակութային արժեքների նկատմամբ անտարբեր դարձնելու քաղաքականությունը հանգեցրել էր նրան, որ մտածում էինք, թե մի ժամանակվա հոգեւոր զարթոնքը հնարավոր ...ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿԸ
Մարինա Բաղդագյուլյան
...70 տարի առաջ ապրիլի 6-ին Վեհարան են ներխուժում չորս ծախու հանցագործներ` կատարելու իրենց սեւ գործը: Առավոտյան Տ.Տ.Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետին սպանված են գտնում իր գրասեղանի կողքին` ...ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՆ ՀՈՐԴՈՐ ԻՄ ԲՈԼՈՐ ԱՅՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ: ԼՍԵԼԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Բոլորին, չնայած ոմանց իսկի չեմ ճանաչում: Իրենք էլ, երեւի թե, ինձ: Իրենց բախտն է բերել: Գուցե առժամանակ, գուցե` ընդհանրապես. ո՞վ իմանա: Բայց այս պահին դա չէ էականը:
Էականը` ողջախոհությունն է: Ինչ եմ ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՐԴԻԿ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԵՆ»
Էմմա Գաբրիելյան 1
Մայրության ու գեղեցկության օրը, երեկ` ապրիլի 7-ին, հայ կանայք դատախազության շենքի առջեւ էին... Մի քանի հարյուր սեւազգեստ կանայք, ոմանք սեւ գլխաշորերով, «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով եւ ...
ՆՈՐ ՄԱՀԱԿ` ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ
Մարինե ԽառատյանՍԻՄՈՆՅԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է «ՉԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ»
Հեղինե ՄանուկյանՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ՏՈՏԱԼ ՍՏՐԿՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ»
Կարինե ՀարությունյանԵՎ ԴԱՐՁՅԱԼ՝ ԹԱԹԱՐ-ՄՈՆՂՈԼԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Էմմա ԳաբրիելյանԸՍՏ ՁԵԶ` ՇԱՐԺՈՒՄԸ ԵՐԲ ԿՏՈՆԻ ԻՐ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆ. «ԱՅՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՂԹԵԼ ՉԻ ԼԻՆԻ»
Կարինե Հարությունյան
ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

«ԹՈՒՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է»
Մարինե Խառատյան
ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան
ԶԲՈՍՆՈՒՄ ԷԻՆ` ԺՈՂՈՎՈՒՐԴ ՈՒ ՈՍՏԻԿԱՆ
Կարինե Հարությունյան
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒ՞Մ, ԹԵ՞ ԵՐԴՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արամ Ամատունի
- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

