
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է... ԱՄՈԹ Է... ԾԻԾԱՂԵԼԻ Է...
- Երեկ դարձյալ բազում քաղաքացիներ ձերբակալվել էին, որովհետեւ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են ուզում ապացուցել, թե` «Տեսեք-տեսեք, ձեզ խելոք պահեք, մենք հեչ էլ չենք ամաչում մեր արածի համար, էլի կջարդենք, կսպանենք, ձեզ կուտենք` հում-հում: Մենք ամոթ չունենք: Մենք, իսկապես, շատ վատն ենք: Շա~տ...»...

Անպատժելիության զգացողությունը լկտիացնում է, ավելի ճիշտ` ավելի է լկտիացնում, որովհետեւ նախ` պիտի ի բնե մի քիչ լինես այդպիսին, երկրորդ` դեւը ավելի է ոգեւորվում, երբ խրախուսվում է: Համատարած եւ չհիմնավորված ձերբակալությունները նախ զարմանք, հետո զայրույթ առաջացրին: Բայց հիմա արդեն ուզում ես ծիծաղել, թե ինչ վախեցած են, ինչ մեղք են: Եվ հասկանում ես` ինչու են այդքան հիմար վայրագ. մի քիչ ի բնե լկտիությունից է, մի քիչ էլ խղճուկությունից, իսկ ամենակարեւորը` վախից, եւ` ոչ մի քիչ, այլ` բավականին: Վախ ամեն ինչից` անմեղությունից, արդարությունից, անվախությունից, քաջությունից եւ ամենակարեւորը` Լույսի հաղթանակից: Նրանք Լույս չեն սիրում: Դա դեռ հասկանալի է` հաշվի առնելով նրանց բնույթը, էությունը: Բայց որ կանանց էլ չեն սիրում ու սարսափելի վախենում են, այ, իսկապես, շատ... ծիծաղելի անբնական է: Սոնա Մուրադյանի ձերբակալության պատմությունը ասվածի վառ ապացույցն է: «18-ն անց 10 րոպե էր, երբ ես ու աղջիկս Ազատության հրապարակից բարձրացանք Հյուսիսային պողոտա: Ճանապարհին մեզ միացավ մեր ընկերներից Արսենը: Երկու քայլ էլ չէինք արել, տեսա, որ ոստիկանները մոտենում են: Աղջիկս նկատել էր, որ կարճահասակ, դաշտային համազգեստով, կապույտ աչքերով մի ոստիկան մատով մեր կողմն է ցույց տվել, թե` «Արագ վերցնել»: Ինձ թվաց` Արսենին են ուզում տանել: Մեկ էլ զգացի, որ ետեւից իմ թեւերը ոլորեցին, գետնից կտրեցին ու փողոցով մեկ` մինչեւ ոստիկանական մեքենան, այդ վիճակով վազեցնելով տարան: Քանի հոգի էին, չգիտեմ, չէի կարող տեսնել, հասկանալ, նրանք իմ մեջքի ետեւում էին ու քարշ էին տալիս»: Սոնա Մուրադյանը պատմում է, որ նախօրդ օրը մետրոյի «Երիտասարդական» կանգառում կանգնած են եղել, կանայք զգուշացրել են. «Տիկին, զգույշ եղեք, ձեզ լուսանկարեցին: Ձեզ երեւի ձերբակալելու են»: Քիչ անց մի խումբ տղամարդիկ` քաղաքացիական հագուստով, մոտեցել են, թե` «Քրեական հետախուզությունն է»: Տիկին Մուրադյանը ասվածի հավաստիացում է պահանջել, քանի որ մեր օրերում ամեն ոք էլ կարող է այդ կերպ ներկայանալով` խելքին փչածը անել: «Նրանցից մեկը` ոմն Սիմոնյան (անունը չեմ հիշում, որովհետեւ չհասցրի կարդալ), պարզեց գրքույկը: Դեռ չէի հասցրել նայել, միայն ազգանունը աչքովս ընկավ, ձեռքիցս կոպիտ խլեց, թե` հասկացա՞ր... Եվ սպիրտի ուժեղ հոտ էր գալիս: Նրանք խմած էին: Ասացին` «Առանց աղմուկի ձեզ պիտի տանենք»: Ասացի. «Առանց ձեր պահանջներն ասելու, առանց որեւէ պատճառի ուզում եք «տանել» հերիք չէ, դուք հարբած էլ եք»: Թե` «Մի կտոր հաց ենք կերել, մի բաժակ էլ խմել ենք»»: Մոտ քսան հոգի էին: Սկսել են քաշքշել տիկին Սոնայի հետ կանգնած տղաներին, թե` պիտի տանենք: Տիկին Սոնան ձայնը բարձրացնում է. «Դուք անօրինականություն եք գործում»: Մեկ ուրիշ հարբած «քրեական հետախույզ» մոտեցավ, թե` «Ձենդ կտրի, շոու մի սարքի, քեզ էլ հետներն ենք տանելու: Լավ ենք անում` տանում ենք»... Բայց տիկին Սոնային հաջորդ օրը «տարան»` մի քանի հոգով` ուժով, բռնությամբ, ասես այդ նիհար կինը պիտի ջարդեր իրենց կամ էլ` փախուստի դիմեր, եւ դա շատ վտանգավոր կլիներ երկրի անվտանգության համար: «Ինձ տարան Կենտրոնի ոստիկանություն: Ասացի` «Ինձ բացատրեք, ի՞նչ է նշանակում այս բռնությունը, կոպտությունը: Ես հանցագո՞րծ եմ, ինչ է... Ո՞վ է թույլ տվել, որ տղամարդիկ այդպես, այդ ձեւով ինձ բերեն հասցնեն այստեղ»: Երբ տիկին Սոնան մարդկանց իրավունքները ոտնահարելուց էր խոսում, մեկը ներս է մտնում եւ պարզվում է, որ ոստիկանապետն է` Մեհրաբյանը: - Էյ, դու, ի՞նչ ես միտինգ անում: - Ես փորձում եմ իմ իրավունքները պաշտպանել: Եվ բարի եղեք ինձ հետ «դու»-ով չխոսել: - Ընկի առաջ, քո հարցերը պիտի լուծվի: Եվ ոստիկանապետը խոստանում է, որ «նրա նմաններին» պիտի մաքրեն: «Իսկ ովքե՞ր են «ինձ նմանները»` ովքեր Սահմանադրությունի՞ց են խոսում, օրենքի՞ց, իրավունքների ոտնահարումի՞ց», - հարցրել է կինը: Այդ ժամանակ ոստիկանապետ Մեհրաբյանն իրեն թույլ է տվել դատողություններ անել հայ կնոջ կերպարի մասին: Տիկին Սոնան խնդրել է, որպեսզի թույլ տան զանգել աղջկան եւ իմանալ` ի՞նչ եղավ նրա հետ: «Ընենց մի արա, որ աղջկադ ընենց կորցնենք, որ սաղ կյանքդ ման գաս, չգտնես... Ու ընենց մի արա, որ ես քո հարցերը ուրիշ ձեւով լուծեմ...»... Տիկին Սոնան անհապաղ փաստաբան է պահանջել: Նրան մեկուսացրել են մի սենյակում, հետո ժամը 21: 00-ին տարել են Նոր Նորքի ոստիկանություն: Ժամը 2-ին բաց են թողել: Ոչ բացատրագիր են պահանջել «հանցագործից», ոչ էլ իրենք են բացատրել «ձերբակալության» պատճառը: Ուղղակի, հենց այնպես: Այդպես են ուզել: «Ես 1988-ին սովետական տանկերի տակ եմ մնացել, մահակների հարվածներն եմ «կերել», որ ազատ, անկախ Հայաստան ստեղծեմ, ու, փաստորեն, նրա համար, որ ոմն ոստիկանապետ ինձ հետ այդպե՞ս խոսի, ինձ հետ այդպե՞ս վարվի: Ես չկարողանա՞մ ազատ տեղաշարժվել իմ երկրում, իմ քաղաքում: Ինչ-որ մեկը պատասխան պիտի տա՞ սրա համար: Ես վիրավորված եմ որպես ՀՀ քաղաքացի, որպես կին: Եվ քանի որ ոչ ոք էլ պատասխան չի տալու ինձ հետ կատարվածի համար, ես ամեն օր գնալու եմ Հյուսիսային պողոտա, որ վիրավորանքս փարատեմ, որ հասկանան` ինձ չվախեցրին, որ ամոթ է...»...
- Մարինա Բաղդագյուլյան
Քննարկում
S. M. K . գրել է:
Ayt e patjar@,vor nrants anun@ SHUN e.Ayt bolor atoraterer@ nuynn en. ZHOXOVURT@ NRANTS TSHNAMIN E .Mi or urishner@,SRANTS EREXANERIN,KNGAN,KROJ@ nuyn@ kanen,nor khaskanan.Srants bolorin piti HRAPARAKUM havakel....U VAREL,urish elk chka,amen mek@ MI STALIN e.
hajk գրել է:
Վերջ տվեք Ստալինա-սեռյական Դոդացմանը .Հ Հ ոստիկանիկներ.ափսոս ա ազգը ,նայեք ձեզ ինչ օրնա գցե ,շունը ձեր հետ սեղան չի նստի նենց վարքաբեկված եք;Լֆիկին նշանակեք ՆՆԳ-ի նախարար.կսազի ,Դոդին գլխավոր դատախազ, մեկա ինչ մասնագետ. ինչ օրենք մեկա ծեծելով ա ձեր մոտ .դուք ծեծեք դոդը ծծծ անի ձեզ ,,ու տենց ;;
hay գրել է:
to ay voratu vostikanapet es te inch es,herik chi joxovrdi aryun@ xmes,amot@ mardu hamar e dzer nman shneri hamar chhe,herd@ go @ndanikin el khasni................
Արմեն գրել է:
Թքաց ունեն օրենքի ու օրինականության վրա: Եթե այսպես շարունակվի չեմ ուզում ինձ համարել ՀՀ քաղաքացի: Ավելի լավ է լինել անհայրենիք քան թե ամեն օր ուսադիրներով համբալներ քեզ ցույց տան իրենց :
Արմեն գրել է:
Տղերք դուք եք մեղավոր: Էլ գիրք էլ շախմատ կտանեք ու անգրագետ միլիցիային ցույց կտաք: նրանք ել ախր դրանից չեն տեսել քանի որ վերչին կարդացաց գիրքն Այբբենարանն է եղել
բեն գրել է:
Կյանքը ցույց ա տալիս, որ կալանքը մարդուն չի շեղում իր բռնած ուղղուց, այլ ավելի ա ուժեղացնում։ Նենց որ, ինչքան շատ ձերբակալեն, ետքան ուժեղանում ենք։ Նայում էի 20-րդ դարի դիկտատորների կենսագրությունը. մեկը չկար, որ չպատժվեր; կային ղեկավարներ, որ միլիոններով մարդ եին սպանել, հետո իրանք ել նույն ճակատագրին արժանացան, ոմանք ընտանիքի անդամների հետ; ունեին մինչեւ $ 100մլրդ ժողովրդից թալանած գումար, բայց ետ ել չփրկեց նրանց։ Նենց որ, մի օր կամ ամիս ուշ թե շուտ սրանք նույն բախտի են արժանանալու, չնայած չեմ ցանկանում նրանց մահը, ուղղակի թող խլեն բոլոր թալանածը ու իրանց մեկուսացնեն ցմահ։
GAja գրել է:
Tikin sonja sat cavum em viravorvum em .a m o t ostikannera takank en azgovi tkum enk irenc turk eresin tvek dati amot irenc tvum e asxatank en katarum amot tkeir eresnerin ete khandipek xndrum enk haxordel spjurki hajera asum en amot tkum takank eresnerin sat viravorvac em .takank turk ostikanner storner caxvacner duk haj cek vigvackner.
realist գրել է:- Արմեն
Տղերք դուք եք մեղավոր: Էլ գիրք էլ շախմատ կտանեք ու անգրագետ միլիցիային ցույց կտաք: նրանք ել ախր դրանից չեն տեսել քանի որ վերչին կարդացաց գիրքն Այբբենարանն է եղել
lol........ujhex er...iskapes..- Արմեն
Հայ գրել է:- բեն
Կյանքը ցույց ա տալիս, որ կալանքը մարդուն չի շեղում իր բռնած ուղղուց, այլ ավելի ա ուժեղացնում։ Նենց որ, ինչքան շատ ձերբակալեն, ետքան ուժեղանում ենք։ Նայում էի 20-րդ դարի դիկտատորների կենսագրությունը. մեկը չկար, որ չպատժվեր; կային ղեկավարներ, որ միլիոններով մարդ եին սպանել, հետո իրանք ել նույն ճակատագրին արժանացան, ոմանք ընտանիքի անդամների հետ; ունեին մինչեւ $ 100մլրդ ժողովրդից թալանած գումար, բայց ետ ել չփրկեց նրանց։ Նենց որ, մի օր կամ ամիս ուշ թե շուտ սրանք նույն բախտի են արժանանալու, չնայած չեմ ցանկանում նրանց մահը, ուղղակի թող խլեն բոլոր թալանածը ու իրանց մեկուսացնեն ցմահ։
Նրանց կլանքը մի քոխ կոպոկի էլ արժեք չունի ,բալց էդ սրիկաները
կարգին մարդկանց կյանք են խլում:
Էդ մարդիկ սովորաբար արդեն մարդկային կերպառանքից զուրկ են
և նրանց բարոյական օրենքնորով հնարավոր չի դատել ,
ինչպես հնարավոր չի դատել մարդակեր գազանին:
Երբ որևէ գազան մարդու միս է ուտում , նա դառնում է մարդակեր:
Դրանից հետո այդ գազանը վտանգավոր է դառնում մարկանց համար:
նրան սովորաբար ոցնցաչնում են ,հազվադեպ գցում են վանդակը:
Սա է ամբողջ հարցը:
Այ, իսկ թալանաց- բեն
HAY EM գրել է:
Ժողովուրդ ջան են Գագիկ Ջահանգիրյանը ինչ որ բան էր ուզում ասել
Բա ոնց իմանանք ինչ էր ուզում ասել
HAY EM գրել է:
Ժողովուրդ ջան են Գագիկ Ջահանգիրյանը ինչ որ բան էր ուզում ասել
Բա ոնց իմանանք ինչ էր ուզում ասել
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԽՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՏԽԵՂԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Գոհար Բարսամյան 1
Հետխորհրդային ժամանակներից սկսած` աշխարհի ժողովրդավարական համարվող երկրները գերխնդիր համարեցին նախկին խորհրդային հանրապետություններում քաղաքացիական բաց հասարակության ձեւավորումը եւ առհասարակ` ժողովրդավարական ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՉԱՓՈՎ ԿԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար Սիմոնյան
Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու ...«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌ ՉԱՎԱՐՏՎԱԾ` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՕՊԵՐԱՑԻԱՆ»
Էմմա Գաբրիելյան 1
Հայտարարում է «ԺԵ»-ի զրուցակից, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Լեւոն Զուրաբյանը:
-Պարոն Զուրաբյան, նախ ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան ներքաղաքական, հետընտրական իրավիճակը:
- Այն, ...ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ. 11
Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ուղղված շնորհավորական ուղերձների «հոսքը» կարծես կանգ է առել. «նախագահ ընտրվելու» կապակցությամբ նրան հասցեագրված վերջին 4 շնորհավորանքները ստացվել ...ԶԱՐՄԱՆԱԼԻ Է... ԱՄՈԹ Է... ԾԻԾԱՂԵԼԻ Է...
Մարինա Բաղդագյուլյան 11
Երեկ դարձյալ բազում քաղաքացիներ ձերբակալվել էին, որովհետեւ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են ուզում ապացուցել, թե` «Տեսեք-տեսեք, ձեզ խելոք պահեք, մենք հեչ էլ չենք ամաչում մեր արածի համար, էլի կջարդենք, կսպանենք, ...«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ»
Քաղաքագիտության դոկտոր, «21-րդ դար» անկախ միջազգային ասոցիացիայի նախագահ Արկադի Վարդանյանը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր ...«ԱՅՍՏԵՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է, ՈՒՐԻՇ ԲԱՆ ՉԿԱ»
Գագիկ Աբգարյան 7
Երեկ Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանը քննեց հունվարի 27-ին` ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած իբր քաշքշուկի առիթով հարուցված քրեական գործը:
Երեկ ...«ՆՐԱՆՑ ԳՈՐԾԸ ՄԱՐԴ ԲՌՆԵԼՆ Է»
Կարինե Հարությունյան 7
Հրազդանում ամեն օրվա պես է: Հանրահավաք: Երեխաները Սասուն Միքայելյանի նկարը պարզած «ազատություն» են վանկարկում: Կանայք էլ գլուխ են դնում քաղաքացիական հագուստով հանրահավաքը ցրելու եկած ոստիկանների հետ. ...«ՄԱՐԴԱՈՐՍԻ» ՊՈՂՈՏԱՆ
Է.Գ. 6
Հյուսիսային պողոտայում «զբոսանքի» եկող քաղաքացիների համար արդեն օրերը միապաղաղ են անցնում: Թեեւ ոստիկանության աշխատակիցները շարունակում են բերման ենթարկելու գործընթացը եւ 21 մարդ «հավաքեցին», սակայն անվիճելի ...ԽԻ՞ ԵՔ ԻՄ ԴԵՄ ՄԱՆ ԳԱԼԻ
Ոչ ոք էսպիսի բան չի ասել: Առայժմ: Բառացի: Բայց իշխանությունների բոլոր գործողությունները հենց դա են վկայում: Եվ միայն: Իշխանավորները, փաստորեն, հին «եղունգ նայող» են: Հստակ գիտեն, թե ով ինչ է մտածում, ...ՈՉ ՄԵԿԸ ԴԵՌ ՉԻ ՁԱՆՁՐԱՑԵԼ: ՈՉ ՏԱՆՈՂՆԵՐԸ, ՈՉ ՏԱՐՎՈՂՆԵՐԸ: ԲՈԼՈՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ՝ ԿԱՐԾԵՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ
Է.Գ. 7
Ինչպես քաղաքական «զբոսանքի» մասնակիցները չեն փոխվում` անգամ «բերման ենթարկվելուց» հետո, այնպես էլ Հյուսիսային պողոտայի «մարդաորս» իրականացնողները` Ռոբերտ Մելքոնյան` ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար, ...
ՀԱՅԱՍՏԱՆ: ԵՐԵՒԱՆ: 21.03.2008 Թ.
Կարինե Հարությունյան
ՄԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Արամ Ամատունի
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է»
Մարինե Խառատյան
ԲԱՑԻ «ԻՇԽԱՆԱԿԱՆ ՕՐԹՈԴՈՔՍՆԵՐԻՑ»` ԲՈԼՈՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ «ԳԱԼԱ»-ԻՆ
Հեղինե Մանուկյան
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ ԷՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ...

ԻՆՉՈՒ՞ Է «ՈՒՇԱՆՈՒՄ» ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ. ԳՈՒՑԵ ԴԱ «ԼԱ՞Վ ՆՇԱՆ Է»
Հ.Մ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետրոս Մակեյան
«ԳՐՊԱՆԻՑՍ ՀԻՆԳ ՀԱՏ ԱՎՏՈՄԱՏ ԿՀԱՆԵՆ»

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

