
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՍԱԾԸ ՄԵԶ Է ՊԵՏՔ»
- Հետընտրական շրջանում Հայաստանի տնտեսության իրավիճակի մասին երեկ զրուցեցինք տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ:

-Պարոն Մանասերյան, մարտի մեկի դեպքերից հետո միջազգային հանրությունը քննադատեց բռնություններն ու սպանությունները եւ հանդես եկավ բազմաթիվ հորդորներով, որոնք իշխանությունները հրաժարվեցին իրականացնել եւ հարցականի տակ դրվեցին Հայաստանին տրվող միլիոնավոր դոլարների օգնությունները: Իշխանությունները նաեւ հակադարձեցին, թե մենք մեր ներքին ռեսուրսներով, ՌԴ օգնությամբ դրա տակից դուրս կգանք: Նման կեցվածքը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա` հատկապես ներդրումների մասով: - Նախընտրական եւ հետընտրական փուլերում ցանկացած երկրում ժամանակավոր դադար է գործարարության շրջանակներում եւ որեւէ լուրջ ներդրումային ծրագրեր չեն իրականացնում: Հայաստանում իսկապես լուրջ, ոչ սովորական իրավիճակ է: Այս իրավիճակում իհարկե քաղաքական լուծումներ պետք է գտնվեն: Ազդեցությունն արդեն ակնհայտ է մեր տնտեսության վրա, որովհետեւ ոչ միայն արտաքին ներդրողներն են դադար առել, այլեւ ներսում անգամ դարձյալ սպասողական վիճակ է: Ոչ միայն անորոշություն, այլեւ զգուշավորություն կա բավական լավ ընդգծված: Նախ` միջազգային հանրություն կոչվածը ինքներս ենք ընտրել, երբ հռչակել ենք ժողովրդավար երկիր ՀՀ-ն, միաժամանակ անդամակցել ենք մի շարք կառույցների` դրանով դրսեւորելով մեր քաղաքական կամքը եւ ի լուր աշխարհի ասելով, որ մենք հենց դավանում ենք նույն արժեքները: Հրաժարվել այդ սկզբունքներից եւ անտեսել, թե ինչ են ասում միջազգային կառույցները, կարծում եմ, անհեռատես կեցվածք կլինի: Թեեւ ոչ ոք չի ասել, որ հենց իրենց թելադրանքով պետք է ղեկավարվի երկիրը, բայց պետք է անպայման հաշվի առնել, որովհետեւ այդտեղ կան հորդորներ, որոնք բխում են հենց մեր շահերից: Առաջին հերթին ժողովրդավարություն ասածը մեզ է պետք, մենք ինքներս պետք է վստահ լինենք, որ մեր երկիրը ճիշտ երկիր է դարձել: Ճիշտ այն առումով, որ մարդու համար հավասար պայմաններ կան ապրելու եւ իրեն դրսեւորելու: Այն, ինչ մենք արտերկրից լսում ենք, թե այս կամ այն ծրագիրը կդադարեցվի եւ դրան ի պատասխան ոմանք փորձում են ասել, թե մեր ներքին ռեսուրսները բավարար են, ես մտավախություն ունեմ, որ այդպիսով մենք ինքներս մեզ կարող ենք որոշակի շրջանակների մեջ դնել: Ժողովրդավար, մրցունակ տնտեսություն ունեցող երկիրը պետք է բաց լինի բոլորի հետ հարաբերվելու: Ես հիմնավոր չեմ համարում նման կեցվածքը: Խոսքը չի գնում միայն օգնության մասին, խոսքը գնում է համարժեք եւ արժանապատիվ գործընկերային հարաբերություններ ձեւավորելու մասին: - Պարոն Մանասերյան, փաստորեն Սերժ Սարգսյանի ապագա վարչապետացուներից մեկը` ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարում է, թե մենք ներքին ներուժով կիրականացնենք այդ ծրագիրը, ՌԴ-ն մեզ կօգնի, եթե իրոք այդպես է, ապա ներքին ներուժով ինչու՞ չենք կարողանում հաղթահարել հետընտրական ճգնաժամը գների աճի հետ կապված եւ ինչու՞ ՌԴ-ն մեզ չի օգնում այդ հարցում: - Ես այդ հարցին կպատասխանեմ ճիշտ նույն կերպ, ինչպես ասացի ժողովրդավարության հետ կապված: Առաջին հերթին դա մեր ներքին խնդիրներն են, մենք ինքներս պետք է դա կարգավորենք: Հետո նոր արդեն նայենք դեպի դուրս, թե ինչպես կարող է մեկ այլ պետություն կամ կառույց մեզ օգտակար լինել: Մենք այստեղ գործ ունենք մենաշնորհների հետ, կլանների հետ, որոնք դեռ կան: Առայժմ դրանք լրջագույն պրոբլեմ են մեր տնտեսության զարգացման համար: Այսինքն` տնտեսական ժողովրդավարությունը մեզ մոտ չի կայացել: Այս առումով մենք ոչ միայն արտաքին ներդրողին ենք վանում, այլեւ ներքին: Դրա համար անգամ որոշ կայացած գործարարներ գերադասում են ներդրումներ անել դրսում: - Նախընտրական շրջանում Ռ.Քոչարյանը արդարանում էր, թե ավերված տնտեսություն է ժառանգել, իսկ ինքը Հյուսիսային պողոտա է կառուցել: Այսօր նա ի՞նչ տնտեսություն է թողնում: - Եթե զուտ մասնագիտական առումով մոտենանք հարցին, կարելի է ասել, որ այսօր մենք հստակ կայացած ազգային տնտեսություն դեռ չենք ձեւավորել: Եթե նայենք անցած ժամանակահատվածին, հաստատ մի բան տեսնելու ենք, բայց դա վերագրել մինչ օրս գործող իշխանությանը ես չեմ պատրաստվում: Կա գործարարների որոշակի շրջանի համառություն, որոնք անգամ խաբվելով, տուժելով, վնասվելով իրենց գործն արել են, բերել են ինչ-որ մի հանգրվանի են հասցրել: Գումարներ են եկել նաեւ այս իշխանությանը, սա էլ չի կարելի բացառել, բայց սա այն չէ, ինչ ես եմ ուզում տեսնել: Սա այն չի, ինչ Հայաստանը կարող է անել եւ շատ ավելի արագ կարող է անել: ...Ես պիտի ասեմ` այն, ինչ սկսվեց 90-ականներից, շարունակվեց եւ խորացավ Ռ.Քոչարյանի ժամանակ եւ արդյունքն այն է, որ մենք ունենք մենաշնորհներ, կլաններ եւ չունենք առողջ մրցակցային դաշտ: Փոքր եւ միջին բիզնեսի զարգացումն առայժմ միայն խոսակցություն է: Այդ բիզնեսը միշտ կուլ է գնում խոշորին: Ինչ վերաբերում է Քոչարյանի ստացած եւ թողած ժառանգությանը, ապա կարծում եմ, որ երկրի առաջին նախագահը մի էջ է մեր անկախ պետականության պատմության մեջ` իր թողած քաղաքական եւ տնտեսական ժառանգությամբ, երկրորդ նախագահը` այլ էջ, իսկ նոր նախագահը` նոր էջ կարող է լինել, եթե ձեւավորվեն եւ գործեն հակակշիռների այն մեխանիզմները, որի մասին մոտ օրերս պատրաստվում եմ հրապարակավ իմ խոհերը շարադրել: - Մոտավոր հաշվարկներ ունե՞ք, թե ընտրությունների ժամանակ որքան գումար է ծախսվել եւ ի՞նչ գումարներ են ներդրվել: Հատկապես հաշվի առնելով, որ հետընտրական թանկացումները շատերը պայմանավորում են ընտրությունների ժամանակ օլիգարխների կատարած ներդրումներով, որոնք էլ այսօր բարձրացրել են իրենց ապրանքների գները: - Ես ինքս իհարկե տեղյակ եմ, թե ինչ է կատարվում համաշխարհային շուկայում: Մեզ մոտ, որպես կանոն, գների ցատկը մի քանի անգամ ավելի բարձր է, քան համաշխարհային շուկայում: Նույնը փոխարժեքների հետ կապված եւ այլն: Կան, իհարկե, ներքին գործոններ, որոնք ազդում են, բայց, ցավոք, ես չեմ տիրապետում ինֆորմացիային, թե ով ինչքան է ծախսել: Անզեն աչքով տեսանելի է, որ գոնե մի քանիսը թեկնածուներից բավական լուրջ ֆինանսական թիկունք են ունեցել: Ոչ միայն անհատները, այլեւ կուսակցությունները թափանցիկ չեն գործում: Ես մի քիչ կասկածներ ունեմ, որ դրանք միայն ներքին ռեսուրսներ են, եթե դուք ասում եք` օլիգարխներ եւ այլն: Ցանկացած երկրում օլիգարխներ անվանենք նրանց, թե խոշոր գործարարներ, իրենք իրենց հույսը կապում են այս կամ այն թեկնածուի հետ եւ սկսում են սրան կամ նրան ֆինանսավորել: Ընտրություններից հետո յուրաքանչյուրն ուզում է իր դրած գումարը ետ բերել: Սա միշտ եղել է եւ ոչ միայն մեզ մոտ:
- Մարինե Խառատյան
ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒԸ` «ՓՆԹԻ» ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ
Հ.Մ. 1
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը «ՄԱԿ-ի հակահայկական բանաձեւ. քաղաքական հետեւանքները» թեմայով քննարկում էր կազմակերպել` նվիրված մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հավանությանն ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16
Մարտի 28-ին մենք` հնչակյան երիտասարդներս, համարձակություն ցուցաբերեցինք եւ որոշեցինք «Կոնգրես» հյուրանոցում «պետության հիմքերը խարխլող» եւ «սադրիչ» մի միջոցառում անցկացնել` ուսանողական քննարկում` «ՄԱԿ-ի ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13
Փետրվարի 29-ի եւ, մանավանդ, մարտի 1-ի դեպքերով Քոչարյան-Սարգսյան զույգը իշխանությունը Հայաստանում բացառապես բռնություններով պահելու կործանարար վիճակ է ստեղծել: Հաշվի առնելով այն, որ Հայաստանն օժտված չէ ...ՆԱՏՕ-Ն ԹՇՆԱՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՉԷ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գոհար Բարսամյան 1
Ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ Ռումինիայի մայրաքաղաքում պատրաստվում են հանդիպել ԱՊՀ երկրների նախագահները` ներառյալ Ռուսաստանի նախագահը: Նրանց շարքում են չկարգավորված հակամարտություններ ունեցող ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՉԱՓՈՎ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար Սիմոնյան 1
Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու ...«Ի ՆԿԱՏԻ ՈՒՆԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԴՈՇԻՑ ԿԱԽ»
Մարինե Խառատյան 1
«ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը մայիսին կհրատարակի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն: Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողները նրան հորդորեցին շարունակել քաղաքական թեմաներով բանաստեղծությունների ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵԳԵՐՈՒՄ Է
1
Բրիտանական «Էկոնոմիստ» պարբերականը հոդված է հրապարակել, որում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը իր հոտին մեկ հովվի շուրջ համախմբվելու կոչ է արել:
Փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից ...ԱՆՇՐՋԵԼԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Գոհար Բարսամյան 1
Հարավային Կովկասում ժողովրդավարության կայացման գործընթացները անշրջելի բնույթ են կրում եւ, ի տարբերություն փետրվարյան սառնաշունչ անտարբերության` շարունակվում են դիտարկվել արտերկրի փորձագետների կողմից:
...«ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ» ԾԱՓԵՐՈՎ ԵՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան 2
Երեկ Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Թալին քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի, ընտրողների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական ...ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ՄԱՐԱԼԻԿՈՒՄ
2
Մարալիկ քաղաքում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի Անիի տարածաշրջանի շտաբի պետ, նրա վստահված անձ Հարություն Ուռուտյանի, ով ընտրության օրը փորձել էր թույլ չտալ իրականացնել կրկնակի ...«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՍԱԾԸ ՄԵԶ Է ՊԵՏՔ»
Մարինե Խառատյան
Հետընտրական շրջանում Հայաստանի տնտեսության իրավիճակի մասին երեկ զրուցեցինք տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ:
-Պարոն Մանասերյան, մարտի մեկի դեպքերից հետո միջազգային հանրությունը ...ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՐԴԻՎ...
Մարինա Բաղդագյուլյան
«Չնայած ընտրարշավից դուրս ենք եկել, բայց յուրաքանչյուրն ընտրության իրավունք ունի: Կարինեն ուզեց, որպեսզի այստեղ լինեն նրանք, ովքեր այստեղ են` ոչ ավել-ոչ պակաս, քանի որ այսօր նրա «Փորձեր» գրքի շնորհանդեսն ...«ԺԱՄԱՆԱԿ ԵՐԵՒԱՆ» ՕՐԱԹԵՐԹԻՆ
Հեղինե Բիշարյան 4
Ս/թ մարտի 26-ին լույս տեսած «Ժամանակ Երեւան» օրաթերթի թիվ 43 (1285) համարում «Ի՞նչ արժե ի լռությունը» վերտառությամբ նյութում բերված տեղեկությունները, թե «ը որպես նվեր իշխանություններից ստացել է «Ռենջ ...HUMAN RIGHTS WATCH-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
1
...վերացնել խաղաղ հավաքների նոր սահմանափակումները...
Հայաստանի կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության ...ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳԹՈՆ. «ՄԵՆՔ ՄՏԱՀՈԳ ԵՆՔ...»
Էմմա Գաբրիելյան
«Հայաստանի անկախացումից ի վեր, 17 տարիների ընթացքում ԱՄՆ-ի աջակցության առումով` ժողովրդավարության զարգացման, ընտրական գործընթացների, անկախ մամուլի, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ արված ...«ՍԱ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է»
Կարինե Հարությունյան 6
Հրազդանում անձրեւ էր: Իսկ ժողովուրդը կանգնած էր: Կանգնած էր առավոտվա 10-ից: Կին, տղամարդ, երեխա ու տարեց: Այստեղ են: Վանատուր թաղամասի Սբ. Աստվածամայր եկեղեցու հարեւանությամբ: Ոստիկաններ` ժամը 16-ի մոտակայքում ...ԲԱԲԵԼՈՆ-3
3
Հայն այսպիսի հայրենիք Ե՞րբ է տեսել աշխարհում, Ե՞րբ է եղել աշխարհում Մի այսպիսի Հայաստան... Համո Սահյան
Ծանոթություն ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ «ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ
Է.Գ.
Ոչինչ, իսկապես, չի փոխվել: Նոր «դասակարգ» է հայտնվել միայն՝ ստաժավոր տարվողներ: Ովքեր անտրտունջ կրում են իրենց «ճակատագիրը»: Մնացած ամեն ինչը նույնն է. էլի աշխատանքի պես՝ նույն տեղը, նույն ժամին, նույն ...
ՀԱՅԱՍՏԱՆ: ԵՐԵՒԱՆ: 21.03.2008 Թ.
Կարինե Հարությունյան
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ԲԱՑԻ «ԻՇԽԱՆԱԿԱՆ ՕՐԹՈԴՈՔՍՆԵՐԻՑ»` ԲՈԼՈՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ «ԳԱԼԱ»-ԻՆ
Հեղինե Մանուկյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետրոս Մակեյան
ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԸ
Գագիկ Աբգարյան
- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

