
«ԻՐԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ՍԿՍԵԼ»
- «Ես եւ ընդդիմության մյուս գործիչներն ամեն ինչ արել ենք, որ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ ինքնաբուխ հանրահավաքը կրի խաղաղ բնույթ: Իսկ իշխանության որեւէ ներկայացուցիչ չեկավ, չհանգստացրեց ժողովրդին: Պետք է գային ու կանգնեին ժողովրդի եւ ոստիկանների միջեւ: Քաղաքական պատասխանատվությունը, վերջին հաշվով, նրանց վրա է», - երեկ ՄԱԱ-ում հայտարարեց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը` հավելելով. «Ուժի կիրառումը հիմնավորված չէր, երթերն ու հանրահավաքները բացառապես խաղաղ բնույթ էին կրում, որեւէ միջադեպ, անկարգություն տեղի չի ունեցել:

Ինչքա՞ն կարելի է ուժի լեզվով խոսել այս ժողովրդի հետ, դրա կիրառումը որեւէ կերպ հիմնավորված չէր»: Դեմիրճյանի համոզմամբ` ոչ ոք չէր կարող 10 օր շարունակ այդպիսի հանրահավաքներ անցկացնել, եթե չլիներ ժողովրդի վրդովմունքը: «Մարտի 1-ի իրադարձությունների պատճառը ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ իրականացված բռնություններն ու կեղծիքներն էին», - ասաց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը` հավելելով, թե այն, ինչ տեղի ունեցավ Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում, հետեւանք էր առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի գործադրման: Իսկ Ազատության հրապարակում մարդկանց բողոքի հանրահավաքների էին բերել իշխանությունների կողմից կիրառված տեխնոլոգիաները` ընտրությունների ժամանակ իրագործված բռնություններն եւ կեղծիքները, որոնք կրել են կազմակերպված եւ զանգվածային բնույթ: Պայթունավտանգ եւ լարված իրավիճակի խնդիրը, ըստ Դեմիրճյանի, իշխանական կոալիցիայի ձեւավորումը չի լուծում: «Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, թե իբր իրենք վայելում են հասարակության 70-80 տոկոսի աջակցությունը: Անձերի պայմանավորվածությունը պետք չէ ներկայացնել որպես ազգային համաձայնություն: Իրական երկխոսությունը պետք է ժողովրդի հետ սկսել. նա, ի վերջո, պայքարում է իր իրավունքների համար եւ պետք է ձեռք բերել նրա վստահությունը», - ընդգծեց նա` հավելելով, որ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի նոր ընտրությունների միջոցով: Դեմիրճյանի խոսքերով` իշխանությունները պետք է շահագրգիռ լինեն՝ համապատասխան քայլերով շահելու ժողովրդի վստահությունը, պետք է հասկանան՝ ռեպրեսիվ մեթոդներով այս ճգնաժամը հաղթահարելն ուղղակի անհնար է: «Առաջնահերթ խնդիր ենք համարում քաղաքական հետապնդումների դադարեցումը, քաղբանտարկյալներին ազատ արձակելը, լարվածությունը թուլացնելը, քրեական հանցանք կատարած անձանց տարանջատելը իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտող մարդկանցից: Թե Ագոյի խումբը, թե Եվրախորհուրդը պահանջում են նաեւ վերանայել հանրահավաքների, երթերի մասին օրենքում կատարված փոփոխությունները: Բնականաբար երկխոսությունը չպետք է դառնա ինքնանպատակ կարգախոս, պետք է ձեւավորվի հստակ օրակարգ», - ամփոփեց Դեմիրճյանը:
- Մարինե Խառատյան
Քննարկում
AAA գրել է:- ARAM
Shat hetaqrqira, te du um es xaxacnum, kam, aveli chisht, qez ova xaxacnum??
ARAM jan, axper jan indz vochmekn el chi xaxatsnum,voch el xaxum em, uxxaki petk e nayel inch e texi unenum yerkrum...yegel em ou kam ayd yerkri kaxakatsi, uxxaki kyankn e stipel jamanakavor lkem yerkirs...- ARAM
masis գրել է:
AY aaa ARAJINN DOO MI HASTSEAGRI, YERKRORD AYD TOOFTA YEV NOR SOVORATS GOGHAKANT VOREVE IMAST CHOONI, AYD DZEVOV VOR DOO ES GROOM VOCH VOK ACHK CHI PCHATSNI VOR KARDA KO ANIMAST MEKNABANOOTUNT, MI KICH KEZ HAVAKI OO MI KICH EL HAYEREN SOVORIR...
ՀԱՅ ՄԱՐԴ գրել է:
Խելք հավաքի այ Ստէփան, մարդ էլ այդքան անշնորհ կլինի: Գոնէ մի մազ հորդ քաշեիր:
Ընկել ես ՀՀՇների ոհմակը, վայրահաչությամբ ես զբաղվում:
SAMSON KODOSH գրել է:
ay Stepan, es do inches mdel medzeri gordzi metch, do du vor krtutiand vra es himnvel vor...
ari ari, gna dun esdex qez hamar ban chka anelu, hishir hord xosqer@ na qez shad ban er sovracrel......
do voch porc unes vochel ban gides, dadark glxov u dzerrqov ban ches kara anel, hamel ed du yerp es mi ban arel vor xelaciner@ qez hamarein nerka midani medj... ay dxa!!!!
gna nga dun dan@d gordzerov zbaxvir......
Nune գրել է:- ArAzArM
Ստեփանը տախտակ է:
isk do...????
vodnerid aranq@ ban ka....????- ArAzArM
Nune գրել է:
Mernem Stepani medz qtin.... vay .... tsav@ danem es dxu.... msaker, arryug, daq dxai a axxxxx.....
inchklner te do lineir mer naxagah@, aziz jan
ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑՈՒԹՅՈՒՆ
Գոհար Բարսամյան 1
Մեծ քաղաքականության չափումներում պատմական զորախաղեր են իրականացվում: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքում Միացյալ Նահանգները ձեռք բերեց Արեւելյան Եվրոպայում գերակայելու մեծ հնարավորություն:
Կիրակի Սոչիում ...ՏԽՈՒՐ, ԾԻԾԱՂԵԼԻ ԿՐԿԵՍ
Մարինա Բաղդագյուլյան
Ես կրկես չեմ սիրում: Կրկեսում վանդակված առյուծներ կան, որ մի կտոր մսի, մեջքին իջնող մտրակի հարվածներ չվաստակելու համար հլու-հնազանդ ենթարկվում են ինչ-որ մեկի մտրակի շրխկոցներին: Զանազան վարժություններ ...ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆ. «ԱՅՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՂԹԵԼ ՉԻ ԼԻՆԻ»
Կարինե Հարությունյան 28
-Ձեր կարծիքով ինչո՞վ կարելի է բացատրել համաժողովրդական Շարժման իրողությունը:
- Առաջին նախագահի վերադարձով: Ինչու՞ նա հինգ տարի առաջ չվերադարձավ, քանի որ այն ժամանակ դեռ շուտ էր եւ հասարակության, եւ ...ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ
Ա. Սարգսյան 4
Հրանտ Դինքը մահվանից մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ քայլելով Ստամբուլի փողոցներով իրեն զգում է որպես վախվորած մի աղավնի, որը աջ ու ձախ է նայում՝ ամեն անկյունից սպասելով մի հարձակման, ճիշտ այդպես ...Ի ՍԿԶԲԱՆԵ ԲԱՆՆ ԷՐ, ԲԱՅՑ ՀԵՏՈ ԳՈՐԾՆ ԷՐ, ԸՆԹԱՑՔԸ
Արամ Ամատունի 4
Հայաստանում այժմ միայն ծույլերը չեն խոսում երկխոսության մասին եւ մեկ էլ նրանք, ովքեր իրապես գիտեն, տեղյակ են ու հասկանում են, թե ինչ կատարվեց Հայաստանում նախագահական ընտրություններին նախորդած ժամանակահատվածում, ...ԱԱԾ-Ն ԸՆԴԴԵՄ ՏԻԲԵԹԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
Մարինե Խառատյան 2
«Տարեգիր» թերթի լրագրող Գայանե Առուստամյանը երեկ առավոտյան ժամը 11-ին կրկին հրավիրվել է ԱԱԾ` բացատրություն տալու: ԱԱԾ-ում նրան ասել են, որ եթե Չինաստանի դեսպանատան մոտ միջոցառում կայանա, ողջ պատասխանատվությունը ...ՉԻՆԱՍՏԱՆԻ ԵՒ ՄԵՐ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարինա Բաղդագյուլյան 8
Երեկ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան շենքի առջեւ «Կանայք հանուն խաղաղության» հ/կ-ն միջոցառում էր կազմակերպել Տիբեթի ժողովրդին զորակցելու եւ նրանց նկատմամբ բռնությունները դատապարտելու նպատակով: Միջոցառմանը միանալու ...ԶԲՈՍՆՈՒՄ ԷԻՆ` ԺՈՂՈՎՈՒՐԴ ՈՒ ՈՍՏԻԿԱՆ
Կարինե Հարությունյան 6
Հյուսիսային պողոտա: Ժամը 18: Եկան, վերեւում շարվեցին` Վալերի Օսիպյանը, Ռոբերտ Մելքոնյանը, Աղասի Կիրակոսյանը եւ նման մի քանի անուններ: Տեսնես` չեն հոգնե՞լ: Ամեն օր այս մարդիկ այստեղ են: Նորմալ, մարդավարի ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ` ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ՀԱՐԵՒԱՆՈՒԹՅԱՄԲ
Հեղինե Մանուկյան 3
ԱՄՆ «Կոլումբիայի շրջանի պատմական հուշարձանների պահպանության վերանայող խորհուրդը» օրերս հաստատել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության թանգարան ստեղծելու նախագիծը:
Երեկ «Տեսակետ» ակումբում հյուրընկալված Ամերիկայի ...«ԹՈՒՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է»
Մարինե Խառատյան 18
Համոզված է ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը
-Պարոն Սահակյան, ակնհայտ է, որ այսօր չէ, վաղը հանրահավաքային ալիքը բարձրանալու է. հանրահավաքները շարունակվելու են, որովհետեւ չի սպառվել ժողովրդի բողոքը: ...«ԻՐԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ՍԿՍԵԼ»
Մարինե Խառատյան 7
«Ես եւ ընդդիմության մյուս գործիչներն ամեն ինչ արել ենք, որ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ ինքնաբուխ հանրահավաքը կրի խաղաղ բնույթ: Իսկ իշխանության որեւէ ներկայացուցիչ չեկավ, չհանգստացրեց ժողովրդին: ...ՔԱՆԻ ՄԱՐԴ Է ՊԵՏՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆ ՄԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ «ԳԼԽԻՆ», ՈՐՊԵՍԶԻ ԸՍՏ ԴՐԱ ԷԼ ՈՐՈՇՎԻ ՆՐԱՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԹԻՎԸ
Թե չէ հաշվում եք, հաշվում եք, հաշվում... Պ.Սեւակ
Սկսենք միանգամից` առանց նախաբանի:
Մի 4-5 հատ ոստիկան, որոնցից մեկը, անպայման, նաեւ վարորդ պետք է լինի, որպեսզի պահանջված տեղից Հայաստանի Հանրապետության ...ՄԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՄԱՔՐՈՒՄ ԵՆ ՄԵԶ ՀԱՄԱՐ
Կարինե Հարությունյան 3
Զբոսնում էին` ժողովուրդ ու ոստիկան...
Հյուսիսային պողոտա: Ժամը 18: Եկան, վերեւում շարվեցին` Վալերի Օսիպյանը, Ռոբերտ Մելքոնյանը, Աղասի Կիրակոսյանը եւ նման մի քանի անուններ: Տեսնես` չեն հոգնե՞լ: Ամեն ...
ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՖԻԼՄԸ
Մարինա ԲաղդագյուլյանՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՈՒՆԱՅՆՈՒԹՅԱՆՑ
Արամ ԱմատունիՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ ՀՀ ԵՒ ԼՂՀ ԱՆՈՒՆԻՑ ԲԱՆԱԿՑՈՂՆԵՐԻՆ
Ծովինար ՆազարյանՃԱՀԻ՞Ճ, ԹԵ՞ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
ԱՐՅՈՒՆՈՏ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Լեւոն Եղիազարյան
ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆ. «ԱՅՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՂԹԵԼ ՉԻ ԼԻՆԻ»
Կարինե Հարությունյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

«ԹՈՒՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է»
Մարինե Խառատյան
ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան
- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

