
ՄԻ «ՍԱԴՐԱՆՔԻ» ՀԻՄՔՈՎ
- Ռոբերտ Քոչարյանը երեկ աշխատանքից ազատեց ՀՀ ՊՆ փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանին` առանց պաշտոնապես հիմնավորելու, թե ինչու՞ է փոխնախարարին ազատում աշխատանքից:

Ինչ խոսք, դա սովորական հաշվեհարդար էր Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու համար: Սակայն քանի որ Մանվել Գրիգորյանն անձամբ երբեք չի հայտարարել որեւէ մեկին սատարելու մասին, դրանով լուրջ դժվարություններ է առաջացրել Ռ.Քոչարյանի համար: Իհարկե, Ռ.Քոչարյանը մեծագույն հաճույքով կհայտարարեր, որ Մանվել Գրիգորյանին ազատել է, քանի որ վերջինս խախտելով օրենքը` զբաղվել է քաղաքականությամբ, սակայն խնդիրն այն է, որ այս ողջ ընթացքում իշխանական լրատվամիջոցներն ու պաշտպանության նախարարությունը` սկսած նախարարից, միանշանակ պնդում էին, թե նման լուրերը պարզապես սադրանք են, Լեւոն Տեր-Պետրոսյանը խաբկանքի մեջ է ու նրան որեւէ փոխնախարար չի սատարում: «Հայոց բանակի ոչ մի փոխնախարար չի աջակցում Լեւոն Տեր-Պետրոսյանին», - փետրվարի 23-ին հայտարարել էր պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը՝ հավելելով, որ նման հայտարարությունների համար բոլորը պետք է պատասխան տան օրենքի առջեւ, քանի որ ոչ ոք իրավունք չունի արհամարհելու ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները: «Այդ լուրերը կեղծ են, իսկ պաշտպանության նախարարի բոլոր տեղակալները զբաղված են իրենց ծառայողական պարտականությունների կատարմամբ: Ես կոչ եմ անում բոլորին` զերծ մնալ նման սադրիչ հայտարարություններից: Բանակը չի զբաղվում քաղաքականությամբ եւ կատարում է իր առջեւ դրված խնդիրներն ու առաջադրանքները: Մենք ունենք գերագույն գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարար, որոնց հրամանները գործում են բոլորի համար` զինվորից մինչեւ հրամանատար, գեներալ, մինչեւ նախարարի տեղակալներ: Այնպես որ, մի հավատացեք նման հայտարարությունների, որոնք, միգուցե, ընդդիմության ցանկությունն են, որը չի իրականանա», - ասել էր Միքայել Հարությունյանը: Նախարարի հայտարարությունից երկու օր առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին Մանվել Գրիգորյանի որոշումը հերքել էր նաեւ ՊՆ խոսնակ Սեյրան Շահսուվարյանը: Երեկ զանգահարեցինք ՊՆ խոսնակին ու հիշեցրինք, որ ժամանակին պնդում էր, թե Մանվել Գրիգորյանը չի սատարում Տեր-Պետրոսյանին: «Ես չէի պնդում, է~, ես ասում էի էն, ինչ որ ասում էր նա», - ի պատասխան հայտարարեց Շահսուվարյանը: «Ո՞վ նա», - հարցրինք: «Մանվել Գրիգորյանը: Ես, ի վերջո, խոսնակ եմ եւ, ի վերջո, փոխանցում եմ բոլոր այն խոսքերը, ինչ որ իրանք ասում են»: Մեր հարցին, թե պաշտպանության նախարարն ինչպե՞ս էր նման բան հայտարարում, Սեյրան Շահսուվարյանը լղոզեց. «Դե ուրեմն նա ասել ա էդ բանը, նա էլ նույն բանը կրկնել ա: Ինչի՞ մասին ա խոսքը»: Հիշեցրինք, որ Մանվել Գրիգորյանն ինքն իր անունից որեւէ հայտարարություն չի արել: «Իսկ դուք լսե՞լ եք էսքան տարի Մանվել Գրիգորյանն իր անունից հայտարարություն անի», - հակադարձեց խոսնակը: Մեր հաջորդ հարցը, թե չե՞ք կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը, փաստորեն, ձեզ սուտ հանեց իր այս հրամանագրով, վերջնականապես հունից հանեց Շահսուվարյանին. «Դատարկ բաներ մի խոսեք...Էդ ի՞նչ խոսալու տոն ա»: Ի դեպ, լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի էր դարձել, որ մինչ մարտի 1-ը Ռ.Քոչարյանը մի առիթով շատ կոշտ էր արտահայտվել Մանվել Գրիգորյանի մասին: Մոտավորապես այսպես. «Ասել եմ` գնա տուն ու քիթդ տնից դուրս չհանես»: Հիշեցնենք նաեւ, որ մարտի 13-ին պատասխանելով քաղաքացիների հարցերին` Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել էր. «Գեներալ Մանվել Գրիգորյանը իմ մարտական ընկերն է: Ավելին, նրա կինը` Նազիկը, եւս մեզ հետ հավասար կռվում էր այն ժամանակ: Եվ ես երբեք չեմ փորձել Մանվել Գրիգորյանին ներքաշել քաղաքականության մեջ: Եվ շատ-շատ ափսոսում եմ եւ ցավում եմ, որ նա, չգիտեմ ինչից ելնելով, փորձեց մտնել քաղաքականություն եւ փորձ արեց չենթարկվել գերագույն գլխավոր հրամանատարին: Ես կարծում եմ, պետք է հանգամանքները պարզվեն, եւ խնդիրը պետք է լուծում ստանա»: Խնդիրը, փաստորեն, իր լուծումը ստացավ:
- Մարինե Խառատյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչությունը մշակել է երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012թթ.-ի ռազմավարությունը: ...ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ...
Մարինա Բաղդագյուլյան
Դժվար է ասել, թե ինչ կզգար Արգիշտի արքան` կանգնելով Էրեբունի ամրոցի պարիսպների մոտ եւ դիտելով իր ստեղծագործության շարունակությունը` նոր Երեւանը: Սակայն պարիսպներից ներս նայելիս աստվածների զայրույթը, շանթն ...ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան 6
Քննիչներն ու ոստիկանները, երբ խուզարկելու էին գնացել Սուրեն Սուրենյանցի բնակարանը, Լուսինե Հայրապետյանին` Սուրենյանցի կնոջը, խորհուրդ էին տվել կամավոր բերել հանձնել բնակարանում պահված զենք-զինամթերքը, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱԹՈՌ. ԿՈՉ ԱՌ` ՏԵԱՐՔ ՌՈԲԵՐՏ ԿՈՉԱՐԵԱՆ ԵՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ
4
Հայ եւ միջազգային լրատւութիւններ կը հաղորդեն, որ Հայաստանի մէջ, նախագահական ընտրութիւններէ ետք ժողովրդական լայնածաւալ դժգոհութիւններ եւ ընդվզումներ տեղի ունեցան եւ կունենան դեռ՝ որովհետեւ իշխանութիւններու ...ՄԻ ՓՈՔՐ ՇՏՐԻԽ «ՏՈՒԺՈՂԻ» ԿԵՐՊԱՐԻՆ
Գագիկ Աբգարյան 1
Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց 2007թ.-ին Թալին քաղաքում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի ...ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի 13
Պաշտպանության նախարարի տեղակալ, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի ազատման փաստը վկայում է Հայաստանում առկա երկու իրողությունների մասին, որոնցից մեկը ուղղակի իրավիճակային փաստագրում ...ՄԻ «ՍԱԴՐԱՆՔԻ» ՀԻՄՔՈՎ
Մարինե Խառատյան
Ռոբերտ Քոչարյանը երեկ աշխատանքից ազատեց ՀՀ ՊՆ փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանին` առանց պաշտոնապես հիմնավորելու, թե ինչու՞ է փոխնախարարին ազատում աշխատանքից:
Ինչ խոսք, դա սովորական հաշվեհարդար ...ԽՌԼՈՊՅԱՆԻՆ ՀԻՇՈՒՄ ԵՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ
Գայանե Հովսեփյան
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի այն շրջանավարտները, ովքեր ուսանել են սփյուռքահայ պրոֆեսոր Գեւորգ Խռլոպյանի ռեկտորության տարիներին, երախտագիտությամբ վերհուշ ապրեցին «Ժամանակ Երեւան» օրաթերթի ...ՆԱՄԱԿ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ
«Հանրապետություն» կուսակցության անդամ Նորիկ Եղիազարյանը նամակ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, որտեղ նամակի հեղինակը կասկածի տակ է առնում մարտի 18-ին ընդունված «Ժողովներ, ցույցեր ...ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔ
Ռոբերտ Ա.Սարգսյան 2
Այսօր Հայաստանում իսկապես ստեղծվել է շատ բարդ ու հետաքրքրական իրավիճակ: Իրավիճակ, երբ ժողովրդի բացարձակ մեծամասնության մի մասը ակտիվորեն Հյուսիսային պողոտայում քայլելով, իսկ մյուս մասը պասիվորեն իրենց ...«ՊԱՏԱՆԴ ՊԱՀՈՂԻ ՀԵՏ ՉԵՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ»
Մարինե Խառատյան
Մեր հարցերին պատասխանում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
-Պարոն Ենոքյան, այսօր երբ ներքաղաքական կայունություն կոչվածը պահպանվում է ոստիկանական միջոցներով, զբոսնելու համար մարդկանց տանում են ոստիկանության ...ԵՐԿՐԱՊԱՀԸ ՉԱՐԵՑ ԻՐ ԳՈՐԾԸ: ԵՐԿՐԱՊԱՀԸ ԵՐԿԻՐ ՉՈՒՆԻ ՊԱՀԵԼՈՒ: ԵՐԿՐԱՊԱՀԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ:
Էդպես են ոչ միայն մտածում, այլեւ գործում ներկա իշխանությունները: Ու, ըստ նրանց, պետք է հեռանան բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ վտանգ կարող են սպառնալ իրենց իշխանությանը, աչքի վերեւը անխուսափելիորեն ...ՃԱՄՓԱԲԱԺԱՆ: ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ:
Էմմա Գաբրիելյան
Խաղաղ էր, անձրեւոտ... Անբարենպաստ եղանակը երեկ չխոչընդոտեց, որպեսզի Հյուսիսային պողոտայում հավաքված մարդիկ խմբված մնան երկու ժամ...
«Քաղաքական զբոսանքը» անձրեւի պատճառով թեեւ չկայացավ, սակայն մարդիկ ...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է... ԱՄՈԹ Է... ԾԻԾԱՂԵԼԻ Է...
Մարինա Բաղդագյուլյան
ՏԻԳՐԱՆ «ԱՆԲԱՍԻՐԸ»
- 1913 Կ. Պոլսի պատրիարքարանը ռուսական դեսպան Գիրսին ներկայացրեց բարենորոգումների իր նախագիծը:
- 1915 Սպանվեց հեղափոխական գործիչ Վանա իշխանը (Նիկոլ Պողոսյան): (Ծնվ. 1883 թ.):
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանը «Հայրենիքի փրկության կոմիտեի» տապալման, նրա անդամների ձերբակալման և ամբողջ հանրապետության մեջ խորհրդային իշխանությունը վերականգնելու մասին:
- 1990 Ընդունվեց ԽՍՀՄ-ի օրենք՝ «ԽՍՀՄ-ի կազմից Խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի մասին», որն ինքնավար մարզերին թույլ տվեց դառնալ անկախ այն հանրապետությունից, որի կազմում եղել են, եթե տվյալ հանրապետությունը ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը բանաձև ընդունեց, ապրիլի 24-ը հռչակելով հայ ժողովրդի դեմ գործադրված կոտորածների հիշատակի օր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

