
ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ` ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿԵՏ
- Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Վլադիմիր Պուտինը առաջին ղեկավարն էր, որ ցավակցեց Ջորջ Բուշին եւ ամերիկացիներին: Սակայն աշխարհում շատ բան է փոխվել: BBC-ի պատվերով իրականացրած հանրային հարցումների համաձայն` Մեծ յոթնյակի երկրների քաղաքացիների 44 տոկոսը սառնասրտորեն է վերաբերվում Ռուսաստանին եւ աշխարհում նրա դերին, միայն 30 տոկոսն է դրական գնահատական տալիս: Սակայն ՌԴ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի անվան հետ կապում են հարաբերությունների ջերմացման հույսեր:

Ռումինիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Բուշը այցելեց Կիեւ: ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի` Կիեւ կատարած այցի հիմնական նպատակը Ուկրաինային աջակցելն է` Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին: Ի դեպ, ինչպես Ջորջ Բուշն է հանգստյան օրերին տեղեկացրել Die Welt-ին` ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ինտեգրվելը կորոշի ժողովուրդը` առանց արտաքին միջամտության: Ուկրաինայում այն մտայնությունն է տարածված, թե Ուկրաինայի հանրույթում Բուշի այցը կազդի ՆԱՏՕ-ի նկատմամբ վերաբերմունքի վերանայմանը: Ուկրաինայում պետք է հաշվի առնել մի կարեւոր հանգամանք. հիմնական հակամարտող ուժերը նախագահ Յուշչենկոն եւ վարչապետ Տիմոշենկոն են, ովքեր իրենց քայլերը կատարում են` 2009 թվականի նախագահական ընտրությունների հնարավորությունների հաշվարկով: Այսինքն` Ջորջ Բուշի այցը իբրեւ գործոն կդիտարկվի Ուկրաինայի ներքաղաքական խաղում: Ռուսական աղբյուրների դիտարկմամբ` նրանք բարդություն հարուցող խնդիրներ ունեն. նախ` յուրաքանչյուրը կկամենա ստանալ Բուշի աջակցությունը, երկրորդ` դա կանի հնարավորինս ոչ հրապարակայնորեն, որպեսզի չդիտվի ՆԱՏՕ-ի մուտքի ակտիվ կողմնակից: Ռուսական նույն աղբյուրը հավաստում է, որ վարչապետ Յուլյա Տիմոշենկոն վերջերս գրեթե հրաժարվել է ՆԱՏՕ-ամետ հռետորությունից: Նա այդ խնդիրը հիվանդագին է համարում, քանի որ ժողովուրդը այս կազմակերպության վերաբերյալ լավ իրազեկված չէ: «Յուրաքանչյուր ուկրաինացի պետք է տեղեկատվություն ստանա ՆԱՏՕ-ի մասին, իսկ այդուհետ կատարի իր ընտրությունը», - ասել է Ուկրաինայի վարչապետը: Նրա կարծիքով` Ուկրաինայում այդ հարցի շուրջ պետք է հանրաքվե անցկացվի: Հարկ է ընդգծել այն փաստը, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները տարակարծիք են Վրաստանի եւ Ուկրաինայի այս կազմակերպությանը արդամագրվելու հարցում: Այդ մասին հաստատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դը Հոոպ Սխեֆերը: Օրինակ` Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Թոմաս Շտեգը հայտարարել է. «Մենք չափազանց զուսպ ենք, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի եւ Վրաստանի հնարավոր անդամակցությանը: Դա կապված է այդ երկրներում ընթացող իրադարձությունների հետ: Մեր կարծիքով` այս երկրներում դեռ կայունացում եւ հաշտեցում պետք է լինի` մինչ այս հարցի դիտարկումը»: Նույնօրինակ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Նիդերլանդների կառավարությունը: Բացի այդ` Վրաստանի եւ Ուկրաինայի հարցի լուծման դեմ հանդես են գալիս Բելգիան, Հունգարիան, Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան եւ Ֆրանսիան: Ճիշտ է, նախորդ շաբաթվա վերջին Բուշը ակնարկել է, որ Փարիզը կվերանայի իր դիրքորոշումը` նշելով, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին գործնականում երաշխավորել է, որ կայանալիք համաժողովը հաջող կլինի: Սակայն միաժամանակ կան աջակցողներ` Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը, Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը: Իսկ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է. «Եթե ոչ այսօր, ապա` վաղը, եթե ոչ վաղը, ապա` մյուս օրը: Մենք գիտենք, որ դա պարզ չէ, սակայն դուք կարող եք հույս ունենալ մեր աջակցության վրա»: Ի՞նչ են մտածում ռուսները... ռուսական երկրորդ հեռուստաալիքի հեռուստաեթերով Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Համոզված եմ, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը հաստատ որոշել է անել ամենը, որպեսզի Վրաստանի եւ Ուկրաինայի շարժումը դեպի ՆԱՏՕ անդարձ գործընթաց լինի, սակայն Ուկրաինայի եւ Վրաստանի բնակչությունը դեմ է այդ դաշինքին»: Իսկ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է գործակալությանը, որ Ռուսաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ին աջակցել Աֆղանստանում` պայմանով, որ Ռուսաստանի շահերը հաշվի առնվեն: Ուկրաինայի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսում Բուշը հայտարարել է, որ կջանա, որպեսզի Ուկրաինան եւ Վրաստանը դառնան ՆԱՏՕ-ի անդամներ: Ուշագրավ է այն, որ խորհրդային դրոշների առկայությունը փողոցներում ոչինչ չի նշանակում: «Մեր հարաբերությունները Ուկրաինայի հետ զարգանում են», - ընդգծել է Բուշը` հավելելով, որ Պուտինը իր հերթին ուժեղ առաջնորդ է: Հիշեցնենք, որ փետրվարին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ սարսափելի է մտածելը պատասխան միջոցառումների մասին, եթե Ուկրաինան իր տարածքներում տեղակայի ՆԱՏՕ-ի հաստատությունները: Մեկ օր չէր անցել, երբ Վիկտոր Յուշչենկոն հայտարարեց Հյուսիսատլանտյան դաշինք մուտքի առնչությամբ հանրաքվե անցկացնելու իր համաձայնության մասին: Բուշը հույս ունի Պուտինին համոզել Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային համակարգեր տեղակայելու հարցում: «Իմ խնդիրը Ռուսաստանի նախագահին եւ ժողովրդին համոզելն է, որ այդ հակահրթիռային համակարգը Ռուսաստանի դեմ չէ: Սա հակառուսական համակարգ չէ», - ասել է Բուշը: Նրա խոսքով` ԱՄՆ-ի այս քայլը այդ տարածաշրջանում անվտանգությունը ապահովելն է:
- Գոհար Բարսամյան
ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ` ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿԵՏ
Գոհար Բարսամյան
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Վլադիմիր Պուտինը առաջին ղեկավարն էր, որ ցավակցեց Ջորջ Բուշին եւ ամերիկացիներին: Սակայն աշխարհում շատ բան է փոխվել: BBC-ի պատվերով իրականացրած հանրային հարցումների ...ԵՐՋԱՆԻԿ ԳՐՈՂԸ...
Մարինա Բաղդագյուլյան
Երջանիկ է այն գրողը, ով հասցնում է իր մեջ եղած գրականությունը թղթին հանձնել, պարպվել առավելագույնս: Կարինե Աշուղյան
Ցանկացած բանի, որ նրան տանջում է, բուժելու միակ եղանակը գրելն է: Գրելուց հետո նա ...ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
10
Հայաստանի հանցագործ վարչախումբը շարունակում է իր բարբարոսական շահատակությունները սեփական ժողովրդի նկատմամբ: Դրանով նա ավելորդ անգամ ապացուցում է իր օտար եւ օտարածին լինելը: Մարտի 1-ի արյունոտ ոճրագործությունից ...«ՀԱՅՈՑ ԿԱՆԱՆՑ ՇԱՐԺՈՒՄ» ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2
«Ժամանակ Երեւան» օրաթերթում «Հայոց կանանց շարժման» հասարակական նախաձեռնության ստեղծման մասին հայտարարության հրապարակումից հետո ոչ միայն հայաստանաբնակ, այլեւ սփյուռքահայ բազմաթիվ կանայք են արձագանքել: ...ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԿԴԱՌՆԱ՞Ն ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ
Գագիկ Աբգարյան
Մարտի 31-ին Երեւանի քրեական դատարանը շարունակեց աղմուկ հանած «Կադաստրի» գործի քննությունը: Հիշեցնենք, որ խաբեբաների մի խումբ, օգտվելով բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությունից, սեփականության վկայականներ ...«ԽԵԼՔՆԵՐԸ ՀԱՑԻ ՀԵ՞Տ ԵՆ ԿԵՐԵԼ»
Կարինե Հարությունյան
Հրազդանցիների ոգին տեղն է` ինչպես միշտ: Մի քանի գյուղերից հավաքվում են Վանատուրում ու միտինգ են անում: Ամեն օր: Ի հեճուկս տեղական, մարզային եւ ընդհանրապես` երկրի իշխանությունների:
«Սասուն» ջոկատի ...«ԼԱՎ Է ՈՒՆԵՆԱԼ ԱԶԱՏ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ`ԹԵԿՈՒԶ ԲՈԼՈՐՍ ԿԻՍԱՍՈՎԱԾ ՄՆԱՆՔ»
Հեղինե Մանուկյան 1
«Այս իշխանությունների համար մարդը ոչ մի արժեք չի ներկայացնում. այդ պատճառով էլ իրենց նպատակին հասնելու համար արհամարհում են մարդու իրավունքներն ու ազատությունները եւ գործող բոլոր օրենսդրական ակտերը եւ ...ԻՍԿ ՁԵԶ ԴԵՌ ՉԵՆ ԽՈՒԶԱՐԿԵ՞Լ
Մարինե Խառատյան
Հայաստանում, փաստորեն, եթե Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի շրջապատից չես կամ աներկբա չես կատարում նրանցից գոնե մեկի հրահանգները, ավելին` մի փոքր այլախոհ ես, մի փոքր առնչություն ես ունեցել Օպերայի ...ՍԱ ԳԱՂԱՓԱՐԻ ՊԱՅՔԱՐ Է
Կ.Պետրոսյան
Եթե մինչեւ Մարտի 1-ը կային մարդիկ, որոնք դեռ ինչ-որ պատրանքներ ունեին մեր երկրում գործող ռեժիմի նկատմամբ, ապա մարտի 1-ին ամեն ինչ հօդս ցնդեց: Գործող վարչախումբը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իրենց ղեկավարած ...ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան 6
«Իշխանությունների «բարեփոխումները» կհանգեցնեն ավելի խիստ դիկտատուրայի հաստատմանը, սակայն դա էլ երկար չի կարող տեւել. այս իշխանությունները դատապարտված են», - համոզված է «ԺԵ»-ի զրուցակից Դավիթ Շահնազարյանը:
...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` վերջին նախագահական ընտրություններում ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, կալանավորված շինծու մեղադրանքներով մեր հայացքների եւ քաղաքական գործունեության համար, մեզ հայտարարում ենք քաղաքական ...ՇԻՆԻՉ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Առայժմ միայն Հյուսիսային պողոտայով, հետագայում` այլուր եւս իշխանությունների դեմ, փաստորեն, զբոսնող քաղաքացիներին, ովքեր «տարման» են ենթարկվում ու նաեւ` տանողներին
Դուք նույն կառքի մեջ եք: Առայժմ: ...ՄԵ~Ր ՀԱՅՐԵՆԻՔ... ...ՄԻ ԿԱՐԵՒՈՐ ՀԱՄԵՄՈՒՆՔ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Կարինե Հարությունյան
Համո Սահյանի խոսքերով՝ երգիծանկարների այս ցուցահանդեսը կարելի էր կոչել նաեւ «Այսպիսին է Հայաստանը մեր նորօրյա երգերի մեջ»...
Վարչախմբի պարագլուխ-զույգը ձեռք ձեռքի տված «Առաջ Հայաստան» դրոշով Հայաստանը ...
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ԿՈՉ ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Էմմա Գաբրիելյան
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է... ԱՄՈԹ Է... ԾԻԾԱՂԵԼԻ Է...
Մարինա Բաղդագյուլյան
ՏԻԳՐԱՆ «ԱՆԲԱՍԻՐԸ»
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

