
«ՍԱ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է»
- Հրազդանում անձրեւ էր: Իսկ ժողովուրդը կանգնած էր: Կանգնած էր առավոտվա 10-ից: Կին, տղամարդ, երեխա ու տարեց: Այստեղ են: Վանատուր թաղամասի Սբ. Աստվածամայր եկեղեցու հարեւանությամբ: Ոստիկաններ` ժամը 16-ի մոտակայքում արդեն քիչ կային: Հավանաբար անձրեւն էր պատճառը կամ էլ վերջապես հասկացել են, որ այս ժողովրդի վրա ոչինչ չի ազդում: Պարզապես երկու-երեք ոստիկան ինչ-որ ծանուցագիր բերեցին, թե` ծանոթացեք, ձեր հանրահավաքը անօրինական է: Ժողովուրդն էլ, թե. «Տուն գնալ չկա, մինչեւ մեր պատգամավորը չգա: Սասունը բռնված է, մենք գնանք տնե՞րը»:

Անձրեւն ուժգնանում էր, իսկ մարդիկ դեռ կանգնած էին. որը` անձրեւանոցով, որն էլ՝ գլխին դրած տոպրակով. «Մեր տունն էստեղ է, շատ-շատ` գնանք գիշերը քնենք, առավոտ էլի գանք»: Գրետա Ստեփանյանը ակտիվ միտինգավորներից է. «Ինչու՞ մեզ մոտ ոստիկանին չեն հարգում, իսկ ուրիշ երկրներում հարգում են: Որովհետեւ նրանք օրենք են պաշտպանում, ոչ թե օրենք խախտում մերոնց նման` անօրինական մարդկանց բռնելով: ...Էդ հեռուստատեսությունը մենակ իրե՞նցն է, ժողովրդի համար էս երկրում ոչ մի լավ բան չկա՞»: Երկու օր առաջ մարզային իշխանությունը միջնորդ էր ուղարկել միտինգավորների մոտ, թե երեք օր միտինգ մի արեք՝ ձեր պահանջները ուսումնասիրենք, տեսնենք ինչ կարող ենք անել: Տարօրինակ է առնվազն, որ օրեր շարունակ միտինգ անող, օրեր շարունակ «ազատություն» եւ «Սասուն» վանկարկող ժողովրդին «այցելած» մարզային-քաղաքային ոստիկանապետերից մինչեւ վերջին ծպտված շարքային ոստիկանը դեռեւս չգիտեին ժողովրդի պահանջների մասին: Վլադ Վարդանյան անունով նախկին ոստիկանապետ-միջնորդը փորձել է գործը գլուխ բերել, բայց ժողովուրդը չի հավատացել նրա ազնիվ մղումներին: «Լա~վ, ուզածն ի՞նչ էր», - հարցրեցի: «Ի՞նչ պիտի: Վլադը կուզի գեներալ դառնա», - ասաց մի պապիկ: Ճիշտ են ասում, որ ժողովուրդը իմաստուն է: Իսկ երեխաներն իրենց պապիկներից ետ չեն մնում իրենց` ժամանակի ճիշտ զգացողությամբ: Այստեղ հավաքված դպրոցական երեխաներին հարցրեցի. «Բա դուք դպրո~ց, դա~ս չունե՞ք»: Սրանք էլ թե. «Դպրոց գնում ենք, հետո գալիս ենք այստեղ, երեկոյան էլ դասերն ենք սովորում»: «Ինչու՞ եք գալիս», - ասում եմ: «Ազատության կոչ անելու»: Դե գնա ու սրանց հետ խոսիր: Այս դպրոցահասակ երեխաների հետ, ովքեր դեռ զարմանում են, որ այդքան միամիտ հարց ես տալիս. մի՞թե պարզ չի: Իշխանությունը միտինգավորներին ցրելու նոր ձեւեր է փնտրում, որոնցից մեկն էլ սուտ լուրեր տարածելն է, թե Սասուն Միքայելյանին ազատ են արձակել: Բայց այս ժողովրդին խաբել կլինի՞: Նրանք կհավատան, եթե տեսնեն իրենց հերոսին` ողջ-առողջ իրենց դիմաց կանգնած: Արդեն հայտնի է, որ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը 3-4 օր հացադուլ է անում: Երեկ նրան է միացել ազատամարտիկ, երկրորդ կարգի հաշմանդամ, «Ալաշկերտ» ջոկատի հրամանատար Գեւորգ Գեւորգյանը: Վերջինս միացել է Արշավիրի պահանջներին. «Ազատություն Սասուն Միքայելյանին եւ բոլոր ազատամարտիկներին», սակայն հացադուլավորները պահանջում են, որ իրենց այցելեն մարդու իրավունքների պաշտպանը եւ Կարմիր խաչի ներկայացուցիչը: Գեւորգ Գեւորգյանն ասաց. «Ես ուզում եմ, որ օմբուդսմենը այցելի եւ լսի մեզ: Ինչպես նաեւ Կարմիր խաչի ներկայացուցիչը գա: Մեր հացադուլով պահանջում ենք բոլոր ազատամարտիկներին եւ, ընդհանրապես, բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակեն: Նրանց անօրինական են ձերբակալել: Մարտի 1-ը հենց իշխանության սարքածն է, իսկ ազատամարտիկները հայրենիք ազատագրող են, հայրենիք պաշտպանող են, ոչ թե խուլիգաններ, ինչպես ասում են նրանց մասին: Էս մեդալները, էս հաշմանդամության կարգը ինչի՞ համար են տվել ինձ: Մյուս ազատամարտիկներին ինչի՞ են կոչումներ տվել, որ տանեն բե՞րդ: Արդեն 20-25 օր է` ինձ երկու օրը մեկ կանչում են, թե` բացատրություն տուր, չմասնակցես միտինգներին: Իմ տան մեջ ես իրավունք չունե՞մ նստելու: Իմ գյուղն է, իմ հողն է, ես իրավունք չունե՞մ ազատ ման գալու: Էլ որտե՞ղ է ազատ ու արդար պետությունը: 88-ին ես հացադուլ եմ հայտարարել իմ երկրի անկախության համար ու հիմա էլ հացադուլ եմ հայտարարում բռնապետության դեմ: Ես չեմ ուզում, որ իմ երեխեքն ու թոռները վախենալով ման գան: Իմ փոխարեն իմ երեխեն է նստելու: Նրան էլ տանեն՝ իմ թոռը կնստի: Նրանք չեն կարող մեզ կոտրել: Հրամանատարին տարան՝ զինվորն է նստելու, զինվորին տարան՝ իր երեխեն է նստելու: Էս բռնապետությունը պիտի պրծնի: Երեք հոգով չի ստեղծվել էս երկրի պատմությունը ու պիտի պահպանենք մեր արժեքները: Մինչեւ Սասուն Միքայելյանին ազատ չարձակեն, ես դուրս չեմ գա հացադուլից: Էստեղ եմ մնալու, էստեղ էլ մեռնելու եմ»: Արշավիր Բոզինյանն ասաց, որ իրեն մարտի 27-ին շտապօգնություն դիմելուց հետո բժիշկ է այցելել, ինչպես նաեւ երեկ` արդեն առանց կանչի: Իսկ ինչու՞ են շտապօգնություն կանչել. «Երեկ, երբ վրանը տարան, ինքնազգացողությունս վատացավ: Ոչ թե տարան, այլ` գողացան: Ոստիկանապետն էլ էր իրենց հետ: Երբ մի քիչ հեռու էի, տեսա, որ վրանը շարժվում է: Մտածեցի` անասուն-մանասուն կլինի: Մեկ էլ տեսնեմ՝ մարդու ձեռքեր են` ոստիկանի համազգեստով: Թելերն էր կտրում: Գոռացի, որ վրանին ձեռք չտան, ոստիկանապետն ասաց՝ արագացրեք-արագացրեք ու խոտախառը հավաքեցին, փաթաթեցին, գցեցին մեքենայի մեջ: ...Ինձ շատ ընկերներ կարող են միանալ, բայց իմ խնդրանքով է, որ չեն միանում: Միայն որպեսզի մենակ չլինեմ, համաձայնեցի, որ Գեւորգն էլ միանա: Իմ խոսքով այսօր հազարավոր մարդ իմ կողքը կնստի, բայց դեռ ժամանակը չի: Մինչեւ իմ հրամանատարը չգա, ես հացադուլը չեմ դադարեցնի: Ես Ղարաբաղ գնացի կռվելու, շատ լավ գիտակցելով, թե ինչի եմ գնում եւ որ կարող է չվերադառնամ: Այնպես որ, ինձ համար տարբերություն չկա` էն ժամանա՞կ, թե՞ հիմա: Հիմա էլ է պատերազմ: Ազատության պատերազմ է: Իմ հրամանատարը Շուշիում վիրավորվեց: 107 բեկոր կա մարմնի մեջ, որից 88-ը բժիշկները արգելում են ձեռք տալ, վտանգավոր տեղում են: Նրա առողջության համար ազատության մեջ 5 րոպեն էլ, 5 վայրկյանն էլ նշանակություն ունի: Ու եթե որոշ ժամանակից հետո ազատ չարձակեն, ես կհայտարարեմ եւ շատ մարդիկ կմիանան մեզ: Ու պետք լինի` ես առաջինը կհրկիզեմ ինձ»: Տխուր է: 21-րդ դարի Հայաստանը դեռեւս չի լուծել ամենատարրական խնդիրները: Հայ ժողովուրդը դեռեւս կռիվ ունի տալու ամենապարզ հարցերի համար: Իր ներսում իր, կարծես թե, տեսակի հետ: Տխուր է ու... վիրավորական: Երեկ ուշ երեկոյան, երբ հոդվածն արդեն պատրաստ էր, իմացանք, որ հացադուլավորներին փորձում են քշել այն ամայի տարածքից, ուր ոստիկանների կողմից վրանը գողանալուց հետո տեղափոխվել էին նրանք: Սա էլ քիչ է, եկել են այն վայրը, ուր հացադուլավորներն են եւ ցանկացել են բերման ենթարկել Գեւորգ Գեւորգյանին: Վերջինս հասցրել է փախչել: Էստեղ են ասել` մեռնեմ օրենքիդ:
- Կարինե Հարությունյան
Քննարկում
հաա գրել է:
ոչխարներ կռիվ ներսում նշանակում է ,լսել դավաճան լեւոնին ,սպանել ազգը ,հասկացեք:
հաա գրել է:
ԱՅ տանջված Ծերուկ քեզ խաբել նստացրել են ,որ քո անունի տակ երկիրը քանդեն ,այ խղճուկ նրանք ոչ քեզ են խղճում ,ոչ քո նպատակները, նրանք հերթական խաբեբաներն են ,հասկացի , մի հավատա,
ABO գրել է:- հաա
ԱՅ տանջված Ծերուկ քեզ խաբել նստացրել են ,որ քո անունի տակ երկիրը քանդեն ,այ խղճուկ նրանք ոչ քեզ են խղճում ,ոչ քո նպատակները, նրանք հերթական խաբեբաներն են ,հասկացի , մի հավատա,
уремс инкн ко амар серук чи кезел ккуни кнгател егав аи аи порники завак де гри ми аиоек кин ка еселем кин то кезем асум аи КРВОГ ТГЕКИ сапоки таки кехт ес ко богазн мец ачуиков ккдреи- հաա
OV E SASUN MIKAELYAN@ գրել է:- ABO
уремс инкн ко амар серук чи кезел ккуни кнгател егав аи аи порники завак де гри ми аиоек кин ка еселем кин то кезем асум аи КРВОГ ТГЕКИ сапоки таки кехт ес ко богазн мец ачуиков ккдреи
•
Այս խոսքը գրելու պատճառը Սասուն Միքայելյանն է
Մենք Հեթում Ա անունով մի թագավոր ենք ունեցել, տասներեքերորդ դարում՝ 1254 թվականին գնացել է Մոնղոլիա՝ Բաթու խանի հետ մահմեդականության դեմ դաշինք ստեղծելու շուրջ բանակցելու: Վերադարձին ոսկով մեծ փրկագին վճարելով, մինչ այդ տարված բազմաթիվ ձեռագիր մագաղաթներ է ազատագրել մոնղոլական գերությունից, իր հետ բերել է հայրենիք: Այն ժամանակ ընդունված էր. եթե որեւէ ազնվական ընտանիքում զինվոր էր զոհվում՝ հարազատները նրան փոխարինելու համար խոշոր վարձքով ձեռագիր գրքի ընդօրինակումներ էին պատվիրում: Գիրքն ապրող մարդուն հավասար արժեք ուներ:
Հիմա չգիտեմ՝ այս խոսքն իր բովանդակությամբ, օրինակներով բավարար համոզչություն կունենա՞ իշխանությունների համար, որ համաձայնեն՝ առանց նախապայմանի բանտերից հարյուրավոր մարդկանց ազատել է պետք, ամսի 1-2-ի դեպքերը քննելու, հասարակության մեջ արդյունքների ճշմարտացիության նկատմամբ անխոցելի վերաբերմունք ստեղծելու համար հարկավոր է միջազգային անկախ հանձնաժողով հրավիրել, Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղիղ եթեր տրամադրել, բանակցությունների նստել ընդդիմության հետ:
Ահա այստեղ է, որ գերությունից գրքեր ազատող թագավորի եւ զնդաններից ձերբակալվածներին բաց թողնող իշխանությունների իմաստությունները հավասարվելու են:
Ինչքան տեսանելի կլիներ՝ հիմա մի սպիտակ դրոշ ծածանվեր, առանց հետին մտքի սիրո խոսքեր ասվեր, մեր երկրի չորս ծագերի եկեղեցիների կողմից մխիթարություն թափվեր, բոլոր փորձությունների ժամանակ հայրենիքին հավատարիմ կծկված ժողովուրդը հիմա ինչքան այդ ամենի՝ գուրգուրանքի, բարության կարիքն ունի:
Ես չեմ մոռացել, որ այս խոսքը գրելու պատճառը Սասուն Միքայելյանն է:
Մյուս կողմից, պետական եւ իշխանամետ լրատվամիջոցները հրապարակ ելածների նկատմամբ դոգմայական դրույթներով եւ անզիջում հարձակումներով հասարակության մեջ միանգամից անդունդ բացեցին, նպաստեցին քաղաքական հայացքների համար նման ծավալների հասնող բռնություններին: Նրանց քարոզչությունն այնպիսի տպավորություն է ստեղծում, իբրեւ թե մեր ժողովրդի թշնամիները նրանք են, «սատանայական ծուխը» նրանցից է տարածվում:
Մինչդեռ չի լինում այնպես, որ այդչափ մարդ ելնի հրապարակ, երբեմն նույնիսկ երկու հարյուր հազարի հասնող, եւ նրա խոսքն անպետք, անիմաստ լինի: Շատ հաճախ նման «կղզյակներում» է հասարակության ապագան ուղենշվում: Ինչպես որ պատմության հարահոս երթի մեջ անիմաստ չէր մարդկության համար աստվածներից փախցրած կրակը որպես դրոշ պարզած՝ մեն -միայնակ Պրոմեթեւսի արարքը:
Նման օրինակները մեզ դարերի խորքից են ուղարկվել՝ իմացության դռները թակելու համար:
Այդ օրերին բանակցություն վարելը կստացվեր, նկատի ունեմ մինչեւ մարտի մեկի միտինգների ժամանակաշրջանը, նախագահը, պատգամավորները նման բան արել էին 99-ին՝ անգամ խորհրդարանի մարդասպանների հետ, իսկ պետք է, որ անեին նաեւ խաղաղ ցուցարարների հետ, իսկ ինչո՞ւ պիտի չստացվեր, երբ նրանք պարելիս ձեռքներին սպիտակ թաշկինակներ էին բռնում:
Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտոնական տվյալներով 351 հազար 222 մարդ ձայն է տվել, այդքան մարդ իր ձայնի նկատմամբ սպասում է պետական վերաբերմունքի, չէ՞ որ նաեւ նրանց սրտերն են ապագա խաղաղության երաշխավորները: Երկխոսություններն են, որ մեզ հեռու են պահելու ապագա փորձություններից: Այնինչ, այս պարագայում էլ հասկանալի չէ իշխանությունների ընդդիմության հետ երկխոսություն վարելու անհրաժեշտության նկատմամբ ունեցած անեռանդ ցանկությունը, ցավալի է նաեւ՝ բազմաքանակ կուսակցությունների հետագա դժբախտությունների դեմն առնելու համար ջանք չդնելը, միջնորդական առաքելություն չվերցնելը: Մի՞թե ազգային համաձայնությունը այսպիսի ժամանակ չի ծնվում: Խոսքը խրոխտ հայտարարություններով քառակողմ դաշինք, կոալիցիա ստեղծելուն չի վերաբերում, որը ոչնչով չի նպաստում խաղաղավետ ճանապարհների որոնումներին եւ ոչ մի նոր բան չի ավելացնում ոչ իր արդեն տասը տարիների անգործունեությանը, ոչ էլ՝ հասարակության գործունեությանը:
Մի՞թե ՄԱԿ-ում ԼՂ հիմնահարցի վերաբերյալ ընդունված աննպաստ բանաձեւը բավարար չէ, որ սթափվենք: Ինչքան էլ իշխանություններն աչք փակեն, ասելով, որ մեծ բան չէ, միեւնույն է, այն փաստաթուղթ է, որ մշտապես կրնկակոխ հետապնդելու է մեզ, միեւնույն է, մեր հակառակորդը օգտվելու է նրա ընձեռած չնչին իսկ հնարավորությունից:
Իսկ մենք հնում էլ կրակ ենք վառել մեր տան տակ, տառապել ենք երկպառակությունից:
Ես լավ հիշում եմ, որ այս խոսքը գրելու պատճառը Սասուն Միքայելյանն է:
Ամսի 1-2-ին այդպիսի խոշորածավալ գործողություններ իրագործելու ժամանակ պետական մի քանի կառույցներ են մասնակցել, միայն թե չսխալվեմ, կուզեի, որ նրանց սիրտը դողացած լիներ, կուզեի՝ հոգիների խորքում մի աչք բացված լիներ, տեսնեին՝ ընդհանուր ջանքերով հազարամյակների խորքից միլիոնավոր փորձանքներից փախցնելով բերվել, 21-րդ դար, մեզ է հասցվել ԱԶԳԸ, մենք ո՞վ ենք նրա պատմական հարահոս երթի մեջ, ընդամենը մի ավազահատիկ, մենք իրավունք ունե՞նք նրա մարդկային պաշարների հետ այդչափ անզգույշ վարվել: Ութ հանգած մարդկանցով մեր ապագայի անվտանգության պատնեշը թուլացրինք: Այնտեղ՝ մութ հրապարակում, ի տես ամենքի, մեր մորմոքի, զղջման, միմյանց նկատմամբ քրիստոնեական սիրո, որի կարիքն այսօր ամենից շատ ունենք, հուշարձանը պիտի կառուցվի՝ ութ անմեղ զոհերի խոշորատառ անունները վիրաբուժական կարմիր վերքի պես պատի վրա կտրված (մնացածը ժողովուրդը կորոշի, թե հրապարակն ինչ անունով կոչի):
Որեւէ երկիր գնալիս փողոցներում անընդհատ ոտքով եմ շրջել, միշտ այն կարծիքին եմ եղել, որ քաղաքը եւ ժողովրդին ճանաչելու համար նրա հոտը պիտի առնես՝ աղջկա ծոծրակից բուրմունք քաշելու պես:
Այդ նպատակով եմ համարյա այն բոլոր օրերին եղել ժողովրդով լեփլեցուն Ազատության հրապարակում: Հասակավոր մարդկանց հետ էի զրուցում: Ուսանողները, որ այդ օրերին արեւի ժամացույցի բնավորությամբ էին ապրում եւ սրտերը երիտասարդ էին, առավոտ կանուխ ինձ հետ խոսելով ներսդիններն էին բացում:
Արամ Բարեղամյանը հիմա ձերբակալված է: Ամսի մեկին Ազատության հրապարակում ջարդվածներից է: Երբ որոնելով հաջորդ օրն առավոտյան հիվանդանոցում գտա՝ մեր խոսակցության ժամանակ այդ վիճակի համար ափսոսանք հայտնեցի նրան, ինքը թե՝ «Գաղտնիք եմ ուզում ասել, բայց խոստացիր, որ ոչ մեկը չի իմանա: Չեմ ուզում պետության անվտանգությունը վնասվի, ազգը ճաք տա»: Խոստացա լռել:
Պետության կողմից այդպես ջարդուխուրդ եղած, վիրակապված, կարված, կապտած՝ դեռ նրան հավատարիմ, պետական անվտանգության մասին էր մտածում: Չգիտեմ՝ ինքը հասկացա՞վ, որ այդ պահին սովորական մահկանացուից վերափոխվեց երկրի իսկական հոգեւոր քաղաքացու: Հետագա օրերին նրա հետեւից ոստիկանություն, դատախազություն գնալ-գալու ճանապարհներին երկար եմ մտածել. գուցե սրա նման սերն է եղել դարերի խորքից եկող մեր ազգային կարեւորագույն հատկանիշը՝ հայրենիքին սպառնացող վտանգի պահին փոքրաքանակ ժողովրդին հատուկ ինքնապահպանության բնազդով մեր մի մարդը որակական բազմապատկումով տասը մարդ է դառնում: Թե չէ, ինչպես պիտի դիմադրեինք բազմամարդ մեր հարեւաններին:
Ահա եւ հասանք երկրի համար վճռորոշ ժամանակաշրջանին:
Ես Սասուն Միքայելյանի հետ մասնակցել եմ պատերազմին՝ սկսած առաջին օրվանից՝ Երասխավանից, Արցախից մինչեւ վերջին՝ Օմարի լեռնանցքի ճակատամարտերը: Մենք կողք կողքի եւ ամբողջ ջոկատը քնել ենք երկաթի, քարի վրա: Այս մասին առաջին անգամ եմ հրապարակավ փաստագրական ես-ով գրում: Անգամ կենսագրական բնութագրերում երբեւէ թույլ չեմ տվել նման տեղեկություններ նշել, որովհետեւ մշտապես գիտակցել եմ՝ այդ գործն ինձանից ավելի լավ անող հայորդիներ են եղել եւ միշտ ամոթ եմ զգացել զոհվածների առաջ: Հիմա այս ոճով ստիպված եմ գրում, որ իմ պարտքը կատարելու՝ խոսք ասելու մեջ, ինձ չճանաչողները չկասկածեն, թե այսուայնտեղից լսածն եմ պատմում Սասուն Միքայելյանի մասին:
Մի անգամ Ֆիզուլու գյուղերից մեկը մտնելուց հետո, այնտեղ աղբյուր չկա, ջրհորներ են, ջոկատը տափաստանային շոգի տակ ընկած՝ քառասուն հոգի ծարավից խեղդվում էր, իսկ ջուրը թիկունքից միայն հաջորդ օրն էին բերելու: Քանի որ ջրհորը կարող էր թունավորված լինել՝ առաջին բաժակը Սասունը գլխին քաշեց, նոր թույլ տվեց՝ ջոկատը խմի:
Մի ուրիշ անգամ, պատերազմի առաջին օրերին, Հաթերքի մոտ գերի վերցված ռուսական ՕՄՕՆ-ական տասնյոթ զինվորների ութ-ինն օր, անտառներում հետապնդող ուղղաթիռներից խույս տալով՝ տեղից տեղ էինք փախցնում: Արդեն սնունդը վերջացել էր, հակագազի տոպրակներից մեկում միայն շաքար էր մնացել, արգելեց մեզ ուտել, հրամայեց՝ օրական մի կտոր շաքար միայն գերիներին տալ, նրանց մեջ նաեւ մահմեդականներ կային:
Մի այլ տեղ՝ Օմարի լեռներում, երկուսով էինք, գնում էինք զինամթերք բերելու: Հակառակորդի դիրքերի կողմից տասը-տասներկու զինված մարդիկ էին մոտենում, կարծեցինք՝ շրջափակման մեջ ենք ընկել: Դիրք բռնեցինք, հետո որպես խայծ ինքը դուրս եկավ նրանց ընդառաջ, ինձ համոզեց՝ եթե մոտեցողները հակառակորդի զինվորները լինեն, իրեն էլ նրանց հետ խփեմ՝ միայն այդպես ես կարող էի փրկվել:
Պատերազմի օրենքները պահպանելով՝ պատերազմի նկատմամբ ազնիվ է եղել: Գերի ընկած մեր մարտական ընկերոջ դիակի նկատմամբ էլ է արդար եղել. մինչեւ հետ չենք վերցրել, տուն չենք վերադարձել, մեր կանանց, երեխաներին չենք ճանաչել:
Անդինի ճամփեքով անցած զինվորը գիտի՝ սա ինչ է նշանակում, պատերազմի ինչ սրբազան օրենք է:
Արդեն հազար երեք հարյուր տարի մահմեդականների հետ կողք կողքի ենք ապրում՝ գրեթե անընդհատ ձուլման եւ յաթաղանով ոչնչանալու մոգական կարմրածուփ օղակով շրջափակված: Նրանց հակակշիռը միշտ մեր զինվորն ու իշխանությունն են եղել:
Էպոսը, որ հայ ժողովրդի Աստվածաշունչն է, Դավթի միջոցով ուսուցողական ինչ կարեւոր խորհուրդ է տալիս: Երբ Դավիթը Ծովասարում Մարութա վանքը ավարտին է հասցնում, առավոտյան արթնանում, տեսնում է՝ այն կավի, քարի, հողի հետ հոսել-գնացել է, չկա: Աստված տեսնվում է նրան, պատվիրում է նորից սկսել՝ թող մեջքի սուրը արձակի, դնի պատի մեջ՝ եկեղեցին կանգուն կմնա: Հայրենիքը սիրելու ինչ խելամիտ օրինակ է եւ թագավորի, եւ զինվորի համար: Մեր լուսամիտ նախնիները գիտեին՝ քանի աշխարհագրական այս տարածքում ենք ապրում, զինվորը եւ իշխանությունը չեն կարող հակամարտ լինել: Միայն նրանց զորությամբ մեր յուղի կարասներն ու գանձարանները լիքը կլինեն:
Պատահական չէր, որ մեր զինվորը շատ բարձր էր արժեւորվում Բյուզանդական կայսրության կողմից, որովհետեւ նրա բանակային նվաճումների հանճարը ծնունդով եւ ծագումով հայ զորավարներն էին ներկայացնում, որոնք հրամանատարական բոլոր անհրաժեշտ հատկանիշներով էին օժտված՝ զորքն առաջնորդելու, եւ նրանք էին, որ 6-ից մինչեւ 12-րդ դարը Բյուզանդիային ապահովեցին հաղթանակներով:
Ընտրությունների արդյունքները մերժելու համար անընդունելի է՝ զինվորին, հրամանատարին, որն անցել է հաղթանակի ու կրակի բոլոր ճանապարհներով եւ պատգամավորի մանդատ ունի, նսեմացնել ձեռնաշղթաներով, հայրենիքի դավաճանի, մարդասպանի որակավորումներ տալ, երբ մեր հակառակորդը փեշի տակ դանակն է սրում, երբ դեռ լուսադեմին մեր սրբությունների համար պայքար ունենք նրա դեմ մղելու: 18.03.08
ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ- ABO
Հայեր միացեք գրել է:
Հարգելի հայրենակիցներ:
Եկեք թողնենք անիմաստ խոսակցությունները,թե ով է ավելի լավ հայ,
Որովհետև այդ վեճը վերջ չունի և իր մեջ միայն դատարկաբանություն է
պարունակում:
Իրականում մենք բոլորս էլ վատ հայեր ենք, քանի որ թույլ տվեցինք ,
որ մեր երկիրը այս օրին հասնի:
Իհարկե կան մի քիչ ավելի շատ կամ ավելի քիչ մեղավորներ,բայց այսօր
եթե նույնիսկ ամեն մեկի ճակատին գրվի իր մեղքի աստիճանը ,դրանից
մենք շատ քիչ օգուտ կստանանք, քանի որ մենք սովորաբար ոչինչ
չենք անում բացի բողոքելուց:Երբեք չենք փորձում գտնել պատճառները,
ու չենք պայքարում դրանց դեմ:
Այսօր մեր ժողովուրդի մի մասը ասում է ,թե եթե Լևոնը դառնա նախագահ ,
շատ լավ կլինի, մյուս մասնել գտում է ,որ Սերժի նախագահ լինելով
մենք կփրկվենք:
Հավատացնում եմ ,որ էական ոչինչ չի փոխվի:
Լևոնի և Սերժի կամ Քոչարյանի միջև ամենամեծ տարբերությունը
վերջիններս Ղարաբաղցի լինելն է: Ես նկատի ունեմ որպես իշխանություն,
ոչ որպես անհատ մարդիկ:
Իրականում նրանք օգտագործում են լափողների միևնույն ոհմակր:
Ոհմակի կազմը կարող է մի քիչ փոփոխվել ,բայց էությունը նույնն է:
Ես կասեի ավելին:
Ժամանակին Լևոնը Ռոբերթին ո Սերժին բերեց ի հակակշիռ
Վազգեն Սարգսյանի:
Եվ կարծում եմ ,որ հրաժարականի ժամանակ ինչ-ինչ
պայմանավորվաշություններ են եղել Լևոնի և Ռոբերթի միջև:
Հետագայում, ըստ երևույթին, Ռոբերթը ժողովրդի լեզվով ասած,
Լևոնին "քցել" է ,որից հետո էլ Լևոնը ուղղակի իրենից դուրս եկավ:
Դատեցեք ինքներդ:
Ռոբերթը երկու անգամ կեղծեց նախագահական ընտրությունները,
ազգային ժողովի ընտրությունները, հանրաքվեն:
Լևոնը լռում էր:
Մի թե Լևոնը ավազակապետությունը նոր էր տեսնում?:
Իհարկե ոչ ,չէ որ հենց ինքն էր դրել դրա հիմքերը:
Այս ամբողջ ժամանակ մեր ժողովուրդը հիմնականում լուռ դիտողի
դերում է եղել ,կան ամենաշատը հայհոյողի:
Միտինգները հայհոյելու քաղաքակիրթ ձև են միայն:
Հարգելի ժողովուրդ ,պետք է հասկանանք ,որ ոչ մեկը մեր փոխարեն
մեր ազգի հարցերը չի լուծելու:
Ոչ մեկին պետք չի ազատ ու հզոր Հայաստան ,ոչ Եվրոպաներին,
ոչ Ռուսաստաններին,միայն Հայ ժողովրդին է պետք:
Սակայն մենք ոչինչ չենք անում մեր երկիրը կառուցելու համար:
Սպասում ենք,որ ինչ որ լավ "նախագահ" կգա ու մեր երկիրը կշենացնի:
Չի գա ,մենք լավ նախագահ չենք ունենա, քանի դեռ մենք չենք փորձում
մեր արշանապատվութան համար պայքարել:
Մոռացեք փոքր Մհերի:Նա չի գալու:Մեր էպոսը մեզ վատ օրինակ է
ցույց տվել:
Արդարության և արժանապատվության համար պայքարը պետք է լինի
մեր ապրելաձևը:Նույնիսկ ամենափոքր հարցերում այդ սկզբունքներին
չհետևելը հետագայում մեզ միշտ կբերի նմանօրինակ վիճակների:
Իսկ ինչպես կարելի է դուրս գալ այսօրվա վիճակից ,ես շարադրել եմ
armtownի- այլ էջերում:
Բարին ընդ ձեզ :
Հայաստանյան գրել է:
Նայեք սա http://www.youtube.com/watch?v=XuUHwB6d_C8
ՈՒ ՓԱՌՔ ՏՎԵՔ ՄԵՐ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ...
ԱՄՈԹ Է, ԱՅՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՍԵՂԸ ՄԻ ԹԵԼԵՔ ...
ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒԸ` «ՓՆԹԻ» ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ
Հ.Մ. 1
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը «ՄԱԿ-ի հակահայկական բանաձեւ. քաղաքական հետեւանքները» թեմայով քննարկում էր կազմակերպել` նվիրված մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հավանությանն ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16
Մարտի 28-ին մենք` հնչակյան երիտասարդներս, համարձակություն ցուցաբերեցինք եւ որոշեցինք «Կոնգրես» հյուրանոցում «պետության հիմքերը խարխլող» եւ «սադրիչ» մի միջոցառում անցկացնել` ուսանողական քննարկում` «ՄԱԿ-ի ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13
Փետրվարի 29-ի եւ, մանավանդ, մարտի 1-ի դեպքերով Քոչարյան-Սարգսյան զույգը իշխանությունը Հայաստանում բացառապես բռնություններով պահելու կործանարար վիճակ է ստեղծել: Հաշվի առնելով այն, որ Հայաստանն օժտված չէ ...ՆԱՏՕ-Ն ԹՇՆԱՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՉԷ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գոհար Բարսամյան 1
Ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ Ռումինիայի մայրաքաղաքում պատրաստվում են հանդիպել ԱՊՀ երկրների նախագահները` ներառյալ Ռուսաստանի նախագահը: Նրանց շարքում են չկարգավորված հակամարտություններ ունեցող ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՉԱՓՈՎ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար Սիմոնյան 1
Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու ...«Ի ՆԿԱՏԻ ՈՒՆԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԴՈՇԻՑ ԿԱԽ»
Մարինե Խառատյան 1
«ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը մայիսին կհրատարակի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն: Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողները նրան հորդորեցին շարունակել քաղաքական թեմաներով բանաստեղծությունների ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵԳԵՐՈՒՄ Է
1
Բրիտանական «Էկոնոմիստ» պարբերականը հոդված է հրապարակել, որում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը իր հոտին մեկ հովվի շուրջ համախմբվելու կոչ է արել:
Փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից ...ԱՆՇՐՋԵԼԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Գոհար Բարսամյան 1
Հարավային Կովկասում ժողովրդավարության կայացման գործընթացները անշրջելի բնույթ են կրում եւ, ի տարբերություն փետրվարյան սառնաշունչ անտարբերության` շարունակվում են դիտարկվել արտերկրի փորձագետների կողմից:
...«ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ» ԾԱՓԵՐՈՎ ԵՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան 2
Երեկ Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Թալին քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի, ընտրողների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական ...ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ՄԱՐԱԼԻԿՈՒՄ
2
Մարալիկ քաղաքում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի Անիի տարածաշրջանի շտաբի պետ, նրա վստահված անձ Հարություն Ուռուտյանի, ով ընտրության օրը փորձել էր թույլ չտալ իրականացնել կրկնակի ...«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՍԱԾԸ ՄԵԶ Է ՊԵՏՔ»
Մարինե Խառատյան
Հետընտրական շրջանում Հայաստանի տնտեսության իրավիճակի մասին երեկ զրուցեցինք տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ:
-Պարոն Մանասերյան, մարտի մեկի դեպքերից հետո միջազգային հանրությունը ...ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՐԴԻՎ...
Մարինա Բաղդագյուլյան
«Չնայած ընտրարշավից դուրս ենք եկել, բայց յուրաքանչյուրն ընտրության իրավունք ունի: Կարինեն ուզեց, որպեսզի այստեղ լինեն նրանք, ովքեր այստեղ են` ոչ ավել-ոչ պակաս, քանի որ այսօր նրա «Փորձեր» գրքի շնորհանդեսն ...«ԺԱՄԱՆԱԿ ԵՐԵՒԱՆ» ՕՐԱԹԵՐԹԻՆ
Հեղինե Բիշարյան 4
Ս/թ մարտի 26-ին լույս տեսած «Ժամանակ Երեւան» օրաթերթի թիվ 43 (1285) համարում «Ի՞նչ արժե ի լռությունը» վերտառությամբ նյութում բերված տեղեկությունները, թե «ը որպես նվեր իշխանություններից ստացել է «Ռենջ ...HUMAN RIGHTS WATCH-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
1
...վերացնել խաղաղ հավաքների նոր սահմանափակումները...
Հայաստանի կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության ...ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳԹՈՆ. «ՄԵՆՔ ՄՏԱՀՈԳ ԵՆՔ...»
Էմմա Գաբրիելյան
«Հայաստանի անկախացումից ի վեր, 17 տարիների ընթացքում ԱՄՆ-ի աջակցության առումով` ժողովրդավարության զարգացման, ընտրական գործընթացների, անկախ մամուլի, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ արված ...«ՍԱ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է»
Կարինե Հարությունյան 6
Հրազդանում անձրեւ էր: Իսկ ժողովուրդը կանգնած էր: Կանգնած էր առավոտվա 10-ից: Կին, տղամարդ, երեխա ու տարեց: Այստեղ են: Վանատուր թաղամասի Սբ. Աստվածամայր եկեղեցու հարեւանությամբ: Ոստիկաններ` ժամը 16-ի մոտակայքում ...ԲԱԲԵԼՈՆ-3
3
Հայն այսպիսի հայրենիք Ե՞րբ է տեսել աշխարհում, Ե՞րբ է եղել աշխարհում Մի այսպիսի Հայաստան... Համո Սահյան
Ծանոթություն ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ «ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ
Է.Գ.
Ոչինչ, իսկապես, չի փոխվել: Նոր «դասակարգ» է հայտնվել միայն՝ ստաժավոր տարվողներ: Ովքեր անտրտունջ կրում են իրենց «ճակատագիրը»: Մնացած ամեն ինչը նույնն է. էլի աշխատանքի պես՝ նույն տեղը, նույն ժամին, նույն ...
ԱՄՆ. ԸՆՏՐԱՊԱՅՔԱ՞Ր, ԹԵ՞ ԿՈՄՊՐՈՄԱՏՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ
Արա ՔոսյանՈՉ ՄԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ ՄԻՆՉԵՒ ԱՐԴԱՐ ՄՐՑՈՒՅԹ
Ի՞ՆՉՆ Է ՀԱՆԳԵՑՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ: ԱՅՆ, ԻՆՉ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ
Արամ ԱմատունիԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԸ
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է` ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ
Գայանե Հովսեփյան
ՀԱՅԱՍՏԱՆ: ԵՐԵՒԱՆ: 21.03.2008 Թ.
Կարինե Հարությունյան
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ԲԱՑԻ «ԻՇԽԱՆԱԿԱՆ ՕՐԹՈԴՈՔՍՆԵՐԻՑ»` ԲՈԼՈՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ «ԳԱԼԱ»-ԻՆ
Հեղինե Մանուկյան
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետրոս Մակեյան
ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԸ
Գագիկ Աբգարյան
- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

