
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԿԴԱՌՆԱ՞Ն ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ
- Մարտի 31-ին Երեւանի քրեական դատարանը շարունակեց աղմուկ հանած «Կադաստրի» գործի քննությունը: Հիշեցնենք, որ խաբեբաների մի խումբ, օգտվելով բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությունից, սեփականության վկայականներ ու այլ փաստաթղթեր կեղծելով, խաբեության միջոցով քաղաքացիներից շորթել է հսկայական գումարներ:

Գործի քննությամբ պարզվել է, որ նրանցից մեկը եղել է «Աստաֆյան» հյուրանոցային համալիրի նախկին իրավաբան Արմեն Համբարձումյանը: Նրան ձերբակալելուց հետո, հոր հետ համագործակցության մեղադրանքով ձերբակալում են նաեւ նրա երկու որդիներին` Արմեն եւ Վարդան Համբարձումյաններին: Հոր հետ առերես հարցաքննության ժամանակ հայրը հաստատում է համագործակցության փաստը: Տղաների ձերբակալությունից մոտ մեկ տարի անց նա մահանում է սրտի կաթվածից: Մարտի 31-ի նիստի ժամանակ Ա.Համբարձումյանը դատարանում հանդես եկավ հայտարարությամբ. «Հարգելի դատարան, ՀՀ գլխավոր դատախազության քննչական մարմինը` բաժնի պետ Ա.Միրզոյանի գլխավորությամբ հանցագործներ են: Կուլիկյան Գրիգորը (գործով անցնող) հանգուցյալ հորս` Արմեն Վարդանի Համբարձումյանի ընկերն է: Կուլիկյանից խարդախությամբ գումար է հափշտակել իրավաբան Ամեն Համբարձումյանը, կեղծ թղթեր Գրիգորին տվել է իրավաբան Արմենը, բողոքը դատախազությունում Կուլիկյանը գրել է իրավաբան Արմեն Համբարձումյանի վրա: Քրգործը հարուցվելուց հետո Արմենը կաշառք է տվել իր համակուրսեցի ընկերոջը` ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Ա.Միրզոյանին, որ այդ գործը կարճվի»: Այնուհետեւ ամբաստանյալը իր հայտարարության մեջ նշում է, թե ինքը բազմիցս դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, բայց ընթացք տրվել է միայն մեկ դիմումի` կապված իրենց առնչությամբ դատախազ Վ.Ջանազյանի կողմից կայացված մի որոշման հետ, որում գրված է «իբր ինձ վրա քրգործ է հարուցվել ոմն Կուլիկյան Գրիգորի բողոքի հիման վրա եւ 2006թ.-ի փետրվարի 17-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնել զղջալու համար: Իրականում ՀՀ գլխավոր դատախազության քննիչը, իրավաբան Արմենի (հայր) ցուցումով կանչեց ինձ դատախազություն եւ բացատրեց, որ ես կարող եմ հորս փոխարեն ցուցմունք գրել, որ օրենքը թույլ է տալիս: Ես իմ ձեռագրով գրել եմ, որ 60 տարեկան եմ, ունեմ երկու երեխա` մեկը 15, մյուսը 18 տարեկան: Գրել եմ, որ 1983թ.-ից աշխատել եմ «Հայհամերգում»` որպես իրավաբան եւ այդտեղ ծանոթացել Կուլիկյան Գրիգորի հետ: Եվ էլի շատ մանրամասներ եմ գրել քննիչների թելադրանքով: Այս ամենից հետո պարզվում է, որ ինձ վրա քրգործ է եղել հարուցված եւ կարճվել է: 2006թ.-ի դեկտեմբեր ամսին կաշառակերությունը կոծկելու համար քննիչները առանց դատապաշտպանի, ծեծուջարդի միջոցով ինձնից ցուցմունքներ են կորզել այս քրգործով: Հետո, հետին ամսաթվով, փաստաբանին ստիպել են ստորագրել: Ես այդ փաստը ապացուցեցի Արաբկիրի առաջին ատյանի դատարանում, դատաքննության ժամանակ», - գրել է ամբաստանյալ Արմեն Համբարձումյանը: Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը` դժվար է ասել, բայց երեկ` Երեւանի քրեական դատարանում, դատական նիստի ժամանակ ցուցմունք տված չորս տուժողներից ոչ մեկը չասաց, որ գործարքի համար եղբայրներից որեւէ մեկին առձեռն գումար է տվել կամ ինչ-որ ձեւով գումար փոխանցել: Դատելով Համբարձումյանի հայտարարությունից` նմանատիպ ցուցմունքներ տվել են այլ վկաներ եւս. «50 վկայից ընդամենը երկու հոգին են ինձ ճանաչել եւ վկայություն տվել, որ երբեք իմ ձեռքը մեծ գումարներ չեն տեսել: Ավելին` վկաներից մեկն ասաց, որ հաճախ ես իրենից 1000-2000 դրամ պարտքով փող եմ վերցրել: Ի՞նչ է, միլիարդ ու կես հափշտակողը, պարտքով փող կվերցնի՞»: Նկատենք, որ հայտարարությունը սվիններով ընդունվեց սույն քրգործով պետական մեղադրող Ժաննա Կոտիկյանի կողմից, ում անունը եւս շոշափվում է հայտարարության մեջ: Նա տղաներին «մեծարեց» ստոր զրպարտիչներ եւ այս տիպի այլ բազում մակդիրներով: Նկատենք նաեւ, որ ի դեմս պետության հանդես եկող ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Սենիկ Վարդանյանը հայտարարեց, որ իրենք ամբաստանյալներից պարտք ու պահանջ չունեն: Սա նշանակում է, որ պետությունը չի տուժել, չնայած 32 հատորանոց այս ողջ գործով մինչ օրս պետությունը հանդես է եկել որպես տուժող կողմ: Երեկ լսելով դատարան կանչված բոլոր տուժողներին` նախագահող դատավոր Եվա Դարբինյանը նիստն ավարտեց: Հաջորդի մասին կհայտարարվի լրացուցիչ:
- Գագիկ Աբգարյան
ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ` ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿԵՏ
Գոհար Բարսամյան
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Վլադիմիր Պուտինը առաջին ղեկավարն էր, որ ցավակցեց Ջորջ Բուշին եւ ամերիկացիներին: Սակայն աշխարհում շատ բան է փոխվել: BBC-ի պատվերով իրականացրած հանրային հարցումների ...ԵՐՋԱՆԻԿ ԳՐՈՂԸ...
Մարինա Բաղդագյուլյան
Երջանիկ է այն գրողը, ով հասցնում է իր մեջ եղած գրականությունը թղթին հանձնել, պարպվել առավելագույնս: Կարինե Աշուղյան
Ցանկացած բանի, որ նրան տանջում է, բուժելու միակ եղանակը գրելն է: Գրելուց հետո նա ...ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
10
Հայաստանի հանցագործ վարչախումբը շարունակում է իր բարբարոսական շահատակությունները սեփական ժողովրդի նկատմամբ: Դրանով նա ավելորդ անգամ ապացուցում է իր օտար եւ օտարածին լինելը: Մարտի 1-ի արյունոտ ոճրագործությունից ...«ՀԱՅՈՑ ԿԱՆԱՆՑ ՇԱՐԺՈՒՄ» ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2
«Ժամանակ Երեւան» օրաթերթում «Հայոց կանանց շարժման» հասարակական նախաձեռնության ստեղծման մասին հայտարարության հրապարակումից հետո ոչ միայն հայաստանաբնակ, այլեւ սփյուռքահայ բազմաթիվ կանայք են արձագանքել: ...ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԿԴԱՌՆԱ՞Ն ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ
Գագիկ Աբգարյան
Մարտի 31-ին Երեւանի քրեական դատարանը շարունակեց աղմուկ հանած «Կադաստրի» գործի քննությունը: Հիշեցնենք, որ խաբեբաների մի խումբ, օգտվելով բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությունից, սեփականության վկայականներ ...«ԽԵԼՔՆԵՐԸ ՀԱՑԻ ՀԵ՞Տ ԵՆ ԿԵՐԵԼ»
Կարինե Հարությունյան
Հրազդանցիների ոգին տեղն է` ինչպես միշտ: Մի քանի գյուղերից հավաքվում են Վանատուրում ու միտինգ են անում: Ամեն օր: Ի հեճուկս տեղական, մարզային եւ ընդհանրապես` երկրի իշխանությունների:
«Սասուն» ջոկատի ...«ԼԱՎ Է ՈՒՆԵՆԱԼ ԱԶԱՏ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ`ԹԵԿՈՒԶ ԲՈԼՈՐՍ ԿԻՍԱՍՈՎԱԾ ՄՆԱՆՔ»
Հեղինե Մանուկյան 1
«Այս իշխանությունների համար մարդը ոչ մի արժեք չի ներկայացնում. այդ պատճառով էլ իրենց նպատակին հասնելու համար արհամարհում են մարդու իրավունքներն ու ազատությունները եւ գործող բոլոր օրենսդրական ակտերը եւ ...ԻՍԿ ՁԵԶ ԴԵՌ ՉԵՆ ԽՈՒԶԱՐԿԵ՞Լ
Մարինե Խառատյան
Հայաստանում, փաստորեն, եթե Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի շրջապատից չես կամ աներկբա չես կատարում նրանցից գոնե մեկի հրահանգները, ավելին` մի փոքր այլախոհ ես, մի փոքր առնչություն ես ունեցել Օպերայի ...ՍԱ ԳԱՂԱՓԱՐԻ ՊԱՅՔԱՐ Է
Կ.Պետրոսյան
Եթե մինչեւ Մարտի 1-ը կային մարդիկ, որոնք դեռ ինչ-որ պատրանքներ ունեին մեր երկրում գործող ռեժիմի նկատմամբ, ապա մարտի 1-ին ամեն ինչ հօդս ցնդեց: Գործող վարչախումբը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իրենց ղեկավարած ...ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան 6
«Իշխանությունների «բարեփոխումները» կհանգեցնեն ավելի խիստ դիկտատուրայի հաստատմանը, սակայն դա էլ երկար չի կարող տեւել. այս իշխանությունները դատապարտված են», - համոզված է «ԺԵ»-ի զրուցակից Դավիթ Շահնազարյանը:
...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` վերջին նախագահական ընտրություններում ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, կալանավորված շինծու մեղադրանքներով մեր հայացքների եւ քաղաքական գործունեության համար, մեզ հայտարարում ենք քաղաքական ...ՇԻՆԻՉ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Առայժմ միայն Հյուսիսային պողոտայով, հետագայում` այլուր եւս իշխանությունների դեմ, փաստորեն, զբոսնող քաղաքացիներին, ովքեր «տարման» են ենթարկվում ու նաեւ` տանողներին
Դուք նույն կառքի մեջ եք: Առայժմ: ...ՄԵ~Ր ՀԱՅՐԵՆԻՔ... ...ՄԻ ԿԱՐԵՒՈՐ ՀԱՄԵՄՈՒՆՔ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Կարինե Հարությունյան
Համո Սահյանի խոսքերով՝ երգիծանկարների այս ցուցահանդեսը կարելի էր կոչել նաեւ «Այսպիսին է Հայաստանը մեր նորօրյա երգերի մեջ»...
Վարչախմբի պարագլուխ-զույգը ձեռք ձեռքի տված «Առաջ Հայաստան» դրոշով Հայաստանը ...
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է... ԱՄՈԹ Է... ԾԻԾԱՂԵԼԻ Է...
Մարինա Բաղդագյուլյան
ՏԻԳՐԱՆ «ԱՆԲԱՍԻՐԸ»
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

