
«ԽԵԼՔՆԵՐԸ ՀԱՑԻ ՀԵ՞Տ ԵՆ ԿԵՐԵԼ»
- Հրազդանցիների ոգին տեղն է` ինչպես միշտ: Մի քանի գյուղերից հավաքվում են Վանատուրում ու միտինգ են անում: Ամեն օր: Ի հեճուկս տեղական, մարզային եւ ընդհանրապես` երկրի իշխանությունների:

«Սասուն» ջոկատի ազատամարտիկ, երկրորդ կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը դեռեւս շարունակում է հացադուլը, որի ժամկետը կավարտվի ապրիլի 10-ին: Արշավիրին երեկ այցելել են բժիշկները եւ ասել, որ այսօր պատրաստ կլինեն բժշկական հետազոտությունների արդյունքները: Իսկ Կարմիր խաչի ներկայացուցիչները ոչ մի անգամ չեն այցելել Վանատուրի հացադուլավորներին: Երկրորդ հացադուլավոր, «Ալաշկերտ» ջոկատի հրամանատար Գեւորգ Գեւորգյանը ընկերների ու ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հորդորներից հետո դադարեցրել է երկօրյա ջրադուլը, որից հետո վատացել է նրա ինքնազգացողությունը: Այժմ ազատամարտիկը տանն է, ապաքինվում է: Իսկ երեկ երթ էր: Վանատուրցիները, մեծ մասամբ` կանայք, լուռ երթով գնացին մինչեւ Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձան եւ ծաղիկներ դրեցին զոհված ազատամարտիկների հիշատակին: Այստեղ հանգչում են «Սասուն» ջոկատի զոհված մարտիկները: Հուշարձանի մոտ ելույթ ունեցավ Վանատուր գյուղի մեծերից մեկը, որը վայելում է համագյուղացիների հարգանքը: Վերջինս խոսեց Սասուն Միքայելյանի մասին. «Մենք եկել ենք «Սասուն» ջոկատի զոհված քաջերի շիրիմներին այցելության: Նրանք մեծ ներդրում ունեն Արցախյան ազատամարտի հաղթանակում: «Սասուն» ջոկատը հրամանատար Սասուն Միքայելյանի գլխավորությամբ նվիրյալների մի խումբ էր, որն անցավ մարտական մեծ ուղի եւ բազմաթիվ հաղթանակներ գրանցեց մեր նորագույն պատմության էջերում: Սակայն այսօր այս քաջ մարդը...ձերբակալված է: Մի մարդ, որը կյանքը չի խնայել հայրենիքի համար, անազատության մեջ է: Վանատուրում չկա մեկը, որը օգնության կարիք ունեցած լինի եւ Սասունը օգնած չլինի: Ազգային հերոսն այսօր ձերբակալված է որպես ազգի դավաճան»: ...Լուռ երթով ժողովուրդը վերադարձավ գյուղի կենտրոն: Երթը` լուռ, բայց ասելիքը ոնց էլ լինի կա ու միշտ կլինի: «Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, մինչեւ հասնենք մեր քաղաքական պահանջների լիարժեք բավարարմանը: Սասուն Միքայելյանը մինչեւ չգա-չկանգնի մեր դիմաց, մենք չենք հանգստանալու: Եվ ոչ միայն Սասունը: Մեր բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն: Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք եւ ազատ արտահայտվելու իրավունք ունենք: Այնպես որ, ոչ ոք իրավունք չունի արգելել մեր միտինգներն ու երթերը», - ասաց միջին տարիքի մի կին: Իսկ մի ուրիշը հավելեց. «Սա ի՞նչ իշխանություն է, որ վախենում է իր ժողովրդից: Դե, եթե իրենք իսկապես ընտրված են, էլ ինչի՞ց են վախենում, ումի՞ց են վախենում: Մենք ամեն օր միտինգ ենք անում ու ամեն օր գալիս են թե` ձեր միտինգը անօրինական է, ցրվեք: Էսքան ժամանակ չհասկացան, որ մենք տուն գնացողը չենք, մինչեւ Սասունին բաց չթողնեն: Սասունը մեր ազգային հերոսն է, ու երեւում է իշխանությունները այս խոսքերից էլ են վախենում: Ուրեմն նորից եմ ասում վախեցողների համար. Սասուն Միքայելյանը մեր ազգային հերոսն է»: Մի պապիկ էլ թեւս բռնեց ու ասաց. «Հիմի ինչ կասեմ, անպայման կգրես: Ոչ մի բառ բաց չթողնես: Էս ժողովուրդը էստեղից գնացողը չի: Սա մեր Ազատության հրապարակն ա: Միշտ գալու ենք ու կանգնելու ենք: Սասունը մեր հերոսն ա: Սասունի նման տղերքը, որ կռվում էին, հիմիկվա իշխանության մեջ եղածներից շատերը մկան ծակին 100 թուման էին տալիս: Սասունի մարմնում հարյուրից ավելի բեկորներ կան, իսկ իրանք առոք-փառոք նստած են աթոռներին ու դեռ բռնում ու բռնում են: Ու՞մ են բռնում: Հայերին: Հայը` հային: Լա~վ, ասենք էն երկուսն են գլուխները կորցրել, բա՞ մյուսները: Խելքները հացի հե՞տ են կերել»:
- Կարինե Հարությունյան
ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ` ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿԵՏ
Գոհար Բարսամյան
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Վլադիմիր Պուտինը առաջին ղեկավարն էր, որ ցավակցեց Ջորջ Բուշին եւ ամերիկացիներին: Սակայն աշխարհում շատ բան է փոխվել: BBC-ի պատվերով իրականացրած հանրային հարցումների ...ԵՐՋԱՆԻԿ ԳՐՈՂԸ...
Մարինա Բաղդագյուլյան
Երջանիկ է այն գրողը, ով հասցնում է իր մեջ եղած գրականությունը թղթին հանձնել, պարպվել առավելագույնս: Կարինե Աշուղյան
Ցանկացած բանի, որ նրան տանջում է, բուժելու միակ եղանակը գրելն է: Գրելուց հետո նա ...ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
10
Հայաստանի հանցագործ վարչախումբը շարունակում է իր բարբարոսական շահատակությունները սեփական ժողովրդի նկատմամբ: Դրանով նա ավելորդ անգամ ապացուցում է իր օտար եւ օտարածին լինելը: Մարտի 1-ի արյունոտ ոճրագործությունից ...«ՀԱՅՈՑ ԿԱՆԱՆՑ ՇԱՐԺՈՒՄ» ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2
«Ժամանակ Երեւան» օրաթերթում «Հայոց կանանց շարժման» հասարակական նախաձեռնության ստեղծման մասին հայտարարության հրապարակումից հետո ոչ միայն հայաստանաբնակ, այլեւ սփյուռքահայ բազմաթիվ կանայք են արձագանքել: ...ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԿԴԱՌՆԱ՞Ն ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ
Գագիկ Աբգարյան
Մարտի 31-ին Երեւանի քրեական դատարանը շարունակեց աղմուկ հանած «Կադաստրի» գործի քննությունը: Հիշեցնենք, որ խաբեբաների մի խումբ, օգտվելով բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությունից, սեփականության վկայականներ ...«ԽԵԼՔՆԵՐԸ ՀԱՑԻ ՀԵ՞Տ ԵՆ ԿԵՐԵԼ»
Կարինե Հարությունյան
Հրազդանցիների ոգին տեղն է` ինչպես միշտ: Մի քանի գյուղերից հավաքվում են Վանատուրում ու միտինգ են անում: Ամեն օր: Ի հեճուկս տեղական, մարզային եւ ընդհանրապես` երկրի իշխանությունների:
«Սասուն» ջոկատի ...«ԼԱՎ Է ՈՒՆԵՆԱԼ ԱԶԱՏ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ`ԹԵԿՈՒԶ ԲՈԼՈՐՍ ԿԻՍԱՍՈՎԱԾ ՄՆԱՆՔ»
Հեղինե Մանուկյան 1
«Այս իշխանությունների համար մարդը ոչ մի արժեք չի ներկայացնում. այդ պատճառով էլ իրենց նպատակին հասնելու համար արհամարհում են մարդու իրավունքներն ու ազատությունները եւ գործող բոլոր օրենսդրական ակտերը եւ ...ԻՍԿ ՁԵԶ ԴԵՌ ՉԵՆ ԽՈՒԶԱՐԿԵ՞Լ
Մարինե Խառատյան
Հայաստանում, փաստորեն, եթե Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի շրջապատից չես կամ աներկբա չես կատարում նրանցից գոնե մեկի հրահանգները, ավելին` մի փոքր այլախոհ ես, մի փոքր առնչություն ես ունեցել Օպերայի ...ՍԱ ԳԱՂԱՓԱՐԻ ՊԱՅՔԱՐ Է
Կ.Պետրոսյան
Եթե մինչեւ Մարտի 1-ը կային մարդիկ, որոնք դեռ ինչ-որ պատրանքներ ունեին մեր երկրում գործող ռեժիմի նկատմամբ, ապա մարտի 1-ին ամեն ինչ հօդս ցնդեց: Գործող վարչախումբը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իրենց ղեկավարած ...ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան 6
«Իշխանությունների «բարեփոխումները» կհանգեցնեն ավելի խիստ դիկտատուրայի հաստատմանը, սակայն դա էլ երկար չի կարող տեւել. այս իշխանությունները դատապարտված են», - համոզված է «ԺԵ»-ի զրուցակից Դավիթ Շահնազարյանը:
...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` վերջին նախագահական ընտրություններում ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, կալանավորված շինծու մեղադրանքներով մեր հայացքների եւ քաղաքական գործունեության համար, մեզ հայտարարում ենք քաղաքական ...ՇԻՆԻՉ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Առայժմ միայն Հյուսիսային պողոտայով, հետագայում` այլուր եւս իշխանությունների դեմ, փաստորեն, զբոսնող քաղաքացիներին, ովքեր «տարման» են ենթարկվում ու նաեւ` տանողներին
Դուք նույն կառքի մեջ եք: Առայժմ: ...ՄԵ~Ր ՀԱՅՐԵՆԻՔ... ...ՄԻ ԿԱՐԵՒՈՐ ՀԱՄԵՄՈՒՆՔ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Կարինե Հարությունյան
Համո Սահյանի խոսքերով՝ երգիծանկարների այս ցուցահանդեսը կարելի էր կոչել նաեւ «Այսպիսին է Հայաստանը մեր նորօրյա երգերի մեջ»...
Վարչախմբի պարագլուխ-զույգը ձեռք ձեռքի տված «Առաջ Հայաստան» դրոշով Հայաստանը ...
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է... ԱՄՈԹ Է... ԾԻԾԱՂԵԼԻ Է...
Մարինա Բաղդագյուլյան
ՏԻԳՐԱՆ «ԱՆԲԱՍԻՐԸ»
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

