
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
- Սա է Քոչարյան-Սարգսյան երկյակի արդի լոզունգը: Այսպիսի սկզբունքի որդեգրումը ունի ծանրակշիռ պատճառներ: Անլուրջ է, թե իրենք ժողովրդի շահերի համար պայքարում այրվում են ու այդ գործում անփոխարինելի են: Ինչպես նաեւ այն, թե այս մարդիկ սովորել են իշխանությամբ ձեռք բերված անձնական բարեկեցությանը ու չեն ուզում հրաժարվել ցոփ կյանքից:

Իշխանությունը ամեն գնով պահելու ձգտումը իրենց համար այնքան անձնավորված է, կենսական ու հիմնավոր, որ վերաճել է կենաց-մահու կռվի: Իրենք շատ լավ հասկանում են, որ այդ գինը վաղուց արդեն մարդկային ճակատագրերն ու կյանքերն են: Հասկանում են նաեւ, որ իրենց համար Հայաստանում այլեւս «կենաց» չի լինելու: Հասկանում են եւ հենց դա է ստիպում ամեն ինչի գնալով իշխանությունը պահել` կենաց չունենալով նաեւ մահ չունենալու համար: Քոչարյանը ամեն ինչ կանի վարչապետ կարգվելու եւ իրական իշխանական լծակներով ինքնապաշտպանություն ձեւավորելու համար: Ինքնապաշտպանության կարիք նա, անշուշտ, ունի, քանի որ չունի վստահություն նույնիսկ իր ամենամերձավոր շրջապատի նկատմամբ: Քոչարյանը շատ լավ է ճանաչում նրանց եւ գիտակցում, որ «մերձավորությունը» կառուցված է ու հիմնվում է ոչ թե գաղափարական, բարոյական ընդհանրությունների եւ դրանցով պայմանավորված նվիրվածության, այլ շահի եւ դրանով ձեւավորված շղթայվածության վրա: Հասկանում է, որ ցանկացած պահի ենթագիտակցական մակարդակում նրանց մոտ կգերակշռի ինքնապաշտպանության բնազդը եւ իրեն հանգիստ կհանձնեն արդարադատությանը` բացահայտելով իր բոլոր մեղքերը: Իսկ մեղքեր Քոչարյանը շատ ունի... Զարմանալի չէ, որ այս երկու երեւույթների` մեղքեր գործելու եւ իշխանությունը պահելու միջեւ կա փոխադարձ խորացման տենդենց: Իշխանությունը պահպանելու համար նա գործում է նորանոր մեղքեր, վերջիններս էլ իրենց հերթին ստիպում են ատամներով կառչել իշխանությանը: Ժողովուրդը հասկացել է այս շղթայի վտանգավորությունը ու փորձում է կտրել այն, հիմա էլ դա անելով «կաթիլը քար է ծակում» պնդերես մարտավարությամբ: Սերժ Սարգսյանը, իհարկե, շատ կուզենա ստերիլիզացվել Հայաստանը բռնած ժանտախտից եւ բոլոր բացիլները ուշ թե շուտ քոչարյանական հռչակել: Նա այդ մոտեցումը արդեն որդեգրել է: Բավական է հիշել նախընտրական ելույթներում քոչարյանական իշխանավարման նրա անհաջող սքողված քննադատությունը` պայքար կոռուպցիայի, կաշառակերության դեմ, բոլոր ոլորտները բարեփոխելու անհրաժեշտություն եւ այլն: Կան նաեւ Սարգսյանի մի քանի անգամ արված հայտարարություններ Քոչարյանին վարչապետ չառաջադրելու վերաբերյալ, որոնց, ի դեպ, իրեն ոչ բնորոշ զսպվածությամբ, չի արձագանքել Քոչարյանը: Հասարակական գիտակցության մեջ կա հստակ ձեւավորված, ոչ անհիմն կարծիք, որ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի ջարդի հրամանի եւ դրան հաջորդած զարգացումներում սադրիչ գործողությունների կազմակերպման սցենարի հեղինակը, ուժի կիրառման անմարդկային մեթոդների հոգեւոր հայրն ու ղեկավարը նույն սուբյեկտն է` Ռոբերտ Քոչարյանը: Նա ինքն էլ չի թաքցնում եւ այդ օրերի իր ելույթներով, ըստ էության, հաստատում է դա` իրեն վերագրելով «կարգուկանոն» հաստատելու «շնորհակալ» գործը: Նշանակալից է, որ Սերժ Սարգսյանի խոսնակ Շարմազանովը ճիշտ համարեց մարտի 1-ին իշխանությունների կողմից կատարած քայլերը եւ վերջում միանշանակ դրական գնահատեց Քոչարյանի արտաքին եւ ներքին քաղաքականությունը, իսկ իրականում կատարվածի հեղինակային իրավունքը նրբորեն վերագրեց Քոչարյանին: Ի դեպ, բռնակալի միտումներ ունեցող այս անձին այնքան խորթ է Ազատության գաղափարը, որ այդ վեհագույն անունով ժողովրդի կողմից կնքված հրապարակին համառորեն անվանում է Օպերայի բակ կամ Թատերական հրապարակ: Նրան այնքան խորթ են ժողովրդավարական արժեքները, որ Օսկանյանի միջոցով հայտարարում է, թե դիլեմա ունի լուծելու, չի կողմնորոշվում` Հայաստանի համար ներքին կայունությունն ու ազգաբնակչության անվտանգությու՞նն է կարեւոր, թե՞ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները: Լավ, ինքը չի կողմնորոշվում, իսկ Օսկանյանը, որի միջոցով է, ցավոք, Հայաստանը ներկայանում աշխարհին, չի՞ հասկանում, որ առանց ժողովրդավարության ներքին կայունություն չի լինում, որ ազգաբնակչության անվտանգություն հնարավոր չէ ապահովել առանց մարդու իրավունքների պահպանման: Քոչարյանը լուծեց դիլեման, կատարեց ընտրություն, թքեց ժողովրդավարության ու մարդու տարրական իրավունքների վրա` հանուն, իբր, կայունության, իսկ իրականում իր իշխանության պահպանման: Ասում ենք իր իշխանությունը, որովհետեւ վստահ ենք, որ Քոչարյանը գործուն իշխանություն ունենալուն այլընտրանք չունի: Հետեւաբար միակ ձեւը վարչապետի պաշտոնը ձեռք գցելն է: Վարչապետի հարցում Սարգսյանը կցանկանար, իհարկե, այլ լուծումներ: Կաշխատի՞, արդյոք, դրսից հրավիրված հաջողակ մենեջերի տարբերակը: Տրվում են Արմեն Սարգսյանի, Ռուբեն Վարդանյանի անունները: Նախ` ոչ ոք չի ցանկանա արյան հետքերը մաքրողի, դրանց իրական պատասխանատուների հայտնաբերողի պատասխանատվությունը վերցնել: Իսկ դրա հասարակական պահանջարկը ակնհայտ է: Ակնհայտ է նաեւ, որ Հայաստանում հասարակության քաղաքականապես ակտիվ հսկայական զանգվածը կառավարելի դարձնելու այլ ձեւ, քան ժողովրդավարական ինստիտուտները գերակա դարձնելը` այլեւս չկա: Իսկ ժողովրդավարությանը Հայաստանում հարված հասցնելու մեջ առաջնային է Սարգսյանի դերը: Միայն այս իրողությունների գիտակցումն արդեն բավարար է, որ «հաջողակ» որեւէ մենեջեր չցանկանա ներքաշվել Հայաստանի ներքաղաքական կեղտոտ խաղերի մեջ` հարվածի տակ դնելով իր հաջողակ մենեջերությամբ ձեռք բերված բիզնեսների ապագան: Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի` այս իշխանությունների հետ համագործակցողները, մասնավորապես` պետական ծառայողները կամ մոլորյալ են կամ բութ կամ էլ հանցակից իշխանություններին: Չխախտելով անմեղության կանխավարկածը` չենք կարող որեւէ հաջողակ մենեջերի համարել մոլորյալ, առավել եւս` բութ: Վերոշարադրյալը` Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ, ճիշտ է, եթե չի գործում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերը բերված դասակարգման երրորդ տարբերակը, քանի որ ազնիվ մղումներով Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանի վարչապետ աշխատելու համաձայնությունը հեքիաթի ժանրից է: Եթե նրանցից որեւէ մեկն էլ համաձայնի գալ ղեկավարելու Հայաստանի կառավարությունը, ապա դա երկար տեւել չի կարող: Կամ ինքը շատ շուտ կհասկանա, որ դառնում է պտուտակ Սարգսյանի խաղի մեքենայում կամ էլ ցուցաբերելով ինքնուրույնության ամենաչնչին դրսեւորում` դուրս կմղվի որպես օտար մարմին: Վարչապետի հարմար թեկնածու Հայաստանի ներքաղաքական դաշտում պարզապես չկա: Հարմար ասելով նկատի չունենք հիմնարկ կամ բիզնես ղեկավարելու մեթոդներին տիրապետելը, այլ իր գործունեությամբ ու գործող վարչախմբին ծառայության ընթացքում վարկաբեկված չլինելը: Դրանով իսկ ստեղծված իրադրությունում հասարակության կողմից ընդունելի լինելով կառավարելու ունակությունը: Մնում է մի տարբերակ: Ամեն ինչ թողնել նույնը` կատարելով, ընդամենը, շախմատային լեզվով ասած կարճ փոխատեղում: Այսինքն` Քոչարյան վարչապետ: Առաջին հայացքից սա Սարգսյանի համար անցանկալի լուծում է` հաշվի առնելով Սահմանադրության նոր խմբագրմամբ նախանշված լիազորությունների բաշխումը: Չմոռանանք, սակայն, նշված անձանց երկարամյա համատեղ գործունեությամբ ու շատ բաների պատասխանատվությամբ պայմանավորված սիամական երկվորյակությունը, ինչն էլ իր հերթին տալիս է կառավարման լիազորությունների կամայական բաշխման ներքին պայմանավորվածության հնարավորություն: Քոչարյանին վարչապետ կարգելու սցենարի իրականացումը տեխնիկայի խնդիր է: Պետք չէ կասկածել, թե ինչպիսի ոգեւորությամբ «աշխատավորական կոլեկտիվները» եւ հերթի կանգնելու պատրաստ պալատական «մտավորականները» կգովերգեն Սերժ Սարգսյանի իմաստուն առաջարկը Քոչարյանին վարչապետ նշանակելու վերաբերյալ, ներկայացնելով դա որպես Հայաստանի բարգավաճման, մասնավորապես` Հյուսիսային պողոտայի կառուցման գործում վերջինիս անուրանալի ավանդի գնահատական, կայունության երաշխիք եւ այլն (կարդացեք իշխանամետ թերթեր կամ դիտեք հեռուստատեսության ցանկացած ալիք): Իհարկե կույր ու խուլ համառությամբ մառացության տալով շատ ու շատ բաներ (կարդացեք ընդդիմադիր թերթեր): Իսկ ամենամեծ հիմնավորումը կլինի իրենց իսկ խմբագրած Սահմանադրության 55 հոդածի 4-րդ կետը, համաձայն որի ՀՀ նախագահը «Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին»: Չկասկածեք, որ կոալիցիան գումարած «անկախ պատգամավորները» որոշակի սակարկումներից հետո բուռն ծափերով կողջունեն առաջարկը:
- Ա. Գրիգորյան
Քննարկում
Հեքիաթ -հեքիաթ գրել է:- IGDIRwu
Ընդանրապես բացառված տաևբերակ չի բայց ես ավելի լավը ունեմ, ամսի 9-ին երդում է տալիս, իսկ 10-ին հրաման քոչարյանին ձերբակալելու մասին: Համոզված եմ որ ժողովուրդը պատրաստ կլինի այս դեպքում շատ բաներ ներել սերժին, մնացած հարցերը ընթացքում կլուծվեն
Լավ հեքիաթ է,բայց նախագահը իրավունք չունի ինչ որ մեկին
ձերբակալելու հրաման տալ:
Հիմա ավելի լուրջ:
Սերժը ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ոչ մի գնով չի դնի վարչապետ ,
քանի որ այդ դեպքում ժողովրդի հուզմունքը չի հանգստանա ,
իսկ կարծում եմ ամեն օր իր հասցեին Սորժը հայհոյանք չի ուզենա լսել:
Ինչքան էլ ասեն ,որ ժողովրդի ասածը նշնակություն չունի,
միևնույնն է Սերժը պիտի փորձի,որ իր անունը հնարավորինս քիչ
հիշատակվի Քոչարյանի անվան հետ:
Եվ մոտ ապագայում ,կտեսնեք, Քոչարյանի անունը կվերանա
իշխանական մամուլից և հեռուստատեսությունից:- IGDIRwu
URVAKAN գրել է:
ԻԳԴԻՐ ես քո տարբերակին մեկ կետ կավելացնեմ միայն:Քոչարյանի ձերբակալման հրամանին պետք է հաջորդի երկրորդը՛ Արտւրի գլխավորւթյամբմնացած բոլոր պնակալեզներն ՀՀ-ից անհապաղ վտարելը: Դրանից հետո միայն հնարավոր է ենթադրել,որ ժողովւրդը գւցե և ինչոր մեկին ների ՄԱՐՏԻ ՄԵԿԸ:
hayuhi գրել է:- URVAKAN
ԻԳԴԻՐ ես քո տարբերակին մեկ կետ կավելացնեմ միայն:Քոչարյանի ձերբակալման հրամանին պետք է հաջորդի երկրորդը՛ Արտւրի գլխավորւթյամբմնացած բոլոր պնակալեզներն ՀՀ-ից անհապաղ վտարելը: Դրանից հետո միայն հնարավոր է ենթադրել,որ ժողովւրդը գւցե և ինչոր մեկին ների ՄԱՐՏԻ ՄԵԿԸ:
yes el kavelacnei vor arajin hraman@ Levoni dimak@patreln a u nran patasxanatvutyan kancheln a- URVAKAN
HAJER գրել է:- IGDIRwu
Ընդանրապես բացառված տաևբերակ չի բայց ես ավելի լավը ունեմ, ամսի 9-ին երդում է տալիս, իսկ 10-ին հրաման քոչարյանին ձերբակալելու մասին: Համոզված եմ որ ժողովուրդը պատրաստ կլինի այս դեպքում շատ բաներ ներել սերժին, մնացած հարցերը ընթացքում կլուծվեն
Լսել ինչ որ տեղ, որ ջունն--ջան թաթ ԿՑԻ :
Ս.Ս.--ն ավելի ջուտ ամբողջ հայերին կվտարի Հայաստանից, քան
թե Ռ.Ք.--ին կձերբակալի:
Մինչև հիմա չհասկացաք որ դրանք նույն քաքն են տարբեր գարջոկներում- IGDIRwu
«ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԴԱՍԱԽՈՍ Է, ԲԱՅՑ, ԱՓՍՈՍ, ՀԵՌԱՑՎԵՑ»
Հեղինե Մանուկյան 4
Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից` Պահպանողական կուսակցության ղեկավար, ՀՊՃՀ «Հասարակական գիտությունների եւ լեզուների դեպարտամենտի» հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Միքայել Հայրապետյանը ապրիլի 2-ին հեռացվել ...ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՆԱԽԱԳԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Գոհար Բարսամյան
2000 թվականին «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագծի նախաձեռնողներն էին Ռուսաստանը, Իրանը եւ Հնդկաստանը:
Ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ Թեհրանում կայացել է Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի երկաթուղագծերի ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան 5
Սա է Քոչարյան-Սարգսյան երկյակի արդի լոզունգը: Այսպիսի սկզբունքի որդեգրումը ունի ծանրակշիռ պատճառներ: Անլուրջ է, թե իրենք ժողովրդի շահերի համար պայքարում այրվում են ու այդ գործում անփոխարինելի են: Ինչպես ...ՄՈՍԿՎԱՆ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ Է.. ՀԱՅԱՍՏԱՆԸ
Գոհար Բարսամյան
Ռուսական աղբյուրները նշում են, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը կարող է ողջ ծավալով վերականգնվել` օդային եւ ծովային հաղորդակցությունից հետո:
Վրաստանի փոխարտգործնախարար ...ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Գոհար Բարսամյան
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հետաձգել է Վրաստանի եւ Ուկրաինայի` անդամակցության գործողությունների ծրագրին միանալու որոշումը, սակայն երաշխավորել է ժամանակի ընթացքում նրանց դաշինքին միանալը:
Փաստորեն, Ջորջ ...ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՊԱՅՔԱՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Արման Բաբաջանյան
Բուխարեստում այսօր ավարտվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ամիսներ առաջ Ռուսաստանն սկսեց օգտագործել ավանդական խորհրդային` շանտաժի լեզուն` ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի հետխորհրդային տարածք կանխելու հույսով:
...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
17
Սույն հայտարարությամբ իրազեկում ենք, որ իրավապահ մարմինների կողմից ձերբակալված մեր մարտական ընկերները երբեւիցե չեն կատարել հակաօրինական, հատկապես` հակապետական գործողություններ:
Նրանք ձերբակալված են ...ՀՈՒՅՍԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՄՈԶԵԼՆ Է ԿԱՄ ԱՆՋՐԴԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳՍԵՐԸ
Արամ Ամատունի
Հայաստանի ներկայիս իրավիճակի, երկրում տեղի ունեցող երեւույթների հանդեպ արտաքին արձագանքը անկասկած ոչ միարժեք է: Այն կարելի է բաժանել երեք մասի. ըստ աշխարհաքաղաքական երեք հիմնական կենտրոնների` ամերիկյան ...«ՍՐԱՆՔ ԱՄՈԹ, ՆԱՄՈՒՍ ՉՈՒՆԵ՞Ն»
Կարինե Հարությունյան 2
Վանատուրի հանրահավաքները դադար չունեն: Ամեն օր: Իրենց Ազատության հրապարակում: Սասուն Միքայելյանի նկարներով: Մեծ ու փոքր, ահել ու ջահել, կին ու տղամարդ:
Այստեղ են: Իրենց հերոսի, պատգամավորի ազատության ...«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԱՓՍՈՍ. ԱՅԴ ԾՐԱԳՐԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ»
Էմմա Գաբրիելյան 1
Ամերիկայի հայկական համագումարի` ԱՀՀ-ի կայքում մարտի 14-ին տպագրվել էր Համագումարի Տնօրենների խորհրդի նախկին նախագահ Ժիրայր Հարաթունյանի` «Կանդրադառնա՞, արդյոք, Հայաստանի ընտրական ճգնաժամը Վաշինգտոնում ...ԵՐԵԿ ՍԿԻ՞ԶԲՆ ԷՐ...
Ա. Սարգսյան
Բուխարեստում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախօրեին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` Մեթյու Բրայզայի, Բեռնար Ֆասիեի եւ Յուրի ...ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ
Հեղինե Մանուկյան 2
Նախօրեին ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան եւ ռուսական «ՌԵԳՆՈՒՄ» լրատվական գործակալության միջոցով Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նամակ է հղել ՌԴ գործող նախագահ Վլադիմիր ...ՄԵՐ ԿՅԱՆՔԸ, ՈՐՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՆԼՈՒԾԵԼԻ ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐԻ ՇՐՋԱԳԾՈՒՄ
Գործող նախագահը մեղմում է արդեն իսկ ընդունված հրամանագրի ինչ-որ կետեր, բայց դրանից հրամանագիրն ավելի է դաժանանում:
Առաջին նախագահի պաշտպանվածությանն ուղղված ԱԺ օրենքն, ըստ էության, դառնում է նրան ...ԱՆՇԼԱԳԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ – 2. ԵՐԲ ԶԲՈՍՆԵԼԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔ Է...
Մարինե Խառատյան
Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի բնորոշմամբ, ով պարբերաբար ներկա է լինում զբոսանքներին, երեկ «Հյուսիսայինում»՝ «Առանձնակի դաժանությամբ պարան էին խաղում»: Եվ՝ ոչ միայն: Ինչպես նշել ...
ՄՈՌԱՑՎԱԾ, ՎԱՂՈՒՑ ՄՈՌԱՑՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
ՈՒԿՐԱԻՆԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՅԱՑՔ ՄՈՍԿՎԱՅԻՑ
Արման ԲաբաջանյանՌՈՒՍԱՍՏԱՆԸ «ՀԵՌԱՆՈՒՄ Է» ՎՐԱՍՏԱՆԻՑ
ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՄՓԱՆ ՏԱՆՈՒՄ Է ՄԶԿԻԹ
Գայանե ԱռուստամյանՈՎՔԵ՞Ր ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱԹՈՌԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ
Գայանե Հովսեփյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է... ԱՄՈԹ Է... ԾԻԾԱՂԵԼԻ Է...
Մարինա Բաղդագյուլյան
- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

