
«ՍՐԱՆՔ ԱՄՈԹ, ՆԱՄՈՒՍ ՉՈՒՆԵ՞Ն»
- Վանատուրի հանրահավաքները դադար չունեն: Ամեն օր: Իրենց Ազատության հրապարակում: Սասուն Միքայելյանի նկարներով: Մեծ ու փոքր, ահել ու ջահել, կին ու տղամարդ:

Այստեղ են: Իրենց հերոսի, պատգամավորի ազատության պահանջով: Երեխաները Սասունի նկարները հպարտությամբ ու ակնածանքով պահած «ազատություն» են վանկարկում: Երեխաների պայքարն ուրիշ է, ոգին ուրիշ է, վճռականությունն էլ ուրիշ է: Նրանք մեծ ոգեւորությամբ «Սասուն» ջոկատին նվիրված երգն էին երգում, որը գրել է մի վանատուրցի, եւ Սասուն Միքայելյանի նկարներն էին թափահարում: «Մենք մեր փառապանծ հերոսին ենք պահանջում: Վախկոտ մարդիկ նրան բանտարկել են, քանի որ Սասուն Միքայելյանը ուժեղ է: Նա մեր արցախյան ազատամարտի հաղթանակի խորհրդանիշներից է», - սա մի ոգեւորված տղա ասաց: Իսկ մի ուրիշն էլ ավելացրեց. «Այս երկիրը մերն է: Մեծանանք, տեսեք` ինչ ենք անելու նման վախկոտների հետ, որ ազգային հերոսի են ձերբակալում, որ ընտրություններ են կեղծում, որ ամեն վատ բան անում են ժողովրդի գլխին: Մենք պատմություն ենք անցնում, գրականություն, հայրենասիրական ֆիլմեր ենք նայում ու շատ բան ենք հասկանում: Ասում են, թե երեխաները գործ չունեն քաղաքականության մեջ: Բայց սա մեր հայրենիքն է: Մենք ուզում ենք, որ մեր հայրենիքը հզոր լինի, հարուստ լինի, զարգացած լինի: Բայց ինչպե՞ս լինի, երբ բոլոր լավ մարդկանց ձերբակալում են»: Մի փոքրիկ աղջիկ էլ անընդհատ կանչում էր «Սա-սուն, Սա-սուն»: Երբ մոտեցա, ասաց. «Ազատություն, ազատություն: Վելչ»: Երեկվա հանրահավաքն ավելի մարդաշատ էր` չնայած քամուն, անձրեւին, ցրտին: Երեկ ուսուցիչներին փորձել են մեկուսացնել այս ինքնաբուխ հավաքներից, եւ լուրեր էին պտտվում, թե ուսուցիչներին պարտադրել են առավոտվա 9-ից մինչեւ ժամը 16.30-ը անպայման դպրոցում լինել, անկախ նրանից` դաս ունե՞ն, թե՞ ոչ: Բայց ուսուցիչները խոսքները մեկ են արել, թե` մեկ է, գնալու ենք, թեկուզ` 16.30-ից հետո: Երբ օրեր առաջ Կոտայքի մարզային ոստիկանությունը բռնությամբ ինձ բերման ենթարկեց, ավելի ճիշտ կլիներ ասել` առեւանգեց, քաղաքային ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանին բացատրում էի, թե նորածին երեխային, որը թվում է թե դեռ թույլ է, բարուրում ես, այդ անօգնական թվացող էակը ձեռքը, չգիտես ինչպես, բերում-հասցնում է դնչիկին: Ավետիք Աբրահամյանը ատամների արանքից ասաց. «Ազատության մասին ե՞ք ասում»: Ասացի. «Մարդը ծնվում է ազատության պահանջը հետը»: Չգիտեմ` սրա հետ հաշտ թե անհաշտ, բայց ոստիկանությունն էլի այնտեղ էր, միտինգավորներից մի քիչ հեռու, մգացված ապակիներով մեքենաների մեջ: Ժողովրդին հետեւելու նոր ձեւ է: Մի կին ասաց. «Էնքա~ն կանգնեն: Մենք մեր միտինգն անելու ենք: Ասենք թե` ձերբակալեցին: Հետո՞»: Մի ուրիշ կին. «Էս իշխանությանը թվում է, թե զոռով կարա ժողովրդին ցրի: Բա մեր իրավունքնե՞րը: Հիմա որ էդ մարդը (գործող վարչապետը.- խմբ.) ուզում է զոռով նախագահ դառնա, չի հասկանու՞մ, որ ժողովուրդը իրեն չի ուզում, ժողովուրդը իրեն ատում է: Մարդ պիտի ինքնասիրություն ունենա: Էդ մարդը ինքնասիրություն չունի՞: Կամ որ ուզում է ամսի 9-ին գահին բազմի, չի հասկանու՞մ, որ զոհերի քառասունքի օրը քեֆ չեն անի: Հերիք չի` ժողովրդի գլխին սարքեցին, մարդկանց արյունը թափեցին, հիմա էլ շքերթ ու սալյուտ են անելու՞: Սրանք ամոթ, նամուս չունե՞ն»: Հացադուլավոր, «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, երկրորդ կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանն էլ իր սայլակով եկել, միացել էր միտինգավորներին եւ ոգեւորում էր նրանց: Նա իրեն լավ է զգում: Երեկ հայաստանյան Կարմիր խաչի գրասենյակից են եկել, ասել են, որ համաձայն Արշավիր Բոզինյանի դիմումի, նա արդեն գրանցված է որպես հացադուլավոր: Սակայն ասել են նաեւ, որ իրենք համապատասխան մասնագետներ չունեն հացադուլավորի առողջական վիճակին հետեւելու համար: Ազատամարտիկը հարցրել է, թե արդյոք նրանք կարո՞ղ են օգնել ոստիկանների ձեռքից ետ վերցնելու իր վրանները: Կարմիր խաչի ներկայացուցիչները պատասխանել են, որ իրենք նման իրավասություն չունեն: «Ես հացադուլս շարունակելու եմ եւ ամեն ինչ անելու եմ այնպես, ինչպես նախապես հայտարարել եմ: Այսինքն` ապրիլի 10-ից հետո մի փոքր դադար եմ առնելու եւ նորից շարունակեմ», - ասաց երկրորդ կարգի հաշմանդամ ազատամարտիկը:
- Կարինե Հարությունյան
Քննարկում
ՖԻԴԱ գրել է:
ասումենչե գեղ կանգնի հայրենիք կվոչնչացնի,հհշն լավգործումե
մի հասարակ հայ արտասահմանից գրել է:
լեվոն տէր պէտրոսյանի կողմնակից բեմահարթակի վրայի բոլոր մարդկանց պէտկք է կախեն,բացի ստէփանիկ դէմրճյանից:հէտո բոլոր ավազակ օլիգարխնէրին ...
«ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԴԱՍԱԽՈՍ Է, ԲԱՅՑ, ԱՓՍՈՍ, ՀԵՌԱՑՎԵՑ»
Հեղինե Մանուկյան 4
Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից` Պահպանողական կուսակցության ղեկավար, ՀՊՃՀ «Հասարակական գիտությունների եւ լեզուների դեպարտամենտի» հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Միքայել Հայրապետյանը ապրիլի 2-ին հեռացվել ...ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՆԱԽԱԳԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Գոհար Բարսամյան
2000 թվականին «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագծի նախաձեռնողներն էին Ռուսաստանը, Իրանը եւ Հնդկաստանը:
Ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ Թեհրանում կայացել է Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի երկաթուղագծերի ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան 5
Սա է Քոչարյան-Սարգսյան երկյակի արդի լոզունգը: Այսպիսի սկզբունքի որդեգրումը ունի ծանրակշիռ պատճառներ: Անլուրջ է, թե իրենք ժողովրդի շահերի համար պայքարում այրվում են ու այդ գործում անփոխարինելի են: Ինչպես ...ՄՈՍԿՎԱՆ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ Է.. ՀԱՅԱՍՏԱՆԸ
Գոհար Բարսամյան
Ռուսական աղբյուրները նշում են, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը կարող է ողջ ծավալով վերականգնվել` օդային եւ ծովային հաղորդակցությունից հետո:
Վրաստանի փոխարտգործնախարար ...ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Գոհար Բարսամյան
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հետաձգել է Վրաստանի եւ Ուկրաինայի` անդամակցության գործողությունների ծրագրին միանալու որոշումը, սակայն երաշխավորել է ժամանակի ընթացքում նրանց դաշինքին միանալը:
Փաստորեն, Ջորջ ...ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՊԱՅՔԱՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Արման Բաբաջանյան
Բուխարեստում այսօր ավարտվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ամիսներ առաջ Ռուսաստանն սկսեց օգտագործել ավանդական խորհրդային` շանտաժի լեզուն` ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի հետխորհրդային տարածք կանխելու հույսով:
...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
17
Սույն հայտարարությամբ իրազեկում ենք, որ իրավապահ մարմինների կողմից ձերբակալված մեր մարտական ընկերները երբեւիցե չեն կատարել հակաօրինական, հատկապես` հակապետական գործողություններ:
Նրանք ձերբակալված են ...ՀՈՒՅՍԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՄՈԶԵԼՆ Է ԿԱՄ ԱՆՋՐԴԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳՍԵՐԸ
Արամ Ամատունի
Հայաստանի ներկայիս իրավիճակի, երկրում տեղի ունեցող երեւույթների հանդեպ արտաքին արձագանքը անկասկած ոչ միարժեք է: Այն կարելի է բաժանել երեք մասի. ըստ աշխարհաքաղաքական երեք հիմնական կենտրոնների` ամերիկյան ...«ՍՐԱՆՔ ԱՄՈԹ, ՆԱՄՈՒՍ ՉՈՒՆԵ՞Ն»
Կարինե Հարությունյան 2
Վանատուրի հանրահավաքները դադար չունեն: Ամեն օր: Իրենց Ազատության հրապարակում: Սասուն Միքայելյանի նկարներով: Մեծ ու փոքր, ահել ու ջահել, կին ու տղամարդ:
Այստեղ են: Իրենց հերոսի, պատգամավորի ազատության ...«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԱՓՍՈՍ. ԱՅԴ ԾՐԱԳՐԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ»
Էմմա Գաբրիելյան 1
Ամերիկայի հայկական համագումարի` ԱՀՀ-ի կայքում մարտի 14-ին տպագրվել էր Համագումարի Տնօրենների խորհրդի նախկին նախագահ Ժիրայր Հարաթունյանի` «Կանդրադառնա՞, արդյոք, Հայաստանի ընտրական ճգնաժամը Վաշինգտոնում ...ԵՐԵԿ ՍԿԻ՞ԶԲՆ ԷՐ...
Ա. Սարգսյան
Բուխարեստում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախօրեին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` Մեթյու Բրայզայի, Բեռնար Ֆասիեի եւ Յուրի ...ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ
Հեղինե Մանուկյան 2
Նախօրեին ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան եւ ռուսական «ՌԵԳՆՈՒՄ» լրատվական գործակալության միջոցով Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նամակ է հղել ՌԴ գործող նախագահ Վլադիմիր ...ՄԵՐ ԿՅԱՆՔԸ, ՈՐՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՆԼՈՒԾԵԼԻ ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐԻ ՇՐՋԱԳԾՈՒՄ
Գործող նախագահը մեղմում է արդեն իսկ ընդունված հրամանագրի ինչ-որ կետեր, բայց դրանից հրամանագիրն ավելի է դաժանանում:
Առաջին նախագահի պաշտպանվածությանն ուղղված ԱԺ օրենքն, ըստ էության, դառնում է նրան ...ԱՆՇԼԱԳԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ – 2. ԵՐԲ ԶԲՈՍՆԵԼԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔ Է...
Մարինե Խառատյան
Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի բնորոշմամբ, ով պարբերաբար ներկա է լինում զբոսանքներին, երեկ «Հյուսիսայինում»՝ «Առանձնակի դաժանությամբ պարան էին խաղում»: Եվ՝ ոչ միայն: Ինչպես նշել ...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է... ԱՄՈԹ Է... ԾԻԾԱՂԵԼԻ Է...
Մարինա Բաղդագյուլյան
- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

