
«ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԴԱՍԱԽՈՍ Է, ԲԱՅՑ, ԱՓՍՈՍ, ՀԵՌԱՑՎԵՑ»
- Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից` Պահպանողական կուսակցության ղեկավար, ՀՊՃՀ «Հասարակական գիտությունների եւ լեզուների դեպարտամենտի» հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Միքայել Հայրապետյանը ապրիլի 2-ին հեռացվել է աշխատանքից` փետրվարի 22-ից անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու համար:

Թեեւ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Միքայել Հայրապետյանն իրականում հեռացվել է իր քաղաքական հայացքների, ավելի ստույգ` Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու պատճառով: Երեկ այցելեցինք բուհ` պարզելու դասախոսի հեռացման իրական պատճառները: Ուսումնամեթոդական հարցերով եւ մասնաճյուղերի գծով պրոռեկտոր Միքայել Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց. «Պատճառը միակն է` աշխատանքի չներկայանալը: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի, Հայրապետյանին ժամանակ առաջ նկատողություն է ներկայացվել, ապա` խիստ նկատողություն, իսկ հետո` հեռացվել է աշխատանքից, քանի որ փետրվարի 22-ից մարտի 31-ը չի ներկայացել աշխատանքի: Նա մեկ ամբողջ հաստիքով էր աշխատում, դասավանդում էր 8 ակադեմիական խմբերում, գործնականում նա ամբողջ շաբաթ ծանրաբեռնված էր ուսումնական գործընթացով»: Հարցին, թե մինչ այդ` սկսած 2005թ.-ից, ինչ Հայրապետյանը դասավանդում է բուհ-ում, երբեւէ խնդիրներ ծագե՞լ են նրա հաճախումների հետ, պրոռեկտորը նկատեց. «Ոչ մի խնդիր»: Իսկ լուրերն այն մասին, թե Հայրապետյանն իրականում աշխատանքից հեռացվել է այլ` քաղաքական հիմքով, իշխանությունների կողմից ճնշում է եղել ռեկտորատի վրա, եւ որ նրա բացակայություններն ընդամենը պատրվակ են եղել. «Դա այդպես չէ: Ցանկացած մեկը, ով չի կատարում աշխատանքային պայմանագրի կետը` պետք է ենթարկվի համապատասխան վարչական տույժի», - եղավ պրոռեկտորի պատասխանը: ՀՊՃՀ ուսխորհրդի նախագահ Հայկ Ակարմազյանը եւս բացառեց Մ.Հայրապետյանին քաղաքական հայացքների համար բուհ-ից հեռացնելու հանգամանքը: «Ես` որպես ուսանողության ներկայացուցիչ, մասնակցում եմ բուհ-ի ղեկավարության նիստերին եւ բացառում եմ քաղաքական հայացքների համար դասախոսին հեռացնելու փաստը: Պրն Հայրապետյանի աշխատանքից հեռացնելու միակ պատճառը նրա բացակայություններն են եղել»: Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհրդի քարտուղար Թաթուլ Մկրտչյանը, սակայն, պնդում է, որ Հայրապետյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում փետրվարի 20-ից եւ դրանից առաջ կազմակերպված հանրահավաքներին մասնակցելու համար: «Հենց այդ հետապնդումների եւ դրանցից խուսափելու պատճառն է, որ նա չի կարողացել դասերի ներկայանալ եւ կատարել իր աշխատանքային պարտականությունները: Բացի այդ, փետրվարի 21-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Հայրապետյանը կոչ է արել բոլոր ուսանողներին դասադուլ անել, ինքն էլ հայտարարել է, որ գործադուլ է անում ու համապատասխան դիմում է ներկայացրել բուհ-ի ղեկավարությանը, որտեղ նա պատճառաբանում է իր գործադուլ անցկացնելու որոշման հիմքերը: Այդ դիմումը Հայրապետյանին աշխատանքից հեռացնելու մասին որոշման մեջ չի արտացոլված: Ես պնդում եմ, որ հեռացման որոշման հիմքը թերի է, քանի որ այնտեղ միտումնավոր կերպով շրջանցվել է Հայրապետյանի ներկայացրած դիմումը դասադուլի մասին: Արհկոմիտեի նախագահ Մկրտչյանը եւ պրոռեկտոր Հարությունյանը մեր մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ պնդում էին, որ իրենք չեն պատրաստվում քննարկել այդ դիմումը: Մենք խնդրեցինք քննարկելու դեպքում տեղյակ պահեն մեզ կամ Հայրապետյանի կնոջը: Սակայն տեղյակ չեն պահել, մեզ էլ հայտնի չի, թե ինչպես է անցել այդ քննարկումը եւ թե ինչու՞ են նրանք միտումնավոր շրջանցել Հայրապետյանի բացակայության բուն պատճառը` հանրահավաքներին մասնակցելու փաստով հետապնդումները եւ դրանցից խուսափելու համար թաքնվելու անհրաժեշտությունը: Շաբաթը մեկ կամ մի քանի անգամ Հայրապետյանենց տուն են գալիս ոստիկանության աշխատակիցներն ու փնտրում նրան, խուզարկում նրանց տունը, սակայն չեն ներկայացնում որեւէ հիմք, թե ի՞նչ քրեական զանցանք է թույլ տվել նա կամ թե արդյո՞ք նրա նկատմամբ քրեական հետախուզում է հայտարարված», - հավաստիացրեց Թ.Մկրտչյանը: Երեկ զրուցեցինք նաեւ Հայրապետյանի ուսանողներից մի քանիսի հետ: Ի դեպ, նրանցից մի քանիսը չցանկացան խոսել իրենց հեռացված դասախոսի մասին` պատճառաբանելով. «Մենք քաղաքական հարցերի հետ գործ չունենք, մեզ մի խառնեք այդ գործերին» ու բառիս բուն իմաստով փախան: ՀՊՃՀ «Համակարգչային համակարգեր եւ ինֆորմատիկայի դեպարտամենտի» հաշվողական տեխնիկա բաժնի 2-րդ կուրսի ուսանող Համլետ Ասլանյանն ասաց, որ Հայրապետյանն իր սիրելի դասախոսներից է, միշտ հաճույքով է մասնակցել նրա դասերին ու շատ է ցավում, որ նա այլեւս իրենց չի դասավանդելու: «Մեզ մեր դեկանն ու կուրսղեկը բացատրել են, որ նա մեկ ամիս դասի չի եկել, չնայած որ մեկ շաբաթով թույլտվություն ուներ դասերից բացակայելու համար: Ափսոսում ենք, որ նրա պես դասախոսն այլեւս չի դասավանդելու մեզ», - ասաց Համլետը: Անի Հարությունյանը եւս Հայրապետյանի ուսանողներից է. «Յուրահատուկ դասախոս է, այն եզակի դասախոսներից, ով կարողանում էր այնպես անել, որ կուրսն ամբողջ դասաժամի ընթացքում կլանված իրեն լսի»: «Մեր խումբը 30 հոգուց է բաղկացած, երեսունս էլ մեկ մարդու պես ներկա էինք լինում նրա դասերին, նույնիսկ, այսպես ասած, ամենաանհավես ու անտարբեր ուսանողը միշտ հետաքրքրված էր լինում նրա առարկայով: Հայրապետյանը ոչ մեկին հենց այնպես «բավարար» գնահատական չէր նշանակում, այդ «բավարարը» ուսանողն իր ուժերով էր ստանում, բոլորը ձգտում էին սովորել»: Ի դեպ, Հայրապետյանի ուսանողները նախատեսում են ստորագրահավաք կազմակերպել` իրենց հեռացված դասախոսին նախկին աշխատանքին վերականգնելու նպատակով, ինչի մասին արդեն տեղեկացրել են իրենց կուրսղեկին ու դեկանատին եւ լիահույս են, որ միառժամանակ հետո Հայրապետյանը վերստին կդասավանդի իրենց:
- Հեղինե Մանուկյան
Քննարկում
HAY գրել է:- մի հասարակ հայ արտասահմանից
ՆՄԱՆՆԷՐԻՆ ՊԷՏՔ ԷԿԱԽԵՆ՝-.«
LIOVIN HAMAMIT EM...- մի հասարակ հայ արտասահմանից
. գրել է:- մի հասարակ հայ արտասահմանից
ՆՄԱՆՆԷՐԻՆ ՊԷՏՔ ԷԿԱԽԵՆ՝-.«
- մի հասարակ հայ արտասահմանից
«ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԴԱՍԱԽՈՍ Է, ԲԱՅՑ, ԱՓՍՈՍ, ՀԵՌԱՑՎԵՑ»
Հեղինե Մանուկյան 4
Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից` Պահպանողական կուսակցության ղեկավար, ՀՊՃՀ «Հասարակական գիտությունների եւ լեզուների դեպարտամենտի» հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Միքայել Հայրապետյանը ապրիլի 2-ին հեռացվել ...ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՆԱԽԱԳԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Գոհար Բարսամյան
2000 թվականին «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագծի նախաձեռնողներն էին Ռուսաստանը, Իրանը եւ Հնդկաստանը:
Ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ Թեհրանում կայացել է Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի երկաթուղագծերի ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան 5
Սա է Քոչարյան-Սարգսյան երկյակի արդի լոզունգը: Այսպիսի սկզբունքի որդեգրումը ունի ծանրակշիռ պատճառներ: Անլուրջ է, թե իրենք ժողովրդի շահերի համար պայքարում այրվում են ու այդ գործում անփոխարինելի են: Ինչպես ...ՄՈՍԿՎԱՆ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ Է.. ՀԱՅԱՍՏԱՆԸ
Գոհար Բարսամյան
Ռուսական աղբյուրները նշում են, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը կարող է ողջ ծավալով վերականգնվել` օդային եւ ծովային հաղորդակցությունից հետո:
Վրաստանի փոխարտգործնախարար ...ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Գոհար Բարսամյան
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հետաձգել է Վրաստանի եւ Ուկրաինայի` անդամակցության գործողությունների ծրագրին միանալու որոշումը, սակայն երաշխավորել է ժամանակի ընթացքում նրանց դաշինքին միանալը:
Փաստորեն, Ջորջ ...ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՊԱՅՔԱՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Արման Բաբաջանյան
Բուխարեստում այսօր ավարտվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ամիսներ առաջ Ռուսաստանն սկսեց օգտագործել ավանդական խորհրդային` շանտաժի լեզուն` ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի հետխորհրդային տարածք կանխելու հույսով:
...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
17
Սույն հայտարարությամբ իրազեկում ենք, որ իրավապահ մարմինների կողմից ձերբակալված մեր մարտական ընկերները երբեւիցե չեն կատարել հակաօրինական, հատկապես` հակապետական գործողություններ:
Նրանք ձերբակալված են ...ՀՈՒՅՍԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՄՈԶԵԼՆ Է ԿԱՄ ԱՆՋՐԴԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳՍԵՐԸ
Արամ Ամատունի
Հայաստանի ներկայիս իրավիճակի, երկրում տեղի ունեցող երեւույթների հանդեպ արտաքին արձագանքը անկասկած ոչ միարժեք է: Այն կարելի է բաժանել երեք մասի. ըստ աշխարհաքաղաքական երեք հիմնական կենտրոնների` ամերիկյան ...«ՍՐԱՆՔ ԱՄՈԹ, ՆԱՄՈՒՍ ՉՈՒՆԵ՞Ն»
Կարինե Հարությունյան 2
Վանատուրի հանրահավաքները դադար չունեն: Ամեն օր: Իրենց Ազատության հրապարակում: Սասուն Միքայելյանի նկարներով: Մեծ ու փոքր, ահել ու ջահել, կին ու տղամարդ:
Այստեղ են: Իրենց հերոսի, պատգամավորի ազատության ...«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԱՓՍՈՍ. ԱՅԴ ԾՐԱԳՐԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ»
Էմմա Գաբրիելյան 1
Ամերիկայի հայկական համագումարի` ԱՀՀ-ի կայքում մարտի 14-ին տպագրվել էր Համագումարի Տնօրենների խորհրդի նախկին նախագահ Ժիրայր Հարաթունյանի` «Կանդրադառնա՞, արդյոք, Հայաստանի ընտրական ճգնաժամը Վաշինգտոնում ...ԵՐԵԿ ՍԿԻ՞ԶԲՆ ԷՐ...
Ա. Սարգսյան
Բուխարեստում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախօրեին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` Մեթյու Բրայզայի, Բեռնար Ֆասիեի եւ Յուրի ...ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ
Հեղինե Մանուկյան 2
Նախօրեին ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան եւ ռուսական «ՌԵԳՆՈՒՄ» լրատվական գործակալության միջոցով Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նամակ է հղել ՌԴ գործող նախագահ Վլադիմիր ...ՄԵՐ ԿՅԱՆՔԸ, ՈՐՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՆԼՈՒԾԵԼԻ ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐԻ ՇՐՋԱԳԾՈՒՄ
Գործող նախագահը մեղմում է արդեն իսկ ընդունված հրամանագրի ինչ-որ կետեր, բայց դրանից հրամանագիրն ավելի է դաժանանում:
Առաջին նախագահի պաշտպանվածությանն ուղղված ԱԺ օրենքն, ըստ էության, դառնում է նրան ...ԱՆՇԼԱԳԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ – 2. ԵՐԲ ԶԲՈՍՆԵԼԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔ Է...
Մարինե Խառատյան
Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի բնորոշմամբ, ով պարբերաբար ներկա է լինում զբոսանքներին, երեկ «Հյուսիսայինում»՝ «Առանձնակի դաժանությամբ պարան էին խաղում»: Եվ՝ ոչ միայն: Ինչպես նշել ...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ԿԱՄ ՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ
Ա. Գրիգորյան
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է... ԱՄՈԹ Է... ԾԻԾԱՂԵԼԻ Է...
Մարինա Բաղդագյուլյան
- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

