
ԻՍԿ ՁԵԶ ԴԵՌ ՉԵՆ ԽՈՒԶԱՐԿԵ՞Լ
- Հայաստանում, փաստորեն, եթե Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի շրջապատից չես կամ աներկբա չես կատարում նրանցից գոնե մեկի հրահանգները, ավելին` մի փոքր այլախոհ ես, մի փոքր առնչություն ես ունեցել Օպերայի հավաքների հետ, պետք է պատրաստ լինես ամեն ինչի: Քեզ կարող է փողոցում առանց որեւէ բացատրության ձերբակալեն, ազատեն աշխատանքից, քրեական գործ հարուցեն քո դեմ, խուզարկեն խանութդ, մեղադրեն ընտրակաշառք բաժանելու մեջ, փամփուշտներ եւ զենք հայտնաբերեն քո սեփական տանը եւ այլն:

Այս օրերին Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների նկատմամբ տարատեսակ հետապնդումները շարունակվում են տրամաբանության հետ աղերսներ չունեցող սցենարով: Իրավիճակը միայն արտաքուստ է հանգիստ, իսկ իրականում այն, ինչ կատարվում է` այլ կերպ, քան պետական տեռոր հնարավոր չէ անվանել: Եթե հիշում եք` մարտի 1-ին նախորդող օրը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ուղղակի սպառնաց. «Հարթակում կանգնած շատ-շատերը երկար տարիներ անց են կացնելու բանտերում եւ բավարար ժամանակ են ունենալու մտորելու, վերլուծելու անցած ճանապարհն ու գործած սխալները»: Սա, իհարկե, Քոչարյանը սպառնացել էր, եթե ընդդիմությունը փորձեր գրոհել պետական մարմինները: Նման բան մարտի 1-ի Օպերայի ջարդից հետո անգամ չեղավ, սակայն իրավապահ կոչվող մարմինները հստակ իրականացնում են հրահանգը, այն առավել ընգրկուն դարձնելով: Նախօրեի գիշերը 300 հոդվածի շրջանակում իրավապահ մարմինները խուզարկել են Թումանյան փողոցի վրա գտնվող «Այգ» համակարգչային խանութը` այնտեղ զենք-զինամթերք փնտրելով: Բնականաբար ոչ մի բան չեն գտել: Ընդ որում` խանութի ոչ տերը, ոչ էլ առավել եւս` աշխատակիցները գործով չեն անցնում ոչ որպես վկա, ոչ որպես կասկածյալ, առավել եւս` մեղադրյալ: Խանութի տերը` Վոլոդյա Հովհաննիսյանը, պարզապես Տեր-Պետրոսյանի համակիրն է: Նույն տրամաբանությամբ վաղը կարող են խուզարկության ենթարկել 350 հազար մարդու տունը, խանութն ու արհեստանոցը: Ի դեպ, մարզերում իրավապահները ավելի անկաշկանդ են գործում, ում ուզում ձերբակալում են, ում տունն ուզում առանց հիմնավորման խուզարկում են, եւ այլն: Լոռու մարզի մարզպետարանի երկու աշխատակիցների հեռացրել են աշխատանքից Տեր-Պետրոսյանին համակրելու համար: Մեկին ստիպել են դիմում գրել, մյուսը հրաժարվել է: Վերջինիս ազատել են աշխատանքից` ձեւակերպելով, թե խախտել է քաղծառայողի օրենքով նախատեսված քաղաքական զսպվածության սկզբունքը` այն դեպքում, երբ մարզպետարանի 70-80 տոկոսը ՀՀԿ անդամներ են: Մարզպետարանի երկու նախկին աշխատակիցները եղել են Տեր-Պետրոսյանի վստահված անձինք: «Սա կանխամտածված խտրականության դրսեւորում է, ըստ քաղաքական հայացքների», - մեզ հետ զրույցում երեկ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` շարունակելով. «Նույն մարզպետարանի ողջ անձնակազմը աշխատանքի ժամին մասնակցում էր Սերժ Սարգսյանի հանրահավաքին, ավելին` նրանց տեղափոխում էին Երեւան` հանրահավաքի, ո՞վ է այդ ուղղությամբ զբաղվում»: Վանաձորում քրեական գործ է հարուցվել թիվ երկու բուժհաստատության գլխավոր բժշկի դեմ, որը ՀՀՇ անդամ է: Վերջինիս դեմ քրեական գործ է հարուցվել պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով: Ի դեպ, այս առթիվ արժե հիշել, որ Սերժ Սարգսյանի հանրահավաքների պարտադիր ներկաները հիմնականում բուժհիմնարկների աշխատակիցներն էին, իսկ Սերժ Սարգսյանի խնամին, Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը աշխատակիցներին պարտադրում էր մասնակցել հանրահավաքներին, ինչի առթիվ բողոքներ արձանագրել ենք մեր թերթում: Ամրակից գյուղի ուսուցիչ Նաիրի Արոնյանին հեռացրել են աշխատանքից Տեր-Պետրոսյանի շտաբի աշխատանքին մասնակցելու եւ որոշակի բացակայության համար` այն դեպքում, երբ հանրապետության գրեթե բոլոր դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները Սերժ Սարգսյանի հանրահավաքների պարտադրված ներկաներն էին: «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում են Լեւոն Տեր-Պետրոսյանի ազգականներ Հրայր Փենինյանը եւ Հովսեփ Տեր-Պետրոսյանը: «Սա միանշանակ քաղաքական հաշվեհարդար է: Մարդու իրավունքների մասին խոսել մի տեղ, որտեղ ընդհանրապես պաշտպանվածություն չկա թե դատարանում, թե աշխատանքի տեղում, անիմաստ է», - ասաց Արթուր Սաքունցը: «Մենք ապրում ենք ոստիկանական պետությունում, որտեղ դա նորմալ երեւույթ է: Բռնապետություն է, բա ի՞նչ էիք ուզում, որ լիներ», - մեզ հետ զրույցում երեկ ասաց մեկ այլ իրավապաշտպան` Միքայել Դանիելյանը` շարունակելով. «Բոլորիս տուն, եթե ուզեն, կարող են գալ: Մարդու իրավունքները Հայաստանում խախտվել են, սա ուղղակի կլասիկ շրջան է, երբ մարդիկ ազատություն չունեն: Հիմա դա ավելի երեւացող է: Ոչ լեգիտիմ նախագահ 10 տարի ունեցել ենք, էս մարդը չի կարողանում գնալ օրինական ձեւով»: Իրավապաշտպանի խոսքերով, իրենք մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ բողոքներ ունեն: Ըստ նրա` չնայած Հայաստանը միացել է «խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի դեմ կոնվենցիային», բոլորը ձերբակալվածները ենթարկվել են նվաստացուցիչ կամ անմարդկային վերաբերմունքի: «Գուցե բոլորը չեն խոշտանգվել, բայց որ անմարդկային վերաբերմունքը եղել է գրեթե բոլորի նկատմամբ` դա ակնհայտ է: Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները պետության կողմից տուժող կողմ են», - ասաց իրավապաշտպանը:
- Մարինե Խառատյան
ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ` ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿԵՏ
Գոհար Բարսամյան
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Վլադիմիր Պուտինը առաջին ղեկավարն էր, որ ցավակցեց Ջորջ Բուշին եւ ամերիկացիներին: Սակայն աշխարհում շատ բան է փոխվել: BBC-ի պատվերով իրականացրած հանրային հարցումների ...ԵՐՋԱՆԻԿ ԳՐՈՂԸ...
Մարինա Բաղդագյուլյան
Երջանիկ է այն գրողը, ով հասցնում է իր մեջ եղած գրականությունը թղթին հանձնել, պարպվել առավելագույնս: Կարինե Աշուղյան
Ցանկացած բանի, որ նրան տանջում է, բուժելու միակ եղանակը գրելն է: Գրելուց հետո նա ...ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
10
Հայաստանի հանցագործ վարչախումբը շարունակում է իր բարբարոսական շահատակությունները սեփական ժողովրդի նկատմամբ: Դրանով նա ավելորդ անգամ ապացուցում է իր օտար եւ օտարածին լինելը: Մարտի 1-ի արյունոտ ոճրագործությունից ...«ՀԱՅՈՑ ԿԱՆԱՆՑ ՇԱՐԺՈՒՄ» ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2
«Ժամանակ Երեւան» օրաթերթում «Հայոց կանանց շարժման» հասարակական նախաձեռնության ստեղծման մասին հայտարարության հրապարակումից հետո ոչ միայն հայաստանաբնակ, այլեւ սփյուռքահայ բազմաթիվ կանայք են արձագանքել: ...ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԿԴԱՌՆԱ՞Ն ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ
Գագիկ Աբգարյան
Մարտի 31-ին Երեւանի քրեական դատարանը շարունակեց աղմուկ հանած «Կադաստրի» գործի քննությունը: Հիշեցնենք, որ խաբեբաների մի խումբ, օգտվելով բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությունից, սեփականության վկայականներ ...«ԽԵԼՔՆԵՐԸ ՀԱՑԻ ՀԵ՞Տ ԵՆ ԿԵՐԵԼ»
Կարինե Հարությունյան
Հրազդանցիների ոգին տեղն է` ինչպես միշտ: Մի քանի գյուղերից հավաքվում են Վանատուրում ու միտինգ են անում: Ամեն օր: Ի հեճուկս տեղական, մարզային եւ ընդհանրապես` երկրի իշխանությունների:
«Սասուն» ջոկատի ...«ԼԱՎ Է ՈՒՆԵՆԱԼ ԱԶԱՏ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ`ԹԵԿՈՒԶ ԲՈԼՈՐՍ ԿԻՍԱՍՈՎԱԾ ՄՆԱՆՔ»
Հեղինե Մանուկյան 1
«Այս իշխանությունների համար մարդը ոչ մի արժեք չի ներկայացնում. այդ պատճառով էլ իրենց նպատակին հասնելու համար արհամարհում են մարդու իրավունքներն ու ազատությունները եւ գործող բոլոր օրենսդրական ակտերը եւ ...ԻՍԿ ՁԵԶ ԴԵՌ ՉԵՆ ԽՈՒԶԱՐԿԵ՞Լ
Մարինե Խառատյան
Հայաստանում, փաստորեն, եթե Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի շրջապատից չես կամ աներկբա չես կատարում նրանցից գոնե մեկի հրահանգները, ավելին` մի փոքր այլախոհ ես, մի փոքր առնչություն ես ունեցել Օպերայի ...ՍԱ ԳԱՂԱՓԱՐԻ ՊԱՅՔԱՐ Է
Կ.Պետրոսյան
Եթե մինչեւ Մարտի 1-ը կային մարդիկ, որոնք դեռ ինչ-որ պատրանքներ ունեին մեր երկրում գործող ռեժիմի նկատմամբ, ապա մարտի 1-ին ամեն ինչ հօդս ցնդեց: Գործող վարչախումբը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իրենց ղեկավարած ...ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան 6
«Իշխանությունների «բարեփոխումները» կհանգեցնեն ավելի խիստ դիկտատուրայի հաստատմանը, սակայն դա էլ երկար չի կարող տեւել. այս իշխանությունները դատապարտված են», - համոզված է «ԺԵ»-ի զրուցակից Դավիթ Շահնազարյանը:
...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` վերջին նախագահական ընտրություններում ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, կալանավորված շինծու մեղադրանքներով մեր հայացքների եւ քաղաքական գործունեության համար, մեզ հայտարարում ենք քաղաքական ...ՇԻՆԻՉ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Առայժմ միայն Հյուսիսային պողոտայով, հետագայում` այլուր եւս իշխանությունների դեմ, փաստորեն, զբոսնող քաղաքացիներին, ովքեր «տարման» են ենթարկվում ու նաեւ` տանողներին
Դուք նույն կառքի մեջ եք: Առայժմ: ...ՄԵ~Ր ՀԱՅՐԵՆԻՔ... ...ՄԻ ԿԱՐԵՒՈՐ ՀԱՄԵՄՈՒՆՔ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Կարինե Հարությունյան
Համո Սահյանի խոսքերով՝ երգիծանկարների այս ցուցահանդեսը կարելի էր կոչել նաեւ «Այսպիսին է Հայաստանը մեր նորօրյա երգերի մեջ»...
Վարչախմբի պարագլուխ-զույգը ձեռք ձեռքի տված «Առաջ Հայաստան» դրոշով Հայաստանը ...
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է... ԱՄՈԹ Է... ԾԻԾԱՂԵԼԻ Է...
Մարինա Բաղդագյուլյան
ՏԻԳՐԱՆ «ԱՆԲԱՍԻՐԸ»
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

