
ՀՈՒՅՍԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՄՈԶԵԼՆ Է ԿԱՄ ԱՆՋՐԴԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳՍԵՐԸ
- Հայաստանի ներկայիս իրավիճակի, երկրում տեղի ունեցող երեւույթների հանդեպ արտաքին արձագանքը անկասկած ոչ միարժեք է: Այն կարելի է բաժանել երեք մասի. ըստ աշխարհաքաղաքական երեք հիմնական կենտրոնների` ամերիկյան արձագանք, ռուսական արձագանք, եվրոպական արձագանք:

Չփորձելով խորը դատողություններ անել մեր երկրում եւ ընդհանրապես տարածաշրջանում այդ երեք կենտրոնների շահի կապակցությամբ` բավարարվենք ընդամենն արձանագրելով նրանց արձագանքը առկա իրավիճակի վերաբերյալ, որից էլ կարելի է ուղղակի անել որոշ հետեւություններ Հայաստանի հանդեպ արտաքին վերաբերմունքի եւ ակնկալիքների առումով: Ստեղծված իրավիճակին թերեւս ամենից կոշտ, համենայնդեպս առեւերույթ, արձագանքը տվեց Միացյալ Նահանգները: Ավելին` Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը նույնիսկ մի էական արտահայտություն արեց` ասելով, թե «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի չափորոշիչների առումով Հայաստանում հետընթացն առկա էր մինչեւ վերջին զարգացումները: Այդպիսով Նահանգները փորձ արեց ցույց տալ, որ խնդիրը Հայաստանում ամենեւին այն չէ, որ, ինչպես շատերն են կարծում կամ ինչպես իշխանությունն է փորձում հասարակությանը ներկայացնել` խաղալով հասարակության հայրենասիրական զգացմունքների վրա, թե ամերիկացիները Հայաստանին ֆինանսական սպառնալիքներ են ուղղում միայն այն պատճառով, որ չիրականացավ այստեղ իշխանափոխություն անելու նրանց ծրագիրը: Եթե Հայաստանի իշխանությունները այդպես են ասում, վատ է թե իրենց, թե Հայաստանի համար, իսկ եթե ասում են ու իրենք էլ հավատում են իրենց ասածին, ապա շատ վատ է թե իրենց, թե Հայաստանի համար: Խնդիրն այն է, որ մինչեւ նախագահական ընտրությունների գործընթացներին Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը, ակտիվ ներգրավումը, Հայաստանում ըստ էության քաղաքական պրոցես առկա չէր, իսկ դա նշանակում է, որ խոսք չի կարող լինել ժողովրդավարական պրոցեսի մասին: Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքականություն իր վերադարձով առաջ բերեց այդ պրոցեսը, ինչը ժողովրդավարական զարգացումների կարեւոր նախադրյալ էր, քանի որ առաջացնում էր մրցակցություն Հայաստանում: Ամենեւին պատահական չէ, որ արտասահմանյան շատ երկրների, այդ թվում ԱՄՆ իշխանությունները եւ միջազգային կառույցների ղեկավարները շնորհավորում էին ոչ թե Սերժ Սարգսյանին` հաղթելու կապակցությամբ, այլ հայ ժողովրդին` մրցակցային ընտրությունների կապակցությամբ: Այսինքն` ասելով, որ «Հազարամյակի» չափորոշիչներն առաջ էլ վատ էին, ամերիկացիները ըստ երեւույթին նկատի ունեն մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձի պահը: Վերադարձը տվեց այդ չափորոշիչների առումով որոշակի դրական զարգացման ակնկալիք, որը սակայն մարտի 1-ին ոչնչացվեց ռազմական ուժով: Այդ կապակցությամբ է ԱՄՆ մտահոգությունը, ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթելու կամ չհաղթելու: ԱՄՆ քաղաքական վերնախավի համար միշտ ավելի կարեւոր են եղել պրոցեսները, որովհետեւ միայն դրանց միջոցով է հնարավոր հասնել կյանքի իրական փոփոխության, ոչ թե իրավիճակային, էմոցիոնալ, բնազդների ու մենթալիտետի վրա կառուցված լուծումներով: Այսինքն` նկատելի է, որ ԱՄՆ խնդիրն այսօր, երեւի թե, Հայաստանում նախագահական ընտրություններին նախորդած չորս-հինգ ամիսների եւ դրանց հաջորդած տասը օրերի մրցակցային պրոցեսին վերադառնալն է, այսինքն` այդ մրցակցային պրոցեսը նորից հրապարակ հանելը, քանի որ իրականում այն առկա է նաեւ այժմ, պարզապես որոշակիորեն ընդհատակում կամ բանտերում եւ մի փոքր մասով էլ` Հյուսիսային պողոտայում: Մի քիչ այլ է իրավիճակը Եվրոպայի եւ Ռուսաստանի պարագաներում: Եվրոպացիները, ինչպես երեւի թե միշտ կամ ինչպես սովորաբար, ավելի շատ տուրք են տալիս ձեւին, քան իրական քաղաքականությանը: Նրանց դիրքորոշումներում ավելի շատ արժեքներ են մատնանշվում, քան կոնկրետ քաղաքական իրավիճակների մասին հստակ մեսիջներ: Սակայն, ինչպես վկայեց Ագոյի խմբի հայաստանյան այցը, եվրոպական դիրքորոշման մեջ նկատվում են փոփոխության միտումներ: Այդ առումով հատկապես էական է, որ Ագոյի խմբի վեց կետանոց հայտնի առաջարկությունների մեջ բացակայում էր Սահմանադրական դատարանի որոշումը ճանաչելու մասին ընդդիմությանն ուղղված որեւէ հիշատակում, ինչը որ արվել էր ավելի վաղ ընդունված Եվրոպայի Խորհրդի հայտարարության մեջ: Այսինքն` եվրոպացիները որոշակիորեն դուրս են գալիս հռչակագրային մակարդակից եւ նույնպես, ինչպես ամերիկացիները, մտնում են իրական քաղաքականության ռեժիմի մեջ: Այդ մասին է վկայում Ագոյի խմբի ղեկավար, դեսպան Պեր Սյորգենի խոսքը, որը պատասխան էր լրագրողներից մեկի հարցին, թե ինչու Սահմանադրական դատարանի որոշումը ճանաչելու մասին խոսք չկա իրենց առաջարկություններում: Եվրոպացի դիվանագետի պատասխանի իմաստն այն էր, որ Սահմանադրական դատարանի որոշումը ճանաչելը ակտ չէ, որ պետք է կատարել, այլ գործընթաց է, որ պետք է նախաձեռնել: Այսինքն` դա նշանակում է երկու բան. որ Եվրոպայի համար ՍԴ որոշումը թերեւս միանշանակ չէ, եւ որ Եվրոպան էլ կարեւոր է համարում ոչ թե որոշակի ակտերի, այլ գործընթացի, քաղաքական, հրապարակային մրցակցության վերականգնումը: Այդպիսով կարելի է ասել, որ Միացյալ Նահանգների ու Եվրոպայի դիրքորոշումները Հայաստանի իրադրության առումով որոշակիորեն մերձենում են, ի տարբերություն այն ժամանակահատվածի, երբ եվրոպացիները առաջնորդվում էին առավելապես անորոշ, ըստ էության օդեղեն ձեւակերպումներով, որոնք լի էին մարդասիրական արտահայտություններով, սակայն հիմնականում կտրված էին հայաստանյան իրականությունից: Այդ իրականության հանդեպ ամենից խորհրդավոր պահվածքը թերեւս որդեգրել է Ռուսաստանը: Ակնհայտ է, որ այդ երկիրն ամենից անմիջական մասնակցությունն է ունենում Հայաստանի զարգացումներում, բայց մինչեւ այս պահը դժվար է ասել, թե իրականում Ռուսաստանի անմիջական մասնակցությունն ինչ վեկտոր ունի: Գրեթե միանշանակ է, որ Ռուսաստանին Հայաստանում ժողովրդավարական, մրցակցային զարգացումներն այդքան էլ չեն հետաքրքրում: Ռուսներն ընդհանրապես, իրենց հոգեբանությամբ անգամ, կարծես թե դեմ են մրցակցություն երեւույթին: Դա նրանց համար խորթ է: Սակայն մյուս կողմից, անհնար է դեմ գնալ կյանքի իրողություններին: Իսկ կյանքն ինքը մրցակցությունների մի անվերջանալի շղթա է: Եվ նաեւ, հազիվ թե հնարավոր լիներ հասնել որեւէ մակարդակի հզոր պետականության, եթե անտեսվեին կյանքի այդ օրինաչափությունները: Ռուսաստանն ուզի թե չուզի, պետք է համակերպվի Հայաստանում ներքին լուրջ մրցակցության առկայությանը: Պարզապես, ի տարբերություն ԱՄՆ-ի եւ Եվրոպայի, այդ մրցակցության մեջ Ռուսաստանը երեւի թե տեսնում է իր աշխարհաքաղաքական շահին ուղղված լուրջ վտանգ եւ այդպիսով ավելի հետաքրքրված է մրցակցությունը խեղդելու հարցում, քան այն հրապարակ հանելու: Հայաստանի իշխանություններին, բնականաբար, ձեռնտու է ռուսական մոտեցումը, քանի որ դրա համար նրանցից շատ ջանք չի պահանջվում, պահանջվում է ընդամենը ռուսներին համոզել, որ մրցակցությունն արեւմտամետության ու ռուսամետության միջեւ է եւ իրենք են Հայաստանում ռուսամետության վերջին բաստիոնը: Դժվար է ասել, թե կհաջողվի, արդյոք, դա անել Հայաստանի իշխանություններին, բայց այն, որ նրանք դրա համար արդեն նույնիսկ Տիգրան Սարգսյանին են հանում ռուսական մամուլ, վկայում է, որ խնդիրն իսկապես լուրջ է եւ Ռուսաստանի կասկածները պետք է ցրել ճյուղ առ ճյուղ, եթե իհարկե ծառը չչորանա մինչեւ այդ:
- Արամ Ամատունի
«ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԴԱՍԱԽՈՍ Է, ԲԱՅՑ, ԱՓՍՈՍ, ՀԵՌԱՑՎԵՑ»
Հեղինե Մանուկյան 4
Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից` Պահպանողական կուսակցության ղեկավար, ՀՊՃՀ «Հասարակական գիտությունների եւ լեզուների դեպարտամենտի» հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Միքայել Հայրապետյանը ապրիլի 2-ին հեռացվել ...ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՆԱԽԱԳԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Գոհար Բարսամյան
2000 թվականին «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագծի նախաձեռնողներն էին Ռուսաստանը, Իրանը եւ Հնդկաստանը:
Ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ Թեհրանում կայացել է Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի երկաթուղագծերի ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան 5
Սա է Քոչարյան-Սարգսյան երկյակի արդի լոզունգը: Այսպիսի սկզբունքի որդեգրումը ունի ծանրակշիռ պատճառներ: Անլուրջ է, թե իրենք ժողովրդի շահերի համար պայքարում այրվում են ու այդ գործում անփոխարինելի են: Ինչպես ...ՄՈՍԿՎԱՆ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ Է.. ՀԱՅԱՍՏԱՆԸ
Գոհար Բարսամյան
Ռուսական աղբյուրները նշում են, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը կարող է ողջ ծավալով վերականգնվել` օդային եւ ծովային հաղորդակցությունից հետո:
Վրաստանի փոխարտգործնախարար ...ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Գոհար Բարսամյան
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հետաձգել է Վրաստանի եւ Ուկրաինայի` անդամակցության գործողությունների ծրագրին միանալու որոշումը, սակայն երաշխավորել է ժամանակի ընթացքում նրանց դաշինքին միանալը:
Փաստորեն, Ջորջ ...ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՊԱՅՔԱՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Արման Բաբաջանյան
Բուխարեստում այսօր ավարտվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ամիսներ առաջ Ռուսաստանն սկսեց օգտագործել ավանդական խորհրդային` շանտաժի լեզուն` ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի հետխորհրդային տարածք կանխելու հույսով:
...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
17
Սույն հայտարարությամբ իրազեկում ենք, որ իրավապահ մարմինների կողմից ձերբակալված մեր մարտական ընկերները երբեւիցե չեն կատարել հակաօրինական, հատկապես` հակապետական գործողություններ:
Նրանք ձերբակալված են ...ՀՈՒՅՍԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՄՈԶԵԼՆ Է ԿԱՄ ԱՆՋՐԴԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳՍԵՐԸ
Արամ Ամատունի
Հայաստանի ներկայիս իրավիճակի, երկրում տեղի ունեցող երեւույթների հանդեպ արտաքին արձագանքը անկասկած ոչ միարժեք է: Այն կարելի է բաժանել երեք մասի. ըստ աշխարհաքաղաքական երեք հիմնական կենտրոնների` ամերիկյան ...«ՍՐԱՆՔ ԱՄՈԹ, ՆԱՄՈՒՍ ՉՈՒՆԵ՞Ն»
Կարինե Հարությունյան 2
Վանատուրի հանրահավաքները դադար չունեն: Ամեն օր: Իրենց Ազատության հրապարակում: Սասուն Միքայելյանի նկարներով: Մեծ ու փոքր, ահել ու ջահել, կին ու տղամարդ:
Այստեղ են: Իրենց հերոսի, պատգամավորի ազատության ...«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԱՓՍՈՍ. ԱՅԴ ԾՐԱԳՐԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ»
Էմմա Գաբրիելյան 1
Ամերիկայի հայկական համագումարի` ԱՀՀ-ի կայքում մարտի 14-ին տպագրվել էր Համագումարի Տնօրենների խորհրդի նախկին նախագահ Ժիրայր Հարաթունյանի` «Կանդրադառնա՞, արդյոք, Հայաստանի ընտրական ճգնաժամը Վաշինգտոնում ...ԵՐԵԿ ՍԿԻ՞ԶԲՆ ԷՐ...
Ա. Սարգսյան
Բուխարեստում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախօրեին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` Մեթյու Բրայզայի, Բեռնար Ֆասիեի եւ Յուրի ...ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ
Հեղինե Մանուկյան 2
Նախօրեին ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան եւ ռուսական «ՌԵԳՆՈՒՄ» լրատվական գործակալության միջոցով Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նամակ է հղել ՌԴ գործող նախագահ Վլադիմիր ...ՄԵՐ ԿՅԱՆՔԸ, ՈՐՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՆԼՈՒԾԵԼԻ ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐԻ ՇՐՋԱԳԾՈՒՄ
Գործող նախագահը մեղմում է արդեն իսկ ընդունված հրամանագրի ինչ-որ կետեր, բայց դրանից հրամանագիրն ավելի է դաժանանում:
Առաջին նախագահի պաշտպանվածությանն ուղղված ԱԺ օրենքն, ըստ էության, դառնում է նրան ...ԱՆՇԼԱԳԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ – 2. ԵՐԲ ԶԲՈՍՆԵԼԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔ Է...
Մարինե Խառատյան
Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի բնորոշմամբ, ով պարբերաբար ներկա է լինում զբոսանքներին, երեկ «Հյուսիսայինում»՝ «Առանձնակի դաժանությամբ պարան էին խաղում»: Եվ՝ ոչ միայն: Ինչպես նշել ...
ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՒՈՐԵԼ
Էմմա ԳաբրիելյանԵՐԿՐՈՐԴ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՒ ԿՐԿՆԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արամ ԱմատունիԳԱԶԻ ԲԱԼՈՆՆԵՐՈՎ... ԱՎԻԱՑԻԱ
Ա. ՍարգսյանԴԵ ՅՈՒՐԵՆ ՈՒ ԴԵ ՖԱԿՏՈՆ: ՓԱԿՈՒՂԻ: ՓԱԿՈՒՂԻ՞... ԲՆԱՎ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶՈՐԱՏԵՍԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ռոբերտ Ա.Սարգսյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է... ԱՄՈԹ Է... ԾԻԾԱՂԵԼԻ Է...
Մարինա Բաղդագյուլյան
- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

