
«ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ՉԻ» ՇԱՐՔԻՑ
- Երկիրը պիտի երկիր լինի, նախագահն էլ՝ նախագահ, որ ժողովուրդը կենցաղային մանր-մունր խնդիրների ու վայելքների մասին մտածի, լրագրողն էլ սիրուն-սիրուն բաներ գրի:

Թե չէ` ամեն օր ձերբակալություն: Ամեն օր հացադուլ: Ամեն օր քաղաքական հետապնդումներ: Ծեծուջարդ` բանտերում: Դատուդիվան՝ հագեցած անասելի ցինիզմով: Պետական մակարդակի զրպարտանքներ՝ ուղղված ժողովրդի մի ստվար զանգվածին: Հետապնդումներ եւ ճնշումներ՝ լրագրողների նկատմամբ: Ժողովուրդ փչացնելու եւ հասարակություն խեղելու հետեւողական քաղաքականություն: Գործող վարչախմբի՝ աթոռներից կառչած մնալու մարմաջն այնքան մեծ է, որ, այսպես կոչված, իշխանությունը հետապնդում է նաեւ...հացադուլավորին: Այդպես եղավ Վանատուրում, երբ երկու անգամ երկրի ոստիկանության մարզային անխոնջ մարտիկները գողացան հացադուլավորների վրանները, բերման ենթարկելու մտադրությամբ քաշքշեցին երկրորդ կարգի հաշմանդամ ազատամարտիկ, հացադուլավոր Արշավիր Բոզինյանին, ձերբակալեցին մյուս հացադուլավոր ազատամարտիկին՝ Գեւորգ Գեւորգյանին: Մարդուն հասցրին պայքարի ամենածայրահեղ միջոցի՝ ջրադուլի եւ դեռ ահաբեկեցին, թե՝ հացադուլ չանես ու մտքովդ չանցնի միտինգների մասնակցես: Երեկ Արշավիր Բոզինյանի վիճակը վատացել է` 14-օրյա հացադուլի ու նաեւ այն պատճառով, որ 21-րդ դարի Հայաստանում չի գտնվել մի մարդասիրական կառույց, որը հացադուլավորի առողջական վիճակը հսկողության տակ առներ ու պարբերաբար հետեւեր նրան: Արշավիրի մարտական ընկերները եկել եւ խնդրել են գոնե մի քանի օրով դադարեցնել հացադուլը: Երեկ «Սասուն» ջոկատի ութ ազատամարտիկներ եւ նույն ջոկատի զոհված ազատամարտիկ Անդրեյ Սարգսյանի որդին հայտարարել են հացադուլ` եռօրյա պայմանական ժամկետով, պահանջները չկատարելու դեպքում՝ անժամկետ: Ահա թե ինչ է գրված նրանց հայտարարության մեջ. «Մենք` ներքոստորագրյալ ազատամարտիկներս, արտահայտելով քաղաքական կամք եւ համառություն, հաստատակամ լինելով մեր հայացքների մեջ, հայտարարում ենք հացադուլ՝ «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ մյուս ազատամարտիկ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման պահանջով: Խնդրում ենք այն գրանցել եւ ապահովել հացադուլավորների անվտանգությունը եւ սահմանել անհրաժեշտ բժշկական հսկողություն»: Այստեղ են ասել` տառապանքս փորձ ունի: Նրանց կարող են քաշքշել, ծեծել, ձերբակալել, բացատրություն պահանջել` ընդհուպ մինչեւ տնային կալանքի տակ պահել: Այս ռեժիմը վաղուց ապացուցել է, որ պայքարի ցանկացած քաղաքակիրթ դրսեւորում իրեն խորթ է ու ինքը ունակ չէ համարժեք պատասխանի: Ապացույցներ նշել պետք էլ չի: Դրանք արդեն երկու շաբաթ է ամենուր են` քրեակատարողական տարբեր հիմնարկներում եւ Վանատուրում: Ահա այս հայտարարության տակ ստորագրածների անունները` Կամո Թորոսյան, Նորիկ Սարգսյան, Էդուարդ Սարգսյան, Կամո Միքայելյան, Շիրակ Ռստակյան, Գագիկ Մաթեւոսյան, Ջիվան Հովհաննիսյան, Սպարտակ Թադեւոսյան, Գեղամ Աբրահամյան: Այս անուններին կարող են միանալ նաեւ կանայք: Նրանցից ոմանք ձերբակալված ազատամարտիկների կանայք են, ոմանք` զոհված ազատամարտիկների: Սակայն գյուղի տղամարդիկ թույլ չեն տալիս կանանց միանալու իրենց հացադուլին: Իսկ կանայք ասացին, որ. «Ընթացքից կերեւա, կարող է եւ մի քանի օրից միանանք, եթե տղամարդկանց հացադուլին ուշադրություն չդարձնեն»: Ահա եւ տասնամյա ռեժիմի պտուղները: Ռեժիմ, որը սպառնում է մնալ եւս հինգ տարի: Գուցեեւ ավելի, եթե համաժողովրդական ընդվզման այս հզոր ալիքը հաջողվի ջարդել: Բայց մի բան է թույլ եւ հիվանդ համակարգի ամեն գնով վերարտադրվելու ցանկությունը, մի այլ բան` այդ համակարգը հիմնովին ջարդելու ողջ ազգի համառությունը: Այդ համառության արտահայտություններից մեկն էլ վանատուրցիների շարունակական միտինգներն են: Երեկ միտինգավորները կրկին այնտեղ էին` իրենց հավաքատեղիում, որի անունը կնքել են Ազատության հրապարակ: Նրանք կրկին վանկարկում էին «Սա-սուն» եւ «Ա-զա-տու-թյուն»: Բավականին երկար մնացին ու երեւի հոգնեցրին ոստիկաններին: Էս «խեղճերը» բանուգործները թողած` եկել են հաշվելու, թե քանի միտինգավոր կա ու քանի լրատվամիջոցից են նրանց այցելել հերթական անգամ: Մի խոսքով` Կոտայքի մարզի ոստիկանությունն էլ է զբաղված ներկա-բացակա անելով:
- Կարինե Հարությունյան
Քննարկում
ar գրել է:
Karinein es lav em janajum..sovorakan levonakan provakatora
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Գոհար Բարսամյան
Աշխարհի անվտանգությունը կախված է ռուս-ամերիկյան հարաբերություններից: Գորբաչովյան «պերեստրոյկայից» եւ Բեռլինի պատի քանդումից հետո շատ բան է փոխվել աշխարհում. այն այլեւս միաբեւեռ չէ:
ԱՄՆ-ի համար եւս ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄՆ ԱԿՆՀԱՅՏ Է
Ղուկաս Մեհրաբյան
Հայտնի ճշմարտություն է, որ բազմաթիվ հասարակական եւ բնական երեւույթներ հնարավոր է մոդելավորել վիճակագրական մաթեմատիկայի հավանականությունների բաշխման ֆունկցիաների միջոցով` նորմալ (կամ Գաուսյան) կամ Պուասոնի, ...«ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»
Գագիկ Աբգարյան 1
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սափեյան եղբայրների եւ Հայկ Գեւորգյանի նկատմամբ վճիռ կայացնելու հարցում հայտնվել է փակուղային իրավիճակում: Ակնհայտ է, որ եթե արդարադատություն իրականացնելը ...ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՎԵՆԵՏԻԿԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄՆԱԼ ԱՆԱՐՁԱԳԱՆՔ»
Մարինե Խառատյան 1
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ, ինչպես ասում են, մկան ծակին հազար թուման էր տալիս, լրագրողների հետ հանդիպումներից խուսափելու համար. ԱԺ դահլիճ էր գալիս բացառապես ներսի մուտքից ու նույն մուտքից էլ` հեռանում:
...«ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ՉԻ» ՇԱՐՔԻՑ
Կարինե Հարությունյան 2
Երկիրը պիտի երկիր լինի, նախագահն էլ՝ նախագահ, որ ժողովուրդը կենցաղային մանր-մունր խնդիրների ու վայելքների մասին մտածի, լրագրողն էլ սիրուն-սիրուն բաներ գրի:
Թե չէ` ամեն օր ձերբակալություն: Ամեն օր ...ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒ՞Մ, ԹԵ՞ ԵՐԴՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արամ Ամատունի 2
Ապրիլի 8-ը Ռ.Քոչարյանի նախագահության վերջին օրն է:
Սովորաբար ընդունված է, որ որեւէ պաշտոնյայի պաշտոնավարման ժամկետին, առավել եւս` եթե խոսքը երկրի նախագահի մասին է, գնահատականներ են տրվում նրա պաշտոնավարման ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՐԴԻԿ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԵՆ»
Էմմա Գաբրիելյան 3
Մայրության ու գեղեցկության օրը, երեկ` ապրիլի 7-ին, հայ կանայք դատախազության շենքի առջեւ էին... Մի քանի հարյուր սեւազգեստ կանայք, ոմանք սեւ գլխաշորերով, «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով եւ ...ԱՆԱՀԻՏ ԲԱՅԱՆԴՈՒՐ. «ԵՐԿՐԻ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է ԴՐՎԱԾ»
Կարինե Հարությունյան 5
-Վերջին 10 տարվա` ժողովրդին իր երկրի ապագայի եւ հոգեւոր-մշակութային արժեքների նկատմամբ անտարբեր դարձնելու քաղաքականությունը հանգեցրել էր նրան, որ մտածում էինք, թե մի ժամանակվա հոգեւոր զարթոնքը հնարավոր ...ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿԸ
Մարինա Բաղդագյուլյան
...70 տարի առաջ ապրիլի 6-ին Վեհարան են ներխուժում չորս ծախու հանցագործներ` կատարելու իրենց սեւ գործը: Առավոտյան Տ.Տ.Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետին սպանված են գտնում իր գրասեղանի կողքին` ...ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՆ ՀՈՐԴՈՐ ԻՄ ԲՈԼՈՐ ԱՅՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ: ԼՍԵԼԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Բոլորին, չնայած ոմանց իսկի չեմ ճանաչում: Իրենք էլ, երեւի թե, ինձ: Իրենց բախտն է բերել: Գուցե առժամանակ, գուցե` ընդհանրապես. ո՞վ իմանա: Բայց այս պահին դա չէ էականը:
Էականը` ողջախոհությունն է: Ինչ եմ ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՐԴԻԿ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԵՆ»
Էմմա Գաբրիելյան 1
Մայրության ու գեղեցկության օրը, երեկ` ապրիլի 7-ին, հայ կանայք դատախազության շենքի առջեւ էին... Մի քանի հարյուր սեւազգեստ կանայք, ոմանք սեւ գլխաշորերով, «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով եւ ...
...ՍԿԻԶԲԸ ՄԻՇՏ ԷԼ ՏՈՆԱԿԱՆ Է
Մարինա ԲաղդագյուլյանԵՐԿՐՈՐԴ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՒ ԿՐԿՆԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արամ ԱմատունիՊԱՏՄԱԿԱՆ ԱՅՑԻՆ ՄՆԱՑ ԵՐԿՈՒ ՕՐ
Էմմա ԳաբրիելյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԵՇԱՎՈՐ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Էմմա Գաբրիելյան
ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆ. «ԱՅՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՂԹԵԼ ՉԻ ԼԻՆԻ»
Կարինե Հարությունյան
ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

«ԹՈՒՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է»
Մարինե Խառատյան
ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան
ԶԲՈՍՆՈՒՄ ԷԻՆ` ԺՈՂՈՎՈՒՐԴ ՈՒ ՈՍՏԻԿԱՆ
Կարինե Հարությունյան
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒ՞Մ, ԹԵ՞ ԵՐԴՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արամ Ամատունի
- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

