
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄՆ ԱԿՆՀԱՅՏ Է
- Հայտնի ճշմարտություն է, որ բազմաթիվ հասարակական եւ բնական երեւույթներ հնարավոր է մոդելավորել վիճակագրական մաթեմատիկայի հավանականությունների բաշխման ֆունկցիաների միջոցով` նորմալ (կամ Գաուսյան) կամ Պուասոնի, Մաքսվելի եւ այլն:

Ինչպես ցույց տվեցին 2003թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերլուծությունները, ընտրական գործընթացները նույնպես կարելի է շատ մեծ ճշտությամբ վերլուծել եւ բացահայտել ընտրությունների ընթացքում կատարված անօրինականությունները: Այլ երկրներում` Նոր Զելանդիա, Շվեդիա, Ադրբեջան եւ այլն, տեղի ունեցած ընտրությունների հետազոտությունները նույնպես ապացուցեցին ընտրակեղծիքների բացահայտման ընտրված մեթոդի հավաստիությունը: Նշված բոլոր երկրներում թեկնածու անձերի եւ կուսակցությունների բնականոն` առանց կեղծիքների ստացած ձայների հավանականությունների բաշխումը ենթարկվում է նորմալ (կամ Գաուսյան) բաշխման սկզբունքներին (տես «ՀԺ», 14.06.03, 28.06.03, 01.11.03, 22.12.07): Այսինքն` բազմաթիվ տեղամասերում ստացած ձայները, եթե տեսակավորենք ըստ թվային արժեքների մեծության` սկսած «0» արժեքից, հավանականությունը սահուն աճում է մինչեւ ամենահավանական արժեքը եւ այնուհետեւ նույն կերպ սահուն նվազում մինչեւ «0» արժեք: Թեկնածուի կամ կուսակցության ամենահավանական ձայների արժեքը կախված է հասարակության մեջ նրանց ունեցած եւ ընտրարշավի ժամանակ ձեռք բերած վարկանիշից եւ հեղինակությունից: Որքան մեծ է թեկնածուի հեղինակությունը եւ վարկանիշը, այնքան մեծ է ամենահավանական ձայնի արժեքը: Իսկ երբ ընտրության արդյունքները կեղծվում են` թեկնածուի ձայների հավանականությունների բաշխման կորը կորցնում իր բնականոն նորմալ (կամ Գաուսյան) տեսքը: Կախված տարբեր տեղամասերում կատարված կեղծիքների քանակից` առաջանում են մի շարք էքստրեմումի կետեր, այսինքն` մի շարք ամենահավանական արժեքներ, որոնց միջոցով հնարավոր է մեծ ճշտությամբ հաշվարկել կեղծիքների չափը: Ձայների ամենահավանական արժեքից հնարավոր է հաշվարկել թեկնածուների ստացած իրական ձայների քանակը: Այժմ դիտարկենք վերջին` 2008թ. նախագահական ընտրությունների իրողությունները: Անմիջապես նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, որից վերցվում են վերլուծությունների համար անհրաժեշտ տվյալները, կատարվել են կեղծիքները քողարկող «բարեփոխումներ». չեն ներկայացվել տեղամասերում ընտրողների հիմնական ցուցակները: Հաջորդ փոփոխությունը կապված է լրացուցիչ ցուցակների հետ: Համաձայն ընտրական օրենսգրքում կատարված փոփոխության` լրացուցիչ ցուցակներն առաջանում են այն ընտրողների հաշվին, ովքեր համապատասխան որոշումներով իրավունք են ստանում քվեարկել այլ, ոչ իրենց բնակավայրի տեղամասում: Դրա առկայությունը ինտերնետային կայքում կարեւորվում է նրանով, որ անմիջականորեն հնարավորություն կտար նաեւ գնահատելու մեկ անձի կողմից բազմաթիվ տեղամասերում ընտրություն կատարելու փաստը: Այդ իսկ պատճառով վերլուծությունների համար ստիպված ենք եղել օգտվել 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ներկայացված տեղամասային ընտրացուցակներից, որը առանձնապես մեծ սխալների չի հանգեցնում` մոտ 1-2%: Համաձայն պաշտոնական տվյալների` ընտրություններին մասնակցել է 1.671.027 մարդ (քվեատուփերում առկա ծրարների թիվը` 1.667.995), որից Երեւան քաղաքում` 540.809 մարդ կամ ընդհանուր մասնակիցների մոտ 32.3%-ը: Թեեւ քվեարկվել է նախագահի 9 թեկնածու, սակայն վերլուծել ենք միայն առաջին 4 տեղերը զբաղեցրած թեկնածուների արդյունքները, քանի որ ձայների մոտ 95%-ը պաշտոնապես արձանագրվել է նրանց օգտին (Ս.Սարգսյան` 862.369 ձայն կամ 52.8%, Լ.Տեր-Պետրոսյան` 351.222 ձայն կամ 21.05%, Ա.Բաղդասարյան` 272.427 ձայն կամ 16.7% եւ Վ. Հովհաննիսյան` 100.966 ձայն կամ 6.2%): Արձանագրենք, որ Երեւան քաղաքի եւ մարզերի ընտրություններն արմատապես տարբերվում են միմյանցից: Եթե Երեւան քաղաքում ընտրությունների ընդհանուր պատկերից հնարավոր է կորզել բնական ընտրությունների տվյալներ, ապա բոլորովին այլ պատկեր է մարզերում, որտեղ կեղծիքները զանգվածային բնույթ են կրել: Երեւան քաղաքում հնարավոր է եղել մեծ ճշտությամբ վերլուծել նշված թեկնածուների ստացած ձայները (տես նկ. 1, 2, 3 եւ 4): Ուղղահայաց եւ հորիզոնական առանցքներում նշված ձայներն ստանալու հավանականությունն է հարաբերական միավորներով: Ինչպես երեւում է գրաֆիկական պատկերներից, առաջին երեքում ձայների հավանականության բաշխումները նորմալ տեսք ունեն, եւ շեղումները գրեթե չնչին են: Որոշ շեղումներ են արձանագրված Ա.Բաղդասարյանի եւ Վ.Հովհաննիսյանի ձայների մեծ տիրույթում` առաջինի դեպքում 275-ից ավել ձայներ, երկրորդի` 175-ից ավել: Լ.Տեր-Պետրոսյանի կորի ոչ այնքան սահուն ընթացքը պայմանավորված է նրա ձայները այլ թեկնածուների «վերաբաշխելու» երեւույթով: Բոլորովին արտառոց իրավիճակ է ի հայտ գալիս Ս.Սարգսյանի պարագայում: Նախ, նրա «0»-ից մինչեւ 300 ձայն ստանալու հավանականությունը գրեթե զրո է, ապա մոտավորապես 375 ձայնից սկսած հավանականությունների բաշխումը կորցնում է իր բնականոն տեսքը` կորի վրա առաջանում են բազմաթիվ էքստրեմումի կետեր (աշխարհիկ լեզվով` վայրիվերումներ): Նման երեւույթներ տեղի են ունենում կազմակերպված լցոնումների եւ կեղծիքների պարագայում: Ստացված գրաֆիկներից կարելի է որոշել թեկնածուների ամենահավանական ձայների հաշվարկային արժեքը Երեւան քաղաքում` Ս.Սարգսյան 137, Ա.Բաղդասարյան 155 եւ Վ.Հովհաննիսյան 80: Լ.Տեր-Պետրոսյանի ամենահավանական ձայների հաշվարկային արժեքը տատանվոմ է 363-ից 437-ի սահմաններում, որի ճշգրիտ արժեքը նրա ձայների զանգվածային նվազեցման պատճառով առաջացած վիճակագրական անապահովվածությունը հնարավորություն չէր ընձեռում հաշվել: Վերջին տարիների դիտարկումները ցույց են տալիս, որ մարզերում անցկացվող ընտրությունները ընդհանուր առմամբ դարձել են ձեւական բնույթ կրող միջոցառումներ, որտեղ արձանագրված արդյունքները կախված են իշխանամետ գյուղապետի կամ քաղաքապետի կամքից: Մոտ մեկ տասնյակ երկրների ընտրությունների վերլուծությունները ցույց են տվել, որ հայաստանյան ընտրությունների նման իրավիճակը այլեւս կարելի է համեմատել միայն Ադրբեջանի հետ (տես «ՀԺ», 01.11.03), որտեղ միայն իշխանություններն են որոշում ընտրության արդյունքները: Ինչպես ասում են, մենք էլ ենք դարձել նույն մենթալիտետի: Արդյունքում` մեր գյուղական վայրերի բնակիչները առավել արտառոց նվիրվածություն են ցուցաբերել վարչապետի պաշտոնով ընտրություններին մասնակցող Ս.Սարգսյանի եւ նրա բարի կամքի դրսեւորմամբ` նաեւ Ա.Բաղդասարյանի նկատմամբ: Ի դեպ, Ա.Բաղդասարյանը մարզերում, ըստ իշխանական հաշվարկի, զբաղեցրել է «պատվավոր» երկրորդ տեղը: Նկարագրված անոմալ երեւույթների պատկերավոր արտացոլումը կարող եք տեսնել ստորեւ բերված աղյուսակներում: Առաջինում ներկայացված են մարզերում եւ Երեւանում պաշտոնական ընտրությունների արդյունքները նշված չորս թեկնածուների համար: Ինչպես երեւում է աղյուսակից, չնայած մարզերի ընտրությունների մասնակիցների թվաքանակը 2.08 անգամ ավել է Երեւանից (Երեւանում 540809, մարզերում 1130218), բայց Ս. Սարգսյանը մարզերում ստացել է 2.61 անգամ ավել ձայն, քան Երեւանում, իսկ Ա.Բաղդասարյանը` մոտ 2.96 անգամ: Այն դեպքում, երբ Լ.Տեր-Պետրոսյանի եւ Վ.Հովհաննիսյանի պարագայում արդյունքները ճիշտ հակառակն են, ձայները նվազել են եւ կազմել 1.29 անգամ եւ 1.63 անգամ: Երկրորդ աղյուսակում բերված են մարզերում եւ Երեւանում (փակագծերի մեջ) այն տեղամասերի քանակը, որտեղ թեկնածուները ստացել են նշված տոկոսից ավել ձայներ` օրինակ Ս.Սարգսյանը 90%-ից ավել ձայներ ստացել է մարզերում` 73 տեղամասերում, իսկ Երեւանում` ընդամենը 2 տեղամասում եւ այլն: Այն դեպքում, երբ մարզերի եւ Երեւանի տեղամասերի թվաքանակների հարաբերությունը ընդամենը հավասար է 3.35-ի: Բոլորովին հակառակ պատկերն է մինչեւ 5% ստացած տեղամասերի քանակի առումով: Ս.Սարգսյանը 8%-ից պակաս ձայներ չի ստացել ոչ մի տեղամասում, իսկ մյուս թեկնածուների` Լ.Տեր-Պետրոսյանի 5%-ից պակաս ձայներ ստացած տեղամասերի թիվը կազմում է 263(8), Ա.Բաղդասարյանինը` 201(7), Վ.Հովհաննիսյանինը` 858(103): Միաժամանակ նշենք, որ Լ.Տեր-Պետրոսյանը «0» ձայն է ստացել 46(1) տեղամասում, Ա.Բաղդասարյանը` 40(2) եւ Վ.Հովհաննիսյանը` 55(2): Այնուամենայնիվ, չնայած նշված զանգվածային խախտումներին, Ս.Սարգսյանը չէր կարող հաղթահարել 50%-ը, եթե չլինեին 23, 32 եւ 37 ընտրատարածքներում տեղի ունեցած հսկայական ընտրակեղծիքները, որտեղ Ս.Սարգսյանի «ստացած» ձայները գերազանցել են 70%-ը: Նշենք, որ խոշոր քաղաքներից շատերում` Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում, Արմավիրում եւ այլն, Ս.Սարգսյանը, չնայած բազմաթիվ լցոնումներին, չի հաղթահարել 50%-ը: Ընթերցողին չձանձրացնելու համար թվային հաշվարկներով` ներկայացնենք 2008թ. նախագահական ընտրությունների վիճակագրական վերլուծության արդյունքները` Լ.Տեր-Պետրոսյան 494537-594914 ձայն (47.3-51.9%), Ա.Բաղդասարյան` 210056 (18.3-20%), Ս.Սարգսյան` 186506 (16.3-17.8%) եւ Վ.Հովհաննիսյան` 108416 (9.5-10.4%) ձայն: Եթե նշված ձայներին գումարենք մյուս թեկնածուների ստացած ձայները, կստացվի, որ 2008թ. նախագահական ընտրություններին մասնակցել է մոտ 1045197-1145574 ընտրող, այսինքն 525453-625830-ով պակաս, քան ներկայացված է Կենտրոնական հանձնաժողովի կողմից: Այսպիսով, նախագահական ընտրությունների մասին հասարակության ճնշող մեծամասնության, ընդդիմության, միջազգային դիտորդների, նաեւ՝ ընտրություններին մասնակցած բազմաթիվ կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների քաղաքական ու իրավական բացասական գնահատականը ստանում է գիտական հիմնավորում եւս:
- Ղուկաս Մեհրաբյան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Գոհար Բարսամյան
Աշխարհի անվտանգությունը կախված է ռուս-ամերիկյան հարաբերություններից: Գորբաչովյան «պերեստրոյկայից» եւ Բեռլինի պատի քանդումից հետո շատ բան է փոխվել աշխարհում. այն այլեւս միաբեւեռ չէ:
ԱՄՆ-ի համար եւս ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄՆ ԱԿՆՀԱՅՏ Է
Ղուկաս Մեհրաբյան
Հայտնի ճշմարտություն է, որ բազմաթիվ հասարակական եւ բնական երեւույթներ հնարավոր է մոդելավորել վիճակագրական մաթեմատիկայի հավանականությունների բաշխման ֆունկցիաների միջոցով` նորմալ (կամ Գաուսյան) կամ Պուասոնի, ...«ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»
Գագիկ Աբգարյան 1
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սափեյան եղբայրների եւ Հայկ Գեւորգյանի նկատմամբ վճիռ կայացնելու հարցում հայտնվել է փակուղային իրավիճակում: Ակնհայտ է, որ եթե արդարադատություն իրականացնելը ...ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՎԵՆԵՏԻԿԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄՆԱԼ ԱՆԱՐՁԱԳԱՆՔ»
Մարինե Խառատյան 1
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ, ինչպես ասում են, մկան ծակին հազար թուման էր տալիս, լրագրողների հետ հանդիպումներից խուսափելու համար. ԱԺ դահլիճ էր գալիս բացառապես ներսի մուտքից ու նույն մուտքից էլ` հեռանում:
...«ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ՉԻ» ՇԱՐՔԻՑ
Կարինե Հարությունյան 2
Երկիրը պիտի երկիր լինի, նախագահն էլ՝ նախագահ, որ ժողովուրդը կենցաղային մանր-մունր խնդիրների ու վայելքների մասին մտածի, լրագրողն էլ սիրուն-սիրուն բաներ գրի:
Թե չէ` ամեն օր ձերբակալություն: Ամեն օր ...ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒ՞Մ, ԹԵ՞ ԵՐԴՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արամ Ամատունի 2
Ապրիլի 8-ը Ռ.Քոչարյանի նախագահության վերջին օրն է:
Սովորաբար ընդունված է, որ որեւէ պաշտոնյայի պաշտոնավարման ժամկետին, առավել եւս` եթե խոսքը երկրի նախագահի մասին է, գնահատականներ են տրվում նրա պաշտոնավարման ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՐԴԻԿ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԵՆ»
Էմմա Գաբրիելյան 3
Մայրության ու գեղեցկության օրը, երեկ` ապրիլի 7-ին, հայ կանայք դատախազության շենքի առջեւ էին... Մի քանի հարյուր սեւազգեստ կանայք, ոմանք սեւ գլխաշորերով, «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով եւ ...ԱՆԱՀԻՏ ԲԱՅԱՆԴՈՒՐ. «ԵՐԿՐԻ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է ԴՐՎԱԾ»
Կարինե Հարությունյան 5
-Վերջին 10 տարվա` ժողովրդին իր երկրի ապագայի եւ հոգեւոր-մշակութային արժեքների նկատմամբ անտարբեր դարձնելու քաղաքականությունը հանգեցրել էր նրան, որ մտածում էինք, թե մի ժամանակվա հոգեւոր զարթոնքը հնարավոր ...ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿԸ
Մարինա Բաղդագյուլյան
...70 տարի առաջ ապրիլի 6-ին Վեհարան են ներխուժում չորս ծախու հանցագործներ` կատարելու իրենց սեւ գործը: Առավոտյան Տ.Տ.Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետին սպանված են գտնում իր գրասեղանի կողքին` ...ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՆ ՀՈՐԴՈՐ ԻՄ ԲՈԼՈՐ ԱՅՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ: ԼՍԵԼԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Բոլորին, չնայած ոմանց իսկի չեմ ճանաչում: Իրենք էլ, երեւի թե, ինձ: Իրենց բախտն է բերել: Գուցե առժամանակ, գուցե` ընդհանրապես. ո՞վ իմանա: Բայց այս պահին դա չէ էականը:
Էականը` ողջախոհությունն է: Ինչ եմ ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՐԴԻԿ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԵՆ»
Էմմա Գաբրիելյան 1
Մայրության ու գեղեցկության օրը, երեկ` ապրիլի 7-ին, հայ կանայք դատախազության շենքի առջեւ էին... Մի քանի հարյուր սեւազգեստ կանայք, ոմանք սեւ գլխաշորերով, «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով եւ ...
ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՄՓԱՆ ՏԱՆՈՒՄ Է ՄԶԿԻԹ
Գայանե ԱռուստամյանՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ...ԲԱՎԱՐԱՐՎԵՑ
Գայանե ԱռուստամյանՈՒԿՐԱԻՆԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՅԱՑՔ ՄՈՍԿՎԱՅԻՑ
Արման ԲաբաջանյանՀԵՏԱՔՐՔԻՐ Է` ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ
Գայանե ՀովսեփյանՆԻԿՈՅԱՆԻՆ ՄՆԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ
Մարինե Խառատյան
ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆ. «ԱՅՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՂԹԵԼ ՉԻ ԼԻՆԻ»
Կարինե Հարությունյան
ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

«ԹՈՒՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է»
Մարինե Խառատյան
ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան
ԶԲՈՍՆՈՒՄ ԷԻՆ` ԺՈՂՈՎՈՒՐԴ ՈՒ ՈՍՏԻԿԱՆ
Կարինե Հարությունյան
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒ՞Մ, ԹԵ՞ ԵՐԴՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արամ Ամատունի
- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

