
ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒԸ` «ՓՆԹԻ» ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ
- ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը «ՄԱԿ-ի հակահայկական բանաձեւ. քաղաքական հետեւանքները» թեմայով քննարկում էր կազմակերպել` նվիրված մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հավանությանն արժանացած «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւին:

Քննարկմանը հրավիրված էին ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Ձյունիկ Աղաջանյանը, քաղաքագետներ Աղասի Ենոքյանը, Ստեփան Գրիգորյանը եւ ՍԴՀԿ ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը: ՄԱԿ-ի վերջին բանաձեւը վերջինիս գնահատմամբ «բանաձեւ է Հայաստանի դեմ» եւ ՀՀ դիվանագիտական կորպուսի պարտությունը, որն, ըստ բանախոսի, մեր երկրի համար ունենալու է խիստ ծանր հետեւանքներ: Վերջինս վերհիշեց նաեւ Վազգեն Սարգսյանի այն խոսքը, թե ամեն ազգ գոնե մի անգամ պետք է իր պատերազմը մինչեւ վերջ հասցնի, նկատելով. «Այս վիճակով մենք մեր պատերազմը հասցրել ենք մի կատաստրոֆիկ վերջի, որի հարցում չեմ կարող միանշանակ մեղադրել ՀՀ ԱԳՆ-ին: Այստեղ կա մեկ ուրիշ հանգամանք, դա երկրի նախագահն է, ով լինելով Ղարաբաղի նախագահ, ազատամարտի մասնակից, պետք է ավելի շահագրգռված լիներ արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակն արձանագրելու մեջ, սակայն այս 10 տարիներին մեր նահանջը հաղթանակն արձանագրելու խնդրից այնքան զգալի է եղել, որ կարելի է միանշանակ ֆիքսել` դրա մեղքը հենց Ռոբերտ Քոչարյանինն է», - կարծում է Շիրխանյանը: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ԼՂՀ խնդրի շուրջ ստեղծված վերջին զարգացումները կապում է Հայաստանի ներքին իրավիճակի հետ: «...Այս բանաձեւը ծնվեց այն պատճառով, որ Հայաստանը ժողովրդավարության իմաստով կտրուկ ետ ընկավ Ադրբեջանից: Եթե այդ ետ ընկնելը դանդաղ լիներ, այսպիսի որոշում չէր լինի: Դա ես կապում եմ Հայաստանի այսօրվա թույլ վիճակի հետ: Քաղաքագետն անդրադարձավ բանաձեւին կողմ քվեարկած 39 երկրների փաստին` ասելով. «Ինչու՞ միայն 7 երկիր մեզ պաշտպանեցին, իսկ Ադրբեջանին կողմ քվեարկածների թվում էին նաեւ Վրաստանն ու Մոլդովան: Ստացվում է, որ նույնիսկ մեր հարեւանի հետ մենք չկարողացանք աշխատել այնպես, որ իրենք գոնե կարողանային ֆորմալ պարիտետ պահել, եթե ոչ` մենք էլ իրենց կհարվածենք Աբխազիայի հարցի հետ կապված: Պատկերացնու՞մ եք, նույնիսկ հարեւան երկիրը մեզ դեմ է քվեարկում, իսկ սա մթնոլորտ է ստեղծում»: ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Ձյունիկ Աղաջանյանը եւս իր ելույթում անդրադառնալով բանաձեւին կողմ քվեարկած երկրներին` նկատեց. «Բանաձեւին աջակցել են Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ երկրները եւ ՎՈՒԱՄ-ի անդամ երկրները: Այս առումով նրանք հանդես են գալիս մեկ ընդհանրական դիրքորոշմամբ, որն է` տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրումը որպես հակամարտությունների լուծման միակ սկզբունք: Իսկ այս բանաձեւի նման աջակցության հանգամանքը որեւէ դեպքում զարմանալի չէր: Մեր դիվանագիտության հաղթանակն էր այս պարագայում այն, որ Հայաստանը միակ երկիրը չէր, որ դեմ քվեարկեց այս բանաձեւին. դեմ քվեարկեցին Մինսկի խմբի համանախագահ երկրների ամբողջ կազմը: Սա նշանակում է, որ բանաձեւն ինքնին այսօր Մինսկի խմբում ընթացող գործընթացներին լիովին հակասում է, այլապես այդ երկրներն այսքան հեշտությամբ, իրենց` սովորաբար հավասարակշռված, անկողմնակալ դիրքորոշումը չէին դնի մի կողմ եւ դեմ քվեարկեին բանաձեւին, որն ամբողջությամբ հակասում է այն փաստաթղթին, որը ներկայացվել է Մադրիդում»: Ձ.Աղաջանյանը հայկական դիվանագիտության լավ աշխատանքի վկայությունն է համարում այն, որ Իսլամական կոնֆերանս կազմակերպության այսօր արդեն 56 երկրներից միայն 37-ն են, որ աջակցում են Ադրբեջանին: «Գլխավոր ասամբլեայի որեւէ բանաձեւով որեւէ հակամարտություն առ այսօր չի լուծվել` Աբխազիա, Կիպրոս, Արեւմտյան Սահարա, Հարավային Օսեթիա եւ այլն: Հակամարտությունները հնարավոր է լուծել միայն հակամարտող կողմերի միջեւ համաձայնության գալուց հետո, եւ սա միակ հնարավորությունն է որեւէ, այդ թվում նաեւ ԼՂՀ հակամարտությունը լուծելու համար: Ադրբեջանն այս բանաձեւի ընդունումից հետո փորձ է անում նոր պայմաններ դնել բանակցային գործընթացը տանելու համար: Սա է եղել ամբողջ նպատակը: ...Սա չի նշանակում, որ այս բանաձեւի գոյությամբ մեր կյանքն ավելի է թեթեւանում, որ դիվանագիտությունը չի աշխատել, որովհետեւ այս բանաձեւի գոյությունն ինքնին ասում է, որ բանակցային գործընթացը բավական հաջող է ընթացել, ինչի պատճառով ադրբեջանական կողմը փորձել է գտնել այլ ուղիներ` իր ակնկալիքներն ապահովելու համար»: Քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծում է, որ ԼՂՀ հարցի հետ կապված վերջին զարգացումները կապված են ՀՀ իշխանությունների լեգիտիմության կտրուկ անկման հետ: «Ես չեմ ասում, որ մինչ այս նրանց լեգիտիմությունը փառապանծ վիճակում էր, բայց եղավ կտրուկ անկում, ինչն էլ մեր երկիրը կտրուկ թուլացրեց միջազգային ասպարեզում, որոնք իրենց հետ բերեցին լուրջ տեղաշարժեր: «Ոչ թե հայկական դիվանագիտությունն է շուրջ 4 տարի կասեցնում Ադրբեջանի կողմից վերոնշյալ հարցը քվեարկության դնելը, այլ Մինսկի խումբը: Մինսկի խումբն էր, որ մի քանի անգամ ուլտիմատում ներկայացրեց Ադրբեջանին, որ եթե վերջինս այդ հարցը դնի քվեարկության, ապա ինքը կանի ինչ-ինչ քայլեր: Հիմա Մինսկի խումբը այդ ուլտիմատումներն առաջ չտարավ եւ թույլ տվեց հարցը տեղափոխել այլ հարթություն... Եկեք նաեւ դիտարկենք այն երեւույթը, որ Մինսկի խմբի համանախագահին, որից էապես կախված է հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի քննարկումը եւ լուծումը, Երեւանում իջեցնում են դիվանագիտական մեքենայից եւ փորձում են խուզարկել, որը դիվանագիտական մեծ անպատվություն է, հետո ուզում ենք, որ նա փորձի հավասարակշռությու՞ն պահպանել կոնֆլիկտի կարգավորման հարցում: Նա մարդ է, որը խորը անձնական վիրավորանք է տարել Հայաստանից: Այսինքն` մենք ստեղծել ենք մի շարք հանգամանքների համադրություն, ըստ որի, եթե դրանցից առաջ Ադրբեջանը փորձ չէր անի այս հարցը մտցնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա, հիմա փորձ արեց եւ շատ հանգիստ անցավ այդ փորձը: Ես կարծում եմ, որ այստեղ մեր դիվանագիտությունն աշխատել է շատ փնթի ձեւով: Եթե ԱԳ նախարարն ամբողջ օրը զբաղված է ներքաղաքական հայտարարություններ անելով, ապա հարցի շուրջ ստեղծված իրավիճակը բնական է»: Իսկ առկա իրավիճակից ելքը, ըստ քաղաքագետի, Հայաստանում իշխանության լեգիտիմության բարձրացումն է, ավելի ստույգ` լեգիտիմ իշխանության հաստատումը, որովհետեւ եղած իշխանության լեգիտիմությունը հնարավոր չէ բարձրացնել, եւ արտաքին քաղաքականության կուրսի կտրուկ փոփոխությունը:
- Հ.Մ.
Քննարկում
RAFFI գրել է:
HNJAGYANNER GORZI ANZEK .LAV E SGSBI HAMAR .
ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒԸ` «ՓՆԹԻ» ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ
Հ.Մ. 1
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը «ՄԱԿ-ի հակահայկական բանաձեւ. քաղաքական հետեւանքները» թեմայով քննարկում էր կազմակերպել` նվիրված մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հավանությանն ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16
Մարտի 28-ին մենք` հնչակյան երիտասարդներս, համարձակություն ցուցաբերեցինք եւ որոշեցինք «Կոնգրես» հյուրանոցում «պետության հիմքերը խարխլող» եւ «սադրիչ» մի միջոցառում անցկացնել` ուսանողական քննարկում` «ՄԱԿ-ի ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13
Փետրվարի 29-ի եւ, մանավանդ, մարտի 1-ի դեպքերով Քոչարյան-Սարգսյան զույգը իշխանությունը Հայաստանում բացառապես բռնություններով պահելու կործանարար վիճակ է ստեղծել: Հաշվի առնելով այն, որ Հայաստանն օժտված չէ ...ՆԱՏՕ-Ն ԹՇՆԱՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՉԷ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գոհար Բարսամյան 1
Ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ Ռումինիայի մայրաքաղաքում պատրաստվում են հանդիպել ԱՊՀ երկրների նախագահները` ներառյալ Ռուսաստանի նախագահը: Նրանց շարքում են չկարգավորված հակամարտություններ ունեցող ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՉԱՓՈՎ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար Սիմոնյան 1
Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու ...«Ի ՆԿԱՏԻ ՈՒՆԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԴՈՇԻՑ ԿԱԽ»
Մարինե Խառատյան 1
«ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը մայիսին կհրատարակի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն: Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողները նրան հորդորեցին շարունակել քաղաքական թեմաներով բանաստեղծությունների ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵԳԵՐՈՒՄ Է
1
Բրիտանական «Էկոնոմիստ» պարբերականը հոդված է հրապարակել, որում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը իր հոտին մեկ հովվի շուրջ համախմբվելու կոչ է արել:
Փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից ...ԱՆՇՐՋԵԼԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Գոհար Բարսամյան 1
Հարավային Կովկասում ժողովրդավարության կայացման գործընթացները անշրջելի բնույթ են կրում եւ, ի տարբերություն փետրվարյան սառնաշունչ անտարբերության` շարունակվում են դիտարկվել արտերկրի փորձագետների կողմից:
...«ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ» ԾԱՓԵՐՈՎ ԵՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան 2
Երեկ Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Թալին քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի, ընտրողների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական ...ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ՄԱՐԱԼԻԿՈՒՄ
2
Մարալիկ քաղաքում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի Անիի տարածաշրջանի շտաբի պետ, նրա վստահված անձ Հարություն Ուռուտյանի, ով ընտրության օրը փորձել էր թույլ չտալ իրականացնել կրկնակի ...«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՍԱԾԸ ՄԵԶ Է ՊԵՏՔ»
Մարինե Խառատյան
Հետընտրական շրջանում Հայաստանի տնտեսության իրավիճակի մասին երեկ զրուցեցինք տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ:
-Պարոն Մանասերյան, մարտի մեկի դեպքերից հետո միջազգային հանրությունը ...ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՐԴԻՎ...
Մարինա Բաղդագյուլյան
«Չնայած ընտրարշավից դուրս ենք եկել, բայց յուրաքանչյուրն ընտրության իրավունք ունի: Կարինեն ուզեց, որպեսզի այստեղ լինեն նրանք, ովքեր այստեղ են` ոչ ավել-ոչ պակաս, քանի որ այսօր նրա «Փորձեր» գրքի շնորհանդեսն ...«ԺԱՄԱՆԱԿ ԵՐԵՒԱՆ» ՕՐԱԹԵՐԹԻՆ
Հեղինե Բիշարյան 4
Ս/թ մարտի 26-ին լույս տեսած «Ժամանակ Երեւան» օրաթերթի թիվ 43 (1285) համարում «Ի՞նչ արժե ի լռությունը» վերտառությամբ նյութում բերված տեղեկությունները, թե «ը որպես նվեր իշխանություններից ստացել է «Ռենջ ...HUMAN RIGHTS WATCH-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
1
...վերացնել խաղաղ հավաքների նոր սահմանափակումները...
Հայաստանի կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության ...ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳԹՈՆ. «ՄԵՆՔ ՄՏԱՀՈԳ ԵՆՔ...»
Էմմա Գաբրիելյան
«Հայաստանի անկախացումից ի վեր, 17 տարիների ընթացքում ԱՄՆ-ի աջակցության առումով` ժողովրդավարության զարգացման, ընտրական գործընթացների, անկախ մամուլի, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ արված ...«ՍԱ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է»
Կարինե Հարությունյան 6
Հրազդանում անձրեւ էր: Իսկ ժողովուրդը կանգնած էր: Կանգնած էր առավոտվա 10-ից: Կին, տղամարդ, երեխա ու տարեց: Այստեղ են: Վանատուր թաղամասի Սբ. Աստվածամայր եկեղեցու հարեւանությամբ: Ոստիկաններ` ժամը 16-ի մոտակայքում ...ԲԱԲԵԼՈՆ-3
3
Հայն այսպիսի հայրենիք Ե՞րբ է տեսել աշխարհում, Ե՞րբ է եղել աշխարհում Մի այսպիսի Հայաստան... Համո Սահյան
Ծանոթություն ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ «ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ
Է.Գ.
Ոչինչ, իսկապես, չի փոխվել: Նոր «դասակարգ» է հայտնվել միայն՝ ստաժավոր տարվողներ: Ովքեր անտրտունջ կրում են իրենց «ճակատագիրը»: Մնացած ամեն ինչը նույնն է. էլի աշխատանքի պես՝ նույն տեղը, նույն ժամին, նույն ...
ՀԱՅԱՍՏԱՆ: ԵՐԵՒԱՆ: 21.03.2008 Թ.
Կարինե Հարությունյան
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ԲԱՑԻ «ԻՇԽԱՆԱԿԱՆ ՕՐԹՈԴՈՔՍՆԵՐԻՑ»` ԲՈԼՈՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ «ԳԱԼԱ»-ԻՆ
Հեղինե Մանուկյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետրոս Մակեյան
ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԸ
Գագիկ Աբգարյան
- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

