
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
- Սույն հայտարարությամբ իրազեկում ենք, որ իրավապահ մարմինների կողմից ձերբակալված մեր մարտական ընկերները երբեւիցե չեն կատարել հակաօրինական, հատկապես` հակապետական գործողություններ:

Նրանք ձերբակալված են հենց այն պատճառով, որ ջատագովն են Հայաստանի Հանրապետության ազգային անկախ պետականության: Հենց դա է մեր ցավը եւ անհանգստությունը, որ այն անձինք, ովքեր գտնվում էին Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծման ակունքներում, այժմ ձերբակալված եւ ազատազրկված են հենց այդ պետության իրավապահ մարմինների կողմից: Կրկին ընդգծելով, որ ազատամարտիկները, ի սկզբանե որդեգրելով քաղաքական պրոցեսներից դուրս լինելու սկզբունքը, այնուամենայնիվ չեն կարող մտահոգված չլինել Հայրենիքին սպառնացող վտանգներով եւ խոսքի ազատության ճնշմամբ, որը տեղի է ունեցել մեր մարտական ընկերների հանդեպ եւ հանդիսացել նրանց ձերբակալման, կալանավորման բուն պատճառ: Խոսքի ազատությունը, այլ կարծիք ունենալը չի կարող համարվել հանցագործություն Հայկական պետականության դեմ: Մենք դեմ ենք իրավապահ մարմինների կողմից իրականացվող այն քայլերին, որոնք քաղաքականացնում են ազատամարտիկների գործունեությունը: Իրավապահ մարմինները իրականացնելով ազատամարտիկների ձերբակալություններ եւ արհեստականորեն նրանց նկատմամբ հարուցելով քրեական մեղադրանքներ` ստեղծում են հասարակության մեջ անհանդուրժողական մթնոլորտ եւ ատելություն են առաջացնում պետական մարմինների նկատմամբ: Մենք սկզբունքորեն ձեռնպահ ենք քաղաքական գնահատականներից: Մենք չենք վախենում առկա հետապնդումներից եւ իրականացվող բռնություններից: Այսօր առավել քան ակնհայտ է ներքաղաքական լարվածությունը: Իսկ այն կարծիքը, թե ժամանակի հետ այս լարվածությունը թուլանալու է` մեր համոզմամբ անհեռատեսություն է ընդամենը, եւ իրավիճակը շտկելու ամենատեղին քայլերն են՝ ա) իրականացված եւ իրականացվող քաղաքական հետապնդումների եւ ձերբակալությունների դադարեցումը, բ) արդեն իսկ ձերբակալվածներին ազատ արձակումը, գ) անկախ հետաքննության անցկացումը` միջազգային առաքելությունների եւ ընդդիմության (Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի) ներկայացուցիչների մասնակցությամբ: Միայն նշված քայլերից հետո հնարավոր կլինի վերականգնել կորցրած հավատը պետականության, հայրենի երկրում ազատության, ազատ խոսքի հանդեպ: Միեւնույն է` որքան էլ հետապնդումներն ու բռնությունները շարունակվեն, դրանից տուժելու է պետականությունը, ժողովուրդը, բոլորս` առանց բացառության: Եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի տված գնահատականները արդեն իսկ իրենց զգացնել են տալիս. իսկ ի՞նչ եք կարծում, մինչեւ երբ կարելի է այդ գնահատականների հետ հաշվի չնստել, չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունը Եվրախորհրդի նման ազդեցիկ կառույցի անդամ է եւ պետք է հարգի այդ կառույցի կարծիքը: Եթե նշված քայլերը չիրականացվեն, մեր պետության առանց այն էլ ցածր վարկանիշը կհավասարվի զրոյի: Ուստի նշված քայլերը անհրաժեշտ է ազատամարտիկի բարի համբավը վերականգնելու համար եւ դրա հետ մեկտեղ վերականգնելու պետության բարի համբավը: Սույնով դիմում ենք ՀՀ կառավարությանը, գլխավոր դատախազությանը եւ իրավապահ մարմիններին, որոնք պատասխանատու են ներկա քաղաքականության համար. ազատել մեր մարտական ընկերներին եւ դադարեցնել շարունակվող ձերբակալությունները: Մենք եւ մեր մարտական ընկերները, որոնք այժմ ազատազրկված են, խիստ շահագրգիռ ենք, որ անպայման գտնվեն եւ համապատասխան պատիժ ստանան այն անձինք, ովքեր իսկապես մեղավոր են տեղի ունեցած մարդասպանությունների եւ կազմակերպված անկարգությունների մեջ:
Քննարկում
Vahan գրել է:- ՖԻԴԱ
աուք ասվալտի ֆիդայիներտ բա ետուրեիք վոր 1994-1995-թվ.ին երբ ջոկատներեին ձերբակալում նրանե կանանց ծնողների բարեկամների հանդեպ բռնություներեին կատարում այնժամանակվա իշխանավորները,ձեր ասած ազատամարտիկների պէս հազինվորիվրա չեին կրակէլ սինվոր չեին ծեծել ուղակի ձերբակալումեին նրահամար վոր հա զինվորեին,ուղւկի մարդ պիտի տղամարդ լինի այո հանգանքեք քործել հայիվրա ձերքեք բարձրացրել հայ զինվորեք ծեծել դրահամար պիտի պատասխան տաք.ՖԻԴԱ
Որ տեղ եք քաղաքագետներ եթե կարող եք հերքեք ՖԻԴԱՅԻ ասածները- ՖԻԴԱ
HAY MARD գրել է:
CHISHT EK YETE LEVONIN HET BERELU KOCHER CHLINEN, AX@R VONTS EK MORANUM ANTSATS@, YES CHEM PASHTPANUM VOCH SERJIN, VOCH ROBERTIN, BAYTS YEV CHI KARELI LEVONIN ,ASTVATSATSNEL, ... MEZ PETK E MIANGAMAYN NOR HAYASTAN, NOR MTATSELAKERP UNETSOX HAYASTAN, DEN GTSENK ANTSYAL@ HRAJARVENK NERKAYITS, MTATSENK, MTATSENK NOR ANELIKNERI MASIN, MTATSENK TE INCH E LINELU AYSUHET,INCH ENK TOGNUM MEZANITS HETO... KARDUM EM GRATSNERN OU TSAV APRUM, AYSPES MTATSOXNER@ YEV HAYHOYANKNER GROXNER@ MENK ENK? AYS DZEVOV ENK MENK MEZ KAXAKAKIRT HAMARUM? UR E MER HARGANK@ MEKS MYUSI HANDEP, UR MNATS MER MARDKAYIN@, MER GEN@... MEZ SA EN KTAKEL?... AMOT E, YEKEK MTATSENK NORMAL DZEVOV, HARGENK IRAR, IRAR CHVIRAVORELOV...
Hay գրել է:
Es nuyn azatamartikner@ moracel en vor zhamanakin erb irenq Shushin ein gravum Kocharyani yev Serji het miasin ltp-n gtnvum er Tehranum yev adrbejani naxagah Yagub Mamedovi het xaxaghutyan paymanagir er uzum knqel gnalov zijumneri.
Nuyn Azatamartikner@ moracel en vor irenc lavaguynnerin i dems Montei hetevic taqun gndakaharecin levoni u vanoi hramannerov.
Nuyn Azatamartikner@ chen hishum HAB@ (Hayoc Azgayin Banak) vor uner 160 000 martik yerb HHSH-n dazhan kerpov glxatec ayn yev kazmalucec.
Yev zarmanum em te inchpes nuyn Azatamartikner@ vor irenc kyanqi gnov azatagrecin u pashpanecin Arcax@ hima dardsel en koghmnakic mi srikayi vor patrastvum e xaxagh kerpov het veradardsnel Arcax@ adrbejanin.
Che sranq ayn Azatamartikner@ chen kam el mi poqr xumb en... Hamenayndeps iravunq chunen bolori anunic nman haytararutyun anel.
Azatatench գրել է:
Կան մարդիկ, որոնց համար նպատակը արդարեցնում է միջոցները։
Ինչը իրենց համար լավ չէ չեն հիշում, չեն տեսնում, չեն լսում։ Լավ ասացվածք կա. Իրենց աչքի գերանը չեն տեսնում, բայց դիմացինի աչքի չոփը տեսնում են։ Սա հենց այսօրվա մասին է ասված, չնայած որ իրենց աչքի գերանը շուտվանից է և արդեն պիտի արմատ տված լինի ու այս գարուն էլ բողբոջներ։
Azatatench գրել է:
Մեկել ես մի հետաքրքիր բան եմ նկատել, ԼՏՊ-ին ոչ մի անգամ չեմ տեսել ոչ մի զորամասում, ոչ մի պաշտպանական դիրքում։ Հետաքչքիր է թե ինչու՞։
Azatatench գրել է:
Մեկել ես մի հետաքրքիր բան եմ նկատել, ԼՏՊ-ին ոչ մի անգամ չեմ տեսել ոչ մի զորամասում, ոչ մի պաշտպանական դիրքում։ Հետաքչքիր է թե ինչու՞։
GAGO գրել է:
Ես ինչքան գիտեմ ՖԻԴԱՆ թուրքական անուն է...Անցնենք առաջ:Այսօր բանտերում հայտնվել են իսկական հերոսները:Դե պատճառը բոլորին հասկանալի է բոլոր հաջողությունները վերագրել Ս.Ս և ռ.Բ-ին:
Hakob գրել է:
Levon@ xa8abax@ hancnelu cragir chi unecel.Karox eq kardal nra cragir@.Ayd ays ishxanutyunneri taracac tyur informaciai ardyuinqn e.Aysor arden parz erevum e,te ov e caxum xarabax@.S.Sarqisian@ patrastakamutyun e haytnel banakcel xarabax@ adrbejani taracqayin amboxjakanutyan sahmannerum.Aysinqn aysor mnacel e voroshen te inch kargavichak petq e unena Xarabax@ adrbejani kazmum.
Hay գրել է:- Hakob
Levon@ xa8abax@ hancnelu cragir chi unecel.Karox eq kardal nra cragir@.Ayd ays ishxanutyunneri taracac tyur informaciai ardyuinqn e.Aysor arden parz erevum e,te ov e caxum xarabax@.S.Sarqisian@ patrastakamutyun e haytnel banakcel xarabax@ adrbejani taracqayin amboxjakanutyan sahmannerum.Aysinqn aysor mnacel e voroshen te inch kargavichak petq e unena Xarabax@ adrbejani kazmum.
Sut e! Havasti axbyur unes? Vortegha grvac dra masin?
Isk levoni nax@ntrakan cragri mej grvaca vor patrasta Arcaxin harakic 5 shrjanner het veradardsnel adrbejanin. Isk hayoc cexaspanutyun@ toghel spyurqi vra steghcelov bari draciakan haraberutyunner turkiayi het. Sra masinela grac ir cragrum.- Hakob
masis գրել է:
ES EL MATEMATIKAI DASARANA, BOLORT TVEROV EK GROOM, HA CHMORANAM INDZ HAMAR ANHASKANALI E , INCH KAP OONI ANDZAMB KRVEL E TE CHE, YES VOREVE MEKIN CHEM PASHTPANOOM, INCH E MERDZAVORN EL E SANITAR DARNOOM KRVI CHAKATOOM, AXR DA CHE VOR PITI VOROSHI TE YES KRVEL EM DOO CHES KRVE, KAM EL YES 4 PAMPOOSHT KRAKRTSI DOO 2 HAT, D
ՖԻԴԱ գրել է:
գագիկ եթե ֆիդան այսինքը ֆիդաի թուրքական անունե,կներեք ուրեմը գագոնել ճապոնական անունե ճիշտե էտձեվը,իսկմնացածը ասեմ այն մարդը ով հայ զինվորիվրա ձեռք կբարձրացնի ես դրան համարումեմ ազգիս թշնամին եվպիտի պատասխանտան դրահամար.ֆիդա
Vahan գրել է:
[quote=belgia][/quote]
belgika մի հարց տամ եթե դու զինվոր ես կանգնած ես ու քո վրա հարձակվում են օրինակ եթե ես պետք է մեռնե՞մ թող դիմացինս մեռնի անկախ ես ճիշտ եմ թե սխալ դու ի՞նչ կանես սա բնազդ ա ուրիշ ոչինչ
SA գրել է:
գագիկ եթե ֆիդան այսինքը ֆիդաի թուրքական անունե,կներեք ուրեմը գագոնել ճապոնական անունե ճիշտե էտձեվը,իսկմնացածը ասեմ այն մարդը ով հայ զինվորիվրա ձեռք կբարձրացնի ես դրան համարումեմ ազգիս թշնամին եվպիտի պատասխանտան դրահամար.ֆիդա[/ Ֆիդա Ժողովուրդը իրա զինվորների վրա ձեռք չի բարձրացրել ի տարբերություն սերժիկի ու ռոբիկի:Բացի էտ էլ դու Գերմանիայում ես ապրում ու ճիշտը չգիտես: Ըստեղ սերժիկի ու ռոբիկի հրամանով իրանց մարդիք կրակել են համ Ժողովրդի համ ել զինվորների վրա : Քո նման մտածողները հավատացել են իրանց ու ընկել են թակերտը:Հավատա :Թե՞ մտածում ես ,որ ավելի ճիշտ գիտես քան Հայաստանում ապրողնորը: Պայքար-պայքար մինչև վերջ:
SA գրել է:- SA
գագիկ եթե ֆիդան այսինքը ֆիդաի թուրքական անունե,կներեք ուրեմը գագոնել ճապոնական անունե ճիշտե էտձեվը,իսկմնացածը ասեմ այն մարդը ով հայ զինվորիվրա ձեռք կբարձրացնի ես դրան համարումեմ ազգիս թշնամին եվպիտի պատասխանտան դրահամար.ֆիդա[/qoute]
Ֆիդա Ժողովուրդը իրա զինվորների վրա ձեռք չի բարձրացրել ի տարբերություն սերժիկի ու ռոբիկի:Բացի էտ էլ դու Գերմանիայում ես ապրում ու ճիշտը չգիտես: Ըստեղ սերժիկի ու ռոբիկի հրամանով իրանց մարդիք կրակել են համ Ժողովրդի համ ել զինվորների վրա : Քո նման մտածողները հավատացել են իրանց ու ընկել են թակերտը:Հավատա :Թե՞ մտածում ես ,որ ավելի ճիշտ գիտես քան Հայաստանում ապրողնորը: Պայքար-պայքար մինչև վերջ:
- SA
AMOT NIKOLIN գրել է:
Հետընտրական մտորումներ ԱՐԺԱՆԻ ՉԵ՞Ն Խորհրդային տարիների կուռքերը` Ուլյանով-Լենինն ու նրա հաջորդները, միամիտ ժողովրդին խոստանում էին…կոմունիզմ: Կառուցեցի՞ն: Ո°չ: Փոխարենը իրենց բոլոր չարագործութ յունները «արդարացնում» էին կոմունիզմի համար մղվող պայքարի «դժվարություններով»:
Քաղաքական վարքագծով ու պրակտիկ գործունեությամբ տիպիկ նեոբոլշևիկ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա գլխավորած ՀՀՇ-ն խորհրդային կայսրության փլուզման շրջանում հրապարակ իջան` ժողովրդին խոստանալով ազատ ու հպարտ հայրենիք, արդարություն ու ժողովրդավարություն, Արցախի համար «մինչև վերջ» պայքարելու վճռականություն:
Կատարվեցի՞ն այդ խոստումները: Ո°չ: Ընդամենը սահուն կերպով «պայքար-պայքարը» տեղափոխվեց…«հանուն իշխանության» մղվող պայքարի հուն: Իսկ իշխանությունը բռնազավթելուց հետո նա և իր զինակիցները ստեղծեցի¯ն մեզ համար «ազատ ու հպարտ» հայրենիք: Դարձյալ` ո°չ: Բառացիորեն դժոխք դարձրին հայաստանյան իրականությունը` սեփական ապիկար կառավարման դժնդակ տարիների բոլո¯ր շահատակությունները «արդարացնելով»… նորանկախ պետության «կայացման դժվարություններով»:
Բոլշևիկները նախկին «ունեզրկողներին էին ունեզրկում»` ՀՀՇ-ականները` սեփական ժողովրդին: Բոլշևիկներն սկսեցին ժամանակի «բուրժուական ինտելիգենցիայի» վարկաբեկմամբ. ՀՀՇ-ականները` սեփական մտավորականությանը «նոմենկլատուրային» պիտակավորելով ու ծաղրի ենթարկելով: Բոլշևիկները սեփական հակառակորդներին հայտարարում էին «ժողովրդի թշնամիներ», ՀՀՇ-ականները իրենց քննադատողներին, իրենց սրիկայությունները դատապարտողներին` «ստրկամիտներ», «կոմունիստական կարոտախտով տառապողներ», «անկախության հակառակորդներ»…
Բոլշևիկները ստեղծում էին իրենց «առաջնորդների» պաշտամունքը, ՀՀՇ-ականները առավոտից երեկո օվսաննաներ էին ձոնում «Շարժման առաջնորդներին», խնկարկում էին «ազգընտիր իշխանություններին»… Քծնանք, շողոմանք, հոգեզմայլանք էր ծորում Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ՀՀՇ-ին հլու-հպատակություն հայտնած «քաղաքական ուժերի» ու նրանց գործիչների շուրթերից… 1-ին Նախագահին հասցեագրվող մեծարանքների այդ ամբողջ քստմնելի, անարժանապատիվ հեղեղը, որոնց մեջ ամենազուսպը «իմաստո¯ւն» ածականն էր, կարելի է գտնել…թե° այն ժամանակ, թե° այսօր իրենց սպասարկող քարոզչամիջոցներում:
Հիշեք նաև, թե ի¯նչ «խանդավառությամբ» պալատական գրչակներն ու զանազան հացկատակներ փորձում էին ստեղծել 1-ին Նախագահի պաշտամունքը, ժողովրդին ներշնչել «եթե ոչ Լևոնը, հապա ո՞վ» մտայնությունը, նրան դարձնել հասարակության կուռքը…Այդպես էր առաջ, այդպես է նաև… հիմա: Եղե՞լ է թեկուզև մեկ դեպք, որ այն ժամանակվա գործող Նախագահն ու այսօրվա ընդդիմադիրը գոնե ձևի համար, գոնե կեղծ համեստությամբ, հենց թեկուզ որպես մտավորական` ըմբոստանա այդ ստորաքարշության դեմ, ասի` ամոթ է, վե°րջ տվեք, ինձ կուռք մի° դարձրեք, դա Աստվածաշնչին դեմ է:
Ավա¯ղ, Հայաստանի նորանկախ Հանրապետության պատմությունը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից այդպիսի տարրական ազնվության ու պարզ-մարդկային համեստության որևէ դեպք չի արձանագրել: Եվ գիտե՞ք ինչու: Որովհետև նրան հատուկ էր և է ներքին անպարագիծ մեծամտությունը, իր «բացառիկության» համոզվածությունը: Նա այդ ամբողջ ստորաքարշությունն ընդունում է հավուր պատշաճի, իրեն արժանի¯ է համարում այդ չափազանցյալ մեծարանքներին: Այսքանից հետո էլ ի՞նչ «մտավորական» է նա: Հմուտ ամբոխավա՞ր` այո°, բայց մտավորակա՞ն` երբե°ք: Քանզի իրական մտավորականին հակացուցվա¯ծ է փքուն ինքնահիացումը…
Մեզ, այն ժամանակվա ընդդիմադիրներիս, նախկին Նախագահը վերաբերվում էր ամբարտավան արհամարհանքով, որպես «թերմարդիկ»: Որովհետև մենք իր «մեծությունն ու բացառիկությունը», իր «պատմական առաքելությունը» հասկանալ ու գնահատել «անընդունա¯կ» էինք: Չի նկատվել նաև հակառակ երևույթը` իրեն խնկարկողներին մարդկայնորեն երախտապարտ լինելու ընդունակությունը: Ակնհայտորեն նարցիսային հիվանդությամբ տառապող այդ անձը, անցած 10 տարիներից հետո կրկին հրապարակ գալով` չցուցաբերեց ինքնասիրահարվածութ յունից բուժված լինելու նվազագույն նշույլներ: Ավելին, ինչպես իր իշխանության անփառունակ տարիներին, այնպես էլ այժմ նա անթաքույց արհամարհանքով է վերաբերվում նաև իրեն օվսաննաներ երգողներին, իրեն «պաշտողներին»:
Այս վերջին` «պաշտողներ» բառը չակերտյալ է, քանզի 1998-ին, երբ գրեթե բոլորից մերժված Նախագահը հրաժարական ներկայացրեց` չեղավ գոնե մեկ «պալատական երգիչ», որ…ափսոսա¯նք արտահայտեր տապալված կուռքի համար…Բոլորը սսկվել էին, բոլորը ենթադրում էին, թե հարկ կլինի գոնե հասարակությանը հաշիվ տալ նախկին Նախագահին կուռք դարձնելու իրենց անբարո և անհաջող ջանքերի համար…
Ավա¯ղ, ո°չ պետական, ո°չ հասարակական մակարդակով հաշիվ պահանջող… չեղավ: Երկրորդ Նախագահը ավելորդ մեծահոգություն դրսևորեց 1-ինի հանդեպ` հրաժարվելով քաղաքական գնահատական տալ նրա գլխավորած ՀՀՇ-ի բառացիորեն քրեական ռեժիմին: Իրենց համար իսկ անսպասելիորեն հեշտ ազատվելով անցյալ մեղքերի համար պետությանն ու ժողովրդին հաշիվ տալուց` ՀՀՇ-ականները կամաց-կամաց սկսեցին կենդանության նշաններ ցույց տալ…
10 տարի շարունակ սեփական երկրում ինքն իրեն կամավոր «աքսորի» դատապարտած Լևոն Տեր-Պետրոսյանը, ակնահայտորեն` դրսի ուժերի թելադրանքով կատարելով պետական դավաճանության ակտ, բայց առավել` առաջնորդվելով իր վիրավորված ինքնասիրությանը հագուրդ տալու մաղձոտ չարությամբ, կրկին հրապարակ իջավ:
Այն էլ ինչպե¯ս «իջավ»: Ամեն ինչ «մինչև հիմքերը փորելու» բոլշևիկյան կարգախոսով, սավոնարոլյան մոլեռանդությամբ, վրեժխնդիր լինելու ամեհի կրքով…Ամենացավալին այն է, որ նախկին Նախագահը, խորապես համոզված եմ, ատում և արհամարհո°ւմ է ամենից շատ հենց ի°ր ետևից գնացողներին, իրեն երկրո°րդ անգամ հավատացողներին: Եվ, անկեղծ ասած, իրավունք ունի: Որովհետև է՞լ ինչ դժոխային ոճիրներ պիտի գործեին ինքն ու իր ՀՀՇ-ական հին ու նոր զինակիցները մեր ժողովրդի հանդեպ, որպեսզի Հայաստանում այլևս ո°չ ոք հուր-հավիտյան չներեր-չմոռանար իրենց արածները:
Դժբախտաբար, փետրվարի 19-ի Նախագահի ընտրությունները, դրա նախընթաց ու հետընթաց զարգացումները ցույց տվեցին, որ մեր հասարակության մեջ անցյալը հեշտորեն մոռանալու հակված հարյուր-հազարավոր մարդիկ կան: Այդպիսիները ոչ միայն ձայն տվեցին Նախագահի այս թեկնածուին, այլև հետընտրական շրջանում զոհ դարձան նրա չարամիտ սադրանքներին, մասնակցեցին նրա կազմակերպած նոր, այս անգամ «երգ ու պարի» հեղափոխության խեղկատակությանը…
Թե ինչո՞վ ավարտվեց այդ հեղափոխությունը` տեսանք բոլորս: Եվ տուժեցինք բոլորս` ամբողջ երկիրը: Ապշեցուցիչ է, որ նույնիսկ այդ համընդհանուր ողբերգությունից հետո դեռ գտնվում են բամբառակ բերաններ, որ շարունակում են հին օրերի հանգույն օվսաննանե¯ր երգել… «մեր երկրի անփոփո¯խ Նախագահին», «մե¯ծ արշինի տեր գործչին»:
Ա¯յ քեզ զարմանք: Նախկին Նախագահին «անփոփոխ» համարողները վերջին 10 տարիները լեթարգիական քնո՞վ էին անցկացրել: Հիմա քնից արթնացել` լեզվագարություններ են մոգոնում բոլորի, այդ թվում համընդհանուր ճանաչման ու հարգանքի արժանացած մտավորականների հասցեին: Ինչու՞: Որովհետև այդ մտավորականները…համաձայն չե¯ն նախկին Նախագահին համարյա թե, մեղա Տեր, «նոր Քրիստոս» համարելու տխմար մտայնությանը: Ոչ միայն համաձայն չեն, այլև «հանդգնել» են ձայն տալ կամ պաշտպանել ա°յլ թեկնածուի, հիշեցնել «նոր Քրիստոսի» ամենևին էլ ոչ-քրիստոնեական արարքները…
Այս ամենը որքա¯ն է հիշեցնում նախկին իշխանության պղտոր ժամանակների վայնասունը, շողոքորթություններն ու քծնանքները: Հին ու նոր ՀՀՇ-ականների վաղո¯ւց ծանոթ այս կեցվածքից բխող այլ իմաստակություններ մեջբերել պարզապես չարժե°: Ինչպես այն տարիներին, այնպես էլ այսօր այդ ամենից ուղղակի մարդու սիրտ է խառնում …
Թող ներեն ինձ մինչև հիմա էլ Տեր-Պետրոսյանով հմայված, նրա չարաղետ կերպարի ամբողջ կործանարարությունը չգիտակցած մեր միամիտ հայրենակիցները: Բացե°ք ձեր աչքերը, բարեկամներ: Ականջ մի° կախեք նրա ու իր մերձավոր շրջապատի` կատարված ողբերգության պատասխանատվությունից ամեն կերպ խույս տալու համար հնարվող հրեշավոր ստերին: Իհարկե, պիտի ստեն: Պիտի ջանան մեղքը իշխանությունների վրա գցել: Զղջալը, սեփական հանցանքն ընդունելը անհավատալի ազնվություն կլիներ ՀՀՇ-ի հին ու նոր քուրայում թրծվածների համար: Արջն իր ահից է գոռում: Սրանք էլ հոխորտում են, թե շուտով իշխանության կգան` «բոլոր մեղավորներին կպատժեն…»: Մի° ենթարկվեք այդ հերթական շանտաժին, մի° գնացեք նոր արկածախնդրությունների…
Թե° Լևոն Տեր-Պետրոսյանը, թե° նրա զինակիցները ժողովրդին հենց դրա°ն են դրդում: Քանզի միայն նոր, է°լ ավելի մեծ խառնակությունը կարող է նրանց փրկել դատարանի առաջ կանգնելու, պետական իշխանության բռնազավթման փորձի ու դրա ծանր հետևանքների համար պատասխան տալու հեռանկարից: Ձեր մեջքերը աստիճան մի° դարձրեք` այդպիսիներին փրկության ափ հանելու: Նրանք դրան արժանի չե°ն…
Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ցուցակ ունենք ,աշխարը չունի գրել է:
Ռոբերթ,
Սերժ,
Լֆիկ,
Մուկ,
Նեմեց,
Դօդ
ախր շատ են սրիկաները ,որ մեկին հիշես,
մի խոսքով եթե ավելացնես կառավարության կազմի մեծամասնությանը ,
նաև ազգային ժողովի հիմնական կազմը,
գումարած դատախազներին ու դատավորներին,
թաղապետերին ու գյուզապետերին
պառկերը լրիվ կլինի
Ցուցակ ունենք ,աշխարը չունի
«ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԴԱՍԱԽՈՍ Է, ԲԱՅՑ, ԱՓՍՈՍ, ՀԵՌԱՑՎԵՑ»
Հեղինե Մանուկյան 4
Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից` Պահպանողական կուսակցության ղեկավար, ՀՊՃՀ «Հասարակական գիտությունների եւ լեզուների դեպարտամենտի» հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Միքայել Հայրապետյանը ապրիլի 2-ին հեռացվել ...ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՆԱԽԱԳԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Գոհար Բարսամյան
2000 թվականին «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագծի նախաձեռնողներն էին Ռուսաստանը, Իրանը եւ Հնդկաստանը:
Ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ Թեհրանում կայացել է Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի երկաթուղագծերի ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան 5
Սա է Քոչարյան-Սարգսյան երկյակի արդի լոզունգը: Այսպիսի սկզբունքի որդեգրումը ունի ծանրակշիռ պատճառներ: Անլուրջ է, թե իրենք ժողովրդի շահերի համար պայքարում այրվում են ու այդ գործում անփոխարինելի են: Ինչպես ...ՄՈՍԿՎԱՆ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ Է.. ՀԱՅԱՍՏԱՆԸ
Գոհար Բարսամյան
Ռուսական աղբյուրները նշում են, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը կարող է ողջ ծավալով վերականգնվել` օդային եւ ծովային հաղորդակցությունից հետո:
Վրաստանի փոխարտգործնախարար ...ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Գոհար Բարսամյան
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հետաձգել է Վրաստանի եւ Ուկրաինայի` անդամակցության գործողությունների ծրագրին միանալու որոշումը, սակայն երաշխավորել է ժամանակի ընթացքում նրանց դաշինքին միանալը:
Փաստորեն, Ջորջ ...ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՊԱՅՔԱՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Արման Բաբաջանյան
Բուխարեստում այսօր ավարտվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ամիսներ առաջ Ռուսաստանն սկսեց օգտագործել ավանդական խորհրդային` շանտաժի լեզուն` ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի հետխորհրդային տարածք կանխելու հույսով:
...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
17
Սույն հայտարարությամբ իրազեկում ենք, որ իրավապահ մարմինների կողմից ձերբակալված մեր մարտական ընկերները երբեւիցե չեն կատարել հակաօրինական, հատկապես` հակապետական գործողություններ:
Նրանք ձերբակալված են ...ՀՈՒՅՍԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՄՈԶԵԼՆ Է ԿԱՄ ԱՆՋՐԴԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳՍԵՐԸ
Արամ Ամատունի
Հայաստանի ներկայիս իրավիճակի, երկրում տեղի ունեցող երեւույթների հանդեպ արտաքին արձագանքը անկասկած ոչ միարժեք է: Այն կարելի է բաժանել երեք մասի. ըստ աշխարհաքաղաքական երեք հիմնական կենտրոնների` ամերիկյան ...«ՍՐԱՆՔ ԱՄՈԹ, ՆԱՄՈՒՍ ՉՈՒՆԵ՞Ն»
Կարինե Հարությունյան 2
Վանատուրի հանրահավաքները դադար չունեն: Ամեն օր: Իրենց Ազատության հրապարակում: Սասուն Միքայելյանի նկարներով: Մեծ ու փոքր, ահել ու ջահել, կին ու տղամարդ:
Այստեղ են: Իրենց հերոսի, պատգամավորի ազատության ...«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԱՓՍՈՍ. ԱՅԴ ԾՐԱԳՐԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ»
Էմմա Գաբրիելյան 1
Ամերիկայի հայկական համագումարի` ԱՀՀ-ի կայքում մարտի 14-ին տպագրվել էր Համագումարի Տնօրենների խորհրդի նախկին նախագահ Ժիրայր Հարաթունյանի` «Կանդրադառնա՞, արդյոք, Հայաստանի ընտրական ճգնաժամը Վաշինգտոնում ...ԵՐԵԿ ՍԿԻ՞ԶԲՆ ԷՐ...
Ա. Սարգսյան
Բուխարեստում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախօրեին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` Մեթյու Բրայզայի, Բեռնար Ֆասիեի եւ Յուրի ...ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ
Հեղինե Մանուկյան 2
Նախօրեին ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան եւ ռուսական «ՌԵԳՆՈՒՄ» լրատվական գործակալության միջոցով Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նամակ է հղել ՌԴ գործող նախագահ Վլադիմիր ...ՄԵՐ ԿՅԱՆՔԸ, ՈՐՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՆԼՈՒԾԵԼԻ ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐԻ ՇՐՋԱԳԾՈՒՄ
Գործող նախագահը մեղմում է արդեն իսկ ընդունված հրամանագրի ինչ-որ կետեր, բայց դրանից հրամանագիրն ավելի է դաժանանում:
Առաջին նախագահի պաշտպանվածությանն ուղղված ԱԺ օրենքն, ըստ էության, դառնում է նրան ...ԱՆՇԼԱԳԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ – 2. ԵՐԲ ԶԲՈՍՆԵԼԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔ Է...
Մարինե Խառատյան
Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի բնորոշմամբ, ով պարբերաբար ներկա է լինում զբոսանքներին, երեկ «Հյուսիսայինում»՝ «Առանձնակի դաժանությամբ պարան էին խաղում»: Եվ՝ ոչ միայն: Ինչպես նշել ...
ԵՄ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
«ԹՇՎԱՌՆԵՐԻ», «ԱՆԿԱՊՆԵՐԻ» ՈՒ ԱՆՀԱՐՄԱՐ ՆՍՏԱՏԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ
Մարինե ԽառատյանԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԼՐԱՑՆԵԼ
Էմմա Գաբրիելյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է... ԱՄՈԹ Է... ԾԻԾԱՂԵԼԻ Է...
Մարինա Բաղդագյուլյան
- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

