
ԱՆՇԼԱԳԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ – 2. ԵՐԲ ԶԲՈՍՆԵԼԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔ Է...
- Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի բնորոշմամբ, ով պարբերաբար ներկա է լինում զբոսանքներին, երեկ «Հյուսիսայինում»՝ «Առանձնակի դաժանությամբ պարան էին խաղում»: Եվ՝ ոչ միայն: Ինչպես նշել էինք «Անշլագին սպասելիս»-ում այս խաղերին հաջորդելու են մյուսները: Երեկ, օրինակ՝ դրանց ավելացել էր նաեւ «Զիլինա»-ն: Հետո էլ՝ «Հավալա» կխաղան: Հետո՝ «7 քար»: Հետո՝ ... Հետոն՝ հետո էլ կերեւա:

Երեկոյան ժամը 18-ից Հյուսիսային պողոտայում լինելը շատերի համար քաղաքացիական պարտքը կատարելու պես մի բան է դարձել. նույն ժամին, նույն տեղում հավաքվում են մարդիկ, ովքեր իրենց սեփական իրավունքների տեր են համարում: Երեկ այնտեղ էին մի քանի հարյուր քաղաքացիներ: Ժողովուրդը զրուցում էր, ինֆորմացիա փոխանակում, քննարկում, թերթ կարդում, պարզապես զբոսնում: Քաղաքի ոստիկանապետերն եւ նրանց տեղակալները իրավիճակին հետեւում էին պողոտայի սկզբնամասից` «Հին Էրիվանի» մոտից, իսկ ոստիկանական ջոկատները Ազատության հրապարակում էին: Ամեն ինչ կարելի է ասել` խաղաղ էր, մինչեւ ներկա ոստիկաններից Արաբկիրի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ռացիայով հրահանգ ստացավ վերեւներից. ամենայն հավանականությամբ «Չթողնեք պարան խաղան» բնույթի: Թերեւս վերադասին սարսափեցրել էր այն, որ նախորդ անգամ պարան խաղալիս պատանիները «Լեւոն, Լեւոն» էին բացականչել` ոգեւորելով Լեւոն անունով իրենց խաղընկերոջը: Օսիպյանը վճռական քայլերով իջավ դեպի ժողովուրդը: «Հիմա գնալու եք արգելե՞ք պարան խաղալը», - հարցրինք Օսիպյանին: «Ոչ, ասենք, որ աջուձախ կանգնեն, հետիոտները բողոքում են: Մարդիկ անցնելու տեղ չունեն», -եղավ պատասխանը: «Բայց ո՞վ ձեզ բողոքեց», - զարմացանք մենք: «Քաղաքացիները», - ասաց Օսիպյանը, թեեւ ակներեւ էր, որ որեւէ քաղաքացի ոստիկաններին չէր մոտեցել, իսկ մարդիկ էլ ողջ ընթացքում ցրված էին կանգնած, այնպես որ` անցորդները հանգիստ անցուդարձ էին անում: «Փաստորեն այսօր պարան խաղա՞լն է ապակայունացնում իրավիճակը ու սասանում երկրի անվտանգությունը», - հարցրինք Օսիպյանին: «Ավերորդ հարցեր եք տալիս, անհիմն», - բողոքեց ոստիկանը` քայլերն ուղղելով դավադրաբար եւ առանձնակի դաժանությամբ պարան խաղացողների կողմը: Ոստիկանները մոտեցան պատանիներին ու ասացին, որ պարան խաղալն արգելված է, դադարեցրեք, պատանին հարցրել էր` ո՞ր օրենքով, ոստիկանը սպառիչ պատասխան էր տվել. «Օրենքով»: «Պետք է պարան խաղալու մասին օրենք հանել», - հեգնեց մի քաղաքացի: Այնուհետեւ պողոտայի վերնամասում կանգնած ոստիկանապետերը իջան ժողովրդի մեջ եւ հայտարարեցին` ցրվեք, խանգարում եք, որ մարդիկ անցնեն: Քաղաքացիները այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ու՞մ են խանգարում եւ ինչու՞ պետք է էդտեղ չկանգնեն: «Հարգեք գոնե ոստիկանի համազգեստը», - հռետորական կոչ արեց Օսիպյանը, ինչին հետեւեց քաղաքացիների պատասխանը. «Առաջինը կրողը պետք է հարգի իր համազգեստը», «Էդ ծեծուջարդից, սպանդից հետո ո՞նց հարգենք ձեր համազգեստը»: Ի վերջո, պատանիները շարունակեցին պարան խաղալ, էլի խաղի մեջ մտավ Լեւոնը, ու խաղընկերները ոգեւորված սկսեցին «Լեւոն, Լեւոն» բացականչել: «Զիլինա» էլ խաղացին, ընդ որում` մեծերով, նույնիսկ ապակայունացնող ծափեր եղան, որով ողջունում էին հաղթողներին: Իրավիճակը սպառնում էր վերջնական հոգեխանգարմունքի հասցնել հայրենի ոստիկանությանը: Երեւանի փոխոստիկանապետ Աղասի Կիրակոսյանը, ոստիկանության հրամանատարներից Ռոբերտ Մելքոնյանը, Շենգավիթի փոխոստիկանապետ Մարգարյանը, ով քաղաքացիական հագուստով էր, եւ նրանց մյուս ընկերները արդեն ջղաձիգ շարժումներ էին անում, անընդհատ «կապ էին տալիս» վերեւների հետ. թվում էր` հեսա, հեսա կսկսեն մարդկանց ձերբակալել: Ձերբակալությունների հրահանգ այդպես էլ չեղավ, ու սուր զգացողությունների բոլոր սիրահարները, Տիգրան Պասկեւիչյանի ասած` այս անգամ էլ «անբռնազբոսիկ» գնացին տուն:
- Մարինե Խառատյան
«ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԴԱՍԱԽՈՍ Է, ԲԱՅՑ, ԱՓՍՈՍ, ՀԵՌԱՑՎԵՑ»
Հեղինե Մանուկյան 4
Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից` Պահպանողական կուսակցության ղեկավար, ՀՊՃՀ «Հասարակական գիտությունների եւ լեզուների դեպարտամենտի» հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Միքայել Հայրապետյանը ապրիլի 2-ին հեռացվել ...ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՆԱԽԱԳԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Գոհար Բարսամյան
2000 թվականին «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագծի նախաձեռնողներն էին Ռուսաստանը, Իրանը եւ Հնդկաստանը:
Ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ Թեհրանում կայացել է Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի երկաթուղագծերի ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան 5
Սա է Քոչարյան-Սարգսյան երկյակի արդի լոզունգը: Այսպիսի սկզբունքի որդեգրումը ունի ծանրակշիռ պատճառներ: Անլուրջ է, թե իրենք ժողովրդի շահերի համար պայքարում այրվում են ու այդ գործում անփոխարինելի են: Ինչպես ...ՄՈՍԿՎԱՆ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ Է.. ՀԱՅԱՍՏԱՆԸ
Գոհար Բարսամյան
Ռուսական աղբյուրները նշում են, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը կարող է ողջ ծավալով վերականգնվել` օդային եւ ծովային հաղորդակցությունից հետո:
Վրաստանի փոխարտգործնախարար ...ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Գոհար Բարսամյան
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հետաձգել է Վրաստանի եւ Ուկրաինայի` անդամակցության գործողությունների ծրագրին միանալու որոշումը, սակայն երաշխավորել է ժամանակի ընթացքում նրանց դաշինքին միանալը:
Փաստորեն, Ջորջ ...ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՊԱՅՔԱՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Արման Բաբաջանյան
Բուխարեստում այսօր ավարտվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ամիսներ առաջ Ռուսաստանն սկսեց օգտագործել ավանդական խորհրդային` շանտաժի լեզուն` ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի հետխորհրդային տարածք կանխելու հույսով:
...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
17
Սույն հայտարարությամբ իրազեկում ենք, որ իրավապահ մարմինների կողմից ձերբակալված մեր մարտական ընկերները երբեւիցե չեն կատարել հակաօրինական, հատկապես` հակապետական գործողություններ:
Նրանք ձերբակալված են ...ՀՈՒՅՍԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՄՈԶԵԼՆ Է ԿԱՄ ԱՆՋՐԴԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳՍԵՐԸ
Արամ Ամատունի
Հայաստանի ներկայիս իրավիճակի, երկրում տեղի ունեցող երեւույթների հանդեպ արտաքին արձագանքը անկասկած ոչ միարժեք է: Այն կարելի է բաժանել երեք մասի. ըստ աշխարհաքաղաքական երեք հիմնական կենտրոնների` ամերիկյան ...«ՍՐԱՆՔ ԱՄՈԹ, ՆԱՄՈՒՍ ՉՈՒՆԵ՞Ն»
Կարինե Հարությունյան 2
Վանատուրի հանրահավաքները դադար չունեն: Ամեն օր: Իրենց Ազատության հրապարակում: Սասուն Միքայելյանի նկարներով: Մեծ ու փոքր, ահել ու ջահել, կին ու տղամարդ:
Այստեղ են: Իրենց հերոսի, պատգամավորի ազատության ...«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԱՓՍՈՍ. ԱՅԴ ԾՐԱԳՐԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ»
Էմմա Գաբրիելյան 1
Ամերիկայի հայկական համագումարի` ԱՀՀ-ի կայքում մարտի 14-ին տպագրվել էր Համագումարի Տնօրենների խորհրդի նախկին նախագահ Ժիրայր Հարաթունյանի` «Կանդրադառնա՞, արդյոք, Հայաստանի ընտրական ճգնաժամը Վաշինգտոնում ...ԵՐԵԿ ՍԿԻ՞ԶԲՆ ԷՐ...
Ա. Սարգսյան
Բուխարեստում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախօրեին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` Մեթյու Բրայզայի, Բեռնար Ֆասիեի եւ Յուրի ...ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ
Հեղինե Մանուկյան 2
Նախօրեին ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան եւ ռուսական «ՌԵԳՆՈՒՄ» լրատվական գործակալության միջոցով Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նամակ է հղել ՌԴ գործող նախագահ Վլադիմիր ...ՄԵՐ ԿՅԱՆՔԸ, ՈՐՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՆԼՈՒԾԵԼԻ ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐԻ ՇՐՋԱԳԾՈՒՄ
Գործող նախագահը մեղմում է արդեն իսկ ընդունված հրամանագրի ինչ-որ կետեր, բայց դրանից հրամանագիրն ավելի է դաժանանում:
Առաջին նախագահի պաշտպանվածությանն ուղղված ԱԺ օրենքն, ըստ էության, դառնում է նրան ...ԱՆՇԼԱԳԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ – 2. ԵՐԲ ԶԲՈՍՆԵԼԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔ Է...
Մարինե Խառատյան
Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի բնորոշմամբ, ով պարբերաբար ներկա է լինում զբոսանքներին, երեկ «Հյուսիսայինում»՝ «Առանձնակի դաժանությամբ պարան էին խաղում»: Եվ՝ ոչ միայն: Ինչպես նշել ...
ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ
ՈՉ ՄԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ ՄԻՆՉԵՒ ԱՐԴԱՐ ՄՐՑՈՒՅԹ
Ի՞ՆՉՆ Է ՀԱՆԳԵՑՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ: ԱՅՆ, ԻՆՉ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ
Արամ ԱմատունիՄԵՆԱԿ` ՇԵՖԸ ՉԲԱՐԿԱՆԱ
Կարինե ՀարությունյանՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԵՆ
Գայանե Առուստամյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է... ԱՄՈԹ Է... ԾԻԾԱՂԵԼԻ Է...
Մարինա Բաղդագյուլյան
- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

