<<Մարտ 2008>>
ԵԵՉՀՈւՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Ժամանակ logo
Հրատարակվում է
Picture of the day
Հրատարակված է Մարտ 29, 2008

ԲԱԲԵԼՈՆ-3




Հասցեատիրոջ ՏվյալներըՓոստ*:    Վերնագիր:    

Գրեք հասցեատիրոջ էլ. փոստի հասցեն և նամակի համառոտ վերնագիրը, եթե կցանկանաք։ Հասցեների դաշտում կարող եք գրել մինչև 5 էլ. փոստի հասցե, դրանք միմյանցից բաժանելով «,» ստորակետով։ Վերնագրում կարող եք օգտագործել առավելագույնը 75 մասնիկ և ավելորդ մուտքագրված մասնիկները կջնջվեն։ Խնդրում ենք անտեղի սպամ չանել։

Վիրտուալ Ստեղնաշար
Ձեր Տվյալները

Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ։ Քննարկունը, որը կպարունակի կոմերցիոն, ռասիստական կամ էթնիկ խտրականություն, պատերազմի քարոզչություն, ատելություն կամ այլ անտեղի նյութեր կհամարվի սպամ և կջնջվի։ Դուք նույնպես կարող եք ջնջել, եթե դրանք խախտում են սույն պայմանը։

Քննարկում

  •  162 օր առաջ |  ջնջել (3) |  պատասխանել
     RUTH գրել է:
    երեվի անարժան ազգ
  •  161 օր առաջ |  ջնջել (3) |  պատասխանել
     OV E SASUN MIKAELYAN@ գրել է:
    • RUTH
      երեվի անարժան ազգ

    • Այս խոսքը գրելու պատճառը Սասուն Միքայելյանն է
    Մենք Հեթում Ա անունով մի թագավոր ենք ունեցել, տասներեքերորդ դարում՝ 1254 թվականին գնացել է Մոնղոլիա՝ Բաթու խանի հետ մահմեդականության դեմ դաշինք ստեղծելու շուրջ բանակցելու: Վերադարձին ոսկով մեծ փրկագին վճարելով, մինչ այդ տարված բազմաթիվ ձեռագիր մագաղաթներ է ազատագրել մոնղոլական գերությունից, իր հետ բերել է հայրենիք: Այն ժամանակ ընդունված էր. եթե որեւէ ազնվական ընտանիքում զինվոր էր զոհվում՝ հարազատները նրան փոխարինելու համար խոշոր վարձքով ձեռագիր գրքի ընդօրինակումներ էին պատվիրում: Գիրքն ապրող մարդուն հավասար արժեք ուներ:
    Հիմա չգիտեմ՝ այս խոսքն իր բովանդակությամբ, օրինակներով բավարար համոզչություն կունենա՞ իշխանությունների համար, որ համաձայնեն՝ առանց նախապայմանի բանտերից հարյուրավոր մարդկանց ազատել է պետք, ամսի 1-2-ի դեպքերը քննելու, հասարակության մեջ արդյունքների ճշմարտացիության նկատմամբ անխոցելի վերաբերմունք ստեղծելու համար հարկավոր է միջազգային անկախ հանձնաժողով հրավիրել, Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղիղ եթեր տրամադրել, բանակցությունների նստել ընդդիմության հետ:
    Ահա այստեղ է, որ գերությունից գրքեր ազատող թագավորի եւ զնդաններից ձերբակալվածներին բաց թողնող իշխանությունների իմաստությունները հավասարվելու են:
    Ինչքան տեսանելի կլիներ՝ հիմա մի սպիտակ դրոշ ծածանվեր, առանց հետին մտքի սիրո խոսքեր ասվեր, մեր երկրի չորս ծագերի եկեղեցիների կողմից մխիթարություն թափվեր, բոլոր փորձությունների ժամանակ հայրենիքին հավատարիմ կծկված ժողովուրդը հիմա ինչքան այդ ամենի՝ գուրգուրանքի, բարության կարիքն ունի:
    Ես չեմ մոռացել, որ այս խոսքը գրելու պատճառը Սասուն Միքայելյանն է:
    Մյուս կողմից, պետական եւ իշխանամետ լրատվամիջոցները հրապարակ ելածների նկատմամբ դոգմայական դրույթներով եւ անզիջում հարձակումներով հասարակության մեջ միանգամից անդունդ բացեցին, նպաստեցին քաղաքական հայացքների համար նման ծավալների հասնող բռնություններին: Նրանց քարոզչությունն այնպիսի տպավորություն է ստեղծում, իբրեւ թե մեր ժողովրդի թշնամիները նրանք են, «սատանայական ծուխը» նրանցից է տարածվում:
    Մինչդեռ չի լինում այնպես, որ այդչափ մարդ ելնի հրապարակ, երբեմն նույնիսկ երկու հարյուր հազարի հասնող, եւ նրա խոսքն անպետք, անիմաստ լինի: Շատ հաճախ նման «կղզյակներում» է հասարակության ապագան ուղենշվում: Ինչպես որ պատմության հարահոս երթի մեջ անիմաստ չէր մարդկության համար աստվածներից փախցրած կրակը որպես դրոշ պարզած՝ մեն -միայնակ Պրոմեթեւսի արարքը:
    Նման օրինակները մեզ դարերի խորքից են ուղարկվել՝ իմացության դռները թակելու համար:
    Այդ օրերին բանակցություն վարելը կստացվեր, նկատի ունեմ մինչեւ մարտի մեկի միտինգների ժամանակաշրջանը, նախագահը, պատգամավորները նման բան արել էին 99-ին՝ անգամ խորհրդարանի մարդասպանների հետ, իսկ պետք է, որ անեին նաեւ խաղաղ ցուցարարների հետ, իսկ ինչո՞ւ պիտի չստացվեր, երբ նրանք պարելիս ձեռքներին սպիտակ թաշկինակներ էին բռնում:
    Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտոնական տվյալներով 351 հազար 222 մարդ ձայն է տվել, այդքան մարդ իր ձայնի նկատմամբ սպասում է պետական վերաբերմունքի, չէ՞ որ նաեւ նրանց սրտերն են ապագա խաղաղության երաշխավորները: Երկխոսություններն են, որ մեզ հեռու են պահելու ապագա փորձություններից: Այնինչ, այս պարագայում էլ հասկանալի չէ իշխանությունների ընդդիմության հետ երկխոսություն վարելու անհրաժեշտության նկատմամբ ունեցած անեռանդ ցանկությունը, ցավալի է նաեւ՝ բազմաքանակ կուսակցությունների հետագա դժբախտությունների դեմն առնելու համար ջանք չդնելը, միջնորդական առաքելություն չվերցնելը: Մի՞թե ազգային համաձայնությունը այսպիսի ժամանակ չի ծնվում: Խոսքը խրոխտ հայտարարություններով քառակողմ դաշինք, կոալիցիա ստեղծելուն չի վերաբերում, որը ոչնչով չի նպաստում խաղաղավետ ճանապարհների որոնումներին եւ ոչ մի նոր բան չի ավելացնում ոչ իր արդեն տասը տարիների անգործունեությանը, ոչ էլ՝ հասարակության գործունեությանը:
    Մի՞թե ՄԱԿ-ում ԼՂ հիմնահարցի վերաբերյալ ընդունված աննպաստ բանաձեւը բավարար չէ, որ սթափվենք: Ինչքան էլ իշխանություններն աչք փակեն, ասելով, որ մեծ բան չէ, միեւնույն է, այն փաստաթուղթ է, որ մշտապես կրնկակոխ հետապնդելու է մեզ, միեւնույն է, մեր հակառակորդը օգտվելու է նրա ընձեռած չնչին իսկ հնարավորությունից:
    Իսկ մենք հնում էլ կրակ ենք վառել մեր տան տակ, տառապել ենք երկպառակությունից:
    Ես լավ հիշում եմ, որ այս խոսքը գրելու պատճառը Սասուն Միքայելյանն է:
    Ամսի 1-2-ին այդպիսի խոշորածավալ գործողություններ իրագործելու ժամանակ պետական մի քանի կառույցներ են մասնակցել, միայն թե չսխալվեմ, կուզեի, որ նրանց սիրտը դողացած լիներ, կուզեի՝ հոգիների խորքում մի աչք բացված լիներ, տեսնեին՝ ընդհանուր ջանքերով հազարամյակների խորքից միլիոնավոր փորձանքներից փախցնելով բերվել, 21-րդ դար, մեզ է հասցվել ԱԶԳԸ, մենք ո՞վ ենք նրա պատմական հարահոս երթի մեջ, ընդամենը մի ավազահատիկ, մենք իրավունք ունե՞նք նրա մարդկային պաշարների հետ այդչափ անզգույշ վարվել: Ութ հանգած մարդկանցով մեր ապագայի անվտանգության պատնեշը թուլացրինք: Այնտեղ՝ մութ հրապարակում, ի տես ամենքի, մեր մորմոքի, զղջման, միմյանց նկատմամբ քրիստոնեական սիրո, որի կարիքն այսօր ամենից շատ ունենք, հուշարձանը պիտի կառուցվի՝ ութ անմեղ զոհերի խոշորատառ անունները վիրաբուժական կարմիր վերքի պես պատի վրա կտրված (մնացածը ժողովուրդը կորոշի, թե հրապարակն ինչ անունով կոչի):
    Որեւէ երկիր գնալիս փողոցներում անընդհատ ոտքով եմ շրջել, միշտ այն կարծիքին եմ եղել, որ քաղաքը եւ ժողովրդին ճանաչելու համար նրա հոտը պիտի առնես՝ աղջկա ծոծրակից բուրմունք քաշելու պես:
    Այդ նպատակով եմ համարյա այն բոլոր օրերին եղել ժողովրդով լեփլեցուն Ազատության հրապարակում: Հասակավոր մարդկանց հետ էի զրուցում: Ուսանողները, որ այդ օրերին արեւի ժամացույցի բնավորությամբ էին ապրում եւ սրտերը երիտասարդ էին, առավոտ կանուխ ինձ հետ խոսելով ներսդիններն էին բացում:
    Արամ Բարեղամյանը հիմա ձերբակալված է: Ամսի մեկին Ազատության հրապարակում ջարդվածներից է: Երբ որոնելով հաջորդ օրն առավոտյան հիվանդանոցում գտա՝ մեր խոսակցության ժամանակ այդ վիճակի համար ափսոսանք հայտնեցի նրան, ինքը թե՝ «Գաղտնիք եմ ուզում ասել, բայց խոստացիր, որ ոչ մեկը չի իմանա: Չեմ ուզում պետության անվտանգությունը վնասվի, ազգը ճաք տա»: Խոստացա լռել:
    Պետության կողմից այդպես ջարդուխուրդ եղած, վիրակապված, կարված, կապտած՝ դեռ նրան հավատարիմ, պետական անվտանգության մասին էր մտածում: Չգիտեմ՝ ինքը հասկացա՞վ, որ այդ պահին սովորական մահկանացուից վերափոխվեց երկրի իսկական հոգեւոր քաղաքացու: Հետագա օրերին նրա հետեւից ոստիկանություն, դատախազություն գնալ-գալու ճանապարհներին երկար եմ մտածել. գուցե սրա նման սերն է եղել դարերի խորքից եկող մեր ազգային կարեւորագույն հատկանիշը՝ հայրենիքին սպառնացող վտանգի պահին փոքրաքանակ ժողովրդին հատուկ ինքնապահպանության բնազդով մեր մի մարդը որակական բազմապատկումով տասը մարդ է դառնում: Թե չէ, ինչպես պիտի դիմադրեինք բազմամարդ մեր հարեւաններին:
    Ահա եւ հասանք երկրի համար վճռորոշ ժամանակաշրջանին:
    Ես Սասուն Միքայելյանի հետ մասնակցել եմ պատերազմին՝ սկսած առաջին օրվանից՝ Երասխավանից, Արցախից մինչեւ վերջին՝ Օմարի լեռնանցքի ճակատամարտերը: Մենք կողք կողքի եւ ամբողջ ջոկատը քնել ենք երկաթի, քարի վրա: Այս մասին առաջին անգամ եմ հրապարակավ փաստագրական ես-ով գրում: Անգամ կենսագրական բնութագրերում երբեւէ թույլ չեմ տվել նման տեղեկություններ նշել, որովհետեւ մշտապես գիտակցել եմ՝ այդ գործն ինձանից ավելի լավ անող հայորդիներ են եղել եւ միշտ ամոթ եմ զգացել զոհվածների առաջ: Հիմա այս ոճով ստիպված եմ գրում, որ իմ պարտքը կատարելու՝ խոսք ասելու մեջ, ինձ չճանաչողները չկասկածեն, թե այսուայնտեղից լսածն եմ պատմում Սասուն Միքայելյանի մասին:
    Մի անգամ Ֆիզուլու գյուղերից մեկը մտնելուց հետո, այնտեղ աղբյուր չկա, ջրհորներ են, ջոկատը տափաստանային շոգի տակ ընկած՝ քառասուն հոգի ծարավից խեղդվում էր, իսկ ջուրը թիկունքից միայն հաջորդ օրն էին բերելու: Քանի որ ջրհորը կարող էր թունավորված լինել՝ առաջին բաժակը Սասունը գլխին քաշեց, նոր թույլ տվեց՝ ջոկատը խմի:
    Մի ուրիշ անգամ, պատերազմի առաջին օրերին, Հաթերքի մոտ գերի վերցված ռուսական ՕՄՕՆ-ական տասնյոթ զինվորների ութ-ինն օր, անտառներում հետապնդող ուղղաթիռներից խույս տալով՝ տեղից տեղ էինք փախցնում: Արդեն սնունդը վերջացել էր, հակագազի տոպրակներից մեկում միայն շաքար էր մնացել, արգելեց մեզ ուտել, հրամայեց՝ օրական մի կտոր շաքար միայն գերիներին տալ, նրանց մեջ նաեւ մահմեդականներ կային:
    Մի այլ տեղ՝ Օմարի լեռներում, երկուսով էինք, գնում էինք զինամթերք բերելու: Հակառակորդի դիրքերի կողմից տասը-տասներկու զինված մարդիկ էին մոտենում, կարծեցինք՝ շրջափակման մեջ ենք ընկել: Դիրք բռնեցինք, հետո որպես խայծ ինքը դուրս եկավ նրանց ընդառաջ, ինձ համոզեց՝ եթե մոտեցողները հակառակորդի զինվորները լինեն, իրեն էլ նրանց հետ խփեմ՝ միայն այդպես ես կարող էի փրկվել:
    Պատերազմի օրենքները պահպանելով՝ պատերազմի նկատմամբ ազնիվ է եղել: Գերի ընկած մեր մարտական ընկերոջ դիակի նկատմամբ էլ է արդար եղել. մինչեւ հետ չենք վերցրել, տուն չենք վերադարձել, մեր կանանց, երեխաներին չենք ճանաչել:
    Անդինի ճամփեքով անցած զինվորը գիտի՝ սա ինչ է նշանակում, պատերազմի ինչ սրբազան օրենք է:
    Արդեն հազար երեք հարյուր տարի մահմեդականների հետ կողք կողքի ենք ապրում՝ գրեթե անընդհատ ձուլման եւ յաթաղանով ոչնչանալու մոգական կարմրածուփ օղակով շրջափակված: Նրանց հակակշիռը միշտ մեր զինվորն ու իշխանությունն են եղել:
    Էպոսը, որ հայ ժողովրդի Աստվածաշունչն է, Դավթի միջոցով ուսուցողական ինչ կարեւոր խորհուրդ է տալիս: Երբ Դավիթը Ծովասարում Մարութա վանքը ավարտին է հասցնում, առավոտյան արթնանում, տեսնում է՝ այն կավի, քարի, հողի հետ հոսել-գնացել է, չկա: Աստված տեսնվում է նրան, պատվիրում է նորից սկսել՝ թող մեջքի սուրը արձակի, դնի պատի մեջ՝ եկեղեցին կանգուն կմնա: Հայրենիքը սիրելու ինչ խելամիտ օրինակ է եւ թագավորի, եւ զինվորի համար: Մեր լուսամիտ նախնիները գիտեին՝ քանի աշխարհագրական այս տարածքում ենք ապրում, զինվորը եւ իշխանությունը չեն կարող հակամարտ լինել: Միայն նրանց զորությամբ մեր յուղի կարասներն ու գանձարանները լիքը կլինեն:
    Պատահական չէր, որ մեր զինվորը շատ բարձր էր արժեւորվում Բյուզանդական կայսրության կողմից, որովհետեւ նրա բանակային նվաճումների հանճարը ծնունդով եւ ծագումով հայ զորավարներն էին ներկայացնում, որոնք հրամանատարական բոլոր անհրաժեշտ հատկանիշներով էին օժտված՝ զորքն առաջնորդելու, եւ նրանք էին, որ 6-ից մինչեւ 12-րդ դարը Բյուզանդիային ապահովեցին հաղթանակներով:
    Ընտրությունների արդյունքները մերժելու համար անընդունելի է՝ զինվորին, հրամանատարին, որն անցել է հաղթանակի ու կրակի բոլոր ճանապարհներով եւ պատգամավորի մանդատ ունի, նսեմացնել ձեռնաշղթաներով, հայրենիքի դավաճանի, մարդասպանի որակավորումներ տալ, երբ մեր հակառակորդը փեշի տակ դանակն է սրում, երբ դեռ լուսադեմին մեր սրբությունների համար պայքար ունենք նրա դեմ մղելու: 18.03.08
    ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ
  •  161 օր առաջ |  ջնջել (3) |  պատասխանել
     USHADRUTYUN գրել է:
    • RUTH
      երեվի անարժան ազգ

    29.03.08 08:42
    Շտապ հաղորդագրություն
    ք. Երեւան, 29 մարտի 2008թ.: Ս.թ. մարտի 27-ին ՀՀ դատախազություն է հրավիրվել ՙԺառանգություն՚ կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը: Մարտի 1-ին ժամը 15:00-ի մատույցներում ոստիկանական մեքենայի` մեծ արագությամբ ցուցարարների մեջ մխրճվելու արդյունքում ենթադրյալ զոհերի մասին հասարակության մեջ շրջանառվող տեղակատվությունը հերքելու նպատակով Անահիտ Բախշյանն իր տված խոստմանը հավատարիմ ԶԼՄ-ներին տված հարցազրույցների միջոցով հանգստացրել է հասարակությանը, առ այն, որ նշված միջադեպի արդյունքում վրաերթ եւ մարդկային զոհեր չեն եղել: Այդ հարցազրույցներից հատվածաբար մեջբերումներ արած իշխանական որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես ՙՀայլուր՚ հեռուստահաղորդումը, փորձել են փոխելով տիկին Բախշյանի ասածների շեշտադրումները` ծառայեցնել դրանք իշխանությունների քարոզչական նպատակներին:
    Անահիտ Բախշյանը հարցաքննության ժամանակ փորձել է մանրամասն վկայություններ տալ այն բոլոր փաստերի կապակցությամբ, որոնց ինքն ականատես է եղել 2008թ. մարտի 1-ին եւ որոնք, եթե մարտիմեկյան իրադարձությունների քննությունն իրոք անաչառ ընթացքով վարվեր, մեծապես նպաստելու էին ժողովրդի վրդովմունքի եւ քաղաքացիների մարդկային արժանապատվության վիրավորվածության պատճառների բացահայտմանը: Մասնավորապես, տիկին Բախշյանը ցանկացել է պատմել, թե ինչպես, դեռ մինչեւ ժողովրդի մեջ ոստիկանական մեքենայի մխրճվելը` ոստիկանները չհրահրված հարձակում են գործել խաղաղ ցուցարարների վրա, մահակներով ծեծել նրանց, ինչը շարունակությունն էր նույն օրը վաղ առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած խաղաղ ցուցարարների ոստիկանական ծեծուջարդի, եւ որոնք էլ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված քաղաքացիների վրդովմունքի, կրքերի շիկացման հիմնական պատճառներն էին:
    Սակայն քննիչները հրաժարվել են լսել տիկին Բախշյանի համալիր ցուցմունքները իրադարձությունների պատճառահետեւանքային կապի մասին, եւ պնդել միայն ՙվրաերթի բացակայության՚ հանգամանքը: Տիկին Բախշյանը ասել է հարցաքննության ժամանակ, ապաեւ հաստատել ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցներում, որ ՙվրաերթ՚, բառիս բուն իմաստով, իսկապես, չի եղել: Այսինքն մեքենան որեւէ մեկի վրայով չի անցել: Սակայն անգամ ՙՀայլուրի՚ ռեպորտաժի ընթացքում ցուցադրված կադրերը հաստատում են, որ ոստիկանության ՙՎիլիս՚ ավտոմեքենան.
    1. անհասկանալի պատճառներով ուղղվել է ոչ թե ՙՄետրոպոլ՚ հյուրանոցի ուղղությամբ, ուր տանող ճանապարհն ավելի ազատ էր, այլ հենց ցուցարարների հիմնական զանգվածի` մարդկային հոծ բազմության վրա, 2. մեքենան իրապես հարվածում է մի քաղաքացու, որը սակայն հարվածից հետո հասցնում է ետ քաշվել, այսինքն այդ մարդու վրայով մեքենան չի անցնում, 3. մեքենայի վարորդը քշել է անթույլատրելի արագությամբ, եւ մարդիկ հազիվ են մազապուրծ եղած փախել դրա առջեւից:
    Այս ամենից ակնհայտ է, որ ոստիկանական մեքենայի հետ կապված միջադեպը ցուցարարների կրքերը շիկացնելու դրվագներից միայն մեկն էր եւ իսկապես, բարեբախտություն է, որ այդ պահին ոչ-ոք չզոհվեց եւ չվիրավորվեց: Սակայն սա չի ազատում գործող իշխանություններին մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգության պատասխանատվությունից, իսկ դատախազությանը` համակողմանի եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու պարտականությունից:
    Պահանջում ենք սույն հաղորդագրությունն ամբողջությամբ ընթերցել ՙՀայլուր՚ լրատվական ծրագրում` սույն հաղորդագրության տարածման օրը:
    ՙԺառանգություն՚ կուսակցության լրատվական ծառայություն

Վերջին լուրերը, Մարտ 29, 2008
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Այսօրը Հայաստանի պատմությունում
Ձեր կարծիքը


  • Ներկայումս չկա ակտիվ հարցախույզ։
    Այցելեք քվեարկված հարցախույզների արխիվը



ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ

ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Armenian Genocide Museum-Institute

Ինչպե՞ս թողնել ծխելը

Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

Սույն կայքում հրատարակված նյութերը վերցված են բաց աղբյուրներից և պաշտպանված են հեղինակային իրավունքիով։ Արգելված է սույն կայքում հրատարակված նյութերի վերարտադրումը առանց իրական հեղինակի գրավոր թույլտվության։ Եթե ցանկանում եք հանել Ձեզ պատկանող նյութը, ապա ուղարկեք մեզ, պատկանելությունը վկայող փաստեր և տվյալ նութը անմիջապես կհանվի։ Բոլոր նյութերը հրատարակված են միայն ինֆորմացիոն նպատակով և մենք պատասխանատու չենք դրանց հավաստիության համար։
Yugioh | Advertising | Xecuter 3 Mod Chip | Loans | Best credit cards