
ՄԵ~Ր ՀԱՅՐԵՆԻՔ... ...ՄԻ ԿԱՐԵՒՈՐ ՀԱՄԵՄՈՒՆՔ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
- Համո Սահյանի խոսքերով՝ երգիծանկարների այս ցուցահանդեսը կարելի էր կոչել նաեւ «Այսպիսին է Հայաստանը մեր նորօրյա երգերի մեջ»...

Վարչախմբի պարագլուխ-զույգը ձեռք ձեռքի տված «Առաջ Հայաստան» դրոշով Հայաստանը բերել-բերել, հասցրել են անդունդի եզրին: Մյուս պատկերում Քոչարյանն է՝ գլխին կապված ջերմաչափով՝ որը ցույց է տալիս 360 աստիճան եւ... «Լոխ իմ կանալներն ա»: Կամ էլ մի սոցիոլոգ՝ Ահավոր Ստիբեկյան անունով, օձ պարացնողի զուռնեն փչում է ու պարկից դուրս են գալիս պատվիրված թվեր: Սրանք մի ստորագրություն ունեն` Արզօ:
«Շախմատում վատն է այն զինվորը, որը չի ուզում թագուհի դառնալ»` մակագիր ու մի շախմատային զինվորի խաղաքար՝ իր գորշ ստվերով: Սա էլ` Սամվել Աբգարյան: Մի զինվորական սապոգ՝ «Մարդու իրավունք», որը պատրաստվում է տրորել համախմբված ժողովրդին: Իսկ սա` Ցոլակ Կանթեղ: Ապրիլմեկյան այս ցուցահանդեսը ավանդաբար կազմակերպում է Հայաստանի երգիծանկարիչների միությունը` արդեն մի քանի տարի: Այս տարի մասնակցում են Արզօն (Արայիկ Օհանյան), Ցոլակ Կանթեղը, Դավիթ Ղազանչյանը, Պավել Ջանգիրովը, Գեորգի Յարալյանը, Դիզօն (Արսեն Գեւորգյան), Տոտոն (Սուքիաս Թորոսյան), Ագնես Ավագյանը եւ Հարություն Չալիկյանը: «Մոսկվա» կինոթատրոնի սրահում ցուցադրված ծաղրանկարները մի իսկական շոու են ներկայացնում: Շոու, որում ամփոփված է հայաստանյան այսօրը` քաղաքականից մինչեւ կենցաղային ամենապարզունակ խնդիրները: «Հանրայինը ընդդեմ հանրության», «Պատգամավորների մեյմունություն «ազգային ժողովում»», «Վամպիր-շոու» խորհրդարանում, «Քաղաքական անբարո բարքեր», «Քաղաքական ստրիպտիզ», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Հայկական մարտարվեստ. «ՕՊԵՐԱցիա-դո»», «Ասսորտի` «ընդդիմադիր ականներ»» եւ... քաղաքական դեմքեր. մերօրյա ներքաղաքական իրադարձությունների կնիքը վրաները: Սրանք Արզօյի աշխատանքներն են: Իսկ ինչու՞ բացառապես քաղաքականություն. «Էդ բովի մեջ ենք ապրում, էդ կաթսայի մեջ ենք եռում: Ինչպե՞ս կարող ենք անտարբեր լինել»: Չես վախենու՞մ. «Եթե նկարել եմ, ուրեմն չեմ վախենում: Յուրաքանչյուրը պետք է կարողանա ինքնուրույն-անկախ մտածել եւ կարողանա էդ մտածածը ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին ասել. նկարիչը` իր մատիտով-վրձինով, լրագրողը` իր գրչով: Եթե մարդը իրեն իր երկրի քաղաքացի է զգում, ուրեմն վախենալու բան չունի: Չափազանցված չե՞ն քո նկարները. «Ոչ, դա իմ տեսակետն է: Ճշմարտությունն ինձ համար վեր է ամեն ինչից: Ճշմարտությունն ինձ համար խոսք է: Մի բան, որը ոչ թե ինչ-որ տեղից լսում ես, այլ որով ապրում ես, քո մաշկի վրա զգում եւ վերարտադրում ես: Մենք իրավունք չունենք քաղաքականը անտեսել եւ դրանից դուրս ապրել: Արվեստի մարդը չի կարող հեռու մնալ իրականությունից, իսկ իրականությունը Հայաստանում ներծծված է քաղաքականությամբ: Դա մեր կյանքն է: Կյանքից հեռու մարդը ինչպե՞ս ստեղծագործի: Կենցաղային, ընտանեկան, աշխատանքային, ընկերային փոխհարաբերություններ եւ իհարկե... քաղաքականություն: Դավիթ Ղազանչյանի գործերում ամեն ինչ քաղաքականությունից հեռու է եւ, միեւնույն ժամանակ, մոտ: Ինչու՞. «Քանի որ քաղաքականության պատճառով կենցաղն է տուժում կամ էլ` բարգավաճում»: Իսկ կենցաղում ի՞նչն է կախված քաղաքականությունից. «Ամեն ինչը: Քաղաքագետները ի՞նչ են ասում. եղանակը մենք ենք ստեղծում: Դրանով ամեն ինչ ասված է: Քաղաքական գործիչների ձեռքում է ամեն ինչը: Բայց իրենցն էլ չի: Մեկ է` մեռնելու են, չորս տախտակ տանեն հետները»: Երեւի չե՞ն գիտակցում. «Լավ էլ գիտակցում են: Ուզում են հասցնեն..., երեխեքին թողնեն... Մենք բոլորս քրտնում ենք, մենք բոլորս հաց ենք ուտում ու գնում զուգարանի թուղթ ենք առնում: Բոլորս»: ...Քինգ-քոնգից մինչեւ քաղաքական մանրումիջին դեմքեր: Մարտի 1-ՀՀԿ կապից մինչեւ խղճի ազատություն: Նոր բառաիմաստային փոխակերպումներից մինչեւ «Իմ զենքն իմ զենքն է» կարգախոս, որը քաղաքացիական արժեքների այլասերում է ենթադրում: Մի խոսքով` կոկտեյլ, որը բաժակի որ մասից էլ համտեսես, արյանդ շրջանառությունն արագացնելու է: Քանի որ քո մի մասից է պատրաստված: Շատ կարեւոր մասից: Ու մի կարեւոր համեմունք ունի` Ճշմարտություն:
- Կարինե Հարությունյան
ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ` ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿԵՏ
Գոհար Բարսամյան
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Վլադիմիր Պուտինը առաջին ղեկավարն էր, որ ցավակցեց Ջորջ Բուշին եւ ամերիկացիներին: Սակայն աշխարհում շատ բան է փոխվել: BBC-ի պատվերով իրականացրած հանրային հարցումների ...ԵՐՋԱՆԻԿ ԳՐՈՂԸ...
Մարինա Բաղդագյուլյան
Երջանիկ է այն գրողը, ով հասցնում է իր մեջ եղած գրականությունը թղթին հանձնել, պարպվել առավելագույնս: Կարինե Աշուղյան
Ցանկացած բանի, որ նրան տանջում է, բուժելու միակ եղանակը գրելն է: Գրելուց հետո նա ...ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
10
Հայաստանի հանցագործ վարչախումբը շարունակում է իր բարբարոսական շահատակությունները սեփական ժողովրդի նկատմամբ: Դրանով նա ավելորդ անգամ ապացուցում է իր օտար եւ օտարածին լինելը: Մարտի 1-ի արյունոտ ոճրագործությունից ...«ՀԱՅՈՑ ԿԱՆԱՆՑ ՇԱՐԺՈՒՄ» ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2
«Ժամանակ Երեւան» օրաթերթում «Հայոց կանանց շարժման» հասարակական նախաձեռնության ստեղծման մասին հայտարարության հրապարակումից հետո ոչ միայն հայաստանաբնակ, այլեւ սփյուռքահայ բազմաթիվ կանայք են արձագանքել: ...ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԿԴԱՌՆԱ՞Ն ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ
Գագիկ Աբգարյան
Մարտի 31-ին Երեւանի քրեական դատարանը շարունակեց աղմուկ հանած «Կադաստրի» գործի քննությունը: Հիշեցնենք, որ խաբեբաների մի խումբ, օգտվելով բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությունից, սեփականության վկայականներ ...«ԽԵԼՔՆԵՐԸ ՀԱՑԻ ՀԵ՞Տ ԵՆ ԿԵՐԵԼ»
Կարինե Հարությունյան
Հրազդանցիների ոգին տեղն է` ինչպես միշտ: Մի քանի գյուղերից հավաքվում են Վանատուրում ու միտինգ են անում: Ամեն օր: Ի հեճուկս տեղական, մարզային եւ ընդհանրապես` երկրի իշխանությունների:
«Սասուն» ջոկատի ...«ԼԱՎ Է ՈՒՆԵՆԱԼ ԱԶԱՏ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ`ԹԵԿՈՒԶ ԲՈԼՈՐՍ ԿԻՍԱՍՈՎԱԾ ՄՆԱՆՔ»
Հեղինե Մանուկյան 1
«Այս իշխանությունների համար մարդը ոչ մի արժեք չի ներկայացնում. այդ պատճառով էլ իրենց նպատակին հասնելու համար արհամարհում են մարդու իրավունքներն ու ազատությունները եւ գործող բոլոր օրենսդրական ակտերը եւ ...ԻՍԿ ՁԵԶ ԴԵՌ ՉԵՆ ԽՈՒԶԱՐԿԵ՞Լ
Մարինե Խառատյան
Հայաստանում, փաստորեն, եթե Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի շրջապատից չես կամ աներկբա չես կատարում նրանցից գոնե մեկի հրահանգները, ավելին` մի փոքր այլախոհ ես, մի փոքր առնչություն ես ունեցել Օպերայի ...ՍԱ ԳԱՂԱՓԱՐԻ ՊԱՅՔԱՐ Է
Կ.Պետրոսյան
Եթե մինչեւ Մարտի 1-ը կային մարդիկ, որոնք դեռ ինչ-որ պատրանքներ ունեին մեր երկրում գործող ռեժիմի նկատմամբ, ապա մարտի 1-ին ամեն ինչ հօդս ցնդեց: Գործող վարչախումբը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իրենց ղեկավարած ...ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան 6
«Իշխանությունների «բարեփոխումները» կհանգեցնեն ավելի խիստ դիկտատուրայի հաստատմանը, սակայն դա էլ երկար չի կարող տեւել. այս իշխանությունները դատապարտված են», - համոզված է «ԺԵ»-ի զրուցակից Դավիթ Շահնազարյանը:
...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` վերջին նախագահական ընտրություններում ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, կալանավորված շինծու մեղադրանքներով մեր հայացքների եւ քաղաքական գործունեության համար, մեզ հայտարարում ենք քաղաքական ...ՇԻՆԻՉ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Առայժմ միայն Հյուսիսային պողոտայով, հետագայում` այլուր եւս իշխանությունների դեմ, փաստորեն, զբոսնող քաղաքացիներին, ովքեր «տարման» են ենթարկվում ու նաեւ` տանողներին
Դուք նույն կառքի մեջ եք: Առայժմ: ...ՄԵ~Ր ՀԱՅՐԵՆԻՔ... ...ՄԻ ԿԱՐԵՒՈՐ ՀԱՄԵՄՈՒՆՔ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Կարինե Հարությունյան
Համո Սահյանի խոսքերով՝ երգիծանկարների այս ցուցահանդեսը կարելի էր կոչել նաեւ «Այսպիսին է Հայաստանը մեր նորօրյա երգերի մեջ»...
Վարչախմբի պարագլուխ-զույգը ձեռք ձեռքի տված «Առաջ Հայաստան» դրոշով Հայաստանը ...
ՓԵԹԱԿԻ ԱԶԱՏ ՄԵՂՈՒՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԽԺՌՈՂ ԲՈՌԵՐԸ
Հեղինե Մանուկյան«ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՍՎԱՂՉԻԻ» ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Մարինե ԽառատյանԷՆԵՐԳԵՏԻԿ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է... ԱՄՈԹ Է... ԾԻԾԱՂԵԼԻ Է...
Մարինա Բաղդագյուլյան
ՏԻԳՐԱՆ «ԱՆԲԱՍԻՐԸ»
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

