
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- Մենք` վերջին նախագահական ընտրություններում ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, կալանավորված շինծու մեղադրանքներով մեր հայացքների եւ քաղաքական գործունեության համար, մեզ հայտարարում ենք քաղաքական բանտարկյալներ եւ ի նշան բողոքի անժամկետ հացադուլ ենք հայտարարում հետեւյալ պահանջներով.

- անվավեր ճանաչել 2008թ. փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, - անկախ միջազգային հետաքննություն սկսել մարտի 1-ի արյունոտ ոճրագործության մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու համար, - ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, - դադարեցնել երկրով մեկ մոլեգնող քաղաքական հետապնդումները, - ապահովել տեղեկատվության միջոցներից օգտվելու, հանրահավաքների, ազատ խոսքի եւ ժողովրդավարական մյուս ազատությունները: Սույն պահանջներն ուղղված են Հայաստանի գործող իշխանություններին, նրանց մեղսակից միջազգային կառույցներին եւ առանձին կառավարություններին, որոնք իրենց գործունեությամբ կամ անգործությամբ նպաստում են Հայաստանում իրականացված քրեական հեղաշրջմամբ պայմանավորված խորը քաղաքական ճգնաժամին: Վլադիմիր Առաքելյան, Մարզպետունի Այվազյան, Սայադ Հովհաննիսյան, Արմեն Գրիգորյան, Շմավոն Գալստյան, Յուրա Ղուկասյան, Սամվել Հարությունյան, Խաչիկ Գասպարյան
Հայրենակիցներ 2008թ.-ի ապրիլի 2-ին կբոլորի Երեւանում այրունալի ջարդի մեկ ամիսը: Մեր նկատմամբ պետական մեքենայի եւ քրեական տարրերի ոտնձգությունները սկսվեցին դեռեւս նախընտրական շրջանում, որն իր զարգացումը ստացավ սույն թվականի փետրվարի 19-ին: Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամները եւ վստահված անձինք հանրապետության ողջ տարածքում ենթարկվեցին տարբեր տեսակի եւ բնույթի ահաբեկչությունների: Չնայած այս ամենին` Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթանակ տարավ: Ռեժիմն ամեն գնով պետք է վերարտադրվեր, եւ հերթական անգամ Հայաստանում ընտրությունները կեղծվեցին, որի արդյունքում համաժողովրդական ընդվզման ալիք բարձրացավ: Մեզ` Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներիս, հարյուր հազարավոր քաղաքացիներ միացան, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը վերածվեց հիրավի համաժողովրդական շարժման: Վարչակազմի ոտքերի տակ հողը սկսեց շարժվել: Նրանք խնդիր ունեին ամեն գնով կասեցնել համաժողովրդական շարժումը եւ դա իրագործեցին մարտի 1-ին Ազատության հրապարակի նստացույցի մասնակիցների կարծեցյալ խուզարկությամբ, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ ծանր մարմնական վնասվածքներ ստացան: Ժողովուրդը չընկրկեց: Մարդիկ ինքնաբուխ հավաքվեցին ֆրանսիական դեսպանատան մոտ, որը վերածվեց միտինգի: Մարտի 1-ին, ժամը 15: 00-ի սահմաններում Մյասնիկյանի հուշարձանին հարող հրապարակում եւ հարակից փողոցներում շուրջ 60.000 մարդ էր հավաքվել, որոնք վանկարկում էին` «Լե-վոն, Լե-վոն»: Իշխանություններն ամեն ինչ արել էին, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդի հետ չհանդիպի, ամենայն հավանականությամբ արդեն ծրագրում խնդիր ունենալով լուծման ուժային հանգուցալուծումը: Արդյունքում` խոշտանգվեցին եւ զոհվեցին մեր համաքաղաքացիները: Երեւանում անմեղ մարդկանց արյուն թափվեց: Մարտի 3-ին սկսվեց մասսայական ձերբակալությունների շարանը: Իշխանությունները մեկ հիմնական միտք էին հետապնդում. իրենց իսկ կողմից թափված արյունն ամեն գնով վերագրել մեզ: Արդյունքում, ըստ իշխանական վիճակագրության, 8 մարդ սպանվել է, հարյուրավոր մարդիկ մարմնական վնասվածք են ստացել: Ղարաբաղյան կլանի հեռուստաընկերությունները այդպես էլ չկարողացան գեթ մեկ կադր ցուցադրել, որտեղ խաղաղ բնակչության ձեռքին զենք երեւար: Խոշոր պլանով չեն ցուցադրվում այն մարդիկ, ովքեր նախահարձակ եղան մեքենաների եւ խանութների վրա: Բնականաբար կլանը պետք է ոճրագործության ողջ մեղքը բարդեր մեզ վրա, ինչը եւ մինչ օրս կատարվում է: Չունենալով ապացույցներ` նրանք ծիծաղելի հայտարարություններ են անում Հ1-ի եթերից, իբրեւ միտինգի ընթացքում արտաբերվել են հոգեմետ ազդեցություն գործող նախադասություններ եւ բառեր: Նման հիմարություն նույնիսկ Հիտլերի մտքով չէր անցել: Մենք հրաժարվել ենք նախաքննության հետ համագործակցելուց` համարելով, որ մեղսագրված ՀՀ քր.օր. 300 եւ 225 հոդվածները թելադրված են Ս.Սարգսյանի եւ Ռ.Քոչարյանի կողմից, ինչը եւ պետական մեքենան փորձում է կյանքի կոչել: Համոզված ենք, որ արդարությունը կհաղթանակի, եւ ի վերջո կպարզվի ողջ ճշմարտությունը, իշխանությունը յուրացնողներն ու իրական մարդասպանները կկանգնեն դատարանի առջեւ: Հանրապետությունում վկաների որսն ու անմեղ մարդկանց խոշտանգումները շարունակական բնույթ ունեն: Եթե այդ գործողությունները շարունակվեն, եւ անհապաղ չվերանայվեն մեզ մեղսագրված հանցագործությունները, մենք` քաղաքական բանտարկյալներս, ապրիլի 2-ից մեկօրյա հացադուլ ենք հայտարարելու, իսկ ապրիլի 9-ից` անժամկետ: Հայրենակիցներ, ՀՀ-ում թեւածում է ազատության հոգին: Կոչ ենք անում այն պահպանել եւ չընկճվել, շարունակել պայքարը հանուն ազատության: Պայքար, պայքար մինչեւ վերջ Հաղթելու ենք Մյասնիկ Մալխասյան, Խաչիկ Սիմոնյան, Գագիկ Հովհաննիսյան, Կարապետ Ռուբինյան, Ալեքսանդր Արզումանյան, Հովիկ Հարությունյան, Հուսիկ Բաղդասարյան, Սամվել Աբովյան, Արթուր Շահնազարյան, Սուրեն Սուրենյանց, Իսահակ Մալխասյան, Աշոտ Զաքարյան, Սմբատ Այվազյան, Շոթա Սաղաթելյան, Ալեքսան (Հենրիկ) Վարդանյան, Արարատ Զուրաբյան, Գուրգեն Եղիազարյան, Մասիս Այվազյան, Պետրոս Մակեյան, Վահագն Հայոցյան
ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ` ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿԵՏ
Գոհար Բարսամյան
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Վլադիմիր Պուտինը առաջին ղեկավարն էր, որ ցավակցեց Ջորջ Բուշին եւ ամերիկացիներին: Սակայն աշխարհում շատ բան է փոխվել: BBC-ի պատվերով իրականացրած հանրային հարցումների ...ԵՐՋԱՆԻԿ ԳՐՈՂԸ...
Մարինա Բաղդագյուլյան
Երջանիկ է այն գրողը, ով հասցնում է իր մեջ եղած գրականությունը թղթին հանձնել, պարպվել առավելագույնս: Կարինե Աշուղյան
Ցանկացած բանի, որ նրան տանջում է, բուժելու միակ եղանակը գրելն է: Գրելուց հետո նա ...ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
10
Հայաստանի հանցագործ վարչախումբը շարունակում է իր բարբարոսական շահատակությունները սեփական ժողովրդի նկատմամբ: Դրանով նա ավելորդ անգամ ապացուցում է իր օտար եւ օտարածին լինելը: Մարտի 1-ի արյունոտ ոճրագործությունից ...«ՀԱՅՈՑ ԿԱՆԱՆՑ ՇԱՐԺՈՒՄ» ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2
«Ժամանակ Երեւան» օրաթերթում «Հայոց կանանց շարժման» հասարակական նախաձեռնության ստեղծման մասին հայտարարության հրապարակումից հետո ոչ միայն հայաստանաբնակ, այլեւ սփյուռքահայ բազմաթիվ կանայք են արձագանքել: ...ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԿԴԱՌՆԱ՞Ն ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ
Գագիկ Աբգարյան
Մարտի 31-ին Երեւանի քրեական դատարանը շարունակեց աղմուկ հանած «Կադաստրի» գործի քննությունը: Հիշեցնենք, որ խաբեբաների մի խումբ, օգտվելով բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությունից, սեփականության վկայականներ ...«ԽԵԼՔՆԵՐԸ ՀԱՑԻ ՀԵ՞Տ ԵՆ ԿԵՐԵԼ»
Կարինե Հարությունյան
Հրազդանցիների ոգին տեղն է` ինչպես միշտ: Մի քանի գյուղերից հավաքվում են Վանատուրում ու միտինգ են անում: Ամեն օր: Ի հեճուկս տեղական, մարզային եւ ընդհանրապես` երկրի իշխանությունների:
«Սասուն» ջոկատի ...«ԼԱՎ Է ՈՒՆԵՆԱԼ ԱԶԱՏ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ`ԹԵԿՈՒԶ ԲՈԼՈՐՍ ԿԻՍԱՍՈՎԱԾ ՄՆԱՆՔ»
Հեղինե Մանուկյան 1
«Այս իշխանությունների համար մարդը ոչ մի արժեք չի ներկայացնում. այդ պատճառով էլ իրենց նպատակին հասնելու համար արհամարհում են մարդու իրավունքներն ու ազատությունները եւ գործող բոլոր օրենսդրական ակտերը եւ ...ԻՍԿ ՁԵԶ ԴԵՌ ՉԵՆ ԽՈՒԶԱՐԿԵ՞Լ
Մարինե Խառատյան
Հայաստանում, փաստորեն, եթե Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի շրջապատից չես կամ աներկբա չես կատարում նրանցից գոնե մեկի հրահանգները, ավելին` մի փոքր այլախոհ ես, մի փոքր առնչություն ես ունեցել Օպերայի ...ՍԱ ԳԱՂԱՓԱՐԻ ՊԱՅՔԱՐ Է
Կ.Պետրոսյան
Եթե մինչեւ Մարտի 1-ը կային մարդիկ, որոնք դեռ ինչ-որ պատրանքներ ունեին մեր երկրում գործող ռեժիմի նկատմամբ, ապա մարտի 1-ին ամեն ինչ հօդս ցնդեց: Գործող վարչախումբը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իրենց ղեկավարած ...ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան 6
«Իշխանությունների «բարեփոխումները» կհանգեցնեն ավելի խիստ դիկտատուրայի հաստատմանը, սակայն դա էլ երկար չի կարող տեւել. այս իշխանությունները դատապարտված են», - համոզված է «ԺԵ»-ի զրուցակից Դավիթ Շահնազարյանը:
...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` վերջին նախագահական ընտրություններում ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, կալանավորված շինծու մեղադրանքներով մեր հայացքների եւ քաղաքական գործունեության համար, մեզ հայտարարում ենք քաղաքական ...ՇԻՆԻՉ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Առայժմ միայն Հյուսիսային պողոտայով, հետագայում` այլուր եւս իշխանությունների դեմ, փաստորեն, զբոսնող քաղաքացիներին, ովքեր «տարման» են ենթարկվում ու նաեւ` տանողներին
Դուք նույն կառքի մեջ եք: Առայժմ: ...ՄԵ~Ր ՀԱՅՐԵՆԻՔ... ...ՄԻ ԿԱՐԵՒՈՐ ՀԱՄԵՄՈՒՆՔ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Կարինե Հարությունյան
Համո Սահյանի խոսքերով՝ երգիծանկարների այս ցուցահանդեսը կարելի էր կոչել նաեւ «Այսպիսին է Հայաստանը մեր նորօրյա երգերի մեջ»...
Վարչախմբի պարագլուխ-զույգը ձեռք ձեռքի տված «Առաջ Հայաստան» դրոշով Հայաստանը ...
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ՏԻԳՐԱՆ «ԱՆԲԱՍԻՐԸ»
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է... ԱՄՈԹ Է... ԾԻԾԱՂԵԼԻ Է...
Մարինա Բաղդագյուլյան
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

