
«ՊԱՏԱՆԴ ՊԱՀՈՂԻ ՀԵՏ ՉԵՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ»
- Մեր հարցերին պատասխանում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

-Պարոն Ենոքյան, այսօր երբ ներքաղաքական կայունություն կոչվածը պահպանվում է ոստիկանական միջոցներով, զբոսնելու համար մարդկանց տանում են ոստիկանության բաժիններ, ժամերով ապօրինի պահում, ՀՀ իշխանությունը պատրաստվում է Սերժ Սարգսյանի երդման արարողությանը: Հնարավո՞ր է նման իրավիճակում երդման արարողությունը համարվի օրինական: - Երդման արարողությունը ենթադրում է մի նախագահից իշխանության փոխանցումը մյուս նախագահին: Երեք էլեմենտ կա, որ այս ամբողջ պրոցեսը դարձնում է ոչ լեգիտիմ: Առաջին` այն նախագահը` Ռոբերտ Քոչարյանը, որից փոխանցվում է իշխանությունը ինքը լեգիտիմ չէ, երկրորդ` օրենքների մեծ խախտումներով է ընտրված եւ ոչ լեգիտիմ է Սերժ Սարգսյանը, երրորդ` այս իրավիճակը, որում տեղի է ունենում երդման արարողությունը, լեգիտիմ իրավիճակ չէ: Լեգիտիմ իրավիճակ ասելով հասկանում ենք հասարակության վստահությունը վայելող պետական իշխանություն, իսկ այս իշխանությունը քաղաքացիներից պաշտպանվում է ոստիկաններով, տարբեր շքերթների անվան տակ զինված ուժերով: Այնպես որ` այստեղ որեւէ լեգիտիմ բան չկա: Միակ իմաստը, որ կարող է լինել այս երդման արարողության մեջ, եթե Ռոբերտ Քոչարյանը ինքնուրույն է իրականացրել այս բռնությունները, ապա միգուցե, երբ Քոչարյանը չի լինի իշխանություն, Սերժ Սարգսյանը փորձի մեղայականով հանդես գալ կամ մեղքը գցել Քոչարյանի վրա: Այսինքն` ինաուգուրացիան ոչ թե Սերժ Սարգսյանի համար շանս է իշխանությունը ամրապնդելու, այլ շանս է մեղայականի, որով նա փորձի ինչ-որ կերպ մաքրվել: - Բայց արդյոք Սերժ Սարգսյանը կարո՞ղ է մաքրվել, եթե այս ողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանի հետ հավասար մասնակցել է իշխանական գործողություններին: Ակնհայտ է, որ եթե Սերժ Սարգսյանի համաձայնությունը չլիներ, Ռոբերտ Քոչարյանը չէր կարողանա ինքնուրույն մարտի 1 կազմակերպել: - Հիմա անցումային փուլ է. Քոչարյանն ունի իրավիճակի նկատմամբ բոլոր լծակները, բայց չունի գրամ իսկ պատասխանատվություն, քանի որ վաղը նա չի լինելու իշխանության մեջ եւ նրան ոչ ոք չի կարողանալու պատասխանատվության կանչել: Սերժ Սարգսյանն այս իշխանական բուրգում գրավելով երկրորդ տեղը, այնուամենայնիվ առաջինը չէ: Համոզված եմ, որ զենք կիրառելու, ժողովներ ցրելու մեջ հիմնական հրաման տվողը Ռոբերտ Քոչարյանն է: Բայց, այնուամենայնիվ, չլինելով հրամանատար, Սերժ Սարգսյանը իրավիճակի պատասխանատվության կրող է գոնե հետագա 5 տարիների համար, եթե ենթադրում է, որ պետք է պաշտոնավարի: Ես չեմ ասում, որ նա անմասն է, ես ասում եմ, որ նա շանս ունի մեղքը մյուսի վրա բարդելու եւ ոչ միայն Քոչարյանի, նաեւ գնացող ոստիկանական, անվտանգության համակարգի վերնախավի վրա, բանակի վերնախավի վրա, եթե նրանք գնան եւ այլն: - Կարծում եք, այդպես էլ կանի՞: - Չգիտեմ, ես ուղղակի ասում եմ, նման շանս ունի: ...Իհարկե Ռոբերտ Քոչարյանը կփորձի ինքը շարունակել ղեկավարել` առանց որեւէ պատասխանատվության, բայց դա, կարծում եմ, ընդունելի չի լինի Սերժ Սարգսյանի համար: - Ոստիկանական միջոցներով եւ բանտերը կալանավորվածներով լցնելով, կարծում եք, որքա՞ն դեռ հնարավոր կլինի շարունակել այս իշխանության գոյատեւումը, եթե այն հրաժարվում է իրական երկխոսության գնալ: - Այս ձեւերով իշխանությունը 1-2 ամսից ավելի պարզապես չի դիմանա: Սա լարված, հակատրամաբանական, հակաիրավական իրավիճակ է, նաեւ հակատնտեսական: Այսօր պետության գանձարանը դատարկ է: Արդեն ուշացումներով են վճարվում թոշակները, բուժսպասարկման հիմնարկները չեն ստանում իրենց անհրաժեշտ միջոցները: Այսօր ՀՀ տնտեսությունը դարձել է այնպիսին, որ արդեն հարկեր չեն հավաքվում: Իշխանությունն ունի արտաքին քաղաքական զրո ռեսուրս, արդեն մեր արտաքին քաղաքական քիչ թե շատ լուրջ գործընկերները երես են թեքում մեզանից: ՄԱԿ-ում ԼՂ բանաձեւի ընդունումը հենց վկայությունն է դրա, որ մեր ամենամերձավոր հարեւան Վրաստանը, փաստորեն, դրան կողմ քվեարկեց, իսկ Մինսկի խումբը, որ այսքան ժամանակ կասեցնում էր բանաձեւի մուտքը ՄԱԿ-ի օրակարգ, դա չարեց: Ցեղասպանության մասին այս իշխանությունն այլեւս չի կարող միջազգային որեւէ ատյանում խոսել ու Թուրքիային մեղադրել` այն դեպքում, երբ ինքը դրել, մարդկանց է կոտորել զուտ աթոռը պահելու համար, շատ ավելի վատ հակամեղադրանքներ կստանա: Խոսակցություններ կան, որ լուրջ պրոբլեմներ կան ներիշխանական միջավայրում. օլիգարխները, Սերժ Սարգսյանի թիկնապահները, նրանց թիկնապահները, ողջ կրիմինալ կլանը ընտրությունների ժամանակ փողեր է ներդրել, հանցագործություններ կատարել, մարդկանց գողացել, որ Սերժ Սարգսյանը հաղթի եւ իրենք իշխանական կերակրատաշտի մոտ ունենան իրենց տեղը: Հիմա, պարզվում է, սրանց հեռացնում են եւ փոխարեն բերում են ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի մարդկանց: Նախորդները չեն հասկանում` ինչի՞ համար են այդքան հանցագործություն կատարել: Նրանց մոտ կա լուրջ բողոք: Էլ չեմ խոսում, որ հասարակության համար ընդհանրապես անընդունելի է նման արհեստական կոալիցիաների ստեղծումը: Այս ամբողջ ընթացքում բեւեռացումն է ավելի խորանում, ոչ թե ժողովուրդն է հարմարվում կլանային համակարգին: Երկխոսություն, որ ասում ենք, դա պետք է լինի իշխանական ռեսուրսին տիրապետող Սերժ Սարգսյանի եւ հասարակական ռեսուրսին տիրապետող Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ: Այս արանքում Վազգեն Մանուկյան, Արտաշես Գեղամյան մտցնելը, ամբողջ պրոցեսը կաղճատի: Էլի չի ստացվի հասարակական երկխոսություն: Երկխոսության համար գոնե ԵՄ պահանջները պետք է բավարարվեն: Երբ ասում ենք երկխոսություն` դա պետք է լինի այն ուժերի միջեւ, որոնք իրավիճակին տիրապետում են: Այսօր փաստորեն Սերժ Սարգսյանը պատանդ է վերցրել քաղբանտարկյալներին եւ ուզում է նրանց դարձնել բանակցությունների առարկա` դրանով փորձելով զիջումներ կորզել: Սակայն կարգ կա. եթե անգամ ահաբեկիչները պատանդ են վերցնում, նրանց հետ չեն լինում բանակցություններ:
- Մարինե Խառատյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչությունը մշակել է երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012թթ.-ի ռազմավարությունը: ...ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ...
Մարինա Բաղդագյուլյան
Դժվար է ասել, թե ինչ կզգար Արգիշտի արքան` կանգնելով Էրեբունի ամրոցի պարիսպների մոտ եւ դիտելով իր ստեղծագործության շարունակությունը` նոր Երեւանը: Սակայն պարիսպներից ներս նայելիս աստվածների զայրույթը, շանթն ...ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան 6
Քննիչներն ու ոստիկանները, երբ խուզարկելու էին գնացել Սուրեն Սուրենյանցի բնակարանը, Լուսինե Հայրապետյանին` Սուրենյանցի կնոջը, խորհուրդ էին տվել կամավոր բերել հանձնել բնակարանում պահված զենք-զինամթերքը, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱԹՈՌ. ԿՈՉ ԱՌ` ՏԵԱՐՔ ՌՈԲԵՐՏ ԿՈՉԱՐԵԱՆ ԵՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ
4
Հայ եւ միջազգային լրատւութիւններ կը հաղորդեն, որ Հայաստանի մէջ, նախագահական ընտրութիւններէ ետք ժողովրդական լայնածաւալ դժգոհութիւններ եւ ընդվզումներ տեղի ունեցան եւ կունենան դեռ՝ որովհետեւ իշխանութիւններու ...ՄԻ ՓՈՔՐ ՇՏՐԻԽ «ՏՈՒԺՈՂԻ» ԿԵՐՊԱՐԻՆ
Գագիկ Աբգարյան 1
Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց 2007թ.-ին Թալին քաղաքում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի ...ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի 13
Պաշտպանության նախարարի տեղակալ, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի ազատման փաստը վկայում է Հայաստանում առկա երկու իրողությունների մասին, որոնցից մեկը ուղղակի իրավիճակային փաստագրում ...ՄԻ «ՍԱԴՐԱՆՔԻ» ՀԻՄՔՈՎ
Մարինե Խառատյան
Ռոբերտ Քոչարյանը երեկ աշխատանքից ազատեց ՀՀ ՊՆ փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանին` առանց պաշտոնապես հիմնավորելու, թե ինչու՞ է փոխնախարարին ազատում աշխատանքից:
Ինչ խոսք, դա սովորական հաշվեհարդար ...ԽՌԼՈՊՅԱՆԻՆ ՀԻՇՈՒՄ ԵՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ
Գայանե Հովսեփյան
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի այն շրջանավարտները, ովքեր ուսանել են սփյուռքահայ պրոֆեսոր Գեւորգ Խռլոպյանի ռեկտորության տարիներին, երախտագիտությամբ վերհուշ ապրեցին «Ժամանակ Երեւան» օրաթերթի ...ՆԱՄԱԿ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ
«Հանրապետություն» կուսակցության անդամ Նորիկ Եղիազարյանը նամակ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, որտեղ նամակի հեղինակը կասկածի տակ է առնում մարտի 18-ին ընդունված «Ժողովներ, ցույցեր ...ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔ
Ռոբերտ Ա.Սարգսյան 2
Այսօր Հայաստանում իսկապես ստեղծվել է շատ բարդ ու հետաքրքրական իրավիճակ: Իրավիճակ, երբ ժողովրդի բացարձակ մեծամասնության մի մասը ակտիվորեն Հյուսիսային պողոտայում քայլելով, իսկ մյուս մասը պասիվորեն իրենց ...«ՊԱՏԱՆԴ ՊԱՀՈՂԻ ՀԵՏ ՉԵՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ»
Մարինե Խառատյան
Մեր հարցերին պատասխանում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
-Պարոն Ենոքյան, այսօր երբ ներքաղաքական կայունություն կոչվածը պահպանվում է ոստիկանական միջոցներով, զբոսնելու համար մարդկանց տանում են ոստիկանության ...ԵՐԿՐԱՊԱՀԸ ՉԱՐԵՑ ԻՐ ԳՈՐԾԸ: ԵՐԿՐԱՊԱՀԸ ԵՐԿԻՐ ՉՈՒՆԻ ՊԱՀԵԼՈՒ: ԵՐԿՐԱՊԱՀԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ:
Էդպես են ոչ միայն մտածում, այլեւ գործում ներկա իշխանությունները: Ու, ըստ նրանց, պետք է հեռանան բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ վտանգ կարող են սպառնալ իրենց իշխանությանը, աչքի վերեւը անխուսափելիորեն ...ՃԱՄՓԱԲԱԺԱՆ: ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ:
Էմմա Գաբրիելյան
Խաղաղ էր, անձրեւոտ... Անբարենպաստ եղանակը երեկ չխոչընդոտեց, որպեսզի Հյուսիսային պողոտայում հավաքված մարդիկ խմբված մնան երկու ժամ...
«Քաղաքական զբոսանքը» անձրեւի պատճառով թեեւ չկայացավ, սակայն մարդիկ ...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է... ԱՄՈԹ Է... ԾԻԾԱՂԵԼԻ Է...
Մարինա Բաղդագյուլյան
ՏԻԳՐԱՆ «ԱՆԲԱՍԻՐԸ»
- 1913 Կ. Պոլսի պատրիարքարանը ռուսական դեսպան Գիրսին ներկայացրեց բարենորոգումների իր նախագիծը:
- 1915 Սպանվեց հեղափոխական գործիչ Վանա իշխանը (Նիկոլ Պողոսյան): (Ծնվ. 1883 թ.):
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանը «Հայրենիքի փրկության կոմիտեի» տապալման, նրա անդամների ձերբակալման և ամբողջ հանրապետության մեջ խորհրդային իշխանությունը վերականգնելու մասին:
- 1990 Ընդունվեց ԽՍՀՄ-ի օրենք՝ «ԽՍՀՄ-ի կազմից Խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի մասին», որն ինքնավար մարզերին թույլ տվեց դառնալ անկախ այն հանրապետությունից, որի կազմում եղել են, եթե տվյալ հանրապետությունը ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը բանաձև ընդունեց, ապրիլի 24-ը հռչակելով հայ ժողովրդի դեմ գործադրված կոտորածների հիշատակի օր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

