
ՄԻ ՓՈՔՐ ՇՏՐԻԽ «ՏՈՒԺՈՂԻ» ԿԵՐՊԱՐԻՆ
- Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց 2007թ.-ին Թալին քաղաքում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի քննությունը: Նիստի ընթացքում ցուցմունք տվեց Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի հանձնարարությամբ նկարահանում կատարած Գալուստ Գալստյանը:

Նրա ցուցմունքը ընդհանրապես «ջրեց» պաշտոնական մեղադրանքը: Նախ նա ասաց, որ ամբաստանյալներից Ժորան հեռու էր կանգնած եւ չէր կարող կարճ ժամանակում հասնել Ս.Կարապետյանին, Մկրտիչը ամբողջ ընթացքում իր կողքին է եղել, եւ ինքը պնդում է, որ նա չի հարվածել, իսկ Հայկին չի տեսել մոտակայքում: Այնուհետեւ ցուցադրվեց նրա նկարահանած տեսաերիզը, որտեղ ի տարբերություն հանդիպումը նկարահանած Հ1, Հ2 եւ «ԱՐ» հեռուստաընկերությունների ունեցած տեսաերիզի, կար նաեւ ձայնագրությունը, որտեղ իսպառ բացակայում է «սեռական բնույթի հայհոյանքը», ինչը նշված է մեղադրանքում: Դեռ ավելին: Ձայնագրության մեջ լսվում է ինչ-որ մեկի հանգստության կոչող ձայնը, ով ասում է, որ Թալինում բոլորն են ճանաչում պրովոկացիաների վարպետ Սարգիս Կարապետյանին: «Ջրվեց» նաեւ «տուժողի» պնդումը, թե իրեն ծեծել են մոտավորապես 5-10 րոպե: Տեսաերիզից երեւում է, որ ամբողջ քաշքշուկը տեւել է ընդամենը 1-1.5 րոպե: Ինչ վերաբերում է ամբաստանյալներին, ապա տեսանյութում, որին հետեւել, ինչպես նաեւ ձայնագրել է «ԺԵ» թղթակիցը, հստակ երեւում է, որ նրանք գտնվել են դեպքի «էպիկենտրոնից» բավական հեռու եւ բնականաբար չէին կարող ծեծել Ս.Կարապետյանին: Հարկ է ասել, որ այս գործող անձանց եւ Ս.Կարապետյանի միջեւ սա առաջին տհաճ պատմությունը չէ: 2003թ.-ին Կարապետյանը նամակ է ուղարկել ռազմական ոստիկանություն` իբր Թալինի զինկոմ Տիգրան Բաղդասարյանը եւ Մկրտիչ Սափեյանը հումանիտար օգնությունից առանձնապես խոշոր չափերի հասնող յուրացում են կատարել: Դատախազությունը նյութեր է պատրաստել, բայց հանցակազմի բացակայության պատճառով քրգործի հարուցումը մերժվել է: Այս փաստը դատարանում հրապարակեց ամբաստանյալների շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը` որպես մի փոքր շտրիխ գործով տուժող Ս.Կարապետյանի դիմանկարին: Հետո նա վկա Գ.Գալստյանին հարցրեց. «Դուք նկարահանել եք բոլո՞ր թեկնածուների հանդիպումները»: «Ոչ», - անկեղծորեն պատասխանեց վկան, «Քաղաքապետն ինձ ասել է միայն Լեւոնի հանդիպումն է պետք», ինչը հարուցեց ամբողջ դահլիճի ծիծաղը: «Գիտեիք, որ մենակ էդ ժամանակ եք պրովոկացիա անելու՞», - հարցրեց մասնակիցներից մեկը: Ապացույցների քննարկումից հետո դատավորը ձայն տվեց ամբաստանյալներին, բայց նրանք բոլորն էլ հրաժարվեցին խոսքից. «Սա քաղաքական հաշվեհարդար է, ի՞նչ խոսենք», - ասաց Ժորա Սափեյանը: Դատարանը մեղադրական եւ պաշտպանական ճառերի համար երկու օր ժամանակ տվեց կողմերին: Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 4-ին:
- Գագիկ Աբգարյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչությունը մշակել է երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012թթ.-ի ռազմավարությունը: ...ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ...
Մարինա Բաղդագյուլյան
Դժվար է ասել, թե ինչ կզգար Արգիշտի արքան` կանգնելով Էրեբունի ամրոցի պարիսպների մոտ եւ դիտելով իր ստեղծագործության շարունակությունը` նոր Երեւանը: Սակայն պարիսպներից ներս նայելիս աստվածների զայրույթը, շանթն ...ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան 6
Քննիչներն ու ոստիկանները, երբ խուզարկելու էին գնացել Սուրեն Սուրենյանցի բնակարանը, Լուսինե Հայրապետյանին` Սուրենյանցի կնոջը, խորհուրդ էին տվել կամավոր բերել հանձնել բնակարանում պահված զենք-զինամթերքը, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱԹՈՌ. ԿՈՉ ԱՌ` ՏԵԱՐՔ ՌՈԲԵՐՏ ԿՈՉԱՐԵԱՆ ԵՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ
4
Հայ եւ միջազգային լրատւութիւններ կը հաղորդեն, որ Հայաստանի մէջ, նախագահական ընտրութիւններէ ետք ժողովրդական լայնածաւալ դժգոհութիւններ եւ ընդվզումներ տեղի ունեցան եւ կունենան դեռ՝ որովհետեւ իշխանութիւններու ...ՄԻ ՓՈՔՐ ՇՏՐԻԽ «ՏՈՒԺՈՂԻ» ԿԵՐՊԱՐԻՆ
Գագիկ Աբգարյան 1
Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց 2007թ.-ին Թալին քաղաքում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի ...ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի 13
Պաշտպանության նախարարի տեղակալ, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի ազատման փաստը վկայում է Հայաստանում առկա երկու իրողությունների մասին, որոնցից մեկը ուղղակի իրավիճակային փաստագրում ...ՄԻ «ՍԱԴՐԱՆՔԻ» ՀԻՄՔՈՎ
Մարինե Խառատյան
Ռոբերտ Քոչարյանը երեկ աշխատանքից ազատեց ՀՀ ՊՆ փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանին` առանց պաշտոնապես հիմնավորելու, թե ինչու՞ է փոխնախարարին ազատում աշխատանքից:
Ինչ խոսք, դա սովորական հաշվեհարդար ...ԽՌԼՈՊՅԱՆԻՆ ՀԻՇՈՒՄ ԵՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ
Գայանե Հովսեփյան
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի այն շրջանավարտները, ովքեր ուսանել են սփյուռքահայ պրոֆեսոր Գեւորգ Խռլոպյանի ռեկտորության տարիներին, երախտագիտությամբ վերհուշ ապրեցին «Ժամանակ Երեւան» օրաթերթի ...ՆԱՄԱԿ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ
«Հանրապետություն» կուսակցության անդամ Նորիկ Եղիազարյանը նամակ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, որտեղ նամակի հեղինակը կասկածի տակ է առնում մարտի 18-ին ընդունված «Ժողովներ, ցույցեր ...ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔ
Ռոբերտ Ա.Սարգսյան 2
Այսօր Հայաստանում իսկապես ստեղծվել է շատ բարդ ու հետաքրքրական իրավիճակ: Իրավիճակ, երբ ժողովրդի բացարձակ մեծամասնության մի մասը ակտիվորեն Հյուսիսային պողոտայում քայլելով, իսկ մյուս մասը պասիվորեն իրենց ...«ՊԱՏԱՆԴ ՊԱՀՈՂԻ ՀԵՏ ՉԵՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ»
Մարինե Խառատյան
Մեր հարցերին պատասխանում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
-Պարոն Ենոքյան, այսօր երբ ներքաղաքական կայունություն կոչվածը պահպանվում է ոստիկանական միջոցներով, զբոսնելու համար մարդկանց տանում են ոստիկանության ...ԵՐԿՐԱՊԱՀԸ ՉԱՐԵՑ ԻՐ ԳՈՐԾԸ: ԵՐԿՐԱՊԱՀԸ ԵՐԿԻՐ ՉՈՒՆԻ ՊԱՀԵԼՈՒ: ԵՐԿՐԱՊԱՀԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ:
Էդպես են ոչ միայն մտածում, այլեւ գործում ներկա իշխանությունները: Ու, ըստ նրանց, պետք է հեռանան բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ վտանգ կարող են սպառնալ իրենց իշխանությանը, աչքի վերեւը անխուսափելիորեն ...ՃԱՄՓԱԲԱԺԱՆ: ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ:
Էմմա Գաբրիելյան
Խաղաղ էր, անձրեւոտ... Անբարենպաստ եղանակը երեկ չխոչընդոտեց, որպեսզի Հյուսիսային պողոտայում հավաքված մարդիկ խմբված մնան երկու ժամ...
«Քաղաքական զբոսանքը» անձրեւի պատճառով թեեւ չկայացավ, սակայն մարդիկ ...
ՆԻԿՈՅԱՆԸ` ՆԻԿՈՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան«ԱՆԵՐԵՍԻ ՊԵՍ ՆՍՏԵԼ ՈՒ ԹՈՒՔՈՒՄՈՒՐ Ա ՈՒՏՈՒՄ...»
Կարինե ՀարությունյանԱՆՑԱՆԿԱԼԻ ՎԱՃԱՌՔ
«ԴԱԺԱՆԱԲԱՐ ԾԵԾՎԵԼ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ»
ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՎՐԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՐԵՑ ԱՆԳԱՄ ՁԵՒԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԸ»
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՎԵՐՋ ՓՈՐՁԵՐԸ
Արամ Ամատունի
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՆՐԱՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵԻՆ
Մարինա Բաղդագյուլյան
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ՏԻԳՐԱՆ «ԱՆԲԱՍԻՐԸ»
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է... ԱՄՈԹ Է... ԾԻԾԱՂԵԼԻ Է...
Մարինա Բաղդագյուլյան
- 1913 Կ. Պոլսի պատրիարքարանը ռուսական դեսպան Գիրսին ներկայացրեց բարենորոգումների իր նախագիծը:
- 1915 Սպանվեց հեղափոխական գործիչ Վանա իշխանը (Նիկոլ Պողոսյան): (Ծնվ. 1883 թ.):
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանը «Հայրենիքի փրկության կոմիտեի» տապալման, նրա անդամների ձերբակալման և ամբողջ հանրապետության մեջ խորհրդային իշխանությունը վերականգնելու մասին:
- 1990 Ընդունվեց ԽՍՀՄ-ի օրենք՝ «ԽՍՀՄ-ի կազմից Խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի մասին», որն ինքնավար մարզերին թույլ տվեց դառնալ անկախ այն հանրապետությունից, որի կազմում եղել են, եթե տվյալ հանրապետությունը ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը բանաձև ընդունեց, ապրիլի 24-ը հռչակելով հայ ժողովրդի դեմ գործադրված կոտորածների հիշատակի օր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

