
ԵՐՋԱՆԻԿ ԳՐՈՂԸ...
- Երջանիկ է այն գրողը, ով հասցնում է իր մեջ եղած գրականությունը թղթին հանձնել, պարպվել առավելագույնս: Կարինե Աշուղյան

Ցանկացած բանի, որ նրան տանջում է, բուժելու միակ եղանակը գրելն է: Գրելուց հետո նա հանգստանում է: Ասում է, որ այն, ինչ կատարվեց, այնքան ամբարված է իր մեջ, որ չգրելն ուղղակի անհնար է: Միակ ճանապարհը, որ այդ ամենը իրենից օտարվի, որ հանգիստ կարողանա շնչել, ապրել, պիտի դրա մասին գրի: Ասում է, որ մեկ պատմվածքում չի տեղավորվի այս օրերի ցավը, հույսերը, հուսահատությունը, հուսաբեկումը: Այս օրերին մտովի անընդհատ դարձել է Բյուզանդիայի անկման պատմությանը: «Մինչեւ թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումը մեծացել էր ինքնասպանությունների, սպանությունների թիվը, մարել էր ապրելու բնազդական մղումը: Այսինքն` այս ազգը պատրաստ էր հանձնվելու, ոչնչացվելու: Օրեր են եղել, երբ այդպիսի հուսահատություն եմ տեսել մեզանում, պայմանականորեն ասած` «բյուզանդական հուսահատություն»: Ու հանկարծ, մեկ էլ տեսել եմ անասելի բարձր ոգի` ֆրանսիական հեղափոխականությունից էլ բարձր»... Համոզված է` հանգուցալուծում անպայման լինելու է, եւ այս պայքարում հաղթելու է ժողովուրդը: Վստահ է` ազատության համար մղվող պայքարը չի կարող սխալ լինել: Չի ընդունում ազգի պառակտման մասին հայտարարությունները, քանի որ «մի կողմում ազգն է կանգնած, մյուս կողմում` նրանք, ում համար ցանկացած իշխանություն յուրային է»: Կարծում է` ստեղծված իրավիճակում լեգիտիմության խնդիր կա: Եվ լեգիտիմությունն, ըստ նրա, ոչ թե քաղաքագիտական հասկացություն է, այլ` հոգեբանական վիճակ: «Իշխանությունը լեգիտիմ է այն ժամանակ, երբ մարդիկ ընդունում եմ իրենց իշխանությանը: Թեկնածուն հայտարարել է իր հաղթանակի մասին, բոլորը շնորհավորել են, բայց եթե ժողովուրդը նրան չի ընկալում որպես ընտրված նախագահ, նա երբեք չի կարող լեգիտիմ լինել: Եվ դրա դառը պտուղները ոչ միայն նա, այլեւ ամբողջ ժողովուրդը, քաղելու են եւ ներսում, եւ արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս»: Մտածում է մեծակտավ գործ սկսելու մասին, որի առանցքը կլինի ազատության ձգտումը, դեպի ազատություն բնական մղումը եւ ազգային ինքնագիտակցությունը: «Ազգային գաղափարախոսությունը ազգային ինքնագիտակցության գոյաձեւն է, ազգային գիտակցության գիտակցումը (ռեֆլեքսիան)», - գրում է Կարինե Աշուղյանը իր «Հայ Դատը` գաղափարների գաղափար» աշխատությունում, - Սովորաբար այն առաջանում է այնպիսի պատմաշրջաններում, երբ ազգը զրկվում է քաղաքական անկախությունից ու պետականությունից եւ հոգեմտավոր ու գաղափարաքաղաքական զարգացման ընթացքում հասնում իր առկա կեցության գիտակցմանը, այսինքն` ինքնագիտակցությանը եւ դրա բանական հետեւանքին` քաղաքական անկախության եւ պետության ստեղծման գաղափարին»: Վերջում` որպես հետգրություն, երդվում է, որ նախկին, ներկա կամ ապագա դաշնակցական չէ, եւ Հայ Դատն էլ ոչ մեկի մենաշնորհը չէ: Գրվելիք գործը կոչվելու է «Մարտի 1», գուցե` «Հոկտեմբերի 27-ից մարտի 1», որովհետեւ գոնե իր համար 1999 թվի հոկտեմբերի 27-ին Հայաստանն ուրիշ Հայաստան էր: Ոչ միայն այն պատճառով, որ ինքը անգամ ֆիզիկապես զգում էր, որ ապրում է բոլորովին ուրիշ Հայաստանում: Հոկտեմբերի 27-ից հետո էր` «Վարագույրը քաշեց ու սպասեց: Լուսնափունջը մոլորվել էր պատուհանի մոտ, մոլորվել, գայթել, կոտորակվել. մի զույգ լուսնասյուն այն ոտքերի մոտ էր, որոնց ճանապարհը տարավ երջանկությունից որքան հնարավոր է հեռու, մի զույգը` այն գլխի վերեւ, որտեղ մտքի ծաղիկները տառապանքի ճյուղերին էին բացվում: Լույսի սյուները ձուլվեցին իրար, ձգվեցին դեպի վեր, եւ հրեշտակների ձայները` քնքուշ հրավեր, տարան, տարան...»... Ասում են` շատ աղջիկներ ու կանայք են կիսել Վազգեն Սարգսյանի մտերմությունը, բարեկամությունը, վայելել են նրա ընկերակցությունը: Եվ եթե մեկի խելքին փչեր կուսակցություն ստեղծել` ներգրավելով բոլոր այդ կանանց ու աղջիկներին, հաստատ կլիներ շատ կուռ ու ուժեղ կուսակցություն: Ասում են` Վազգենի տեսակը ճանաչած, սիրած այդ աղջիկները ավելի անդավաճան դուրս եկան, քան Վազգենի ընկերները: Վազգենի ընկերուհիների կուսակցությունը հաստատ շատ ավելի ուժեղ ու հաղթող կլիներ: Ափսոս, չի ստեղծվել: Հերոս ճանաչած գրողն ասաց, որ այսուհետ մեր հերոսը կարող է լինել մտքերում եւ գործողություններում խիզախ մարդը: Ոչ թե ինչ-որ կերպ իշխանության սայլին լծվածը եւ անձնական բարեկեցության խնդիր լուծողը: Այսուհետ հերոս կարող է լինել նա, ով ցանկացած հարցում, ցանկացած քայլում ընտրություն անելիս բացճակատ կարող է ասել. «Ես սա ընտրել եմ` աչքիս առաջ ունենալով քո պատկերը, Տեր»...
- Մարինա Բաղդագյուլյան
ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ` ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿԵՏ
Գոհար Բարսամյան
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Վլադիմիր Պուտինը առաջին ղեկավարն էր, որ ցավակցեց Ջորջ Բուշին եւ ամերիկացիներին: Սակայն աշխարհում շատ բան է փոխվել: BBC-ի պատվերով իրականացրած հանրային հարցումների ...ԵՐՋԱՆԻԿ ԳՐՈՂԸ...
Մարինա Բաղդագյուլյան
Երջանիկ է այն գրողը, ով հասցնում է իր մեջ եղած գրականությունը թղթին հանձնել, պարպվել առավելագույնս: Կարինե Աշուղյան
Ցանկացած բանի, որ նրան տանջում է, բուժելու միակ եղանակը գրելն է: Գրելուց հետո նա ...ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
10
Հայաստանի հանցագործ վարչախումբը շարունակում է իր բարբարոսական շահատակությունները սեփական ժողովրդի նկատմամբ: Դրանով նա ավելորդ անգամ ապացուցում է իր օտար եւ օտարածին լինելը: Մարտի 1-ի արյունոտ ոճրագործությունից ...«ՀԱՅՈՑ ԿԱՆԱՆՑ ՇԱՐԺՈՒՄ» ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2
«Ժամանակ Երեւան» օրաթերթում «Հայոց կանանց շարժման» հասարակական նախաձեռնության ստեղծման մասին հայտարարության հրապարակումից հետո ոչ միայն հայաստանաբնակ, այլեւ սփյուռքահայ բազմաթիվ կանայք են արձագանքել: ...ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԿԴԱՌՆԱ՞Ն ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ
Գագիկ Աբգարյան
Մարտի 31-ին Երեւանի քրեական դատարանը շարունակեց աղմուկ հանած «Կադաստրի» գործի քննությունը: Հիշեցնենք, որ խաբեբաների մի խումբ, օգտվելով բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությունից, սեփականության վկայականներ ...«ԽԵԼՔՆԵՐԸ ՀԱՑԻ ՀԵ՞Տ ԵՆ ԿԵՐԵԼ»
Կարինե Հարությունյան
Հրազդանցիների ոգին տեղն է` ինչպես միշտ: Մի քանի գյուղերից հավաքվում են Վանատուրում ու միտինգ են անում: Ամեն օր: Ի հեճուկս տեղական, մարզային եւ ընդհանրապես` երկրի իշխանությունների:
«Սասուն» ջոկատի ...«ԼԱՎ Է ՈՒՆԵՆԱԼ ԱԶԱՏ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ`ԹԵԿՈՒԶ ԲՈԼՈՐՍ ԿԻՍԱՍՈՎԱԾ ՄՆԱՆՔ»
Հեղինե Մանուկյան 1
«Այս իշխանությունների համար մարդը ոչ մի արժեք չի ներկայացնում. այդ պատճառով էլ իրենց նպատակին հասնելու համար արհամարհում են մարդու իրավունքներն ու ազատությունները եւ գործող բոլոր օրենսդրական ակտերը եւ ...ԻՍԿ ՁԵԶ ԴԵՌ ՉԵՆ ԽՈՒԶԱՐԿԵ՞Լ
Մարինե Խառատյան
Հայաստանում, փաստորեն, եթե Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի շրջապատից չես կամ աներկբա չես կատարում նրանցից գոնե մեկի հրահանգները, ավելին` մի փոքր այլախոհ ես, մի փոքր առնչություն ես ունեցել Օպերայի ...ՍԱ ԳԱՂԱՓԱՐԻ ՊԱՅՔԱՐ Է
Կ.Պետրոսյան
Եթե մինչեւ Մարտի 1-ը կային մարդիկ, որոնք դեռ ինչ-որ պատրանքներ ունեին մեր երկրում գործող ռեժիմի նկատմամբ, ապա մարտի 1-ին ամեն ինչ հօդս ցնդեց: Գործող վարչախումբը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իրենց ղեկավարած ...ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան 6
«Իշխանությունների «բարեփոխումները» կհանգեցնեն ավելի խիստ դիկտատուրայի հաստատմանը, սակայն դա էլ երկար չի կարող տեւել. այս իշխանությունները դատապարտված են», - համոզված է «ԺԵ»-ի զրուցակից Դավիթ Շահնազարյանը:
...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` վերջին նախագահական ընտրություններում ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, կալանավորված շինծու մեղադրանքներով մեր հայացքների եւ քաղաքական գործունեության համար, մեզ հայտարարում ենք քաղաքական ...ՇԻՆԻՉ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Առայժմ միայն Հյուսիսային պողոտայով, հետագայում` այլուր եւս իշխանությունների դեմ, փաստորեն, զբոսնող քաղաքացիներին, ովքեր «տարման» են ենթարկվում ու նաեւ` տանողներին
Դուք նույն կառքի մեջ եք: Առայժմ: ...ՄԵ~Ր ՀԱՅՐԵՆԻՔ... ...ՄԻ ԿԱՐԵՒՈՐ ՀԱՄԵՄՈՒՆՔ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Կարինե Հարությունյան
Համո Սահյանի խոսքերով՝ երգիծանկարների այս ցուցահանդեսը կարելի էր կոչել նաեւ «Այսպիսին է Հայաստանը մեր նորօրյա երգերի մեջ»...
Վարչախմբի պարագլուխ-զույգը ձեռք ձեռքի տված «Առաջ Հայաստան» դրոշով Հայաստանը ...
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է... ԱՄՈԹ Է... ԾԻԾԱՂԵԼԻ Է...
Մարինա Բաղդագյուլյան
ՏԻԳՐԱՆ «ԱՆԲԱՍԻՐԸ»
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

