
«ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»
- Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սափեյան եղբայրների եւ Հայկ Գեւորգյանի նկատմամբ վճիռ կայացնելու հարցում հայտնվել է փակուղային իրավիճակում: Ակնհայտ է, որ եթե արդարադատություն իրականացնելը կախված լիներ դատավորից, նա առանց վայրկյան իսկ երկմտելու տղաներին ազատ կարձակեր:

Բայց բոլորը գիտեն, թե մեզ մոտ ովքեր են վճիռ կայացնողները, ու քանի որ նրանք էլ չեն կարողանում կողմնորոշվել` ազատազրկելու՞, թե՞ արդարացնելու հրահանգ իջեցնեն դատարաններին, ուրեմն կարելի է եզրակացնել, որ փակուղային իրավիճակում են հայտնվել նաեւ իրենք: Երեկ տեղի ունեցավ թվով արդեն վեցերորդ նիստը: Թվաց, թե դատավոր Մարգարյանը վերջապես վճիռը կկայացնի, սակայն նա հետաձգեց այն` մի անհեթեթ պատճառաբանությամբ. Սափեյանների պաշտպան Հովիկ Արսենյանի պաշտպանական ճառից եւ Ժորա Սափեյանի վերջին խոսքից հետո, երբ ռեպլիկի ու վերջին խոսքի իրավունքից հրաժարվեցին մնացած ամբաստանյալները, այդ թվում նաեւ Ա.Սափեյանը, դատավորը հայտարարեց. «Քանի որ Ա.Սափեյանը չի օգտվել վերջին խոսքի իրավունքից, նիստը հետաձգվում է մինչեւ ապրիլի 15-ը»: Այսինքն` մինչեւ վերեւները կկողմնորոշվեն եւ կհրահանգեն, թե ի՞նչ անել: Բայց ամեն ինչ հերթով: «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը պարտադրում է, որ դատարան դիմելուց ասենք` «Հարգելի դատարան»: Ես էրնեկ եմ տալիս այն օրը, երբ սրտանց, իսկապես հարգելով հենց այդպես էլ կդիմեմ: Բայց պարտավոր եմ օրենքի պահանջը կատարել` հարգելի դատարան, դատավարության հարգելի մասնակիցներ: Մեղադրողի ճառը ակնհայտ ցույց տվեց մեր գորշ իրականությունը, որ արհամարհվում է ողջ դատաքննությունը, ողջ պրոցեսը»` այսպես սկսեց իր պաշտպանական խոսքը Հ.Արսենյանը: «Ողջ աշխարհը` ԱՄՆ-ն, եվրոպաները, բոլոր պետությունները տարիներ շարունակ միջոցներ են տրամադրել, որպեսզի մեր անկախ պետությունը իսկապես կայանա, որպեսզի իրավական պետություն լինի: Բայց էս ամբողջը տրամադրել, շենքեր են կառուցում: Սիրուն շենքը դեռ ոչինչ չի նշանակում: Թեկուզ թող դատը դրսում լինի, շինությունը լավը չլինի, բայց իսկապես դատարան լինի, իսկապես անկախ լինի: Ոչ մեկն այս երկրում երաշխավորված չի: Մարդիկ, որ փախնում են Հայաստանից, հացի խնդիր լուծելու համար չի, իրենց պաշտպանված չեն զգում, դրա համար են գնում»: Ըստ նրա` մեղադրող կողմը մեղադրական եզրակացությունը ներկայացնում է որպես մեղադրական ճառ. «կարծես դատաքննություն չի եղել, մարդկանց չենք լսել, ապացույցներ չեն գնահատվել, չեն ստուգվել: Սա քաղաքական հանձնարարություն է, եւ այդպես էլ ուզում են դատն ավարտել»: Գնահատելով հենց մեղադրող կողմի բերած ապացույցները` փաստաբան Արսենյանը նկատեց, որ «նույնիսկ իրենց կողմից դատակոչված վկաների ցուցմունքներով տղաների մեղքը չհաստատվեց: Նրանցից ոչ ոք չի տեսել նրանց խփելիս, ոչ ոք հայհոյանք չի լսել: Այդ դեպքում ո՞րն է նրանց մեղքը, այն որ ուզեցել են մոտենա՞լ»` հարցնում է նա: Այնուհետեւ անդրադառնալով բոլոր վկաների ցուցմունքներին եւ հիշեցնելով, որ նույնիսկ ոստիկանները չհաստատեցին մեղադրական թեզը` իբր տղաները ձեռք են բարձրացրել ու հայհոյել. եզրափակեց. «Աստվածաշունչը պատվիրան ունի` մի դատիր, որ չդատվես: Չպետք է աններելի սխալներ թույլ տալ: Ժամանակը ամեն ինչ կհարթի, բայց այս պահին չի կարելի անսկզբունք լինել եւ քաղաքական որոշումը բերել իրավական հարթություն ու հանուն Հայաստանի Հանրապետության դատավճիռ արձակել` մեծ մեղսագործություն է: Խնդրում եմ ուշքի եկեք: Բոլորիս է վերաբերում»: Ժորա Սափեյանը հանդես եկավ դատարանին ուղղված հայտարարությամբ. «Եղբորս, զարմիկիս եւ իմ դեմ սույն թվականի հունվարից սկիզբ առած քրեական հետապնդումն առաջինն էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Շարժման ընթացքում: Շատ կուզեի, որ մնար առաջինը եւ վերջինը: Այն, ինչ տեղի է ունենում դատարանի այս դահլիճում, ուղիղ արտացոլում է երկրում սկիզբ առած բռնապետական միտումները: Բոլոր ներկաներին համոզված կարող եմ ասել, որ Հայաստանում բռնապետությունն ապագա չունի, որովհետեւ ազատության շունչն արդեն իր երկրի ու հողի համար պայքարի ելած հայ ժողովրդի երակներում, գիտակցության ու մտքի մեջ է: Ես այս դատարանից սպասելիքներ չունեմ, որովհետեւ վստահ եմ, որ այս գործում ներգրավված եւ դատախազը, եւ դատավորը կաշկանդված են իրենց քայլերում, ինչպես կաշկանդված ու վախեցած է ողջ իշխանական համակարգը` սեփական ժողովրդի դեմ արյունոտ հաշվեհարդարից հետո: Ես միայն ուզում եմ նշել եւ համոզված հայտարարել, որ այսպիսի երկրի համար չէ, որ մարտնչել եմ արցախյան գոյամարտում, սեփական երկրում այսքան վախեցած հայացքների համար չէ, որ տարիներ ի վեր ռազմի դաշտում մոռացել եմ ընտանիք ու օջախ: Մեր կռիվը Հայաստանի ազատ քաղաքացու, նրա իրավունքների եւ ազատությունների համար տված մարտ է եղել: Ես հավատում եմ, որ այդ ազատությունը Հայաստանում այլընտրանք չունի, ինչպես այլընտրանք չունի մեր հաղթանակը բռնապետության դեմ: Այժմ, հարգելի դատարան, մեծարգո դատավոր, Դուք ազատ եք ինձ գամելու խաչին: Ես էլ հոժար եմ կրելու ազատության համար իմ խաչը: Իմ բոլոր զինակից ընկերներին, հարազատներին, ընտանիքիս ուզում եմ հավաստել, որ ամուր եւ հաստատակամ եմ առավել քան երբեք եւ ազատ եմ այն հանցանքից, որ փորձ է արվում ինձ մեղսագրել»: Այս խոսքերից հետո լեփ-լեցուն դահլիճը թնդաց ծափահարություններից:
- Գագիկ Աբգարյան
Քննարկում
Nizak գրել է:
Apres,bolori anunits xosatsir. Du menak ches,kez pind pahi,shutov,srants saxin hertov menk enk DADELU, ku... heto.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Գոհար Բարսամյան
Աշխարհի անվտանգությունը կախված է ռուս-ամերիկյան հարաբերություններից: Գորբաչովյան «պերեստրոյկայից» եւ Բեռլինի պատի քանդումից հետո շատ բան է փոխվել աշխարհում. այն այլեւս միաբեւեռ չէ:
ԱՄՆ-ի համար եւս ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄՆ ԱԿՆՀԱՅՏ Է
Ղուկաս Մեհրաբյան
Հայտնի ճշմարտություն է, որ բազմաթիվ հասարակական եւ բնական երեւույթներ հնարավոր է մոդելավորել վիճակագրական մաթեմատիկայի հավանականությունների բաշխման ֆունկցիաների միջոցով` նորմալ (կամ Գաուսյան) կամ Պուասոնի, ...«ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»
Գագիկ Աբգարյան 1
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սափեյան եղբայրների եւ Հայկ Գեւորգյանի նկատմամբ վճիռ կայացնելու հարցում հայտնվել է փակուղային իրավիճակում: Ակնհայտ է, որ եթե արդարադատություն իրականացնելը ...ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՎԵՆԵՏԻԿԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄՆԱԼ ԱՆԱՐՁԱԳԱՆՔ»
Մարինե Խառատյան 1
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ, ինչպես ասում են, մկան ծակին հազար թուման էր տալիս, լրագրողների հետ հանդիպումներից խուսափելու համար. ԱԺ դահլիճ էր գալիս բացառապես ներսի մուտքից ու նույն մուտքից էլ` հեռանում:
...«ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ՉԻ» ՇԱՐՔԻՑ
Կարինե Հարությունյան 2
Երկիրը պիտի երկիր լինի, նախագահն էլ՝ նախագահ, որ ժողովուրդը կենցաղային մանր-մունր խնդիրների ու վայելքների մասին մտածի, լրագրողն էլ սիրուն-սիրուն բաներ գրի:
Թե չէ` ամեն օր ձերբակալություն: Ամեն օր ...ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒ՞Մ, ԹԵ՞ ԵՐԴՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արամ Ամատունի 2
Ապրիլի 8-ը Ռ.Քոչարյանի նախագահության վերջին օրն է:
Սովորաբար ընդունված է, որ որեւէ պաշտոնյայի պաշտոնավարման ժամկետին, առավել եւս` եթե խոսքը երկրի նախագահի մասին է, գնահատականներ են տրվում նրա պաշտոնավարման ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՐԴԻԿ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԵՆ»
Էմմա Գաբրիելյան 3
Մայրության ու գեղեցկության օրը, երեկ` ապրիլի 7-ին, հայ կանայք դատախազության շենքի առջեւ էին... Մի քանի հարյուր սեւազգեստ կանայք, ոմանք սեւ գլխաշորերով, «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով եւ ...ԱՆԱՀԻՏ ԲԱՅԱՆԴՈՒՐ. «ԵՐԿՐԻ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է ԴՐՎԱԾ»
Կարինե Հարությունյան 5
-Վերջին 10 տարվա` ժողովրդին իր երկրի ապագայի եւ հոգեւոր-մշակութային արժեքների նկատմամբ անտարբեր դարձնելու քաղաքականությունը հանգեցրել էր նրան, որ մտածում էինք, թե մի ժամանակվա հոգեւոր զարթոնքը հնարավոր ...ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿԸ
Մարինա Բաղդագյուլյան
...70 տարի առաջ ապրիլի 6-ին Վեհարան են ներխուժում չորս ծախու հանցագործներ` կատարելու իրենց սեւ գործը: Առավոտյան Տ.Տ.Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետին սպանված են գտնում իր գրասեղանի կողքին` ...ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՆ ՀՈՐԴՈՐ ԻՄ ԲՈԼՈՐ ԱՅՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ: ԼՍԵԼԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Բոլորին, չնայած ոմանց իսկի չեմ ճանաչում: Իրենք էլ, երեւի թե, ինձ: Իրենց բախտն է բերել: Գուցե առժամանակ, գուցե` ընդհանրապես. ո՞վ իմանա: Բայց այս պահին դա չէ էականը:
Էականը` ողջախոհությունն է: Ինչ եմ ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՐԴԻԿ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԵՆ»
Էմմա Գաբրիելյան 1
Մայրության ու գեղեցկության օրը, երեկ` ապրիլի 7-ին, հայ կանայք դատախազության շենքի առջեւ էին... Մի քանի հարյուր սեւազգեստ կանայք, ոմանք սեւ գլխաշորերով, «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով եւ ...
ՍԱՄՍՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ՄԻԱՅՆ ՊԱՅՔԱՐ ՈՒ ԷԼԻ` ՊԱՅՔԱՐ»
Կարինե ՀարությունյանԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԵԿԱՆ Է ՆԱԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ՀԱՄԱՐ
Կարինե ՀարությունյանՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՍԱՆԿՑԻԱ, ՄԻԵՒՆՈՒՅՆ Է, ՏԱԼՈՒ ԵՆ
Հեղինե ՄանուկյանՆՈՐ ՎԵՀԱՐԱՆ ԵՒ ԵԿԵՂԵՑԻ
Մարինա Բաղդագյուլյան
ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆ. «ԱՅՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՂԹԵԼ ՉԻ ԼԻՆԻ»
Կարինե Հարությունյան
ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

«ԹՈՒՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է»
Մարինե Խառատյան
ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան
ԶԲՈՍՆՈՒՄ ԷԻՆ` ԺՈՂՈՎՈՒՐԴ ՈՒ ՈՍՏԻԿԱՆ
Կարինե Հարությունյան
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒ՞Մ, ԹԵ՞ ԵՐԴՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արամ Ամատունի
- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

