
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
- Աշխարհի անվտանգությունը կախված է ռուս-ամերիկյան հարաբերություններից: Գորբաչովյան «պերեստրոյկայից» եւ Բեռլինի պատի քանդումից հետո շատ բան է փոխվել աշխարհում. այն այլեւս միաբեւեռ չէ:

ԱՄՆ-ի համար եւս անհրաժեշտություն է արտաքին քաղաքականության հայեցակարգի վերանայումը: Եվ պատահական չէ, որ ԱՄՆ-ում դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Բարաք Օբաման դիմել է արտաքին քաղաքականության լավագույն մասնագետներին: Շրջահայաց քաղաքական գործիչ է համարվում նաեւ նախագահի թեկնածու Ջոն Մաքքեյնը: Մինչդեռ Իրաքում ամերիկացիները հայտնաբերեցին, որ այս երկիրը ինքնաբավ չէ: Միացյալ Նահանգների համար Իրաքը միակ առաջնահերթությունը չէ. Աֆղանստան, Մերձավոր Արեւելք, Կիոտոյի արձանագրության փոփոխություն, առեւտրական բանակցությունների ճակատագիր` Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում, միջուկային զենքի չտարածման պայմանագրի վերանայում, անդրատլանտյան դաշինք, Չինաստանը մրցակի՞ց, թե՞ գործընկեր, կենտրոնական տեղ զբաղեցնող Ալ Ղաիդա, «ժողովրդավարության միասնական ճակատի» ազատական միջազգային համակարգի ստեղծում... Հարցեր, որոնցով պայմանավորված է միջազգային նոր մրցակցության ժամանակաշրջանը: ՆԱՏՕ-ի բուխարեստյան գագաթնաժողովը տրանսֆորմացիայի ենթարկեց նաեւ Աֆղանստանի հիմնախնդրի հանդեպ մոտեցումները. փոխվեց այս երկրի հանդեպ ռազմավարական հայեցակարգը: «Ռազմական ներկայությունը վերաճեց հավասարակշռված մոտեցման, որի շրջանակներում ավելի սեւեռուն ուշադրություն պետք է հատկացվի քաղաքացիական հարցերին եւ աֆղանական տնտեսական սուբյեկտների զարգացմանը», - ընդգծել է Յաապ դը Հոոպ Սհեֆերը: ՆԱՏՕ-ն անվտանգության համակարգ մշակեց Աֆղանստանի համար, սրանում ենթադրվում է աֆղանական ղեկավարության գործառնությունների վերակառուցում եւ արդյունավետության բարձրացում, քաղաքացիական եւ ռազմական մասնագետների գործողությունների համակարգում եւ աֆղանական 80 հազարանոց ազգային բանակին ակտիվ աջակցություն` մինչեւ 2010 թվականը: Սոչիի «Բոչարով ռուչեյ» առանձնատանը ավարտվեցին բանակցությունները Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների միջեւ, ինչը ութնամյա հարաբերությունների ստուգարքն էր: Ինչպես ոմանք էին ենթադրում` թեպետ հանդիպումը կայացավ բարձր մակարդակներում` ոչ մի լուրջ որոշում չընդունվեց: Վերջնարդյունքում ստորագրվեց Սոչիի հռչակագիրը, ինչը ինքնատիպ «Ճանապարհային քարտեզ» էր ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ապագա ղեկավարների համար: Հեռացող նախագահները ամրապնդեցին առկա տարաձայնությունները: Ոմանք այն կարծիքը հայտնեցին, թե Բուշը չկարողացավ իր ետեւից քարշ տալ Ուկրաինային եւ Վրաստանին. հարց է ծագում. արդյո՞ք ՆԱՏՕ-ի շրջանակներում իրապես կան տարաձայնություններ. ի նկատի ունենք եվրոպական որոշ երկրների պահվածքը, որոնք խոչընդոտեցին Ուկրաինային եւ Վրաստանին: Իրականում ՆԱՏՕ-ի դռները բաց մնացին նրանց համար: Այսինքն` ՆԱՏՕ-ի շրջանակներում չկան իրական հակասություններ: Ի վերջո` ՆԱՏՕ-ն կարողանում է քայլ առ քայլ իրականացնել իր քաղաքականության առաջնահերթությունները. 2008 թվականի դեկտեմբերի հանդիպման ժամանակ խոստացել են լուծել նաեւ արեւմտահակ քաղաքականություն որդեգրած այս երկու հանրապետությունների անդամակցության հարցը: Լատվիական «Telegraf» պարբերականը ուշագրավ մանրամասն է մատնանշում: Սոչիի հանդիպմանը բացակայել է ՌԴ նախագահի կինը` Լյուդմիլա Պուտինան. նա Հայաստանի առաջին տիկնոջ Բելլա Քոչարյանի հրավերով մեկնել է Հայաստան: Լատվիական պարբերականի դիտարկմամբ` սրանով ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին հասկացրել են, թե Ռուսաստանի համար որքան կարեւոր է Հայաստանը: Երկու նախագահների հանդիպումը ընթացել է ջերմ մթնոլորտում: Նախագահ Պուտինը առիթը բաց չի թողել ներկայացնելու Սոչիի օլիմպիական համալիրի մանրակերտը: Լորա Բուշը նկատել է, որ լեռնադահուկային համալիրը կոչել են` «Լաուրա»: «Ինչու՞ իմ կնոջ անունով», - կատակել է Բուշը: «Հատուկ Ձեր պատվին», - ժպիտով Լորային է դիմել Պուտինը: Գլոբալ քաղաքականության նյուանսներին անդրադառնալիս` Վլադիմիր Պուտինը զգուշավոր լավատեսություն է հանդես բերել Արեւելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային վահանի առնչությամբ, իսկ Արեւելքում ՆԱՏՕ-ի ընդլայնումը համարել է հին քաղաքականության վերադարձ: Եվ քանի որ սա նրանց վերջին հանդիպումն էր` նախագահների կարգավիճակով` փոխանակել են նաեւ հաճոյախոսություններ: «Առիթից օգտվելով` կամենում եմ ասել եւ հաստատել, որ Բուշի հետ հաճելի եւ հետաքրքիր էր աշխատելը: Ես միշտ գնահատել եմ նրա մարդկային որակները` ազնվությունը, անկեղծությունը, դիմացինին լսելու կարողությունը», - լրագրողներին ասել է Պուտինը: Բուշը պարտքի տակ չի մնացել. «Ես հարգում եմ ձեզ: Դուք ուժեղ առաջնորդ եք եւ չեք վախենում Ձեր կամեցածը ասել: Ինձ վրա մեծ տպավորություն է թողել նաեւ Ձեր իրավահաջորդը: Պարոն Մեդվեդեւը շատ խելացի է եւ անմիջական», - ասել է Բուշը: ՆԱՏՕ-ի բուխարեստյան գագաթնաժողովը տրանսֆորմացիայի ենթարկեց նաեւ Աֆղանստանի հիմնախնդրի հանդեպ մոտեցումները. փոխվեց այս երկրի հանդեպ ռազմավարական հայեցակարգը: «Ռազմական ներկայությունը վերաճեց հավասարակշռված մոտեցման, որի շրջանակներում ավելի սեւեռուն ուշադրություն պետք է հատկացվի քաղաքացիական հարցերին եւ աֆղանական տնտեսական սուբյեկտների զարգացմանը», - ընդգծել է Յաապ դը Հոոպ Սհեֆերը:
- Գոհար Բարսամյան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Գոհար Բարսամյան
Աշխարհի անվտանգությունը կախված է ռուս-ամերիկյան հարաբերություններից: Գորբաչովյան «պերեստրոյկայից» եւ Բեռլինի պատի քանդումից հետո շատ բան է փոխվել աշխարհում. այն այլեւս միաբեւեռ չէ:
ԱՄՆ-ի համար եւս ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄՆ ԱԿՆՀԱՅՏ Է
Ղուկաս Մեհրաբյան
Հայտնի ճշմարտություն է, որ բազմաթիվ հասարակական եւ բնական երեւույթներ հնարավոր է մոդելավորել վիճակագրական մաթեմատիկայի հավանականությունների բաշխման ֆունկցիաների միջոցով` նորմալ (կամ Գաուսյան) կամ Պուասոնի, ...«ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»
Գագիկ Աբգարյան 1
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սափեյան եղբայրների եւ Հայկ Գեւորգյանի նկատմամբ վճիռ կայացնելու հարցում հայտնվել է փակուղային իրավիճակում: Ակնհայտ է, որ եթե արդարադատություն իրականացնելը ...ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՎԵՆԵՏԻԿԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄՆԱԼ ԱՆԱՐՁԱԳԱՆՔ»
Մարինե Խառատյան 1
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ, ինչպես ասում են, մկան ծակին հազար թուման էր տալիս, լրագրողների հետ հանդիպումներից խուսափելու համար. ԱԺ դահլիճ էր գալիս բացառապես ներսի մուտքից ու նույն մուտքից էլ` հեռանում:
...«ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ՉԻ» ՇԱՐՔԻՑ
Կարինե Հարությունյան 2
Երկիրը պիտի երկիր լինի, նախագահն էլ՝ նախագահ, որ ժողովուրդը կենցաղային մանր-մունր խնդիրների ու վայելքների մասին մտածի, լրագրողն էլ սիրուն-սիրուն բաներ գրի:
Թե չէ` ամեն օր ձերբակալություն: Ամեն օր ...ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒ՞Մ, ԹԵ՞ ԵՐԴՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արամ Ամատունի 2
Ապրիլի 8-ը Ռ.Քոչարյանի նախագահության վերջին օրն է:
Սովորաբար ընդունված է, որ որեւէ պաշտոնյայի պաշտոնավարման ժամկետին, առավել եւս` եթե խոսքը երկրի նախագահի մասին է, գնահատականներ են տրվում նրա պաշտոնավարման ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՐԴԻԿ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԵՆ»
Էմմա Գաբրիելյան 3
Մայրության ու գեղեցկության օրը, երեկ` ապրիլի 7-ին, հայ կանայք դատախազության շենքի առջեւ էին... Մի քանի հարյուր սեւազգեստ կանայք, ոմանք սեւ գլխաշորերով, «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով եւ ...ԱՆԱՀԻՏ ԲԱՅԱՆԴՈՒՐ. «ԵՐԿՐԻ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է ԴՐՎԱԾ»
Կարինե Հարությունյան 5
-Վերջին 10 տարվա` ժողովրդին իր երկրի ապագայի եւ հոգեւոր-մշակութային արժեքների նկատմամբ անտարբեր դարձնելու քաղաքականությունը հանգեցրել էր նրան, որ մտածում էինք, թե մի ժամանակվա հոգեւոր զարթոնքը հնարավոր ...ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿԸ
Մարինա Բաղդագյուլյան
...70 տարի առաջ ապրիլի 6-ին Վեհարան են ներխուժում չորս ծախու հանցագործներ` կատարելու իրենց սեւ գործը: Առավոտյան Տ.Տ.Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետին սպանված են գտնում իր գրասեղանի կողքին` ...ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՆ ՀՈՐԴՈՐ ԻՄ ԲՈԼՈՐ ԱՅՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ: ԼՍԵԼԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Բոլորին, չնայած ոմանց իսկի չեմ ճանաչում: Իրենք էլ, երեւի թե, ինձ: Իրենց բախտն է բերել: Գուցե առժամանակ, գուցե` ընդհանրապես. ո՞վ իմանա: Բայց այս պահին դա չէ էականը:
Էականը` ողջախոհությունն է: Ինչ եմ ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՐԴԻԿ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԵՆ»
Էմմա Գաբրիելյան 1
Մայրության ու գեղեցկության օրը, երեկ` ապրիլի 7-ին, հայ կանայք դատախազության շենքի առջեւ էին... Մի քանի հարյուր սեւազգեստ կանայք, ոմանք սեւ գլխաշորերով, «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով եւ ...
ԴԱՏԱՎՈՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԵՄ ՆՅՈՒԹՎՈՂ ԴԱՎԻՆ
Գայանե ԱռուստամյանՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԷԼ ԿՍՏԻՊԵՆ
Կարինե ՀարությունյանՈՉ ՍԿԻԶԲԸ, ՈՉ ՎԵՐՋԸ, ԱՅԼ` ԸՆԹԱՑՔԸ
Մարինա ԲաղդագյուլյանՄԻ ԽՈՍՔՈՎ` ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է
Կարինե ՀարությունյանՍՏԵՂԾԵՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՆՈՐ ԿԱՐԳԱՎՈՐԵՔ
Գայանե Առուստամյան
ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆ. «ԱՅՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՂԹԵԼ ՉԻ ԼԻՆԻ»
Կարինե Հարությունյան
ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

«ԹՈՒՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է»
Մարինե Խառատյան
ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան
ԶԲՈՍՆՈՒՄ ԷԻՆ` ԺՈՂՈՎՈՒՐԴ ՈՒ ՈՍՏԻԿԱՆ
Կարինե Հարությունյան
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒ՞Մ, ԹԵ՞ ԵՐԴՈՒՄ ՀԵՌԱՑՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արամ Ամատունի
- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

