
«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԱՓՍՈՍ. ԱՅԴ ԾՐԱԳՐԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ»
- Ամերիկայի հայկական համագումարի` ԱՀՀ-ի կայքում մարտի 14-ին տպագրվել էր Համագումարի Տնօրենների խորհրդի նախկին նախագահ Ժիրայր Հարաթունյանի` «Կանդրադառնա՞, արդյոք, Հայաստանի ընտրական ճգնաժամը Վաշինգտոնում իրականացվող լոբբինգի վրա» հոդվածը, որում մասնավորապես ասվել էր. «Կարճ պատասխանն է` այո: Մարտի 1-ի բռնությունները եւ ընտրակեղծիքների լուրջ մեղադրանքները անհարմարություններ են ստեղծում Կոնգրեսի մեր բարեկամների շրջանում եւ շահարկվում են թուրքական ու ադրբեջանական լոբբիների կողմից:

Բողոքի ցույցերին ու բռնություններին նվիրված հոդվածներն ու լուսանկարները լայնորեն ներկայացվել են ամերիկյան գլխավոր լրատվամիջոցներում: Համեմատություններ են անցկացվել վրացական ու ուկրաինական գունավոր հեղափոխությունների հետ, իսկ ամերիկահայ համայնքի որոշ քննադատներ Հայաստանի ընտրությունների որոշ մարտավարական ու ռազմավարական մեթոդներ համեմատել են Ռուսաստանում Պուտինի կիրառած մեթոդների հետ, երբ նա ընտրեց իր հաջորդին եւ թուլացրեց լուրջ ընդդիմությունը: Բռնություններն ու արտակարգ դրության հաստատումը շատերը համարում են քաղաքական հետընթաց: Այս գործոնները լուրջ խնդիր են ԱՀՀ-ի եւ ԱՄՆ-ում գործունեություն ծավալած այլ քաղաքական կազմակերպությունների համար», - եզրակացրել էր Ժ.Հարաթունյանը: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանի հետ: - Վերջերս Ժիրայր Հարաթունյանի` «Կանդրադառնա՞, արդյոք, Հայաստանի ընտրական ճգնաժամը Վաշինգտոնում իրականացվող լոբբինգի վրա» հոդվածում արտահայտած տեսակետը կիսու՞մ եք: - Այո: Բոլոր կոնգրեսականները կամ սենատորները չէ, որ Հայաստանը սիրում են: Կա հայկական հարցերով զբաղվող խումբ, կան նաեւ թուրքերի, ադրբեջանցիների հարցերով զբաղվողներ: Իրենք էլ դեպքերը, երեւույթները կարող են օգտագործել, որպեսզի խոչընդոտեն լոբբիստական աշխատանքներին, առավել եւս` երբ կան խնդիրներ, հարցեր, կասկածներ եւ նաեւ, երբ արտաքին հատկացումների համար նախատեսված գումարը սուղ է: Կարող են պատճառաբանել` ինչու՞ տրամադրել Հայաստանին, կարելի է տրամադրենք որեւէ այլ պետության: Շատ կբարդանա մեր աշխատանքը, ճիշտ է գրել Ժիրայրը: Եթե անգամ ամեն ինչ շատ լավ է` խնդիրներ չկան, բողոքներ չկան, նույնիսկ այդ ժամանակ է բարդ մեր պահանջները առաջ տանելը: Մենք ամբողջ տարի աշխատում ենք, որպեսզի մեր պահանջները առաջ տանենք` խրախուսելով համայնքին, որովհետեւ ոչ մի կազմակերպություն միայնակ չի կարող գործել: Համայնքն է, որ կարողանում է ազդել կոնգրեսականների վրա: Այսինքն` երբ ամեն ինչ բարվոք է, անգամ այդ ժամանակ, երբ ամեն ինչ լավ է` այդ դեպքերում էլ է բարդ: Այդ առումով Ժիրայրը ճիշտ է: Վերջերս, օրինակ, հայ-ադրբեջանական սահմաններում կրակոցներ եղան, սա եւս մեկ փաստ է մեզ համար, որը պետք է օգտագործել. Ադրբեջանը այսքան ժամանակ մշտապես հանդես է եկել ռազմատենչ կոչերով եւ առաջնորդվում ու իրականացնում է այդպիսի քաղաքականություն: Այդ պատճառով մենք պահանջում ենք, որ Միացյալ Նահանգների կողմից ընդհանրապես Ադրբեջանին ռազմական օգնություն ցույց չտրվի, 907 բանաձեւի կասեցման որոշումը վերանայվի, որը ամեն տարի սառեցվում է, չէ՞ որ Ադրբեջանը շարունակում է ռամատենչություն քարոզել: - Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանի ժողովրդավարացման ուղղությամբ կատարված լոբբիստական աշխատանքը չի՞ թուլացել, արդյոք, դրա մակարդակը ձեզ գոհացնու՞մ է: - Հետաքրքիր հարց է. իհարկե ցանկացած ոլորտում, ցանկացած գործընթացում կարելի է ավելի աշխատանք տանել: Բայց դա նաեւ հատկացվող գումարից է կախված: Օրինակ` գալիք տարվա համար Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը առաջարկեց ընդհանուր բյուջեն, կոնկրետ Հայաստանի համար` 24 միլիոն դոլար օգնություն, մինչդեռ այս տարի Հայաստանը ստացել է 58, 5 միլիոն դոլար: 24 միլիոն դոլարով ի՞նչ պետք է արվի: Մենք դեմ ենք այդ գումարին, մենք առաջարկել ենք առնվազն 70 միլիոն դոլար: 24 միլիոն դոլարը իրականում բավական քիչ գումար է: Եթե նայենք ընդհանուր արտաքին օգնության բյուջեին, իսկապես դա քիչ է: - Իսկ ի՞նչն է Ձեր կարծիքով դրա պատճառը: Օրինակ` նախկին իշխանությունների կառավարման տարիներին հատկացվող գումարը այսօր տրամադրվող գումարից անհամեմատ ավելին էր: - Ես չէի ասի, թե դա Հայաստանի նկատմամբ հատուկ քայլ, վերաբերմունք է, որովհետեւ եթե ընդհանուր նայենք բոլոր երկրներին հատկացվող օգնության չափերը, ապա նվազման միտումը բոլոր պետությունների համար էլ առկա է: Մենք Հայաստանի համար մշտապես կարողացել ենք լոբբիստական աշխատանքի շնորհիվ նախագահի առաջարկած գումարը բարձրացնել: Բայց ընդհանրապես բոլոր պետությունների համար հատկացումները նվազում են: - Հայաստանին տրամադրվող օգնության ծրագրերի դադարեցման մասին խոսեց ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ղեկավար Ջոն Դանիլովիչի նամակը հրապարակվեց: Որպես Հայաստանի նկատմամբ վերաբերմունք ինչպե՞ս եք այս փաստերը գնահատում: - Նախ կցանկանայի շեշտել, որ ՀՄԾ-ն չպետք է կապ ունենա հատկացումների հետ: ՀՄԾ-ն հիմնված է հատուկ չափանիշների վրա` այդ թվում ժողովրդավարության չափանիշների վրա եւ բոլոր պետությունները գիտեն, որ պետք է ապահովեն որոշակի ցուցիչներ: ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, ով ասաց, թե որոշ ծրագրեր կկասեցվեն` չեմ կարծում, որ նա հատուկ նկատի է ունեցել հատկացումների մյուս ծրագրերը, իսկ ՀՄԾ-ի դեպքում հնարավոր է, որ դադարեցվի, որովհետեւ եթե տվյալ երկիրը չի համապատասխանում, չի ապահովում ցանկալի աստիճանը, վտանգի է ենթարկում այդ ծրագիրը: Ինչ վերաբերում է Ջոն Դանիլովիչի նամակին, ապա այն անակնկալ չէր, կարծում էինք, որ այդպես էլ կլիներ` հաշվի առնելով այն գնահատականները, այն քննադատական խոսքերը, որ եղել են ընտրությունների հետ կապված: Սակայն առայժմ ոչինչ դեռ չի որոշվել, առայժմ Միացյալ Նահանգները, պետքարտուղարությունը, ՀՄԾ-ի ղեկավարությունը եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հետեւում են: Ես չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները կցանկանար դադարեցնել Հայաստանին հատկացվող օգնությունը: Ժողովուրդն է ափսոս, որովհետեւ այդ ծրագրերը ժողովրդի համար են նախատեսված, բայց քանի որ ծրագրի համար կան նախատեսված չափանիշներ, պետք է հետեւել դրանց կատարմանը: Հիմա էլ կսպասեն մի որոշ ժամանակ` տեսնելու, թե ինչ ուղղությամբ է Հայաստանը գնում, ինչ փոփոխություններ են իրականացվում, որպեսզի սկսվի համապատասխանել այն չափանիշներին, որը պահանջում են ծրագրերը: - Ձեր կազմակերպությունը միացել էր մի քանի կազմակերպության հայտարարությանը, որում պատրաստակամության մասին էինք հայտնում «համագործակցելու նորընտիր նախագահի եւ կառավարության հետ»: Ձեր կազմակերպության հետագա գործունեության մեջ ուղղությունների փոփոխություններ կարո՞ղ են լինել, որոնք կարող են պայմանավորված լինել հայաստանյան ընտրություններով: Կազմակերպությունը ինչ-որ շեշտադրումներ կարո՞ղ է վերանայել: - Հնարավոր է` պետք է ուսումնասիրել: Մենք կշարունակենք շեշտը դնել օգնության ավելացման պահանջի վրա: Եթե Միացյալ Նահանգները իսկապես ցանկանում է ժողովրդավարություն, պետք է հասկանալ, որ առանց գումարի դա հնարավոր չէ եւ այդ 24 միլիոն դոլարը, որ Միացյալ Նահանգների նախագահը առաջարկում է, իսկապես շատ քիչ է: ՀՄԾ-ի հետ կապված եւս մենք աշխատում ենք, որ հիմա այն չդադարեցվի: - Իսկ Միացյալ Նահանգների դիրքորոշման մեջ ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ որեւէ փոփոխություն չե՞ք նկատում, եթե համեմատում եք ԱՄՆ-ի վերաբերմունքը 90-ականների եւ այժմյան իրողությունների հետ: - Իհարկե նկատվում է: Օրինակ` Լեռնային Ղարաբաղին հատկացվող մարդասիրական օգնության առումով: Հիմա պայքարում ենք, որ ԼՂ-ին ավելի շատ օգնություն տրվի, թեեւ ԱՄՆ-ում պատճառաբանում էին, թե ԼՂ-ն չճանաչված պետություն է, չկարգավորված հակամարտությունն էին մատնանշում, եւ կան մարդիկ, ովքեր մինչեւ այսօր էլ այդպես են պնդում: Սակայն մենք աշխատեցինք, եւ Լեռնային Ղարաբաղին հիմա մարդասիրական օգնություն է տրվում, ինչի կարիքը ժողովուրդը իսկապես ունի:
- Էմմա Գաբրիելյան
Քննարկում
Հայաստանյան գրել է:
//... Կազմակերպությունը ինչ-որ շեշտադրումներ կարո՞ղ է վերանայել... //
Տեսնես ովքե՞ր են այս տեսակ խառնակիչ հարցադրումներ ձեւակերպողները , ի՞նչ հոգեբանության տեր մարդիկ ...
Քանի որ խոսք գնաց ընդդիմության մասին, գտնեմ ու վերատպեմ հին հարցս ՝ ՊԱՏԱՍԽԱՆ ԱԿՆԿԱԼԵԼՈՎ ԽԵԼԱՑԻ ՈՒ ԼՈՒՐՋ ՀԱՅԵՐԻՑ...
// խնդրում եմ , բացատրեք՝ ի՞նչ է նշանակում ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ու ե՞րբ եւ ո՞ր երկրում ,ինչպիսի՞ օգուտ է տվել այդ կառույցը ...
Կարող եք նեղություն չկրելու համար ինձ տեղը , կամ անունը նշել՝ ես ինքս կարդամ , ծանոթանամ :
Մի՞թե սա էլ ընչաքաղց եսադավան մոլագարների այսպես ասած «գոյերին» վերահսկելու ու խելացիներին վերացնելու համար նախատեսված թույլօղակածածկակառույց չէ , որը մարդկությունը էլի միամտաբար իր զարգացման խթանիչ ուժ է համարում ...
Ներքին ձայնիս թելադրանքով սրան էլ եմ համեմատում «Տրոյական փայտե ձիու» հետ, որտեղ դարանակալած թշնամին հարմար պահի է սպասում , որ դուրս գա ու բացի անառիկ դարպասները ավերիչ ուժի առջեւ,,,
Հա , հիմա մեր բարեկամներից մեկը ինձ կմեղադրի զգացմունքներով առաջնորդվելու մեջ :
Մասամբ սխալված չի լինի:
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԱՐՁԱԳԱՆՔԵՔ:
Չնայած ես ուշ-ուշ եմ շրշում այս քաղաքում , որովհետեւ հիմնականում թերթերի կայք էջերից եմ լրատվությանը ծանոթանում ու ժամանակ լինելու դեպքում եմ այստեղ գալիս եւ հարգարժան Լեւոն Խեչոյանի պես՝ անկեղծ հետաքրքրությամբ հետեւում մարդկանց ու ծանոթանում նրանց կարծիքներին:
Հարգելի հայրենակիցներ , խնդրում եմ մի անտեսեք ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑՍ ...
ԱՅՍՊԻՍԻ ՍՈՒՆԿԵՐ Ը ԱՆՊԱՅՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ , ՈՐՊԵՍԶԻ ՊԱՐԶԵՆՔ ՍՐԱՆՑ ՈՒՏԵԼԻ , ԹՈՒՆԱՎՈՐ, ԿԱՄ ՈՒՂԵՂԻ ՎՐԱ ՈՐՈՇԱԿԻ ԹՄՐԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆՈՂ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ :
//
«ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԴԱՍԱԽՈՍ Է, ԲԱՅՑ, ԱՓՍՈՍ, ՀԵՌԱՑՎԵՑ»
Հեղինե Մանուկյան 4
Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից` Պահպանողական կուսակցության ղեկավար, ՀՊՃՀ «Հասարակական գիտությունների եւ լեզուների դեպարտամենտի» հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Միքայել Հայրապետյանը ապրիլի 2-ին հեռացվել ...ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՆԱԽԱԳԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Գոհար Բարսամյան
2000 թվականին «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագծի նախաձեռնողներն էին Ռուսաստանը, Իրանը եւ Հնդկաստանը:
Ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ Թեհրանում կայացել է Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի երկաթուղագծերի ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան 5
Սա է Քոչարյան-Սարգսյան երկյակի արդի լոզունգը: Այսպիսի սկզբունքի որդեգրումը ունի ծանրակշիռ պատճառներ: Անլուրջ է, թե իրենք ժողովրդի շահերի համար պայքարում այրվում են ու այդ գործում անփոխարինելի են: Ինչպես ...ՄՈՍԿՎԱՆ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ Է.. ՀԱՅԱՍՏԱՆԸ
Գոհար Բարսամյան
Ռուսական աղբյուրները նշում են, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը կարող է ողջ ծավալով վերականգնվել` օդային եւ ծովային հաղորդակցությունից հետո:
Վրաստանի փոխարտգործնախարար ...ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Գոհար Բարսամյան
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հետաձգել է Վրաստանի եւ Ուկրաինայի` անդամակցության գործողությունների ծրագրին միանալու որոշումը, սակայն երաշխավորել է ժամանակի ընթացքում նրանց դաշինքին միանալը:
Փաստորեն, Ջորջ ...ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՊԱՅՔԱՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Արման Բաբաջանյան
Բուխարեստում այսօր ավարտվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ամիսներ առաջ Ռուսաստանն սկսեց օգտագործել ավանդական խորհրդային` շանտաժի լեզուն` ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի հետխորհրդային տարածք կանխելու հույսով:
...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
17
Սույն հայտարարությամբ իրազեկում ենք, որ իրավապահ մարմինների կողմից ձերբակալված մեր մարտական ընկերները երբեւիցե չեն կատարել հակաօրինական, հատկապես` հակապետական գործողություններ:
Նրանք ձերբակալված են ...ՀՈՒՅՍԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՄՈԶԵԼՆ Է ԿԱՄ ԱՆՋՐԴԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳՍԵՐԸ
Արամ Ամատունի
Հայաստանի ներկայիս իրավիճակի, երկրում տեղի ունեցող երեւույթների հանդեպ արտաքին արձագանքը անկասկած ոչ միարժեք է: Այն կարելի է բաժանել երեք մասի. ըստ աշխարհաքաղաքական երեք հիմնական կենտրոնների` ամերիկյան ...«ՍՐԱՆՔ ԱՄՈԹ, ՆԱՄՈՒՍ ՉՈՒՆԵ՞Ն»
Կարինե Հարությունյան 2
Վանատուրի հանրահավաքները դադար չունեն: Ամեն օր: Իրենց Ազատության հրապարակում: Սասուն Միքայելյանի նկարներով: Մեծ ու փոքր, ահել ու ջահել, կին ու տղամարդ:
Այստեղ են: Իրենց հերոսի, պատգամավորի ազատության ...«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԱՓՍՈՍ. ԱՅԴ ԾՐԱԳՐԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ»
Էմմա Գաբրիելյան 1
Ամերիկայի հայկական համագումարի` ԱՀՀ-ի կայքում մարտի 14-ին տպագրվել էր Համագումարի Տնօրենների խորհրդի նախկին նախագահ Ժիրայր Հարաթունյանի` «Կանդրադառնա՞, արդյոք, Հայաստանի ընտրական ճգնաժամը Վաշինգտոնում ...ԵՐԵԿ ՍԿԻ՞ԶԲՆ ԷՐ...
Ա. Սարգսյան
Բուխարեստում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախօրեին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` Մեթյու Բրայզայի, Բեռնար Ֆասիեի եւ Յուրի ...ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ
Հեղինե Մանուկյան 2
Նախօրեին ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան եւ ռուսական «ՌԵԳՆՈՒՄ» լրատվական գործակալության միջոցով Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նամակ է հղել ՌԴ գործող նախագահ Վլադիմիր ...ՄԵՐ ԿՅԱՆՔԸ, ՈՐՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՆԼՈՒԾԵԼԻ ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐԻ ՇՐՋԱԳԾՈՒՄ
Գործող նախագահը մեղմում է արդեն իսկ ընդունված հրամանագրի ինչ-որ կետեր, բայց դրանից հրամանագիրն ավելի է դաժանանում:
Առաջին նախագահի պաշտպանվածությանն ուղղված ԱԺ օրենքն, ըստ էության, դառնում է նրան ...ԱՆՇԼԱԳԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ – 2. ԵՐԲ ԶԲՈՍՆԵԼԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔ Է...
Մարինե Խառատյան
Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի բնորոշմամբ, ով պարբերաբար ներկա է լինում զբոսանքներին, երեկ «Հյուսիսայինում»՝ «Առանձնակի դաժանությամբ պարան էին խաղում»: Եվ՝ ոչ միայն: Ինչպես նշել ...
ՆԻԿՈՅԱՆԻՆ ՄՆԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ
Մարինե ԽառատյանՏՂԱՄԱՐԴԻԿ ԴՐԱՆՑ ՈՒՐԻՇ ԲԱՆ ԵՆ ԱՍՈՒՄ
Կարինե ՀարությունյանԱԼ ՂԱԻԴԱՆ, «ՄԱՐՏԻ 1-Ն» ՈՒ ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Մարինե ԽառատյանՈՒԿՐԱԻՆԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՅԱՑՔ ՄՈՍԿՎԱՅԻՑ
Արման ԲաբաջանյանԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՄՓԱՆ ՏԱՆՈՒՄ Է ՄԶԿԻԹ
Գայանե Առուստամյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է... ԱՄՈԹ Է... ԾԻԾԱՂԵԼԻ Է...
Մարինա Բաղդագյուլյան
- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

