
ՆԱՄԱԿ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ
- «Հանրապետություն» կուսակցության անդամ Նորիկ Եղիազարյանը նամակ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, որտեղ նամակի հեղինակը կասկածի տակ է առնում մարտի 18-ին ընդունված «Ժողովներ, ցույցեր եւ երթեր» անցկացնելու մասին օրենքի, ինչպես նամակագիրն է որակում` «սահմանադրականությունը»:

Նամակում մասնավորապես ասվում է. «...Կատարված փոփոխություններն ու լրացումները գնահատելով սոսկ իրավական հարթության մեջ` կարելի է պնդել, որ դրանցից շատերը խոստորեն հակասում են թե մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային հիմնարար իրավական ակտերի եւ թե ՀՀ Սահմանադրության բազմաթիվ դրույթներին»: Նամակագիրն այդ կապակցությամբ վկայակոչում է մի շարք փաստարկներ: Այսպես. «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 20-րդ հոդվածում ամրագրված է, որ «Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ ժողովների եւ միաբանությունների ազատության իրավունք»: Այս ձեւակերպումն ամրագրում է ստացել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի» 11-րդ հոդվածում, համաձայն որի «յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատութայն...իրավունք»: Նույն բովանդակությամբ են շարադրված նաեւ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 21-րդ հոդվածը եւ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը, թեպետեւ դրանցում հիշատակված չէ «ազատություն» տերմինը: Այդ իրավական ակտերում ուղենշված են զանգվածային հրապարակային միջոցառումների սահմանափակման շրջանակները՝ ելնելով հետեւյալ գերակա հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ պետական եւ հասարակական անվտանգության ապահովում, հասարակական կարգի պահպանում, անկարգությունների կամ հանցագործությունների կանխում, այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանություն եւ այլն: Թվարկված չափորոշիչներով ղեկավարվելով` ՀՀ Սահմանադրությունը թույլատրել է օրենքով սահմանափակել մարդու եւ քաղաքացու մի շարք հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ «...եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների ու ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար»: Որքանո՞վ են կատարված փոփոխություններն ու լրացումները համապատասխանում միջազգային իրավունքին ու ՀՀ Սահմանադրությանը: Հարցին պատասխանելու համար նամակագիրը մեջբերում է «Օրենքի» 9-րդ հոդվածի 4-րդ մասի վերաձեւակերպումը, որտեղ ասվում է, որ հրապարակային միջոցառումների անցկացումը կարող է արգելվել լիազոր մարմնի կողմից, «եթե ըստ հավաստի տվյալների դրանք, ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ...բռնություն կամ պատերազմ քարոզելուն կամ կարող են հանգեցնել զանգվածային անկարգությունների եւ հանցագործությունների, պետական անվտանգության, հասարակական կարգի...ոտնահարմանը: Այդ տվյալները կարող են համարվել հավաստի, եթե դրանց առնչությամբ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն պաշտոնական եզրակացություն են տալիս այդ հիմքերի վերացման մասին»: «Օրենքի» 3-րդ կետի առաջին պարբերությունում թվարկված հանցավոր միտումները, սովորաբար, դրսեւորվում են միայն զանգվածային միջոցառման ընթացքում եւ հետեւաբար դրանք կարող են հիմք ծառայել բացառապես օրենքի խախտմամբ ընթացող զանգվածային միջոցառումը հարկադրաբար դադարեցնելու, այլ ոչ թե ծրագրված միջոցառումն ի սկզբանե արգելելու համար: Նման կարգավորումը հակասում է «Դաշնագրի» 5-րդ հոդվածի, «Կոնվենցիայի» դրույթներին եւ ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածին, համաձայն որի «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել ՀՀ միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները»: Ինչ վերաբերում է զանգվածային միջոցառումն արգելելու համար հիմք հանդիսացող տվյալների հավաստիությանը, ապա Սահմանադրության 43-րդ հոդվածով գերակա ճանաչված արժեքներին սպառնացող վտանգները եւ դրանց հավաստիության չափորոշիչները պետք է հստակ կանոնակարգվեին «Օրենքով», այլ ոչ թե վերապահվեին առանձին պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց, որոնց քմահաճ ցանկությամբ է այսուհետ պայմանավորվելու մարդկանց` Սահմանադրության 29-րդ հոդվածով հռչակված հիմնարար իրավունքի իրականացումը: Փոփոխված ու լրացված «Օրենքում» պահպանված է «ոչ զանգվածային հրապարակային միջոցառում» հասկացությունը, որպես հրապարակային միջոցառում, որին մասնակցում է 100-ից պակաս քաղաքացի, թույլատրվելով դրանց անցկացումը զանգվածային հրապարակային միջոցառումների համար սահմանված կարգով: Մյուս կողմից` «օրենքից» հանվել են ոչ զանգվածային միջոցառումը ինքնաբուխ զանգվածային միջոցառման վերածվելու վերաբերյալ դրույթները: Բաց է մնում այն հարցի պատասխանը, թե ինչ տեղի կունենա, եթե կազմակերպչի կողմից պատշաճ իրազեկված ոչ զանգվածային հրապարակային միջոցառումը դրա անցկացման ընթացքում վերածվի զանգվածային հրապարակային միջոցառման: Ուշագրավ է, որ կազմակերպիչն իրավունք չունի արգելելու քաղաքացիների մուտքը հանրահավաքի վայր, քանի որ հրապարակային միջոցառումներին մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է: Նամակագիրն այն կարծիքին է, որ վերոնշյալ «Օրենքն» ամբողջությամբ պետք է ճանաչվի Սահմանադրությանը հակասող, որովհետեւ դրանով նախատեսված խստացումները բխում են ոչ թե, ինչպես վերը նշվեց` հանրային գերակա արժեքների պաշտպանության անհրաժեշտությունից, «այլ 2008թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքում ձեւավորված ոչ լեգիտիմ իշխանությունը բռնի մեթոդներով պահպանել ցանկացող մի խումբ մարդկանց շահերից»: Նորիկ Եղիազարյանը ակնկալում է, որ Ա.Հարությունյանը կդիմի Սահմանադրական դատարան եւ կվիճարկի վերոնշյալ օրենքի ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչությունը մշակել է երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012թթ.-ի ռազմավարությունը: ...ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ...
Մարինա Բաղդագյուլյան
Դժվար է ասել, թե ինչ կզգար Արգիշտի արքան` կանգնելով Էրեբունի ամրոցի պարիսպների մոտ եւ դիտելով իր ստեղծագործության շարունակությունը` նոր Երեւանը: Սակայն պարիսպներից ներս նայելիս աստվածների զայրույթը, շանթն ...ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան 6
Քննիչներն ու ոստիկանները, երբ խուզարկելու էին գնացել Սուրեն Սուրենյանցի բնակարանը, Լուսինե Հայրապետյանին` Սուրենյանցի կնոջը, խորհուրդ էին տվել կամավոր բերել հանձնել բնակարանում պահված զենք-զինամթերքը, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱԹՈՌ. ԿՈՉ ԱՌ` ՏԵԱՐՔ ՌՈԲԵՐՏ ԿՈՉԱՐԵԱՆ ԵՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ
4
Հայ եւ միջազգային լրատւութիւններ կը հաղորդեն, որ Հայաստանի մէջ, նախագահական ընտրութիւններէ ետք ժողովրդական լայնածաւալ դժգոհութիւններ եւ ընդվզումներ տեղի ունեցան եւ կունենան դեռ՝ որովհետեւ իշխանութիւններու ...ՄԻ ՓՈՔՐ ՇՏՐԻԽ «ՏՈՒԺՈՂԻ» ԿԵՐՊԱՐԻՆ
Գագիկ Աբգարյան 1
Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց 2007թ.-ին Թալին քաղաքում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի ...ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի 13
Պաշտպանության նախարարի տեղակալ, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի ազատման փաստը վկայում է Հայաստանում առկա երկու իրողությունների մասին, որոնցից մեկը ուղղակի իրավիճակային փաստագրում ...ՄԻ «ՍԱԴՐԱՆՔԻ» ՀԻՄՔՈՎ
Մարինե Խառատյան
Ռոբերտ Քոչարյանը երեկ աշխատանքից ազատեց ՀՀ ՊՆ փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանին` առանց պաշտոնապես հիմնավորելու, թե ինչու՞ է փոխնախարարին ազատում աշխատանքից:
Ինչ խոսք, դա սովորական հաշվեհարդար ...ԽՌԼՈՊՅԱՆԻՆ ՀԻՇՈՒՄ ԵՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ
Գայանե Հովսեփյան
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի այն շրջանավարտները, ովքեր ուսանել են սփյուռքահայ պրոֆեսոր Գեւորգ Խռլոպյանի ռեկտորության տարիներին, երախտագիտությամբ վերհուշ ապրեցին «Ժամանակ Երեւան» օրաթերթի ...ՆԱՄԱԿ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ
«Հանրապետություն» կուսակցության անդամ Նորիկ Եղիազարյանը նամակ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, որտեղ նամակի հեղինակը կասկածի տակ է առնում մարտի 18-ին ընդունված «Ժողովներ, ցույցեր ...ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔ
Ռոբերտ Ա.Սարգսյան 2
Այսօր Հայաստանում իսկապես ստեղծվել է շատ բարդ ու հետաքրքրական իրավիճակ: Իրավիճակ, երբ ժողովրդի բացարձակ մեծամասնության մի մասը ակտիվորեն Հյուսիսային պողոտայում քայլելով, իսկ մյուս մասը պասիվորեն իրենց ...«ՊԱՏԱՆԴ ՊԱՀՈՂԻ ՀԵՏ ՉԵՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ»
Մարինե Խառատյան
Մեր հարցերին պատասխանում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
-Պարոն Ենոքյան, այսօր երբ ներքաղաքական կայունություն կոչվածը պահպանվում է ոստիկանական միջոցներով, զբոսնելու համար մարդկանց տանում են ոստիկանության ...ԵՐԿՐԱՊԱՀԸ ՉԱՐԵՑ ԻՐ ԳՈՐԾԸ: ԵՐԿՐԱՊԱՀԸ ԵՐԿԻՐ ՉՈՒՆԻ ՊԱՀԵԼՈՒ: ԵՐԿՐԱՊԱՀԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ:
Էդպես են ոչ միայն մտածում, այլեւ գործում ներկա իշխանությունները: Ու, ըստ նրանց, պետք է հեռանան բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ վտանգ կարող են սպառնալ իրենց իշխանությանը, աչքի վերեւը անխուսափելիորեն ...ՃԱՄՓԱԲԱԺԱՆ: ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ:
Էմմա Գաբրիելյան
Խաղաղ էր, անձրեւոտ... Անբարենպաստ եղանակը երեկ չխոչընդոտեց, որպեսզի Հյուսիսային պողոտայում հավաքված մարդիկ խմբված մնան երկու ժամ...
«Քաղաքական զբոսանքը» անձրեւի պատճառով թեեւ չկայացավ, սակայն մարդիկ ...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ՏԻԳՐԱՆ «ԱՆԲԱՍԻՐԸ»
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է... ԱՄՈԹ Է... ԾԻԾԱՂԵԼԻ Է...
Մարինա Բաղդագյուլյան
- 1913 Կ. Պոլսի պատրիարքարանը ռուսական դեսպան Գիրսին ներկայացրեց բարենորոգումների իր նախագիծը:
- 1915 Սպանվեց հեղափոխական գործիչ Վանա իշխանը (Նիկոլ Պողոսյան): (Ծնվ. 1883 թ.):
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանը «Հայրենիքի փրկության կոմիտեի» տապալման, նրա անդամների ձերբակալման և ամբողջ հանրապետության մեջ խորհրդային իշխանությունը վերականգնելու մասին:
- 1990 Ընդունվեց ԽՍՀՄ-ի օրենք՝ «ԽՍՀՄ-ի կազմից Խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի մասին», որն ինքնավար մարզերին թույլ տվեց դառնալ անկախ այն հանրապետությունից, որի կազմում եղել են, եթե տվյալ հանրապետությունը ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը բանաձև ընդունեց, ապրիլի 24-ը հռչակելով հայ ժողովրդի դեմ գործադրված կոտորածների հիշատակի օր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

