
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ»
- Քաղաքագիտության դոկտոր, «21-րդ դար» անկախ միջազգային ասոցիացիայի նախագահ Արկադի Վարդանյանը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Փրեսքոթին, որում փաստել է, որ Ջ.Փրեսքոթի հայտարարությունը մեծ դժգոհություն եւ խորը հիասթափություն է առաջացրել բազմահազար հայերի շրջանում ոչ միայն Հայաստանում:

Խոսքը Ջոն Փրեսքոթի այն առաջարկության մասին է, որով նա կոչ է անում իշխանություններին եւ ընդդիմությանը առաջնորդվել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ: Արտակարգ դրության պայմաններում ընդդիմության բողոքը եւ դրա վերաբերյալ ընդունած որոշումը Արկադի Վարդանյանը համարում է իշխանությունների կողմից ՍԴ-ի վրա գործադրված ակնհայտ ճնշման փաստ, որի անկողմնակալությունը չի կարող կասկածի տակ չդրվել: Անդրադառնալով ՍԴ-ում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից բողոքին Արկադի Վարդանյանը հիշեցնում է, որ գործող վարչապետը կարող էր գրանցվել որպես նախագահի թեկնածու, եթե նա նաեւ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար լիներ. Սահմանադրության սույն պահանջը իմպերատիվ է եւ դիմող կողմը պահանջում էր ընտրությունների արդյունքները չեղյալ համարել, քանի որ Սերժ Սարգսյանը որպես թեկնածու անօրինական էր: Անօրինական էր նաեւ «ռազմական եւ արտակարգ դրության» պայմաններում նախագահի ընտրություններ անցկացնելը: Սակայն ՍԴ-ն իր վճռում չի անդրադարձել այդ կարեւոր փաստին: Ա.Վարդանյանը օրինաչափ է համարում որ իշխանությունների կոշտ եւ հանցավոր գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ արժանացան միանշանակ խիստ բացասական արձագանքի համաշխարհային ԶԼՄ-ներով, ինչպես նաեւ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների եւ Եվրոպայի մի շարք ժողովրդավարական երկրների եւ ԱՄՆ-ի քաղաքական գերատեսչությունների կողմից: Ա.Վարդանյանը Ջոն Փրեսքոթին հիշեցնում է, որ նրա հայտնի հայտարարությունը համընկավ ՀՀ Ազգային ժողովի կողմից հերթական հակասահմանադրական օրենքի ընդունմանը` երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելուն, որոնք ըստ էության գործող ռեժիմի կողմից արտակարգ դրությունը մշտապես լեգիտիմացնելու ու պահպանելու հարցը լուծեցին: Դրանով իսկ Քոչարյան-Սարգսյանական ռեժիմի անօրինական, հակաժողովրդավարական եւ ակնհայտ քրեականացված լինելու փաստը ամեն օր է արտահայտվում. արտակարգ դրության վերացումից հետո ոստիկանությունը կոպտորեն ցրել է մարտի 1-2-ին զոհված խաղաղ ցուցարարների հիշատակի ակցիային հավաքվածներին, Երեւանի փողոցներում լուռ բողոքի ակցիա անցկացնող մոմերով կանգնած կանանց նկատմամբ մահակներ եւ էլեկտրաշոկ է կիրառվել, տասնյակ մարդիկ ձերբակալվում են, ահաբեկվում են ոստիկանության բաժիններում` փաստել է իր բաց նամակում Ա.Վարդանյանը ընդգծելով, որ գործող ռեժիմի ամրապնդման հեռանկարը` Սադամ Հուսեյնի բռնապետության օրինակով, մեկնաբանությունների կարիք չունի. դա, անկասկած, լուրջ սպառնալիք է ժողովրդավարական սկզբունքների եւ խաղաղության նկատմամբ: Հայաստանյան ներքաղաքական ճգնաժամի խորացման պայմաններում` Ա.Վարդանյանը գտնում է, որ ամբողջ աշխարհի հայերը պետք է ապավինեն միայն եվրոպական ժողովրդավարական պետությունների եւ ԱՄՆ-ի աջակցությանը: Ա.Վարդանյանը արտահայտելով հարյուր հազարավոր հայրենակիցների կամքը` դիմում է Հայաստանի նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Փրեսքոթին` կոչ անելով նրան Հայաստանի իրավիճակի վերաբերյալ անկողմնակալություն ցուցաբերելու հարցում արժանի ներդրում ունենալ Ստրասբուրգում ապրիլի 17-ին կայանալիք նստաշրջանի ընթացքում: Ա.Վարդանյանը նկատում է, որ չի կասկածում եվրոպացի պաշտոնյայի մոտ առկա այն համոզմունքի անկեղծությանը, որ ժողովրդավարությունն ու բռնապետությունը անհամատեղելի են, եւ որ իրական ժողովրդավարությունը հնարավոր է միայն այնտեղ, որտեղ իշխանությունը օրինական է, ընտրվում է ժողովրդի կողմից` ազատ եւ թափանցիկ:
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԽՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՏԽԵՂԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Գոհար Բարսամյան 1
Հետխորհրդային ժամանակներից սկսած` աշխարհի ժողովրդավարական համարվող երկրները գերխնդիր համարեցին նախկին խորհրդային հանրապետություններում քաղաքացիական բաց հասարակության ձեւավորումը եւ առհասարակ` ժողովրդավարական ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՉԱՓՈՎ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար Սիմոնյան
Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու ...«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌ ՉԱՎԱՐՏՎԱԾ` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՕՊԵՐԱՑԻԱՆ»
Էմմա Գաբրիելյան 1
Հայտարարում է «ԺԵ»-ի զրուցակից, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Լեւոն Զուրաբյանը:
-Պարոն Զուրաբյան, նախ ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան ներքաղաքական, հետընտրական իրավիճակը:
- Այն, ...ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ. 11
Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ուղղված շնորհավորական ուղերձների «հոսքը» կարծես կանգ է առել. «նախագահ ընտրվելու» կապակցությամբ նրան հասցեագրված վերջին 4 շնորհավորանքները ստացվել ...ԶԱՐՄԱՆԱԼԻ Է... ԱՄՈԹ Է... ԾԻԾԱՂԵԼԻ Է...
Մարինա Բաղդագյուլյան 11
Երեկ դարձյալ բազում քաղաքացիներ ձերբակալվել էին, որովհետեւ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են ուզում ապացուցել, թե` «Տեսեք-տեսեք, ձեզ խելոք պահեք, մենք հեչ էլ չենք ամաչում մեր արածի համար, էլի կջարդենք, կսպանենք, ...«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ»
Քաղաքագիտության դոկտոր, «21-րդ դար» անկախ միջազգային ասոցիացիայի նախագահ Արկադի Վարդանյանը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր ...«ԱՅՍՏԵՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է, ՈՒՐԻՇ ԲԱՆ ՉԿԱ»
Գագիկ Աբգարյան 7
Երեկ Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանը քննեց հունվարի 27-ին` ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած իբր քաշքշուկի առիթով հարուցված քրեական գործը:
Երեկ ...«ՆՐԱՆՑ ԳՈՐԾԸ ՄԱՐԴ ԲՌՆԵԼՆ Է»
Կարինե Հարությունյան 7
Հրազդանում ամեն օրվա պես է: Հանրահավաք: Երեխաները Սասուն Միքայելյանի նկարը պարզած «ազատություն» են վանկարկում: Կանայք էլ գլուխ են դնում քաղաքացիական հագուստով հանրահավաքը ցրելու եկած ոստիկանների հետ. ...«ՄԱՐԴԱՈՐՍԻ» ՊՈՂՈՏԱՆ
Է.Գ. 6
Հյուսիսային պողոտայում «զբոսանքի» եկող քաղաքացիների համար արդեն օրերը միապաղաղ են անցնում: Թեեւ ոստիկանության աշխատակիցները շարունակում են բերման ենթարկելու գործընթացը եւ 21 մարդ «հավաքեցին», սակայն անվիճելի ...ԽԻ՞ ԵՔ ԻՄ ԴԵՄ ՄԱՆ ԳԱԼԻ
Ոչ ոք էսպիսի բան չի ասել: Առայժմ: Բառացի: Բայց իշխանությունների բոլոր գործողությունները հենց դա են վկայում: Եվ միայն: Իշխանավորները, փաստորեն, հին «եղունգ նայող» են: Հստակ գիտեն, թե ով ինչ է մտածում, ...ՈՉ ՄԵԿԸ ԴԵՌ ՉԻ ՁԱՆՁՐԱՑԵԼ: ՈՉ ՏԱՆՈՂՆԵՐԸ, ՈՉ ՏԱՐՎՈՂՆԵՐԸ: ԲՈԼՈՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ՝ ԿԱՐԾԵՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ
Է.Գ. 7
Ինչպես քաղաքական «զբոսանքի» մասնակիցները չեն փոխվում` անգամ «բերման ենթարկվելուց» հետո, այնպես էլ Հյուսիսային պողոտայի «մարդաորս» իրականացնողները` Ռոբերտ Մելքոնյան` ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար, ...
ՀԱՅԱՍՏԱՆ: ԵՐԵՒԱՆ: 21.03.2008 Թ.
Կարինե Հարությունյան
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ԲԱՑԻ «ԻՇԽԱՆԱԿԱՆ ՕՐԹՈԴՈՔՍՆԵՐԻՑ»` ԲՈԼՈՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ «ԳԱԼԱ»-ԻՆ
Հեղինե Մանուկյան
ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետրոս Մակեյան
«ԳՐՊԱՆԻՑՍ ՀԻՆԳ ՀԱՏ ԱՎՏՈՄԱՏ ԿՀԱՆԵՆ»

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻՆ

ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԸ
Գագիկ Աբգարյան
- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

