
ԵՐԿՐԱՊԱՀԸ ՉԱՐԵՑ ԻՐ ԳՈՐԾԸ: ԵՐԿՐԱՊԱՀԸ ԵՐԿԻՐ ՉՈՒՆԻ ՊԱՀԵԼՈՒ: ԵՐԿՐԱՊԱՀԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ:
- Էդպես են ոչ միայն մտածում, այլեւ գործում ներկա իշխանությունները: Ու, ըստ նրանց, պետք է հեռանան բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ վտանգ կարող են սպառնալ իրենց իշխանությանը, աչքի վերեւը անխուսափելիորեն հոնք լինելու մասին հիշեցնել կամ էլ, պարզապես, անցանկալի են եւ կարող են այս կամ այն կերպ խաթարել թվացյալ անհողմությունը: Էնպես որ` շուտով Լեւոնի ու Վազգենի սարքած վերջին կառույցներից մեկն էլ` երկրապահն էլ կոչնչացնեն ու էդպես մինչեւ վերջ:

Պայքարի պես, բայց հենց այդ պայքարին էլ հակառակ: Երբ Ազգային ժողովում տարբեր մանր-մունր դեպուտատներ խոսում էին «երկրում կուտակված անօրինական զենքի» մասին` արդեն իսկ ակնհայտ էր, որ բոլոր քարերը` մանրակրկիտ ընտրված, չափված-ձեւված, փոխանցված` նետվում են հենց երկրապահի բանջարանոցը: Մեծ խելք չէր պահանջվում այդ ամենը հասկանալու համար: Երկրապահի կողմից, անշուշտ: Որովհետեւ մյուսներն ակնթարթորեն հասկացան դա: Երկրապահը` չհասկացավ: Ի վնաս միայն ու միայն իրեն: Ապօրինությունն, ինքնին, վատ բան է: Ցանկացած դեպքում: Ապօրինության մեջ խրված երկրում` առավել եւս: Ու ճիշտն` ամեն ինչը դեպի օրենքի լույսը բերելն է: Ինչը որ պետք է աներ հենց նույն երկրապահը: Ինչից որ պետք էր սկսել: Իր օրինականացումը: Ու մեկ տարվա ընթացքում երեք հրաշալի հնարավորություն ուներ անելու դա: Առաջինը նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններն էին` իրենց նախընտրական եւ հետընտրական գործընթացներով հանդերձ, երկրորդը` ըստ էության հոկտեմբեր ամսից ծնունդ առած համազգային Շարժումը եւ երրորդն էլ` ընթացիկ տարվա նախագահական ընտրությունները: Շատ բան պետք էլ չէր անել. երկու ընտրությունների օրինականությունն էր պետք ապահովել ընդամենը ու հնարավորինս կանխել այն վայրահաչությունները, որոնք հնչում էին ու շարունակում են հնչել` ի դեպ, համազգային Շարժման հասցեին: Իսկապես մեծ բան չէր պահանջվում. երկրապահն իր ներկայությամբ միայն կարող էր սանձել այն թափթփուկների, բաշիբոզուկների` նժդեհյան եզրաբանությամբ` տականքի խրախճանքը ընտրատեղամասերում եւ ընտրատեղամասերից դուրս, որոնք էլ բռնացան Ժողովրդի կամքի վրա: Ցինիկորեն, լկտիաբար: Երբ իրենք ոչ միայն այլանդակություններ գործեցին, այլեւ իրենց իսկ գործածում մեղադրեցին իրենց իսկ զոհերին: Ու՞ր էր երկրապահը: Էդ ժամանակ գոնե: Բացի մի քանիսից` ու՞ր էին: Եվ էսօր, երբ էդ մի քանիսն էլ բանտերում են` ու՞ր են: Իրենց գլուխը փրկելո՞վ են զբաղված: Թող զբաղվեն: Փրկելով այն, ինչը վաղուց արդեն ոչ մեկին, այդ թվում եւ իրենց պետք չի: Երկրապահը` երկիր պահողն է: Եվ ոչ բնավ անցյալ ժամանակով: Ներկա: Պահե՞ց: Երեկ` այո: Այսօր` ոչ: Եվ ինչ երաշխիք, որ վաղը կպահի: Ոչ մի: Ուրեմն եւ` պետք է հեռանա: Միեւնույն է` նա իր օգտակարությունն արդեն կորցրել է, ձեռք բերելով եռակի վնասակարություն. ինքն իրեն արդեն պետք չէ, խանգարում է իշխանություններին եւ միանգամայն անիմաստ, չհիմնավորված ու, դրանով իսկ` վտանգավոր, պաշտպանվածության պատրանք է ստեղծում հասարակ ժողովրդի մոտ: Երկրապահը չարեց իր գործը: Երկրապահը երկիր չունի պահելու: Երկրապահը պետք է հեռանա:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչությունը մշակել է երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012թթ.-ի ռազմավարությունը: ...ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ...
Մարինա Բաղդագյուլյան
Դժվար է ասել, թե ինչ կզգար Արգիշտի արքան` կանգնելով Էրեբունի ամրոցի պարիսպների մոտ եւ դիտելով իր ստեղծագործության շարունակությունը` նոր Երեւանը: Սակայն պարիսպներից ներս նայելիս աստվածների զայրույթը, շանթն ...ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան 6
Քննիչներն ու ոստիկանները, երբ խուզարկելու էին գնացել Սուրեն Սուրենյանցի բնակարանը, Լուսինե Հայրապետյանին` Սուրենյանցի կնոջը, խորհուրդ էին տվել կամավոր բերել հանձնել բնակարանում պահված զենք-զինամթերքը, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱԹՈՌ. ԿՈՉ ԱՌ` ՏԵԱՐՔ ՌՈԲԵՐՏ ԿՈՉԱՐԵԱՆ ԵՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ
4
Հայ եւ միջազգային լրատւութիւններ կը հաղորդեն, որ Հայաստանի մէջ, նախագահական ընտրութիւններէ ետք ժողովրդական լայնածաւալ դժգոհութիւններ եւ ընդվզումներ տեղի ունեցան եւ կունենան դեռ՝ որովհետեւ իշխանութիւններու ...ՄԻ ՓՈՔՐ ՇՏՐԻԽ «ՏՈՒԺՈՂԻ» ԿԵՐՊԱՐԻՆ
Գագիկ Աբգարյան 1
Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց 2007թ.-ին Թալին քաղաքում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի ...ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի 13
Պաշտպանության նախարարի տեղակալ, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի ազատման փաստը վկայում է Հայաստանում առկա երկու իրողությունների մասին, որոնցից մեկը ուղղակի իրավիճակային փաստագրում ...ՄԻ «ՍԱԴՐԱՆՔԻ» ՀԻՄՔՈՎ
Մարինե Խառատյան
Ռոբերտ Քոչարյանը երեկ աշխատանքից ազատեց ՀՀ ՊՆ փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանին` առանց պաշտոնապես հիմնավորելու, թե ինչու՞ է փոխնախարարին ազատում աշխատանքից:
Ինչ խոսք, դա սովորական հաշվեհարդար ...ԽՌԼՈՊՅԱՆԻՆ ՀԻՇՈՒՄ ԵՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ
Գայանե Հովսեփյան
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի այն շրջանավարտները, ովքեր ուսանել են սփյուռքահայ պրոֆեսոր Գեւորգ Խռլոպյանի ռեկտորության տարիներին, երախտագիտությամբ վերհուշ ապրեցին «Ժամանակ Երեւան» օրաթերթի ...ՆԱՄԱԿ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ
«Հանրապետություն» կուսակցության անդամ Նորիկ Եղիազարյանը նամակ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, որտեղ նամակի հեղինակը կասկածի տակ է առնում մարտի 18-ին ընդունված «Ժողովներ, ցույցեր ...ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔ
Ռոբերտ Ա.Սարգսյան 2
Այսօր Հայաստանում իսկապես ստեղծվել է շատ բարդ ու հետաքրքրական իրավիճակ: Իրավիճակ, երբ ժողովրդի բացարձակ մեծամասնության մի մասը ակտիվորեն Հյուսիսային պողոտայում քայլելով, իսկ մյուս մասը պասիվորեն իրենց ...«ՊԱՏԱՆԴ ՊԱՀՈՂԻ ՀԵՏ ՉԵՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ»
Մարինե Խառատյան
Մեր հարցերին պատասխանում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
-Պարոն Ենոքյան, այսօր երբ ներքաղաքական կայունություն կոչվածը պահպանվում է ոստիկանական միջոցներով, զբոսնելու համար մարդկանց տանում են ոստիկանության ...ԵՐԿՐԱՊԱՀԸ ՉԱՐԵՑ ԻՐ ԳՈՐԾԸ: ԵՐԿՐԱՊԱՀԸ ԵՐԿԻՐ ՉՈՒՆԻ ՊԱՀԵԼՈՒ: ԵՐԿՐԱՊԱՀԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ:
Էդպես են ոչ միայն մտածում, այլեւ գործում ներկա իշխանությունները: Ու, ըստ նրանց, պետք է հեռանան բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ վտանգ կարող են սպառնալ իրենց իշխանությանը, աչքի վերեւը անխուսափելիորեն ...ՃԱՄՓԱԲԱԺԱՆ: ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ:
Էմմա Գաբրիելյան
Խաղաղ էր, անձրեւոտ... Անբարենպաստ եղանակը երեկ չխոչընդոտեց, որպեսզի Հյուսիսային պողոտայում հավաքված մարդիկ խմբված մնան երկու ժամ...
«Քաղաքական զբոսանքը» անձրեւի պատճառով թեեւ չկայացավ, սակայն մարդիկ ...
ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՄՓԱՆ ՏԱՆՈՒՄ Է ՄԶԿԻԹ
Գայանե ԱռուստամյանՄԵԿ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ: ՃԻՇՏ Ա, ՄԵՆՔ ԸՍԿԻ ՆԵԳՐ ԷԼ ՉԵՆՔ, ԲԱՅՑ ԴԵ...
ԴՈՒԶ-ՔՅԱՍԱՐ-ՏՂԱՄԱՐԴԱՎԱՐԻ. ԹԵ ՄԵԶ ԿԱՄ ՁԵԶ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԷԼ ՓՐԿԵԼՈՒ Է` ԷԴ Է ՓՐԿԵԼՈՒ... ԹԵ ՉԷ` ՏԱԿԻ~Ց-ԼՂՈԶՎԱ~Ծ-ՆԵՆԳՈՐԵ~Ն...
ԳՅՈՒԼԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑԸ
ԹՈՒՄԱՆՅԱՆՆ ՈՒ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է... ԱՄՈԹ Է... ԾԻԾԱՂԵԼԻ Է...
Մարինա Բաղդագյուլյան
ՏԻԳՐԱՆ «ԱՆԲԱՍԻՐԸ»
- 1913 Կ. Պոլսի պատրիարքարանը ռուսական դեսպան Գիրսին ներկայացրեց բարենորոգումների իր նախագիծը:
- 1915 Սպանվեց հեղափոխական գործիչ Վանա իշխանը (Նիկոլ Պողոսյան): (Ծնվ. 1883 թ.):
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանը «Հայրենիքի փրկության կոմիտեի» տապալման, նրա անդամների ձերբակալման և ամբողջ հանրապետության մեջ խորհրդային իշխանությունը վերականգնելու մասին:
- 1990 Ընդունվեց ԽՍՀՄ-ի օրենք՝ «ԽՍՀՄ-ի կազմից Խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի մասին», որն ինքնավար մարզերին թույլ տվեց դառնալ անկախ այն հանրապետությունից, որի կազմում եղել են, եթե տվյալ հանրապետությունը ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը բանաձև ընդունեց, ապրիլի 24-ը հռչակելով հայ ժողովրդի դեմ գործադրված կոտորածների հիշատակի օր:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

