
«Ի ՆԿԱՏԻ ՈՒՆԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԴՈՇԻՑ ԿԱԽ»
- «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը մայիսին կհրատարակի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն: Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողները նրան հորդորեցին շարունակել քաղաքական թեմաներով բանաստեղծությունների շարքը, թեեւ Տիգրան Կարապետյանն ասաց, որ չի կարող չգրել նաեւ սիրո եւ այլ թեմաներով, իսկ քաղաքական հերոսների շարքում հերթի մեջ են Վարդան Օսկանյանը, Ս.Սարգսյանը եւ Ռ.Քոչարյանը:

Նախօրեին ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հայտարարել էր, թե իրենց մասին բանաստեղծություն գրելու համար Տիգրան Կարապետիչը պատասխան է տալու: «Գիտեք ինչ, երբ ես գրում եմ, որ Հեղինեն Արթուրի դոշից է կախ, ես ի նկատի չունեմ սեռական պատկանելությունը, ես ի նկատի ունեմ որպես շքանշան: Այնպես որ, պետք չէ դա ընդունել յուրովի», - ասաց բանաստեղծության հեղինակը` շարունակելով. «Ես ի նկատի ունեմ քաղաքական առումով դոշից կախ: Ես նորից եմ ասում, որ այդ ամենի մեջ դրել եմ քաղաքական կոնտեքստ, թող ոչ մեկն իրեն վատ չզգա»: Ի դեպ, Կարապետիչին դուր էին եկել Բիշարյանի ասուլիսում լրագրողների ուղղած հարցերը եւ «ԱԼՄ»-ն այն եթեր էր տվել առանց մեկնաբանության. «Որովհետեւ հենց այդ նյարդային պահվածքը արդեն շատ բանի մասին ասում էր»: Մեր հարցին, թե իր համար տարօրինա՞կ չէ, որ պատվախնդիր Հեղինե Բիշարյանը պատասխանատվություն չի պահանջում Ռոբերտ Քոչարյանից, որն «ազգային դավաճան» որակեց Արթուր Բաղդասարյանին, որի տեղակալն է ինքը, Կարապետիչը պատասխանեց. «Եթե հարգարժան Հեղինե Բիշարյանը, որի երեկվա ասուլիսը եւ իր պահվածքը ես որոշակիորեն կհամեմատեի ԺԵԿ-ի աշխատողի հետ, ոչ թե ԱԺ պատգամավորի, եթե իրենք ցանկանան ինձ հետ դատավարության մեջ մտնել, ես շատ շնորհակալ կլինեմ իրենց: Եվ ինձ համար դա կլինի պարծանք չարի դեմ պայքարելու»: Լրագրողները Կարապետիչին հարց ուղղեցին նաեւ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: «Ընդդիմության հետ պետք է նստել երկխոսության, առանց դրա անհնարին է», - տեսակետ հայտնեց Տիգրան Կարապետյանը` շարունակելով. «Չի կարող մի պետության մեջ ընդդիմությունը լինի մեկուսացված, ընդհանրապես չունենա քաղաքական ապագա»: Ըստ Տիգրան Կարապետիչի` քաղաքական գործընթացների մեջ չպետք է ներգրավվեն միայն նրանք, «ովքեր կդավաճանեն եւ այդ առումով կընդգրկվեն քաղաքական գործընթացների մեջ»: Ապագա կառավարության վերաբերյալ բանախոսը նկատեց, որ «շատուշատ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում, եւ այսօր այդ լուծումներից է կախված հետագա կայունությունը: Առաջին դեմքը` նորընտիր նախագահը, պետք է դրսեւորի քաղաքական կամք եւ ձերբազատվի օլիգարխներից եւ այն մարդկանցից, ովքեր պետության թուլությունն են օգտագործում, եւ ընդդիմության հետ նստի երկխոսության: Պետականությունը միայն իշխանամետների համար չի»: Հարցին, թե կարո՞ղ է մարդը, որը ընտրվել է նաեւ հենց այդ օլիգարխների աջակցությամբ, ձերբազատվել օլիգարխներից, Կարապետյանը հայտարարեց. «Կարող է: Ոչ թե ձերբազատվի, ասի` հերիք եղավ, բոլ եղավ: 16 տարի է ոչ հարկ եք մուծում, աշխատում եք այնպես, ինչպես ուզում եք: Ի վերջո` եկեք ժողովրդի մասին մտածենք եւ պետականության մասին: Բոլոր պետությունները անցել են այդ պահը, երբ հասել են ինչ-որ գծի, ասել են` հերիք եղավ, բոլ եղավ, պետք է աշխատենք օրինական: ...Ինչքա՞ն կարող են ժողովրդի գումարները ներդնել իրենց գործերի մեջ: Եթե չլինեն փոփոխությունները, սրությունը կմնա, հարցը չի լուծվի: Այսօր ժողովուրդն ակնկալում է կտրուկ քայլեր: Այլնտրանք չկա»: Ինքը` Տիգրան Կարապետիչը ցանկություն չունի աշխատելու ապագա կառավարության կազմում, ուզում է մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը: Ի դեպ, ինքը մարդու իրավունքների պաշտպան է «սրտով, ոչ թե ձեւական»: Հարցին, թե իր կարծիքով, կա՞ն մարդիկ, որ անկախ ամեն ինչից, պետք է չլինեն ապագա կառավարության կազմում, Կարապետիչը պատասխանեց. «Այն կարկառուն դեմքերը, որոնք նեգոտիվ երանգավորված են: Ասենք` ժողովուրդը որոշակիորեն դժգոհ է տարածքների հետ կապված» (թերեւս նկատի ունենալով Հովիկ Աբրահամյանին):
- Մարինե Խառատյան
ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒԸ` «ՓՆԹԻ» ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ
Հ.Մ. 1
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը «ՄԱԿ-ի հակահայկական բանաձեւ. քաղաքական հետեւանքները» թեմայով քննարկում էր կազմակերպել` նվիրված մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հավանությանն ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16
Մարտի 28-ին մենք` հնչակյան երիտասարդներս, համարձակություն ցուցաբերեցինք եւ որոշեցինք «Կոնգրես» հյուրանոցում «պետության հիմքերը խարխլող» եւ «սադրիչ» մի միջոցառում անցկացնել` ուսանողական քննարկում` «ՄԱԿ-ի ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13
Փետրվարի 29-ի եւ, մանավանդ, մարտի 1-ի դեպքերով Քոչարյան-Սարգսյան զույգը իշխանությունը Հայաստանում բացառապես բռնություններով պահելու կործանարար վիճակ է ստեղծել: Հաշվի առնելով այն, որ Հայաստանն օժտված չէ ...ՆԱՏՕ-Ն ԹՇՆԱՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՉԷ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գոհար Բարսամյան 1
Ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ Ռումինիայի մայրաքաղաքում պատրաստվում են հանդիպել ԱՊՀ երկրների նախագահները` ներառյալ Ռուսաստանի նախագահը: Նրանց շարքում են չկարգավորված հակամարտություններ ունեցող ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՉԱՓՈՎ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար Սիմոնյան 1
Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու ...«Ի ՆԿԱՏԻ ՈՒՆԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԴՈՇԻՑ ԿԱԽ»
Մարինե Խառատյան 1
«ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը մայիսին կհրատարակի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն: Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողները նրան հորդորեցին շարունակել քաղաքական թեմաներով բանաստեղծությունների ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵԳԵՐՈՒՄ Է
1
Բրիտանական «Էկոնոմիստ» պարբերականը հոդված է հրապարակել, որում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը իր հոտին մեկ հովվի շուրջ համախմբվելու կոչ է արել:
Փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից ...ԱՆՇՐՋԵԼԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Գոհար Բարսամյան 1
Հարավային Կովկասում ժողովրդավարության կայացման գործընթացները անշրջելի բնույթ են կրում եւ, ի տարբերություն փետրվարյան սառնաշունչ անտարբերության` շարունակվում են դիտարկվել արտերկրի փորձագետների կողմից:
...«ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ» ԾԱՓԵՐՈՎ ԵՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան 2
Երեկ Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Թալին քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի, ընտրողների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական ...ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ՄԱՐԱԼԻԿՈՒՄ
2
Մարալիկ քաղաքում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի Անիի տարածաշրջանի շտաբի պետ, նրա վստահված անձ Հարություն Ուռուտյանի, ով ընտրության օրը փորձել էր թույլ չտալ իրականացնել կրկնակի ...«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՍԱԾԸ ՄԵԶ Է ՊԵՏՔ»
Մարինե Խառատյան
Հետընտրական շրջանում Հայաստանի տնտեսության իրավիճակի մասին երեկ զրուցեցինք տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ:
-Պարոն Մանասերյան, մարտի մեկի դեպքերից հետո միջազգային հանրությունը ...ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՐԴԻՎ...
Մարինա Բաղդագյուլյան
«Չնայած ընտրարշավից դուրս ենք եկել, բայց յուրաքանչյուրն ընտրության իրավունք ունի: Կարինեն ուզեց, որպեսզի այստեղ լինեն նրանք, ովքեր այստեղ են` ոչ ավել-ոչ պակաս, քանի որ այսօր նրա «Փորձեր» գրքի շնորհանդեսն ...«ԺԱՄԱՆԱԿ ԵՐԵՒԱՆ» ՕՐԱԹԵՐԹԻՆ
Հեղինե Բիշարյան 4
Ս/թ մարտի 26-ին լույս տեսած «Ժամանակ Երեւան» օրաթերթի թիվ 43 (1285) համարում «Ի՞նչ արժե ի լռությունը» վերտառությամբ նյութում բերված տեղեկությունները, թե «ը որպես նվեր իշխանություններից ստացել է «Ռենջ ...HUMAN RIGHTS WATCH-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
1
...վերացնել խաղաղ հավաքների նոր սահմանափակումները...
Հայաստանի կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության ...ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳԹՈՆ. «ՄԵՆՔ ՄՏԱՀՈԳ ԵՆՔ...»
Էմմա Գաբրիելյան
«Հայաստանի անկախացումից ի վեր, 17 տարիների ընթացքում ԱՄՆ-ի աջակցության առումով` ժողովրդավարության զարգացման, ընտրական գործընթացների, անկախ մամուլի, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ արված ...«ՍԱ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է»
Կարինե Հարությունյան 6
Հրազդանում անձրեւ էր: Իսկ ժողովուրդը կանգնած էր: Կանգնած էր առավոտվա 10-ից: Կին, տղամարդ, երեխա ու տարեց: Այստեղ են: Վանատուր թաղամասի Սբ. Աստվածամայր եկեղեցու հարեւանությամբ: Ոստիկաններ` ժամը 16-ի մոտակայքում ...ԲԱԲԵԼՈՆ-3
3
Հայն այսպիսի հայրենիք Ե՞րբ է տեսել աշխարհում, Ե՞րբ է եղել աշխարհում Մի այսպիսի Հայաստան... Համո Սահյան
Ծանոթություն ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ «ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ
Է.Գ.
Ոչինչ, իսկապես, չի փոխվել: Նոր «դասակարգ» է հայտնվել միայն՝ ստաժավոր տարվողներ: Ովքեր անտրտունջ կրում են իրենց «ճակատագիրը»: Մնացած ամեն ինչը նույնն է. էլի աշխատանքի պես՝ նույն տեղը, նույն ժամին, նույն ...
ՄԻԱԿ ՀՈՒՅՍԸ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ Է
Մարինե ԽառատյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԵՇԱՎՈՐ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Էմմա ԳաբրիելյանՄԱՆՈՒԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆ. «ՆԱԽԵՒԱՌԱՋ` ՀԱՄԱՅՆՔԸ ՊԵՏՔ Է ՍԻՐԵԼ...»
Կարինե ՀարությունյանԳՅՈՒԼԸ ԵԿԱՎ` ՖՈՒՏԲՈԼ ԿԴԻՏԵՆՔ, ԻՍԿ Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆԵԼՈՒ ԳՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ
Արամ ԱմատունիՀՐԵՇԱՎՈՐ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՒՍ ՄԵԿ-ԵՐԿՈՒ ԴՐՎԱԳԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆ: ԵՐԵՒԱՆ: 21.03.2008 Թ.
Կարինե Հարությունյան
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ԲԱՑԻ «ԻՇԽԱՆԱԿԱՆ ՕՐԹՈԴՈՔՍՆԵՐԻՑ»` ԲՈԼՈՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ «ԳԱԼԱ»-ԻՆ
Հեղինե Մանուկյան
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետրոս Մակեյան
ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԸ
Գագիկ Աբգարյան
- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

