
ՇԻՆԻՉ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
- Առայժմ միայն Հյուսիսային պողոտայով, հետագայում` այլուր եւս իշխանությունների դեմ, փաստորեն, զբոսնող քաղաքացիներին, ովքեր «տարման» են ենթարկվում ու նաեւ` տանողներին

Դուք նույն կառքի մեջ եք: Առայժմ: Իսկ նույն կառքի մեջ եղողները, որպես կանոն, գնում են նույն տեղը, այնպես որ` բարիդրացիություն արեք այդ ճանապարհին: Դա երկուստեք օգտակար եւ փոխշահավետ կլինի: Բայցեւ` մի կորցրեք զգոնությունը: Որովհետեւ` հակամարտ ուժեր եք, ի վերջո: Ու մի վստահեք միմյանց: Անցանկալի հետեւանքների կանխմանն էլ ուղղված են այս խորհուրդները: Խորհուրդներ «տարվողներին»: Հենց որ ձեզ ցանկանում են տանել` անմիջապես «մեխվեք» տեղում, ոտքերը լայն բացած եւ ձեռքերը տարածած: Կամ` կքանստեք: Նույնպես անմիջապես: Կամ` պառկեք: Որովհետեւ տանողները այլ պահվածքի մեջ կարող են ագրեսիա տեսնել եւ ըստ դրա էլ վերաբերվել ձեզ: Ձեր գործը չի տարվելը, նրանց գործն է տանելը: Թող ձեզ գրկեն ու տանեն: Հաշվի առեք, որ գործ ունեք «մենթերի» հետ, ու եթե դուք քայլում եք նրանց հետ կողք կողքի, նրանցից ինչ-որ մեկը կարող է ձեւացնել, թե իբրեւ դուք նրա ոտքին, դեմքին, պարանոցին եւ այլ տեղ խփեցիք, ու ինքն իբրեւ թե ցավից ու անակնկալից գետնին կընկնի. «մենթ» է, չէ՞: Պատկերացնու՞մ եք ձեր վիճակը` «մենթերի» շրջապատում: Էնպես որ` իրենց է պետք, թող իրենք էլ տանեն: Եվ մի համաձայնեք, որ չորով` ամեն մեկը մի ձեռք-ոտքից բռնած տանեն. թող մեկն էլ ձեր մեջքը գրկի` էդպես հարմար է: Ոչ մի դիմադրություն` թող գրկեն ու տանեն: Խոսեք «մենթերի» հետ առավելագույն քանակությամբ վկաների ներկայությամբ միայն: Որպեսզի գոնե դժվար լինի հետո նենգափոխել ձեր ասածները, որոնք նրանք անպայմանորեն ջանալու են: Ոչինչ մի ստորագրեք, ոչ մի պարտավորություն մի ստանձնեք` քանի դեռ ձեզ չեն ներկայացրել իրենց հիմնավոր եւ օրինական պահանջները: Դրանից անմիջապես հետո փաստաբան պահանջեք եւ միայն նրա ներկայությամբ եւ նրա հետ խորհրդակցելով կատարեք ձեր քայլերը: Անծանոթ կամ ոչ այնքան վստահելի մարդու մի դիմեք. ցավոք` փաստաբաններից ոմանք համագործակցում են «մենթերի» հետ, զգուշացեք այդպիսիներից: Մի համաձայնեք մատնահետքեր տալ: Դրանք կարող են (հիշեք, որ գործ ունեք «մենթերի» հետ, որոնց միակ նպատակը գործ սարքելն է) հետագայում օգտագործվել տարբեր զենքերի եւ զինամթերքների վրա «դրոշմելու» նպատակով: Օրինակ` Իրանի միջուկային ռումբի: «Մենթականով» էդ լրիվ արդարացված բան ա: Սրանք, կարծում ենք, ամենակարեւոր խորհուրդներն են, մնացյալը` ըստ իրավիճակի:
ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ` ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿԵՏ
Գոհար Բարսամյան
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Վլադիմիր Պուտինը առաջին ղեկավարն էր, որ ցավակցեց Ջորջ Բուշին եւ ամերիկացիներին: Սակայն աշխարհում շատ բան է փոխվել: BBC-ի պատվերով իրականացրած հանրային հարցումների ...ԵՐՋԱՆԻԿ ԳՐՈՂԸ...
Մարինա Բաղդագյուլյան
Երջանիկ է այն գրողը, ով հասցնում է իր մեջ եղած գրականությունը թղթին հանձնել, պարպվել առավելագույնս: Կարինե Աշուղյան
Ցանկացած բանի, որ նրան տանջում է, բուժելու միակ եղանակը գրելն է: Գրելուց հետո նա ...ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
10
Հայաստանի հանցագործ վարչախումբը շարունակում է իր բարբարոսական շահատակությունները սեփական ժողովրդի նկատմամբ: Դրանով նա ավելորդ անգամ ապացուցում է իր օտար եւ օտարածին լինելը: Մարտի 1-ի արյունոտ ոճրագործությունից ...«ՀԱՅՈՑ ԿԱՆԱՆՑ ՇԱՐԺՈՒՄ» ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2
«Ժամանակ Երեւան» օրաթերթում «Հայոց կանանց շարժման» հասարակական նախաձեռնության ստեղծման մասին հայտարարության հրապարակումից հետո ոչ միայն հայաստանաբնակ, այլեւ սփյուռքահայ բազմաթիվ կանայք են արձագանքել: ...ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԿԴԱՌՆԱ՞Ն ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ
Գագիկ Աբգարյան
Մարտի 31-ին Երեւանի քրեական դատարանը շարունակեց աղմուկ հանած «Կադաստրի» գործի քննությունը: Հիշեցնենք, որ խաբեբաների մի խումբ, օգտվելով բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությունից, սեփականության վկայականներ ...«ԽԵԼՔՆԵՐԸ ՀԱՑԻ ՀԵ՞Տ ԵՆ ԿԵՐԵԼ»
Կարինե Հարությունյան
Հրազդանցիների ոգին տեղն է` ինչպես միշտ: Մի քանի գյուղերից հավաքվում են Վանատուրում ու միտինգ են անում: Ամեն օր: Ի հեճուկս տեղական, մարզային եւ ընդհանրապես` երկրի իշխանությունների:
«Սասուն» ջոկատի ...«ԼԱՎ Է ՈՒՆԵՆԱԼ ԱԶԱՏ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ`ԹԵԿՈՒԶ ԲՈԼՈՐՍ ԿԻՍԱՍՈՎԱԾ ՄՆԱՆՔ»
Հեղինե Մանուկյան 1
«Այս իշխանությունների համար մարդը ոչ մի արժեք չի ներկայացնում. այդ պատճառով էլ իրենց նպատակին հասնելու համար արհամարհում են մարդու իրավունքներն ու ազատությունները եւ գործող բոլոր օրենսդրական ակտերը եւ ...ԻՍԿ ՁԵԶ ԴԵՌ ՉԵՆ ԽՈՒԶԱՐԿԵ՞Լ
Մարինե Խառատյան
Հայաստանում, փաստորեն, եթե Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի շրջապատից չես կամ աներկբա չես կատարում նրանցից գոնե մեկի հրահանգները, ավելին` մի փոքր այլախոհ ես, մի փոքր առնչություն ես ունեցել Օպերայի ...ՍԱ ԳԱՂԱՓԱՐԻ ՊԱՅՔԱՐ Է
Կ.Պետրոսյան
Եթե մինչեւ Մարտի 1-ը կային մարդիկ, որոնք դեռ ինչ-որ պատրանքներ ունեին մեր երկրում գործող ռեժիմի նկատմամբ, ապա մարտի 1-ին ամեն ինչ հօդս ցնդեց: Գործող վարչախումբը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իրենց ղեկավարած ...ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան 6
«Իշխանությունների «բարեփոխումները» կհանգեցնեն ավելի խիստ դիկտատուրայի հաստատմանը, սակայն դա էլ երկար չի կարող տեւել. այս իշխանությունները դատապարտված են», - համոզված է «ԺԵ»-ի զրուցակից Դավիթ Շահնազարյանը:
...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` վերջին նախագահական ընտրություններում ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, կալանավորված շինծու մեղադրանքներով մեր հայացքների եւ քաղաքական գործունեության համար, մեզ հայտարարում ենք քաղաքական ...ՇԻՆԻՉ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Առայժմ միայն Հյուսիսային պողոտայով, հետագայում` այլուր եւս իշխանությունների դեմ, փաստորեն, զբոսնող քաղաքացիներին, ովքեր «տարման» են ենթարկվում ու նաեւ` տանողներին
Դուք նույն կառքի մեջ եք: Առայժմ: ...ՄԵ~Ր ՀԱՅՐԵՆԻՔ... ...ՄԻ ԿԱՐԵՒՈՐ ՀԱՄԵՄՈՒՆՔ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Կարինե Հարությունյան
Համո Սահյանի խոսքերով՝ երգիծանկարների այս ցուցահանդեսը կարելի էր կոչել նաեւ «Այսպիսին է Հայաստանը մեր նորօրյա երգերի մեջ»...
Վարչախմբի պարագլուխ-զույգը ձեռք ձեռքի տված «Առաջ Հայաստան» դրոշով Հայաստանը ...
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է... ԱՄՈԹ Է... ԾԻԾԱՂԵԼԻ Է...
Մարինա Բաղդագյուլյան
ՏԻԳՐԱՆ «ԱՆԲԱՍԻՐԸ»
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

